Other notices
— - Bibliographic notice
254
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԺԵ
ԺԳ դար - ԺԴ դար

ID
Number
254
Old record number
526
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԺԵ
Start date
ԺԳ դար
End date
ԺԴ դար
Date details

անյայտ, զի կը պակսի գլխաւոր յիշատակարանն, յորում էր թուականը. հաւանօրէն ԺԳ դարուն վերջերը և կամ ԺԴ դարու առաջին քառորդին գըրուած է, զի Գր. Տաթևացիէն բան մը քաղուած չէ։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
253
Dimension
18x13 (13,6x10)
Layout
՝ միասիւն։
Writing details

բոլորգիր հին։ Թղ. 1ա-48բ. մեծադիր և աւելի հին բոլորզիր է, այն է ԺԳ դարու. հաւանօրէն ասոնք ընտրելազոյն Գանձարանի մը մնացորդ են։ Իսկ մնացածն մանր բոլորգիր է՝ կոթատ, անարուեստ գրչութեամբ և դժուարընթեռնլի, զի յաճախ գրին հետ գրչութիւնն ևս կը փոփոխէ ըստ քմաց. և երբեմն ձայնաւոր և երրեմն ալ բաղածայն տառերր կրճատելով կը համառօտագրէ, ասանց բառերն իրարմէ բաժնելու։ ստէպ խորագիրներն - ինչպէս և յիշատակարաններն - իբրև շարայարութիւն նախկին նիւթին կը գրէ, առանց տող մ'իսկ դատարկ թողլու. պատճառն ալ չքաւորութիւնն է՝ ինչպէս կը տեսնուի գրչին յիշատակարանէ մը։

Codicology

21, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

՝ թուղթ բամբակեայ՝ կարագագոյն, կակուղ և անողորկ։

Number of lines
24։
Binding

փայտեայ կաշեպատ շիկակարմիր։

State of preservation

Թղ. 28. լայնութեամբ մէջ տեղէն մեղքուած է։ Թղ. 109, 120, 128, 196, 207, 209, 218, 239, 240, 241, արտաքին լուսանցքն և լուսանցաքղանցք բրդգզեալ են, երբեմն ալ հերձոտեալ, իսկ Թղ. 244ա-252. ամբողջապէս մաշած ու հերծոտած են։ Թղ. 180բ-181ա, 195ա, 208ա. գիրն ըստ մասին եղծուած է և դժուարընթեռնլի եղած։ Վերջէն ալ թուղթեր կը պակսին, բայց չգիտցուիր թէ որչափ։

Copyist
առաջին մասին Յովաննէս, իսկ մնացածին է Աւետիք միակեաց (տես վարը)։
Owner

նախկինը՝ գրիչն, ապա այլք։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

կան առաջին մասին մէջ միայն, ամէն մի Գանձի սկիզբը. մանուշակագոյն և սև, մարդագիր, ծկնագիր և թոչնագիր։

Initials

Marginal illuminations

առաջին մասին մէջ միայն՝ համածայն զարդագրոց։

Images

չկան։ - ԴԱՏԱՐԿՔ Թղ. 2բ, 153ա. կէսէն վար։

Canon tables 1

չկան։ ՍԻՍԱԽՈՐԱՆ մէկ հատ միայն, Թղ. 3ա, սրճագոյն և մանուշակային։

Canon tables 2

Title text

առաջին մասին կարմիր են. այսպէս են տնագլուխներն ու խազերը. իսկ մնացածին մէջ - ի րաց առեալ Թղ. 51ա - բոլորն ևս սևագիր են և բնագրէն աւելի փոքր, վրանին դրուած խիտ առ խիտ կէտերով միայն կը զանազանուին։

Blank pages

Colophon

բազմաթիւ են, ամէնքն ևս գրչէն, գլխաւորապէս 1. Թղ. 248բ. Խորհուրդ եկեղեցւոյ ճառին վերջը, կայ գրչէն նախ յարասութիւն ինչ՝ չափաւ, ապա գլխաւոր յիշատակարանն՝ այսպէս. "Բաց տէր զդուռն ադին դրախտին։ անարժան քո ծառային՝ Աւետիս միակեցին։ արժանացոյ և ընդ նմին. մտից քո(յ)ին առագաստին։ զտարտամ գրիչ և զվերջին։ թողուլ և զմեղս և մեր ծնողին։ Փառք ամենասուրբ երրորդութեանն հաւր և որդո և հոգո(յ)ն սրբոյ, այժմ և միշտ և յաւիտեան։ Ես Աւետիս միակե(ա)ցս որ ստացա զմատեանս զայս ի յիշատակ ինձ և ծնողաց իմոց և եղբարց իմոց. արդ աղաչեմ զամենիսեան որք աւգտիք ի սմանէ կամ աւրինակէք։ յիշեցէք ի մաքրափայլ աղօթքդ ձեր զիս և զծնաւղսն իմ և զեղբարսն և զամենայն մերձաւորքն իմ։ և քրիստոս զձեզ, և որ զամէնն ասէ„։ 2. Թղ. 50բ. "Ով աստուածասէր ընթերձող, զի յորժամ ընթեռնուս և տեսանես զանյարմար գիրդ, աղաչեմ զքեզ մի մեղադիր լինիր։ զի յորժամ յ(ը)նթերցումն գրոց (կայի) քաղցիւ և ծարաւով՝ այդչափ էր կարողութիւն իմ„։ 3. Թղ. 206բ. "Աստուածասէր եղբարք՝ զԱւետիք և զծնողս իմ յաղաւթս ձեր յիշեսջիք և աղկաղկութեան գրոյս մի մեղադրէք, զի կարողութիւն իմ այդչափ էր„։ 4. Գանձերը գրողին հնագոյն յիշատակարանը կը գտնուի Թղ. 46ա. այսպէս. "ԶՅովաննէս յիշեա, զաստուած ողորմին ասա„։ 5. Թղ. 159բ. Կը տեղեկագրէ Աւետիս թէ ինչպիսի դժուարին հանգամանաց մէջ գրած է սոյն Ձեռագիրս, այսպէս. "Զապիկար և զանարժան գրիչս յաղաւթս ձեր յիշեսջիք, ով դասք լուսերամից, և ախմարութեանս մի մեղադրէք, զի փափագ ունէի և դրամ ոչ. և ես աղերսելով յեղբարցն զթուխտն և զթանաքն, զգրիչն և զայլն որ այդչափ եղև„։ Այս խօսքերէն իսկ ակներև կը տեսնուի՝ թէ նա թուղթին խնայելու համար է՝ որ այնքան խիտ և խառնակ գրած է Ձեռագիրս, հանգոյն սղագրութեան, կամ զանց ընելով յաճախ նման սեմական հին լեզուաց, ոչ միայն ձայնաւորները, այլ և բաղաձայներ, և իրարու միացնելով բառերը։

Informations

. Ձեռագիրս 1820ին մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Մինաս Վ. Բժշկեան, գտած է ձուանչայի փլատակներուն մէջ և յղած ի Վենետիկ։ Մատեանս է Ոսկեփորիկ միջակադիր, որ կը պարունակէ հնագոյն Գանձեր և մինչև ԺԳ. դարու ազգային և օտարազգի Հարց ընտիր ճառեր, մեկնութիւններ և ուրիշ հատընտիր հատուածներն, այսպէս 1. Թղ. 1ա։ Հատուած հնապատում ժծամագըր քէն (այն է Զարթուցեալքս քարոզն և իր աղօթքը)։ "Հաւատով խնդրեսցուք ի նմանէ զքաւութիւն և զթողութիւն մեղաց„ ևն։ Վերջ Թղ. 2ա։ "Նայետ տէր, բարերարութեամբդ քս յերկրպագուս և ի փառաբանիչս անուանդ քում սրբոյ։ Տէր զօրութեանց„ (թերի)։ Դիտելով որ Զարթուցեալքս քարոզին և յաջորդ Աղօթից ընդ մէջ կը բացակայեն Առաւօտ լուսոյ և Աշխարհ ամենայն, կը հետևի ըստ ինքեան, որ Ժամագիրքս Ն. Շնորհալիէն յառաջ գրուած ըլլայ։ 2. Թղ. 3ա։ "Քարոզ (Գանձ, այսպէս իմա և յաջորդքն). Ծննդեան տեառն և մկրտութեան։ Կոյս անապական եւ առագաստ փեսայացեալ բանին՝ սուրբ աստուածածին. որ ի քեզ բնակեցաւ անճառապէս աստուած և մարդ կատարեալ„ ևն։ - Վերջ Թղ. 5ա։ "Աղաչեմք, պաղատիմք, հայցեմք, առաջի անկանիմք, ողորմած, անոխակալ, անյիշաչար երկայնամիտ և բազումողորմ աստուած, և այժմ ողորմե„։ (Խազերով է՝ նման Շարականաց՝ և տեսակ մը չափաւ)։ 3. Անդ։ "Քարոզ տեառնընդառաջին։ Սըրբութիւն սըրբութեանց տէր թագաւոր՝ հայր երկնաւոր և արարիչ բոլորից„ ևն։ - Վերջ Թղ. 9ա։ "Առաքելովք և մարգարէիւք և որ մերն է Լուսաւորիչ, զի արժանի լիցուք տեսանել ըզքեզ յաւուրն աներեկի գալըստեանդ քում։ Եւ այժ(մ) ողորմ„։ 4. Անդ։ "Քարոզ Արմաւենեաց. Եւ ծաղկազարդի։ Աստուած անեղ անպարագրելի, անճառ, անմահից արփի անպատում. երրեակ յատուկ անձնաւորութիւն՝ անբաւ բարձրութիւն, անհաս խորութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 12ա։ "Քաղցըր բըղխումն աղբիւրաց. կենդանարար դեղովըս մաքրիչ՝ խառնեալ ձիրեսցես՝ զհրաժարեալսն ի քէն՝ հաւատով ճըշմարիտ դաւանութեան հանկուցանել։ Եւ այժմ ողորմեա„։ 5. Անդ։ "Քարոզ Յարութեան. Վար(դ)անա ասացեալ։ Ահաւոր մեծութիւն, անճառ էութիւն, բարձրեալ անքըննին։ Անանջըրպետ միաւորութեամբ զուգեալ սուրբերրորդութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 17ա։ "Յոգնահառաչ պաղատանաւք Լուսաւորչին մերոյ՝ հայաստանեայց հայրապետին և ամենայն ըզքեզ յանցեալն և յապագային (այսպէս)։ Վասն որոյ եկեալ հայցեմք ի քոյին գըթութեանցդ։ Եւ այժմ ողորմեաց մեզ տէր„։ 6. Թղ. 17բ։ "Քարոզ Համբարձման տեառն։ Սըրբութիւնք սըրբութեանց՝ աստուած անըսկիզբն, անպարագրելի անիմանալի, ի վեր քան ըզբան. Ծնունդ հաւր՝ նոյնադոյ բնութիւն, իսկութիւն և կարողութիւն„ ևն։ Վերջ Թղ. 21բ։ "Փ. (Փառ) գովեալ և բարեբանեալ քրիստոս թագաւոր, խնամակալ և խաղաղարար„ ևն։ - Վերջ Թղ. 22ա։ "Բազկատարածութեամբ միանձանց կատարելոց պըսակելոցն ընդ քեզ յաւուրըն մեծի։ Ողորմեա„։ 7. Թղ. 22բ։ (Քարոզ) "Հոգոյն գալըստեան։ Գրիգորի Նարեկացւոյ։ Գանձ լուսոյ փառակից որդւոյ. անճառ զաւրութիւն, ահեղ մեծութիւն, անբաւ բընութիւն. լոյս ի լուսոյ, ոգի բարձրելոյ„ ևն։ - Թղ. 26ա։ "Փ. Գերազանց կոչումն և ձայն կենդանի„ ևն։ Վերջ Թղ. 26բ։ "Մեծավաստակ առաքինութեամբ դաւանողին ըզքեզ սըրբոյն Գրիգորի և ամենեցուն մեր Լուսաւորչի. մաքրակրաւնից միանձանց և որ ըզքեզ աստուած խոստովանողաց. որ նորոգես միայն ողորմած զ'ի քեզ գոյացեալքս։ Եւ այժմ„։ 8. Թղ. 27ա։ "Քարոզ վարդավառին։ Ներսիսի ասացեալ։ Ներգործական զաւրութիւն, անեղ բնութիւն ի վեր քան ըզբան. անըսկիզբն և սկսեալ, և բըղխումն անընդհատ, անծին և ծնեալ և ելումն ի յէէն„ ևն։ - Վերջ Թղ. 31բ։ "Ուղղեալ ըզմիտըս բնաւից ի շաւիղս արքայութեանդ երկնից. և ի ծագման քո հայրենի փառաւք յաւուրըն մեծի զորոյ ցուցեր այսաւր ըզտիպ լուսոյ յաղաւտ և չափաւորապէս։ Եւ այժմ ողորմ„։ 9. Թղ. 32ա։ "Քարոզ փոխման աստուածածնի։ Ներսէսի։ Նորահրաշ տաւնիս կուսականաց՝ արփիական համաձայնելով դասուց. երաժըշտական նուէր ներբողից երրակի անձանց, միութիւն երեքսըրբեան նուագեմք„ ևն։ - Վերջ Թղ. 37ա. (նախ Փ.)։ "Մարտիրոսաւք և որ մերն է լուսոյ ծագողաւ. և ամենայն հաւատացելոց շնորհել ողորմութիւն։ Եւ այժմ„։ 10. Թղ. 37բ։ "Քարոզ Առաքելոց։ Եւ մարգարէից։ Գրիգորի։ Գանձ փառաց խորհըրդոց ինքնածագ լուսոյ. գըտեալք ի սկզբանէ և ծածկեալք առ հայր յաւիտեանս„ ևն։ -Թղ. 40ա։ "Փ. Գովեալդ ի վերնոցըն հրանիւթից զօրութեանց աստուածապարփակ երկիր լուսածին„ ևն։ - Վերջ Թղ. 40բ։ "Զի յաւէժզուարճ տաւնիւ բերկրալից ուղիղ դաւանութեամբ գոչելով ասասցուք։ Ողորմ„։ 11. Անդ։ "Քարոզ Խաչի երևման։ Հրաշագործ զաւր ի սկըզբան։ նախագոյից խորհուրդ երրորդութեանըն ծածկեալ։ որ ի վերակառից ջուրցըն կարապետեալ հոգին սուրբ։ շըրջէր խաչանիշ տեառնագրելով ասի բան յիմանալեացս ըզքեզ հոգիագործ„ ևն։ - Վերջ Թղ. 44ա։ "Կարապետ իշխան և իշխաւղ և իշխեցելոց ապաւէն և աւգնական, յաջեասըն միշտ ցընծալ և զուարճանալ։ Եւ այժմ ողորմ„։ 12. Անդ։ "Քարոզ Եկեղեցւոյ։ Ուրախ լեր հարսնացեալդ աստուծոյ՝ կաթուղիկէ եկեղեցի, մայր սիոն. դուստըր դըշխոյ զքաւղ արկեալ ի հանդերձս երևելիս, և ել ընդ առաջ տեառն արքային„ ևն։ - Վերջ Թղ. 46ա։ "Եւ ինքն պատարագի հաւատով՝ ճշմարիտ գառն աստուծոյ։ Եւ ևս առաւ։ Զանձինըս մեր։ (Փ.) և այժմ ողորմեայ մեզ„։ 13. Թղ. 46բ։ "Քարող Ստեփ։ Քարոզ կենդանի և ձայն բանաւոր. ազդումն և պատճառ. շնորհազարդեալ շնորհաւք շնորհաւղին. յարգանդ մաքուր և ի ծնունդս անախտ նախահրաւէր առաքելոց և մարգարէից։ բացաւղ երկնից խորանացն տեսանաւղ„ ևն։ - Վերջ Թղ. 48բ։ "Ուղղել ըզմիտըս բնաւից ի շաւիղս արքայութեան երկնից։ Եւ այժմ ոդորմե„։ Հոս (արտ. լուսանցքին վրայ) կայ՝ երկրորդ զըրչէն. «... չէ ընդ որ ոչ միաբան(ի) Յակոբիկ. Արղ ասէք, եթէ երկոտասան ազգդ միտբանին, և զԱսորիք և Փոանգ էք յիշել. Ասորիք Գ և Դ ցեղ են, Գրիզորիկն և Մելքիկն՝ զՆեստոր նզովեն, այղ խատ..ութիւն չունին որպէս Հոռոմք. Եւ մի բնութիւն ասէ քրիստոսի, բայց խմորովն ընդ Հոսոմին է. և ձէթն և եղն ուտելի։ Փռանգն ջուր չխառնէ՝ որպէս և դուք խառնէք. և նշխարն բաղարջ և օրըստօրեայ է։ և կուրտ երէց։ Դէսպօտ չունին, այլ արջ և խեչափար անխտիր ուտեն, Արդ տես թէ իցե՞ն ընդ ձեզ միաբան... պատարագիչ է ասել. Ի. ցուցանեմ„։ Ընդդիմաբանութիւն է առ Յոյնս, կամ առ համազգի ոք հակառակորդ, Հատուածս կը պատկանի հաւանօրէն՝ աւելի յաջորդ նիւթին քան ասոր։ 14. Թղ. 49ա։ Ընդդիմադրութիւն երկու բնութիւն ասողաց և ջրախառնից։ "Ընդդէմ Նեստորի գրէ Կիւրեղ Աղեքսանդրացի։ Ի թղթին որ առ Սուկիա, թէ. Խոստովանիմք մի բնութիւն բանին մարմնացելոյ, որպէս և հարքն ասացին„ ևն։ - Վերջ Թղ. 49բ։ "Այլ առ ի յայտնութիւն անխառնակութեան երկաքանչիւրոցն՝ մարմնոյ և բանի, այսպէս և զանհասանելին շարադրութիւն հաստատեմք„։ 15. Թղ. 50ա։ Յառաջաբանութիւն Մեկնութեան Արարածոց։ "Բարք է բնաւորեալ առ մարդիկ ի բնութեանս մերում երևեալ, քան ըզտալն՝ զառնուլն ախորժել„ ևն։ - Վերջ Թղ. 50բ։ "Ի խնդրոյ տեառն Համազասպա և Գրի գոր վարդապետի՝ հաւաքումն մեկնութեան սըրբոց արանց՝ Եղիշէի, Եփրեմի, Յոհան Ոսկեբերանի և զորս տեսանէք յանձնիւրսն„։ 16. Թղ. 51ա։ "Լիով պատճառ (Մեկնութիւն) Արարածոց. Սատարեալ ի Վարդան վարդապետէ. Վասն կր(թ)ութեան մանկանց Սիոնի։ Հաւատարիմն գանձուցն աստուծոյ մեծ հազարապետն, երրորդ երկնից արժանաւորն, և անհաս խորոցն բանալին Պաւղոս՝ գոչէ մեծաձայն և ասէ. Հաւատովք իմանամք հաստատեալ զյաւիտեանս„ ևն։ - Վերջ Թղ. 108բ։ "Թէպէտ և մարդն ընդ ամենայն պատւիրան աստուծոյ էանց, այլ բարերարն ոչ զամենայն կենդանիս էառ յիշխանութենէ նոցա՝ զորս գիտէր ի պէտս կարօտութեան նոցա„։ Մեկնութեանս լուսանցից վրայ նշանակուած են Հարց անուանքն՝ իրենցմէ քաղուած հատուածոց 17. Թղ. 109ա։ Ճառ ի բանն. "Եւ ասէ ցիս տէր, այդ դուռն փակեալ կացցէ և մի բացցի, ևն։ Աստուածային արարչագործ բանիւն կրկին իմն էութեամբ հաստատեալ գոյացան էակքս ամենայն, այսինքն՝ ընդ իմանալի և անհիւթ գոյին՝ հիւթաւոր զգալիքս ցուցան„ ևն։ - Վերջ Թղ. 113բ։ "Որ խորհրդեան աւուրս և զօրութեամբ և մեծութեամբ տէրունական տօնիս բացեալ եղիցի ամենայն աշխարհի և եկեղեցոյ սրբոյ՝ ողորմութիւն և գըթութիւն. որում վայելէ։ փառք„։ 18. Թղ. 144ա։ "Վկայաբանութիւն մարգարէից՝ վասն տնօրէնութեան բանին աստուծոյ։ [Ասէ] Դաւիթ, եթէ յառաջ քան զարուսեակ ծնայ զքեզ։ Սողոմոն. Նախ քան զբլուրս ծնայ. եթէ առաքեցաւ ի հօրէ„ ևն։ - Վերջ Թղ. 116ա։ "Աւետարան Մատթ. ասէ. Յայնժամ երևեսցի նշան որդոյ մարդոյ„։ 19. Թղ. 116բ։ Վերջաբան քարողի կած Օրհնութեան (յԱւագ հինգշաբաթի)։ "Արդ կընքեալ և աւարտ արարեալ բանիս՝ տացուք աւրհնութիւն և գոհութիւն ամենասուրբ երրորդութեան։ Աւրհնեալ Հայրն ամենակալ՝ բարերարն և հզաւրն, ահաւոր բարութիւն, սոսկալի ողորմութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 119բ։ "Հանդերձ ամենայն հայաստան հաւատացելովք հօրն իւրում մատուսցէ՝ առհասարակ ամենայն խմբիւս՝ յիւր ուրախարար հարսանիսն մատուցեալ գահագլուխ նստուսցէ զսա յառաջին բարձին, բարձրագոյն պատվելով քան զամենայն քահանայապետս, բերան ի բերան խօսելով՝ փառք„։ Անանուն գրութեանս մէջ (Թղ. 117բ), կը յիշատակուի և սրտակաթ բանիւք կը ներբողուի և կ'օրհնուի նաև Լէոն թագաւորն և իւր պայազատ որդին. հետևաբար գրուած է ծԳ. դարուն։ ս. 20. Թղ. 120ա։ "Յակոր Մծբնայ հայրապետի՝ ասացեալ. Վասն յարութեան մեռելոց։ Զաղօթիցս վարդապետութեան և զհանդերձեալ յոյսոյն յարութեան։ աստուածային պատմէ բանս, զոր հայհոյիշ և զրպարտող լեզուքն ասեն, թէ յարութիւն մեռելոց արդէն իսկ եղեալ է, կամ թէ ամենեքեան կապտիք ի լոյս անդր անշիջանող„ ևն։ - Վերջ Թղ. 128բ։ "Բայց անօրինացն չիք նոցա յիշեցուցիչք առաջի տեառն, զի հեռի է ի նոցանէ հոգին սուրբ, զի շնչաւորք են, և... ութեամբ թաղին„։ (Հայ. և ասորի բնագրի խորագիրներն առ Վրայդի նոյն են, և կը տարբերին առ Գեննադիոսի յիշատակուածէն)։ բ. 21. Անդ։ [Նորին]։ "Յակոբայ ասացեալ. Վասն հովուացն։ Նոր(ք)ին հովիւք ի գըլուխս հօտից, և ջամբեն խաշանց զկերակուրն կենաց. որ տքնին և վաստակին վասն խաշանց իւրեանց. փոյթ յանձին ունիցին խաշանց իւրեանց. և աշակերտ են նոքա տիեզերապետ հովւին՝ որ ետ զանձն իւր ի վերայ խաչին՝ վասն խաշանցն„ ևն։ - Վերջ Թղ. 131բ։ "Խընամեցէք զխաշինս ձեր, զի յորժամ երթայցէք առ վարդապետն հով(ու)ացն՝ մատուցանիցէք զամենայն խաշինս ձեր, տացէ զոր ինչ խոստացաւ ձեզ. (ղի) ասէ. Ի տեղի ուր ես իցեմ, և դուք իցէք. փառք„։ Սոյն երկու ճառերու լեզուն ևս հին է և ընտիր. թէպէտև Յակոբայ քով Մծբնացի կամ սուրբ տիտղոսը կը պակսի, սակայն և այնպէս իրեն վերագրելի են. վասն զի Յակ. Սրճեցւոյ ոճն յայտնի է և գլխովին կը տարբերի ասոնց ոճէն։ Առ Հ. Գ. Զարբհանալեան և Վրայղի յիշուած չէ այս ճառս. հետևաբար դեռ ևս քննութեան կարօտ։ 22. Թղ. 132ա։ "Վասն Սուրբ աստուածին որ խաչեցար։ Վասն որդւոյն աստուծոյ սրբասացութեան որ խաչեցար երգի յեկեղեցիս հա(յ)աստանեաց, զոր բամբասիմք յայլոց։ քան որ ինչ և անգիր աւանդ յուսմանէ եկեղեցւոյ„ ևն։ - Վերջ Թղ. 139բ։ "Զի տէր հրամայէ յաւետարանն, թէ. Տեսանիցէք զորդի մարդոյ զի ելանիցէ՝ ուր էրն զառաջինն. հոգին է կենդանարար, մարմին ինչ ոչ աւգնէ. զիարդ զհոգևորն և զհոգի՝ մարմնաւորքն մարմնաւոր մտօք, մարմնաւոր օրինակաւ կամին քննել և ուսանել։ փառք„։ 23. Անդ։ "Յորդորակ Առաքց՛։ Արդ չիք ոք երանելի քան զառաքեալսն, որ այնպիսումն պատվո և այնքան բարձրութեան արժանաւորք եղեն. չիք ոք ուրեք ի մարդկանէ որ գերազանցեաց քան զնոսա ի փառս„ ևն։ - Վերջ Թղ. 140բ։ "Հրեշտակք երկրաւորք էին և մարդիկք երկնաւորք. նմին իրի տնկեցան ի տան տեառն և ի գաւիթս աստուծոյ ծաղկեցան՝ իբրև զձիթենի, և որպէս զարմաւենի. և են նոքա աւետարանիչք տիեղերական աշխարհիս։ Փառք„։ (Հատուածս կը թուի Սարգսի Յով. Ա. թղթի մեկնութենէն, թէպէտ և վերջաւորութիւնը Գանձի ձև ունի)։ 24. Թղ. 141ա։ Ներբողեան խաչի (անվերնագիր և սկիզբէն թերի)։ "Քանզի խաչիւն վերստին դրախտ մեզ բացաւ. խաչիւն ծառն կենաց մեզ տուաւ։ խաչիւն դևք փախստական եղեն„ ևն։ - Վերջ Թղ. 142ա։ "Անդ Ադամաւ ելն ի դրախտէն, աստ՝ քրիստոսիւ մտանել ի դրախտն„։ 25. Թղ. 142բ։ Հատուած ճառին Մամբրէի, Ի յարութիւն Ղաղարու։ "Բայց մեք, ով սիրելիք զարթուցա... թիւս ձեր, անդէն ի նոյն հրաշագործութեան դարձուսցուք զբանս„ ևն։ Վերջ Անդ։ "Կարասցուք ժամանել ընդ առաջ նորա պայծառ լապտերօք, և լինել արժանի ընդ հրաւիրեալսն ժառանդելով զարքայութիւն։ փառք„։ (Սկիզբէն թերի է)։ 26. Թղ. 144ա։ "Յաղագս խաչի։ Մագեսցէ մեզ ի բարձանց բարձրելոյն ողորմութիւն տեառն, որպէս ասէ մարգարէն, և ցուց(ց)է մեզ զօգուտ հոգւոց մերոց, և զշահ մտաց մերոց, որ կայր ծածկեալ գանձս առ աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 147բ։ "Եւ որք կուսութեամբ նահատակին՝ զցանկականն շիջուսցեն ընդ տիրամօրն և Յոհանու պսակաց (այսպէս). փառք յաւ„։ 27. Թղ. 148ա։ "Պատմութիւն վասն անքուն որդանց. Վարդան վարդապետի։ Օն արդ եկայք այսօր ժողովեցարուք ի միասին՝ առաջնորդք և թագաւորք, իշխանք և դատաւորք, և ամենայն ժողովուրդք աստուծոյ„ ևն։ Վերջ Թղ. 152ա։ "Զի զճշմարիտն խոստովանիմք, և դուք խնդրեցէք զթողութիւն յաստուծոյ ինձ և ծնողաց իմոց, և աստուած որ քաւիչն է յանցանաց թողցէ զձերն աստ և ի հանդերձելումն„։ Ճառիս վերջը դրուած յիշատակարանէն կարծուի թէ գրուած է ի թու. հայոց ՉճԳ ( = 1154), զի Թղ. 151բ. կը գրէ այսպէս. "Եւ արդ ածցուք զմտաւ միշտ յԱդամա մինչև ի մեզ, որ է Բվականս Զ8. Գ. որ լինի ամք ԶՌ. ԶՃ. ԺԹ„։ Սակայն այս թուականս և ոչ իսկ Մեծին Վարդանայ բընագրի գրութեան՝ թող թէ օրինակիս գրչութեան կրնայ պատշաճիլ որ ԺԴ դարուն է հաւանօրէն, բ. 28. Թղ. 152բ։ "Քարոզ Վարդան վարդապետի։ Յետին ժամանակս որ անդառացեալ էր խորհուրդ եկեղեցո և աստուածեղէն հաւատոյ և պատիւ քրիստոնէութեան։ ամենայն բարի պակասեալ և սատանա իւր չար ոտիւքն կոխեալ էր զքրիստոսական հաւատս„ ևն։ - Վերջ Թղ. 159բ։ "Զհարիւրաւորն, զվաթսնաւորն, զերեսնաւորն յայս կենցաղումս, և ի հանդերձեալն զայն՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց„։ 29. Թղ. 160ա։ "Երանելոյն Թէոփիլոսի ասացեալ Ներբողե(ա)ն սուրբ և պսակազգեաց քառասնիցն։ Բուրաստան ծաղկազարդ՝ քառասնաթիւ։ ծառիւք զարդարեալ՝ արմատացոյց մեզ լիճն քաղաքին Սեբաստիո, ձմեռնատունկ վայելչացեալ եդեմային սաղարթաճեմ ոստօք, որ ոչ թափի. և ոչ թարշամեցուցանէ և ապականէ ժամանակն ձմերան, այլ իբրև գարնանաբուխ արիւն՝ ներկ մանուշագոյն„ ևն։ Վերջ Թղ. 175բ։ "Ոչ եթէ գերևելի բոց հնոցին շիջուս(ց)ուք, այլ զծածկեալ բորբոքումն ցանկութեան, և արքայութեան արժանաւորել որոց լիցի մեզ ամենեցուն հանդիպել շնորհօք և մարդասիրութեամբ տեառն մերոյ յիսուսի քրիստոսի որում„։ (Յոյժ գեղեցկայարմար և վսեմ ճառիս հեղինակն հոս որակուած չէ. ուրիշները՝ Աղեքսանդրիոյ պատրիարքին կը վերագրեն, բայց կարէ և Յոհ. Ոսկեբերանի աշակերտն Թէոփիլոս ըլլալ, քանի որ մանաւանդ թէ միոյն և թէ միւսին յուն. բնագիրը կը պակսի)։ 30. Թղ. 175բ-176ա։ "Երանելոյն Աբ(բ)ա Եփրեմի Խորին ասորոյ ասացեալ. Ի սուրբ Ստեփաննոս Նախավկայն։ Անդրանիկն մարտիրոսաց կոչեաց զիս .ի հոգևոր հարսանիսն իւր. շնորհեա ինձ, տէր, պարգևօք մտանել առ նա, և ուրախանալ յառագաստ նորա„ ևն։ - Վերջ Թղ. 178բ։ "Եւ ինքն ընթացեալ յառաջագոյն ի ճանապարհս չարչարանացն և արեան, և եղև օրինակ յետնոցս։ Նմա փառք„։ (Հմմտ. տպգ. Վենետկոյ, որուն վերջաբանի "Օրհնեալ է քրիստոս„ ևն, բառերը կը պակսին Օրինակիս մէջ)։ 31. Թղ. 179ա։ "Յաղաւս վերափոխման աստուածած(ն)ին ի վերին խորան լուսոյ (անանուն)։ Գերահրաշ պանծալի է տաւնք աստուածայինն յայտնութեան, ընդ որում և սըրբոցն դասուց տաւնախմբութիւնք կատարին յեկեղեցիս հաւատացելոց„ ևն։ - Վերջ Թղ. 190ա։ "Եւ համաձայն հոգևոր նվագարանաւ սաղմոսաց աւրհնեսցուք հանապազ միշտ և յաւիտեան և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Անանուն, բայց ընտիր հառս շատ կը տարբերի Նիկոդիմոսի, Մ. Խորենացւոյ, Եպիփանի, Դիոնեսիոս Արիսպագացւոյ և Զաքարիա կաթողիկոսի մեզ ծանօթ ճառերէն, իր աղերսներով հանդերձ։ Սկիզբէն մինչև Թղ. 182բ, այն է՝ առաջին մասին մէջ, կը ճառէ աստուածային բանին անճառ ծնընդեան և մարմաւորութեան մեծ խորհուրդին վրայ ի Ս. Կուսէն, պատշաճեցնելով անոր, - ներբողարար, - Ս. Գրոց և առաքելական հարց մարզարէահրաշ ասացուածները։ Իսկ Բ. մասն, այսինքն Թղ. 182-188ա, ուր կ'ընէ նախ պատմագրաբար Տիրամօր ազգաբանութիւնն և ապա նընջումը, ինչպէս նաև անոր թաղման, կիպարիս փայտի վրայ ապաւորեալ կենդանագրին, Բարթո ղիմէոս առաքելոյն ձեռքով ի Հայս տարուելուն, են, պարագաներն՝ յէականս Մ. Խորենացւոյ առ Սահակ Արծրունի գրած թուղթին, կամ Հոզեաց վանքի պատմութեան համաձայն են. բայց նորանոր յաւելուածներով չափազանցուած երբեմն։ Յատկապէս վերափոխման համար ոչ միայն բոլոր հրեշտակաց դասակարգութիւններն և զՔրիստոս, այլ և համօրէն նահապետներն, մարգարէներն, հայրապետներն և կուսանք և արարածք ամենայն հոն, այն է ի Գեթսեմանի կ'իջեցնէ։ Իսկ վերջին մասն ինքնուրոյն է և անկախ։ Ճառիս հեղինակն հայազգի մէկն ըլլալու է։ վասն դի՝ վերոյիշեալ օտարազգի Հայրերէն ոչ մէկը խօսած չէ Հոգեաց վանքի տիրամօր պատկերին վրայ՝ պատմական և տեղագրական տեղեկութիւններով։ Բ. Վերափոխման Շարականէն ևս երկու տեղիք մէջ բերուած են հոս՝ բառացի կերպով։ Եթէ Շարականս Խորենացիէն յօրինուած է, պէտք է որ նա ալ Խորենացիէն ետքը գրած և անոր յիշեալ թուղթին վրայ ձևած և ընդարձակած ըլլայ իր ճառը. իսկ եթէ Ան. Շիրակացիէն, այն ժամանակ խնդրական կը մնայ միոյն կամ միւսիծ առաջնութիւնը, դիտելով մանաւանդ՝ որ Դիոն Արիսպագացւոյ առ Տիտոս զրած Թուղթին մէջ (տես Թ. 204. §. 37. Թղ. 351բ) ևս կը գտնուին սոյն տեղիքս, ըստ որում ցոյց կու տայ հոն դըրածս ծանօթագրութիւնը։ Թէ՛ լեզուին և ոճին և թէ մանրամասն տեղեկութեանց համար շատ ուշագրաւ է։ 32. Անդ։ "Անուանք սուրբ մարգարէից և կարգ, և թէ յոր(ում) ժամանակս էին։ Ի Դաւթայ գտեալ։ Ովսէ ի սկսման. ԲԺ.իցն՝ ի ցեղէն Իսաքարայ։ Ամովս... ի ցեղէն Զաբուղոնի։ Յովէլ ի ցեղէն Ռուբէնի, յագարակէ Բեթաբր...„ ևն։ - Վերջ Թղ. 191բ։ "Որպէս զի ազգ արանց և կանանց հասարակ շնորհի փրկութեանն արժանաւորք եղեն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որ է աւրհնեալ ընդ հաւր և ընդ ամենասուրբ հոգոյն յաւիտեան զաւիտեանս ամէն„։ (Հմմտ. Անկանոն գիրք Հին Կտակ. տպ. ի Վենետիկ. ուր անանուն է գրուածս)։ 33. Թղ. 192ա։ "Յաղագս կա(յ)սերաց Հոռոմոց. համառաւք(տ) և առձեռն։ Գայիոս կոչեցեալն Յուլիոս՝ ամս Դ. և ամիսս Բ։ Աւգոստոս ամս ԾԶ. և ամիս(ս) Զ. յորոյ ի ԽԲ. ամի ծնանի քրիստոս աստուած ի Բեթղ(եհ)էմ ըստ. մարգարութեան Միքիա„ ևն։ - Վերջ Թղ. 193բ։ "Միւս Յուստիանոս ամս Թ. սա կամեցաւ բառնալ զաղմուկ ժողովոյն Քաղկեդոնի, բայց ոչ թողացուցին զնա պարտիչք և խաբեբայք„։ (Հմմտ. Անանուն Ժամանակագ. կամ Ան. Շիրակ. տպ. ի Վենետիկ 1904)։ 34. Անդ։ "Անուանք մարգարէիցն։ Առաջին՝ Մովսէս։ Բ. Դաւիթ։ Գ. Գաթ։ Դ. Նաթան։ Ե. Ասափ։ Զ. Աքիա։ Է. Սամուէլ„ ևն. - Վերջ Անդ։ "ԼԱ. Զաքարիա։ ԼԲ. լըրումն մարգարէից՝ տատրակն անտպատին Յովհաննէս„։ 35. Անդ։ Մեկնութիւն Այբուբենի։ "Այրն թագաւոր է։ Բ.էն՝ առաքեալ։ Գ. գանձաւոր։ Դ. դեսպան։ Ե՝ խրատտու։ Զ՝ վաճառական։ Է՝ սպասաւոր։ Ը՝ դռնապան։ Թ՝ անտես„ ևն, - Վերջ Թղ. 196բ։ "Պատմէ իմաստունն՝ հակառակ գոյ մեծութեանն՝ աղքատութիւն, առողջութեան՝ հիւանդութիւնն„։ Լեզուն և ոճ գրութեան հին է և ընտիր. յոյժ հետաքրքրական է և ուշադրութեան արժանի, զի յառաջելով կը փոխուի ժամանակագրական և բիբլիական բազմապիսի իրաց և մեկնաբանութեանց։ 36. Թղ. 197ա։ Վասն խազեցարի։ "... սո... զի պարտ է զխաչեցարն ընդ(դ)էմ (ի դէմս) որդո ասել. Նեքտառի։ Արդ չեղև հնար Յուսէփա զմարմին տեառն յիսուսի քրիստոսի ի խաչէն իջուցանել կամ զբևեռն հանել՝ մինչև ամբարձեալ զձեռս իւր երիցս անգամ ասաց զՍուրբ աստուածն և ապա իջուցեալ թաղեաց„ ևն։ - Վերջ Թղ. 198բ։ "Այսպէս եղիցին քեզ ամենայն խաչաձևք պաշտելիք յանդառս մայրեաց, այլ և ինչ խաչաձևք են ի շէնս„։ (Ամբողջապէս հաւաքում մ'է ազգային և օտարազգի հին հարց և հօտապետաց վկայութիւններու՝ ի խաչն քրիստոսի)։ 37. Անդ։ "Նախերգանք։ Վերջացելոց յառաքինութեանց և օտարացելոց ի բարի գործոց՝ ոչ է պարտ համարձակապէս ձեռնամուղ լինել ի տեսութիւն աստուածային իմաստիցն. զի թեպէտև հրաման է քննել զգիրս տէրունականս, սակայն այնոցիկ որ մաքուր ունին [դիտումն] մտացն առ աստուածայինսն„ ևն։ Վերջ Թղ. 200ա (թերի)։ 38. Թղ. 200բ։ "Ներսիսի հայոց կաթողիկոսի։ Որ առ Մանուէլ թագաւոր. Ի Հաւատոց թղթէն։ Այլ և խառնի ընդ մարմնոյ անմարմին բանն„ ևն։ - Վերջ Անդ։ "Վասն անշփոթ և անայլայլելի՝ և ոչ վասն բաժանման և բնութեանց զ(յ)ատուկսն տալոյ՝ երկոքեանս ի սահման ուղղափառութեան են„։ 39. Անդ։ "Վկայութիւն վասն ծննդեան տեառն և մկրտութեան, զի պարտ է ի միում աւուր առնել՝ յունուարի. Զ։ Կարգեցին առաքեալքն զօր ծնընդեան տեառն յունվարի ի. Զ։ Աստուածաբան կարգեաց եկեղեցո ի վեցն Յունվարի զօր ծնընդեան տեառն և զյայտնութեան։ Ի Փետր. ԺԴ։ զեկաւոր(ումն) ի տաճար քառասնօրեայ նորին տեառն„ ևն։ - Վերջ Թղ. 205բ։ "Ի ձեռն Կոստանդիանոսի հաստատեցաւ տօնախմբութիւն խաչիս՝ ըստ Հոռոմոց տոմարին՝ ի Սեպտեմբերի ի. ԺԴ։ ոչ նմին աւուր կատարել զտօնախմբութիւն, զի օր յարութեան չքնաղ եղանակաւոր ձայնիւք պատվի առանց տէրունեան խաչին, վասն որոյ հարկե ցաք ոչ յայլ որ տօնել, այլ ընդ քրիստոսի յարութեանն։ այլ յեռաջն է գրած„։ Գրուածս խտացուած է աղգային և օտարազգի բազմաթիւ Հարց վկայութիւններով. բայց յաճախ անյարմար և քմահաճ կերպով քաշքշուած։ 40. Անդ։ "Առաքելոցն յորդորակ. Վարդան վարդապետի։ Եւ արդ չիք ոք երանելի քան զառաքեալսն որ այնպիսումն պատվր և այնքան բարձրութեան արժանաւորք եղեն, ևն։ - Վերջ Թղ. 206բ։ "Եւ ի գաւիթս աստուծոյ ծաղկեցան իբրև զձիթենի և որպէս արմաւենի. նոքա աւետարանիչք„։ (Նոյն է վերնոյն հետ. Հմմտ. §. 23. Թղ. 139բ)։ 41. Թղ. 207ա։ Դարծեալ մեկնութիւն ի բանն. "Եւ ասէ ցիս տէր. այդ դուռն փակեալ կացցէ և մի բացցի՛։ Տեսիլ կառացն զոր ետես։ ի վերա, որոյ էր փառք աստուածութեանն բազմեալ ընդ արևելից դուռն, զոր այժմ փակեալ տեսանէ, ետես մտեալ ի տաճարն„ ևն։ Վերջ Թղ. 209ա։ "Այսպէս և այս դուռն տխեալ և անմտանելի մարդկան պահեալ. իսկ բանալն՝ գլուսափայլութիւն խորհրդոյ նորա, (կը մնայ թերի)։ 42. Թղ. 209բ։ Հարցումն ի վերայ նաւակատեաց։ "Զի՞նչ է այս Գ. Խ. նաւակատիքս, զի ոչ գոյ մսակերութիւն ի մէջ քրիստոնէից։ Պխ. նաւակատիքս բարձրագոյն խորհրդով տեսանի և աստուածատեսագոյն քան զամենայն տօնս„ ևն։ - Վերջ Անդ։ "Աստուածահաճոյ հրաման սպանանել զերկրաւորն և զգենուլ զէն լուսոյ. այս է նաւակատիք„։ (Կը թուի թերատ, զի առանց վերջակէտի կ'աւարտի)։ 43. Թղ. 210ա։ "Վարդան վարդապետին է։ [Երկինք՝ եկեղեցի։ Արեգակն՝ քրիստոս և Աւետարան„) ևն, քանի մը բառերու մեկնութիւն, ապա անմիջապէս։ "Երանեալ է այր՝ որ ոչ գնաց. և այլն։ Արդ՝ ո(զ)բաղեալ է ամենայն մարդ ընդ հեշտութիւն աշխարհիս, ի կերակուրս, ի փառս, ի ցանկութիւնս, ի մախանս և քաղցել է ընդ այս. զի զի՞նչ այլ իրք թուի վավաշոտին երանութիւնն՝ քան զպոռընկութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 214բ։ "Քանզի այլ ամենայն ամբարշտաց՝ կամ հուր է տանջողական, կամ խաւար է արտաքին, կամ այլ ինչ մեծամեծաց ի փոքրագունիցն, ըստ մեղացն զանազանութեան„։ 44. Թղ. 215ա։ "Երանելոյն Եփրեմի ասացեալ։ Տիեզերաց վարդապետի։ Եղբարք իմ սիրելիք, և քրիստոսասէր ժողովուրդք. լվարուք ինձ, և ի միտ առէք զքարողս և զպատուիրանս զայս, զոր հանդերձեալ եմ պատմել ձեզ„ ևն։ - Վերջ Թղ. 230ա։ "Որ ասաց ցՊետրոս. Դու ես վէմ, և ի վերա այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ, և դրունք դժոխոց զնա մի յաղթահարեսցեն. որպէս, օրինակ իմն, Պօղոս գրէ, թէ հիմն այլ ոք ոչ կարէ դնել քան զեդեալն՝ որ է յիսուս քրիստոս. փառք„։ Օրինակիս մէջ շատ աւելի ընդարձակ է հտոս (Հմմտ. Թ. 203, §. 29. Թղ. 108ա2-111բ1։ Թ 240. §. 34. Թղ. 69ա-70ա)։ ԺԳ դարուն յերիւրուած է հաւանօրէն Վարդանայ ծերոյ ձեռքով, և անոր նոյնանիւթ ճառին հետ միացուած։ Միջնադարեան անկեալ լեզուն, ոճը և այլ պարազաներն իսկ յայտնի կ'ընեն անոր անհարազատութիւնը Յամենայն դէպս՝ օրինակս միւսներէն աւելի շահեկան է, յատկապէս Չորեքշարթի և Ուրբաթու խիստ պահեցողութեան նկատմամբ Հայոց քով, կ անոր խորհրդական պատճառքն, 45. Թղ. 231ա։ "Հարցումն Աթանասի։ Ուստի հաստատին ոգի մարդոյ։ Պատասխանի հրեշտակին. Ոգի մարդոյ գոյութիւն է իմանալի։ Ի նմանութիւն հրեշտակաց„ ևն։ Վերջ Թղ. 237ա։ "Զի ի մարմնոյ անդի շնութիւն, հեշտութիւն, որպէս զոհ մատուցանէ սատանայի զսերմունս իւր և այլ պէս պէս ազգի ազգի„։ 46. Թղ. 237բ։ "Յոհաննու Ոսկեբերանի (յորդորակ)։ Տէրն մեր յիսուս քրիստոս ուսոյց մեզ, եթէ անհնար է առանց եղբայրսիրութեան և ողորմութեան և խոստովանութեան յաստուծոյ սէրն խառնիլ, կամ ողորմութեան աստուծոյ հասանել„ ևն։ - Վերջ Թղ. 238ա։ "Ահա աւուրք գանձելոյ կեանս յաւիտենից. մի ոք մուրական մնասցէ և տառապեալ. ահա աւուրք բաշխման՝ յորս քրիստոս բաշխէ ամենայն քրիստոնէից, մի ոք աներան կալցի„։ 47. Թղ. 238բ։ "Խորհուրդ Եկեղեցոյ։ Նաւ՝ եկեղեցի. նաւապետ՝ հայր. նաւավար՝ որդի. նաւահանգիստ՝ հոգին սուրբ. առագաստ՝ խաչն փրկչական. թիակն՝ առաքելոցն պարք. խարիսխ անշարժութեան՝ հաւատք. պարանք որ աստ և անդր ձգելով՝ հին և նոր կըտակարանք. բեռինք՝ մարդկան ոգիք լուսաւորեալք աւազանին լուսովն. ծով՝ աշխարհս. ալիք՝ սատանայի փորձութիւնքն. հողմ՝ օտարական հերձուածողացն սեւագունդ ջոլիրքն որ տարամերժեն յեկեղեցւոյ սրբո. որ փարախ էք բանաւոր ոչխարաց. որք գազանաբար գողանան և օձտեն ի ճշմարիտ և յառողջ հաւատոյն. օձաբար սողին և գազանաբար ընդոստուցանեն„ ևն։ - Վերջ Թղ. 248բ։ "Որպէս զի ընկալցի զմեզ և զբանս մեր, քաղաքակից լինել մեզ սրբոցն և աստուածասէր անձանց. որպէս զի ի տաճարի նորա ամենեքեան ասասցուք փառք հօր և որդո և հոգոյն սրբոյ երիս„։ Հսմտ. Թ. 251. §. 37. Թղ. 167ա-177ա։ Որուն սկիզբը պակասաւոր է սակայն. այս օրինակս կը լրացնէ անոր պակասը։ Կան գրուածիս մէջ շատ հետաքրցրական և կարևոր քննելիք՝ հին և ծոր արարողութեանց և եկեղեցւոյ մէն մի կագմածոյն խորհրդապաշտ մեկնութեանց և նշանակութեան համար։ Շարաբանութիւնը խիստ յստակ է, կանոնաւոր և վայելուչ. զերծ ըլլալով նախընթացին սխալագրութիւններէն. իսկ ոճ գրութեան կարուկ և ազդու։ Անանուն հեղինակիս հայազգի ըլլալն առանց երկբայութեան է, վասն զի կը յիշատակէ զԳր. Լուսաւորիչն մեր և գՍահակ Պարթև՝ իրենց Տեսիլներով։ Այս գրուածիս և Յոհ. Օծնեցւոյ գործոց մէջ իբրև երկբայական հրատարակուած Երկրորդ ճառին՝ Յեկեղեցի (տես տպ. ի Վենետիկ 1833, եր. 130-144) միջև կան սերտ աղերսք, կամ բառացի նմանութիւններ. բայց ամբողջութիւնն, իրաց կարգաւորումն և շարագրութիւնը մեծապէս կը տարբերին Օծնեցւոյ յիշեալ ճառէն։ Նախ որ գրուածիս ոչ միայն առաջին մասը սեփական է անանուն հեղինակիս և չի գըտնուիր Օձնեցւոյ ճառին մէջ, այլ նոյնանիւթ կահուց և կազմածոց մեկնութեամբք իսկ անանուծ հեղինակս աւելի պարագայալից է և փարթամ՝ աստուածաբանական և սրբախօսական տեսութիւններով, Ուստի կամ սա՝ Օձնեցւոյ յիշեալ ճառին վրայ ընդարժակուած է, և կամ Օձնեցին՝ զանի ճանչցեր է երբեմն և օգտուած այն չափով։ Յամենայն դէպս՝ նիւթական եկեղեցւոյ և հոգեւորին կատարելագոյն մեկնութիւնն է այս, և իրաւամբ խորագրուած. Խորհուրդ եկեղեցւոյ։ 48. Թղ. 249ա։ Խրատք շահեկանք (սկիզբն և վերջը թերի)։ "... առաջին իմաստութեանն աստուծոյ... (անընթեռնլի) նորայ պատրաստեալ հանգ... բռնաւորացն և զտանջանս մեղաւորացն„ ևն։ - Վերջ Թղ. 252բ։ "Զոր Յոհա(ն)նէս ետես ի Յայտնութեան. Ոչ քաղցիցեն, ասէ, ոչ վաստակեսցին, և ոչ ինչ մեղիցէ նոցա ցուրտ և ոչ տօթ... առաջի աթոռոյն աստուծոյ„։

Content