2871481անյայտ, հաւանօբէն ԺԷ-ԺԸ. դարուն սկիզբները։
մերթ բոլորգիր միջին և մերթ նոտրագիր, նոյն իսկ միևնոյն երեսներուն վրայ, որ անսովոր է։
17 նշանակուած են, բայց այժմ 9 թերթ մնացած է, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ գորշագոյն և ողորկ։
(նոր) թղթեայ։
գէշ վիճակի մէջ, հին կողերն ինկած են։ Սկիզբէն կը պակսին Ա-Զ թերթերն, Է.էն ալ 9 թուղթք։ 8 թուղթք ալ կը պակսին ընդ մէջ Թղ. 16բ-17ա։ Թղ. 103բ. վերի կողմի գրութենէն քանի մը տող եղծուած է։ Վերջէն ալ՝ աւելի կամ պակաս թուղթեր ինկած են, զի ԺԷ. թերթին վերջը (Թղ. 103բ.) թերի կը մնայ։
անյայտ։
չունի։
, ևն, չկան։
կարմիր. այսպէս են շատ տեղ տնագլուխք։
Թղ. 17բ. կէս սիւն միայն։
և ոչ հատ մը։
. Ձեռագիրս 1898ին մտեր է հաւաքմանս մէջ, Սերոբէ աղայ Ալիշան նոյն տարին Կ. Պոլսէն յղած է՝ ընծայ Մայրավանացս։ Մատեանս է Ոսկեփորիկ փոքր և թերի. պարունակած նիւթերն նախորդին պէս սակաւաթիւ են և սովորական բաներ. մեծաւ մասամբ այլևայլ հարց ու պատասխանիներ են, և գըլխաւորապէս Հին և Նոր կտակաց նշանաւոր տեղեաց չուրջը կը դառնան, հետևեալ կարգաւ 1. Թղ. 1ա։ Գիրք կամ պատմուրիւն Տորիթայ (անվերնագիր և սկիզբէն թերի)։ "Իսրայէլի. և մինչդեռ մանուկ էր՝ ամենայն ազգն Նեփթաղիմայ հօրն իւրոյ մերժեցան, և ի բաց եղեն ի տաճարէն և ի զոհելոյ, սա միայն երթայր բաղում անգամ Երուսաղէմ„ ևն։ - Վերջ Թղ. 14բ։ "Եւ հանապազ աղօթս մատոյ. զի այս ամենայն շահն աղօթից է. փառք աստուծոյ աւրհնեալ է աստուած յաւիտեանս ամէն„։ (Ապա կը յարի Հայր մերն ամբողջապէս)։ Օրինակս շատ կը տարբերի տպագրութենէն՝ լեզուն տեղ տեղ ռամկօրէնի կը փոխուի յանկարծ։ տպ. ԺԴ. գլխու 5 համարով կ'աւարտի։ 2. Թղ. 15ա։ Պատմութիւն իմաստասիրաց (անվերնագիր)։ "Իմաստնոյն Արիստոտէլի ժամանակն կայր իմաստուն մի՝ անունն Դէոնէկինէ (Դիոգինէս) Դ. ճանապարհն ի մէջ կարաս մի դրեր էր և ի նորա մէջն կու բնակէր մերկ„ ևն։ - Վերջ Թղ. 17ա։ "Եւ իմացաւ թէ արեգակն աւուրն քանի հոլովումն կ'առնէ ի վերայ երկրի„։ 3. Անդ։ Գովեստ խաղողոյ (անվերնագիր)։ "Խաղող զքեզ գովել պիտի, բոլոր պտղովդ ես հաւասար„ ևն։ - Վերջ Թղ. 16բ։ "Յորժամ խմէր կաթ մի քենէ՝ բաշխէր զամէնն և հաշտենար„։ 1. Թղ. 13ա։ Յանկ թագաւորաց Արշակունեաց և բագրատունեաց։ "Ա(Հ)րաչէ, Տիգրան, Արշակ, Վաղարշակ, Արտաշէս, Տիգրան մեծն„ ևն։ Վերջ Թղ. 18բ։ "Սմբատ՝ որ շինեց յԱնի Գոգիկ եղբայր նորա, Յովանէս, Աշտոտ, Գագիկ, Դաւիթ„։ 5. Անդ։ Վասն ժողովոց (առանց խորագրի)։ "Առաջին ժողովև եղև ի ինիկիայ՝ զկնի ԳՃԺԸ. ամի ծընընդեանն„ ևն։ - Վերջ Թղ. 19ա։ "Եւ ընդդէմ Փլափիանոսիս որ Բ. բնութիւն ասէր ի քրիստոս„։ 6. Անդ։ Այլևայլ հարցմունք և պատասխանիք (անվերնագիր)։ "Ընդէ՞ր ասէ աւետարանիչն՝ թէ սկսաւ տրտմել և հոգալ„ ևն։ - Վերջ Թղ. 21ա։ "Եւ եթէ մեղք ծնանի զմիւսն ի հպարտութենէ ծնանի„։ Անդ։ Կը յարին բժշկական հատուածք. "Վասն երակ (իմա արիւն) առնելոյ և հաճամաթ և պանքա որ է շուշայ„ խորագրի ներքև, ուր կը նշանակէ թէ լուսնի ո՞ր օրերուն մէջ վնասակար է, և ի՞նչ հիւանդութիւններ կը պատճառին անկէ։ 7. Անդ։ "Խրատ քրիստոնէից՝ երիտասարդաց, ծերոց և ամենայն մարդոց։ Ճանապարհ է այս կեանքս և ճանապարհորդ են մարդիկք, և յայն օրէն ի հետ որ ի մօրէ ծնեալք՝ մինչև յայն օրն որ ի հող մտանեմք, ի մեր յառաջին մայրն„ ևն։ - Վերջ Թղ. 28բ։ "Վասն որոյ աղաչեմ զձեզ, ոչ է պարտ արհամարել զմեզ քան զնոսա զօրէնքն աստուծոյ և փոքր համարել զմեղքն„։ (Նախնեաց ռամկօրէնով գրուած են խրատներս և իրենց տեսակին մէջ գողտրիկ ու գեղեցիկ)։ 8. Թղ. 28բ։ "Յաղագս ըստեղծման ջլաց և երակաց, ոսկրաց զօդուածոց։ Արարիչն աստուած. ՄԽԸ. ոսկր շարել նիւթեաց ի միասին„ ևն։ - Վերջ Թղ. 31։ "Եւ լինի ընդ ամենայն երակն ԴՃԿԸ.„։ ա. 9. Անդ։ "Այլ բանք՝ հաւաքեալ յԱւետարանէ՝ հարցմամբ՝ իբրև զծաղիկ ի բուրաստան որ յորժամ հոտոտիս՝ նա ուրախանաս մինչև յաւիտեան (Հարց ու պատասխանով)։ Յաղագս ի՞նչ պատճառի փարիսեցիք) առաքեցին առ Յովհաննէս, թէ քրիստոսն ես դու. թէ Եղիա, թէ մարգարէն„ ևն։ - Վերջ Թղ. 34բ։ "Իսկ աստուած ոչ ումեքէ երկնչի, և նմա փառք յաւիտեանս ամէն„։ բ. 10. Անդ։ "Հարցմունք և պատասխանի տաս հետ ֆրանկին։ Եւ թէ ֆռանկն ասէ ընդ իս, թէ ոչ է պարտ որ զմարմինն քրիստոսի, աստուած ասել„ ևն։ - Վերջ Թղ. 41ա։ Ասոնց կը յաջորդեն Անդ։ "Հարցմունք այլազգեաց և Հոռոմոց վասն կաթողիկոսութեան Հայոց„։ -Թղ. 45ա։ "Զի՞նչ լինին նոքա, որք ոչ կատարեկ զանդարձ ննջեցելոցն։ - Թղ. 48ա։ "Յերթալն ի տուն սգաւորի զի՞նչ օգուտ լինի„։ - Թղ. "Վասն է՞ր զմահ նեղ դուռն և կատարած ամենայն ահագնութեան անուանեն գիրք„։ - Վերջ Թղ գ. 11. Անդ։ "Հարցմունք վասն ծնընդեանն քրիստոսի։ Վասն յղութեան որ Գաբրիէլ հրեշտակն ասաց, թէ որ ի նմանէն ծնեալ է„ ևն։ - Վերջ Թղ. 77բ։ "Եւ զուրախութիւն ձեր ոչ ոք հանիցէ ի ձէնջ„։ դ. 12. Անդ։ "Այլ հարցմունք խիստ գեղեցիկ և պիտանացու՝ ով կարդայ ւ՝ աղէկ ի միտ առնու։ Զի՞նչ է աւրհնեալ փայտն ևն։ - Վերջ Թղ. 89ա։ "Մի Մարիամ Մակդաղենացի, և մի Մարիամ՝ յորմէ եօթն դևն ելեալ էր։ ե. 13. Անդ։ "Հարցմ. Յաղագս դասակարգութեանց երկնայնոց և երկրայնոց (Քահանայապետութեանց)։ Առաջինն ներքին դասք հրեշտակաց, որ են պատգամաւորքն և հրամանակատարք„ ևն։ - Վերջ Թղ. 96ա։ 14. Անդ։ Պէսպէս հարցմունք ծիսականք։ "Վասն նաւակատեաց ծննդեան, զատկի, եկեղեցւոյ„ ևն։ - Վերջ Թղ. 103ա։ 15. Անդ։ "Վասն ժողովոց„ - Վերջ Թղ. 103բ։ "Երկրորդ ժողովն յետ ՀԴ. ամի եղև ի Կոստանդինուպաւլսի, ի Դ. ամի Թէոդորոսի (Թէոդոսի) մե...„։ Կիսատ կ'ընդհատի հոս։