Other notices
— - Bibliographic notice
291
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԺԲ
1684 - 1684

ID
Number
291
Old record number
1654
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԺԲ
Start date
1684
End date
1684
Date details

ամ Տեառն 1684 (տես յիշտկ.)։

Copy place
անյայտ, հաւանօրէն Նոր քուղա։
Reference
Type
Number of pages
286
Dimension
13x9,8 (10x 6,5)
Layout
միասիւն։
Writing details

նոտրագիր մանրիկ, այլևայլ գրչութեամբք։

Codicology

25, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ դեղնորակ ողորկ և պինդ՝ նման մագաղաթի։

Number of lines
22-25։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն, գոցելու մասով հանդերձ։ Վերջին կողի մէջտեղ Աստուածածին կանգնած է՝ մահիկեղջիւրն ոտից ներքև։ Կողերու ներսը բոցագոյն ազնիւ կերպասով պատած է։

State of preservation

՝ Խոնաւութենէ մեծաւ մասամբ սևցած են թուղթերը։ կիսախորաններն, զարդագիրներն, լուսանցազարդք և խորագիրք վնասուած են, վնասուեր են հանդիպակաց գրութիւնքն ևս։ Թղ. 2, 34, 38, 115, 162 լուսանցքն թեթև կերպով կտրտուած և պատռուած են։ Թղ. 162 և 163 իրարու կպած և չարաչար վնասուած են։ Թղ. 1416, 23, 24, 255, 258, 259, 260-2, 284 խարխլած են և կազմէն դուրս ելած։ Թղ. 286 կիսով չափ և առջևի պահպանակներն ալ նոյնպէս այրեր են. կողերու պղնձէ օղակներն ու կոճակներն ալ կոտրտուած են։

Copyist
Սիմէոն դպիր։
Owner

Տէր Մովսէս և իւր եղբայրն Տէր Սիմէոն ապա Աւետիք Զաքարեան, ապա այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

երկու թուղթ առջևէն առանց գրութեան մէկ մ'ալ վերջը։

Lettrines

բազմաթիւ են, մեծաւ մասամբ թռչնագիր, երբեմն միագոյն և երբեմն երկագոյն։

Initials

Marginal illuminations

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

փոքր 9 հատ. տես Թղ. 24ա, 43ա, 88ա, 107բ, 163ա (վնասուած), Թղ. 108բ, 182ա, 222բ, 261ա. եռագոյն են, այն է վարդագոյն կարմիր, կապոյտ և բոցագոյն։ - ԼՈՒՍԱՆՏԱԶԱՐԴՔ բազմաթիւ են և երկագոյն՝ ինչպէս վերը։

Title text

կարմիր. այսպէս են նաև տնագլուխք։

Blank pages

Թղ. 1, 2, 21բ, 22, 23, 42բ, 162ա, 259բ։

Colophon

սակաւ են և համառօտ, գլխաւորապէս 1. Թղ. 161բ. Կայ գրչէն այսպէս. "Արդ որ հանդիպիք սմայ՝ ընթեռնելով, կամ յարևանցի իմն զբօսնելով, յիշեցէք սրտի մտօք զստացօղ սորին՝ զՏէր Մօվսէս աբեղայն ջուղայեցի, և զեղբայրն իւր զՏէր Սիմէսն, և զիւր ծնօղսն՝ զՍարգիսն և զ(յ)Ուղիտայն, և այլ եղբարքն՝ զՀայրապետն, և զՅոհանէսն. և քորսն՝ զԵփրոսինէն ևզՓլքնազն, և զիւրեանց որդիքն և զդստերսն. և որք յիշենն՝ յիշեալ լինին առաջի ամենահայեացն նկատողին. ամէն։ Եւ գծօղ տառիս զԱստուածատուր ծամարարն, և զծնօղս իւր յիշեցէք ի քրիստոս, և դուք վարձս ի քրիստոսէ առնուցուք ամէն։ Գրվեցաւ թվին. ՌՃԼԳ. ի յամսեան սեպտեմբերի մէկ„։ Սոյնը տես համառօտիւ նաև Թղ. 42ա։ 2. Թղ. 181ա, և 267ա. Կայ լուսանցից վրայ նախկին ստացողի բոլորշի կնիքն՝ այսպիսի վերտառութեամբ. "Յիսուսի Քրիստոսի ծառայ. Մովսէս վարդապետ Զուղայեցի ՌՃ...„։ (Անընթեռնլի են երկու տառք, հաւանօրէն՝ 1Գ)։ 3. Արիստոտէլի առ Աղեքսանդր թղթին վերջը, Թղ. 267ա. կայ գրչութենէն տարբեր և դժուարընթեռնլի նոտրագրով. "Տատագադօք գրեցի և զար՛, պրուվսորտեցի (2) աղաչեմ յիշել զիս ի տէր„։ (Հաւանօրէն ծաղկողին է այս գրութիւնը, բայց յոռի գրութեան պատճառաւ անունը կը մնայ անորոշ)։ 4. Ստորոգութեանց մեկնութեան վերջը, Թղ. 222ա. Կայ Դաւթի յիշատակարանն, այսպէս. "Կատարեցաւ. Ժ.. Ստորոգութիւնսն ասացեալ յեռամեծէն Արիստոտելէ, որ ասի ըստ յունարէն ձայնի Կատիղ'օրիաս։ Զյոգնամեղ անձն Դաւիթս՝ որ ձեռնտուութեամբ հոգւոյն սրբոյ աւարտեցաք՝ զպարփակօղս ընդհանուր եակաց, աղաչեմ յիշել ի տէր„։ (Հմմտ. տպ. Վենետկոյ, եր. 458)։ 5. Թղ. 1բ. Դատարկ տեղւոյն վրայ կան չղագրով, "Ազնիւ պարոն Գեորէ„. և քիչ մը վար։ "Ասեոկկ զաաշեան„

Informations

. Ձեռագիրս 1902ին մտեր է հաւաքմանս մէջ (տես նոյն տարուան Բազմավէպը)։ Նուիրեց Տիգրան բան քէլէկեան, ի նիւ Եօրքէ։ Մատեանս է Ոսկեգորէկ փոքրադիր՝ ծաղկեալ. և կը պարունակէ Քերականութիւն, տրամաբանութիւն Սիմէոն Ջուղայեցւոյ, հաւաքեալ յԱրիստոտէլէ, Ստորոգութիւնք Արիստոտէլի՝ ըստ Դաւթի, լուծմամբք Սիմէոնի, Պորփիւր, ևն, ևն, այսպէս 1. Թղ. 2ա։ "Յաղագս շարադրութեան։ Շարադրութիւնն է՝ գրութիւն կարգաւոր բառից և բանից„ ևն։ - Վերջ Թղ. 21բ։ "Սոյնպէս և զտրոհականն և զբայաւարտականն իմասջիր„։ Գրուածս որ Ա-Ե գլխաւոր մասերու բամնուած է, մասն ըլլալու է ուրիշ Ձեռագրի մը. ետքէն և դիպուածով Ձեռագրիս հետ կազմուիլն անկէց իսկ յայտնի է, զի այդ մասը տարբեր թուղթի վրայ գրուած է, չունի ոչ մի զարդագիր և լուսանցազարդ, և Ա-Բ. թերթով կ'աւարտի։ Իսկ յաջորդն դարձեալ Ա. թերթահամարով կը սկսի և կը չարունակուի։ 2. Թղ. 24ա։ "Սահման Քերականութեան։ Քերականութիւն է... (երկու բառք կարմրագիր եղծուած են) .. .րծիական, բնականաբար... կան և գրական։ Եւ մասունքն են նորա չորք. գիր, վանգ, բառ, բան„ ևն։ Վերջ Թղ. 41բ։ "Ըստ ձայնին՝ որպէս ճընձղուկ. ըստ իրին որպէս՝ սապատ„։ 3. Թղ. 43ա։ "Սիմէոնի վարդապետի ջուղայեցոյ արարեալ զտրամաբանութեան հաւաքմունս„։ Երեց հատօրի բամնուած է արամալանութիւնս, Առաջինը կը սկսի Թղ. 43ա։ "Յաղագս պարզառութեան„։ - Վերջ Թղ. 87բ։ - Երկրորդն Թղ. 88ա։ "Յաղագս Շարամանութևան„։ - Վերջ Թղ. 107ա։ - Երրորդն Թղ. 107բ։ "Յաղագս Շարաբանութեան„։ - Վերջ Թղ. 161բ։ 4. Թղ. 163ա։ Ներածութիւնք Պոցֆիւրի (ըստ Դաւիթ Անյաղթի) և Լուծմունք Սիմէոնի ջուղայեցւոյ։ Գրութեանս առաջին թուղթը կամ սկիգբն՝ հանդիպակաց թղթին կպած լինելով՝ բոլորովին եզծուած և անընթեռնլի եղած է. Լուծմունքն արտաքին և երբեմն ալ ստորին լուսանցից վրայ գրուած են։ Վերջ Թղ. 222ա։ 5. Թղ. 222բ։ "Սկիզբն և Նախադրութիւն գրոցն, որ ասի ըստ յունարէն Պերիար մենիաս և հայերէն՝ յաղագս Մեկնութեան։ Արտադրեալ ի մեծ իմաստնոյ Արիստոտելէ. Թարգմանեալ ի Դաւթէ։ Նախ արժան է դնել զի՞նչ է անուն, և զի՞նչ բայ, զի՞նչ է բացասութիւն և ստորասութիւն, և բացերևութիւն և բան„ ևն։ - Վերջ Թղ. 243բ։ "Բայց համանգամայնքն ոչ մարթեն ներհական գոլ նմին„։ 6. Անդ։ "Քանակին՝ Թ.երորդ պրակին Լուծմունք է։ Աշխարհ է յերկնէ և յերկրէ և այլ տարերացդ եղեալ՝ ըստ Պղատոնի, և բոլորակ է աշխարհ իբրև զգունդ փայտեայ կամ իբրև զձմերուկ մի„ ևն։ - Վերջ Թղ. 259ա։ "Եւ իմացեալ լինի այսպէս, պատահումն է՝ որոյ ներկայութիւնն„։։։ (թերի կ'ընդԹղ. 260ա։ "Ա„ Ծ„ Ի„ Բ„ (մեկնութիւն՝, Այբն է ստորասական. և Ե՛չն բացասական. և երկոքեան են ընդհանրականք„ ևն։ - Վերջ Թղ. 260բ։ "Պերիարմենիասի դ պրակն տես. և քրիստոսի փառք յաւիտեանս, ամէն„։ 7. Թղ. 261ա։ "Արիստոտելի, Յաղագս առաքինութեանց, առ Աղեքսանդր թագաւորն։ Գովելի են գեղեցիկքն, և պարսաւելի գարշելիք„ ևն։ - Վերջ Թղ. 267ա։ "Ամենայն ասացելոց ներհակքն՝ որք են ի պարսաւելեացն„։ 8. Անդ։ "Նորին Գրիգորի աշակերտի Յոհաննու մեծի. Համառօտ լուծումն Առաքինութեանցն Արիստոտելի։ Զի յետ աշխարհաց գրոց աստ կարգէ վասն չորից։ Նախ՝ զի և այս թուխթ է՛ առ Աղեքսանդրոս։ Երկրորդ՝ այն մեծ աշխարհի պատմութիւն, և այս փոքր, որ է մարդոյ„ ևն։ - Վերջ Թղ. 278ա։ "Ի քրիստոս յիսուս ի տէր մեր. որում փառ(ք) և գովութիւն և բարեբանութիւն ընդ հօր իւրում և ամենասուրբ հոգոյն, այժմ և յաւիտեանս ամէն„։ Ասոր կը յաջորդեն, Թղ. 278բ-281բ։ "Ծառ Արիստոտելի իմաստասիրութեան„, (եօթն աղիւսակօք)։ - Թղ. 283ա։ "Բառ է արտաքնոցս„։ Թղ. 283բ։ "Մեկնութիւն բանից քերականին։ Առձեռն, ձեռն ի ձեռն, առասացութիւն„ ևն։ Վերջ Թղ. 286ա։

Content