294680ընդօրինակութեանս 1824-5, իսկ հին բնագիրներուն 1274-1382 (տես յիշտկ.) -
նոտրագիր նոր և մանրիկ։
14, ութածալ. բայց թերթահամարք նշանակուած չեն։
թուղթ ձեռագործ և սպիտակ։
ստուարաթղթեայ կիսակաշի։
՝ ընդօրինակութիւնս շատ լաւ, բայց հին բնագիրն շատ գէշ վիճակի մէջ կը գտնուի եղեր. ոմանք քայքայուած և ցրուած, ոմանց թուղթերն ևս խոնաւութենէ եղծուած և պակասաւոր։
բնագիրներու թագուհին Կեռանի (Թևանոյ) ապա այլք. իսկ ընդօրինակութեան Միաբանութիւնս։
սև։
Թղ. 26բ (կէսը), 34բ, 58ա (կէսէն վար), 58բ, 59, 75բ, 86, 87, 94բ, 95, 98բ, 99բ, 100-104, 106։
բազմաթիւ են. ոմանք կը վերաբերին գրուածոց հեղինակներուն, ոմանք հին բնագրոց գրիչներուն և ստացողներուն, և ոմանք ալ ընդօրինակողներուն, այսպէս 1. Վարդանայ Լուծմունքներուն ընդմէջ, Թղ. 75ա։ "Զամենագով և զտրամաբան Վարդան՝ զարարող բանիս։ Եւ զստացաւղ սորա զմեծապատիւ բարեպաշտ մայրն Կեռան թագուհէ թեւանու. (որ) հրամայեաց ինձ մեղաւորի Ստեփանոսի և մականուն Երիցորդի՝ գրել զհոգիալից տառս ի մխիթարութիւն աստուածասիրաց անձանց. արդ աղաչեմ որք հանդիպիք սմա, յիշեսջիք աղաւթիւք զվերոգրեալն զհոգևոր մայրն ամենայն կրաւնաւորաց, և զաստուածատուր դստերքն իւր, հանդերձ ուստերաւք և դստերաւք՝ անփորձ մնալ յաստիս, և ի հանդերձեալ գալստեանն յառաջագահ դասուն հանդիպել սմա, և ընդ հրեշտակս փառաւորել զամենասուրբ երրորդութիւնդ յանսպառ յաւիտեանն. ամէն„։ Նոյնը համառօտ տես նաև Թղ. 75ա, հանդերձ ծանօթագրութեամբ Հ. Ար. Բագրա տունւոյ։ 2. Ի վերջ Տաղարանին, Թղ. 85բ. "Արդ եղև զրաւ գրչութեան գրիս աստուածապատում ծաղկալի բուրաստանիս, անուշահամ և քաղցրաճաշակ ունարանիս ի թուականութեան հայկա(զ)անցս ՊԻԹ. և ըստ սարկաւագադիր արուեստին (իմա Փոքր թուականին) ՄՂԷ. և ի կենարար յայտնութենէն աստուածն բանի ՌՅԶԲ„ ևն։ 3. Յիշատակարանաց հաւաքման ճակատին վրայ, Թղ. 88ա, կայ գրչութեամբ Վ. Հ. Արս։ Բագրատունւոյ հետևեալը. "Տէր Յովհաննէս Ոսկէրչեւն ի ճանապարհորդել իւրում ի Հայաստան գտեալ և օրինակեալ է զյիշատակարանս զայսոսիկ, զորս գտի ի Փարիզ, 1825„։ Նոյնէն դարձեալ յաւարտ արձանագրութեանց, Թղ. 94. "Հ. Արսէն Անթիմոսեան գտեալ զայս ամենայն արձանագիրս և յիշատակարանս ի Փարիզ՝ մայր քաղաքաց Գաղղիացւոց, գաղափարեաց զդոսա զգուշութեամբ, ուղղելով միայն զսխալանս ինչ տառից և շարագրութեան պատմական մասինն, զոր գրեալ էր տեառն Յովհաննիսի Ոսկերչետն Երևանեցւոյ կամ Վաղարշապատեցւոյ. զի շատ քննեալ՝ զստոյգն չկարաց գտանել. ի 1825 յունուարի 15„։ 4. Սեբերիանու ճառէն առաջ կայ Մ. Մսերեանցէն հետևեալը. "Զօրինակ ճառիս կայր առ իս ի վաղուց հետէ, իմով իսկ գաղափարեալ գրչութեամբ, յամին 1827, ի Ս. Փրկչի վանս Ակնայ ի միոջէ ևեթ յանթուական բնագրէ եղելոյ առ բարեզգեաց դիտողի նորին քաղաքի՝ Յովհաննու Արքեպիսկոպոսի Զմիւռնացւոյ„։
. Ձեռագիրս յամին 1825 մտեր է հաւաքմանս մէջ, Վ. Հ. Արս. Բագրատունի հաւաքած է Պարիզու Ազգ. Գրատան այլ և այլ գրչագիրներէն, նշանակելով իր ընդ, օրինակութեան էջերուն վրայ անոնց իւրաքանչիւրին թուանիշքն և յիշատակարանքը։ Մատեանս է Հաւաքումն բանից նախնեաց, և կը պարունակէ 23էն աւելի պատմական, մեկնողական, վարդապետական ճառեր, լուծմունքներ, տաղեր, ևն, հետևեալ կարգաւ 1. Թղ. 3ա։ "Տեառն Եղիշայի. Վասն յիշատակաց մեռելոց՝ ի կանոնաց գրոց։ Յայտնի են օրէնք և հաստատեալ են ի ձեռն օրինադրին Մովսէսի և այլոց մարգարէից„ ևն։ - Վերջ Թղ. 5ա։ "Յորմէ պահեսցէ քրիստոս աստուած մեր զսիրելիս իւր և զհամօրէն գինս արեան իւրոյ. և նմա փառք յաւիտեանս ամէն„։ Ճտոս օրինակուած է Պարիզի Ագգ. Մացրն, Հին թիւ 58 Ձեռագրէն (Հմմա. #. ######, ### ### ##. ####. #. 6#, ##. ###### 129)։ - 2. Անդ։ "Ստեփանոսի Սիւնեաց եպիսկոպոսի տիեզերալոյս և իմաստուն վարդապետի ասացեալ ի դիմաց հե(րե)տիկոսաց։ Զբնութեանս զանազանութիւնն սքանչելին ի բնաւս Գրիգորիոս Նիւսիայն ուսուցանէ„ ևն։ - Վերջ Թղ. 6բ։ "Այլ վասն այն առաջ ածաք, զի զուցցես թէ երկու բնութիւնք ի միում ենթագայի որպէս տպաւորի, և ի միում կենդանում որպէս բնաւորի„ (Հմմտ. #. #I. ###. #. 80 ##. ###### 147)։ բ. 8. Անդ։ "Ստեփանոսի Սիւնեաց եպիսկոպոսին՝ պատասխանի թղթոյն Անտիոքայ պատրիարքին. Վասն հաւատոյ դաւանութեան։ Գերագոյն և աստուածային իմաստութեամբն առաւելեալ, և հասեալ յիմաստս գերակայ„ ևն։ - Վերջ Թղ. 12բ։ "Արդ զայս պղտորումս Մարկիանոս արար. այլ դուք ձեզէն ընտրեցէք զարժանն և մի ակն առնուք Քաղկեդոնի ժողովոյն, զի մի ընդ նոսա ժառանգեսցուք զանվախճան տանջանսն„։ (Ձեռ. նոյն թուղթ 81։ Հմմտ. #. #. ###. #. 88, x0 ՃԸ1. 166)։ 4. Թղ. 13ա։ "Հաւրն և երջանիկ քահանայապետին Գրիգորի Նարեկացւոյ. Խրատք վասն աղաւթից և վասն արտասուաց յուսոյ և սիրոյ։ Եւ արդ շնորհք՝ արտասուացն նշանակ է սիրելոյ զքրիստոս և ցանկալ արքայութեան„ ևն։ - Վերջ Թղ. 19բ։ "Ընդ որում հաւր և հոգւոյն սրբոյ փառք իշխանութիւն և պատիւ յաւիտենից յաւիտեանս, ամէն„։ (Հմմտ. Բ #I. ###. #. 64, ##. ###. 122)։ 5. Թղ. 20ա։ "Նշանագիր կարգաց բանից Եզնկանն երիցու. թէ ուստի՝ էին կամ որպէս զիարդ յաջորդութիւնք թագաւորացն Տրդատայ, և քահանայապետիցն՝ ի սրբոյն Գրիգորէ որ կացին մինչև առ մեզ. Վարումն փոքր ի շատէ դրոշմեալ վասն գիտութեան ի վերայ հասանելոյ։ Յետ Տրդատայ թագաւորեաց որդին իւր որ կոչեցաւ Փոքր Խոսրով։ Ի սորա աւուրս եկաց քահանայապետ երէց որդին Գրիգորի Վրթանէս„ ևն։ - Վերջ Թղ. 20բ։ "Այլ մերովք իսկ ձեռովք արժանի եղաք շաւշափել յանդիման բազմամբոխ հրապարակաց, զոր փոխեաց ի հանգիստ ի նոյն յարկս՝ զոր շինեաց արաստոյ վիմաւք յաւուրս Յոհանկան սրբոյն կաթողիկէի վանաց երիցու և կամովեղի նորին սրբոյ Հռիփսիմեայ վանաց երիցու, ի Վաղարշապատ քաղաքի. քսանևիններորդ ամի Խոսրովոյ արքայի ցամաքի (արքայից արքայի) որդւոյ Որմզդի։ Եղիցի յիշատակ Եզնակն ի թարգմանել զգիրս զայս„։ Այս կարեսր յիշատակարանս -որ օրինակուած է Փարիզի Ազգ. Մատենադարանի Հին թիւ 51 Ձեռագրէն թուղթ 291 (Հմմտ. #. # ### #. 55, ##. ###### 112), յոյժ հետաքրքրական է և ուսումնասիրութեան արժանի, որովհետև 1254ին գրուած այդ ժողովածոյին մէջ (Թղ. 108-291, 95) կայ Ագաթանգեղոսի կամ Հայոց դարձի պատմութիւնը, հանդերձ Յառաջարանով և Ս. Լուսաւորչի վկայութեան վերաբերեալ մասով։ Բ. Թղ. 291, 56, այն է Ագաթանգեղեայ պատմութեան վերջը, կայ մի Ծանոթագրութիւն, ըստ որում Ագաթանգեղայ համար, կ'ըսուի, թէ թարգմանուած է Եզնիկ երիցու ձեոքով ի հայրապետութեան Կոմիտաս կաթողիկոսի և Պարսից Որմիզդ Դ. թագաւորի որդւոյն Խոսրովի (Անուշիրվան) 29երորդ տարին ( = Փրկչ. թու. 528)։ Գ. Թղ. 291. այս ծանօթագրութեան կը յաջորդէ վերոյգրեալ Նշանագիր կարգաց, ևն, յիշատակարանը։ Արդ՝ եթէ ընդունինք անգամ որ Կոմիտաս կաթողիկոսի օրով՝ եղած ըլլայ մի ուրիշ Եզնիկ երէց, սակայն և այնպէս անհաւատալի է, որ նա այդ ժամանակ Աղաթանգեղոսը յունարենէ հայերէն թարգմանած ըլէայ. վասն զի ապացուցուած է արդէն որ այղ Ձեռագրի մէջ ներկայացուած Ագաթանգեղոսն Ե. դարու առաջին կամ երկրորդ քառորդին մէջ կատարուած ընդարձակ խմբագրութիւն մ'է։ Յիշեալ ծանօթագրութիւնը կարելի չէ առնուլ նոյն իսկ Ագաթանգեղեայ յունարէն թարգմանութեան համար, վասն զի հայերէն բնագրի ներքև դրուած է այդ ծանօթագրութիւնը։ Ապա ուրեմն կը մնայ ըսել թէ այդ Մանոթագրութիւնը՝ սրբոց Հռիփսիմեանց նշխարաց բացման առիթով - յաւուրս Կոմիտաս կաթողիկոսի - հաւաքողին ձեռքով և ետքէն գրուած է ու ներմուծուած ոչ միայն Թղ. 291, այլ նոյն իսկ կցուած Եզնկայ Կողբացւոյ "Նշանագիր բանից նախնեաց„ին, որ կ'աւարտէր՝ ըստ իս՝ "Եւ եղև այս ի յամս Արդլսի վանաց երիցոս սրբոյ՝ ի Վաղարշապատ քաղաքի„ բառերով. ուր էր նախապէս. "Եղիցի յիշատակ Եզնակն (կամ Եզնկայ) ի թարգմանել զգիրս„. այսինքն՝ վկայաբանութիւն սրբոյն Գրիգորի և Հայոց դարձի համառօտ պատմութիւնն ի յունէ ի հայ բարբառւ Անտարակոյս այդ միջանկեալ հատուածի հեղինակին ձեռքով Եզնկայ անունն ալ վերջը փոխագրուած է։ Ստուգիւ՝ յիշատակաբանիս առաջին մասի թէ մաքուր լեզուն և թէ ժամանակագրական ոճը, - որով թագաւորաց, Կոմէսից և Մարզպանաց առընթեր կը յիշատակուին նաև մեր Հովուապետներն և եկեղեցական իրք, - մինչգեռ "Մինչև յաւուրս Կոմիտասայ սրբոցն Հռիփսիմեանց սպասատրի„ են, եկամուտ յաւելուածին մէջ ոչ միայն այղ ժամանակագրական ոճը, այլ և լեզուն փոխուած կը տեսնուի, "խառակք յաւդից„, "կամսվեղի„ ևն, բառերու գործածութեամբ։ Արդ՝ եթէ սոյն յիշատակարանիս առաջին մասին հեղինակն է ստուգիւ Եզնիկ Կողբացի, կը հետևի որ նա թարգմանիչ եղած ըլլայ նաև Ագաթանգեղայ գրոց առաջին և վերջին Գիրքերուն, այսինքն Ս. Գրիգորի Վկայաբանութեան և Հայոց դարձի պատմութեան, յունարէն համառօտ բնագրէն ի հայ բարբառ, զոր ընկերակիցն իւր Կարիւն, ճոխացոյց և ընդարձակեց վիպասանական յաւելուածներով։ Հմմտ. այս մասին իմ Ագաթանգեղայ Քննադատութիւնը, Գլ. ԺԶ. եր. 315-318։ 6. Թղ. 21ա։ "Լաստիվեր(տ)ցոյն՝ Մեկնութիւն ընթերցուած(ոց)։ Տէրն մեր յիսուս քրիստոս ծնաւ ի սուրբ Կուսէն, զի (զ)հնացեալ արարածքս վերստին նորոգեսցէ„ ևն։ - Վերջ Թղ. 26բ։ "Զի երրեկի տէրութեան ամենասուրբ երրորդութեան սրբութեամբ արժանի լիցուք ժառանգել ուրախութեամբ զպատրաստեալ արքայութիւն նորա ի սկզբանէ աշխարհի մրէրց իւրոց. որոց մեցի մեզ։։.„ (թուի թերի Յոյժ հետաքրքրական է Մեկնաբան ճառս յորում նրբին աստուածաբանութեամբ կը ցուցնի վարդապետս, թէ Յիսուսի Քրիստոսի հրաշափառ ծննդեամբ ի՞նչպէս նորոգեցան վերինք և ներքինք, բաղղատելով Ծննդեան և Աստուածայայտնութեան եօթն օրերբ արարչութեան օրերուն հետ։ Ճառիս գաղափարողը կը ծանօթագրէ, թէ զանի պարունակող քանի մը հնոտեալ թուղթերը - որոնք շատ վաղեմի գրչութեամբ գրուած են - զետեղուած են յիշեալ Մատենադարանի Հին թիւ 93 (հմմտ. #. #. #########, #. 100, ##. ###### 179), ուր սակայն Յանկիս յօրինողը յիշած չէ սոյն հառը, Ճառիս մէջ երեք չորս տեղ (Թղ. 21բ, 22բ, 23բ, թուղթեր ինկած են, տեղ տեղ ալ տողեր և բառեր եղծուած ըլլալուն պատճառաւ՝ դատարկ թողուած են ընդ օրինակողէն, տեղ տեղ ալ արտաքին լուսանցից վրայ փոքրիկ ծանօթութիւններ դրուած։ 7. Թղ. 27ա։ "Վասն Պտղոմեանցն պատմութիւն՝ (և թարգմ. Աստուածաշնչին եբրա. ի յոյն) թէ որչափ ժամանակս թագաւորեցին յետ Աղեքսանդրի Մակեդոնացոյ։ Պտղոմէոս Ղագոսեանց ամս Խ. Պտղոմէոս Փիլադելփոս ամս ԼԸ.„ ևն։ - Վերջ Թղ. 28ա-բ։ "Եւ միոյն ընթերցեալ՝ այլոցն ամենեցոյն միտ դնելով յանդիման թագաւորին, և ոչ գտաւ ամենևին երկբայութիւն...„ (թերի. սոյն հատուածն ևս վերոյիշեալ Ձեռագրի հնոտեալ և բրդգզեալ թերթերէն ընդօրինակուած է, և ունի պակասաւոր կամ եղծուած տողեր։ Եպիփանին է։ 3. Թղ. 28բ։ "Սրբոյն Աթանասի եպիսկոպոսապետի Աղեքսանդրու՝ առ Յովբիանոս՝ թագաւոր. Վասն հաւատոյ։ Տէրն մեր յիսուս քրիստոս ի վերայ մկրտութեանն օրինադրելով զստոյգ և զճախարակեալ հաւատոյ սահման արար՝ ասելովն սրբոց առաքելոց. Գնացէք աշակերտեցէք զամենայն հեթանոսս„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ որ ոք զայս ոչ ասէ, աստուածամարտ է և սրբոց հարց պատերազմիչ„ (Թիւ 94 գրչագրի թուղթ 80էն օրինակուած է։ Հմմտ. #I#####, ###. ##. ###. 201։ Նոյն է տպագրին 9. Թղ. 29ա։ "Սրբոյն Եփրեմի ասացեալ վասն խոստովանութեան վարուց յանցանաց։ Որք սուրբ հոգւոյն են ցանկացեալք„ ևն։ Վերջ Թղ. 32բ։ "Եւ մտէք վայելեցէք զանանց բարութեանց վայելչութիւնսն ընդ հօր և ընդ հոգւոյն սրբոյ, որում փառք և պատիւ յաւիտեանս յաւիտենից ամէն„ (Տես #. ####. ###. 1. 122։ Նոյն է Յոհ. Մանդ. Ա. ճառին հետ)։ բ. 10. Անդ։ "Սրբոյն Եփրեմի ասացեալ վասն սակաւ ինչ գողութեան՝ զոր ոչ ապաշխարեն։ Անկասկած յափշտակէ և աներևութաբար գողանա զմիտս բազմաց սատանա„ ևն։ Վերջ Թղ. 34ա։ "Եւ յանմահ բարիսն վայելեսցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք յաւիտեանս ամէն„։ (Նոյն Ձեռագրէն, թուղթ 28, գաղափարուած է։ Հմմտ. Յոհ. Մանդ. տպ. Ճառ ԺԴ. սակայն հոծ տարբերութիւններով)։ 11. Թղ. 35ա։ "Տեառն Խոսրովու Անձևացեաց եպիսկոպոսի. Մեկն. Պատարագի։ Քարոզէ սարկաւագն. Եւ ևս հաւատով աղաչեսցուք և խնդրեսցուք յաստուծոյ հօրէ և ի տեառնէ ամենակալէ ի վերայ ժամու պաշտաման և աղօթից„ ևն։ - Վերջ Թղ. 57բ։ "Մի է բնութիւն սուրբ երրորդութեանն, մի էութիւն և նմա միայնոյ վայելէ երկրպագութիւն յամենայն գոյից, որպէս և ասիցէ յետ այսորիկ, որում վայելեն փառք իշխանութիւն և պատիւ„։ Մեկնութեանս ստորև դրուած է նախ Խոսրովու ինքնագիր յիշատակարանը, որուն անմիջապէս կը յաջորդէ գրչին, այսինքն նորա որդւոյն Գրիգոր Նարեկացւոյ յիշատակարանն, որ կ'ըսէ թէ առաջին օրինակն իր եղբօր Սահակայ ձեռքով գրուած էր ի թուին Հայոց ԳՃՂԹ ( = 950)։ Մեկնութիւնս ընդօրինակուած է Պարիզու Ազգ. Գրատան Հին թիւ 29 Ձեռագրէն (Հմմտ. Փ. Մակլէր ###. #6. ###### 104, #. 46)։ 12. Թղ. 60ա։ "Լուծմունք ի սուրբ Գրոց Վարդանայ վարդապետի, ի խնդրոյ թագաւորին հայոց Հեթմոյ։ Հրամանն պատկառեցուցիչ զոր պատուիրեցիք, գրել զանուանս խնկարկու կանանցն գերեզմանապատիւ„ ևն։ - Վերջ Թղ. 75ա։ "Վասն որոյ ոչ անջատին գործքն և բանքն և կիրքն՝ որով ազատեցաքն. նմա փառք յաւիտ„։ Լուծմունքս հետևեալ Հատածներու բամնուած են. Թղ. 61բ։ "Լուր սուղ ինչ և վասն խորհրդոյ պատարագին զոր ջերմն սիրես„։ - Թղ. 62բ։ "Հաւաքեսցուք ծաղիկս ի մարգաց Աւետարանին։ և լուծմունք բանից դժուարիմացք„։ - Թղ. 70ա։ "Ի Մարկոսէ աւետարանէ„։ - Անդ։ "Ի Ղուկաս Աւետ՛. Ղուկաս ագգաւ յոյն է և քագաքաւ անտիոքացի„ ևն։ - Թղ. 73ա։ "Ըստ աւետարանին Յոհաննու։ Յոհաննէս յետ ԾԲ. ամի չարչարանացն տեառն գրեաց զիւր Աւետարանն„ են։ Լուծմունքս ընդօրինակուած են ի թու. հայոց ՁԻԳ գրուած Պարիզի Հին Թիւ 12 Ձեռագրէն։ (Հմմտ։ I. ######, ###. #. 21, ##. ###### 42)։ Ի վերջ Լուծմանցս։ - Թղ. 75ա։ Մանօթագրէ գաղափարողն թէ. "Յայս վայր համաբելի են հարազատ բանք Վարդանայ,. զի որ յետ այսր են անդր բանք գեղջուկ ոճով և հակառակութեան ոգւով, վասն ի 6 ապրիլի զԱւետիսն տօնելոյ և վասն լուսոյ գերեզմանին տեառն յԵրուսաղէմ, յայլմէ են տխմարական բանք՝ անվայել Վարդանայ, թող զի և կայ ի նոսա վկայութիւն ածեալ ի Յովհ. Գառնեցւոյ։ Յետ դոցա կայր ի նմին մատենի և՛ համառօտ Մեկնութիւն ինչ առաջին գլխոցն Ծննդոց, ծայրաքաղ արարեալ ի գրոցն Վարդանայ, աշխարհիկ ոճով և այլազգացի բառիւք, և հազիւ հասանէ ի շինութիւն աշտարակին։ Զկնի յարին այլ յարմար և անյարմար բանք աստի և անտի, հաւաքեալ յայլ և այլ մատենագրաց, խառնափնդոր գեղջկագոյն ոճով, առանց ուրուք անուան մատենագրի մակագրութեան։ Միայն յետ ամենայնի դնին կարմրադեղով այս բանք. "Զարժանին յիշատակի զսուրբ վարդապետն Վարդան յիշեսջիք աղաւթիւք. ընդ սմա և զբարեպաշտ տիկինն և զխաչընդուս բարձաւղն որ է մայր թագուհէ ամենայն հայոց Կեռանի, և ստաց(աւ)դ այսմըն գծի, որ Թեւանու անուն կոչի„։ Այս տողերս անանուն հեղինակն, կամ շարունակողն Վարդանայ, առած է Վարդանայ յիշատակարանէն որ կը գտնուի ամբողջութեամբ Ղուկասու աւետարանին մեկնութեան վերջը, Թղ. 73ա, իր կեղծիքը չմատնելու համար, - որ կը սկսի, "Զամենագով և զարամաբան Վարդապետն Վարդան, զարարող բանիս. Եւ զստացաւղ սորա զմեծապատիւ և զբարեպաշտ մայրն Կեռան թագուհէ Թևանու„ ևն։ 13. Թղ. 76ա։ "Քարոզ զատկաց. Ասացեալ սրբոյն Բարսղի Կեսարու Կապադա(ով)կացոյ։ Ժողովեալքս ի տաճար փառաց սրբութեանդ քո՝ հայցեմք ի քոյին գթութեանց, լեր պարգևիչ հայցուածոց մերոց„ ևն։ - Վերջ Թղ. 78բ։ "Եւ որդեգրութիւն երկնաւորիդ զմեզ կոչողի. և այժմ ողորմեաց„։ (Օրինակուած է Պարիզու Հին թիւ 50. (#######. ### ##. ### 309 Ձեռագրէն, թուղթ 80)։ ս. 14. Անդ։ "Տեառն Ներսիսի Հայոց կաթողիկոսի ասացեալ քարոզ Վարդավառին։ Ներգործական զօրութիւն անեղ բնութիւն ի վեր քան զբան„ ևն։ - Վերջ Թղ. 80բ։ "Զորոյ ցուցեր այսաւր զտիպ լուսոյ աղաւտ և չափաւորապէս. ողորմեաց մեզ, տէր աստուած„։ (Նոյն գրչագրէն, թուղթ 176, օրինակուած է)։ բ. 15. Թղ. 81ա։ "Ութերորդ աւուրն Ծննդ՝. երեկոյին ժամուն. Տաղ։ Նոյն ինքն անդրանիկն հաւր յառաջ քան զարև. Եղև անդրանիկ այսօր կուսական ծննդեամբ„ ևն։ Վերջ Անդ. "Նուէր հոգևոր տացուք ութաւրեա լրմանս, Սրբասաց ձայնիւ երգել քրիստոսի միշտ փառք յաւիտեանս„։ (Նոյն Ձեռագրէն, Թղ. 345)։ գ. 16. Անդ։ "Աւետեաց աստուածածնին. Տեառն Ներսիսի կաթո՛։ Նոր երկինք յերկրի արփոյն պարուն(ակ)ողն՝ ծագողին ծագողն Երրակի ունող աւետեաց ձայնիւ անմահից պետին„ ևն։ - Վերջ Անդ։ "Ի բարձունս առ նոյն լեր բարեխաւս, սուրբ կոյս Մարիամ„։ (Նոյն Ձեռագրի 352 թուղթէն)։ դ. 17. Թղ. 81բ։ "Տաղ ի Խ. վկայսն աստուծոյ. ի Ներսիսէ կաթողիկոսէ։ Նոր իմն է հնչիւն ընթերակայ երգոյս. Երգ ներտաղական յոգնատեղեան րախճան„ ևն։ - Վերջ Թղ. 82ա։ "Նրւէր այս տաւնի փառք պատիւ երրորդութեանն միշտ„։ (Նոյն Ձեռ. Թղ. 361)։ 18. Թղ. 82բ։ "Յոհաննու Ոսկեբերանի [Աւետիս ի Յարութիւնն քրիստոսի]։ Նոյնագոյ ընդ հաւր բանն աստուած, ի սկզբանն առ աստուած միշտ էն. Էն անմարմին՝ մարմին, անյեղն յեղեալ, և բնակեաց ի մեզ րամաւրէն„ ևն։ - Վերջ Անդ։ "Այսաւր նոր արարածք եղեալք ի քրիստոս, աւ՛. Նորոգողին երգեմք ընդ հրեշտակս փառք ի բարձունս„։ (Նոյն Ձեռ. Թղ. 377)։ 19. Անդ։ "Տաղ Գալստեան հոգւոյն. Գրիգ. Նարեկացւոյ։ Յանկարծահնչեաց հայրաշարժ բղխումն հրահոսավտակ բոցաշաւիղ եռանդն„ ևն։ - Վերջ Թղ. 83ա։ "Երգել երգեցից (ի) պատիւ միշտ էականիդ, կամաւ քո և զիս վերանորոգեա ի փառս„։ (Նոյն Ձեռ. Թղ. 384)։ 20. Անդ։ "Տեառն Ներսիսի (ի սուրբ երրորդութիւնն]։ Ներպարունակեալ իննեակ դասուց կայք մի առ մի ձայնիւ„ ևն։ - Վերջ Անդ։ (6 տող)։ 21. Անդ։ "Գրի. (Նարեկ.), այլ տաղ եկեղեցւոյ։ Երկինքն ի յերկիրս և երկիրս ի յերկինքն. Վայրէջք ի խոնարհ և վերելելք ի բարձունս„ ևն։ - Վերջ Թղ. 83բ։ "Նոճիւն օսարդինայ՝ փառք պատիւ Կարմեղայ, և Հաւուն հաւուն արթընացեալ„ ևն։ (Նոյն Ձեռ. Թղ. 388էն, բայց ամբողջովին չէ օրինակուած)։ 22. Անդ։ "Տաղ (անանուն) սուրբ Հայրապետաց։ Նոր ոգի նոյն իմաստութեան յոգիս նորոգ արկող յիսուս։ Երրախումբ միակին խոր գտանելով. և ապա գտեալ աղէկ աւրինակ յոյժ գեղեցիկ զառն միոյ երաժշտապետի Յուսէփ կոչեալ. և կարի հասու ամենայն իմաստից երաժշտից մինչև ի բաւանդակն. որ(ոյ) յաւուրս ոչ գտանի հանգոյն։ Եւ արդ արարեալ սկիզբն Տաղարանիս և աւարտելով աւգնականութեամբ աստուծոյ և սուրբ աստուածածնին, և այժմ աղաչեմ զամենեսեանս ում և հանդիպի անմոռաց ունելով ի մտի և թողութիւն խնդրել յանցանաց իմոց բազմաց ինձ և ծնողաց իմոց և եղբարց իմոց կենդանեաց և ննջեցելոց և քեռ իմոյ ի քրիստոսէ աստուծոյ. և զԳրիգոր գրագիր, որ աւժընդակն եղև և գրեաց զքարոզնին, յիշեսջիք ի տէր. և զՅուսէփ երաժշտապետ որ զաւրինակն անձանձիր շնորհեաց յիշեսջիք ի քրիստոս. և զՎասիլ փեսայ իմ և զիմ հաւրաղբայրքն զԲարսեղն և զՍտեփանոս և զՄխիթոց(արն և զՆիկաուլ, և զիմ հայրիկ հարազատիկ. և զմաւրն փոխան իմ և զամենեսեանս յիշեսջիք ի քրիստոս. և նա իւր քաղցր, կամաւքն գթայ ի յիշեցեալքն և ի յիշողջդ. և նմա փառք յամենայն արարածոց իւրոց ի վերնոց և ի ներքնոց. ամէն ամէն„։ 24. Թղ. 85ա-85բ։ "Գրիգորի Նարեկացւոյ, Ներսէս Կլայեցւոյ և Ն. Լամբրոնացւոյ Քարոզներու սկզբնաւորութիւնքն կամ առաջին տողերը. և Կոստանդ կաթողիկոսի՝ տաղ ի յարութիւն տեառն„։ Որոնք կը գտնուին ի թու. Հայոց. ՊԻԹ. գրուած (հին թիւ) 21 Ձեռագրին մէջ։ Հմմտ. #. #######, ###. ##. ###, 80)։ 25. Թղ. 88ա-94ա։ Հնագիր Յիշատակարանք և Արձանագրութիւնք հաւաքեալք ի Տէր Յովհաննէս Ոսկերչեանէ, ի Ճանապարհորդութեան ի Հայս)։ "Ի վեր քան զԱրայի լեառն՝ ի վերայ Քարսախ, գետոյն շինեալ է եկեղեցի մի, յորում ի յաջակողմն սեանն գրեալ էր զայս արձանագիր. "Քրիստոս աստուած յիշեա զԳրիգոր Գնթունեաց տէր„։ - Վերջ Թղ. 94։ (Անթուական արձանագիրս իր հնագոյն ձևին մէջ, հաւանական է որ յառաջ քան զդիր հայկական թուականին գրուած ըլլայ։ Ուշագրաւ են Զաքարէ սպասալարի Հառիճայ վանաց և եկեղեցւոյ շինութեան, ի թու. ՈԺ. գրուած յիշատակարանն, ինչպէս նաև Գր. Մագիստրոսի որդւոյն Վահրամ Անթիպատրիկէն, ի թու. հայոց ՆԼԷ-ՆՀԸ, գրուած Մարմաշէն կամ մարմարաշէն եկեղեցւոյ շինութեան և նուիրատուութեանց վերաբերեալ մանրամասն և պարագայալից յիշատակարանը, Պահլաւունի իշխանաց և իշխանուհեաց յիշատակութեամբք)։ 26. Թղ. 96ա։ "Բառք Գաղիանոսի բժըշկապետի։ Աթխար, վաղամեռուկ։ Ակիկարհայ, բողիտակ։ Արիստողոքիայ, ողանկն„ ևն։ - Վերջ Թղ. 98բ։ "Ոփոտ, ճասպ, ճարպ, չգիտեմ„ (թերի կը մնայ)։ Յոյժ հետաքրքրական է բառարանս, այնու մանաւանդ, որ յունականի դիմաց հայեցի բառերն հուրդ անհաս ի հնումն՝ նորոց պարգև„ ևն։ Վերջ Անդ։ "Գոչեմք ընդ հարցն համաձայնեալ զփառս համագոյ երրորդութեանն„։ (Նոյն Ձեռ. Թղ. 398էն)։ 23. Անդ։ "Տաղ սրբոյ Ներսիսի հայրապետի։ Նոր և առաջին լոյս ծագեալ հայրն լուսոյ. երկրորդ զնոյն վառեալ լոյս շառաւիղեալն լուսոյ„ ևն։ - Վերջ Թղ. 84ա։ "Ի կեանս վերափոխեալ ի միշտ կենդանոյն փառս„։ Տաղարանս որ գրուած է ի Յովհաննէս գրչէ ի թու. Հայոց Ո.Ճ.Ղ. (ՈՂ = 1241), Յուսեփ երևելջ երաքշտապետի հին գաղափարէն ոչ միայն իր խոր հնութեան համար, այլ անով իսկ հետաքրքրական է, զի ըստ վկայութեան Հ. Արս. Բագրատունւոյ լուսանցից վրայ կը նշանակուին երբեմն երբեմն՝ հանդէպ երգոց՝ պարսիկ ձայն, ասորի ծայն (իմա եղանակք, որ մեծապէս կրնայ նպաստել մեր միջնադարեան երաժշտութեան ծագման և զարդացման ուսումնասիրութեան։ Կը դնենք հոս ամբողջութեամբ այդ յիշատակարանն. "Կատարեցաւ երգարանս տաղաց ձեռամբ Յոհաննիսի՝ յետին և յոգնամեղի՝ ի թուականիս Հայոց Ո.ՃՂ. ի վանս մեծ ուխտի և հռչակաւոր անապատս Դրազարկ կոչեցեալ. ի թագաւորութեանն Հեթմոյ որդոյ Կոստանդեա։ Եւ է առաջնորդ ուխտիս մեծն Բասիլիսս, եղբայր թագաւորին Հեթմոյ. և դիտապետ և աթոռակալ իշխանութեան մեծ և հռչակաւոր դղեկին Հռոմկլային՝ Տեր Կոստանդին, արժանաւոր այնմ աշտիճանի։ Եւ իմ յանձին կալեալ և հետևեալ երաժշտական արհեստի, և ոչ ունելով տեղի և շնորհք որպէս արժան է, այլ բազում ջանիւ և աշխատութեամբ հասեալ ի ծայր տառիս ի կարի դժուարահամբոյր եղանակէս կցրդիս. և այլ ապա տառապանաւք զգրեանս ի կապ ածիվասն զի նախ գրեցի ուսմամբ և զկնի գրելով. և ապա ժամանեալ յերկիրն իմ ի սննդեան տեղ. և վասն զի ոչ ունելով տեղի և ն(ա)խանձ վարժմանն այսորիկ. զի կարի մարդիկ յետս կացին ի յուսումնասիրութենէ և յաստուածասիրութենէ. և թո(ւ)լացեալ ի վայր մեղկեցան՝ ի սէր երկրային ինչ իրաց անցաւորաց, որ ոչ մնայ, ըստ տեառն բանի, թէ ցեց ուտէ և ուտիչ ապականէ. և իմ տեսանելով զայն և կարի խոր վշտացեալ ընդ բազում աշխատանս իմ. զի ի տեղոջն յայնմիկ կարի անարգ էր և յոռի, և ոչ գտի տեղի սերման, վասն զի ապառաժուտ էր վայրն, և իմ կանխեալ վերստին, գոլով ի տեղի իմաստասիրաց և ուսումնասիրաց, յերկիր Կիլիկիոյ, որոյ քրիստոս պահապան կանգնի և ինքն պատսպարէ աջով իւրով՝ որպէս յայնժամ զԻսրայել, և ինքն եղիցի մարտակից ընդդէմ հակառա(կա)ց իւրոց։ Եւ եղեալ իմ ի ճանապարհ, և պատահեաց յազդմանէ չարին, և գողացան զիմ գրկունքն. և ապա եկեալ և ջանիւ ձեռնարկեալ և գրել շտապով. և ապա իբրև աւարտեցաւ։ Այլ հոգս ունելով վասն զի ոչ ունելով ոչ գանձարան ոչ տաղարան. և ելեալ ի խնդիր աւրինակի հռետորական և ոչ աւելի խրթին են և անյայտ։ Օր. աղագաւ, լուխստ՝ հանդէպ յ. "տեղոնի„։ - ափստին՝ հանդ։ "ալփաթա„ի. - թայլ՝ հնդէպ. "անրփաքսի „ի.Որդբանազ՝ հանդ. "ակրոք„ի, ևն ևն։ 27. Թղ. 99ա։ "Թարգմանութիւն պարսից բառից՝ Վարդան գրոց։ Ամբարտքաշն, ջահակրաւն, կամ լուսամիտ։ Պազպայիտ, մեղաց քաւարան, կամ կոշից զենումն„ ևն։ - Վերջ Անդ։ "Քաշկայս, ձեռնալաւաշ„։ (Կը մնան թերի)։ 28. Թղ. 105։ "Տարբերութիւնք գրչագիր օրինակին ճառին Յովհ. Աւձնեցւոյ որ ի Փարիզ, ի գաղափարեալ օրինակաց նորա, յորոց տպագրեցաւ մեր երկրորդ տիպն։ Եւ կաթողիկոսի հայոց Աւձնեցւոյ„ ևն։ - Վերջ Թղ. 106ա։ "Յանպատշաճագոյնն իմ(ն) ընկղմեցան„ (վրիպակաւ)։ (Բաղդատութիւնքս կատարած է Վ. Հ. Արս. Բագրատունի)։ 29. Թղ. 107ա։ "Երանելոյն Եղիշէի Հայոց վարդապետի ասացեալ է։ Երանի տեղւոյն այնորիկ ուր եզն և էշն կոխեսցեն„ ևն։ - Վերջ Թղ. 108բ։ "Այլ մշակ կոչեաց ասելով. Արժան է մշակն կերակրոյ և վարձոյ իւրոյ„...։ (Թերի կը մնայ)։ 30. Թղ. 111ա։ "Սեբերիանոսի Գաբաղացւոց եպիսկոպոսի. Ճառ ի վերայ բանին թէ. Հուր եկի արկանել յերկիր, ևն։ Զմի ունելով աղբիւր ջրոյ բնութիւն, յոլովից և զանազան կենդանեաց զբժշկութիւն ծարաւոյն շնորհէ. զի արջառոցն անդեայք և ոչխարացն հօտք առ նա ընթանալով՝ արբուցումն ընդունին„ ևն։ - Վերջ Թղ. 115բ։ "Զայս հրոյ զօրութիւն և Մովսէս ետես ի լերինն. որպէս նախահարքն մեր պատմեցին մեզ՝ իմացեալ վասն սրբոյ կուսին Մարիամու, որ ծնաւ՝ և մնաց անապական„։ Մեր նախնեաց ընտիր լեզուով թարգմանուած այս հակիրճ՝ բայց գեղեցիկ ճառիս բնագիրը, կը ծանօթագրէ Մ. Մսերեան, ծանօթ չէ Եւրոպացւոց, այլ նոյն իսկ ի Վենետիկ կրկին տպագրութեամբ ի լոյս ընծայուած ճառերու շարքին մէջ կը պակսի։ Երկրորդ՝ կը ծանուցանէ թէ ինքն նախ օրինակած է զանի, յամի տեառն 1830, Ակնայ Ս. Փրկիչ վանքում առ առաջնորդի քաղաքին Յովհաննէս արքեպիսկոպոսի Զմիւռնացւոյ եղած անթուական Ձեռագրէ մը։ Իսկ Մսերեանի օրինակէն ապա ուրեմն, այն է 1853ին գաղափարուած է ներկայս՝ Մխիթարեան Հարց միոյն ձեռքով՝ ի Պարիզ։ Սակայն պէտք եմ ըսել հոս, որ Ճառիս առաջին մասի յուն. բնագիրն տպուած է ըստ իս Յովհ. Ոսկեբերանի Գործոց. Թ. Հատորին մէջ, էջ 845, իսկ միւս մասն, տես անդ ի ԺԱ. Հտ. եր812։ Մեր Ձեռագրատան մէջ այժմ կան չորս օրինակներ ևս։