1811584ՉՂԲ = 1343 (տես վարը)։
՝ բոլորգիր մեծ և հնաձև. Տնագլուխք առ հասարակ և մեծ գլուխներու ալ առաջին բառերը կարմրադեղով են՝ իսկ չորս աւետարանաց սկզբնատողերէն առաջինը մեծադիր ծաղկագիր է, երկրորդն՝ կապուտագիր՝ ն և երրորդը՝ կարմիր։
27, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ դեղնորակ։
(երկրորդ) փայտեայ կաշեպատ՝ մութ կարմիր և զարդարուն։ Առաջին կողին վրայ արոյրէ յունական գեղեցիկ խաչ մը ագուցուած է՝ վեցանկիւնի լայն թեւերով, այսպիսի արձանագրութեամբ. Յիշտկ է սուրբ խաչս ի դուռն սուրբ Աննայ եկեղեցուն՝ Խայմախճիօղլու Սողոմոնի որդի Հազարշային կենդանի հօգուն Թվին ՌՄԺԱՏ։
. սկիզբէն խորանները կը պակսին. խոնաւութենէն թուղթերն առ հասարակ բծաւորուած և թեթև կերպով մգլոտած են, այլևայլ տեղեր ալ ստորին լուսանցաքղանցքն մաշած ըլլալով՝ երկիցս նորոգուած են։
նախ Աստուածատուր։ ապա 5նրատուր, ապա Նիկօլ կրօնաւոր, ապա պարոն Յովակիմ և այլք (տես յիշտկ.)։ - ՅԻՇԱՏԱԿԱԳՐՈՒ ԹԻՒՆՔ Թղ. 96ա, 155ա1, 327ա1, 328ա, 328բ, 330ա։ 330բ, 331ա։
չկան այլ իւրաքանչիւր կողմէն չորս չորս թուղթ՝ մնացորդք գոթիկ գրով թղթեայ լատիներէն Աւետարանի մը (թուի տպագիր)։
ոչ այնքան բազ։ մաթիւ, ջնարակախառն վարդակարմիր, քիչ անգած կապուտի հետ. մարդագիր, գազանագիր և թռչնագիր։
ոչ այն։ քան յաճախ, և զարդագրոց պէս երկագոյն, առանց ԼրղՈւթեան։
4, Թղ. 7բ. Մատթէոս բաց մած, հագեր է արիւնագոյն լայնաթև պատմուճան և վրան ալ կանաչագոյն կրկնոց։ Թղ. 97բ. Մարկոս բազմեալ, մոխրագոյն ջնարակախառն կարմիր պատմուճանով և մէջքէն վար կապոյտ կրկնոց։ Թղ. 158բ։ Ղուկաս բազմեալ, կապուտագոյն լայնաթև պատմուճանի վրայ գորշախառն մանուշակագոյն կրկնոց հագած։ Թղ. 254բ. Յովհաննէս և Պրոխորոն, դիմացէ դիմաց բազմած են. Աւետարանիշս Ղուկասու պէս հագած է, իսկ Պրոխորոն արիւնագոյն կրկնոց կը կրէ՝ կապուտագոյն պատմուճանի կամ թեզանիի վրայ։ Նկարներս ամէնքն ևս բազմագունեան են, գլուխներն ալ ոսկեայ լուսասփիւռով պատած. թէ՝ գունոց սքանչելի խառնուրդով և թէ՝ արուեստով յոյժ գե ղեցիկ են, վայելուչ և արտայայտիչ. հերապանծ են, կարճ մօրուքով և վսեմ. իւրաքանչիւրին անունն ալ վրանին դրոշմած երկաթագրով զժրազդարար նոք։ ընչ զեասուաց են։
4, (Թղ. 8ա, 98ա, 159ա, 255ա). ասէնքն ալ երկագոյն, այն է՝ ջնարակային և կապուս նպիտակ ենթակայով։
կարմիր են. վերջն ալ նոյնպէ։ կըկնուած՝ Մատթէոսինը միայն, իսկ միւսները սևով -
Թղ. 1ա-3բ, 6ո-7ա 96բ, 97ա, 157բ, 253բ, 254ա, 329ա1, 329բ։ 551բ։
այլևայօք, գլխաւորապէս 1. Յովհաննու Աւետարանին վերջը գրչէն այսպէս. Շնորհիւն աստուծոյ ամենակալի սկսայ, և ողորմութեամբ խնամոց նորա կատարեցի զսուրբ աւետարանս՝ յաւրինակէ սրբոյն Սահակայ հայոց թարդմանչի, և երրորդ լոասաւորչի հայաստանեայցս, ի հայ թուականիս. ՉՂԲ։ յաշխսարն Ղքիմի, ի մայրաքաղաքս Սուրխաթ, ընդ հովանեա։ սուրբ Աստուածածնին. ի հայրապետութեան հայոց՝ տեառն Մխիթբեա (այսպէս), և ի թագաւորութեան բարեշնորհի Սարգսի (9), ձեռամբ իմոգ Սիմեսնի՝ մեղուցեալ յետին և անարժան երիշուի, և ապիրատ գրչի. (ի) խնդրոյ աստուածարեալ սրբասէր կրօնաւորի Աստուածատրի. զի ստացեալ զստացուածս աստուածային կենդանի՝ յարդար ընչից իւրոյ՝ յիշատակ բարեաց ինքեան և ծնաւղաց իւրոց։ Արդ որք ընթեռնուք և կամ աւրինակէք հաստատուն մտաւք հաւատացէք ստուգութեան բանիցդ. և յիշեսջիք զստաց ցող սորա Աստուածատուր կրաւնաւորի, և զծընաւղսն իւր։ ընդ նմին և զանարժան և զբազմամեղ գրիշ՝ զՍիմեմն, և զծնաւղսն իմ և զեղ բարս և զզաւակս և զուսուցիչսն մեր. և քրիս, տոս աստուած յիշողացդ և յիշեց(ել)ոցս ողորմեսցի, և նմա փառք յաւիտեանս ամէն,։ 2. Թղ. 328ա. Կայ մանը բոլորգրով, այսպէս. Զերախտաւորս՝ որ աւգնական եղեն ի պատճառ աւետարանիս՝ ի գիրն ի կաղմն սորա և յայլ ամենայն ինչ զտէր Յուսամն և զորդիս իւր զԳորգն, զԳրիգորէսն, և զքոյրն մեր զՎարթ(դ) տիկինն, և զհոգևոր եղբայր մեր զԱւածն՝ որ բազում աշխատեցաւ յաւետարանս և զկոստեղ և զկոճակ աւետարանիս սա շինեաց. և զեղբայրս սորին զՔրիստոսատուր և զԳրիգոր յիշելոյ արժանի համարեսջիք, և զծնողս սոցին, որք կարդայք կամ աւրինակէք՝ մեղաց թողութիւն հայգեցէք լամենառատ պարգևողէն որ տայ առատապէս ամենայնի և ոչ նախատէ. և յիշեցելոցն և յիշողացդ աստուած ողորմեսցի. և զանպիտան ծառայս զԱնտոն՝ զգրող յիշատակիս թէ արժանի համարիք յիշելոյ. Ի թուականիս չայոց ՉՂԶ։ յիշատակ սորա։ և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն,։ Ապա կը յարի, նոյն մանը բոլորգրով։ Արդ որք սերմանեցին ի սմա ի սուրբ Յոհաննէս աւետարանիչն և ի սուրբ Աստուածածնին Ղէմաթն որ ետ պարգև հոգոյ և մարմնոյ իւրոյ և խնդրէ զթողութիւն յանցանաց և յիշատակ իւր և ծնողաց իւրոց. և որք յիշեն՝ յիշեալ լիցին ի տէր. Աստուածատուր և Տիրատուր ծառայ սուրբ Աւքսենտին, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն,։ 3. Թղ. 328բ. Կայ վերջին ստացողէն, հին բոլորգրով, բայց անթուական, այսպէս. Զվերջին ստացաւղս սորա զսուտանուն կրաւնաւորՆիկաւլ, և զհայրն իմ Ազիզբէկ, և զմայրն իմ Մարգրիտ, և զեղբայրն իմ զԱթայբէկ, և զքոյրն իմ զՏովլաթխաթունն և զՄելիօխաթունն՝ զփոխեցեալսն առ քրիստոս։ Եւ զԵրիվխաթունն, և զորդին իւր զՊարոն Ուլուբէկն։ Զի ըստացայ զսա յիշատակ հոգոյ իմոյ և ծնաւղաց իմոց։ Զի որք աւկտիք ի սմանէ տեսանելով կամ ուսանելով կամ աւրինակելով յիշեսջիք զամենեսեան առ քրիստոս, զի և դուք յիշեալ լիցիք ի քրիստոսէ աստուծոյ մերոյ որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն,։ 4. Թղ. 330բ, Նոր նոտրագրով կայ յետին ստացողէն և կազմողէն հետևեալ յիշա, տակարանը - ընդարձակ դրուատեօք առ Տիրամայր Կոյսն, առ Ս. Խաչն, առ Յովհ. Կարապետ և առ Ս. Գր. Լուսաւորիչն, զորոնք զանց կ՝ընենք, արտագրելով անոր էական մասունքը, այսպէս. Աւրհնեալ սուրբ աւետարանս այս գերի անկեալ էր ի մէչ անհաւատից ի ձեռն ագաշայի միոյ. ցամենաբարին աստուած իւր առատ ողորմութեամբն ազատեաց ձեռամբ պարոն 0վակէմին որ ասի հիէն պօյլէխ՝ աղատարար. աս։ տուած իւր մեղացն ազատեսցէ. տէր աստուած երկար կեանս պարգևեսցէ. ամէն։ Այս սուր, աւետարանս հայքայեալ էր որ երետ նորոգել յիշատակ իւր ծընողացչ հոգոյն կամ իւր կենդանի ցարևուն. բարեխօսութեամբ սուրբ աւետարանիս տէր աստուած ի փառս իւրում համարեսցէ ամէն..։ Ով ընթերջող եղբարք իմ, յորժամ ընդերնուք միով հայր մեղայիւ յիշեսջիք առաջին աշխատօղն եւս այս նորոգման սուրբ աձետարանիս Յիշեսջիք պարոն Ովակիծն և իւլ ծընողքըն որ յետ յիշատակ ի դուռն սուրբ Ա նային. Ի թուականութեանս հայոց ՌՔՃԺ.ին ամսեանքն հոկտեմբերիս աս ի Զ(Գոճ, սրըն Թեմետրեա վկային։ Ով եղբայրք իմ սիրելիք որժամ ընթեռ նուք աղաչեմ ըզձեզ համայն քահանաից յետնեալ մեղաւոր անարժան. տէր Կարապետըս կազմեցի սուրբ աւետարանիս կազմն, միով հայր մեղտիւ յիշեսցիք գղմեզ ևս Բուք յիշեալ լիջիք առաջի անմահ դառին աստուծոյ։
. Ձեռագիրս յամին 1902 մտեր է հաւաքմանս մէջ. գնուած է ի Կ. Պոլիս Ուխտիս գործակատար Հ. Դանիէլ Վ. Ստեփանեանլ ձեռքով։ Մատեանս է Աւետորան միշակադիր կոճղ։ նկարազարդ և ամբողջ։ Անով իսկ յարգի է և հետաքրքրական, վասն զի գրչին վկայութեան համաձայն ընդօրինակուած է Ս. Սահակայ Թարգմանչի և երրորդ լուսաւորչի օրինակէն որը կը թուին հաւատարմացնել նաև հին թարգմանութեան տարբերութիւններն որ նշանակուած են՝ ինչպէս հնագոյն Աւետարաններուն այսպէս և ասոր լուսանցից վրայ. օր. աղագաւ Թղ. 58բ. բնագրի բիւր տաղանդոց,ի դիմացը՝ բազում տաղանդաց։ Թղ. 72ա. ռարբի,ին որ է վարդապետ։ Թղ. 89ա. Պի Կորբան,ի դիմաց՝ յընծայանոց։ Թղ. 268ա. ի Պրոբատիկէ, ին՝ յոչխարանոց, ևն։ Հին գլխահամարներն մոռացմամբ երբեմն վրիպած են գրչէն, և ասոնց ներքև նշանակուած են՝ կարմիր գրով ուրիշ գլխահամարներ ևս։ Չունի Յովհ. Ե. 4 համարը միայն, իսկ միւսներն տպագրութեան 1. Թղ. 4ա։ Ըստ Մատթէոսի աւետարանին գլուխք։ - Թղ. 5բ։ Նախադրութիւն Մատթէոսի Աւետարանին, ևն (տպագրութեան պէս)։ - Թղ. 8ա։ Աւետարան ըստ Մատթէոսի, ևն։ - Վերջ Թղ. 94բ1։ - Թղ. 94բ2։ (առանց խորագրի)։ Մատթէոս աւետարանիչն ի կողմանէ փրկչին մերոյ ականատես եղեա սքանչելեացն տեառն, ևն։ (Հմմտ. Թ. 99 Տ 1. Թղ. 68ա։ Թ. 100. 8. 1. Թղ. 75բ։ Թ. 178. 8. 1. Թղ. 13ա)։ 2. Թղ. 95ա։ Սկիզբն գլխոց Աւետարա նին որ ըստ Մարկոսի։ - Թղ. 98ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդաոյ Աստուծոյ որպէ։ և գրեալ է ի մարգարէ(ս), ևն։ Վերջ Թղ. 155ա1։ - Անդ։ Մարկոս աւետարանիչ աշակերտեալ Պետրոսի, ևն (Հմմտ. վերնոց)։ 3. Անդ (ա2)։ Սկիզբն գլխոց Աւետարանին Ղուկասու։ (Թղ. 158 նորէն կրկնուած է է ԿԲ-ՉԳ. գլխոց ցանկը)։ - Թղ. 159ա։ Ա ւետարան ըստ Ղուկասու, ևն։ - Թղ. 249բ1։ հՀարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 252բ1։ - Անդ (առանց խորագրի)։ Առաքեալն Ղուկաս արուեստիւ բժիշկ գոլով. Սայ էր յԵւթանասնից անտի, յետոյ աշակերտեցաւ Պաւղոսի, ևն (Հմմտ. վերնոց)։ 4. Թղ. 253ա։ Սկիզբն Աւետարան(ի)ն Յովհանն(ու)։ - Թղ. 255ա։ Աւետարան ըստ Յովհաննու, ևն։ - Վերջ Թղ. 327ա1։