252578անյայտ, զի գրչութեան յիշատակարանը կը պակսի, կամ լաւ ևս ինկած է. սակայն վերջին գրութենէն և նոր ստացողի մը յիշատակարանէն դատելով 1660-5ին շուրջը գրուած ըլլալու է։
նոտրագիր մեծադիր, երեք տարբեր գրչութեամբ։
5, իւրաքանչիւրն 12 թուղթք։
՝ թուղթ գորշազոյն և անողորկ։
ստուարաթղթեայ կաշեպատ, կարմրորակ։
վերջէն թերի կը թուի. երկրորդ կազմութեան ժամանակ ալ տարբեր թուղթով նորոգուած են Թղ. 1ա. Թղ. 12բ, 13ա, 24բ, 27, 48բ-49ա, ներքին լուսանցքն։
նախկինն անյայտ, վերջինը՝ Մեղրի Սիմոն։
չունի։
մի միայն՝ ըսկիզբը, երկագոյն։
, ևն, չկան։
՝ կարմիր։
Թղ. 37ա, 60բ։
կը պակսին, միայն ետևը - կազմութեան ժամանակ - իբրև պահպանակ աւելցուած թղթին վրայ (Թղ. 60ա) կայ նոր նոտրագրով հետևեալն, ոտանաւոր. "Աղաչանօք իւր ծնողի. մէ(ի)թէ բարձցէ զչարն ի միջի. փրկեսցէ զազգս քրիստոնէից. և անխըռով այսոց չարի։ Այլ և սրբոցս ամենայնի հաճոյական քոյդ հրամանի, տսնեմք ըզօր նոցա տօնի. բարեխօսեն տեառնդ յիսուսի։ Տէր իմ փրկիչ ամենայնի, խնդրեմ զոր չտաս ի փորձանքի, և կու հայցեմք այս բաւեսցի, այլ ոչ տացես այլ աւելի։ Եւ ինձ ներեայ մեղաւորի՝ Սիմոն մեղօք եմ եղկելի. օրհնութիւնս մեր տացէ, այժմ և աւէտ անլռելի։ Հայր մեր. գրեցաւ ՌՃԽ օրն„։
. Ձեռագիրս 1819ին մտեր է հաւաքմանս մէջ, Հ. Մինաս Վ. Բժշկեան բերած է ի վանս։ Մատեանս է Ոսկեգորիկ փոքր՝ մատնաչափ հաստ. ահա անոր պարունակութիւնը ՈՍԿԵՓՈՐԻԿ ԺԳ. 1. Թղ. 1ա։ "Վասն գինէմոլ և անառակ արբեցողաց՝ ասաց զայս սուրբ վարդապետն Վարդան։ Ե(ւ) արբեցութիւնն չար է քան զդիւահարութիւն. զի թէ դիւահարն մնա ի կամըս աստուծոյ՝ աղօթիւք և պահաւք, նա վարձս մարտիրոսի տայ նմա աստուած„ ևն։ - Վերջ Թղ. 4ա։ "Եւ լինին կարեկից և ողորմաց(ծ) և իրաւարար որպէս Աբրահամ և Յոբ և այլ բազումք և անթիւք„։ բ. 2. Անդ։ "Դարձեալ խրատք (վասն) անառակ մարդկանց. ասացեալ է Վարդանայ մեծի։ Ապա վայ շնացողաց, որ ապականեն զտաճար աստուծոյ, և պղծեն զսուրբ անկողինս իւրեանց„ ևն։ - Վերջ Թղ. 9ա։ "Եւ եթէ գնասցուք խոտորնակի, գնասցէ նա ընդ մեզ խոտորնակի խոտորնակն, որ եղև յայսմ ժամանակի„։ 3. Անդ։ "Վասն վարուց հոգետես հարցն։ Իսկ ծեր մի բնաւ ոչինչ գործէր, այլ միշտ աղօթէր զտիւ և զգիշեր„ ևն։ - Վերջ Թղ. 9բ։ "Եւ ասէր՝ կատարեալ գործիցէ յաղօթսն աշխատել. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Հարանց Վարք)։ 1. Թղ. 10ա։ "Յիշատակ է տեսլեանն մուղրոյ նորին Չանգիեան քաղաքի։ Ասէ սուրբ վարդապետն մեր Յովանէս Գառնեցին, թէ ի թվականիս մերոյ, Ո. և ՀԱ. ամին էի ես ի սուրբ քաղաքն յԵրուսաղէմ, և գնացեալ էի Յորդանան գետն, յաւուր տօնի մկրտութեան տեառն„ ևն։ - Վերջ Թղ. 12բ։ "Այլ արբենայ մարդ, ահն ի սրտէն գնայ, ամօթն երեսէն, բ(ա)նակ(ան)ութիւն և իմաստութիւն խաբանի և լինի որպէս զէշ և զանբան անասուն„։ 5. Թղ. 13ա։ "Պատմութիւն հարանց։ Կին ոմն ի պատվայ(ւ)որաց պայծառ ըզգեստիւք և աղաղ(շ)անօք մտեալ յեկեղեցին յաղօթս՝ անկաւ ի վերայ երեսաց իւրոց, և մեծաւ ողբով ասէր. Ընդէ՞ր թողեր զիս տէր„ ևն։ - Վերջ Թղ. 14բ։ "Իսկ յետ մահուան Թէոդոս թագաւորին, ծնաւ յԵմաւուս տղայ մի, որ ի լանջացն ի վեր. Բ. էր գլուխն, և Դ. ձեռք ունէր, և միջովն ի վայր էր միավոր. և ապրեցան յամըս Բ. տարի. և (յ)ուտել միուն՝ արթուն կայր միուսըն։ Եւ էր զի խաղային ընդ միմեանս և ծիծաղէին. և զի կռվէին ընդ միմեանս և լային։ Եւ մինըն քան զմիուսն Դ. յաւուրբ յառաջ մեռաւ։ Եւ արդ գիտելի է զի կարգ թագաւորաց այսպէս է„։ 6. Անդ։ "Կարապետի մեծի վարդապետի ասացեալ՝ Երատս պիտանիս մանկանց եկեղեցոյ, ոտանաւոր տառիւք։ Ամենայնի սկիզբն ես եմ, դուք լուարուք զոր ինչ ասեմ„ ևն։ Վերջ Թղ. 22բ։ "Էսայ ընծայ սուղ իմն և փաստ, նորա մարզիցն որք ի ջահասգ„։ 7. Անդ։ "Բանք խրատականք սուրբ հարանց և պատմութիւնք վասն զզջման։ Եղբայր ոմն„ ևն։ - Վերջ Թղ. 36բ։ "Զի ոչ գայթակղեաց նա զեղբայր ոք երբէք„։ (Թուի շարունակութիւն. §. 5. ին)։ 8. Թղ. 37բ։ "Ագադրոն անյաղթ փիլիսոփայի ասացեալ վասն ժամանակին որ յայտնելոց է սուրբ թագաւորին Կոստանդիանոսի և վասն աղգին Նետողաց, և ԻԳ. թագաւորացն որ (յ)արձակելոց են իբրև զչար և զարիւնարբու գազանք, որ ապականելոց են զաշխարհս Թբաճուճ և Քուշանք՝ որ Լեկք կոչին. և վասն պեղծ և անմաքուր Նեռինն՝ որ յայտնելոց է, և դարձեալ կործանելոց է զօրութեամբ խաչիւն։ Եւ վասն ահեղ և սոսկալի գալստեան որդուն աստուծոյ, և վասն յարութեան մեռելոց և հատուցման մեղաւորաց։ Որ անուն աստուծոյ աւրհնեալ յաւիտեանս յաւիտենից ամէն։ Յետ այսմ ժամանակի յայնժամ թագաւորեսցէ մեծն Կոստանդիանոս՝ մեծ և հզօր զօրութեամբ իւրով„ ևն։ - Վերջ Թղ. 57ա։ "Քանզի զկնի յարութեան այս է փառք և վայելչութիւն արդարոց. և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Տեսիլ Դանիէլի անվաւեր)։ 9. Թղ. 57բ։ Հրաման սուլթան Մէհմետի չըմպելոյ գինի. յանանուն Թոքաթեցւոյ պատմեաչ չափաւ։ "Պատմեմ ձեզ բանըս աղէտի, զոր այժմ եղև ի յաշխարհի. վասն գործոց մերոց չարի՝ եղև կենցաղըս տաղտկալի„ ևն։ - Վերջ Թղ. 59բ։ "Եւ մեք ծառայքըս քրիստոսի, ամենեքեան բերան ի մի՝ բանամք ըզմիտըս մեր սըրտի, և պաղատիմք արտասուալի„։