1871708՝ ՊԹԹ - 1370 (տես վարը)։
բոլորգիր հնաձև, այլ խոշոր և անարուեստ։ Տնագլուխք և մեծ գլուխներուն ալ առաջին տողը միշա կարմիր։ Ձորս Աւետարանաց ճակատներուն սկզբնատողն եռագոյն մեծ ծաղկագիր են, իսկ յաջորդ երկու տողերն ալ մեծ երկաթագրով գրուած։
23, իւրաքանչիւրն 12 թուղթք։
բամբակեայ թուղթ, դեղնեալ։
փայտեայ կաշեպատ սև, պարզ գծաւոր զարդերով. կողերէն առաջնոյն մէջտեղը խաչ և ստորոտը Դրոշմուած Տէր ՊՂ5. իսկ վերջնոյն նոյնպէս խաչ և ստորոտը կազմութեան թուականը՝ ՌՄԱ։
վատ միճակի մէջ։ թուղթերը շատ տեղ, և գլխաւորապէս լուսանցքներում, խոնաւութենէ վնասուած և կրկին անգամ նորոգուած են տեղ տեղ նմանագոյն գրչագրի մը կտորներոմ, և տեղ տեղ ալ սպիտակ թղթով։ Կտրուած են Մատթէոսի և Մարկոսի պատկերներն։ Կը պակսին 1-2 թուղթ այն է՝ Մարկ. Ա. 38-Բ. 22) ընդ մէջ Թղ. 82բ83ա։ 1. թուղթ (այն է Ղուկ. Դ. 23-37) ընդ մէջ Թղ. 141բ-142ա, 1 թուղթ (Ղուկ. Ի. 35-ք. 11) ընդ մէջ Թղ. 151բ-152ա. 1 թուղթ (այն է՝ Ղուկ. Ժ. 11-22, ընդ մէջ Թղ. 161բ-162ա։
Աստուածատուր երէց ապաՄախթում խաթուն ապա Մուրատ չէլէպի, ապա Ասար, ապա Տէր Պօղոս և այլք (տես յիշտկ.)։
չկայ։
՝ ոչ այնքան յաճախ. մարդագիր, գազանագիր, թռչնագիրք քիչ են։ և ընդհանրապէս մանուշակագոյն՝ սևագիծ։
բազմա։ թիւ, ամէնք ևս մանուշակագոյն. միայն չորս մեծերը հնգագունեան են և ոսկեզարդ։ ճարտարապետական տեսակէտով ուշադրութեան արժանի են Թղ. 60բ1, 113ա2, 194բ1. կանթեղազարդ և սիւնազարդ մատրանաձևերն, ինչպէս նաև մարդադէմ ու խոյ րաւոր թռչունները։
2 մեծադիր։ Թղ. 127բ։ (Ղուկաս՝ բազմած)։ Թղ. 206բ. (Յովհաննէս և Պրոխորոն՝ բազմեալք), ճիշդ կիսախորանաց մութ գոյներով և ոսկեզօծ։ Ասոնցմէ զատ 2 հատ ալ փոքր։ լուսանցից վրայ. Թղ. 130ա2. (Գաբրիէլ)։ Թղ. 134ա։ (Հոմիւ՝ գեղեցիկ տարազով և մէջքին կամար)։ - ԴԱ. ՏԱՐԿ Թղ. 47բ2, 79բ2, 127ա, 206ա2։
չկան։
4 (տես Թղ. 1ա, 80ա, 128ա, 207ա). ամէնքն ես հնգագունեան՝ ոսկեզարդ։
չկան։
բազմաթիւ են, գլխաւորապէս 1. Գրչին՝ չափաւ՝ որ կը յաջորդէ վերի տողերուն, այսպէս։ Գառք հաւրն էականի, որդոյն միածնի, և ազատիչ սուրբ հոգւոյն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն։ Ի Թուականիս հայոց ՊԺԹ. նայեմբերի։ Ժէ. ուարտեալ եղև։ Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ տխմար և ախմար գրչի։ Սուտանուն եպիսկոպոսի՝ Յովաննիսի, օր հոմանուն Այինախի։ Տաբաւնոյ սուրբ Կարապետի։ Ի դառն և ի նեղ ժամանակի։ որ նեղեալ է ազգ քրիստոնէի, ի յազգէն իսմայէլի։ աւարտ եղեալ այսմն տառի։ ե գաւառիս Եկեղե(ա)ցի. ի մեծ աւանս որ Թղակ կոչէ։ Ես տարագիր յայս վայր եկի։ և էի տգէտ յամենայնի։ և ոչ հմուտ այսմ գործի։ վասն կարեաց իմ յանձն առի։ զի էի աղքատ յամենայնի։ վասն այնորիկ զսայ գրեցի։ ծաղկով զարդարեցի և ոսկեցի և կաղմեցի. Դարձեալ յերես անկեալ աղաչեմ զամենեսեան չլինել մեղադիր սխալանացս և խոշորութեանս զի այս էր կար մեր։ զի որք հանդիպիք սմա տեսութեան՝ կամ աւրինակելով կամ կարդալով, Յիշեսջիք միոյ աստուած ողորմայիւ զանարժան և զմեղուցեա, գծագրաւղակս զՅովաննէս եպիսկոպոս սոարբ Կարապետցիս, ընդ մեզ և զհայրն իմ զպարոն Ներսէս և զմայրն իմ Մալախաթուն... Դարձեա, կրկին զիս զանպիտան գրիչս զԱլինախ եպիսկոպոս, և զմեր ազգականս զԿարապետս. ընդ նմին զաւժընդակս զսպասաւորս մեր, զիշխանս, զտան սպասաւորս մեր՝ զՄղտէսի Յակոբս և զԿիրակոս։ որ զՅովան գլխոյ թուխտն ինք կոկեաց, կրկին յիշեսջիք...։ Դարձեալ յիշեսջիք զԹադէոս քահանան այն և զորդիքն՝ զսարկաւագներն զԵրեմիայն և զՅոհաննէս որ հացով և ամէն բարաւք աւդնական եղեն մեզ։ Դարձեալ յիշեսջիք զՅովսէփ աւագերեցն և զորդին զՀայրապետ սարկաւագն։ Դարձեալ յիշեսջիք զպարոն Տէր Աւագն և զդուստրըն զԳոհարխաթունն՝ զմեր ազգականն, որ առաջի տարին ընկալան զմեզ և բազում բարութիւն արարին։ Դարձեալ կրկին յիշեսջիք զհայրն իմ՝ զպարոն Ներսէս և զազգականն իւր զՄեծԽաթուն ծերուկն որ մխիթարէր զմեղ հանապաղ.։ 2. Նախկին ստացողի յիշատակարանը, որ կը յաջորդէ, Թղ. 268ա, այսպէս. Եւ ես Աստուածատուր երէցս որ գնեցի (իմա գրչէն) զսուրբ աւետարանս յիշատակ ինձ և ծնաւղաց իմոց՝ հաւրն իմոյ Ինոք (Ենովք) քահանային և մաւրն իմոյ Տաւնային և կենակցին իմոյ Գոհար տիկնա։ Դարձեալ յիշեսջիք զիմ զանարժանութիւնս՝ զԱստուածատուր քահանայս և զիրիցկինն իմ զԳոհար տիկինն և զորդիքն մել զՍիմէոն և զՅինոքն և զՅովանէսն,։ 3. Անդ. Կայ, մանր բոլորգրով, հետևեալն. Յիշատակ է աւետարանս Մախթում խաթունին ի ձեռն տէր Մարկոսին. յետոյ Մուրատ չալապին երետ յիշատակ ի դուռն սուրբ Գէորգայ,։ 4. Թղ. 268բ. Կայ տարբեր գրչութեամբ Գառք փառաւորեալ համագոյական սուրբ երրորդութեան՝ հաւր և որդոյ և հոգոյն սրբոյ այժմ և յաւիտեանս յաւիտենից ամէն։ Արդ՝ ընդ առաջին և ընդ վերջին ստացողին՝ կրկին. ստացողէալ (եղեալ) այսմ աստուածաշունչ սուրբ աւետարանիս Ասար ի հալալ ընչից և յարդար վաստակոց իւրոց, յիշատակ իւր և ծն(ո)ղաց իւրոց, հաւրն իւրոյ Կարապետին, և մաւրն Զմրութին և իւր կողակցին Նուրմելիքին և Լալխաթունին, և որդոյն Սատաղին, և դստերն Գաշայմելիքին և Կուլխաթունին և Գեսագիզն (այսպէս) ում ետին և (հոս երեք բառ քերուած են)։ Արդ աղաչեմ զամենեսեան, որք ընթեռնոյք զսուրբ աւետարանս, յաւուր Յայտ նութեւն կամ ի Յարութէան զյիշատակա(բա)նս կարդայք, զառաջին և զվերջինն։ ծունը դնելով և մեղաց թողութիւն խնդրելով, (մեացեալը կը պակսի)։ 5. Վերջին նորոգողին և կազմողի յիշատակարանը՝ նոտրագիր՝ գրուած է վերջին կոտղին ներսր փակուած դատարկ թուղթին վրայ, այսպէս. Յետոյ կըկին նորոգեցաւ աւետարանըս ի քաղաքն Սեփաստիայ՝ քէլ Ներսեսենցմէ սերցեցալ (այսպէս)։ Սաբիչ տէր Պողոսի ձեռամբն գընեալ և կազմ(ե)այ անքան հատ հատ ցըրեալ միմեանց. հազիւ կարայցի յիրար բերել. միան թէ ընթերցան որ սուրբ հայրապետի սուրբ աջօք է գրեալ, կամ սուրբ Կարապետու մէջ է գրեալ։ տեսեալ որ այսպէս է՝ բազում աշխայտեցանք. սուրբ մատենիս որ ըներուք (ընթեռնուք) մի հայ(ր) մեղայ ասացէ. Թվ. ՌՄԾԲ., ևն ևն։