Other notices
— - Bibliographic notice
183
ԱՒԵՏԱՐԱՆ ՂԸ
ԺԷ դար - ԺԸ դար

ID
Number
183
Old record number
1580
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ՂԸ
Start date
ԺԷ դար
End date
ԺԸ դար
Date details

անյայտ, հաւանօրէն Ժէ. դա։ րուն վերջերը կամ ԺԸ.ին սկիզբը։

Copy place
՝ անյայտ։
Reference
Type
Number of pages
318
Dimension
18,2x13,2 (12x 8)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 12x3,5։
Writing details

՝ բոլորգիր մանր և մաքուր։ Տնագլուխներն փոփոխակի մէկ մը ոսկեգիր են, մէկ մեալ կապուտագիր. իսկ մեծ գլուխներուն առաջին տողն ոսկեգիր է միշտ և երկրորդը կարմիր Չորս Աւետարանաց առաջին երեսին սկզբնատողն եռագունեան մեծ ծաղկագիր է՝ ոսկեհուռն. երկրորդն՝ կապուտագոյն երկաթագիր. երրորդն՝ ոսկեզօծ եր։ կաթագիր. չորրորդն կապոյտ բոլորգիր, և նինգե, րորդն դարձեալ ոսկեզօծ բոլորգիր, որոնք կիսախո րաններուն շուքը կը յաւելուն։

Codicology

25, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

՝ մագաղաթ ջինջ և ազնիւ, տեղ տեղ հաստկեկ և տեղ տեղ ալ նուրբ։

Number of lines
21։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շիկագոյն, պարզ զարդերով. առաջին կողին երեսը ոսկեգոյն կիտուածով և կարմրով նկարուած է՝ մէջտեղը՝ մեծ խաչելութիւն, որուն տարածեալ բազուկներուն ներքև կան արեգակն և լուսին, արական և իգական կերպարանօք. իսկ առընթեր՝ Տիրամայրն և Յովհաննէս։

State of preservation

լաւ պահուած է, միայն առաջին կողն մէջտեղէն կո, տրուած է՝ հորիզոնական գծով՝ և ներսէն կարմիր կաշիով կապուած. նոյնագոյն կաշիով նորոգուած է նաև ամբողջ կռնակն։

Copyist
Owner

նախկինն անյայտ, ապա Հ. Մինաս Ղ. Բժշկեան և Ղարասու պագարի Աստուածածին եկեղեցին։

Commanditaire
Illuminator
և
Binder
անյայտ։
Parchment flyleaf

՝ եկամուտ չեն այլ թերթին մասը կը կազմեն։

Lettrines

շատ յանախ, մարդագիր, գազանագիր և մեծաւ մասամբ թռչնագիր։ Ամէնքն ևս եռագունեան և ոսկեզարդ -

Initials

Marginal illuminations

շատ յաճախ, գրէթէ ամէն է ջերը. մարդագիր, գազանագիր և թռչնագիր եռագունեան և ոսկեգարդ։

Images

19 մեծ. Թղ։ 3բ. (Աւետումն)։ Թղ. 4ա. (Երկրպագութիւն մոգուց)։ Թղ. 5բ. (Գալուստն քառասնօրեայ ի տաճարն)։ Թղ 6ա. (Մկրտութիւն)։ Թղ. 7բ. (Այլակերպութիւն) շատ գեղեցիկ։ Թղ. 8ա. (Յարութիւն Ղազարու՝ սրտաշարձ տեսարանաւ)։ Թղ. 9բ. (Մուտք Քրիստոսի յԵրուսա։ ղէմ)։ Թղ. 10ա. (Ընթրիք)։ Թղ. 11բ. (Ոտնլուայ)։ Թղ։ 12ա. (Ընբռնումն Քրիստոսի)։ Թղ. 13բ. (Երթն քրիս. տոսի ի Գողգոթայ)։ Թղ. 14ա. (Խաչելութիւն)։ Թղ։ 15բ. (Երևումն Քրիստոսի առ Մարիամ և Յովսէփ։ անսովոր)։ Թղ. 16ա. (Համբարձումն)։ Թղ. 17բ. (Գալուստ Հոգւոյն ի վերնատուն)։ Թղ. 18ա. (Վերջին դատաստան)։ Թղ. 22բ. (Մատթէոս) զահուն վրայ բազմած է, և իր խորհրդանշան հրեշտակը դիմացը կան։ գնած։ Թղ. 112բ. (Մարկոս՝ բազմեալ)։ Թղ. 166բ. (Ղու. կաս՝ բազմեալ)։ Թղ. 250բ. (Յովհաննէս և Պրոխորոն բազմեալք յայրի)։ Ամէնքն ևս բազմագունեան են ոսկեզարդ և պայծառ։ Ասոնցմէ զատ կան լուսանցից վրայ 253ալ փոքր պատկերք, որոնց մեծագոյն մասը խմբովին են և իրարմէ անջատ, այնպէս որ եթէ առանձին հաշուուին՝ 300ը կ՝անցնին։ - ԼՈՒ. ՍԱՆՑԱԶԱՐԴՔ շատ յաճախ, ամէնքն ևս եռագունեան ոսկեզարդ. որոնց սակայն մեծագոյն մասը փոքրին պատկերներ են, որք էր յաւելուն Աւետարանիս գեղարուեստանան արժէքը, ամենէն փարթամը՝ եզերապատկերներով։

Canon tables 1

10 (տես Թղ. 19բ, 20ա, 21բ, 22ա, 23բ, 24ա, 25բ, 26ա, 27բ, 28ա). առ հասարակ սիւնազարդ, ծառազարդ՝ թռչուններով և գազաններով. բազմագունեան են և ոսկեզարդ, գոյներն թաւշենման և ազնիւ, մանրանկարքն ալ նուրբ և փափկերանգ։ Մէն մի զոյգի ճակատներն (քառակու։ սի) իրարու նման են ընդհանուր կերպով, սակայն սիւներն և այլ մանրամասնութիւնք տարբեր երան, գ6ք և մոտիւներով յարդարեալ։ Առաջին զոյգի սիւ, ները վարդակարմիր են՝ սպիտակ կիտուածով. կարիատիդներն՝ թևաւոր (հրեշտակաց) գլուխներէ կազ։ մուած. Յակատին կեդրոնը՝ գոթածև կամարի ներքև - կանաչ և ծաղկազարդ պարունակի մէջ - կանգ. նած են Եւսեբիոսի և Կարպիանոսի մանրանկարներն սպիտակ մագաղաթներըիրարու կարկառած։ Երկրորդ գոյգին ճակատին շէնքը նոյն է երկուստեք, այս ինքն՝ արիւնագոյն ձողերով մեծ եռանկիւն, մէջը և եգերքները գունագեղ դրուագներ՝ ոսկեզօծ ենթակայի վրայ։ ձոգիս առաջնոյն միջնասիւնը կա պուտագոյն է, սպիտակ օձապտոյտներով և կիտուա։ ծովք, առանց ախաւեղագէսի և պատուանդանի. իսև երկու եզերասիւներն վարդակարմիր են, կրկին կարիատիդներով, այսինքն աջակողմեան սեան մերին կարիատիդը դարձեալ հրեշտակ մէ, իսկ ստորինն՝ առիւծագլուխ. իսկ աջակողմեանին վերին կարիատիդը մոխրագոյն անգղ և ստորինն՝ եղջիւրաւոր և կովակերպ մարդագլուխ մը։ Երկրորդին եզերասիւներն դարձեալ առաջնոյն պէս վարդակարմիր՝ ունելով թէ վերը և թէ՝ ստորոտը կէս հրեշտակ կարիատիդներ. իսկ միջնասիւներէն ձախակողմեանր բոջագոյն է՝ ոսկեզօծ օձապտոյտներով, իսկ աջակողմեանը մութ կանաչ՝ մոխրագոյն կիտուածովք, և երկուքն ալ առանց կարիատիդներու։ Երրորդ զոյգի ճակատներն դէպ ի վեր բացուած բոցագոյն եռանկիւններ են, և ամէն կողմէն գունագեղ դրուագներ։ Իւրաքանչիւրն երեք սիւներու վրայ կանգնած. միջնասիւները կապոյտ են և առանց կարիատիդներու և ախաւեղագէսներու, իսկ եզերասիւներն առաջնոց պէս վարդագոյն։ Վերին կարիատիդներն ալ արծիւներ կամ բագէներ են, իսկ ստորիններն՝ երկնա, գունի զարնող սպիտակ ոչխարներ, որ իրենց ուսոց վրայ կարմիր գնդակներ կը կրեն։ Չորրորդ զոյգի սիւները նախընթացներուն համանման են, միայկ թէ ստորոտն ունին փոխանակ ոչխարաց՝ շիկագոյկ առիւծագլուխ կարիատիդներ։ Երկու ճակատներուէ մէջտեղ ևս կան երեքական հրեշտակիկներ. և վերջինը ասով կը զանազանի առաջին ճակատէն, ոլ հրեշտակներուն ստորևը՝ փոխանակ ծաղկեայ դրուագ, ներու՝ ձգուած է ոսկեգր մանուշակագոյն կիսաբո, լոր կամար մը, որուն տակ կանաչագոյն յատակի վրայ զետեղուած է ոսկեզարդ գրասեղան մը։ Զոյգիս վերի թակաղակներէն միոյն ծախ և միւսին աջակողմեան ծայրին վրայ կանգնած են մի մի դեղնորակ առիւծներ. իսկ ստորիններէն առաջնոյն վրայ կը բարձրանան պտղալից արմաւենիներ և թռչուն, ներ, իսկ վերջոյն՝ Սաբեկայ ծառը՝ յորմէ կախուած է սպիտակ խոյն։ Հինգերորդ զոյգին՝ առաջնոյն սիւները՝ նախընթացի գոյներով են, իսկ վերջնոյն եզերասիւները բոցագոյն կարմիր են։ Եզերասիւներէ ոչ մին կարիատիդներ չունի, այլ թէ՝ վերը և թէ ստորոտը գնդակներ, փոքրիկ խարիսխներու կաս սիւնագլուխներու միջև, Խորաններէս առաջնոյս ստորին թակաղակին ձախակողմեան ծայրին վրայ նկարուած է պաղալից արմաւենի մը, որուն վրայէն դէպ ի վար կը թռչի գորշագոյն աղաւնի մը, և աչ ծայրին վրայ ալ նոյնագոյն ձկնկուլ թռչուն մը՝ կար։ մրախայտ ծուկը բերնին մէջ. իսկ վերին թակաղա կին աշակողմեան ծայրին վրայ կանցնած է նետաձիգ հրեշտակ մը, և հանդիպակաց ծայրին վրայ ալ մարդակերպ կապիկ մը՝ կարմիր գուլպայոմ՝ որ պտուղ կ՝ուտէ, և նետը փորէն անցնելով կռնակէն դուրս ցցուեր է։ Երկորդին ստորին թակաղակին ձախակողմեան ծայրին վրայ դարձեալ կռունկի նման թռչուն մը՝ նոյն դիրքին մէջ. իսկ աջ ծայրին վրայ նկարուած է հոմանոցաձև ծառ մը՝ դեղձի նման պտուղներով, որուն բունին վրայ գալարած օձր՝ Եւային ականջէն կը շշնջէ, Ադամն ալ շուարած կեր։ պով կեցած է միւս կողմը։ Ծառիս վրայ նկարուած են խորհրդաւորութեամբ՝ Նոյեան տապանը և սև ագռաւ։ ճակատներէս առաջնոյն մէջտեղ, գունագեղ տերևազարդերէ ձևացած եռակարգ սկաւառակի մը վերև, ձգուած է մութ կապոյտ ծիածան մը՝ սպիտակ եզերօք, և ասոր երկու կողմը երկու կուսադէմ թրոչուններ. իսկ վերջնոյն կեդրոնը նկարուած է - կանաչի զարնող աստեղազարդ երկնակամարի մէջ - եռանծնեայ Երրորդութիւնն՝ սքանչելի խորհրդաւորութեամբ և նրբութեամբ։

Canon tables 2

4 (Թղ. 33ա։ 113ա, 167ա, 251ա՝։ Ամէնքն ալ բազմագունեան և ոսկեզարդ, գոթական բնակամարներով և դրուագերով։

Title text

՝ Աւետարանները չունին, իսկ ցան կերուն և նախադրութեանցը կարմիր։

Blank pages

Թղ. 1ա - 3ա, 4բ։ 5ա 6բ, 7ա, 8բ, 9ա, 10բ, 11ա, 12բ, 13ա, 14բ, 15ա, 16բ, 17ա, 18բ, 19ա, 20բ, 21ա, 22բ, 23ա, 24բ, 25ա, 26բ 27ա, 28բ, 32ա, 112ա, 162բ2, 166ա։ 315ա2, 315բ 316-318։

Colophon

Թղ. 32բ։

Informations

. Չեռագիրս 1903ին մտեր է հաւաքմանս մէջ. մեր միա բան Հ. Դիոնեսիոս Գաղատոսեան յղած է ի վանս՝ միշեալ Թուականիք ուրեք գոչագրաց ե Մատեանս է Աւետարան փոքրադիր, անթերի և վերէն ի վայր նկարազարդ։ Թէպէտ և նոր՝ բայց հաւանօրէն հնագիր և ընտիր գաղափարէ մը ընդսրինակուած են թէ բնագիր։ և թէ նկարներն, ինշպէս որ կը ցուցնեն տարազներն և մոտիւներն։ (Հմմտ. Թ. 97։ Թ. 174)։ Աւետարանս չի պարունակեր Մարկ. ԺԶ. 920, և Յովհ. Ե. 4. իսկ է. 53-Ը. 11 համարներն, Աւետարանին վերջը դրուած են, առանձին խորագրով։ Հին գլխահամարներուն ներքև նշանակուած են՝ մութ կարմրադեղով՝ ուրիշ գլխահամարներ ևս. ասոնցմէ զատ կան -մանուշակագոյն փոքրիկ բոլորակներու մէջ - երկուքէն ալ տարբեր գլխահամարներ։ 1. Թղ. 19բ։ Եւսեբի՝ Կարպիանոսի սիրելի եղբօր ի տէր ողջոյն, ևն։ - Թղ. 21բ28ա։ Կանոնք։ 2. Թղ. 29ա։ Գլուխք մատթէոսի Աւետարանին։, - Թղ. 30բ։ Համաձայնութիւն նախասացեալ գլխոցս, ևն։ - Թղ. 31ա։ ՆՆախադրութիւն Մատթէոսի Աւետարանին։ Աւետարանս որ ըստ Մատթէոսի գրեալ է, ևն (տպագրութեան պէս)։ - Թղ. 33ա։ Աւետարան ըստ Մատթէոսի (առանց խորագրի, այսպէս են նաև միւսներն)։ - Վերջ Թղ. 109բ2։ 3. Թղ։ 110ա։ Սկիզբն գլխոց Աւետարանին Մարկոսի։ - Թղ. 111ա։ Նախադրութիւն Մարկոսի Աւետարանին, ևն։ - Թղ. 113ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ - Վերջ Թռ 162բ2։ 4. Թղ. 163ա։ Սկիզբն գլխոց Աւետաբանին որ ըստ Ղուկասու։ - Թղ. 165ա։ Նախադրութիւն Ղուկայ Աւետարանին, ևն։ Թղ. 167ա։ Աւետարան ըստ Ղուկասու։Թղ. 246բ2։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 249ա2։ 5. Թղ. 249բ։ Գլուխք Յովհաննու Աւե տարանին (առանց խորագրի)։,։ - Թղ. 250բ։ Նախադրութիւն Յովհաննու Աւետարանին (անվերնագիր)։ - Թղ. 251ա։ Աւետարան ըստ Յովհաննու։ - Վերջ Թղ. 314ա2։ - Թղ 314բ1։ Իրք կնոջն շնացելոյ։ Գնացին իւրաքանչիւր ի տեղի իւր, ևն։ - Վերջ Թղ. 315ա2։

Content