2851171անյայտ, հաւանօրէն 1889։
շղագիր նոր։
11(1/2), իւրաքանչիւրն 12-14 թուղթք։
՝ սովորական թուղթ։
՝ ստուարաթուղթ կիսալաթ։
բնագրին Մահդէսի Աւետիք, ապա Մխիթարեանք Վենետկոյ։
Թղ. 106բ, 145բ, 146ա։
բազմաթիւ են, գլխաւորապէս. 1. Թղ. 77ա. Կայ նախկին ստացողին և գրչի յիշատակարանն այսպէս. "Տէր յիսուս, ողորպ մեա մահդասի Աւետիքին հոգոյն, և ծնողացն՝ Խոջայ Բաբաքին, Ուլուխաթունին և կենակցին՝ Էմէն փաշէ և որդոցն Պր. Բաբաքին, Ըռէփլիպին. և դստերացն Խալաֆին, Ուղուրլուէ, Սոփիկին, Աննէ։ Ամէն. Հայր՛։ Թղ. 82ա. ստացողի մի այլ յիշատակարանին մէջ, Աննայէն ետքը կայ և "հանգուցեալ ի քրիստոս որդոցն Յակոբ ջանին, Ավդըլմսեհին, Մարիամին. Եղբարցն՝ Մարգարէ, Յակոբին„։ Եւ ինձ մեղաւոր գրչի՝ սուտանուն Մարգարայ էրէցս՝ որ եմ Զողեցի. որ միայն անուն ունիմ և ոչ գործ բարի. և ով որ զիս յիշէ և զի(մ) մեղացն թողութիւն խնդրէ, աստուած զիւր մեղքն ոչ յիշէ ի յաւուրն դատաստանին։ Ամէն. Հայր մեր„։ Գիւտայ պատմութեան վերջ (Թղ. 87ա. նոյները դարձեալ ի միասին. "Եւ ստացողիս մ սորայ, տէր, յիշեա զԽաւջա մահդասի Աւետիսն. Եւ զծիրս գրողն՝ Տեր Մարգարէն յիշեայ ի տէր. Ամէն. Հայր մեր„։ 2. Գրիգոր Մարաշացոյ և Բենիկի աղօթքներէն վերջ (Թղ. 102ա.) կայ ուրիշ գրչի մը հետևեալ յիշատակարանը, ուր կը թուարկին ասոր աղօթքներն և կը գծուի անոնց գրչութեան թուականը. "ԺԳ. տարի է որ յառաջ են(մ) հաներ և ապայ կատարեր եմ։ Զի ՌԼԳ։ թվին սկսայ և ՌԾԸ. կատարեցի կարողութեամբն աստուծոյ. և աղաւթիւք Յեսուանց Գրիգորի և Բենիկ սուրբ վարդապետին։ Փառք համագոյ և մի աստուածութեան միասնական սուրբ երրորդութեան հաւր և որդոյ և հոգոյն սրբոյ յաւիտեանս ամէն։ Կարողութեամբ սուրբ հոգոյս որ զողբսերգակս աւարտեցին ձեռքս և մատունքս ի միասին. միտքս այլ ի յ(հ)ետն երկուսկին։ Եւ թէպէտ գովելի չէ զգիր սորին, այլ Ա(դ)իւրընթերց է գիտոզին, զոր աղաչեմ ընթերցողին՝ յետնեալս յիշել ի աղաւթին. Աբրահամ քահանայ նուաստ անձին։ Արդ աղաչեմ զամենեսին՝ զի յիշեսցիք զիս ի բարին, և դուք յիշիք յաներեկին„։ 3. Թղ. 99բ. Գր. Մարաշացւոյ Վայգրքէն ետքը՝ կայ անոր պատմական յիշատակարանն այսպէս. "Արդ ի Շ, Ղ. Ը. թվականիս յորում մատնեցաւ քրիստոնէութիւնս ի ձեռս թուրքաց, և Զանգէ որդին որ էր ի Հալպըստան, զԱնտաքոյ տէրն և Մարաշոյ։ Եւ ապա իմաստուն որ էր Մելիք Իկկոնեայոյ, շարժեցաւ յոլով բազմութեամբ և եկն ի Մարաշ և պաշարեաց. իսկ զերկիրս այրեաց՝ բայց դեռ վերջ չէր և ի կատարածիս։ Եւ յետ այսորիկ զայլ ազգաց պաչարմունս և զաւերն և զկոտորածն աշխարհիս։ զոր յառաջն յիշեցի՝ ոչ էր այն տեղի յիշատակարանի, այլ ժամուն տագնապն։ Որ ի Մագք էին՝ զայն մխով խեղդեցին, և զորս խաբելով այրին՝ զայն սրով կոտորեցին։ Եւ յորժամ զՄարաշ առին, խաղաղացաւ երկիրս. իսկ մերք որ էաք ի Յեսուանցս (անապատի) մնացաք ողորմութեամբն աստուծոյ, զի թէպէտև ամենայն աւուր գային առ մեզ, սակայն ոչինչ կարացին գամայգիտ լինել՝ վասն ամբութեան տեղոյն. բայց ոչ էր այսպէս, այլ աստուծոյ ներել մեզ. իսկ տեղիս հոտեցաւ յարգելմանէն, և քարշեցաք իսկ զքաղաքին հոտն, և զանասնոցն, որ մեռան ի ծարաւու՝ զայն ասել Հէ հնար։ Ապա զկնի այսորիկ գնաց ի Թլպաշարն, և նոյնպէս խաբելով առին զբազում տեղիս՝ զորս մի ըստ միոջէ ասել՝ երկայն լինի ճառաբանիս. Ռ. Պ. մարդ ի Զաղխին սպանին, Մ. Մ. Աճարն. Յ. յԱւելն՝ ԼԸ. ի Խումանոսին, Թ. ի Դեղնոյտանն կրակ ձգեցին տեղեցիքն. իսկ նոքայ սկսան անցուցանել, և այնու բերեն զՀալիլն՝ կրակով այրեցին ԼԹ. տեղի ընդ մեծ և ընդ փոքր, գերեցին և զգաւարքս զայս և զայն զշէն և զվաստակ հրոյ ճարակ ետուն զամենայն։ Եւ ինքն գնաց ի ձմերոց ի յետս. բայց զհամար գերութեան ոչ կարացաք ստուգել։ Իսկ ես խառնեցի զողբս՝ ընդ իմս յիշատակարան մեղաց ողբոցս, զի և այլ այս դառնութեան հարուածքս ուստի լինի՝ թէ ոչ յաճախութենէ մեղացս։ Այլ աստուծոյ թուլ տալ ի խրատ յանցանաց։ Արդ գրեցաւ ի նոյն ամիս՝ ի Մարգաց. ԻԸ. ի Յունուար. Ե. յետոյ լսեցի թէ աւելի քան ԽՌ. համար գերութեանն. բայց դեռ դառնութեան պատերազմունքս առաջի կայ։ Իսկ մուտ նաւասարդիս ծողով արար Խլիճ Ասլան, նորին որդին Թուրքմանն ժողով արար զոր կարաց և գնաց յԱնտաք, և անպատրաստ գտաւ զերկիրն և անաւգնական՝ առ և եբեր ի Մարաշ անասուն բազում, մարդ ՌՇ. և զտղայքն զորս ի վեց քարտէզ ծախէին, և ապա Բ. դահեկան. և զայլն տարան։ Իսկ սուտ քրիստոնեայք՝ հայեր և ֆռանգիս՝ սկիզբն արարին աւերման երկրիս. գային և զիւրեանքն մերկ և բոկ արարին, վարէին և անբնակ արարին (ի) մարդոյ և (յ)անասնոյ. տեղիս հասաւ և զգիրքս ի կապել ըսկսայ. վասն որոյ այլ չարս և գէշս ի վայր մնաց. զտղայս ոտիցն ունէին և գլխիվայր ձեռօքն ի շուրջ ածէին և ցուցանէին՝ թէ գնացէք։ Փառք աստուծոյ՝ զի նա գիտէ զամենայն որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ Յոյժ շահագըրգիռ է յիշատակարանս իր մանրամասնութեամբք, այնու մանաւանդ որ կը մատնանշէ մեզ Վայգրոց գրութեան ժամանակն և անոր բուն պատճառքն։ Ափսոս որ օրինակողաց ձեռքով աղաւաղուած է։ Դիտելով որ յիշատակարանիս գրութեան թուականը ՇՂԸ - Փրկչ. 1149ին, հաւանական է որ Գր. Մարաշցւոյ կամ Յեսուանցի ինքնագրութիւնն ըլլայ՝
. Գրչագիրս յիշեալ ժամանակամիջոցին մտեր է հաւաքմանս մէջ. Յակոբ Տամատեան ըստ խնդրանաց Հ. Ղ. Վ. Ալիշանի ընդօրինակած է Պարիզի Ազգ. Մտնդրնի թիւ 184 (Հին թիւ 32) Ժողովածոյէն (տես #. ######, ######### ### ##. ######### ###, #####, I###. ####. 1908, # 102-103)։ Ընդօրինակութեանս գաղափարն գրուած է ի թվ. Հայոց ՌԿԹ (-1620 փրկ. թուականին). թուղթի վրայ գրուած է, նոտրագիր. կը բաղկանայ 270 թղթերէ, արևելեան նկարազարդ կազմով։ Գրիչքն են Աբրահամ քահանայ ոմն, մահտեսի Աւետիք և Մարգար Երէց հուղայեցի։ Մատեանս է Ոսկեփորիկ ժողովածու, անկատար կերպով ընդօրինակուած է յիշեալ գաղափարէն և սխալագիր. կը պարունակէ հետևեալ գրութիւնները միայն 1. Թղ. 1ա։ Տեղեկութիւնք (գաղղիարէն գրով և սխալագրութեամբք) թիւ 184 պարիզեան հայերէն Ձեռագրէն. "## ##. ### Ա1# ####### ## ###### ######## ########### ## ########## ###### ## ###########„ ևն։ Վերջ Անդ։ "## Ա# ###### ## ########## ԵՐ#Տ ######, զԱ1 ###### ### ## ## ####Ր##### ## V#####„։ 2. Թղ. 1բ։ §#####. #####. ## 32, (#)#Տ###։ ######### ######## #Ա I## V01# 1##8 #Ա#Ր##Տ Ո# ####### ######### ######## #### ## ### ## #####.. ## ### ######## 1# ########### ## ####### ### #####. #### Չգիտցուիր թէ այս սխալագիր տեղեկութիւնս որո՞ւ ձեռքով գրուած է, ե՞րբ, և ի՞նչ նպատակաւ։ Եւ ասոր անմիջապէս կը յաջորդէ ընդօրինակողին մէկ ծանօթագրութիւնը, որով կը տեղեկագրէ, թէ վերի յիշատակարանը կը գտնուի Ձեռագրին ըսկիզբը, որուն վերջը՝ նոր փակցուած թուղթի մը վրայ գրուած է - Սուքիաս Վ. Պարոնեանի գրով 28 տող մեկնութիւն մը Ձեռագրին վրայ։ Ապա կը յարէ՝ ընդօրինակողն, թէ ամբողջ ժողովածոյն յլէ թուղթերէ բաղկացած է, և թէ ա-է թուզթերն ինկած են, 3. Թղ. 2ա։ Պատմութիւն Տարոնոյ (Զենոբ Գլակ, առանց խորագրի և սկիզբէն 5 թուղթ պակաս)։ "... եցեր և մեզ հարցման պատասխան էիք արձակել. քանզի Եղիազար գնաց ի քաղաքէ մերմէ փախստական և յարեան ի վերայ նորա հերեսիովտայքն„ ևն։ - Վերջ Թղ. 24բ։ "Արդ աղաւթիւք ձերովք պահեսցէ տէր զհաւտս մեր և ձեր ի խաղաղութեան. ողջ լերուք ի տէր, ամէն„։ (Յոյժ կը տարբերին այս և յաջորդ պատմութիւնքն տպագրեալէն)։ բ. 4. Անդ։ Յովհաննու Մամիկոնենի՝ Պատմութիւն Տարօնոյ (առանց խորագրի) կը շարայարի, այսպէս. "Եթէ ո՞ր են որ յաջորդեցին յառաջնորդութիւն ի սուրբ Կարապետին՝ որ կոչի Գլակա վանք։ Զենոբ եկաց հայր վանացն Գլակայ ամս Ի։ Յետ նորա աշակերտն Անտոնի՝ ամս Լ.„ ևն։ - Վերջ Թղ. 52ա։ "Ար ձակեցին ի պարսիկս լինել զրոյցատարս սքանչելեացն որ հանդիպեցաւ ի կրաւնաւորացն աստուծոյ, և քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս ամէն։ Վճար եղև պատերազմին Տարաւնոյ Ե. առաքինի իշխանացն՝ Մուշեղայ, Վահանայ, Սմբատայ, Վահանայ Կամսարականայ, Տիրանայ։ Որոց յիշատակն աւրհնութեամբ եղիցի ամէն. Հայր„։ գ. 5. Անդ։ "Պատմութիւն Ծիծեռնկան խաչին։ Ընդ ժամանակս թագաւորութեան Հերակլեայ՝ զաւրացան Պարսիկք„ ևն։ - Վերջ Թղ. 53ա։ "Եւ եղև այս ի թվականութեան հայոց. Ճ. Լ. իսկ հռումին. ԴՃ.ԻԵ. և ստուգիւ գրեաց գիրք՝ զի զեղեալ պատմութիւնս եդին ի Գլակայ վանսն՝ ի սուրբ Կարապետն, հրամանաւ Ներսէսի հայոց կաթողիկոսին որ Ի.երորդ Իններորդ էր ի սրբոյն Գրիգորէ, և իշխանութեան Վահանայ՝ տանն Մամիկոնէից„։ (Չունի տպագրութեան միւս բանքն եր. 59-60, յաջորդ գլուխն ամբողջ և ընդարձակ Յիշատակարանը)։ 6. Թղ. 53բ։ "Պատմութիւն յաղագս սրբոյ խաչին որ Հացունեաց կոչի, թէ որպէս դարձաւ ի Պարսից յաշխարհէն՝ խաչն աստուածընկալ։ Եւ յայնժամ մասն ընկալեալ Տիկնոջն Սիւնեաց յարքայէն Հերակլեա։ Եւ եղև յետ թագաւորելոյն Մաւրկայ՝ արքային հռոմոց„ ևն։ Վերջ Թղ. 68բ։ "Իսկ ի սորայ աւուրս յայտնեցաւ սուրբ խաչն որ ի Վարագ. և էր թվականն հայոց. Ճ. և Բ. և քրիստոսի աստուծոյն մերոյ փառք և երկրպագութիւն յաւիտեանս ամէն„։ 7. Թղ. 69ա։ "Պատմութիւն մեծ քաղաքին Անտիոքայ։ Այս է պատմութիւն մեծ քաղաքին Անտիոքայ։ Արարիչ տէր մեր քրիստոս և ամենայհնար իմաստութեամբ իւրով կամեցաւ զկեանս՝ մարդկան. կոչեաց առ ինքն զաշակերտսն զորս և եղբարս իւր արար„ ևն։ Վերջ Թղ. 77բ։ "Եւ ի գնալն Պետրոսի՝ բազում լալիւն եղև ի քաղաքին, և աւրհնեաց զնոսայ և ապա ողջունեցին զմիմեանս և սփռեցան յիւրաքանչիւր վիճակս. [վասն զի քրիստոսի աստուծոյ մերոյ վայելէ փառք (և) իշխանութիւն]„։ Յոյժ հետաքրքրական է գրուածս, ոչ միայն Պե տրոս և Յովհաննէս Առաքելոց սքանչելագործ քարոզութեան, Անտիոք քաղաքի ղարձին ի Քրիստոս) և Պօղոս առաքեալի գործած հնարագիտութեան և Սիմոնի Գլխաւորութեան նկատմամբ, այլ և հեթանոս քրմապետին Աէդի և Կիսանէ իշխանին և անոր որդւոյն և կռոց պատմութեամբ, որ Զենորայ Գիսանէն և Դեմէգրը կը յիշեցէ մեզ, և կրնայ աղբիւր իսկ եղած ըլլալ վերջնոյս։ Բնագիրն ասորերէն եղած է հաւանօրէն, ըստ որում ցոյց կու տան ներքին պարադայք պատմութեան և գրութեան ոճը։ Պատմութեանս համառօտութիւնը տես առ Յովս։ Ասսէմանեայ (####. ######. #. I ###. 332), որ Յակոբ Սրճեցւոյն կու տայ, և առաքելական ժամանակի անվաւեր գրուածքէ մը հանուած է կ'ըսէ, ըստ Նիտրիոյ անապատէն բերուած ասորի ամենահին Ձեռագրին (V). ուր կայ ուրիշ ճառ մ'ալ նուիրեալ Թովմաս Առաքելւոյ քարոզու թեանն ի Հնդիկս, որ նոյնպէս հայերէնի թարգմանուած է ի նախնեաց և տպ. ի Վենետիկ։ Հմմ։ Անկ. Գէրք Ն. Կոկ. Հտ. Գ. էջ 369 ևն։ 8. Թղ. 78ա։ "Քարոզ Յոհաննու Օձնեցոյ ասացեալ։ Գոհացարուք զամենառատ բարերարութենէ տեառն մերոյ և փրկշին յիսուսի քրիստոսի, որ ծագմամբ լուսոյ տուընջեանս զուարճացոյց զմեզ՝ յարարածս իւր„ ևն։ Վերջ Թղ. 79ա։ "Եւ ճշմարիտ ճանապարհաւդ հասանել ի յաւիտենական հանգիստն, զոր պատրաստեցեր ի սկզբանէ աշխարհի սրբոց քոց. և ընդ նոսին փառատրել զքեզ (հանդերձ) հարբ և ամենասուրբ հոգւոյդ, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 9. Անդ։ "Վասն սքանչելեացն սրբոյն Նիկողայոսի։ Այր մի Ադրիանոս անուն որ բնակեալ էր ի ծովեզերն Զմռ(ն)ոյ քաղաքին„ ևն։ Վերջ Թղ. 82ա։ "Զոր ոչ ոք բաւական է ընդ գրով արկանել, այլ և ի սակաւն հիացուցանող սքանչելեացս՝ իմա և զբազումսն. և քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս ամէն„։ 10. Անդ։ "Պատմութիւն հաւրն Գիւտայ և Քրիստոսասիրին, և շինութիւն վանիցն որ յեզր Երասխայ՝ համառաւտ նշանակեալ գրեցաք։ Ոչ վայրապար ինչ վարկցիս զառաջի եդեալս բան, և աւելախոյզ զիս ծանիցես, այլ պատշաճ և ի դէպ մերումս ձեռադրութեանս„ ևն - Վերջ Թղ. 87ա։ "Ահայ աւանդեաց մեզ զայս հրաշալուր պատմութիւնս՝ Յոհաննէս եկեղեցպանն սուրբ ուխտին որ զԻԵ. ամ ոչ ել արտաքոյ եկեղեցւոյն և ոչ խաւսեցաւ ընդ ումեք, բայց ի պաշտպանէն„։ (Տես Ստ. Օրբէլեան, ԼԹ. ԽԵ. ԿԲ։ Հ. Ղ. Ալիշան, Սիսական, եր. 280, 284-5։ Շահագրգիռ և հին գրուածիս թէպէտև իբրև աւանդող կը յիշուի Յովհաննէս եկեղեցպան, սակայն ոճ գրութեանն յոյժ կը նմանի Մ. Կաղանկատուացւոյ)։ 11. Անդ։ "Վասն Շահանդըխտա՝ արքայազն աղջկանն. Եւ վասն մեծ և ահաւոր հրաշիցն, որ եղեն յաշխարհն Սիւնեաց։ Կամիմ պատմել ձեզ, ով եղբայրք, հրաշս զարմանալիս որ եղեն յայնմ ժամանակի աստուածային իմն տեսչութեամբ. քանզի էր դուստր մի Վարազտրդատայ Աղուանից„ ևն։ - Վերջ Թղ. 88բ։ "Եւ երթեալ եպիսկոպոսին դնէ ի հանգիստ ի նմին տեղւոջ զերանելի նշխարս սրբոյն„։ 12. Թղ. 89ա։ "Խրատ խոստովանութեան (Գրիգորի Մարաշացոյ 2)։ Մեղայ ոչ ունելով ապաշխարութիւն խորհրդոց„ ևն։ - Վերջ Թղ. 95բ։ "Որում յամենայն արարածոց և ի սրբոց արդարոց և ի խոստովանող ապաշխարողաց վայելէ գոհութիւն և փառք և պատիւ հաւր և որդւոյ, այժմ և„։ բ. 13. Թղ. 96ա։ (Նորին դարձեալ) "Ով անձն և միտք և սիրտ, խաւսիմ ընդ քեզ սակաւ մի յայլ օրինակաց, և ապա աւարտեմ ի կատարումն։ Հայեցաւ ասէ աստուած յԱբէլ և յընծայս իւր„ ևն։ - Վերջ Թղ. 99ա։ "Եւ ինձ թողութիւն մեղաց ի տեառնէ, և ինքն հանդիպեսցի թողութեան ընդ իմոյն՝ ի քրիստոսէ յիսուսէ տեառնէ մերմէ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ - Թղ. 99բ։ Յիշատակարան Գր. Մարաշացւոյ։ "Արդ ի Շ. Ղ. Ը. թվականիս յորում մատնեցաւ քրիստոնէութիւնս ի ձեռս թուրքաց, և Զանգէ որդին որ էր ի Հալպստան... զԱնտաքո տէրն և զՄարաշոյ„ ևն։ - Վերջ Թղ. 100բ։ "Փառք աստուծոյ։ զի նա գիտէ զամենայն որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ Այս երկու ճառերս կամ Յառաջարան և վերջաբան ըլլալու են նոյն հեղինակի ծանօթ Վայ էրքին, և կամ անկէ անկախ և առանձին գրուածներ, գ. 14. Անդ։ "Դաւանութիւն խոստովանութեան Գրիգորի։ Խոստովանիմ զամենասուրբ զերրորդութիւնն՝ զհայր և զորդի և զսուրբ հոգին„ ևն։ - Վերջ Թղ. 101բ։ "Միաւորեալ բաժանմամբ, և որոշեալ միաւորութեամբ՝ նոյն ինքն երրորդութիւն, որ է աւրհնեալ յաւիտեանս յաւիտենից„։ Առաջիկայ դաւանութիւնս մեծ նմանութիւն ունէ Գր. Նարեկացւոյ վերագրուած Դաւանութեան. բայց որովհետև նախընթացն՝ Գր. Մարաշացւոյ անունը կը կրէ յայտնապէս, ապա ուրեմն սա Նարեկացիէն օգտուած է։ Անդ։ Դատարկ թողուած երկու տողէն վերջ կը յարի, առանց խորագրի, նորաձև պաղատանք մը, այսպէս. "Անսկիզբն աստուած՝ ողորմեաց։ Անեղ աստուած՝ ողորմեաց։ Անժամանակ աստուած՝ ողորմեաց„ ևն։ - Վերջ Անդ։ "Փառաբանութիւն աստուծոյ ի բարձունս՝ ողորմեաց։ Երկրպագութիւն աստուծոյ ի բարձունս՝ ողորմեաց։ Փառք և գոհութիւն և երկըրպագութիւն սուրբ երրորդութեան այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Ընդ ամէն 16 տող. բոլորն ևս "ողորմեաց„ով, որպէս 15. Անդ։ "Է և աղաւթք սուրբ վարդապետին Բենիկի այս. Զոր ոչ գրեցի՝ վասն ժամանակիս չարութեան և աշխարհի զբաղանաց„, կը գրէ հին գրիչ պարիզեան գաղափարին։ Բայց անդէն կը դնէ ընդարձակ աղօթքին սկիզբն՝ "Տէր աստուած՝ ահաւոր և սքանչելագործ„. և Բ-Թ. գլուխներուն ալ սկզբնատողերը, և կը ծանուցանէ թէ. "Զ. աղօթք այլ մնաց ի Բենիկէն զոր ոչ գրեցաք„ ևն։ (Տեղեկագրիս անմիջապէս կը յաջորդէ Աբրահամ քահանայի 26 տող ոտանաւոր յիշատակարանն, ուր գաղափարած կ'աւանդէ Գր. Յեսուանցի Վայգիրքն և Բենիկի աղօթագիրքն)։ 16. Թղ. 102բ։ "Հարցմունք և պատասխանիք։ Վասն էր ի հաւատամքն ձայ անուն գիր չկայ„ ևն։ - Վերջ Թղ. 103ա։ "Բարկութենէն ծնանի ծուլութիւն, և ծուլութենէ առնէ ագայութիւն, և յագայութենէ առնէ որկրամոլութիւն և յորկրամոլութենէ զբղջայխոհութիւն„։ 17. Անդ։ "Յատկութիւն խոստովանութեան այս է։ Նախ որ պարզ առանց խարդախութեան„ ևն։ - Վերջ Թղ. 106ա։ "Որով զմեզ արժանի արասցէ թողութեան և զձեզ. ամէն„։ Այս գրութենէն վերջ դատարկ թողուած տեղում (Թղ. 106բ) Հ. Ղ. Ալիշանի գրով կայ հետևեալ ծանօթագրութիւնն. "Յետ այսոցիկ կարգեալ կան ի մատենին (իմա Պարիզի), ՃՀԲ. Պատմութիւն և վարք Անանուն որդւոյ թագաւորին Հռոմայ։ ՃՂԶ. Պատմութիւն որդւոյ թագաւորին Հռոմայ որում անուն էր Ներսեհ։ ՄԺԲ. Վարք երանելոյն Յովաննու կամաւոր աղքատին։ "Այս Յովանէս, ևն։ ՄԺԴԸ. "Վարք երանելոյն Ալեքսիանոսի կամաւոր աղքատին„։։ ս. 18. Թղ. 107ա։ "Այրբենի վրայ լաւ մաղթանք է (չափաւ) խօչայ Աւետիքի։ Ով պատուական հայրք և եղբարք թողութիւն արարէք լիրբ Աւետիս՝ որ մոլար մտաւքս համարձակեցայ զմաղթանս շարագրել„ ևն։ Անչափ չարօք լցեալ եմ, թուելովս ոչ գայ համար. հոգով մարմնով և մտօք գործեալ եմ մեղս անդադար„ ևն։ - Վերջ Թղ. 110բ։ "Հոգիք մեր (առ) տէրն յանձնեսցուք, մի առցէ սատանայ աւար. քան զբուսս երկրի փառք տեառն՝ հօր հոգոյն որդւոյն հաւսար„։ բ. 19. Թղ. 111ա։ Նորին դարձեալ։ "Վայ որ խոր անդունդս իջայ՝ չարագործ գերի Աւետիսս, քան զիս բազմամեղ ոչ կայ՝ ի վերայ այս սուտ աշխարհիս„ ևն։ - Վերջ Թղ. 113ա։ "Բարեխօսութեամբ նորա և իւր որդւոյն Մարտիրոսիս. Զամենեսեանս մեղսն քաւեա, քեզ փառս երգեմք անլռելիս„։ գ. 20. Անդ։ "Տէր՝ դու գիտես զօգուտն իմ. Ի քեզ յանձն առնեմ զամենայն զկեանս իմ. և որպէս գիտես՝ կամք քո եղիցին։ Արաառ իս զկամս քո. հոգիդ աստուած օգնեա տառապեալ Աւետի։ Աւետըս չար և մեղաւք լի, արարածոցս ես ոխբալի„ ևն։ - Վերջ Թղ. 114ա։ "Իսկ տևառնդ ծառայեսցուք՝ մինչ ի կէտ աւուրն վերջի՝ մաքուր գնդիցդ հաղորդս արայ երանելեացդ քո, սուրբ հոգի։ Ամէն հայր մեր որ յերկինսդ ես„։ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԻԶ. 21. Անդ։ "Յոհաննու աստուածաբանի (խրատ)։ Որպէս որ ձկունքն ի ջրոյ կենդանանան, նոյնպէս միայնակեացքն ի քրիստոսի իմացութեանցն„ ևն։ - Վերջ Թղ. 114բ։ "Որպէս կուր աչքն գարշելի է մարմնոյն, նոյնպէս տգէտ հոգին գարշելի է աստուծոյ, անոխակալ տէր աստուած, տուր ինձ զհաճուս քո և զօգուտն իմ„։ 22. Անդ։ "Թուղթ նամակի (թղթառաջք վարդապետաց եկեղեցոյ, զոր աստ հաւաքեցի վասն գրոց տշակերտի։ Ծով ծայրածաւալ մածուցիչ են„ ևն։ - Վերջ Թղ. 115ա։ "Այ յոյժ նեղիմք ի գութս ձեր. կարաւտիմք անձկալի տարփմամբ ի վաղուց հետէ՝ տեսանել զաստուածատիպ պատկերդ„։ 23. Անդ։ "Ի սուրբ և ի գերահռչակ ուխտէ, երկնահանգէտ գըմբեթարդ խարսխայարկ, քրիստոսահիմն, հոգիաբնակ սուրբ մենաստանէ՝ ի Ս. Աստուածածնէ. Եւ ի սոցին սպասաւորաց (Ստեփանոս վանահօրէ)։ Ես տըրուպս խնդրողաց բանին՝ վերջինս ի ծընունդս եկեղեցւոյ„ ևն։ - Վերջ Թղ. 117բ։ "Վասն այն առաքեցաք առ ձեզ զսիրելի և զհոգևոր զեղբայրս մեր այդ անուն ծառայ աստուծոյ„։ 24. Թղ. 118ա։ "Զափք և աստիճանք՝ որով բարձրանան ոգիք ընթերցողք՝ ի շաւիղս հոգևորս ի լրումն կատարելութեան։ Որ ոք ցանկայ լինել որդի աստուծոյ, աւտարացեալ ի մեղաց ջերմութեամբ տռփման, պարտ է նմա զանձն և զմիտս պատարագել„ ևն։ - Վերջ Թղ. 120ա։ "Յոր և նորոգեցաք վերստին քրիստոսիւ յիսուսիւ տէրամբ մերով, ընդ որում հօր և սուրբ հոգւոյն փառք յաւիտեանս ամէն„։ 25. Թղ. 120բ։ "Բանք հօրն Յոհաննու աստուածաբանի ասացեալ ազդմամբ սուրբ հոգոյն. Խրատ միանձանց անապատաւորաց։ Թողութիւն շնորհեա ինձ, եղբայր, զի եդի ի մտի իմում սկսանել ի (զ)գիրս այս՝ և զարհուրեցայ„ ևն։ - Վերջ Թղ. 121ա։ "Եւ ստորաքարշիցս գրել զհոգևորական իմաստս ներգործութեամբ և տպաւորութեամբ սուրբ սիրոյդ„։ 26. Անդ։ "Յաղագս զգուշանալոյ յամենայն չար ախտից, և պատուիրանապահութեան ըստ հաճուսն աստուծոյ։ Որ արգելու զբերան իւր ի բազում բանից, լռեցուցանէ զսիրտ իւր ի չար ախտից„ ևն։ - Վերջ Թղ. 123բ։ "Տա հեշտութիւն աշխատելոյն և հաղորդեցուցանէ ընդ քրիստոս յիսուս որում փառք յաւիտեանս ամէն„։ 27. Թղ. 124ա։ "Եփրեմի սրբոյ (Վասն աւուրն դատաստանի)։ Զի՞նչ պատասխանի ունիցիմք արդեաւք, եթէ ծուլանայցեմք„ ևն։ Վերջ Թղ. 124բ։ "Եւ ուր կամիցի ոք երթալ երթիցէ իւրով կամաւ„։ 28. Անդ։ "Հարցումն։ Թէ որպէս պարտ է դադարել ումեք ի տան„ ևն։ - Վերջ Թղ. 125ա։ "Թէ խուցն քո լիցի քեզ վարդապետ, նոյնպէս և սուգքն. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Եւագրի Պոնտացւոյ են խրատական բանքս)։ 29. Թղ. 125ա-բ։ "Խրատք ոգեշահ, զոր ասացեալ է սուրբ հօրն մերոյ Յոհաննէս Դառնեցօ։ Ծառայակիցս ձեր ի քրիստոս յիսուս Յոհաննէս Գառնեցի՝ հարցանեմ զողջունէ սիրելոյդ տեառն„ ևն։ - Վերջ Թղ. 128բ։ "Եւ աստուած խաղաղութեան և սիրոյ եղիցի ընդ քեզ, յաւէտ ողջ լեր ի սէրն աստուծոյ և ի համբերութիւնն քրիստոս(ի) փրկչին մերոյ։ Ամէն, Հայր մեր որ յերկ„։ 30. Թղ. 129ա։ Աշխարհագրական և պատմական բանք (իբր շարունակութիւն Վարդանայ)։ "Վասն ծուլութեան և համարձակ մեղաց (զ)որ գործեն մարդիկ։ Եւ արդ քանզի խնամող և մարդասէր կամաւք բարերարին աստուծոյ„։ ևն։ - Վերջ Թղ. 137բ։ "Եւ անդ երանական լուսովն պայծառասցուք ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որ է աւրհեալ այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 31. Թղ. 138ա։ "Գառն յիսուս ի տեսլեանն Յոհանու սրբոյ... աղերս մախ(ղ)թանք վասն անոխակալութեան իւրոյ, զի շնորհեսցէ զմեղս մեր և տացէ զտեղի (ի) վերին Երուսաղէմ։ Գառն անարատ ըստ Յոհան(ն)ու տեսլեան, զդրունքն մարգարտիս արժանս արասցէ զամենայն հաւատացեալս գառինն այն որ է քրիստոս (Աւէտեայ աղերսական բան՝ չափաւ)։ Ամենիցս մեղաց դու քննօղ ես, անհամար (յ)անցանաց տէր շնորհող ես„ ևն։ - Վերջ Թղ. 140ա։ "Հոգովքն և մարմնով պայծառ պահեսցես. հանդերձ մայրբն իւրեանց ուրախ արասցես„։ բ. 32. Թղ. 140բ։ Նորին դաւանութիւն, և վասն ծննդեան սուրբ Կուսին (բան չափաւ և 4 տող վերտառութեամբ)։ "Այժմ աղաչեմ հայրդ երկնաւոր. և զմիածինդ զաստուածդ բան, և ի ձերոց յէութենէ բղխեալ հոգին ճշմարտութեան„ ևն։ - Վերջ Թղ. 141բ։ "Եւ ի մերոց կենակցօք զորս եմք տկարք գործ բարութեան. Տէր, զօրացոյ առ հաճուս քո, լիցուք արժանս ողորմութեանդ„։ 33. Անդ։ Դաւանութիւն հաւատոյ, հրաժարեցմամբ ի սատանայէ։ "Դարձեալ յարևելս ապա ասայ զայս դաւանութիւն։ Խոստովանիմ և հաւատամ ամենակատար սրտիւ՝ զհայր աստուած անեղ անծին և անըսկիզբ. այլ և ծնօղ որդոյ և բղխող հոգոյն սրբոյ„ ևն։ - Վերջ Թղ. 142բ։ "Այս է ճանապարհ երկնաչու, պարտ է սովաւ ընթասցուք (ի) յաւիտենականսն որ է ընդ հօր միանգամայն և հոգոյն սրբոյ յաւիտեանս ամէն„։ 34. Անդ։ Մեղայիւ մեղաց խոստովանութիւն։ "Մեղայ ամենասուրբ երրորդութեան հօր և որդւոյ և հոգոյն սրբոյ. մեղուցեալ եմ աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 144ա։ Եղիցի քեզ ի բարեգործութիւն և փառս հանդերձեալ կենացն ամէն։ Հայր մեր„։։ ՈՍԿԵՓՈՐԻԿ ԻԶ 35. Թղ. 146բ։ Յանկ նիւթոց ընդորինակութեանս, գրով Հ. Ղ. Վ. Ալիշանի։