255104անյայտ, հաւանօրէն ԺԵ-ԺԶ դար։
բոլորգիր միջակ, մաքուր և մարմնեղ, բայց ոչ միայար, այլ կրկին գրչութեամբ։ Տնագլուխք մինչև Թղ. 210բ. կարմբագիր են. իսկ մնացեալքն սև։
21, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ դեղնորակ պինդ և ողորկ։
փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն, զարդարուն և գեղեցիկ. ՈՍԿԵՓՈՐԻԿ 4ձ. վերջէն հանուած է։
՝ Թղ. 1-48, 168-248, արտաքին լուսանցքն թեթև կերպով մուկերէն կրծուած են և ցեցակեր եղած։ Թղ. 52, վերի լուսանցաքղանցն քառակուսի ծևով կտրուած է (այրած ըլլալուն պատճառաւ) և խնամածու ոստիկան մը, սակայն դժուարահաւատալի է՝ որ յամին 701 այսպիսի դէպք մը իրապէս կատարուած ըլլայ։ Յամենայն դէպս յոյժ հետաքրքրական է գրուածքս՝ հայրախօսական, բիրլիական, դաւանաբանական, և լեզուական տեսակէտներով։ Լեզուէն դատելով միջին դարուն յերիւրուած է, կամ թերևս արաբերէնէ թարգմանուած. սակայն դիտելով որ Ս. Գրքէն և Հայրերէն մէջ բերուած տեղիքն մաքուր շարաբանութեամբ են, աւելի հաւանական է կարծել, որ հայ կամ ասորի վարդապետէ մը խմբագրուած ըլլայ՝ Միաբնեայց համոզումներն ընդհանրացնելու համար։ Ահա այս տեսակէտով իսկ ուշագրաւ երևոյթ մ'է այս ժամանակ Հայոց եկեղ. պատմութեան մէջ։ 2. Թղ. 105ա։ "Նորին քարոզ. Վասն փորձութեանց մեղաց՝ ի բանն Յոբայ. Որ վեցից վշտացն։ փրկեսցէ զքեզ։ և յԷ. երորդումն ոչ մերձեսցի առ քեզ չար։ Հայրն համբերութեան և քաջ նահատակն ճգնութեան՝ երանելին Յոբ՝ ասէ ուրեմն ի բանս իւր։ Վեցիցս ի վշտաց փրկեսցէ զքեզ և յեաւթներորդումն ոչ մերձեսցի առ քեզ չար։ Կրկին իմանամք զխրատն աստուծոյ՝ առ մարդիկ հասեալ„ ևն։ - Վերջ Թղ. 128ա։ (Նորին բառը ցոյց կու տայ, թէ ասկէ առաջ ուրիշ ճառ մ'ալ կար երբեմն, որիշ անուամբ)։ բ. 3. Անդ։ "Նորին քարոզ. Վասն փորձութեան և չարութեան կանանց։ Ի բանն Յոբայ. Իբրև զմի ի կանանց անզգամաց խօսեցար։ Քաջ զաւրավարն հաւատոց և անկեղծաւոր իմաստասէրն մարգարէն Յոբ, նահատակն համբերութեան և յաւրինակ ճշմարտութեան. Որ զամենայն փորձանս սատանայի համբերութեամբ յաղթեալ։ Վերջին չար զկինն յարուցեալ ընդդէմ նմա„ ևն։ - Վերջ Թղ. 155ա։ "Այլ տայ(ր) ինձ թևս աղաւնոյ՝ զի հեռացեալ տարաշխարհիկ լինէի ի չար առաջնորդաց և կարգաւորաց ազգիս մերոյ։ Յորոց փրկեսցէ զմեզ քրիստոս փրկիչն ամենայնի. որում փառք յաւիտեանս ամէն„։ (Երկուքն ևս հետևակ և անալի քարոզներ են)։ 4. Թղ. 155ա-155բ։ "Ներբողանք կենսատու խաչին քրիստոսի։ Առ ի հաւրէն մերմէ դաւանութիւն անյաղթ փիլիսոփայի (իմա Դաւթի) ասացեալ. Զոր մեծ քահանայապետն աստուծոյ և հովիւն քաջ տէր Ներսէս Տարսոնէան (իմա Կլայեցի) շարայարեալ ոտանաւոր չափով։ Բարձրացուցէք ըզտէր աստուած միաբան, մարգարէն յառաջ ձայնեալ տայ ձեզ հրաման„ ևն։ - Վերջ Թղ. 168ա։ "Փ(թ)ող հատուսցուք պէս պէս ըզբանըս գովական, աստուածազաւր սրբոյ խաչիս փառատրութեան„։ (Կը հասնի մինչև յօրհնութիւնսն. վերջը թերի է)։ բ. 5. Անդ։ "Նորին Ներսէսի ասացեալ։ Մոլորեցայ յանապատին. թափառեցայ յանվայր վայրին„ ևն։ - Վերջ Թղ. 169ա։ "Ունոյն պատճառաւ, Ի սկզբան հոս կ'աւարտէր Ձեռագիրս (ԺԸ. թերթով). իսկ ասկէց մինչև Թղ. 248. որ դարձեալ Ա. թերթով կը վերսկսի և Գ. ով կ'աւարտի, հետևաբար ետքէն ի միասին կազմուած է։
նախկինն անյայտ, հաւանօրէն գրիչն, ապա Երուսաղէմի Ս. Յակոբ վանաց միաբանք, ապա այլք։
չկան։
՝ սակաւաթիւ, այսինքն՝ մէն մի նիւթի սկիզբը. եռագոյն են, այն է՝ բաց և մութ կարմիր և դեղին. թռչնագիր, ևն։
սակաւաթիւ և միջակ մեծութեամբ, բաց ի միոյն։
բնաւ։
չկան։
՝ մէկ հատ (Թղ. 105ա) փոքրիկ և եռագոյն։
կարմիր։
Թղ. 1, 104բ, 244բ (կէսէն վար), 245-248։
երկու միայն, այս1. Գրչին որ գրուած է Ամիրայի Հարցման վերջը (Թղ. 103բ), իբր շարայարութիւն՝ միևնոյն գրով. "Բարեխօսութեամբ և աղօթիւք սուրբ հաւր մերոյ Մակարայ կրօնաւորին, և սուրբ մարգարէացն՝ Աստուածատրու և Խաչատրոյ, և Քրիստոսատրու (այսինքն են անուանք դարձելոց՝ յետ մկրտելոյն) ողորմեա քրիստոս աստուած ամենայն հաւատացեալ քրիստոնէից, և մեզուցեալ և եղկելի գրչիս՝ սուտանուն Կարապետ Հիղանցոյ, որ զանունս ունիմ աբեղայի և գործաւքս չար մեղաւք ի լի. բայց յոյս զաստուած ունիմ, և զձեր մաքուր սուրբ աղօթքն, յորժամ կարդէ(այ)ք կամ աւրինակէք կամ բան մի աւգտիք, նա լի սրտիւ և բոլոր հաւատով բերան մի ողորմի ասէք ինձ մեղաւորիս և իմ ծնաւղացս և այլ ամենայն արեան մերձաւորացն. և որ ասէ զողորմին՝ աստուած իւրն ողորմեսցի յաւուրն դատաստանին ամէն„։ 2. Սարգսի մեկնութեան վերջը՝ կայ նոտրագրով անանուն նորոգողի յիշատակարանն, այսպէս. "Այս թուխտս այրած էր կէսն, նորէն փակուցի գրեցայ, առաջին թվական Ռ. և ՀԴ. ի սռւրբ քաղաքն յԵրուսաղէմ՝ ի սուրբ Յակոբ„։
. Ձեռագիրս 1830ին մտեր է հաւաքմանս մէջ. է յիշատակ Միքայէլ Աղայի Ազնաւուրեան, ընծայուած Գրատան Մայրավանացս Ս. Ղազարու։ Մատեանս է Ոսկեփորիկ փոքր, երկու տարբեր Ձեռագիրներ ի միասին կազմուած, և կը պարունակէ հետևեալ գրութիւնները 1. Թղ. 2ա։ "Հարցումն ամիրային Տիսբոնի, և պատասխանիք կրօնաւորին։ Ի մեծ թվականութեանս Հայոց. Ճ. և Ծ. երորդի, թագաւորեաց այր մի ի Տիսբոն. այր բարեբարոյ, լի իմաստութեամբ, որում անուն Աբդալ Ազիզ ճանաչիւր. սորայ էր ծառայ մի յոյժ սիրեցեալ և մեծարեալ, և սընընդակից միմեանց լեալ. այր բարեխորհ՝ նմանեալ ամիրային իւրոյ, անունն Աղտափար կոչեցեալ„ ևն։ - Վերջ Թղ. 103բ։ "Եւ կնքեաց կրօնաւորն զնոսա և արար քրիստոնեայս. և անուանեաց զանուն ամիրային՝ աստուածատուր, և Աղտափարին՝ Քրիստոսատուր. և յետ միոյ ամի մեռաւ Աստուածատուրն, և զկնի նորա Քրիստոսատուրն, և ապա Խաչատուրն։ Եւ յետ սոցայ հանգեաւ և կրօնաւորն՝ ի փառսն ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս ամէն„։ 206 երեսներէ բաղկացեալ գրուածս, - զոր չյիշեր Հ. Յ. Տաշեան այլևայլ Հարցմանց կարգին մէջ, ըստ սովորականին հարցմունք չեն միայն, այլ արամախօսական վիճաբանութեան ամբողջ գիրք մը. ուր ի հանդէս կու գան՝ յաջորդաբար՝ մոլիմայն, հրեայն, նեստորականն և կախարդն՝ ընդդէմ միաբնակ ճգնաւորին (Մակարայ),. կը պար տուին, կը դառնան ի քրիստոնէութիւն, կը մկըրտուին և կը քաշուին անապատը։ Թէպէտ և Ը. դարու տռւջին կէսին եղած է Արդլագիզ Հայոց րախացոյ զզաւրսըն վերին, վասըն միոյ մեղաւորին„։ գ. 6. Անդ։ "Նորին Ներսէսի ասացեալ խրատ. Վասն դատաստանին։ Յորժամ գըրեալքըն կատարին, որ զայնմ աւուր մեզ պատմեցին„ ևն։ - Վերջ Թղ. 183բ։ "Յանցեալն, ալժմուս, ապագային, և անըսպառ յաւիտենին„։ (Երկուքն ևս Յիսուս որդիէն քաղուած)։ ւ։ 7. Անդ։ "Նորին տեառն Ներսէսի, Բան խրատ ուսումնականաց մանկանց։ ի դիմաց. Այբուբենից տառից։ Այբն առաջին ըզքեզ տըղայ, հանէ յիմաստըն գերակայ՝ երրորդութեանըն մերձակայ. լինիս երրիւք աստեղամբք նորա„ ևն։ - Վերջ Թղ. 190ա։ "Եւ թէ ի յայս սէր բորբոքիս, անանց կենաց ժառանգ լինիս„։ ե. 8. Թղ. 190ա-190բ։ "Նորին. Բան հաւատոյ՝ վասն անեղին և եղելոց բարառնաբար, ի դիմաց հայկական տառից. չափաբերմամբ ոգեալ ի Ներսէսէ կաթողիկոսէ։ Այբն անըսկիզբն ասէ զաստուած. անեղ բնութիւն ոչ արարած. յերիս անձինըս բաժանած. ի մի բընութիւն միաւորած„ ևն։ - Վերջ Թղ. 196ա։ "Քրիստոսի՝ ձևովն իւրով, զմեզ յորդորէ խաչակցելով. զի և փառաց նորա յուսով, հաղորդ լիցուք մաքրեալ հոգով„։ 9. Անդ։ "Բանք խրատականք՝ ի յԱռաքել վարդապետէ Բաղիշեցոյ, յաղագս մանկանց խրատ (չափաւ)։ Այբն աստուծոյ է օրինակ, ուսուցանէ զքեզ (հա)մարձակ։ մանուկ դու լեր մտօք յըստակ, ննջեցելոց քոց յիշատակ„ ևն։ - Վերջ Թղ. 202ա։ "Քաղցրաճաշակ բան գովելի, երրեակ երիցըս վեցեկի. լեալ ըստ թուոյ այրուբենի, էին լուսոյ անճառելի„։ 10. Անդ։ "Երանելոյն Սարգսի մեկնութենէ։ Ասացեալ խրատ վասն բարկութեան և գազանաբարոյ մարդկաց(ն) արարեալ է։ Զի որ բանիւ ոչ մեդանչէ, նայ է մարդ կատարեալ։ Սորին վասն ասաց՝ թէ նա է մարդ կատարեալ՝ առ ի ծանրախաւսն լինելոյ„ ևն։ Վերջ Թղ. 212բ։ "Զմեզ նա պսակէ և երանէ, և զքեզ դատապարտէ և տանջէ, և նմայ փառք յաւիտեանս ամէն„։ 11. Թղ. 213ա։ "Յիշատակարանք որ եղեն վասն քրիստոսի՝ առաջի Պոնտացի(ւ)ոյ Պիղատոսի, իշխան հրէաստանի։ Յամս ութուտասաներորդի իշխանութեանն կայսեր՝ թագաւորին Յունաց (Հռոմայեցւոց) Տիբերեա և Հերոդիայ որդիյ Հերողի, որ էր թագաւոր Գալէլիացոց. ԹԺ. երորդի, իշխանութեան նորա և յառաջ քան զութ կաղանդացն առնու. որ ի. Ի. և Ե. երրորդ Հռոմա. յառաջ Բաբելոնի. ի չորրորդ ամին իւր։ Եւ երկուց առաջնորդացն քահանայապետիցն հրէից՝ Աննայի և Կայիաբ(փ)այ։ Եւ որ ինչ յետ խաչին, և չարչարանաց տեառն՝ եւ պատմեաց Նիկոդիմոս զեղեալ իրսն„ ևն։ - Վերջ Թղ. 241բ։ "Եւ նոր ժողովուրդ որ ի հեթանոսաց՝ հանցուք զաւրհնութիւն և զփառս հօր և որդւոյ և հոգոյն սրբոյ յաւիտեանս ամէն„։ - բ. Թղ. 242ա։ Յաւելուած պատմութիւն և մահ Պիղատոսի։ "Ի ժամանակս Տիբերեա կայսեր եղև փրկարար կենսաբեր չարչարանքն տեառն մերոյ յիսուսի քրիստոսի ի սորա ի ԺԵ. ամին գա ի մկրտութիւն քրիստոս ի Յորդանան, երեսուն ամաց„ ևն։ - Վերջ Թղ. 244բ։ "Եւ նոյն ժամայն առեալ զՊիղատոս նաւեցին ի Հռոմ. և նա զանձն իւր ընկենոյր ի ծով, և խեխտամահ սատակեցաւ. և զթուխտս զայս եթող վասն փառացն քրիստոսի, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ (Թէ Յիշատակարանաց և թէ Յաւելուածիս տպգ. տես Թանգ. Հայկ. Հին և Նոր Նախն. Վենետիկ 1898, Հտ. Բ. եր. 313-380 (խտշորագիրը). ուր հրատարակիչն ուղղած է գրչագրիս օրինակողի սխալագրութիւնքը)։