2931726ամ տեառն 1616։
նոտրագիր մեծկակ և գեղեցիկ։
15, իւրաքանչիւրն ընդհանրապէս 12 թուղթք։
թուղթ գորշագոյն և անողորկ։
փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և պարզ դրոշմազարդերով. ներսէն պատած է ծաղկեայ հասարակ լա թով։
լաւ պահուած չէ. գոցելու մասը փրթած է, կոճակներն ալ հանուած են։ Թղ. 36, 102, արտաքին լուսանցք կտրուած են։ Թղ. 105 և 127. կազմէն ելեր են քիչ մը. ներքին լուսանցք ալ փրթեր։ Թղ. 143ա-156բ. սև հեղուկէ մը վնասուած են, բայց գրութիւնն անեղծ մնացեր է։ Ընդ մէջ Թղ. 9բ-10ա. Աստուածածնայ տեսլեան (այն է՝ Բ. թերթին) առաջին երկու թղթերն կազմողի անուշադրութեամբ ետևը փոխադրուած են. այսպէս հաև Գ. թերթի առաջին թուղթն (ընդ մէջ Թղ. 19բ-20ա)։ 1-2 թուղթք ինկած են ընդ մէջ Թղ. 21բ-22ա։ - 2 թուղթք ընդ մէջ Թղ. 31բ-32ա. - 1 թուղթ ընդ մէջ 41բ-42ա. - 1-2 թուղթք ընդ մէջ 52բ-53ա. - 1 թուղթ ընդ մէջ 104բ-105ա. - 1 թուղթ ընդ մէջ Թղ. 128բ-129բ. - 1 թուղթ ընդ մէջ Թղ. 156բ-157ա. - 1 կամ աւելի թուղթեր ալ վերջէն կը պակսին, այն է ընդ մէջ Թղ. 156բ-157ա։
չունի։
սակաւ են, և բաց կարմիր։
սակաւ, նոյնպէս միագոյն և փոքր։
կարմիր։
Թղ. 1ա, 21բ, 37բ, 66ա (կէսը), 66բ, 88բ, 104բ, 109բ, 151ա։
սակաւ են, գլխաւորապէս 1. Վարդան վարդապետի դաւանութեան վերջը (Թղ. 150ա) կայ գրչէն այսպէս. "Փառք ամենասուրբ երրորդութեանն և մի աստուածութեանն հաւր և որդոյ և հոգոյն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեանս ամէն։ Աստանաւր յանգ ելեալ աւարտեցաւ սուրբ և հոգիաբուխ տառս որ կոչի Ոսկիփորիկ, ի քաղաքս Համիթ, ընդ հովանեաւ Սուրբ Կիրակոսի և մաւրն Յուղիտայի. Ձեռամբ մեղապարտ և սուտանուն Ըռոհիկ սարկաւագի, ի թվականիս հայոց։ ՌԿԵ. Յունիս ամսոյն Ա. աւրն, շաբաթ։ Արդ աղաչեմ զամենեսեան որ հանդիպիք սմա կարդալով կամ աւրինակելով, յիշեսջիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զիս զանարժան ծառայս աստուծոյ զԸռոհիկ սարկաւագն, և զծնաւղս իմ և զամենայն ազգականս իւր ամէն։ Զի եմ յետնեալ յամենայնի և ներգևեալ նուաստ հոգի. սատար եղէ սակաւ գրի՝ ես Ռահիծանըս համբեցի, բարեաց թափուր եմ ւ'եղ կելի, ոչ ունելով զիմաստ բանի, զի զձևն ունիմ սարկաւագի, և ի գործոյն եմ յոյժ հեռի. մեղօք լցեալ ազգի ազգի, չունիմ մի մասն ի բոլորի. առ ձեզ գոչեմ աղերսալի, վասն միոյ ողորմիսի. ով ոք որ զմեզ յիշել կամի, ւ'արժանս առնէ հայր մեղայի, ի քրիստոսէ յիշեալ լիցի, ւ'արքայութեան արժանասցի„։ (Յիշատակարանիս վերջին մասն թէպէտև ոտանաւոր, թէպէտև գրողին անուանաձևն իսկ տարբեր է առաջին մասէն, սակայն և այնպէս նոյն անձն ըլլալ կ'երևի. վասն զի թէ Ըռոհիկ և թէ Ռոհիճան՝ սարկաւագ կը յորջորջին։ 2. Թղ. 151ա. Կայ՝ միևնոյն գրով՝ նախկին ստացողին հակիրճ յիշատակարանն այսպէս, "Զստացօղ տառիս զսարկաւագ Ներսէսն յիշեցէք ի սուրբ յաղաւթս ձեր. որ ստացաւ զսա ի հալալ վաստակոց իւրոց„։ Եւ քիչ մը վար շղագրով. "Իշեցէք սարկաւաք Սամուէլ„։ 3. Թղ. 9ա. Նոր նոտրագրով կայ (դատարկ թողուած տեղը) նորոգողէն այսպէս. "Նորոգեցաւ Սուրբ Աստուածայծին եկեղեցին ի թվ. ՌՃԽԴ. ամին, Բ. շաբթին որ է օգոստոսին ԺԳ. հիմէն արկին մինչև կատարեցաւ դեկտեմբերին ԺԶ. Սուրբ Ակոբայ շաբաթ օրին. աստուած լուսաւորէ համօրէն ժողովրդան հոգին աւիտեան։ Հայր մեր օր երկինս, ի Սեբաստիեայ քաղաքի. հար մեղայ ասէք Սամուէլին, այն որ էր Ժ. ամաց, Մալաքէր ԺԲ. ամաց, Նիկողոս Ե. ամաց, Ասատուր էր Բ. ամաց, Աննան է Ը, ամաց„ ևն։ Այս տեղ յիշուած և ի հիմանէ շինեալ եկեղեցին հաւանօրէն Սեբաստիային է և ոչ թէ Ամիթի, որ 100 տարիէն վերջ - աւերած լինելով - կը վերաշինուի համաձայն մի ուրիշ պարագայալից յիշատակարանի՝ Թղ. 129ա. գրուած տարբեր նոտրագրով, այս4. "Վերստիննախապէս շինեցաւ Սուրբ Աստուածածնի եկեղեցիս բոլորովի յամի տեառն մերոյ 1804, ի մերումս թվականի. ՌՄՄԳ.ին։ Տեմուրճօղլի Գրիգորն գնացեալ եհաս ի մեծն Կոստանդին(ուպօլիս), և բազում աշխատանօք առեալ հրաման՝ վասն շինման սուրբ եկեղեցոյս և եհաս ի մեզ սրնթաց երիվարավ, և բազում ուրախացեալ փառս մատուցաք պարգևողին այնպիսի շնորհացն, և ըսկսեալ շինեցաւ Յունիսի տ. ին, մինչև ցսեպտեմբերի հին ավարտեցավ. և կատարեցավ նաւակատիս սուրբ եկեղեցոյս ի յաւուրն վերացման սրբոյ խաչին. իսկ (վասն) ծօվացեալ մեղաց իմոց մերձ քաղաքիս անկավ կարկուտ քարի և իբրու ձվո չափ. և առաջիկայ եղեալ անասունքն մեռան. և եղև հրկիզութիւն մեծ, երեք անձինք՝ ի մէկ պարսպի յառաջ կելօվ անկավ պարիսպն ի վերայ նոցա, այրեալ տոչորեցան և մեռան. ի հինկը օգոստոսի ամսոյ խաւարեցաւ արեքակն. այսքան ձախորդութեան մէջն կելով ավարտեցին զայս սուրբ եկեղեցիս, որ ամենևին, ի պէտս շինութեան իւրոյ, ինչ ոչ ունէր ոսկի կամ գանձ. յետ շինմանն մասրաֆ կամ խարճ բոլորն -..։ քէսէ ըստակ. այսքան գանձս ողորմութեամբ ժողովրդեանս եղև. ասացէք ամենեքանդ՝ տէր լուսավորեսցէ իւրեանց նախնեացն զհոգիսն. ամէն„։
. Ձեռագիրս յամին 1909 մտաւ հաւաքմանս մէջ. գնեցաւ Հ. Ալեքսիս Յովսէփեանի ձեռքով, որ յԱրաբկիր և Սեբաստիա ճանապարհորդութեան միջոցին հաւաքեց և բերաւ իւր հետ ի Վենետիկ։ Մատեանս է Ոսկեփորիկ փոքր և պակասաւոր։ Կը պարունակէ Տեսիլներ, երկնառաք թուղթն, վկայաբանութիւններ, հարցմունք, երդմնեցուցչութեան աղօթքներ, դաւանութիւն հաւատոյ և Յոհաննու Հանգիստը, այսպէս 1. Թղ. 1բ։ Յանկ նիւթոց, Ա-ԺԴ. բնագրէն տարբեր գրչութեամբ։ 2. Թղ. 2ա։ Ի սուրբ խաչն ասացեալ (Զաքարիա Հայոց կաթողիկոսի)։ "Այսաւր ուրախացան երկինք և երկիր մեծաւ ցնծութեամբ, ևն։ - Վերջ Թղ. 9ա։ "Պահեա զմեզ յերևելի և յաներևոյթ թշնամւոյն, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ և յաւիտեանս„։ 3. Թղ. 10ա։ (Առաջին և միջին թուղթը մատենին վերջը փոխադրուած են կազմողէն, այն է Թղ. 157 և 159)։ "Տեսիլ սուրբ աստուածածնին զոր ետես սուրբ Կոյսն վասն դըժոխոց։ Խորհեցաւ ամենայսրբուհի աստուածածինն Մարիամ երթալ ի լեառն Ձիթենեաց„ ևն։ - Վերջ Թղ. 21ա։ "Փառք թագաւորութեան քո, հայր և որդի և սուրբ հոգի, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 4. Թղ. 22ա։ "Հարցմունք սրբոյն Գրիգորի, և պատմութիւն հրեշտակի վասն ոգոց մարդկան։ Սուրբն Գրիգոր՝ Լուսաւորիչն հայոց զքառասուն տիւ և զքառասուն գիշեր հաց ոչ եկեր և ջուր ոչ էարբ„ ևն։ - Վերջ Թղ. 36ա։ "Եւ ընդ ամենայն սրբոց իւրոց, որում փառք և զաւրութիւն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 5. Թղ. 37ա։ "Թուղթ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի որ առաքեցաւ յերկնից յերկիր ի տաճար սուրբ առաքելոցն Պետրոսի և Պօղոսի։ Ես պապս հռոմայեցոց երկրիս„ ևն։ Վերջ Թղ. 45բ։ "Եւ կատարողքն աւրհնին յիմոց փառացս, ամէն, եղիցի եղիցի„։ 6. Թղ. 46ա։ "Երանելոյն Եփրեմի ասացեալ՝ վասն պահելոյ կիրակէին։ Պատուեցէք զօր կիրակէին, ով անմիտք„ ևն։ - Վերջ Թղ. 53բ։ "Լռեցոյ զլեզու քո ի...„։ (Թերի կերպով կ'ընդհատի հոս)։ 7. Թղ. 53ա։ "Վկայաբանութիւն կամաւոր աղքատին Ալեքսիանոսի։ Այր մի ի Կոստանդինուպօլիս՝ որոյ անունն էր Եփրեմիանոս„ ևն։ - Վերջ Թղ. 66ա։ "Իսկ սուրբն Ալեքսիանոս հանգեաւ ի քրիստոս, ի հրոտից ամսոյ ի. ԻԸ. ի փառս աստուծոյ հաւր. ամէն„։ 8. Թղ. 67ա։ "Աղաւթք Աբբայ Եփրեմի ասացեալ։ Տէր աստուած զաւրութեանց, աղաչեմ զքեզ, որ մեծդ ես և ահաւոր և ահեղ և սքանչելի„ ևն։ - Վերջ Թղ. 78ա։ "Զհայրդ ողորմած, և զորդիդ բարերար, և զհոգիդ սուրբ կենդանարար, այժմ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 9. Թղ. 79ա։ "Վասն աղաւթից և խոստովանութեան։ Արդ շնորհ արտասուաց նշանակ է սիրելոյ զքրիստոս„ ևն։ - Վերջ Թղ. 88ա։ "Եւ որք տանջանացն մատնեսցին, տանջեսցին յաւիտեանս յաւիտենից. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 10. Թղ. 89ա։ "Գիր ուրբաթի. զոր կարդան յամենայն ուրբաթի ի վերայ ամենայն հիւանդաց և ջերմնոտաց։ Կարդամք առ քեզ, տէր աստուած մեր, և խնդրեմ ի բազմառատ մարդասիրութենէդ քումմէ„ ևն։ - Վերջ Թղ. 95բ։ "Ի մայրաքաղաքն յԵրուսաղէմ հաստատեսցի և ապաւինեսցի. և պահեսցէ և առողջացուսցէ„։ (Այս և յաջորդն ազգագրական տեսակէտով շատ շահագրգիռ են)։ 11. Թղ. 96ա։ "Երդումն և բժշկութիւն հոգոց և մարմնոց յանուն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի ի սուրբ քաղաքն յԵրուսաղէմ։ Երդմնեցուցանեմ զամենայն դևս և զամենայն ջերմն և զպատահար ի յահեղ անունն յայն„ ևն։ - Վերջ Թղ. 102բ։ "Եւ բժշկեա յամենայն վտանգից հոգոյ և մարմնոյ, և քեզ փառք յաւիտեանս ամէն„։ - բ. Անդ։ "Եւ ասեն սաղմոս. Ողորմեա ինձ աստուած զի հիւանդ՝։ Աւետ. Մաթէոսի, և մտեալ ի կափառնաում„ ևն։ - գ. Թղ. 103բ։ "Եւ ասեն Ծ. տէր ողորմեա և ասեն զաղօթս։ Տէր աստուած ամենակալ, հզօր և փառաւորեալ„ ևն։ - Վերջ Թղ. 104բ։ "Վասն որոյ և ես անարժանս ոչ անյոյս եղեալ յիմմէ փրկութենէ և ոչ վհատի սիրտ իմ„։ 12. Թղ. 105ա։ "Աղաւթք սրբոյն Պաւղոսի։ Ես Պօղոս հալածիչ եկեղեցոյ աստուծոյ՝ զաւուրս բազումս, և այժմ եղէ անաւթ ընտրութեան և պատուականութեան„ ևն։ - Վերջ Թղ. 107բ։ "Աւրհնեալ տէր աստուած Իսրայէլի որ ասացեր ընդ աւձն դառնութեան դարձ(ց)ին ի գլուխ քո, աւձք բերկրեցան, և գազանք զարհուրեցան, և ծառայս աստուծոյ ազատեցաւ, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ Այս աղօթքս, - որ թէպէտև կցկցուն և անվաւերական է, բայց և յոյժ հետաքրքրական՝ երդման ձեոց և երդմնեցուցած հարիւրաւոր թիւնաւոր օձերու և սողնոց անուանակոչութեամբք և նկարագրաւ, թուի թէ նախընթացներուն մասն կը կազմէ և ուսումնասիրութեան արժանի, որպէս հայկական ազգագրութեան նիւթ։ - Անդ։ Անմիջապէս կը յաջորդէ (նոր նոտրագրով) հրահանգ մը առանց խորագրի և սխալազիր), որով կ'ուսուցանէ թէ որո՞ւ վբայ և ի՞նչպէս կատարելու է աղօթքս, այսպէս. "Գիրէս այս է կարդայ ի վերայ ճրի և խոցերքսե„ (7) ևն։ - Վերջ Թղ. 109բ։ "Ոչ երիտասարդ և ոչ ի կուսան, ոչ ի մէկ կենալն և ոչ ի ճանապարհին, այլ կապած է ամենայն չար, ի դէմ ծառայիս, աստուած„։ 13. Թղ. 110ա։ "Վկայաբանութիւն սըրբոյն Մարիանէ կուսին, որ վկայեաց վասն անուանն քրիստոսի յԱնտիոք քաղաքի։ Յետ յարութեան տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 128բ։ "Եւ այսպէս կատարեցաւ սուրբն Մարիանէ բարի խոստովանութեամբ ի քրիստոս՝ յամսեանն Յունիս, ի ԻԷ. ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ, որում վայելէ փառք իշխանութիւն և պատիւ, այժմ և միշտ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 14. Թղ. 130ա։ "Ուղիղ դան(ւ)անութիւն հաւատոյ որ ի հայր և յորդի և ի սուրբ հոգին՝ ի վերայ հիման առաքելոց և մարգարէից. Զոր մեղապարտ Վարդան գրեցի՝ յաստուածային գրոց։ Զաստուածութիւնն անճառելի և անսահմանելի և անիմանալի ուսուցին մեզ ամենայն աստուածաշունչ գիրք„ ևն։ - Վերջ Թղ. 149բ։ "Ապա և զՎարդան վարդապետ անմոռաց յիշեսջիք, և մի ոք հանցէ զանուն սորա ի գրոցս. և որ գրէ, աստուած անջնջելի գրէ զանուն նորա ի գիբն կենաց ամէն„։