Other notices
— - Bibliographic notice
286
ՈՍԿԵՓՈՐԻԿ Խէ
1697 - 1697

ID
Number
286
Old record number
1203
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ Խէ
Start date
1697
End date
1697
Date details

՝ ամ տեառն 1697 (տես վարը)։

Copy place
՝ անյայտ։
Reference
Type
Number of pages
99
Dimension
15,5x11,5 (11x7)
Layout
՝ միասիւն (Թղ. 74ա-78բ. երկսիւն)։
Writing details

նոտրագիր մանր։

Codicology

94, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

՝ թուղթ կաթնորակ և ողորկ։

Number of lines
18-19։
Binding

՝ փայտեայ կաշեպատ, պարզ գարդերով և գոցելու մասով։

State of preservation

սկիզբէն թուղթ մ'ինկած է. մէկ թուղթ ալ ընդմէջ Թղ. 71բ-72ա։ Կողքի վրայի խաչն հանուած ու կոճակներն ալ կտրուած են։

Copyist
՝ Գրիգոր Տէվրիշեան։
Owner

՝ նախ Գրիգոր (գրիչ) մինչև ՌՃՀԹ, ապա Մարտիրոս Մարտիկ Օղլի՝ Ակնեցի, ապա այլք։

Commanditaire
Illuminator
Binder
՝ անյայտ։
Parchment flyleaf

՝ չունի։

Lettrines

՝ չկան։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

և

Canon tables 2

, ևն, չկան։

Title text

՝ կարմիր, այսպէս են նաև տնագլուխ տառերն և բառերն։

Blank pages

Թղ. 73բ, 85, 99բ։

Colophon

երկու միայն են, այսպէս. 1. Թղ. 83բ։ "Գրեցաւ ձեռամբ Գրիգոր գրչիս, թվին ՌՃԽԶ. Նոյեմբերի Ի։ Դարձեալ ծանիր, հայր իմ վարդապետ, թէ հրամանքդ զանարժան ծառայտ Գրիգորս հարցանել կամիս, աղօթիւք սուրբ հօրս կամ մինչ այս վայր ողջ մարմնով և տկար հոգով, և քոյին տեսութեանն յոյժ կարօտ եմ. լինի թէ, հայր իմ, տարին մէկ մատ գիր զրկես՝ քո ծառայն մխիթարես և քո կարօան գրէն առնունք„։ Յիշատակարանիս ներքև անմիջապէս կը յարի հետևեալ առածն։ "Թէ կարես ասել՝ ասա, թէ ոչ՝ տուր ի վըզիդ և հազայ„։ Իսկ Թղ. 84ա. ստորին լուսանցքին վրայ կայ յիշատակարանին գրով և իբր շարայարութիւն. "Գրիգոր Տէվրի2. Թղ. 4ա. Արտաքին լուսանցքին վրայ կայ տարբեր նօտրագրով. "Տաճկաց օգ։։ ըըզմն «ին մեծարգի սիրող ոմն ազնըվազարմ մեծան(ր)ելի, յարգոյամեծար, պատվոյարժան, տենչալի՝ կարօտացեալ ծառայ տեառն Մարտիրոս՝ զարմն Մառտիկ օղլի ակնեցի„։ 3. Թղ. 85ա-բ. Կան չորս յիշատակարաններ կամ օրագրութիւնք, այսպէս. Ա. "Ես Գրիգորս կարգըւած ի թըւականիս ՌՃԾԴ.ին ի օրն սուրբ Յակօբայ Բ շաբաթին. Ի թըւականիս ՌՃԾԶ.ին Յուլիս ամսոյն Ժ. եղաւ Ա. տղաս, անուն տըրանք Մկրտիչ. աստուած խելք իմաստութիւն տացէ, ի յօրըն Ե շաբաթի առաւօտուն„։ Բ. յիշատակարանին մէջ - գրուած թվին ՌՃԾԷ.ին - կը յիշուի երկրորդ տղուն ծնունդն և մկրտութիւնը՝ "դըրանք անունը ի հօրս, կ'ըսուի։ Գ.ին մէջ - գրուած ի թվին ՌՃԾԹ. Հոկտ. ԺԶ. - կը յիշուի երրորդ տղուն ծնունդն և մկրտութիւնը, դնելով անունը Օհան։ Դ.ին մէջգրուած ի թվին ՌՃԿԱ. կը յիշուի Թուրվանգ(դ և թվին ՌՃԿԳ. Եղիսաբեթ դստերաց ծնունդն և մկրտութիւնը։ Ե.ին մէջ - գրուած "թվին ՌՃՀԲ„ կը յիշուի ուրիշ զաւակի մը ծնունդն ո ակրտութիւնը, որուն Յուանէս անունը կը

Informations

. Ձեռագիրս 1894ին մտեր է հաւաքմանս մէջ. նոյն տարին դրկուած է ի Կ Պոլսոյ ի վենետիկ։ Մատեանս է Ոսկեփորիկ փոքր, պարունակած նիւթերն իսկ շատ աղքատ են և աննշան, այսպէս. 1. Թղ. 1ա։ Սկղբնատողք և տունք տաղից տնօրինականաց և այլոց տօնից (պակասաւոր)։ "Ծն. Տիրուհի սուրբ Կոյս, մայր մարմնացելոյ բանին՝ մաքուր կուսութեամբ, ծընար տըղա ըզտէր„ ևն։ - Վերջ Թղ. 8բ։ "Վարդ՝ ի յարմատոց բղխեալ բարեաց, ի սուրբ ծնօղաց շառաւիղաց քրիստոսական կենաց, քաւիչ մեղաց մեղաւորաց„։ (Որոնց իւրաքանչիւրին դիմաց լուսանցից վրայ նշանակուած են տօներն կամ տօնականքն)։ 2. Թղ. 5բ-49բ։ Թղթառաջք և գովք՝ ամենայն դասուց մարդկան, յորս և տ. Թղ. 5ա-բ։ "Անձինք գովասանութեան Կաթողիկոսի (տնագլուխք առ Տէր Աւետ, ոտանաւոր)։ Աստուածաբան և կորովի՝ քաջ մատըռուակ աղբիւր շնորհի. երագագոյնդ ի փոյթ վարժի. ուշիմ մտօք ի տես բանի„ ևն։ Վերջ Թղ. 12բ։ "Յուսամք յապենիազն աստուած՝ զի լիջիք րաբունորդ ի խորին խաղաղութիւն հոգւով և մարմնով՝ հանդերձ հարազատովք մերովք„։ բ. Անդ։ Պատճէնք առ վարդապետս և առայլս։ "Աստուածիմաց խորոցն հանող զպատուական մարգարիտն„ ևն։ - Վերջ Թղ. 33ա։ "Ի ծերոց աւրհնեալ, երանելեացն նմանեալ, և աստուծոյ հաճոյացեալ„։ գ. Անդ։ Թուղթ Կաթողիկոսի առ Կիլիկեցիս։ "Յիսուսի Քրիստոսի նուաստ ծառայ և ողորմութեամբ նորին Կաթողիկոս հայոց մեծաց„ ևն։ - Վերջ Թղ. 39ա։ "Եւ ընդ աւրհնութեանս ծանուցումն լիցի ի վերոյգրեալ հարաղատագոյն և անդրանկագոյն որդեկացդ մեդ. Անդ։ "Յաղագս նուիրակութեան կոնդակի (այսինքն՝ Թուղթ նուիրակութեան վասն պարտուց Էջմիածնի)։ Յիսուսի Քրիստոսի ծառայ այս ան. Կաթողիկոս ամենայն Հայոց„ ևն։ Վերջ Թղ. 49բ։ 3. Անդ։ Աղօթք և աղթարդ։ "Տէր իմ տէր տուիչ պարգևաց, ինքնաբուն բարի, ամենից տիրող հաւասարապէս„ ևն։ - Վերջ Թղ. 55բ։ "Թէ յարևմտից գայ՝ գինի և հաց շատ„։ 4. Անդ։ "Պրոկղի ասացեալ վասն Կաղանդաց։ Թէ ի կիրակի հանդիպի կաղանդն՝ ձմեռն պնդագոյն, գարունն բարի՝ անձրև շատ, ամառն չորային„ ևն։ - Վերջ Թղ. 56ա։ "Եւ զիւր առատ ողորմութիւն սփռեսցի ի վերայ ամենեցուն ամէն. Հայր„։ 5. Անդ։ Տօմարական բանք վասն ծռաղատկի։ "Թվ. ՌՉԳ՝ Էօթներեակն Գ. Վերադիրն Թ. աւագ լրումն ապրիլի Զ. օրն կիրակի, գիրն շան(Շ) է, և Տանուտէրն՝ Այծեղջիւր։ Յայսմ ամի մոլորին յոյնք և առնեն ծռազատիկ„ ևն։ Վերջ Թղ. 59ա։ "Կալ զգիրն Ա ի բաց երթ ԷԷ, և որ մնա Զ. ի վերայ բեր, սուրբ Յակոբայ բարեկենդան է„։ 6. Թղ. 59բ։ "Խրատք Նշրովան թագաւորի ասացեալ՝ յոյժ շահ և օգուտ։ Ամենայն մարդ որ գիտէ զչափ անձին իւրոյ՝ յինէ ողջոյն մատուցէք„ ևն։ - Վերջ Թղ. 62ա։ "Զամենայն անպատեհ իրս բնաւ մի խօսիք„։ 7. Անդ։ "Խրատք իմաստասիրաց ասացեալ վասն ծուլութեան։ Չորս իրք ամենայն մարդկան վատ է„ ևն։ - Վերջ Թղ. 64ա։ "Ծուլութեան վերջքն աղքատութիւն է„։ (Ընդ ամենայն 21 գլուխք)։ բ. 8. Անդ։ "Զայս ի Պարսից գտի և գրեցի (Պատճառք կործանման թագաւորութեանց)։ Զորս ցեղ պատճառաւ կործանի թագաւորութիւնն. Նախ ի պակասութենէ խելաց և յանգիտութենէ„ ևն։ - Վերջ Թղ. 70բ. (ԿԷ)։ "Ձորս ցեղ մարդոյն խօսքն անցուկ լինի աշխարհս. ա. հարստին. բ. մահպուպին. գ. ամաքտարին. դ. աղէկ արուստաւորին„։ (46 փոքրիկ գլուխք, որոնք կը շարայարին առաջնոց. ընդ ամէն 67 գլուխք)։ 9. Թղ. 70բ։ "Այս են խրատք՝ օգուտք և շահք հոգոյ և մարմնոյ. Ասացեալ մեծի իմաստնոյն Արիստոտէլի։ Առն անմտին և անզգամին հետ գինի խմելոյն՝ իմաստուն բարեկամին հետ քարինս կրելն աղէկ է„ ևն։ Վերջ Թղ. 71բ։ "Յառաջաբանիւք խօսելուն, և սուտ խօսքն ողորդեցնելուն՝ չխօսելն լաւ է„։ Ասոր կը յաջորդեն (Թղ. 72ա.) չորս գլուի ռամկախառն խրատներ, սկիզբէն թերի։ - Թղ. 72բ. կայ։ "Թագաւոր մի կազմեաց սեղան դեսպանաց„ են. առակաւոր խրատ մը վասն մահուան։ - Թղ. 73ա։ "Վասն դեղոյ գլխացաւի։ Յորժամ գլուխն ցաւի ըստ ամենայն ցեղ ցաւոց, ևն. հատուած ինչ ի բժշկարանէ։ 10. Թղ. 74ա։ "Աշխարհացոյց կարգաւ (իմա մեկնութիւն աշխարհագրական հին տեղեաց)։ Աւետեաց երկիր՝ Երուսաղէմ է. Արաբիա՝ Ուռում Ղալան է... Ակունք Եփրատի ծաղկաւէտ վայելչութիւնք Քօսատաղին է„ ևն։ - Վերջ Թղ. 78ա։ "Քաջբերունի՝ Արճէջ է։ Այնքան՝ առ այս„։ 11. Թղ. 78բ։ Դեղ ամէնայն ցաւոց (անվերնագիր)։ "Եհարց ոմն ի հարանցն ընդ իմաստնոյ բժշկի մի և ասէ, թէ ամենայն ցաւոց դեղ գիտես„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ այս է ամենայն ցաւոց դեղ՝ թէ առնես„։ 12. Թղ. 79ա։ "Մեծացուսցէք աւագ ուրբաթի և աւետեաց՝ (անսովորք)։ Յահեղ աւուրն ուրբաթու՝ մահունց մեծի կուսորդւոյն, կայր առ խաչին միջաբեկ մայրըն կենաց մեռելոց„ ևն։ - Վերջ Թղ. 80ա։ "Երկըրպագեաց տեառն արարչին՝ ի յորովայն սըրբոյ կուսին„։ 13. Թղ. 80բ։ Դարձեալ պատճէնք կամ թղթառաջք, այսպէս։ "Վասն սգոյ։ Ի կամս գերագոյ էին„ ևն։ - Վերջ Թղ. 82բ։ "Անդըրդուելի պահեսցէ ի պայծառութիւն սուրբ եկեղեցեաց և ի պարծանս հայաստանեայց„։ 14. Թղ. 83ա։ "Ժամամուտք։ Ամպ լուսաւոր հովանի լինէր նոցա„ ևն։ - Վերջ Թղ. 83բ։ Ստեփ։ "Հոգւով սըրբով զօրացեալ սուրբ Ստեփաննոս... Սիրող և առաքեալ՝ առաքողին ի քրիստոսէ ընկալար զըւարթնոյն ըզպըսակն„։ Անդ։ Կը յաջորդեն -. "Դեղ պալղամի„։ բ. "Յիշատական. Գր. Տէվբիշեանի։ Թղ. 84ա։ Ոտանաւոր ողջունագրի մը (հաւանօրէն Գրիգորի), հակիրճ՝ բայց գեղեցիկ, հետևեալ ողջունագրով. "Յոգնահանճար և իմաստուն բարունապետի արաժամ քարոզօղ զաւետարանն քրիստոսի, զգայլս ի հօտէ արիապէս հալածողի, հովիւդ քաջ ընարեալ հօտի տեառն յիսուսի, աւանդ ողջոյն առ քեզ ժամանեսցի։ "Գիր քեզ ասեմ՝ արի՝ գընայ, աւրհնեալ դաւառն Էջմիածնա, հոն այլ ինձի հայրիկ մի կայ, այս անուն ասեն նմա. շուտով փութով գըտիր զնա՝ մեզնէ ողջոյն մատոյ նմա, միթէ սիրով զքեզ բանայ կըծծ(գծ)այգրեալդ նա իմանայ. ինքըն արարչէն օրհնեալ լինա, և զանդրայդարձ գըրոյս խնդրեայ, տանօղն աստուծոյ օրհնեալ ես լինա. ամէն„ 15. Թղ. 84ա-94բ։ "Խրատ իմաստութեան։ Արդ դու իմաստութեան միտ դիր որ ոչ խաբիս յայս կենացս„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ ոչ ինչ յերևելեացս որ կա հաստատուն„։ (Ասոր կը յաջորդեն (Թղ. 85ա)։ Օրագրութիւնք Գր. Տէրվիշեանի։ 16. Թղ. 86ա։ "Մեսեդիկ Աղուհացից՝ Ծընընդեան (ևն, ևն)։ Դարձոյ զիս տէր յի մեղաց իմոց, զամենայն անօրէնութիւնս իմ քաւեա յինէն„ ևն։ - Վերջ Թղ. 90ա։ "Որպէս փրկեցան սիրելիք քո, կեցո աջով քո և լուր 17. Անդ։ Սրբասացութիւնք։ "Փառք քեզ տէր աստուած որ պարգևեցեր ընդ զօրս բարիս ի խաղաղութիւն անցուցանել„ ևն։ - Վերջ Թղ. 90բ։ "Փրկեա զմեզ ի հրոյն յաւիտենից, և քեզ փառք յաւիտեանս ամէն„։ 18. Թղ. 91ա։ Յաղագս բանալոյ զձայն։ "Լոռուխ Հուլպային՝ Սինեա որդին ասէ, թէ որոյ ձայն բըռնվի՝ նայ բանա. Առ կտաւատ խորված, և նուշի կտուած ԴԴ դրամ, և քիթրայ և մատուտակ, քեած և ջալղուզայ, և լեղի նուշ„ ևն։ - Վերջ Անդ։ 19. Թղ. 91ա-91բ. "Ալէլուք ճաշու՝ կարգաւ։ Ալէլուիեայ, ալէլուիեայ՝ ալէլուիեայ, Հոգին սուրբ եկեսցէ յ'ի քեզ„ ևն։ - Վերջ Թղ. 96ա։ "Որպէս փրկեցան սիրելիք քո, կեցոյ ա՛„։ 20. Թղ. 96բ։ "Սրբասացութիւնք կարգաւ։ Բազմութիւնք հրեշտակաց„ ևն։ - Վերջ Թղ. 98բ։ "Յիշեա զհոգիս հաւատով ի քեզ ննջեցելոց մերոց, ողորմեա„։ (Այս ամենայն խազերով է, իսկ տօնք և աւուրք նշանակուած են լուսանցից վրայ՝ հանդէպ իւրաքանչիւրին)։ 21. Թղ. 99ա։ "Պատճէն նամակի։ Ի նուաստ քրիստոսի ծառայ Յ(ֆ)ալանէս հասցէ բազում ողջւոյն իմ հոգևոր եղբայր այս ան„ ևն։ - Վերջ Անդ։ "Ողջ լերուք, տէրամբ զօրացեալ ի պարծանս իմ. ամէն„։

Content