2841150անյայտ, զի կը պակսի գլխաւոր յիշատակարան գրչութեան, այլ թուղթէն, գրէն և պարունակուած հեղինակութիւններէն դատելով կամ Ժծ. դարուն վերջերը, և կամ ԺԴին առաջին կէսին գրուած է հաւանօրէն։
բոլորգիր մասամբ միջակադիր, մաս մ'ալ մանր և ցածադիր։
25, ընդհանրապէս 12 թուղթք։
՝ թուղթ դեղնորակ հաստկեկ և ողորկ։
նոր՝ ստուարաթուղթ սև կաշիով պատած։
՝ ժամանակաւ կազմալուծուած վիճակի մէջ էր և մաշած. զի շատ տեղ ներքին լուսանցքն ճերմակ թուղթով նորոգուած են, և հիները հաստատելու համար տեղ տեղ թուղթեր ագուցուած են։ Ձեռագիրս գրեթէ կիսով չափ խոնաւութենէ սևցած է. իսկ Թղ. 56-58բ, 170բ-190ա, 241ա-257ա. իրարու կպած և քերծուած են։ Սկիզբէն կը պակսին ամբողջապէս Ա-Դ. թերթերն, և Ե. թերթէն ալ 7-9 թուղթք. - 8 թուղթք ընդ մէջ Թղ. 43բ244ա1. - 2 թուղթք՝ ընդ մէջ Թղ. 50բ2-51ա1. - 1 թուղթ ընդ մէջ Թղ. 79բ1-80ա1, - 1 թուղթ ընդ մէջ Թղ. 215բ2-216ա, 7 թուղթեր ալ վերջէն։
՝ անյայտ, հաւանօրէն նախ գրիչն ինքնին։
չունի։
խիստ ցանցառ են և միագոյն։
՝ մի քանի հատ, փոքր և անշուք։
՝ չունի։
՝ չունի։
կամ փոքր ճակատք 2 (Թղ. 19ա, 57ա)։
կարմիր ընդհանրապէս, մի քանի տեղ ալ սևագիր մանրիկ։
Թղ. 5ա, 127բ (կէսէն վար), 231բ։ 282ա, 241ա։
ամէնքն ևս համառօտ, առանց անուան և տարեթուի, միայն Պատարագի խորհրդածութեան վերջը, Թղ. 79բ., յիշատակարանին մէջ կը յիշուի գրչին անունն, այսպէս. "Զնուաստ Ներսէս յիշել աղաչեմ„։ Իսկ Թղ. 18ա. "Եւ ես եղկելի գծողիկս՝ նովին ձայնիւն գոչեմ և հայցեմ յաստուծոյ որ ազատէ յախտէ յայն... և յիւր կամաց առաջնորդէ ամէն„
՝ Ձեռագիրս 1891ին մտեր է հաւաքմանս մէջ, հաւանօրէն Հ. Ղ. Վ. Ալիշանի յիսնամեկին առիթով և իբր նուէր, Մատեանս է Ոսկեփորիկ փոքրիկ, սկիզբէն և վերջէն պակասաւոր. կը պարունակէ մեկնութիւններ, խրատներ հնագոյն Հարց և վարդապետաց, հատուածներ հին և նոր կտակարանէն, տումարական, ժամանակագրական, ծիսական դաւանաբանական և այլ շահաւէտ գրուածներ, այսպէս 1. Թղ. 1ա։ "Նորին՝ յաղագս ամբարտաւանութեան։ Ամբարտաւանութիւնն է սկիզբն և կատարումն ամենայն չարեաց„ ևն։ - Վերջ Թղ. 3ա։ "Զի արքայութեան երկնից արժանի լինիջիք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում վայելէ փառք, պատիւ և իշխանութիւն ընդ հաւր և սուրբ հոգւոյն, այժմ և միշտ յաւ„։ (Թուի ըլլալ Յովհ. Եզնկացւոյ)։ 2. Անդ։ "Յաղագս խոնարհութեան։ Խոնարհութիւն բաժանի ի տեսական և ի գործնական„ ևն։ - Վերջ Թղ. 4բ։ "Թոյլ տուր դմա անիծանել զիս, զի արժանի եմ այդմ„։ 3. Թղ. 5բ։ "Կարգ և սահման խոստո վանութեան, սահմանեալ ի սուրբ հարցն կանոնացն, և յաստուածային գրոց. Վասն հարցմանն քահանային և քննութեան, թէ որպէս քննեն զմեղաւորս և հարցանեն։ Այս է ուղիղ կարգն և սահման։ Առաջին՝ քահանային պարտ է ուսուցանել զմեղաւորն„ ևն։ - Վերջ Թղ. 17ա։ "Եւ տամ զքեզ ի ձեռն եկեղեցւոյ, յանուն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 4. Անդ։ "Ի հարանց վարուց (խրատք և զրոյցք)։ Ասաց ծեր, ոչխար ուտէ զկակուղ դալարի շահեկանս, ուտէ և փուշ„ ևն։ Վերջ Թղ. 18բ։ "Զի վարձքն ի նեղութենէն լինի, և ոչ ի հանգչելոյն„։ 5. Թղ. 19ա։ "Մեկնութիւնք ի վերայ բովանդակ Սաղմոսացն, թէ վասն էր, և յորում աւուր նուագեաց Դաւիթ զիւրաքանչիւր սաղմոսս։ ա. Երանեալ է այր՝ որ ոչ գնաց ի խորհու"։ Տունք Զ. ի յեբրայական բարբառ, երկոսեանս ընդ մի համար՝ զոր խորհեցան և արարին առ տէր„ ևն։ - Վերջ Թղ. 43բ։ "Աւրհնեցէք աղբիւրք։ Տունք ԺԵ։ - Եւ քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս, ամէն„։ Յոյժ հետաքրքրական է գրուածս. զի կը կարգին մի առ մի բոլոր Սաղմոսներուն, - Ա-ՃԾ. սկզբնաւորութիւնքն, նշանակելով ասոնց իւրաքանչիւրին վերջը քանիօնութիւն Տանց և Գուբազայից, և ապա կը յարին պատճաոքն մէն միոյն, որուն համար երգեցուած է այն։ Հուսկ յետոյ կը դրուին, - միևնոյն կերպով - արտաքոյ թուոց Սաղմոսներու սկզբնաւորութիւնքն։ 6. Թղ. 44ա։ "Երանելոյն Եպիփանու եպիսկոպոսի Կիպրացոյ. Յաղագս երգոց Սաղմոսարանի։ Զամենայն ինչ զոր ասաց սուրբ հայրն մեր Աթանաս„ ևն։ - Վերջ Թղ. 50բ։ "Եւ փրկութիւն ի ձեռն մարմնաւոր գալստեան նորա, ծնեալք շնորհաւք հոգոյն սրբոյ. նմա փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 7. Թղ. 51ա։ "Ի Մեկնութենէ սաղմոսացն։ Երիցունք քո զգեցցին զարդարութիւն. և սուրբք քո ցնծալով ցնծասցեն։ Փոխանակ զի զգեցեալ էր Յեսու զաղտեղի պատմուճանն„ ևն։ - Վերջ Թղ. 56ա։ "Նուիրել հօր ի հօտ անուշից. և քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւ՛։ - Անդ։ "Այլ բան։ Քանզի այսքն պիղծք հակառակին մեղաւորաց„ ևն։ - Վերջ Թղ. 56բ։ "Զի մարմին ցանկայ հակառակ հոգոյ, և հոգի հակառակ մարմնոյ„։ 8. Թղ. 57ա։ "Աղաւթք որ ի խորհրդական ժամու սրբոյ և մեղսաքաւիչ խորհրդոյն մատուցանի. ասացեալ Գրիգորի Վարդապետի Սկեուռնացոյ (Սկեւռացւոյ)։ Աստուած բարձրեալ, ահաւոր, անքնին, անիմանալի„ ևն։ Վերջ Թղ. 79բ։ "Եւ սիրով կապակցեալք՝ միաբանութեամբ փառս վերերգեսցուք քեզ ընդ հաւր և ամենասուրբ հոգւոյդ՝ այժմ և միշտհ„։ 9. Թղ. 80ա։ "Գէորգայ վարդապետի է արարեալ ի խնդրոյ Ստեփաննոսի մականուն Գոյնիրիցանց (Մեկն. Քերականի)։ Անպարապ անձամբ, ձեռնարկեցի գրել զսա՝ այրս թշուառ, և ծաղկաքաղ արարեալ զմասն ինչ գրելոցն յԱռիստակիսէ„ ևն։ - Վերջ Թղ. 104բ։ "Զի և ուր ուրեք երբէք անյայտ նիշ գտաք զբացումն անուան կիտիս, կամ որոյ՝ ոչինչ է մասն, էով՝ և ոչ եչով տեսաք. և քրիստոսի աստուծոյն մերոյ փառք յաւիտեանս ամէն„։ 10. Թղ. 105ա։ "Անանիայի հոգենուագ իմաստասիրի. Խրատք հոգեշահք՝ զղջման և արտասուաց։ Ով աստուածասէր սիրելի եղբայր, խնդրող սիրոյն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 127բ։ "Յորմէ և դու մի ծուլասցիս հասանել շնորհին ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Ի վերջ խրատուցս վերստին կրկնուած է. Այլ բան՝ խորագրի ներքև դրուած հատուածն (Թղ. 56)։ 11. Թղ. 128ա։ "Յառաջաբանութիւն Դաւթի մարգարէի մեկնութեան, Աթանասի Եպիսկոպոսի Աղէկսանդրացոյ ասացեալ է։ Զամենայն երգոց սաղմոսացն Դաւթի զներունակ միտսն՝ իւր գրեալ„ ևն։ - Վերջ Թղ. 140ա։ "Կան ի նոսա և խրատտուութիւնք առակաց, մարգարէութիւնք և աղօթք և խոստովանութիւնք զրուցատուութեան, և այլ բազում բանս կերակուր հոգւոց„։ (Տպագրեալէն աւելի կատարեալ է օրինակիս մեզ ներկայացուցածն և շատ կէտերով շահագրգիռ)։ 12. Թղ. 140բ։ Կարգ սաղմոսերգութեան (անվերնագիր)։ "Սաղմոսերգութիւն զոր պարտ է իմանալ լսողին՝ թէ ո՞րպէս է կարգն. և են պատմութիւնք զրուցատուութեան որ է այս. ԺԸ. ԽԳ. ԽԹ. ՀԱ. ՀԷ. ՁԸ. ՉԹ. ՃԺԶ. ՃԻԶ. ՃԼԶ„ ևն։ - Վերջ Թղ. 142բ։ "Գիտեա զսաղմոսիդ զաւրութիւնն, թէ որպէս պարտ է ընթեռնուլ ընթերցողին. քրիստոսի աստուծոյ փառք„։ (Ասոր կը յարի. "Այլ բան. Զի սէր աշխարհի թշնամութիւն է առ աստուած„ ևն, խրատական հատուած մ'է)։ 13. Թղ. 143ա։ "Կարգ մեկնութեանց ժամու աղաւթից։ Ազդարարութիւն ժամահարին՝ նշանակ է հրեշտակին, լուսաւորութեան բարբառոյն, գոչման փողոյն„ ևն։ - Վերջ Թղ. 161բ։ "Եւ հրեշտակաց նմանութեամբ յաւրհնութիւն և ի գովեստ տեառն զարթուցեալ՝ փառաւորել զհայր և զորդի և զսուրբ հոգին այժմ և միշտ և յաւ„։ Համառօտ՝ այլ հետաքրքրական խորհրդածութիւնք են ժամերգութեան, ուր ի սկզբան կու տայ Կիւրեղ Երուսաղեմացին դէպ յարևելս երկրպագելու պատճառքն։ Հմմտ. Յովհ. Օձնեցւոյ Մատենագրութիւնք, ապ. Վենետիկ 1833, եր. 153-144, 14. Անդ։ "Վասն շաբաթին և նորին խորհրդի։ Յիշեսջիր դու, ասէ, զաւրն շաբաթու՝ սրբել և փափուկ անուանել զնա„ ևն։ Վերջ Թղ. 170ա։ "Որով զեւթնեկիցս խորհուրդ բարւոք աւարտեմք ի մեզ յաւիտենիս։ Քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս ամէն„։ Անանուն հեղինակիս գեղեցիկ խորհրգածութիւններով ակաղձուն մեկնութիւնս կամ պատճաոքն, ընտիր լեզուով և ոճով գրուած է։ Շատ ուշագրաւ է շաբաթ օրուան մասին հետևեալ տեղին. "Իսկ շաբաթն՝ յորմէ զայս պատիւ բարձին և Կիւրակէին ետուն, ոչ թողին զնա յաննշան և յանանուն, այլ մարտիրոսացն յիշատակօք պատուեցին զնա. զի որպէս միաշաբաթին քրիստոսի յարութեան միշտ հանդիսարան և քարոզ, այսպէս և շաբաթն հանապազ զյիշատակ մարտիրոսացն տաւնէ. վասն այնորիկ և թագուհի աւուրց զաւրն անուանեն. զի որպէս թագուհին քան զամենայն կարգս իշխանութեանն ի վեր է, այլ ընդ ձեռամբ թագաւորին է, նոյնպէս և աւրս այս քան զամենայն աւուրս շաբաթուն ի վեր է, այլ քան զԿիւրակէն կրսեր է„ ևն։ 15. Թղ. 170բ։ "Վարք սրբոյ առնն աստուծոյ Գրիգորի Նարեկացոյ։ Սուրբ հայրս մեր, աստուածաշնորհ քահանայս և կրաւնաւոր Գրիգոր„ ևն։ - Վերջ Թղ. 171բ։ "Ընկալ բարեխաւսութեամբ սուրբ հաւրս հաշտութեամբ, և քեզ փառք յաւիտեանս ամէն„։ 16. Անդ։ "Բանք նշանաւորք որ ի գիրս յայս ԺԲ։ Վասն արհաւրաց գիշերայնոց„ ևն։ Վերջ Թղ. 172ա։ "ՂԳ. Ի սուրբ միւռոնն„ ևն։ 17. Անդ։ "Թէ քանի՝ գիրք է աստուածաշունչն։ Առաջին Արարածքն„ ևն։ - Վերջ Անդ։ "Յայտնութիւնն Յոհաննու։ և այս է ԼԸ գիրք հին„։ 18. Թղ. 172բ։ "Հինգերորդ վասն ապաշխարութեան հոգալոյ և ճշմարիտ քննութեան վարուց սուրբ դատապարտելոցն. որոց լիցի և մեզ մասն ընդ նոցա։ Ապաշխարութիւն է վերակոչումն մկրտութեան„ ևն։ - Վերջ Թղ. 187բ։ "Նախ յիշատակեալքն՝ սուրբ դատապարտեալքն (իմա զԱնհանգստից վանաց), և ոչ կարաւտիս Գրոց յամենայն կեանս քո՝ մինչև ծագեսցի քեզ քրիստոս որդին աստուծոյ, և աստուած, ի յարութեան հոգացեալ ապաշխարութեանն. ամէն„։ (Հարանց վարքէն առնուած է)։ 19. Անդ։ "Վասն շատխաւսութեան և լռութեան լեզուի։ Ասացաւ մեզ դուզնաքեա՝ որ հասանեն որպէս սղալանս յոյժ, և նոքա որք կարծեսցեն դատել„ ևն։ - Վերջ Թղ. 189ա։ "Իսկ սակաւագոյն՝ զբերանն անարգել ուսուցանել„։ 20. Անդ։ "Վասն ստութեան։ Մեղայ աստուծոյ։ Ծնունդ երկաթոյ և քարի՝ հուր, իսկ ծնունդ շատխաւսութեան և ծաղրածութեան՝ ստութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 190բ։ "Եւ որ արբենայ զղջութեամբ, ոչ կարասցէ ստել. և քրիստոսի աստուծոյ մերոյ փառք„։ 21. Անդ։ "Յաղագս հեզութեան։ Այլ թէ ուստի՝ ծնանի հեզութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 191ա։ "Զի քո է աստուածութիւն և քեզ վայելէ փառք իշխանութիւն և պատիւ այժմ և միշտ„։ 22. Անդ։ Օրհնութիւն նորակերտ եկեղեցւոյ։ "Խաղաղութիւն ամեն. Աստուծոյ երկր՛։ Տէր աստուած մեր ընկալ զաղաչանս մեր և զժողովրդեանս որ կան առաջի քո„ ևն։ - Վերջ Թղ. 191բ։ 23. Անդ։ "Կանոնք Սաղմոսաց Տուրնջեան և Գիշերոյ։ Ա. Ժամ. Սղմ. Ը.„ ևն։ - Վերջ Անդ։ "Պօղուցա(ն)կն Է. բնագ. Յոհու տես զ. Հանգիստ Ա. Դաւիթ ԻԸ։ Եսայի՝ ԻԱ„։ 24. Թղ. 192ա։ "Եզնկայ Վարդապետի Կողբացոյ խրատք ոգեշահք։ Աստուածասէրն՝ իւր կամացն որպէս թշնամ(ւ)ոյ զգուշանայ„ ևն։ - Վերջ Թղ. 198բ։ "Աւգտակար է խրատ և յանդիմանութիւն, բայց որ զդէմս յարևմուտս է հաստատեալ՝ նմա անօգուտ է„։ 25. Թղ. 199ա։ "Հարցումն Արձա(նայ), և Պատասխանիք Եզնկայ Կողբացւոյ Հայոց վարդապետի։ Արձան ասէ. Զի՞նչ է կրօնաւորութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 201բ։ "Եւ եթէ սակաւ ինչ խրատէ, և այն վասն մեր օգտի է„։ 26. Թղ. 202ա։ "Յաղագս պահոց բան։ Աստուածային հրամանի պատուէր՝ պասն եդաւ ի դրախտին„ ևն։ - Վերջ Թղ. 207ա։ "Եւ ապա զայլսն որով ապրիլ հնարի, ի փառս աստուծոյ և քահանային։ Աւրհնեալ է աստուած„։ 27. Անդ։ "Անանիայի հոգէնորոգ վարդապետի. Խրատ վասն համբերութեան և խաղաղութեան։ Արդ յորժամ մարդն շնորհս առնու յաստուծոյ իմաստութեան և երկիւղի, նա ոչ տայ պատճառս տրտմութեան ընկերին„ ևն։ Վերջ Թղ. 211բ։ "Խնդրեա զխաղաղութիւն և երթ զհետ նորա։ Վասն զի քրիստոսի աստուծոյ մերոյ փառք„։ 28. Թղ. 212ա։ "Երանելոյն Գրիգոր(ի) ասացեալ՝ խրատ միանձանց։ Աղաչեմ զձեզ, եղբարք, լինել հաւանոգիք, համաշունչք, սեռնասէրք առ միմիանս„ ևն։ - Վերջ Թղ. 212բ։ "Որ ուսուցանեն զպատուիրանս աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 29. Անդ։ "Տեառն Յոհաննու ոսկէբերանի՝ ի Կողոսացւոց թղթոյն՝ Յորդորակ։ Այսուհետև գոհացողք լիցուք զինչ և ի վերայ գայցէ„ ևն։ - Վերջ Թղ. 213բ։ "Մարտիրոս և վկա կատարեալ գտանի և պսակեալ ի քրիստոսէ„։ 30. Անդ։ "Սրբոյն Նեղոսի՝ պատուէր առ մանկունս։ Պարտ է մանգանց ճգնել և կրթել զմարմինս ի հնազանդութիւն պատուիրանաց„ ևն։ - Վերջ Անդ։ 31. Անդ։ "Յաղագս խորհրդոց զգուշութեան։ Արդ՝ նախ յառաջ քան զամենայն ինչ խորհր(դ)ոց մաքրութեան ջան տար„ ևն։ Վերջ Թղ. 215բ։ "Արդ յորժամ ընթեռնուս յիշեա ի քո աղաւթսդ„։ 32. Թղ. 216ա։ "Ի վարդապետաց (Վարդանայ). Խրատ ոգեշահ՝ լսողաց։ Արար աստուած զմարդն՝ հոգի և մարմին, և զարդարեաց յիւր պատկերն„ ևն։ - Վերջ Թղ. 221ա։ "Յորժամ այս երկու իրքս պակասի յաշխարհէն, այն աշխարհն անցանի։ Փառք աստուծոյ ամէն„։ Անդ. Ասոր կը յաջորդեն Աստուածաչնչի ինչ ինչ անուանք և մեկնութիւնք, այսպէս. "Ադոնայ Տեր։ Ադոնիայ՝ տերանց տեր։ Ադամ՝ որ է կաւԱդադ երինջ, Աղոնիէլ՝ Տետռն իմեյ աստուծոյ„ 33. Թղ. 221բ։ "Ի Սողոմոնէ բան։ Լեր յուսացեալ յաստուած՝ ի բոլոր սրտէ քումմէ„ ևն։ - Վերջ Թղ. 222բ։ "Մեղր շատ ուտել չէ բարիոք, այլ պատուել պարտ է զբանս փառաւորս„։ (Առակաց գրքէն է)։ 34. Անդ։ "Յնթ(դ)անրականէն (Ն. Կլայեցւոյ). Յաղագս խաչի։ Իսկ յաղագս խաչ աւրհնելոյ զայս ինչ ծաներուք„ ևն։ - Վերջ Թղ. 226բ։ "Եւ ի նմանէ ակնկալցի ընդունել զփոխարէն վրիժուցն ընդ խաչհանուաց իւրոց կամ աստ, կամ ի միւսանգամ գալստեանն։ Քրիստոսի աստուծոյ յուսոյն մերոյ փառք յաւիտեանս„։ 35. Անդ։ "Ի հարանց վարուց։ Հայրն Իսահակ գնացեալ ի վանս ուրեք, դատապարտեաց զոմն անդ„ ևն։ - Վերջ Անդ։ 36. Թղ. 227ա։ "Նշանագիրք Վրդ (Վարդանայ) համամ(ռ)աւտ„։ (Մօտ 486-500. մաս մը գաղափարանիշերով, և մաս մ'ալ համառօտագրութեամբք են)։ 37. Թղ. 232բ։ "Այլ բան (այն է՝ պատմագրական տեղեկութիւնք ի վերայ Փառք ի բարձունսի։ Յետ ԲՆԿԸ. ելանելոյն ի դրախտէն՝ երգս առեալ հրեշտակացն՝ զայս փառք ի բարձունս աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 233ա։ "Զի զպտուղ աղօթիցն ոչ առնուն՝ որ է աստուածային պարգև, այսինքն զլոյսն իւրեանց տեսանել„։ 38. Թղ. 233բ։ "Խրատք ժամարարաց պատարագի։ Եթէ ոք բան մոռանայ ի սուրբ խորհուրդն՝ կրկնեսցէ երեք անգամ, մինչև յիշեսցէ, և չկա վտանկ„ ևն։ - Վերջ Թղ. 238ա։ "Եթէ շուն կամ կատու մերձենայ ի թաց իրքն, հեղ՝ և զամանն աւրհնեա, սուրբ է կամաւն աստուծոյ։ Մեղայ տեառն աստուծոյ„։ (Դիտելով որ զկնի մէն մի դիպուածոյ՝ պատիժք ևս կը սահմանին, ծանր կամ թեթև, պաշտօնական կը թուի ըլլալ գրութիւնս)։ 59. Անդ։ "Վասն հոսման ախտից որ ընդ քունն անցանեն։ Են որ խոտելիք են և մեղադրելիք, և են որ չեն մեղադրելիք, և են այսպէս„ ևն։ - Վերջ Թղ. 239բ։ "Ապա թէ կրկնի, սարկաւագն մի եկեսցէ ի ձեռնադրութիւն, և քահանայն մի պատարագեսցէ զքրիստոս աստուած„։ 40. Անդ։ "Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ասացեալ է։ Մանուկ որ առանց մկրտութեան մեռանի, թէ ծնաւղքն ծուլացան, հինգ ամս արտաքոյ, մի ամ ընդ աւրինաւք„ ևն։ Վերջ Թղ. 240բ։ "Խափանեսցի պատարագն և ինքն սրբութեան արտաքոյ կալցի ամիսս վեց, այլ առաջնորդն տեսցէ„։ 41. Թղ. 241բ։ "Այլ բան հաւատոյ (ոտանաւոր)։ Իիւթիւ իմանի, հոգով դաւանի, և խոստովանի։ Ձերթ հուր յերկաթի՝ անտանջելի, բայց կռանաւ ձուլի„ ևն։ - Վերջ Թղ. 242ա։ "Շարժեալ տատանին՝ հիմն անդընդային սանդարամետին, փառք միածնին„, (Թուի լինել Գանձ կամ տաղ երգեալ ի չարչարանս քրիստոսի և ի խաչելութիւն)։ 42. Թղ. 242բ։ "Դաւանութիւն։ Խոստովանիմք և դաւանիմք զսուրբ երրորդութիւնն և զմի աստուածութիւնն անթերի„ ևն։ - Վերջ Թղ. 246ա։ "Ի փառս հօր և գովեստ հոգւոյն, այժմ և յաւէտ և յանսպառ յաւիտեանս ամէն„։ 43. Անդ։ "Հարցումն և պատասխանի։ Հց. Քանի է բևեռք խաչին, և ո՞ր է տեղիքն։ Պխ. Ինն է բևեռքն, և տեղիքն յայտնի է„։ ևն։ - Վերջ Անդ։ "Բ. ոտիցն։ բ. ձեռացն։ ա. յուսոյն վերայ։ ա. խաչի թևին։ ա. Պիղատոսի տախտակին։ բ. այն տախտակացն յորոց վերայ ոտքն բևեռեցան„։ (Շատ անսովոր է)։ 44. Թղ. 246բ։ Վասն տասնաբանեայ պատգամացն։ (Համառօտ թուարկութիւն տասն պատգամաց)։ 45. Անդ։ "Ի Վանականէն (վարդապետ) հարցմունք և պատասխանի։ Երթայք ի քաղաքն առ այս անուն։ Պխ. քաղաքն աշխարհս և այրն՝ դարձեալքն յաստուած„ ևն։ - Վերջ Թղ. 250ա։ "Բայց հոգի և միտք, և բան մարմին, մարդասպան է սպանաւղն„։ ա. 46. Անդ։ "Նեղոսի սուրբ հաւրն՝ Պատուէր առ մանկունս վայ ինձ Ճ...երան (եղծուած է)։ Պարտ է մանկանց ճգնել և կրթել զմարմինս ի հնազանդութիւն պատուիրանաց„։ ևն։ - Վերջ Թղ. 252ա։ "Եւ նոցա բարեացն ժառանգակից ի քրիստոս յիսուս ի տէր մեր որում փառք յաւիտեանս„։ բ. 47. Անդ։ "Նեղոսի ճգնաւորի սուրբ հաւրն։ Որ շինել սկսանի, պարտ է կատարել„ ևն։ - Վերջ Թղ. 257ա։ "Շնորհօք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, որում փառք յաւիտեանս„։ գ. 48. Թղ. 257բ։ "Նորին սուրբ հաւրն... (երկու բառ եղծուած է)։ Սկիզբն բարեաց երկիւղ տեառն է„ ևն։ - Վերջ Թղ. 358բ։ "Վայելելոյ յանսպառ կեանան) ի քրիստոս, որում փառք յաւիտեան ամէն„։ դ. 49. Անդ։ "Նորին սուրբ հօրն. Խրատ վերակացուաց։ Նաւավար տգէտ՝ պատրաստէ կորուստ„ ևն։ - Վերջ Անդ։ (Հազիւ հինգ տող. մնացածն ամբողջ ինկած է)։