Other notices
— - Bibliographic notice
288
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԽԹ ԵՒ ՔԵՐԱԿ. ՀԱՅ. ԹԱԹԱՐ
ԺԶ դար - ԺԷ դար

ID
Number
288
Old record number
1495
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԽԹ ԵՒ ՔԵՐԱԿ. ՀԱՅ. ԹԱԹԱՐ
Start date
ԺԶ դար
End date
ԺԷ դար
Date details

անյայտ, հաւանօրէն ԺԶ-Ժի. դաբ։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
110
Dimension
19x15,7 (15x 12,2)
Layout
երկսիւն։
Writing details

նոտրագիր միջակ և հնաձև։

Codicology

10, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ գորշ՝ նուրբ և ողորկ։

Number of lines
23-30։
Binding

փայտեայ՝ կաշեպատ։ շագանակագոյն, գեղեցկազարդ, գոցելու մասով, գոյն լաթով պատած են կողերն։

State of preservation

լաւ պահուած չէ. շատ տեղ դատարկ թողուած երեսներու և Թղ. 52բ. ալ գրութեան վրայ գիծեր և ձևեր խաղացուած են։ Կտրուած են 1 թուղթ՝ ընդ մէջ Թղ. 25բ-26ա, 1 թուղթ 44ա, 6 թուղթք ընդ մէջ Թղ. 52բ-53ա. 1 թուղթ ընդ մէջ Թղ. 53-54. 1 թուղթ ընդ մէջ Թղ. 69բ-70ա. 23-32 թուղթք ալ վերջէն կտրուած են։

Copyist
անյայտ։
Owner

նախկինն անյայտ, ապա Սարգիս և այլք (տես վարը)։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

, ևն, չկան։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

սև։

Blank pages

Թղ. 1բ, 6բ2, 18բ2, 22բ2, 29ա2, 29բ2, 33բ, 36ա-36բ, 49ա1,, 49բ, 53ա, 86բ2, 87ա2, 87բ2, 88ա2, 88բ2, 89ա2, 89բ2, 90ա2, 90բ2, 91ա2, 91բ2, 92ա2, 92բ2, 93ա2, 93բ2, 94ա2, 94բ2, 95ա2) 95բ2, 96ա2, 96բ, 102ա2, 103ա, 104բ։

Colophon

Թղ. 36բ, 44բ, 107ա։

Informations

. Ձեռագիրս յամին 1898 մտեր է հաչաքմանս մէջ. Յովհան Հեքիմեան ընծայած է Մայրավանացս։ Մատեանս է Ոսկեփորիկ միջակադիր, հայերէն և թաթարերէն լեզուով, որուն համար իսկ սակաւագիւտ։ Առաջին մասն է բառագիրք՝ և քերականութիւն, իմաստասիրական ոճով, և խօսակցութիւնք. և բաժնուած է ԻԲ. գլուխներու. Իսկ երկրորդն, զոր կարելի է կոչել հանրագիտակ, ԽԴ. գլուխներէ բաղկացած է, որով բովանդակն ԿԵ. գլուխք։ 1. Թղ. 1ա։ Յանկ նիւթոց՝ թերատ (այսինքն ԼԵ-ԿԴ գլխոց)։ 2. Թղ. 2ա-67ա։ Քերականական բառգիրք՝ հայերէն և թաթարերէն (չորս ուղղահայեաց սիւնակներու բաժնուած, հետևեալ կերպով)։ ա. Թղ. 2ա։ "Այս են ուղղական անուանք։ Անուանք - Ադլար։ Էտըր տըր։ Ամենայն գոյից - Պարչապարլէլար. Էացուցիչ - Տըրըլկան. լար„ ևն։ - Վերջ Թղ. 18բ։ "Ձիթենի. ։ - Զայթուն դէրաքլարի„։ բ. Թղ. 19ա։ "Սկիզբն սեռականի։ Սեռական - Ճընսլանկան։ Որոյ ինչ ես դու Քիմնինէ նէմասիսըն սէն„ ևն։ - Վերջ Թղ. 22բ։ "Ամենայն տեղաց = Պարչա եէրլարգ. Թղ. 23ա։ "Սկիզբն տրականի։ Տրական - Պէրմախլխկան։ Ի ուր կու երթաս Խայտա պարըյրսէն։ Ի աստուած կու երթամ ես - Թէնկրիկա պարըյրմէն„ ևն։ - Վերջ Թղ. 25բ2։ "Տեղ. ն. ք. - Եէր կա. լար, դ. Թղ. 26ա։ "Սկիզբն առաքական։ Առաքական - Եպէրիրկան։ Հրց. Որով առաքեցեր դու - Գիմնինկ պիլա եպէրտինկսէն„ ևն։ Վերջ Թղ. 29ա1։ "Տեղեաւ. ք - Եէր պիլա ե. Թղ. 30ա1։ "Սկիզբն հայցական։ Հայցական - Խօլմախլխկա։ Զո՞ խնդրես դու -Քիմնի խօլտունկ սէն„ ևն։ - Վերջ Թղ. 33բ1։ "Զհարկաւոր. ք. ն - Եասախլը. նը. լար քէրաքի„։ 1. Թղ. 34ա։ "Փաստ կամ պատճառական - Սապաբլխընկ։ Յայնժամ յորմէ՝ առաքեցար դու = Օլ վախդ քիմտան եպէրիլտինկ սէն„ ևն։ - Վերջ Թղ. 36ա1։ "Երկբայ. է. ից = Իշքիլ. տան լար„։ է. Թղ. 37ա։ "Բայք։ Անցեալ ժամանակի Գ. դէմս խօսք - Քէջքան զաման նը. պէլկիրդիյիր սուրաթքա սօզ։ Աղօթեցի = Ալղըշէդդէմ„ ևն։ - Վերջ Թղ. 40բ1։ "Փայլեցոյց = Եազնադտը„։ ը. Թղ. 41ա1։ "Ուղղական բայք։ Թաւեցի = Խալըլադդըմ„ ևն։ - Վերջ Թղ. 44բ1։ "Տրորեաց - Էզտի„։ թ. Թղ. 45ա1։ "Ներկայական ժամանակի՝ ներգործական բայք - Իչինտա պօլկան զաման նընկ խըլընմախլխ սօղլար։ Յանձնառական Պօյունա ալ մախլխլար։ Ահա կու աղօթեմ Աւշդա ալղըշլըյրմէն„ ևն։ - Վերջ Թղ. 49ա1։ "Արգելեմ. ք - Դըյիյըրմէն. Եա դուդույ ուրմէն. պիզ„։ 4. Թղ. 50ա1։ "Ապագայ ժամանակի ներգործական բայք. Յանձնառականք - Սոնկրա Քէլկան զամաննընկ խըլընմախլխ, սօզլար. Պօյունա ալմախլխլար։ Ապա աղօթելոց եմ. էք. - Սօնկրա ալղօշէդսարմէն պիզ„ ևն։ Վերջ Թղ. 53ա2։ "Թեթևացուցանելոց - Էնկիզլադսար„։ քա. Թղ. 54ա1։ "Բայք անցեալ ժամանակաց՝ կրական, զոր յանձն իւր կրէ ոք - Սօզլարը Քէչքան զաման լար նընկ. Բօտըյ մօվադ էդմախ. խայսի քէնտի պօյունտա բօտըյ մօվադ էդար. եա խըլընըր. քիմսա։ Աբիոնեցայ. ես - Եառլըլանտըմ. մէն„ ևն։ - Վերջ Թղ. 57ա2։ "Այլափառացա. յ. ք - Օզկա. հայպաթլանտը„։ ծբ. Թղ. 56ա1։ "Ներկայ ժամանակի (կրաւ.)- Իքինտա պօլկան զաման նընկ„ ևն։ Վերջ Անդ։ "Կու այցելի. մ. ք. ս. ք. ն = Տարմանլանիյր. մ. պ. ս. զ. ալար„։ ծգ. Անդ։ "Հրամայական բայք։ Պույրուխ էդմախ սօզլար։ Աղօթեմ ես - Ալղըշլըյըս մէն„ ևն։ - Վերջ Թղ. 57ա։ "Առնու նա Ալսըն պու„։ եդ. Անդ։ "Ըղձական բայք՝ անցեալ ժամանակի - Սանլըխ հայպաթ պիլա սօզլար, Քէչքան զաման նընկ։ Երանի էր ինձ թէ արարեալ էի - Սանէտի մանկա էկարէդքան պօլկայ էտիմ„ ևն։ - Վերջ Թղ. 57բ1։ ծե. Անդ։ "Երանի թէ աղօթէի - Սանքի ալղըշակայ էտիմ„ ևն։ - Վերջ Անդ։ "Ներկական ժամանակի - Իչինտա Պօլկան զաման նընկ„ ևն։ ծղ. Անդ։ "Ապագայ ժամանակաց - Սոնկրա քէլկան զամանլար նընկ։ Երանի թէ երթայցեմ - Սանքի պարսամ„ ևն։ - Վերջ Անդ։ "Երանի թէ շինեսցեն - Սան էկարքի Եասա սալար„։ եե. Թղ. 66ա1։ "Ուրացական՝ անցեալ ժամանակաց - Ինքար էդմախ քէշտան զամանլարնընկ։ Զառի - Ալմատըմ„ ևն։ ծը. Անդ։ "Հրաժարական - Օտրէքացեապօլկան։ Ձեմ առնել - Ալման„ ևն։ Վերջ Անդ։ ծթ. Թղ. 58ա1։ "Հարց և պատասխանիՍօրմախ տա ճուվաբ պէրմախ։ Կու գործես Իշլիյր սէն„ ևն։ - Վերջ Թղ. 58բ2։ - Անդ։ "Հրաժարական - Քլամականլար։ Է՞ր չես գործել - Նէքիշլամա սէն„։ - Անդ։ "Ուղղական - թօղրու։ Աստուած = թէնկրի„ ևն։ Վերջ Անդ։ "Յաստուծոյ - թէնկրիտան„։ ի. 3. Թղ. 59ա։ "Յառաջաբան։ Երրորդութիւն սուրբ, գերագոյնդ աստուած„ ևն։ Վերջ Անդ։ "Տուր մեզ զճշմարիտ բանից թարգմանութիւն... աւրհնեալ ես աստուած„։ իա. Թղ. 60ա։ "Դերանուանք։ Ով, Ո՛Քիմ. Քեզ - Սէնի. Զիս - մէնի, Զնա Անը։ Ես = մէն. Դու = Սէն, Նա = 0լ„ ևն։ - Վերջ Թղ. 60բ2։ իբ. Թղ. 61ա։ "Հոլովք անուանց։ հրց. Ո ստեղծ զքեզ - Քիմ եարաթդը սէնի„ ևն։ Վերջ Թղ. 67բ։ "Յի որմէ՞ հաստատեցաւ հաւատ քո - Քիմտան թօխդադըլտը ինամընկ սէնինկ„ ևն։ - Վերջ Անդ։ իգ. 4. Թղ. 68ա։ "Աստուածաբանութիւն (հարց ու պատասխանով)։ Յանուն աստուծոյ հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ - Աթընա թէնկրինինկ. Աթանընկ տա Օղուլնունկ տա Արի ճաննընկ։ Է. հրց. Զի՞նչ է։ Պխ. Աստուած է = տըր, սոր, նէտիր։ Ճուապ. Թէնկրի տիր„ ևն։ - Վերջ Թղ. 69ա1։ "Ամենայն էք ժամանակաւոր են, և աստուած անժամանակ է աՊարչա պարլխ զամանլը տըր, տա թէնկրի զամանսըզ տըր„ ևն։ (Այսպէս նաև յաջորդ գլուխներում հայերէնին միշտ կ'ընկերէ թաթարերէնը, զոր համառօտութեան համար զանց կ'ընենք մէջ բերել)։ իդ. 5. Թղ. 69բ1։ Վասն էակի։ "Հց. Զի՞նչ է Էն։ Պխ. Հոմանուն է = Սօր նէ տըր է. Ճպ. Հոմադ տըր սօր„ ևն։ - Վերջ Անդ։ "... և չորրորդն որ անուն է՝ և գոյացութիւն չէ, որպէս արալէզ, և եղջիւրաքաղ, և յուշկապարիք և սոցին նմանք, որ առասպել և սուտ են - Տա տօրդինչի. խայսիքի ադը պար տա պարլխը եօխտուր, նէչիք արալէզ, և եղջերաքաղ, տա յուշկապարիք, տա պուլարկա օխշաշլար, խայսիլարիքի առասպէլլար տա եալղանտըրլար„։ իե. 6. Թղ. 69բ1։ Յաղագս գոյութեան։ "Հց. Զի՞նչ է գոյացութիւն. Պխ. Հոմանուն է - Սօր նէտըր պարլըխ. Ճպ. Հոմմադ տըր„ ևն։ Վերջ Թղ. 70ա։ "Եւ դարձեալ ապականին և ոչ նորոգին, որպէս անասունք և բոյսք և տունկք - Տա եանախ այդըբպուլ ուլուրլար տա. օլումար տա եանկիլանմասլար, օլումսուզ, նէշիք հայվանլար. տա պիդիշլար. տա դէաքիզ. 7. Անդ։ Յաղագս սահունի։ "Հց. Չի՞նչ է սահմանն գոյին - Սօր՛. նէտըր զըվըչայը պարլխնընկ։ Պխ. Գոյն նախ բաժանի բացասութեամբ ի յանմարմին, և ստորասութեամբ ի մարմին - Ճուապ. պարլխ իլք այըր ըվըր։ տա խոյուլմախ քէդար մախսօզ պիլա. թէնսիզկա տա խույուլմախ այդուշ պիլա թէնկա„։ - Վերջ Թղ. 70բ1։ "Կամ տեսանելով զարարածս՝ քննելով իմանայ, կամ մտաց սրբութեամբ - Եա քօրմախ պիլա էդ իլկանծլարնը. դէր կամ պիլա անկլար. եա ֆիքիրնինկ արուվլուխու պիլա„։ իէ. 8. Անդ։ Յաղագս անմարմին գոյի աստուծոյ։ Հց. Ի քանիս բաժանին անմարմին գոյքն. Պխ. ի յերիս = Սօր". Նէչակա պօլունուրլար։ Ճպ. ուչքա„ ևն։ - Վերջ Թղ. 71ա1։ "Եւ ոչ իմանի ըստ էութեան, այլ ըստ կարողութեան խնդրողացն - Տա անկլանմաս պարլխընա քօրա. դէք էվէդ խուվաթընա քօրա խօլկանլարնընկ„։ իը. 9. Թղ. 71ա1։ Յաղագս գոյի հրեշտակաց "Հց. Ո՞րք են երկրորդ անմարմին գոյքն։ Պխ, Հրեշտակք են - Սօր. Խայսիլարտիրլար բ. դ՛. Թէնսիզ պարլխլար. Ճպ. Երիշտալարտիրլար„։ - Վերջ Թղ. 71բ1։ "Եւ էր մեծն ի նոցանէ սատաինտ՝ որ անուեցաւ սատանա, և էր սատայիէլ և եղև սադաիէ - Տա էտիր ուլուսու ալարտան պու պէրիր անկար. քի աթլանտը շայտան. տա էտիր պու պէրիր թէնկրիկա. տա պօլտու խարշը թէնկրիկա„։ իթ. 10. Թղ. 72ա1։ Յաղագս գոյի հոգւոց մարդկան։ "Հց. Ո՞րք են երրորդ անմարմին գոյացութիւնք. Պխ. Հոգիք մարդկան - Սօր՝ խայսիլար իտիրլար ուչունչի թէնսիզ պարլխլար։ Ճպ. Ճանլարը ատամլարնընկ տըրլար„։ Վերջ Անդ։ "Եւ է պատկեր աստուծոյ - Տա տըր սուրաթը թէնկրինինկ„։ լ. 11. Անդ։ Յաղագո զգալի և մարսնական գոյացութեան. Մարմին անշարծ։ "Հց. Զի՞նչ է զգալի և մարմնական գոյքն. Պխ. Նախ յերկուս բաժանի... ի շարժական և յանշարժական Հ Սօր". Խայսիլարի տըրլ՝ եա նէտիր սէզիքլի. տաթէնլի պարլխլար„ ևն։ - Վերջ Թղ. 72բ1։ "Այլ նիւթից և այլ սոցին նմանք բազումք Տա օզկա մաթէրի յալարտան. տա օզկա պուլարկա օխշաշլար քօբլար„։ լա. 12. Թղ. 72բ1։ Յաղագս կենդանի և անկենդան գոյից. "Հց. Ո՞րք են շարժական գոյքնՍօր". Խայսիլար դէբրանմական պարլխլար„։ Պխ. Յերկուս բաժանի, այսինքն ի յանկենդան և ի կենդանիսն - Ճպ. Էքիկա պօլընըյր. պուտըր դիրիսի քզլարա տա դիրի լարկա„։ Վերջ Թղ. 73բ։ լբ. 13. Անդ։ Յաղագս շնչաբուսակաց։ "Հց Ո՞րք են շնչաբուսականքն։ Պխ. Կառաբոյսքն, և փորոտիք երկրի որպէս խեցեմորթքն - Սօր". Խայսիլարի տըրըր դընըխլը պիդիշ։ Ճպ. դաշ լարտա պիդքան. տա խարնըտակի եէրնինկ„։ - Վերջ Թղ. 73բ1։ "Եւ ի լողակս և յերկոտանիս = Տա տօրդ այախլը լարկա տա եուզկանլարտա. տա է քիայախլըլարկա„։ լգ. 14. Թղ. 73բ1։ Յաղագս սողնոց։ Հց. Որք են սողունքն. Պխ. Նախ օձն է սողուն յերկրաքարշ. ի վերայ որովայնին սողայ - Սօր". Խայսիլարիտրլար սուրքալկան. Ճպ. Իլք երլանտըր սուր քալկան եէրուստունա չէքիլկան խարնընընկ ուստունա սուր քալիր„։ Այսպէս կը շարունակուին լդ. 15. Թղ. 74ա2։ Յաղագս բաքանման չորքստանեաց։ - լե. 16, Թղ. 75ա1։ Յաղագս կրայնոց կամ լուղականաց։ - լզ. 17. Թղ. 75բ1։ Յաղաէս խստորնագնացից, Թևհերծից և յուղղորդագնացից։ - լե. 13. Թղ. 76ա1։ Յաղագս լայնշղունկաց։ - ԼԸ. 19. Թղ. 76բ1։ Յաղագս մարդոյ ևն։ լթ. 20. Թղ. 77ա1։ Յաղագս հինգ սեռից Պղատոնի։ "Հց. Զի՞նչ է էյակն Պղատոնի. Պխ. Էակն բաժանի ի գոյացութիւն և ի պատահումն. և գոյութիւնն բաժանի յընդհանուր և ի մասնաւորն = "Սօր՛. նէտիր դուրկանը պղատոննունկ. Ճպ. էակն բայլանըր պարլխքա. տա եօլուխ քանկա. տապարլխ պօլուշունուր պութանկա, տա չօնսդքալըկա„։ Վերջ Անդ։ խ. 21. Թղ. 77բ1։ "Ստորոգութիւնք Արիստոտէլի։ Հց. Ո՞րք են տասն ստորոգութիւնքն Արիստոտէլի. Պխ. Առաջին գոյացութիւն - Սօր՝ խայսիլարի տիլլար. ք. քօնուլուխլարը Արիստոտէլնինկ։ Ճպ. Իլկարիսը պարլխտըր„ ևն։ - Վերջ Թղ. 79ա1։ խա. 22. Անդ։ Յաղագս ներածութեանց Պորփիւրի։ "Հց. Զի՞նչ են ներածութիւնք Պորփիւրի. Պխ. Հինգ ձայնք են. նախ սեռն„ ևն - Սօր՛. տա նէտըր իչքարկի էդքանլարի Պորփիւրնունկ. Ճպ. Ե. աւազլարտըրլար։ - Վերջ Թղ. 80ա։ խբ. 23. Անդ։ Հակադրութիւնք Պերիարմենիաս գրոց։ "Հց. Ո՞րք են հակադրութիւնք Պէրիարմէնիաս գրոց. Պխ. Առաջին հակասականն է = Սօր. Խայսիլարի տիլար խարշը խոյմախլարը Պէրիարմէնիաս գիրքնինկ. Ճպ. աւալկի խարչը այդուշլարտըր. էքինչի խարշը տըր„։ Վերջ Թղ. 81ա1։ (Թղ. 85բ-96ա. Թաթարերէնի սիւները դատարկ թողուած են)։ խգ. 24. Անդ։ "Յաղագս ենթաներհականի„։ խդ. 25. Թղ. 83ա։ "Նոր տրամատութիւն արասցուք խառն մարմնաւորօք և անմարմնօք։ Այսպէս ամենայն որ կենդանիք են՝ գոյացութիւնք են. բայց ամենայն գոյացութիւնք չէ կենդանի„ ևն։ խե. 26. Թղ. 83բ։ "Զի՞նչ է սեռ և զի՞նչ է տեսակ և զի՞նչ է անհատ„ ևն։ խզ. 27. Թղ. 84բ։ "Յաղագս տարբերութեան„ ևն։ խէ. 28. Թղ. 86ա։ "Զի՞նչ է ընդդիմակն իբր առինչունակ„ ևն։ իը. 29. Թղ. 87բ։ "Զի՞նչ է իւրաքանչիւրն„ ևն։ խթ. 30. Անդ։ Յաղագս իմաստասիրութեան ևբածանմանց նորին։ "Հց. Զի՞նչ է իմաստասիրութիւնն։ Պխ. Իմաստասիրութիւնն է գիտութիւն էակաց ըստ որում էակքն են„ ևն։ Վերջ Թղ. 88բ1։ (Ասոր կը յաջորդեն ԽԸ. ԽԹ. Ծ. գլուխներն, այսինքն բնաբանական, ուսումնականն և աստուածաբանական, առհասարակ ոչ միայն բնապատմական ընդհանուր տեսակէտով շահագրգիռ են, այլ և առանձինն Դաւիթ Անյաղթի բնագիրը վերակազմելու հած. 31. Թղ. 91ա։ Յաղագս տասն արարածոց կամ երկնի և երկրի։ "Հց. Ո՞րքան են արարածք. Պխ. տասն են... երկինք և երկնայինք, աւդ և օդայինք, երկիր և երկրայինք, ծովք և ծովայինք, հրեշտակք և մարդիկ„ ևն։ - Վերջ Թղ. 96ա1։ "Եւ քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս ամէն„։ (Որոնց վրայ կը խօսուի առանձինն. ԾԱ-ՄԷ. գլուխներուն մէջ)։ ծա. 32. Թղ. 97ա։ Յաղագս երաժշտականաց։ "Հց. Զի՞նչ է երաժշտականն. Պխ. ի յերկուս բաժանի՝ ի հոգևորն և ի մարմնաւորն. այսինքն՝ ի բանականն և ի քնարս, կամ յեկեղեցական հոգևոր երգս, կամ յարտաքին գուսանն„ ևն։ - Վերջ Թղ. 99բ2։ Որպէս յայտ առնեն մըրմունջք և ողբ, ըստ ինքեանց տրամադրելով զհոգին„։ Երաժշտական այս կրկին բաժանմունքն հիանալի կերպով բարդաւաճած է գրուածիս անյայտ հեղինակն, նկարագրելով նախ եկեղեցականին խազերն և անոնց յարմարութիւններն։ (Զորոնք առ ի չգոյէ նշանաց ստիպուեցանք զանց ընել, անուանքը միայն յիշատակելով)։ "Զոր իմաստուն երաժիշտք եկեղեցւոյ իմաստութեամբ երգեն ըզխազսն ձայնաւորաց. և ճանաչեն և բաժանեն ի միմեանց զարուեստաւորսն՝ և զառոգանութիւնքն, այսինքն զՇեշտն, և զԲութն։ զՊարուկն, զԵրկարն, զՍուղն, զԲենկուռճայն, զԴայկուռճայն, և զՉայկուռճայն, և զԲադուդներն, և զՏակն.սսև զԾնկերն, զՆերքնախազն, զՎերնախապն, ՎՄիջնախաղն, զՍերեփն, զԴուրն, զՍուրն, զԹուրն, զԼարն, զԲուղն, զԴիրն, և Առն, և զայլ բազում խազո, զոր զսոսա իբրև զսեռ առեալ, և ի զանա զան անսակս (յ)արդարեն և եղանակեն բարձր(բ) դիւր(դ), անուշ(զ), զարկ(զ), լար(լ), ծամ(ծ) ցած(ց), սուր(ս) և այլ բազում արուեստիւք, զոր ծանօթ և հմուտ են երգիչ(ք) եկեղեցւոյ և հանճարեղ երաժիշտ մանկունք մօր մերոյ սուրբ Սիոգիզոր ի Քերականի գրէ Հոմերոն, թէ "զտաղն ուջոլորականի, ի քաղուածու քերականիր. 15 համարն, և ի յոլորակացյն ճառին՝ տեսցես ի քերականի մեկնիչն„։ Ապա. "Հց. Եւ ո՞րք են քնարական, և գուսանական երաժշտութիւն. Պխ. Քնարական երաժիշտն է, որ քննէ ի վերայ շարունակ քնարին՝ որ է փայտ ի բազում մասանց շարամիացեալ, և կամ յայլ նիւթոց բաղկացեալ. և արուեստաւորն զտարորոշ թիւ աղեացն առ շարունակն մակապնդեալ, թէ ո՞րն է ի նոցանէ որ սուր է, կամ ո՞ր բութ, այսինքն՝ զիլ, և կամ բամբ, սուղ և երկար։ Զի թէ քնարն է որ ունի զտասն աղին, համարով ի լարս մետաքսիւ. և թէ սալդիրն որ է քառասուն աղի. և թէ զանսն, որ է հ. լարի, և թէ արղանսնն, որ է. ճ. աղի, ի թելս պղնձի, ի միանգամանն յորժամ շարժէ զկնդընդոցն ի վերուստ ի վայր ի վերայ լարիցն քաղցրահնչող ձայնիցն նուագարանին, առժամայն ճանաչէ ի տարորոշ բազմութիւն աղեացն թէ ո՛րն է սուրն, և որն րութն, որն զիլ, և որն բամբ, որն սուղ, և որն երկար, որն թոյլ, և որն պինդ. և թէ որոց պարտ(է) ունել զկէս ծայնս, և որոց զերկպատիկն, և որ զկիսաբոլորն, և ո՛ր զմակեռակն, և զմակքառակն. և առեալ զպղնձի բութակն ի ձեռին և ձզէ ի բութսն, և զթոյլսն պնդէ, և զ(յ)աւէտ ձիգսն թուլացուցանէ. և համահաւասարեալ համոզէ զբազմութիւն լարիցն ի մի միաբանութիւն, դաշնակից լինել միմեանց և ուխտաղիրք ի ձայնատրութիւն, և երաժշտական արհեստին ըստ կամաց երաժշտին, զի մի՝ ոք ի նոցանէ հանիցէ խոշոր ձայն, և կամ բօ տօ ռօտ և ապականեսցէ զներդաշնակաւոր ձայնս քաղցրահնչող նուագարանին, և փըծուն երևեցուցանէ գերաժիշտն։ Եւ յորժամ զնուագարանն այսպէս յօրինէ և կազմէ ի յարմար նոյնատրութիւնս, որպէս զօրավար զզօրս ըստ արքունական հրամանին։ Յայնժամ առնէ առ ի ձեռն զկընդընդոցն և շարժէ զարեստաբար զմատունսն ի վերայ բազմութեան աղեացն, որպէս դաշնակից և ուխտակից եղեալ են միմեանց ոչ արտաքոյ կամաց երաժըշտին։ Այսպէս և երաժիշան բոլորի յինքեան զձև թագաւորի, և ձեռն՝ զնմանութիւն զօրավարին. և կնդնտոցն իբրև գործի խաղացուցանելով ի յաս(ա)ն արագ արագ շուտփութութեան խառնէ զանազան ձայնսն՝ ի ներդաշնակաւոր լարսըն... և իբրև ի միոյ լարէ հանէ զքաղցրաձայն հնչմունս և զարմանալի ձայնատրութիւնս, ի զանազան որակս և ի գոյնս... Յայնժամ տես զարմանալի հրաշս որ ներզործէ ի պէս պէս խաղացմունս մատանց երաժշտին. թէ ո՞րպէս յափշտակէ և կողոպտէ զմիտս լսողացն„ ևն, ևն։ Հուսկ ապա կ'անցնի նկարագրել՝ արուեստական և ճոխ բանիւ՝ որոշ ձայներու և լարերու յարդարմամբ՝ զործած հրաշալի ներգործութիւնը, արիւնային կամ մաղասային բնութիւն ունեցող մարդկանց և հիւանդաց վրայ։ Յայտնի չէ թէ յունարէնէ՝ արդեօք, թէ ընդհակառակն լատիներէն կամ արաբերէն լեզուէ թարգմանուած է գրուածս, զի երեք լեզուէ ևս բառեր գործածուած են. սակայն այսքանս քաջայայտ է, որ անյայտ հեղինակն շատ հմուտ մէկն եղած է երաժըշտութեան ոչ միայն հայկականին, այլ և Ս. Բենետիկտոսի կանոնադրածին ի մասին ժամերգութեան։ ծբ. 33. Թղ. 100ա1։ "Երկրաչափութիւնք։ Հց. Ո՞րք են երկրաչափութիւնք. Պխ. Երկրաչափութիւնքն զոր Եգիպտացւոցն գըտեալ՝ վասն արտասովորութեան հարկեալ եղև„ ևն։ - Վերջ Թղ. 102ա2։ (Գիւտաւոր է Նեղոսի ողողմանէն ձեռնարկած փաստն, ըստ որում երկրաչափք ինչպէս ճշտիւ կ'որոշէին առանձնականաց կալուածներն)։ ծգ. 34. Թղ. 102բ։ Յաղագս գլխաւոր ծովուց (անվերնագիր)։ "Եւ ծովք են այսք. Պոնտոս, Պրոպոնտոս„ ևն։ - Վերջ Անդ։ (2րդ սեան վրայ, տարբեր գրչութեամբ, մանր ծովակներ ևս աւելցուած են՝ նոր ձեռքէ մր)։ ծդ. 35. Թղ. 103ա1։ "Վասն Կշռոց և չափուց. Անանիա Շիրակունւոյ համարողի։ Յաղագս ասարիոնն, լիբտոնն և դանկն միաչափ և միակշիռ են„ ևն։ - Վերջ Թղ. 104ա։ "Եւ մի դանկն՝ բ. գարեհատ է. ա. ցիւքա՝ հինգ մթխալ է„ ևն։ - Վերջ Թղ. 104ա2։ ծե. 36. Թղ. 105ա։ "Յաղագս ԽԲ գետոցն և գնացից նոցա։ Փիսոն ի Հնդկաց՝ Գաւգետ, և յԵթոպայ Գանգէտ կոչի, իսկ յոյնք Հնդկաց գետ ասեն„ ևն։ - Վերջ Թղ. 106բ1։ "Տիբերիոս գետ ելանէ ի կապուտ լեառնէ՝ լերանց հիւսիսոյ, և անցանէ ընդ մէջ Հռոմ քաղաքի. և անկեալ ի Լատիա՝ մտանէ ի ծովև յարևմտից„։ ծղ. 37. Թղ. 107ա1։ "Պատճէն Հռոմոց մեծ տումարի՝ պարզեալ հարանցն մեր նախկի. բայց արդ Ղուկաս Կեղեցի յոտանաւոր շարադրեցի։ Անուանք ամսոց հռոմէական՝ յունվար, փետըրվար, մարդ գարնան, ապրիլ, մայիս, յունիս ամռան„ ևն։ - Վերջ Թղ. 110բ2։ "Առաջի ձայնէն զինք բաժանես, և զաւուր ձայնըն գտանես„։ (Համառօտութեան մէջ լաւ կերպով խտացուած են կարևոր բաները)։

Content