Other notices
— - Bibliographic notice
185
ԱՒԵՏԱՐԱՆ Ճ
ԺԳ դար - ԺԴ դար

ID
Number
185
Old record number
1680
Title
ԱՒԵՏԱՐԱՆ Ճ
Start date
ԺԳ դար
End date
ԺԴ դար
Date details

անյայտ, գի եր պակսի գրչութեան գլխաւոր յիշատակարանը, հաւանօրէն 1300-1320ի միջոցները. սակայն նիրակագիրներու բացակայութիւնը մէկ կողմէն, և միւս կողմէն ալ մագաղաթի սևութիւնն աւելի հին կերևցնեն զայն։

Copy place
Reference
Type
Number of pages
181
Dimension
14x10 (9,5x 6, 7)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 9,5x 3,2։
Writing details

բոլորգիր մանր, մաքուր և հնածև։ Տնագլուխք աղօտ կարմիր կիտուածազարդ երկաթագիր են առ հասարակ, իսկ մեծ գլուխներու առաջին տողն ալ արիւնագոյն կարմիր։

Codicology

15, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

մագաղաթ դեղնորակ։-

Number of lines
21։
Binding

փայտեայ կաշեպատ սև, պարզ զարդերով, հանդերձ գոցելու մասովն և արծաթի փականքով, որոնց հետ կողերու փայտն ևս հանուած է, և կաշին միայն կայ արդ, շատ վնասուած։

State of preservation

շատ գէշ պահուած է. լուսանցքն առ հասարակ ածուխի պէս սևցած են, ներսի գրութիւնն ալ ըստ մեծի մասին խոնաւութենէ վնասուած, որպէս թէ մանուշակագոյն նիւթ մը վրան սրսկուած և կամ սև գինւոյ մէջ ինկած ըլլային։ Սկիզբէն եր պակսին Մատթէոսի Ա. 1-ԻԶ. 46 համարներն, Մարկոսի Աւետարանէն 1 թուղթ, այն է Ա. 1-8 համարներն, որոնք այրած են (դատելով մնացեալ մասի առաջին 2 թուղթերէն, որոնք կէսէն վար նոյնպէս այրած են)։ Իսկ վերջն ալ կը պակսի Յովհաննու աւետարանին մեծագոյն մասը, այսինքն՝ գլ. է. 25-ԻԱ. 95։

Copyist
Յուսէփ երէց (տես յիշտկր.)։
Owner

նախկինն անյայտ, հուսկ մեր։ ջին ստացողն եղած էր Հ. Մինաս Վ. Բժշկեան։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն ինքնին։
Binder
անյայտ։ - 30 ՂԻ անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

ոչ այնքան բազմաթիւ, կան նաև թռչնագրեր. ամէքն ալ միացոյն են՝ ջնարակային կամ աղօտ կարմիր։

Initials

Marginal illuminations

Images

չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

2 վիայն, այսինքն՝ Ղուկասուն՝ Թղ. 64ա, և Յովհան նուն՝ Թղ. 156ա։ Պարգ են և միագոյն։ ԼՈՒՍԱՆՑԱՅՈՐԴՔ ոչ այնքան յաճախ, և նոյնպէս միագոյն։

Title text

կարմիր։

Blank pages

Թղ. 63բ, 154ա2, 154բ2, 155։

Colophon

երեք միայն են գրչէն մէն մի աւետարանին վերջը, համառստ և առանց յիշատակութեան տեղւոյ և թուականի, այսպէս. 1. Մատթէի Աւետարանին վերջը։ Տառապեալս ի բարեացս Յուսէփ սուտանուն երէց աղաչեմ յիշել ի տէր,։ 2. Ի վերջ Մարկոսի Աւետարանին. ԶՅուսէփ նուաստ ծառայ՝ ամենայն ծառայից աստուծոյ աղաչեմ յիշել ի տէր, և աստուած ձեզ պարգեւես(ց)է ընդ միոյ՝ Ճ..։ 3. Ղուկասու Աւետարանին վերջն ալ կը գրէ չափաւ, այսպէս. Արդ որ զսա այժմ ըեթեռնուք, զիս զՅուսէփ լցեալ մեղաւք, մաղթեմ յիշել սրտի մտաւք, հանուր սեռիւք և ծնընդովք։

Informations

. Ձեռագիրս յամին 1906 մտեր է հա. ւաքմանս մէջ. Հ. Մինաս Բժշկեանի հաւաքման մասն կը կազմէր երբեմն, յետոյ իր ազգականին անցած։ Հ. Դեռնեսիոսն մեր Գաղատոսեան յիշեալ թուին ձեռք բերած և յղած է ի Մայրավանս, ուրիշ Ձեռագրաց հետ։ Մատեանս է Աւնուրան փոքրիկ և թերի, Մարկոս միայն (ի բաց առեալ առաջին թուղթը) և Ղուկաս են ամբողջ։ Չունի Համաբարբառներն և Կիրակագիրները. հին գլխահամարներն ալ շատ ճշդութեամբ և անվրէպ կարգաւ նշանակուած են, և անոնց ներքև ալ կարմրագրով ուրիշ գլխահամարներ. մեացեալն Զօհր տպագրութեան պէս է։ 1. Թղ. 1ա1։ Աւետարան ըստ Մատթէոսի (թերի)։... նեսցի քահանայապետիցն և դպրաց, և դատապարտեսցեն զնա ի մահ, ևն։Վերջ Թղ. 9բ1։ 2. Անդ։ Ցուցակ գլխոց սուրբ Աւետատանիս Մարկոսի (այսինքն է Նախադրութիւնը անվերնագիր, որուն կը յարի գլխացանկը)։ Սուրբն Մարկոս աւետարանիչն աշակերտ էր Պետրոսի վիմի, ևն։ - Թղ. 11ա։ Աւետաբան ըստ Մարկոսի (թերի թուղթ մի)։ Լուծանել զխրացս կաւշկաց նորաշ ևն։ - Վերջ Թղ. 61ա1։ Որ երթայր զհետ նոցա,։ 3. Անդ։ Ցուցակ սուրբ Աւետ. Ղուկ։ Սուրբ աւետարանիչն Ղուկաս հեթանոս էր ազգաւ, յԱնտիոք քաղաքէ ասորոց, աշակերտեալ նախ Գաղիանոսի բժշկի, չոգաւ յԵրուսաղէմչ ևն։ (Նախադրութիւնն է այս՝ որուն կը հետև ին գլուխք առանց խորագրի)։ - Թղ. 64ա։ Աւետարան ըստ Ղուկասու, ևն։ - Թղ. 149բ2։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ, ևն։. Վերջ Թղ. 152բ1։ 4. Անդ։ Նախադրութիւն Յովհաննու (առանց խորագրի)։ Սուրբ առաքեալն Յովհաննէս գրեաց զաւետարանս իւր՝ զկնի ԾԳ. ամի համբառնալոյ փրկչին, ի Պատմոս կղղոջ. ի խնդրոյ եկեղեցւոյն ասիացւոց, ևն։ - Թղ. 153ա։ Ցուցակք Յովհաննու գլխոյն։. - Թղ. 156ա։ Աւետարանս ըստ Յովհաննու, ևն։ Վերջ Թղ. 179բ։ Ասէին ոմանք յԵրուսաղէմացւոց անց... (մնացեալը կը պակսի)։

Content