253969անյայտ, զի գրչութեան գլխաւոր յիշատակարանն ինկած է. հաւանօրէն 1348-1385 գրուած ըլլալ կը թուի (տես յիշակ.), -
18, իւրաքանչիւրն ընդհանրապէս 12 թուղթք։
՝ թուղթ բամբակեայ, ողորկեալ։
փայտեայ կաշեպատ՝ փայլուն, գոցելու մասով։
նախկինն անյայտ, ապա Թումա վարդապետ Բաղիշեցի, ապա այլք։
՝ իւրաքանչիւր կողմէն երկերկու թուղթք, մնակատ. վերջը պակասաւոր է. թերթերն առ հասարակ՝ կամ յաճախ գործածութեամբ և կամ խոնաւութենէ բաց սրճագոյն տեսք առած են։ Թղ. 2-47, և 143-185, լուսանցքն ցեցակերութենէ ծակոտեալ են և մաշած. իսկ Թղ. 211-220. կէսէն վար կազմէն փրթած են։ Կը պակսի 1 թուղթ ընդմէջ Թղ. 124բ-125ա1. 1-2 թուղթք ընդմէջ Թղ. 149բ2-150, մէկէն երեք թուղթեր ընդ մէջ Թղ. 153բ2-154ա1. մէկ թուղթ ընդ մէջ 185բ2-186ա1, ընդհանուրը բոլորգիր մանրիկ և խիտ՝ նման նոտրագրի. բայց ոչ միայար գրչութեամբ։ Թղ. 198ա-220բ. միջակ, մարմնեղ և վայելուչ բոլորգրով գրուած է։ Պարբերութիւնքն՝ ընդհանրապէս կարմիր գլխատառերով դրոշմուած են։
սակաւաթիւ են, փոքր և պարզ։
սակաւ են, պատուանդանով խաչերէ և խարսխածևերէ և ձեռաց թաթէ կազմուած, որ յաճախ պարբերութիւնները կը մատնանշեն ընթերցողին. երբեմն կարմիր և երբեմն ալ սևադեղ։
չկան։
և
չկան։
՝ կարմրագիր են ընդհանրապէս։
Թղ. 1ա, 2բ, 10բ, 11, 20բ (կէս սիւն), 22ա2, 124բ, 158բ, 160բ, 161։
բազմաթիւ են, գլխաւորապէս 1. Թղ. 42բ-43ա. (ստ. լուս. վրայ). Կայ գրչէն և կամ գրչի գործակցէն, այսպէս. "Աղաչեմ զպատահեալսդ այսմ հոգելից երգարանիս՝ աստուածաբան մարգարէիս, յիշել զՎարդան՝ զբազմաշխատ սորին, որ ի նշայելն և ի կոկելն յոգնաջան աշխատութիւն կրեաց„։ 2. Եսայեայ մեկնութեան վերջ (Թղ. 68ա2՝ կայ Գր. Տաթևացւոյ ինքնագիր յիշատակարանը, այսպէս. "Արդ ես վերջին սպասաւորաց բանին՝ Գրիգոր քահանայ՝ ժողովեցի զծաղկաքաղս մեկնութիւն՝ սակաւուք՝ մարգարէին Եսայեայ, ի լուսաւոր բանից տեառն իմոյ և վարժապետին՝ Յովհաննու Որոտնցւոյ, որոյ յիշատակն օրհնութեամբ եղիցի՝ անգրաւ կենօք, Արդ՝ պիտանութիւն սորա է ի բեմասացութիւնս և ի քարոզս բանի և ի կարգս քքուքառ, Զի թէ իցէ ինչ ըստ ախորժակաց՝ տեառն շնորհք. իսկ զպակասն՝ մերում տկարութեանս ներել աղաչեմ։ Որ և մարդասիրեալ եղբայրական խնամօք՝ կաթիլ մի ի ցօղոյս աղօթից ձեր իջցէ յոսկերս իմ, և լուասցէ զբազմաշարաւ ապականութիւն հոգւոյ և մարմնոյ իմոյ, և զծնողացն իմ՝ զներելիսն և զմահացուսն։ Եւ ձեզ յիշողացդ և մեզ յուսողացս առ հասարակ վայելեսցի յոյս հանդերձեալ փառացն՝ ի քրիստոս յիսուս ի տէր մեր։ Առ որ աղերսեմ որք ընդօրինակէք՝ գրեսջիք և զսակաւ յիշատակս մեր. զի և դուք գրեսջիք ի դպրութիւնն կենացն ամէն„։ 3. Թղ. 185բ. (ստ. լուս. վրայ). Կայ Յովհ. Որոտնեցւոյ ինքնագիր յիշատակարանը նշանաւոր իր գրուածին կամ հաւաքման նկատմամբ, այսպէս. "Ով եղբայր, դեռ տետր էր օրինակ տուի, տարան ի Բօլղի թալանն կորցուցուցին. վերստին կարաւտեցաւ յառաջին օրինակէն գծագրելոյ. վասն որոյ ես տկարս վարդապետս Յովհաննէս՝ ղառաջինն և զերկրորդս գրեցի, աղաչեմ յիշել սրտի մտօք, և անպարսաւ զմեզ թողուլ„։ Դարձեալ Թղ. 190ա2. Կը գրէ. "Ով եղբայր կարի յարտորք էի՝ վասն այն նաւտրեցի, և ուրեք ուրեք գիր պակաս կայ, յօրինակէն էր, ես չիշխաց(ի) ըղորդել։ Դու ի լաւ գիր փոխէ, և զեղկելիս յիշեա ի քրիստոս աղաչեմ„։ 4. Թղ. 99բ. Կայ, նոր և տարբեր գրչութեամբ, վերջին ստացողի յիշատակարանն այսպէս. "Զվերջին ստացող սուրբ, աստուածային, գետաբուխ, աղբիւրահեղ երգարանիս՝ զԹումայ վարդապետն, և զծնող սորին զՅոհաննէսն, և զՇուշանն, և զեղբարք զմահտէսի Աչէքսանն, և զԳրիգորն և զդ(Գ)առնիկ, Շահալթանն՝ որ ի մանկութեան փոխեցաւ առ աստուած, և զորդին զՍարգիսն, և զքուրն Վառվառն, և զայլ ամենայն արեանառու մերձաւորս։ Յիշեցէք ի քրիստոս՝ ի սրբափայլ յաղօթս ձեր, և լի բերանով աստուած ողորմի ասացէք վերոգրեալ անուանց, և աստուած յիշողացդ ողորմեսցի ամէն„։ 5. Թղ. 120բ, 143ա. Կայ Յիսուսի բոլորշի և նկարակերտ կնիք մը, որուն մէջ (աջ ու ձախ կողմերը) փորագրուած է. "Տէր աստուած„ իսկ եզերքն այսպէս. "Յիսուսի քրիստոսի Ծռ. Թումայ վարդապետ Բաղշեցի Թվ. ՌՃԿԴ(Գ)„։ Հաւանական և ի դէպ էր նախընթաց յիշատակարանին մէջ յիշուած Թումայ վարդապետը՝ Թովմ. Մեծոփեցւոյն, այն է Գր. Տաթևացւոյ աշակերտին հետ նոյնացնել, եթէ գիրը համեմատութեամբ նոր չլինէր։
. Ձեռագիրս յամին 1827 մտած է հաւաքմանս մէջ, Կ. Պոլսէն ղրկուած է ի Մայրավանս, ի 6 Սեպտ. յիշեալ տարւոյն։ Մատեանս է Ոսկեփորիկ միջակադիր. նշանաւոր է ոչ այնքան պարունակուած նիւթերու նորութեան, որքան Յոհ. Որոտնեցւոյ և Գր. Տաթևացւոյ ինքնագրութիւն ըլլալուն համար, - եթէ յիշատակարանքն նախկին օրինակէն արտագրուած չեն։ Ոսկեփորիկս կը պարունակէ - ի միջի բազմապատիկ մանր նիւթոց և հարց ու պատասխանեաց - գլխաւորապէս հետևեալ գրուածներն 1. Թղ. 2ա։ "Վասն կատարածի աշխարհիս։ Ընթեռնումք ի ժամանակագիրս եբրայեցւոց [և գտ]անեմք նշանս հնգետասան՝ զկնի սատակման Նեռինն՝ ոչ այլ ժամանակ, բայց աւուրս Խ. մինչև յօրն դատաստանին„ ևն։ Վերջ Անդ։ "Հնգետասան՝ եղիցի երկինք նոր և երկիր նոր. [և) տեառնդ [բանիւ) սրբին ամենայն ինչ, և ժողովին սուրբք և անսուրբք յիւրաքանչիւր տեղիս. և որ օրհնեալ յաւիտեանս„։ 2. Թղ. 3ա։ "Հաւաքումն յայտնաբանութեան՝ ի Փիլոնէ իմաստնոյ։ Որ յաղագս աշխարհի նախախնամութեան. յառաջին բանէ Յերկասիրութեանց Յոհաննու Որոտնեցւոյ լուսաւոր րաբունապետի տեառն իմոյ. [Աւգնեա տէր իմ]։ Որ ի բաղբաղանս և յաներաժիշտ ձեռնարկս հայթայթանաց իմաստակարծ մակածելովք յածին, զօրէն նիւթաճարակ պաճարաց՝ և ի բնէ անբաժ նշուլից յառաքինի խորհրդոց, զառանցեալ համբաւեն զաշխարհս ոչ եղեալ յումեքէ, որոյ ոչ սկիզբն եղելութեան և ոչ կատարած ապականութեան գոյ„ ևն։ - Վերջ Թղ. 6բ։ "Այսքան յառաջին բանէ որ Յաղագս նախախնամութեան՝ ի Փիլոնէ հաւաքեալ„։ բ. 3. Անդ։ "Նորին Բան երկրորդ. Վասն նախախնամութեան։ Իսկ ի միւս օրն ընդ այգն մթին եկն Աղեքսանդրոս առ Փիլոն. քեռորդի գոլով նմա„ ևն։ - Վերջ Թղ. 10բ։ "Իսկ եթէ ոք հարցանէ. Վասն է՞ր արեգակն մի եղև և ևս այլքն երկու։ Զի զամենայն զոր ինչ պիտոյն է՝ լնու արեգակն, և աւելորդն խոտան է ի գործս աստուծոյ։ Իսկ այլքն լինին մի ի հիւսիս օգուտ, և միւսն ի հարաւ. զի միշտ յայտնի գոլով՝ առաջնորդեն նաւելոց ի ծով, որպէս արեգակն ցամաքայնոցս„։ Ընդդիմադրութիւնք են Աղեքսանդրոսի կողմէն առ Փիլոն, և պատասխանիք Փիլոնի, հարզման և պատասխանի ձևով, կարմրադեղով դրուած Հմմտ. Պղատոնի տպգ. Վենետկոյ, 4. Թղ. 12ա։ Թուղթ Գր. Տաթևացւոյ՝ . կաթողիկոսն (ի Կիլիկիա)։ "Աստուածապետականն գլխոյ, և ի գերապայծառ նշուլից՝ համասփիւռ ծագումն, և արփիաբորբ տարփումն, գեղապարար ակն տուընջեան, փայլակն արևելեան, տէր աստղ կաթողիկոս՝ ամենայն Հայոց„ ևն, - Վերջ Թղ. 13բ։ "Եւ է սրտառուչ դիտումն մերոյս առաջարկութեան, առ կրկին իմն պատճառս եզրակացութեան որոց նախ աղերսանք մեր է վասն եպիսկոպոսապետիդ„։ 5. Անդ։ Ժամանակագրականք (անվերնագիր)։ "Ի սրբոյն Գրիգորէ մինչև հայ թվական ՄԽԳ ամ է։ Յուցնեմ ձեզ զպատճառ դնելոյ թվին հայոց. տէր Մովսէս կաթողիկոսն հայոց, որ էր ի գեղջէն Եղիվարդայ, եկաց կաթողիկոս ամ(ս) Լ. և ԼԱ. ամի Խոսրովա՝ որդի Կաւատայ„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ առեալ (Մեսրոպ) ըստեղծ զնշանագիրս հայոց լեզուիս, Ռուփանո սիւ իմաստասիրաւ„։ Ժամանակագրութեանս անանուն հեղինակն ի զուր կը համարի ցուցուցած ըլլալ հայ թվականի հաստատութիւնը Մովսէս Եղիվարդեցի կաթողիկոսին ձեռքով։ Միք. Ասորւոյ նորագիւտ Ժամանակագրութեան ասորերէն բնագրին մէջ Ներսէս Աշտարակեցւոյն տրուած է ուղղակի, և պատճառներն իսկ մատնանիշ եղած։ Եւ այսօր ընդհանուր գիտնականներէն ընդունուած է իբրև ստոյգ եղե6. Թղ. 14ա1։ "Ծաղկաքաղ մեկնութեան (Եսայեայ). Ի լուսաւոր բանից արդիւնական վարդապետի Յոհանն Որոտնեցւոյ, հաւաքեալ աշխատասիրութեամբ Գրիգորի՝ աշակերտի նո րին. Աւգնեա։ Հրց. Զի՞նչ է որ ասէ. Տեսիլ Եսայեայ։ Պխ. Զմարգարէութիւնն տեսիլ կոչէ. զի մարգարէն՝ տեսանող լսի (յ)եբրայեցւոցն„ ևն։ - Վերջ Թղ. 68ա2։ "Վասն որոց յիրաւի ասէ մարգարէս՝ թէ եղիցին առակ նշանակի ազգակցաց իւրեանց. յորմէ զերծուսցէ զմեզ ողորմածն բնութեանս մերոյ աստուած, որ է օրհնեալ յաւիտեանս ամէն„։ Ամբողջական է մեկնութիւնս Եսայեայ, այսինքն ԿԶ. գլխու 24րդ տան մեկնութեամբ կ'աւարտի։ Սրամիտ մեկնիչս կոչումն կ'ընէ յաճախ նաև նախորդ մեկնիչներէն, նշանաւոր է Թղ. 64բ2, Գր. Աստուածաբանէն մէջ բերած սոյն տեղին. "Ատ տուած խաչեալ, արեգակն խաւարեալ և դարձեալ լուսաւորեալ. արիւն և ջուր է կողիցն բղխեալ, մինն՝ իբրև զմարդոյ, և միասն՝ առաւել քան զմարդոյ„... զոր գեղեցիկ կերպով կը բարգաւաճէ Յովհան Ոսկեբերանի խօսքերով, ըսելով, եթէ. "Բարձրացեալն ի խաչին՝ ի սոյն ժամու կենդանի է անմահ աստուածութեամբն, և նոյն մեռեալ մարդկութեամբն, յերկուց աղբերացն՝ որ ելին ի կողիցն տեառն՝ շինեցաւ եկեղեցի. քանզի կրովն ծնանիմք վերստին աւազանաւն, և արեամբն սնանիմք ճաղակելով զնա„ ևն։ Թղ. 73ա2-74բ2։ հատուածն, որ կը սկսի. "Ասէ մարգարէն, տէր դատաւոր արդար„ բառերով՝ ասոր մասն ըլլա7. Թղ. 69ա1։ "Վասն հաւատոյ մեծութեան։ Գիտելի է՝ զի մեծութիւն հաւատոյն ի հինգ իրս երևի. նախ զի իմասցի զմեծամեծսն աստուծոյ, որպէս հարիւրապետն որ հաւատայր՝ թէ քրիստոս՝ բանիւ միայն կարէր բժշկել„ ևն։ - Վերջ Թղ. 70բ2։ "Վասն այսորիկ ասէ Յակոբ՝ ԺԳ. Փորձեցէք զանձինս ձեր եթէ կայցէք ի նոյն հաւատս. իբր թէ ասիցէ՝ գործօք ցուցէք զհաւատս ձեր„։ բ. 8. Անդ։ "Ընդդէմ այնոցիկ որք կարծեն մոլար մտօք զհոգին սուրբ բղխումն ի հօրէ և յորդւոյ։ Նախ այսու յայտնի է՝ զի հոգին սուրբ միայն ի հօրէ բղխումն է. քանզի ասէ քրիստոս յաւետարանին որ ըստ Յովհ՝ յաղագս հոգւոյն թէ. Հոգին ճշմարտութեան որ ի հօրէ ելանէ„ ևն։ - Վերջ Թղ. 71ա1։ "Զի ոչ այնպէս առ զգոյացութիւն և զճշմարտութիւն իւր՝ զի ոչ ևս երբէք առցէ„։ (Ընդդիմադրողն մոռցեր է, կ'երևի, Քրիստոսի միւս խօսքը, թէ. Յիմմէ անտի առնու(ցու) և պատմեսցէ ձեզ, և թէ հայր, որ ինչ քո է, այն իմ է)։ 9. Անդ։ "Յաղագս անձին յատկութեան բանին զխօսեցեալ Յակոբ վարդապետի՝ ի խընդրոյ Պարոն Օշնի։ Արդ գիտել պարտ է, զի անձն գոյանալ անհատին՝ էանայ, և իւր անձնաւորութեամբն՝ զոր ունի, այսինքն՝ կերպս, տիպս, գոյնս, հասակս, ձևս, այսոքիւք զատի մայլ անհատէ և ճանաչի„ ևն։ - Վերջ Թղ. 72բ1։ "Եւ դարձեալ բաժանի ի հօրէ և ի հոգւոյն և ի մօրէն և յամենայն մարդկանէ. այսպէս զի աստուած էր կատարեալ և մարդ կատարեալ, մի և նոյն։ Քանզի այս քրիստոսի անձինն բաժանեալ յատկութիւն գիտեմք„։ 10. Անդ։ "Երջանիկ րաբունոյն Եսայեայ (Նչեցւոյ) ասացեալ. Վասն դաւանութեան հաւատոյ՝ ընդդէմ Պարոն Հեթմոյ Կիւռիկոսցոյն։ Պտխ. Թղթոյն։ Քեւ զաւրացեալ ամենայն քաջութեամբ և իմաստութեամբ թագաժառանգ զարմի ծնունդ՝ Գունդ (######) և կողմնակալ բոլոր մասինդ Սովիոյ և վեհից մեծանիստ շինեալ տանդ Տարսոնի, Պարոն Հեթում, Պարոն Պայլ և Մարզըպան ամենայն Հայոց՝ Աւշին, ի նուաստ Եսայեայ՝ ի սպասաւորսն բանի, երկուց յերկարութեան կենաց ձերոց աղօթող. և ամենայն բարեաց կամեցող. ողջունեմ և աւրհնեմ զձեզ յաստուծոյ տուեալ Պարոնութիւնդ„ ևն։ - Վերջ Թղ. 72բ2։ "Եւ բանին աստուծոյ անձնաւորութիւնն յետոյ բնակեալ ի սուրբ կոյսն, ասել ի քրիստոս, երկուս բնութիւնս երկու բնութիւն բաժանել և երկու որդի զը՛...„։ Հոս թերի կը մնայ թուղթս. և կը յաջորդեն, Թղ. 73ա. մեկնաբանական հարց ու պատասխանիք՝ ի բանն մարգարէին. "Միայն ասէ հնձան հարի„ ևն։ Իսկ Թղ. 74ա1. կը վերսկսի [Յաղագս]"Տաւնի ծննդեան„ խորագրի ներքև։ Հեղինակն թղթիս, Թղ. 72ա1, յիշելով Պարոն Հեթումի սոյն հարցումը՝ Քրիստոսի անձին, ծննդեան տօնին, ջրոյ խառնմանն ի սուրբ խորհուրդն, կը գրէ. "Այս ոչ եթէ նոր ինչ էր, այլ ի վաղընջուց բազում գրեալք են և Հայք ի Հռոմա, և ապա ի լատինացւոց, որպէս և Եւնոկենդիոս պապն Հռսմաոյ, որ եր ի հինգ հարիւր և յիսուն թվին Հայոց, գրեաառ Գրիգորիոս եղբայր Ներսիսի զնոյն խնդիր, բայց ոչ նովին թղթով, թեպետև նկարագրով, և նորին վըկայութեամբ զոր ծերս ունի, այլ զԲ.ս խնդէր՝ վասն տօնին և կրոյն. և ի նոցանէն ընկալաւ զպատաս խանին, զոր ունիմք այսաւր ի մէջի մերում։ Զեընդիրն՝ հանդերծ պատասխանական բանիւ, զոր մեք ոզ կարեմք յաւելուլ կամ պակասեցուցանել, զոր սուրի հարքն էրեցին„։ բ. 11. Թղ. 74բ2։ "Նորին Եսայեայ ասացեալ. Դաւանութիւն հաւատոյ որ ի հայր և յորդի և ի սուրբ հոգի։ Հոյակապ և հռչակաւոր աստուածապահ քաղաքաց և բնակչաց և տէրանց և ծառայից, արանց և կանանց, մեծաց և փոքունց՝ առ հասարակ բոլոր լրմանց յառատաձիր բարերարէն և յամենաստեղծ արարչէն աւրհնութիւն ձեզ և խնամք քաղցրութեան առատասցի„ ևն։ - Վերջ Թղ. 77ա2։ "Եւ ամենայն աստուածային գիրք զնոյն վըկայեն վասն քրիստոսի տնօրէնութեանն, որպէս և Յոհաննէս ասէ. Մարմին եղև և բնակեաց ի մեզ. նմա փառք յաւիտեանս յաւի տենից ամէն„։ Ղուսանցից վրայ կան մանրա.գիր նախ "Վասն երրորդութեանն„ և ապա (Թղ. 76բ1), "Վասն Բ. բնութեան„ խորագրերը)։ 12. Անդ։ "Պատասխանի թղթոյն ֆռանկաց՝ զոր գրեալ էին առ Հայք, վասն նախալտանաց, և յաղագս ոչ միաբանութեան ընդ միմեանս։ Եւ մեր գրեալ զայս։ Եղբարք՝ նախ պարտ է իմանալ, զի ճշմարտութիւնն յայտնի կացուցանէ զինքն՝ որոց սիրենն զնա. և ծածկեալ զանխլանայ բազմամանուածոց„ ևն։ Վերջ Թղ. 87բ2։ "Փոքր մի խոնարհեալ քան զհրեշտակս, տնկակից առնելով կամեցեալ բնութեանս մերոյ՝ զվերին զօրութիւնս. և քրիստոսի աստուծոյ մերոյ փառք յաւիտեանս աԳրուածիս լրջութիւնն և լեզուի համեմատական մաքրութիւնն՝ աւելի Յոհ. Որոտնեցւոյն յատուկ կ'երևին քան Գր. Տաթևացոյն։ Գրուածիս լուսանցքներուն վրայ կայ, Թղ. 78ա2։ "Վասն Պետրոսի„։ Թղ. 81բ2։ "Քրիստոս աստուած մեր մեռաւ վասն մր„։ Թղ. 82ա2։ "Քրիստոս աստուած է„։ Թղ. 83ա2։ "Վկայութիւն„։ Թղ. 83բ2, "Քրիստոս աստուած փառաւորեսցուծ„։ Թղ. 84բ2։ "Կամք„։ Թղ. 86բ1։ "Խառնումն„։ Թղ. 87ա2։ "Աստուածացաւ մարմինն„։ 13. Անդ։ "Կիրակոս վարդապետի խըրատք. Վասն կրթութեան և աւգտութեան Եզնեցոյ։ Աւգնեա։ Իմաստութիւն աստուծոյ և շնորհքն աղաչէ վասն ձեր, զի բնութեամբ է որ ամենայն մարդ ցանկութիւն ունի՝ որ զճըշմարտութիւնն գիտենայ, զի գիտութիւն ճըշմարտիցն է, որ զմիտքն ի կատարելութիւն հանէ՝ որպէս լոյսն՝ զտեսութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 90ա2։ "Եւ ունիցին հանդերձս ոչխարաց, և ի ներքոյ են գայլք յափշտակողք. յաղագս այսորիկ հարքն ի Նիկիայ սահմանեցին զհաւատամքն հաստատագոյն„։ Եթէ ոչ պատմական, այլ գիւտաւոր է և հետաքրքրական հետևեալ հատուածն (Թղ. 90ա.) Հանգանակի մասին. "Ուսեալք (Առաքեալքն) ի հոգւոյն սրբոյ՝ զինչ պիտոյ էր և աւգտակար ի հաւատալն՝ համառօտ և զօրաւոր բանիւ սահմանեցին. զառաջինն Պետրոս ասաց. Հաւատամ ի հայր աստուած ամենակաչ արարոզ՝ երկնի և երկքի։ և Անդրեաս ասէ. Եւ ի մի տեր յիսուս քրիստոս՝ որդի աստուծոյ հօր։ Յակոբ Ձեբեդայ. Որ յղացաւի հոգւոյն որբոյ։ Յոհաննէս. Ծնաւ ի Մարիամայ որբոյ կուսէն։ Թումաս. Չարչարեալ, թաղեալ, յարուցեալ, իջեալ ի դքոխս։ Յակորոս. Յերրորդ աւուր յարուցեալ։ Փիլիպպոս. Համբարծաւ յերկինս, նոտաւ ընդ ակմէ հօր ամենակադողի։ Բարդօղիմէոս. Անտի գալոց է դատել զկենդանէս։ Մատաթիա. Հաւատամ և ի սուրբ հոքին։ Սիմոն. Սուրբ եկեզեցի կաբուզիկե, որբոցյն հաղորդութկան, և ի քա ւութիւն մեղաց։ Թադէոս. Մարմնոյն յարութիւն Մատթէոս. Եւ ի կեանսն յաւիտենական„։ 14. Անդ։ "Յաղագս եօթն մեղացն։ Աւգ, նեա իմ յիսուս։ Հպարտութիւնն ծնանի ի մասնէ հոգւոյն՝ որ է բան. և լինի ըստ ինն եղանակի„ ևն։ - Վերջ Թղ. 91բ2։ "Է ա. նեղ, և անշարժ գոլով՝ շարժէ զարարածս, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 15. Անդ։ "Նախերգան։ Զմահ ոչ արար աստուած, ասէ աստուածային Սողոմոն, զի հաստատեաց զմարդն յանեղծութեան և ի պատկեր իւրոյ բարերարութեանն արար զնա. վասն զի աստուած կեանք է, և կենդանութիւնն մահ ոչ առնէ, որպէս լոյսն՝ զխաւար„ ևն։ - Վերջ Թղ. 95բ1։ "Զմեծամեծս և զփոքունս, և ինքն եղիցի աւրհնեալ ընդ հօր և սուրբ հոգւոյն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 16. Անդ։ "Սուրբ հաւրն Վասիլիու՝ Մեկնութիւն յաղագս եկեղեցւոյ։ [Աւգնեա ինձ իմ յիսուս քրիստոս տէր իմ]։ Եկեղեցի իցէ տաճար աստուծոյ, մեհեան սուրբ, տուն աղօթից, ժողովարան ժողովրդեան, մարմին քրիստոսի, անուն նորա հարսն քրիստոսի. ջրով մկրտութեան նորա մաքրեալ և արեամբ նորա սըրբեալ, և հարսնաբար զարդարեալ, և օծմամբ հոգւոյն կնքեալ„ ևն։ - Վերջ Թղ. 98բ2։ "Մովսէս իմն՝ զարիւն ցլուց և նոխազաց սրսկէր ժողովրդեանն ասելով արիւնս այս՝ ուխտի աստուծոյ իցէ. իսկ քրիստոս աստուած զիւր մարմինն ետ և զիւր արիւնն եզ(հ)եղ, և խառնեաց զնոր ուխտն՝ ասելով. Այս է մարմին իմ և արիւն, որ բեկաւ սրսկելով ի քաւութիւն մեղաց. և քանիցս անգամ ուտիցէք զհացս և զբաժակս ըմպիցէք՝ զմահն իմ և զյարութիւն իմ խոստովանեսջիք„։ (Ամենայն իրօք նշանաւոր է ճառս, որ և հիմն եղած է մեր նախնեացմէ գրուած նոյնանիւթ ճառերու և մեկնութեանց։ Հմմտ. տպգ. Վենետկոյ 1910, եր. 11)։ 17. Թղ. 99ա։ "Ի վերա անասնոց։ Բարւախաւսն ասէ զ(ի) առիւծ է որ թագաւորէ ի վերայ ամենայն անասնոց„ ևն։ - Վերջ Թղ. 99բ։ "Մինչև խաբէ զմեզ կամ արբեցութեամբ, կամ գողութեամբ կամ շնութեամբ և կամ այլ ինչ մեղօք, մինչև կալեալ սպանանէ զհոգիքն մեր„։ (Յետնագունէ մը աւելցուած է, որուն վերջն ալ Թումայի մ'անուամբ, իբրև վերջին ստացողի, յիշատակարան մ'ալ՝ ուզելով նըմանցնել ասոր գրին. բայց տարբեր մելանն իսկ զանի կը մատնէ)։ 18. Թղ. 100ա։ "Հարցմունք օգտակարք։ Յառակացն Սողոմոնի։ Ի մեկնութենէ տեառն Ներսիսի՝ Տարսոնի եպիսկոպոսի. Աւգնեա ինձ հոգի սուրբ։ Հց. Զի՞նչ է իմաստութիւն, որ ասէ. Ճանաչել զիմաստութիւն։ Իմաստութեանս անուն ի բազում տեսակս բացատրի, և որ և իցէ ի սոցանէ մտացն է ներգործութիւն քննութեան„ ևն։ - Վերջ Թղ. 120բ։ "Ընդ նմին և զայրն՝ որ գլուխ է իւր՝ գովեցէք ի դրունս թագաւորաց և ի հրապարակս քաղաքաց։ Այսքան գովութիւն բարեպաշտ կնոջ„։ (Բնագիրն ամբողջ կարմրադեղով մէջ բերուած է, տուն առ տուն, և մեկնուած)։ 19. Թղ. 121ա։ "Յորդորակ (ի ջերմեռանդութիւն սուրբ Աստուածածնի)։ Այսուհետև պարտ է մեզ աղաչել զտիրամայր սուրբ աստուածածին կոյսն, և զնա ունել բարեխօս առ յիսուս քրիստոս՝ աստուածն մեր. զտիրուհի կոյսն, զերանելի արմատն, ուստի բուսաւ ծաղիկն յեսսեան„ ևն։ - Վերջ Թղ. 122բ։ "Որում ամենայն մարդիկ և հրեշտակք երկիր պագանեն ասելով՝ անսկիզբն հայր, անսկիզբն որդի, անսկիզբն հոգիդ սուրբ, երրորդութիւն անբաժանելի և համագոյ փառաւորելով յաւիտենից յաւիտեանս ամէն„։ 20. Թղ. 123ա։ "Քարոզ Վարդան վարդապետի՝ ի բանն. Հայեաց ի քեզ, և զգոյշ լեր անձին քում, գուցէ լինիցի բան ծածուկ ի սրտի քում անօրէն։ Գութ արարչական խնամոցն աստուծոյ և անդունդք սեռն և յստակ սիրոյ նորա անմեկնելի և անորիշ են յարարելոցն յիւրմէ՝ լուսաշարժ և բարեբուխ ստեղծելոցն„ ևն։ - Վերջ Թղ. 124ա։ "Յորում և արդարութիւն ի միջոցի կալով՝ զբոլորն ուղղէ ի մեզ զաստուածային կամս։ նմա անպ„։ 21. Թղ. 125ա1։ Բան առ քահանայս եկեալս ՝ ձեռնադրութիւն (անվերնագիր և անանուն)։ "Լսեցէք եղբարք հաւատացեալք քրիստոնեայք։ Դուք սարկաւագունք որ քահանայութեան շնորհացն (ի) խնդիր էք, և այլ քահանայքդ և քրիստոնեայքդ, որ վկայք և միջնորդ էք դոցա կանգնած„ ևն։ - Վերջ Թղ. 125բ2։ "Եպիսկոպոսն զայս ասէ, ապա առնէ ձեռնադրութիւն„։ 22. Անդ։ "Յոհաննէս վարդապետի Եզընկացւոյ ասացեալ (Վասն Ժամակարգութեան)։ Եօթն անկամ յաւուր աւրհնեցից զքեզ՝ վասն իրաւանց և արդարութեան։ Մարգարէն Դաւիթ ի շնորհաց հոգւոյն շարժեալ՝ որպէս զամենայն երգս սաղմոսացն, ետ օրէնք և կանոնք կարգաւորութեան եկեղեցւոյ„ ևն։ ՎԼերջ Թղ. 127բ2։ "Յորում պարտ է մեզ ստէպ կալ աղօթից՝ յայսոսիկ ասացեալ ժամքս՝ ի խորհուրդ փրկութեան մերոյ, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք„։ 23. Անդ։ Հաւաքածոյ բանք և հարցմունք (անվերնագիր)։ "Զորս իրս լինին խափան ամենայն իրաց, զոր սկսնու ոք ստանալ և ոչ կարիցէ„ ևն։ - Վերջ Թղ. 128բ2։ "Պատրաստութեամբ և կրթութեամբ մարմնոյ մանաւանդ՝ դեղաւք թէ յայսոցիկ պատշաճիցի„։ 24. Անդ։ "Ի թղթոյ Մովսէսի միայնակեցի որ առ Ամոն։ Աւգնեա յիսուս քրիստոս։ Երկիւղն աստուծոյ մերժէ զամենայն շարախօսութիւն, իսկ հեղգութիւն մերժէ զերկիւղն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 129ա2։ "Եւ որ փութայ (առնել) զառաքինութիւնս զայս, կարէ ապրիլ շնորհօքն քրիստոսի„։ Անդ։ Այլևալ բանք. "Վասն իւղոյն որով օծանէին քահանայք և թագաւորք Իսրայէլի„ են։ - Թղ. 129բ1։ "Ուսումն բարոյական մասանց„ ևն։ - Թղ. 131ա2։ Տրամարանականք։ - Թղ. 132ա1։ "Վասն քահանայից„ են։ - Թղ. 132ա1։ "Վասն աղօթից„։ - Թղ. 133ա1։ "Վասն արարածոց„ ևն։ - Անդ (ա2)։ "Վասն հիւանդութեան„ են։ - 133բ1։ "Վասն գարնանային եղա25. Թղ. 133բ2։ "Վկայութիւնք յաղագս ծննդեանն քրիստոսի աստուծոյ մերոյ, զոր ի վեց յունուարի։ Ճշմարտապէս տօնեն Հայաստանեաց եկեղեցիք յետ երկոտասան աւուր այլոց ազգաց„ ևն։ - Վերջ Թղ. 134բ2։ Գրութեանս կը յարին (Անդ) երկու ուրիշ հատուածք, մին. "Վասն Հայոց։ Իսկ ազգիս հայոց ի յաստուծոյ առանձնական բարութիւն պարգևեալ՝ այսոքիկ։ Առաջին՝ դարձն հրաշիւք։ Բ. սրբոյն Գրիգորի որ վասն շինութեան եկեղեցոյ տեսիլն։ Գ. ի յերկոտասանից առաքելոցն՝ երիցն քարոզութիւնն և վախճանն։ Դ. Արգարու թագաւորին նախընձայ ի քրիստոս հաւատալն։ Ե. աստուածապարգև գիրն։ Զ. տապանն Նոյի որ յԱյրարատ՝ ի լեառն Մասիս։ Է. եղեմարուխ երից գետոքն հոսումն։ Ը. զի արևելեանք կոչին հայք„ ևն։ Իսկ միւսն. "Վասն ընդդիմաց(կ) կենաց„ խորագրի ներքև։ 26.Թղ. 136ա2։ "Յաղագս խորգրդոց եկեղեցւոյ։ Տէր սիրեցի զվայելչութիւն տան քո և զտեղի յարկի փառաց քոց։ Աւգնեա յիսուս։ Արդ չորք են տունք աստուծոյ որ յանեղական բանէն հաստատեալ կառուցան„ ևն։ - Վերջ Թղ. 137ա2։ "Որք ի գիրկս նորին սնեալք խրախանամք ի քրիստոս փեսայն մեր„։ 27. Անդ։ "Վասն կարգաց եկեղեցւոյ։ Յանիշխանութենէ ազգիս նաև ի փառասէր և ի սնապարծ հակառակօղ բարուց մարդկան եմուտ անկարգութիւն յեկեղեցիս մեր„ ևն։ Վերջ Թղ. 139ա2։ "Միայն դուք բարի մտօք ընկալջիք և զսխալսն սիրով ուղղեցէք, զի սէր ծածկէ զբազմութիւն մեղաց յանցանաց. և ըզմեզ աղօթից մի մոռանայք„։ Ասոր կը յաջորդեն, Թղ. 139ա1։ "Յաղագս աստուածարանութեան„ ևն։ - Թղ. 199բ1։ "Յաղագս սկզբանց„ ևն։ - Թղ. 140ա1։ "Յաղագս հողմոց՝ թէ վասն է՞ր են հողմք„ ևն։ - Անդ (ա2)։ "Յաղազս աստուածային իրագործութեանց„ են։ - Թղ. 141բ2։ "Վասն բանսարկուին„ են, Թղ 143ա2։ "Ի բանն որ ասէ. Պատուական է առաջի տեառն մահ սրբոց իւրոց„ են։ - Թղ. 145ա1։ "Սակաւ ինչ բան (յ)ընթերցուածոց մեկ, նութենէ„ ևն։ - Վերջը թերի։ 28. Թղ. 151բ։ Մասն ներբողեան ճառի ջ փոխումն Կուսին (առանց խորագրի)։ "Իսկ յանդրանկացն փոխելով եկեղեցի, ուր ոգիք արդարոց կատարելոցն են, ժողովք հայրապետաց, գումարք տեսանողաց, ջոկք նահատակաց։ Որոց անուանքն ի մատեան յաւիտեան կարգեալ են կենացն դպրութեան„ ևն։ - Վերջ Թղ. 152բ։ "Արք բարեհամբաւեն, կանայք ծունր կրկնեն. ծերք խոստովանին, տղայք երկիր պագանեն, և ամենեքեան առհասարակ փառաւորեն զանկարօտդ ամենայն փառաց և պատւոյ„։ Գեղեցիկ է անանուն ներբողեանս՝ Երգերզոցի հարսին տրուած գովեստներով պճնուած, մանաւանդ առ Տիրամայրն ուղղուած վերջի մաղթանքն, Աղօթքիս՝ Գր. Նարեկացւոյ. Եւ արդ ի վերայ այսքանեաց յուսահատութեանցին հետ տեղ տեղ ունեցած բառացի նմանութիւնը ցոյց կու տայ, որ կամ սա ևս նոյն սրտէն բղխած է, և կամ անող ուրիշ Մեկնութենէ մը փոխ առնուած։ 29. Անդ։ "Գրիգորի եռամեծի, քաջ հռետորի և անյաղթ փիլիսոփայի, աշակերտի Յոհաննու Որոտնեցոյ, արարեալ բանս խրատականս, ոգեշահս, և հանճարս իմաստայեղձս. Մեկնութիւն գովեստից՝ տօնից տէրունականաց, ի պատիւ սրբոց, ի պատճառ գիտութեան ախտմարաց. մանաւանդ ի յաղբիւրս արտասուաց՝ անձանց թաղծեալս, յաւէտ ի ճշմարտութիւն կարգաց ուղղափառաց. Եւ յեղծումն բարբանջմանց չարափառաց. և վասն տարեմտին քարոզ. Այլ և ի խորհուրդ ժամահարին։ Եւ տարի է քրիստոս. բանն որ ասէ. Փող հարէք ի գլուխս ամսոց՝ յաւ՛։ Ի տօնս տարեկանաց մերոց և յաւուրս նշանաւոր փող հարէք, ասէ մարգարէն Դաւիթ, առէք սաղմոս և տուք աւրհնութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 154ա։ "Նոյնպէս պարտ է պատառել զսիրտս մեր զղջմամբ, խոստովանութեամբ և ապաշխարութեամբ՝ որպէս երկ(ա)թի խոփով. և քակել զփուշ մեղաց, և ցուցանել զերկինն՝ որ է խոստովանահայրն, զի չորասցի...„։ (Թերի կ'ընդհատի աստ, տալով տեղի ուրիշ հատուածի մը)։ 30. Թղ. 155ա։ "Վկայութիւնք մարգարէից և նահապետաց՝ յաղագս քրիստոսի որ հանդերձեալ էր կատարիլ (ի) յետին ժամանակս։ Եթէ յառաջ քան զյաւիտեանս ծնաւ որդին ի հօրէ՝ Դաւիթ ասէ. Յառաջ քան զարուսեակ ծնայ զքեզ„ ևն։ - Վերջ Թղ. 158բ։ "Ելցեն և տեսցեն զոսկերռառ իս յանցուցելոցն. զի որդն նոցա ոչ վախճանի և հուրն ոչ շիջանի„։ (Ճառէս ետքը (Թղ. 159ա). կայ -տարբեր գրչութեամբ - սղոցաձուկի նկարագիրն՝ այլաբանական նմանութիւններով։ Իսկ Թղ. 160ա. Պատմուածք մի ի Հրաշից գրքէն. Ուղիղ եղիցիք, և ապա Հարցմունք ինչ Գրի. Տաթևացւոյ)։ 31. Թղ. 163ա1։ "Յաղագս նաւակատեաց եկեղեցւոյ։ Խնդրեալ է՝ թէ զի՞նչ է նաւակատիս անուն աւուրս, կամ պատճառ չուտելոյ միս„ ևն։ - Վերջ Թղ. 164բ1։ "Որպէս առիւծք ի վառեալ հրոյ՝ այնպէս ի սեղանոյ տեառն այրիմք, զարհուրեալ յանուանէն աստուծոյ որ է օրհնեալ յաւիտեանս ամէն„։ 32. Անդ։ Յաղագս մահուչափ մեղաց (որովայնամոլութեան և բղջախոհութեան)։ "Եօթներորդ մահուչափ մեղք, եօթներորդ գլուխ վիշապին է բղջախոհութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 173բ2։ "Վասն շուայտութեան վերոյ ասացաք, վասն արբեցութեան սակաւ ինչ ասեմք„։ (Թուղթերն յետևառաջ տեղափոխուած են, զի 7.երորդէն ետքը կը յաջորդէ 6. երորդն)։ 33. Թղ. 174տ1։ "Յաղագս արբեցութեան (Զ.րդ)։ Ասէ Պօղոս յԵփես. մի ըմպեր գինի, որում զեղխութիւն է։ Արդ չորս կերպիւ արբենալ իմանամք յաստուածաշունչ գիրս„ ևն։ - Վերջ Թղ. 174բ1։ (Յոհ. Պլուզ վարդապետէն քաղուած է)։ 34. Թղ. 174բ1։ Առեղծուածք (ոտանաւոր չափով)։ "Ինքն է միայն, ընկեր չունի. իւր գո(յ)ու(թիւն) յոյժ հրաշալի. ըստ հնկից ի վեր ւի վայր շարժի, և ըստ երկուց հաւասարի ևն։ - Վերջ Թղ. 175ա1։ "Զոր մարգարէ սուրբ տեսանող, նախաձայնեաց ազգին սպանող. նա իւր ազգինն եղև դաւող, յետ իւրն եթող բազում կոծող„։ (Ասոր կը յաջորդէ (Անդ)։ "Վասն չորից տարերաց յարմարութեան առ այլս„ ուրիշ հատուած մ'ալ)։ 35. Թղ. 175բ1։ "Փառք ի բարձունսն. թէ ո՞ր բան՝ ի յորում ժամանակի ասացաւ։ Փառք ի բարձունս հաճութիւն։ Ասացեալ անմարմնոցն հրեշտակաց՝ յաւրն ծննդեան տեառն„ ևն։ - Վերջ Անդ (ա2)։ "Տէր ապաւէն եղեր մէց աղգէ յաղգ՝ մինչև ցայն. Մագեա զողորմութիւնս քո որ ճանաչեն զքեզ տէր. Յետ Ն. ու ԿԶ. ամի ապա աւարտեցաւ փառք ի բարձունս„։ 36. Անդ։ Վասն ապաշխարութեսն։ "Ապաշխարեցէք զի մերձեալ է արքայութիւն երկնից։ Նախ տեսցուք թէ զի՞նչ է ապաշխարութիւն, ևն։ - Վերջ Թղ. 177ա1։ - Անդ (ա2)։ "Վեց կարգ են լուսաւոր աստիճանաց„ ևն։ - Վերջ Թղ. 179բ2։ (Կը թուի ըլլալ առաջին մասն յաջորդին)։ 37. Անդ։ "Զինչ նափորտ ասէ՝ եմիփորոնն է։ Արդ՝ է առաջին դաս պատրիարգ, որ է հայրապետ. զգեստ նոցա առաքելական, և նափորտ. Ե. կրկին, որ ձեռնադրէ եպիսկոպոս չորս կողմն երկրի„ ևն։ - Վերջ Թղ. 180բ2։ "ցի սրբեալ սրտիւ՝ տեսլեանն աստուծոյ արժանասցին„։ (Հմմտ. Ն. Լամբ. Մեկն. Պատա38. Անդ։ "Գիրք յաղագս մեղաց լեզւի, յայլմէ է։ Ով է մարդ որ կամի՛՝ - սիրէ զաւուրս տեսանել ի բարութեան. լռեցո զլեզու և զշրթունս, մի խօսիր զնենդութիւն։ Ասէ Սողոմոն՝ թէ մահ և կեանք ի ձեռն լեզւի„ ևն։ - Վերջ Թղ. 183բ1։ "Եւ պարտ է զգուշանալ ի սմանէ՝ որպէս յօձէ։ Երկրորդին պատասխանի„։ (Թերի կը թուի)։ 39. Թղ. 183բ2։ Յաղագս եղբայրսիրութեան՝ քրինակաւ սաղմոսանուագ մարգարէին (անանուն)։ "Աստուածային ձեռինն աւծեալն, և նորին իմաստութեամբ առլցեալն, երգարանն ամենահանճար հոգւոյն, քաղցրաբարբառն ի մարգարէսն, աստուածազարդ արքայն Դաւիթ, գրիչն գեղեցիկ՝ արագագիր դպրին, թացեալն յերանգս աստուածարուխ շնորհացն, զեղբայրական սիրոյն զգեղեցկատիպ պատկեր նկարել կամելով՝ հարցանէ զգիւտ պայծառագոյն դեղոց, և ինքն իսկ պատասխանեալ տա յարացոյց եղոյն իջելոյն ի գլուխն և ի մուրուս Ահարոնի։ Եւ առատացեալ ի գիւտ այսպիսի նիւթոց, առնու և զցօղն որ յԱհերմոնէ իջեալ ի վերայ լերինն Սիոնի, յորմէ վերընձիւղին ծաղիկք զարդափայլք և վայելշացուցիչք վայրաց։ Զի թեպէտ մարգարէութիւն էր որ կատարեցաւ յետ դարձի գերութեանն, զի որ յերկուս ճեղքեցաւ ժողովուրդն՝ առ Ռոբոամաւ, և միացաւ առ Զօրաբաբելիւ՝ այսպիսի իրաց նմանեցուցանէ։ Այլ յարմարական է ամենայն եղբայրական սիրոյ միաւորութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 190ա2։ "Կեանք կենդանեաց և յոյս մեռելոց։ Փառք ի բարձունս աստուծոյ՝ և յերկիր խաղաղութիւն՝ և յերկնաւորաց և յերկրաւորաց նմա փառք, պատիւ և գոհութիւն„։ Հոյսկապ ճասիս անյայտ հեղինակն՝ թեպէտև ի սկզբան եղբայրական սիրոյ մասին կը բանայ իր ճառը, բայց որչափ կը յառաջէ անոր խորը այնչափ ևս աստուածախօսական կը դառնայ, վասն զի անուն և բանը սահմանելէն և հառին հիմը հաստատուն կերպով գնելէն ետքը, կը ճոխանայ սուրբ Երրորդութեան և յատկապէս Հօր Աստուծոյ, յաւիտենական Բանին մարմնաւորութեան և աստուածային անուանց վրայ, գեղեցիկ և գիւտաւոր կերպով մեկնաբանելով և պատշաճեցնելով զանոնք Աստուածամարդոյն Յիսուսի Քրիստոսի, Աստուածաբանական և փիլիսոփայական, ինչպէս նաև սուրբ Գրոց մակածութեանց ներկուռ և քաջահմուտ մէկն է։ Եւ գրած է յստակ, ծաղկաւէտ, կուռ և կորովի լեզուով ու ոճով, Քանի որ այղ հառին մէջ բացորոչ տեղեկութիւն մը տուած լէ նա՝ իր անձին կամ տեղւոյն կամ ժամանակին վրայ, դժուար է ըսել անոր ով ըլլալն։ Այսչափ միայն կարելի է ըսել աս այժմ, որ նա ընդարձակ չափով օգտուած է Դիոնեսիոսի Յաղագս Աստուծային Անուանց գրքէն (ըստ հայերէն հին թարզմանութեան), վասն զի Թղ. 187ա1, յետ մեկնութեան անուանց որ ի Ս. Գիրս, կը գրէ. "Եւ այսաքիկ ի որբոյն Դիսնէսի բազմաբար քննութեանց աստուածային անուանցն։ Այսուհետև ստորաբաժանեսցուք և զյատէպէսն ի վերայ որդւոյ ասացեալքն և զտնօրինական անուանսն, վասն մեր անուանել պամենայն„։ Դարձեալ հեղինակն մենաստանի մը համաժողով միանձանց մէջ եղրայրական սէրը արծարծելու նպատակաւ խօսած կամ գրած է սոյն ճառը, որոնց կը պատկանէր հաւանօրէն և ինքն. որովհետև Ներածութեան մէջ, Թղ. 184ա1, այսպէս կը գրէ. "Եւ որպէս ցօղն ցօղեալ ի ծաղկաւէտ վայր բուրաստանաց, և ի անկախիտ դրախտոյ պաղալի, այնուհետև փայլէ շուշան սպիտակագեղ։ և տարածին թեր(թ)ք կայծակնագոյն և կարմբատիպ վարդիցն, և ծփան ծիրանածաւալ և անուշաբուրիչ փունջք մանուշակացն։ Այսպէս և ի ցօղել եղբարց զերաւորաց զիմաստութեանն զնորհս՝ յանդաստան։ տկարագունից եղբարց, ծաղկին յանձինս նոցա շուշանն ողջախոհութեան, և փթթեն փայլեն վարդն պատկառանաց, և բուրեն մանուշակ անուշահոտութեանն քրիստոսի։ Զոր այժմ պահանջէ բնակելս մեր ի միասին։ Զի այնքան էր հեռանալն՝ որչափ զփործ առնուլ և իմանալ զառաւելութիւն սիրոյն։ Եւ դարձեալ իրբև զկենդանագիրս ի տախտակս՝ ի փասին եկայք։ Զի սովորութիւն է կենդանագրաց՝ զնկարելն պատկեր՝ փութով առ յարացոյցն բերել, զի պակասութիւնն յանդիմանեսցի. և յորժամ դիցէ գամենայն որպիսութիւնս որակացն՝ ի մասունս դիմաց և անդամոց պատկերին, ապա հեռացուսցէ յետ կատարման։ Իսկ մեր մերջ եղեալ՝ ճանաչեմք զմերն պակասութիւն։ և կարօտիմբ լնուլ զթերութիւնն. զի թէ այս փագրագոյն բացակայութիւն ոչ բերէր զառաւելութիռն սիրոյն, զի՞ն։ հանդերձեալ էմք կրել և յամենևին հեռանալն։ Բայց այժմ պատահեալ միմեանց՝ պահանջէ ժամս զսովոր սիրոյն սպասաւորութիւն առ ի մէնջ, ըստ օրինի ճանապարհորդաց ընձայաբեր լինել ձերում պատուականութեանդ. և ձեղ սեղանաբերս շստ առաս պատուասիրութեան, զի կատարեսցի բան մարգարէին. Զի՞նչ բարի կամ զի՞նչ վայելուչ՝ զի բնակին եղբարք ի միասին„ ևն, ևն։ 40. Անդ։ Մեկնութիան առակին սերմանացանի։ "Ել սերմանացան սերմանել՝. Տէր տա զքաղցրութիւն և երկիր մեր՝ զպտուղ։ Ասեն վարդապետք թէ տէր՝ է հայր աստուած, և ետ մեզ զքաղցրութիւն՝ զորդին իւր, և երկիր է սուրբ աստուածածինն„ ևն։ - Վերջ Թղ. 190բ2։ "Դարձեալ նշանակէ Ճ. զկուսանքն. իսկ Կ. զայրիքն, և Լ. զկանանբիքն„։ 41. Թղ. 191ա2։ Յաղագս որբութեան պսակին (սկիզբէն թերի)։ "Արդ զի անբան թռչունք (եթէ) այսպէս ատեն զբողութիւնն, և վրէժ առնուն, որչափ ևս առաւել պարտին ատել բանական մարդիկ„ ևն։ - Վերջ Թղ. 194ա1։ "Յորմէ փրկեսցէ զմեզ քրիստոս աստուածն մեր՝ բարեխօսութեամբ մօր իւրոյ և կուսի ամէն„։ 42. Թղ. 194ա1։ Յաղագս կուսութեւն։ "Բանս այս է ի Կուսութեան գրոցն ի ԺԱ. համարն՝ որ ասէ. Մտաւոր և բանական կենդանիս այս մարդ՝ աստուածային, անարատ և անախտ բընութեանն գործ և նմանութիւն եղև, զի ոչ ունէր ըստ բնութեան յինքեան զախտական և զարատաւոր կիրս յառաջնումն, և թէ լինէր՝ ոչ էր նման սկզբնատպին„ ևն։ - Վերջ Թղ. 196ա1։ "Վասն անհամեմատ սիրոյն՝ զոր պարտին ունել հաւատացեալքն առ նա„ 43. Անդ։ "Մահ մարդոյ հանգիստ՛։ Աստուածային անմահ գանձուցն համարապետն և մեծ խոստովանողն քրիստոսի Պաւղոս՝ ասէ յաղագս աստուծոյ՝ թէ. Տէրն տէրանց և թագաւորն թագաւորաց որ միայն ունի զանմահութիւն, բնակեալ ի լոյս անմատոյց„ ևն։ Վերջ Թղ. 197բ2։ "Արդ ի սկիզբն բաժանման...„։ (Թերի կ'ընդհատի)։ 44. Թղ. 198ա։ Հաւաքումն ի մեկնութենէ գրոցն Ծննդոց, և այլոց բանից Հարց։ "Լուան ասէ զձայն գնալոյ աստուծոյ ընդ երեկս՛։ Գիտել պարտ է՝ զի ուր աստուած է՝ անդ ոչ երբէք տսի երեկ։ Այլ նրբագոյն իմն ճառէ մարգարէս. քանզի յամենայն ստեղծուածքս երկու են օրինակք, ընդ որ ճանապարհորդեմք. իբրը սանդուխս ճանաչել զաստուած, ա. իմանալի և. ա. զգալի։ Զգալի՝ որպէս ի յերկնից լայնատարած ձգմանէն, և ի լուսաւորաց կարեմք ճանաչել զարարիչն նոցա„ ևն։ - Վերջ Թղ. 220բ։ "Իսկ սոքա ձևք են կերպարանեալ յօդոյդ՝ վասն իրաց ինչ նշանակութեան, որք այժմ երևին։ Չորրորդ՝ զի զայսպիսի պա...„։ Թերի կ'ընդհատի հոս)։