2901687անյայտ, հաւանօրէն 1690-1715։
նոտրազիր մանր, իրարմէ տարբեր գրչութեամբք։ Առաջին մասն՝ թղ. 1ա-42բ. հին գրչէն է. իսկ մնացածն՝ եկամուտ։
23։ Մինչև ԺԱ. թերթահամարք կանոնաւոր կերպով նշանակուած են, և իւրաքանչիւրն 12 թուղթք. իսկ անկէց անդին, Թղ. 131ա-176բ. բնաւ նշանակուած չեն։ Թղ. 177ա. կը սկսի ԺԹ. թերթն և կը հասնի մինչև ԻԳ.ը, որոնք սակայն երբեմն 8, և երբեմն 7 թղթերէ կազմուած են։
թուղթ կաթնորակ և ողորկ։
փայտեայ կաշեպատ, անզարդ. ներսէն հասարակ և խատուտիկ լաթով պատած։
՝ սկիզբէն 1 թուղթ կտրուած է՝ այն է Յանկին կէսը. 1 թուղթ ընդ մէջ Թղ. 48բ-49ա, քանի մը թուղթք ևս ընդ մէջ Թղ. 154բ-155ա։ Այսպիսի պարապ միջոց մ'ալ ընդ մէջ Թղ. 157բ-158ա. կը նշմարուի. վերջէն ալ մէկէն աւելի թուղթեր ինկած են։ Ժ-ԺԱ. թերթերն յետ և առաջ կազմուած են։ Կողերու կռնակն վարի կողմէն և շրթունքն ևս վնասուած են, կոճակներն ալ հանուած։
նախ Աւետիք վարդապետ, ապա այլք։
չկան։
չկան։
ևն չկան։
կարմիր։
Թղ. 48բ, 187։
բազմաթիւ են, բայց ոչ մին ունի գրութեան թուական, գըլխաւորապէս 1. Գրիգորի հարցմանց վերջը կայ գրչէն (Թղ. 25ա). "Բարեխօսութեամբ սրբոյն Գրիգորի մերոյ լուսաւորչին՝ քրիստոս աստուած ողորմեայ չոտացողի փրոցս՝ Աւետիս քաջ ըրաթու սապետին, և անարժան գծողի՝ Սիմեսն դպքի որ անունս ունիմ և դործ ոչ„։ 2. Թղ. 32ա. "Քրիստոս աստուած, որ առատն է ի տուրս բարեաց, ողորմեայ ըստացողի գրոցս Աւետիս վարդապետին աստուած վա(յեյլել տացէ„։ 3. Թղ. 130ա. Վարդան վարդապետի խրատներէն ետքը՝ կայ սոյն յիշատակարանը. "Ասացաւ բանքս ի Վարդան վարդապետէ, ի թվին հայոց ՈՂԲ. զի որ յիշէ զմեզ՝ նա հոգին սուրբ ջնջէ իւր մեղքն և զննջեցելոցն. ամէն„։ Նոյնը բայց առանց թուականի տես և Թղ. 122ա։
. Ձեռագիրս յամի տեառն իբր 1892-1894 մտեր է հաւաքմանս մէջ, բայց յայտնի լէ թէ ուստի և որու ձեռքով։ Մատեանս է Ոսկեփորիկ փոքրադիր, որ կը պարունակէ Տեսիլներ, խրատներ, հարց ու պատասխանիներ, գաւազանագիրներ, տաղեր և Հին և Նոր Կտակարաններէն պատմուածներ, դաւանութիւններ և մանրավէպեր, այսպէս 1. Թղ. 1ա։ Ցանկ նիւթոց։ "Այս ինչ հաւաքեալ կա գիս„ (ի գիրս) ևն։ - Վերջ Թղ. 1բ։ 2. Թղ. 2ա։ "Տեսիլ սուրբ աստուածածնին. Զոր ետես վասն դժոխոց սուրբ կոյսն, և վասն արդարոց և մեղաւորաց։ Խորհեցաւ ամենայսրբուհի աստուածածին Մարիամ երթալ ի լեառն Ձեթենեաց՝ կալ յաղօթս„ ևն։ Վերջ Թղ. 12բ։ "Ի սրբոյ մեծի հինգշաբաթուն մինչև ի սուրբ Պենդակոստէն ազատել զձեզ ի տանջանաց և փառս տալ աստուծոյ. և պատասխանի տուեալ ասացին. ամէն, ամէն„։ 3. Թղ. 13ա։ "Հարցմունք սրբոյն Գրիգորի Լուսաւորչին և պատմութիւն հրեշտակին՝ վասն ոգոց մարդկան։ Սուրբն Գրիգոր Լուսաւորիչն հայոց զքառասուն տիւ և զքառասուն գիշեր հաց ոչ եկեր և ջուր ոչ էարբ„ ևն։ Վերջ Թղ. 24բ։ "Որում և զմեզ քրիստոս աստուած արժանի արասցէ այն սուրբ արքայութեան արդարոցն և ընդ ամենայն սրբոց իւրոց, և նմա փառք յաւիտեանս ամէն„։ 4. Թղ. 25ա։ "Թուխտ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի որ առաքեցաւ յերկնից ի յերկիր ի տաճար սուրբ առաքելոցն Պետրոսի և Պողոսի։ Ես պապս հռոմայեցի երկրիս՝ ի տաճարն սուրբ մատուցանէի զպատարագն„ ևն։ Վերջ Թղ. 32ա։ "Ամենայն մարդ (որ) առնէ զօրինակ թխտիս ի տուն իւր և հանապազ կարդա, ամենայն մեղաց նորա թողութիւնն շնորհեմ. և կատարողքն աւրհնին յիմոց փառացն ամէն„։ 5. Թղ. 32ա-բ։ "Երանելոյն Եփրեմի ասացեալ է՝ վասն պահելոյ զսուրբ կիրակէին զանազան։ Պատուեցէք զօր կիւրակէին„ ևն։ Վերջ Թղ. 37ա։ "Զի ընդ նմին վայելեսցուք յանըսպառ յուրախութիւնսն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ 6. Անդ։ "Բանք կանոնաց. Հարցմունք և պատասխանիք։ Եթէ ոք տկար իցէ կամ մաշեալ ի բազում հիւանդութեանց„ ևն։ - Վերջ Թղ. 40բ։ "Հեղուլ պարտ է„։ (Են թուով 26)։ 7. Անդ։ "Հարցմունք Աթանասի և պատասխանիք։ Զիարդ ոչ ճանաչէ անդ եղբայր զեղբայր կամ հայր զորդի, կամ բարեկամ զբարեկամ„ ևն։ - Վերջ Թղ. 48բ։ "Աստուած ետ քեզ պատվէր ոչ անիծել, և ոչ գիտես զինչ գործես, չարաչար տանջիս„։ 8. Թղ. 49ա։ "Քարոզ ի բանն (Ծննդոց) որ ասէ. Յորում աւուր ուտիցէք, մահու մեռանիցէք„ (թերի սկիզբէն)։ "Դրախտին արտաքոյ ի թզենին ելաւ օձի լեզո(ւ)ով հետ կնոջն խօսեցաւ. և իւր բանիւն զինք որ(ս)աց„ ևն։ - Վերջ Թղ. 55ա։ "Եւ սիրտն հետ ընկերին կռինճ լինի. խոստովանել պիտի հետ ընկերին և հետ աստուծոյ, ապա եկեղեցի մտանել„։ (Զուտ ռամկօրէնով գրուած է այս և յաջորդ քարոզքն. հետաքրքրական են նոյն իսկ միջնադարեան ռամկօրէնին համար)։ բ. 9. Անդ։ "Քարօզ ի բան մարգարէին որ ասէ. Որպէս իժի և քարբի՛։ Վասն ի՞նչ պատճառի մարգարէն, ասէ. առակաւ խաւսի բանն, զի առակաւոր բանն խորին է և ծածուկ„ ևն։ - Վերջ Թղ. 60բ։ "Եւ ոչ առնուն դեղ հոգոց իւրեանց, որոց փրկեսցէ և զմեզ քրիստոս աստուած. ամէն„։ գ. 10. Անդ։ "Քարոզ ի բան Սողոմոնի որ ասէ։ Վասն խոտխթէ (իմաստութեան)։ Եւ ամեն իմաստունք թէ երեք տուն է աշխարհս. ա. արքայութիւն. բ. դժոխք. գ. այս աշխարհս„ ևն։ - Վերջ Թղ. 64ա։ "Եւ ճգնաւորն այլ ոչ ետես զլոյս արեգական Լ. ամ. և ելաց զայնքան աւուրս մինչև օր մահվանն. յորոց փրկեսցէ և զմեզ քրիստոս„։ դ. 11. Թղ. 64ա-բ։ "Քարօզ Սողոմոնի վասն յիշուցնայտուաց։ Եւ դարձեալ յիշուցնատուաց մարդն՝ դժոխք անուանի„ ևն։ Վերջ Թղ. 66բ։ "Ապա թէ չէք գիտացեր, թէ հանց դառն մեղք է թէ թարկանէք (այսպէս) նա առաջի, մեղաց թողութիւն կանէ աստուած„։ ե. 12. Անդ։ "Քարօզ՝ ի բան աւետարանի որ ասէ. Մի տայք զսրբութիւն շանց և մի արկանէք զմարգարիտ խողաց։ Առաջին սրբութիւն անուն՝ ի հաղորդութիւնն, և շուն՝ զպոռնիկն և զբոզարած մարդն ասէ„ ևն։ Վերջ Թղ. 73բ։ "Զաստուած բարկութիւն շարժէ, որոց փր(կ)է աստուած զմեզ„։ զ. 13. Անդ։ "Քարօզ (ի բանն) Սողոմոնի որ ասէ. Որ ողորմի աղքատի՝ փոխ տայ յաստուծոյ։ Այսպէս ասեն վարդապետք եկեղեցոյ՝ թէ քրիստոնէից բարի գործք„ ևն։ - Վերջ Թղ. 79ա։ "Երանի աղգատաց հոգով, զի նոցա է արգայութիւն երկնից և ի կեանս յաւիտենից„։ է. 14. Թղ. 79բ։ "Քարոզ ի բան Սողոմոնի որ ասէ. Լաւ է օր մահուն՝ քան զօր ծննդեան մարդոյ։ Եւ պարտ է գիտել՝ զի հեթանոսք զօր ծնընդեան պատվեն„ ևն։ - Վերջ Թղ. 34բ։ "Որ լայր զանդարձ ժողովուրդն առ գերութեանն Բաբելացւոց„։ ը. 15. Անդ։ "Քարօզ Սողոմոնի՝ վասն հպարտաց և ամբարտավանից։ Գիտելի է՝ զի աստուած բնութեամբ բարի է„ ևն։ - Վերջ Թղ. 91ա։ "Վասն այն ասէ Բարսեղ Կեսարացին՝ թէ տօնասէրն չէ զրկած, պսակած է հետ մարտիրոսաց, այլ է հաղորդ նոցին փառաց՝ առանց գանից և տանջանաց„։ 16. Անդ։ "Որպէսի են նոյեան տապանին ձևնն։ Ասեն քիրգ թէ չորեգանկիւն, ի ներգոյ և արտագոյ նաւթիւ ծեփեալ, որ է կո(ւ)պրն, զի մի վնասեսցէ„ ևն։ - Վերջ Թղ. 93ա։ "Եւ եդաւ ի տապանի Նախչուան, Նոյեմզարա ի Մարանդ„։ 17. Թղ. 93ա։ Վասն աշտարակին և տապանակին։ "Եւ ՀԲ. տանուտէրք ժողովեցան, և ըսկսան շինել՝ թրծեալ աղիւսիւ ընդդէմ հրոյ„։ ևն։ - Վերջ Թղ. 93բ։ "Եւ բուրվառն որ ի ձեռն Ահարոնի դարձաւ ոսկի և զարկղն կտակարանացն, այսինքն են մէջ տապանակին„։ 13. Անդ։ "Պատմութիւն սուրբ հաւրն մերոյ Աբրահամու։ Եւ յետ աշտարակին լեզվացն բաժանելոյ՝ մոլորեցան մարդիք և անկան ի կռայպաշտութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 98բ։ "Եւ Յորդանան անցանի՝ ոչ ի գետէն ի ծովն խառնի և ոչ ի ծովէն ի գետն„։։ ա. 19. Անդ։ "Ուղիղ դաւանութիւն որ ի հայր և ի որդի և ի սուրբ հոգին՝ ի վերայ հիման առաքելոց (և) մարգարէից (ի Վարդանայ)։ Աստուածութիւն անճառելի և անսահմանելի և անիմանալի ուսուցին մեզ ամենայն աստուածաշունչ գիրք„ ևն։ - (Թղ. 106բ։ Կ'ընդհատի, զի թերթքն յետ և առաջ կազմուած են, Շարունակութիւնը տես Թղ. 119)։ - Վերջ Թղ. 122ա։ "Աստուած փրկեսցէ զնա յաշխարհիս չարէն, ամէն եղիցի„։ բ. 20. Անդ։ "Նորին քարոզ՝ վասն դժոխոց և անքուն որդանց ստոյգն արարեալ Վարդան վարդապետին (ի) խնդ(ր)ոյ Թաթէոս քահանային։ Ով քահանայք և ժողովուրդք աստուծոյ, գիտացիք և ի միտ առէքր ևն։ - Վերջ Թղ. 136բ։ "Զի չար նախանձ կալան ընդ Մովսէս„։ 21. Անդ։ "Յաղածս վասն մկրտութեան թէ զինչ իցէ։ Ասեմք թէ նախ և առաջին ըսկիղբ և գլուխ մկրտութիւնն է„ ևն։ (Մնացեալն տեղափոխուած է Թղ. 107ա)։ - Վերջ Թղ. 108ա։ "Արդ այս է առաջինն գլուխ քրիստոնէութեանն հաւատոյս մերոյ„։ 22. Թղ. 108ա-բ։ "Յաղագս զտղան սնուցանելոյ։ Ստուգութեամբ և ճշմարտութեամբ սնուցանեն քրիստոնեայք զիւրեանց զաւակն„ ևն։ - Վերջ Թղ. 109բ։ "Այլ խրատեցէք սրբութեամբ և երկիւղիւն աստուծոյ, զի դեռ տղայք ենն„։ 23. Թղ. 109-110ա։ "Յաղագս խրատոյ և պսակի ամուսնացելոց թէ ամենայն սուրբ է ամուսնութիւն և պատվ։ Եւ որք այսպէս սրբութեամբ սնանին և լինի կտրիճ, տղայն ԺԵ. տարոյ փես(այա)ցոյ է, և ԺԴ. տարոյ աղջիկն„ ևն։ - Վերջ Թղ. 112բ։ "Քահանայն լուծ դիցէ, պահօք և մատաղօք քաւեսցին և այլ մի մեղիցեն„։ 24. Անդ։ "Վասն ատելութեանն. որ ոչ է պարտ ատել զմի։ Ոչ է պարտ (որ) քրըստոնէքն զմիմեանս ատեն„ ևն։ - Վերջ Թղ, 114բ։ "Զոր պարտ է առնել քրիստոնէից՝ հարկ ի վերայ կա և օրէնք աստուծոյ հրամայէ„։ 25. Անդ։ "Վասն սիրոյ։ Այլ բազում են մասունք սիրոյն, զսակաւսն յիշեսցուք„ ևն։ Վերջ Թղ. 116ա։ "Զի և աստուած զմեզ սիրեսցէ և գթութեամբք և քաղցրութեամբ ի մեզ հայեսցի և նմայ փառք յաւիտեանս„։ (Խառնափնդորուած են թուղթք. շարունակութիւնը տես Թղ. 106ա)։ 26. Անդ։ "Վասն ատելութեան և սիրով(յ) աղօթից։ Պարտ է քրիստոնէից աւուրն երեք հետ աղօթք առնել, ի լուսանալ աւուրն՝ յորժամ յառնէ ի քնոյ, ի ժամ հացին, և իրիկունն ի ժամ քնոյ„ ևն։ - Վերջ Թղ. 117ա։ "Եւ եպիսկոպոս և քահանայ որ չտան ժծամտուն շինել, նա խղճոյ ներքոյ են„։ 27. Թղ. 117բ։ "Վասն խոստովանութեան։ Գիտելի է՝ զի խոստովանութիւնն է հարկաւոր որպէս մկրտութիւն„ ևն։ (Շարունակութիւնը տեղափոխուած է Թղ. 131ա)։ "զԹ. հանեն„ ևն։ - Վերջ Թղ. 133ա։ "Պետրոս առաքեալ յետ ուրացութեանն զղջացաւ և խոստովանեցաւ և գտաւ զթողութիւն յանցանաց իւրեանց, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 23. Անդ։ "Յաղաքս խոստովանութեան (այլ)։ Գրեմք վասն խոստովանութեանն որ մեզ աստուծոյ մեծ բարի է„ ևն։ - Վերջ Թղ. 134բ։ "Յոյս փրկութեան մեղուցելոց. և քրիստոսի փառք յաւիտեանս„։ 29. Անդ։ "Վասն հաղորդութեան։ Պարտ է քրիստոնէից որ զչորեքշաբաթն և զուրբաթն և զկիրակին և զաղուհացն և զյինունքն, զվարդավառն, զաստուածածնին, զխաչի և զյայտնութեան Ը. օրէքն սուրբ կենան„ ևն։ Վերջ Թղ. 135ա։ "Բայց թէ հիւանդ իցէ և այս կանոնք է ի սրբոյն Սահակայ ԻԷ. ԳԸլ30. Անդ։ "Վասն պահոց թէ որպէս։ Զպաքն սուրբ և անարատ պարտ է պահել քրիստոնէին„ ևն։ - Վերջ Թղ. 136ա։ "Զի արբեցօղք զարգայութիւն աստուծոյ ոչ ժառանգեն ասէ առաքեալն Պողոս„։ 31. Անդ։ "Վասն անդարձ առնելոյ։ Այլ և այս աւրէնք է քրիստոնէից, զի յորժամ հասանի նմա հիւանդութիւն, կոչեսցէ զքահանայ„ ևն։ - Վերջ Թղ. 136ա։ "Եւ յայնմհետէ թէ կեանք տա աստուած և թէ մահ, անհոգ լիցի„։ 32. Անդ։ "Վասն ոչ առնելոյ սուք։ Դարձեալ գրեմք զայս կանոնք, զի որպէս ծընընդեամբ է մուտն մեր յաշխարհ, նոյնպէս է հարկ որ մահուամբ ելանեմք„ ևն։ - Վերջ Թղ. 138ա։ "Զի բացերես և անյամօթ լիցուք յահեղ ատենին քրիստոսի, ամէն„։ (Տես Յոհ. Երզնկացի)։ 33. Թղ. 138բ։ "Տեսիլ սրբոյն Աթանասի Աղեքսանդրացոյն հայրապետին, զոր ետես (ի) սուրբ եկեղեցոյս։ Ամենեցունցն աստուած ըսքանչելի տեսիլս երևեցոյց մարգարէիցն„ ևն։ Վերջ Թղ. 141բ։ "Որոց լիցի վայելել ի շնորհս մարդասիրութեան քրիստոսի աստուծոյ մերոյ, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. տպ. Վենետկոյ 1893, եր. 493, տարբերութիւնքն մեծ են)։ 34. Անդ։ "Տեսիլ սուրբ վարդապետին Յուհանու՝ որ Կուզեռ կոչի։ Ի ժամանակին յայնմիկ որում էր թուականն հայոց ԴՃՀ. թագաւորն հռոմոց Վասիլ„ ևն։ - Վերջ Թղ. 142բ։ "Եւ յորժամ ետես թագաւորն զՏէր Պետրոս՝ յոյժ մեծարեալ(ց) զնայ„։ (Թուի թերի ընդհատուած, զի կը յարի անմիջապէստարբեր գրով - կցկտուր բանս. "Դ(ո)վիկ ասորի՝ Դաւիթ մարքարէի ղաթըրջին էր որ Սաւուղայ գլուխ կտրեց„)։ 35. Անդ։ "Առաջին հատոր ազգաբանութեան հայոց ազգիս, յորդոց որդիս այսպէս համառօտեալ՝ որպէս գաւազանագիրք, թէ ուստի են հար(յ)քն, և որոյ աղագաւ կոչեցան Արամեանք։ Երկրորդ հայրն աշխարհիս Նոյ երիս որդիս ծնաւ, Սեմ, Քամ, Աբէթ. և մեր ազդիս գաւազանն Յաբէթա„ ևն։ - Վերջ Թղ. 154բ։ "Արտաշիրս՝ որդի Վռամշապհոյ ամս. Զ. և վասն բղջախոհութեան ատեցին իշխանքն հայոց և մատնեցին„...։ (Թերի կ'ընդհատի՝ զի թուղթ ինկած է. յետին ժամանակի և հետևակ գրողի գործ է. թարգմանուած կ'երևի յարաբերենէ - ինչպէս ցոյց կու տան Քոռխն, Քաիշէն, Քաշկճին, Շմիրամ, ևն, անուանաձևքն)։ Այս գրութիւնս, այսպէս և յաջորդքն՝ Ձեռագրիս ցանկին մէջ չկան. հետևաբար կազմուած ատեն միացուած են անոր հետ։ Իսկ Յանկին մէջ ընդհակառակն նշանակուած են հետևեալ վեց գըրուածներն, որոնք անյայտացեր են. այսինքն. "լգ. Պատմութիւն Ալեքսիանոսի։ - Լդ։ Պատմու. թիւն Յովհաննու կամաւոր աղքատի։ - լե. Պատմութիւն Մարիանէ կուսին։ - լզ. Պատմութիւն Կիրակէի և Ուրբաթու։ - լէ։ Պատմութիւն աղախնոյն աստուծոյ։ - լը։ Պթեոյդոսի՝ պատմութիւն Կղեմայ հայրապետին„։ 36. Թղ. 155ա-157բ։ Կցկտուր հատուածկ բանից ի գրոց Տուբիթայ ևն, ևն։ 37. Թղ. 158ա։ Յակոբայ Սրճեցւոյ՝ Յաղագս քաղաքին Անտիոքայ, թէ ո՞րպէս մտին սուրբ առաքեալքն աշակերտել զնա (անվերնագիր)։ "Լուսով բանի քո գամ առ քեզ որդի աստուծոյ„ ևն։ Վերջ Թղ. 160բ։ "Որ ամենակեցոյց բանիւ քո զանդամալոյծն կեցուցեր. կենդանացոյ ըզբանս իմ՝ ասել վասն փառաց յաւուր տաւնի քո„։ (Թերի է և կցկտուր. նմանութիւն ունի Կցուրդաց Ս. Եփրեմի)։ 38. Թղ. 161բ։ Քարող ի վերայ կենաց մարդկան, օրինակաւ տուընջեան և գիշերոյ (անվերնագիր)։ "Արարիչն աստուած զժամանակս կենաց մարդկան տիւ և գիշեր է արարեալ„ ևն։ Վերջ Թղ. 163ա։ "Ի միտ ածել զընթանալ մեր՝ յեկեղեցին և թողութիւն խնդրել մեղաց„։ բ. 39. Անդ։ "Նորին քարոզ առայւօտու ի բանն. Ի գիշերաց կանխէ։ Այժմ ասասցուք թէ զորս ունիմք օրինակ յորոց նմանիմք„ ևն։ - Վերջ Թղ. 167ա։ գ. 40. Թղ. 167բ։ "Քարոզ ի բանն. Ասացէք դստերք Սիովնի ահայ թագաւոր քո գայ նստեալ յէշ և աւանակ։ Սիոն ամրոց էր Հրէաստանի զոր Յեբուս կոչէին, որ է Երուսաղէմ„ ևն։ - Վերջ Թղ. 171ա։ "Զհանդերձ մաշկեղէնս զգեցոյց Ադամայ, զի զանապական և զառաջինն զգեցցին զգեստ„։ 41. Անդ։ Աւետիս ծննդեան՝ թաթարերէն (անվերնագիր)։ "Շօլազալքի փէղամբարլար, աւետիս. Նօլաճ աղինի պիլտիլար, աւետիս„ ևն։ Վերջ Թղ. 172։ "Զու սալպան իլան պուխուռի աւ„։ (Ասոր կը յաջորդէ. "Եւ զորս եդ աստուած յեկեղեցւոջ այս են„)։ 42. Թղ. 173ա։ Յաղագս խոստովանութեան մեղաց (առանց խորագրի)։ "Ապա յորժամ խոստովանիմք զմեղս՝ արդարանամք ի մեղաց„։ ևն։ - Վերջ Թղ. 176բ։ "Արիւն յիսուսի սրբէ զմեզ յամենայն մեղաց. և մեք հանապազ խոստովանիմք յամենայն մեղաց„։ 43. Թղ. 177ա։ Տեսութիւն ի վերայ Սաղմոսաց՝ քաղուածօրէն (անվերնագիր)։ "Յորժամ էր Դաւիթ հալածեալ ի Սաւուղայ յերկիրն Փղըշտացւոց, անդ է (ասացեալ) սաղմոսս զայս. Ի քեզ տէր յուսացայ„ ևն։ (Թղ. 134բ. Կ'ընդհատուի միջանկեալ հատուածներով։ Թղ. 204ա. Կը շարունակուի նոյնը)։ - Վերջ յետածգուած է Թղ. 207ա։ 44. Թղ. 185ա։ Գանձք կամ մեղեդիք երածըշտական խաղերով։ "Երգս յաւէժական երգեմք բանայկան՝ երիցդ միայկան„ ևն։ - Թղ. 186ա։ "Շնորհօք զարդարեալ, առագաստ բազմեալ„։ 45. Թղ. 186բ։ Այլ տաղ կամ մեղեդիներ (անվերնագիր)։ "Իսկ Յովհաննիսին և Պրոխորոնին, նաւեալ ի ծովին։ Նաւըն խորտակի, յալեացն ընկըղմի„ ևն։ - Վերջ Անդ։ "Էիցս բոլոր՝ աստուած թագաւոր, համաի(յ)ն խնամաւոր, յիշեայ տէր„։ 46. Թղ. 187բ։ Տաղ յառաքեալսն։ "Այսօր անոյշ ի գիլ գար, ի գիլ սալիկն ի գիլ գար„ ևն։ - Վերջ Թղ. 188ա։ "Եւ այն մանուկ խարդէշագեղ սուրբ Յովանէս էր Մկրտիչն, որք երգէին փառըք քրիստոսի„։ 47. Թղ. 188բ։ Տաղ ի յարութիւն տեառն։ "Փառըք քրիստոսի ամենազաւր յարութեան։ Սայլքն իջանէին ի լեռնէն (Զիթենեաց) ի Մասնաց (Մասեաց). և ի վերայ նորա աթոռք են արկեալ։ Եւ ի վերա բեհեզք ծիրանի, ի վերա որդի թագաւորի„ ևն։ - Վերջ Թղ. 189ա։ "Անճորտ էր ի ճապուչ ուռամիջուկ, հաստաբազուկ, լայնաթիկունք„։ (Հմմտ. Սայլի տաղն Գր. Նարեկացւոյ)։ 48. Թղ. 189բ։ Օրհնութիւնք և կցուրդք (առանց խորագրի)։ "Ամենասուրբ հոգին աստուած որ զարդարեաց զտիեզերս ամէն, զարդարեսցէ զձեզ ի զարդ անկողոպտելի„ ևն։ Վերջ Թղ. 193ա։ "Եւ յերեկոյի աւրհնութիւն աստուածային և պահպանութիւն ի տեառնէ եկեսցէ ի վերայ, ամէն„։ 49. Թղ. 193բ։ Այլևայլ մանրավէպք և խրատք ի Հարանց վարուց։ "Երթայր երբեմն հայրն Մելի ի տեղի ուրեմն, և ետես զոմն կրօնաւոր՝ զոր կալեալ կապէին ոմանք վասն մարդասպանութեան„ ևն։ - Վերջ Թղ. 199ա։ "Ողորմութիւն յետ մահուն յաւդային դիւաց և ի դժոխոց տանջանաց փրկէ զմարդն„։ (Ասոր կը յաջորդեն, Թղ. 200բ. թղթառաջ մի, և Թղ. 201ա. երկու հատուածք աւետարանէն)։ 50. Թղ. 203ա։ Երգ ի գարունն (առանց խորագրի)։ "Ահա հոտ գար գարնայն, իւր տեսն երևէր խնդման. զինչ պարտէզ և այգեստան՝ ծաղկունք գուն զգուն բուսան„ ևն։ Վերջ Անդ։ "Մանուշակի նման ես, աստուածածին մեղայ քեզ, մեղայ, ապաւէն իմ դու ես„։