Other notices
— - Bibliographic notice
186
ԱՒԵՏԱՐԱՆ ՃԱ
ՌՀԹ = 1630 - ՌՀԹ = 1630

ID
Number
186
Old record number
1707
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ՃԱ
Start date
ՌՀԹ = 1630
End date
ՌՀԹ = 1630
Date details

ՌՀԹ = 1630 (տես յիշատկ.)։ գՐՒՉ Աւազ քահանայ (տես վարը)։

Copy place
՝ Տումարզայ (գիւղ ի գաւառին Կեսարիոյ)։
Reference
Type
Number of pages
298
Dimension
27,2x21,2 (19x 13,2)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 19x6։
Writing details

բոլորգիր մեծ՝ ցրանկիւնային, Տնագլուխներն փոփոխակի մութ կանաչ և կարմրագիր են. այսպէս և մեծ գլուխներու առաջին տողն։

Codicology

24, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ մագաղաթանման, գորշագոյն և յղկուած։

Number of lines
21։
Binding

փայտեայ կաշեպատ սև, գոցելու մասով. կողերու ներսը պատած է սպիտակածաղիկ կարմիր լաթով, իսկ դուրսը նկարագործ և գեղեցկաքանդակ արծաթի տուփոմ։ Առաջնոյն կեդրոնը - Յառագայթասփիւռ և գեղեցկադրուագ պարունակի մէջ - քանդակուած է Տիրամայրն, գահի վրայ բագմած և Յիսուս մանուկը գրկին մէջ. իսկ պարունակին չորս անկիւնները չորս աւետարանիչք, ասենոն մերի անկիւններում Մատթէոս և ձովնաննէս, իրենց յատուկ կենդանակերպ խորհրդանշաններով, իսկ վարի անկիւններում Մարկոս և Ղուկաս՝ առանց խորհրդանիշ գազաններուն։ Երկրորդ կողին կեդրոնը՝ Քրիստոսի յարութիւնն ի գերեզմանէ, նեղ՝ բայց բազմադրուագ շրջանակով պատեալ միջավայրի մէջ քանդակուած է. իսկ անկիւններում՝ վերը Աւետումն Կուսին և Ծնունդ Քրիստոսի, և վարը Մկրտութիւնն և Խաչելութիւնը։ Երկուքն ևս իրենց ամբողջութեանը մէջ յոյժ գեղեցիկ են, և կը կազմեն յայտնապէս հայկական ոսկերչական քանդակագործութեան զարգացած նմոյշներ։

State of preservation

շատ լաւ պահուած և բոլորովին անվնաս։

Copyist
Owner

նախ Աւագ քահանայն, ապա Նաւրուզ, ապա Ծամուտնէ գիւղի եկեղեցին, ապա Աբրահամ Յակոբ և Սուլթան Մուրատ, ապա այլք (տես վարը)։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն ինքնին. զի Թղ. 91ա. բոլորակ լուսանցազարդին մէջ ոսկեզօծ յատակի վրայ սևագիծ երկաթագրով դրոշմած կայ այսպէս. հՔեւ ծառայ Յիսուս քրիստոս Աւագ քահած։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

շատ յաճախ, մարդագիր, գազանագիր, թռչնագիր։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են. միայն չորս հատը մեծ բազմագունեան և ոսկեզարդ. իսկ մնացեալքն միջին մեծութեամբ, վարդակարմիր և կապոյտ՝ սպիտակ յատակի վրայ։

Images

4 մեծ, բազմագունեան և ոսկեզարդ։ Թղ. 18բ. Մատթէոս բազմած և դիմացն ալ դլփին, որ վերէն դէպ ի վար կախուած՝ գրասեղանը կը խածնէ, և տուտին վրայ բռնած է բաց մատեան մը որպէս գրակալ։ Աւետարանիչն հագած՝ է վարդագոյն կրկնոց՝ երկնագոյն պատմունանի վրայ՝ Թղ. 94բ. Մարկոս բազմած է և ձեռքը ծնօտին վրայ նախընթացին հանդերձիւ և դրից մէջ։ Թղ. 144բ Ղուկաս՝ բազմած, կը կրէ ատրաշէկ կրկնոց՝ մութ կանաչ պատմուճանի վրայ։ Թղ. 226բ. Յովհաննէս և Պրոխորոն. առաջինը կանգնած է՝ եզական շարժ ման և տարազի մէջ. կապոյտ շապկի վրայ հագած է վարդագոյն պարեգօտ, և ասոր վրայէն կարմիր 1 կապոյտ կիտուածովք յունական սպիտակ շուրջառ։ Աջ ձեռքը դէպ ի նստող աշակերտը կարկառած է, իսկ ձախը, ճառախօսի վսեմ շարժումով, դէպ ի վեր բարձրացուցած. շատ յաջող և արտայայտիչ դէմ։ քով։ Ասոնցմէ զատ կան 4 ալ միջակ մեծութեամբ պայրկերներ՝ ի տողամիջի, Թղ. 91ա2. (Լուսապայծա։ հրեշտակն՝ գերեզմանին վրայ նստած և ձեռքին մէ, կարմիր խաչգաւազան, շատ ինքնագիւտ, յաջող։ գեղեցիկ։ Թղ. 131բ1. Իւղաբեր կանայք՝ և ձեռքեր-նին լեզուի ծևով կարմիր շիշեր, կամ իբր խոց հըրդանշան սիրոյ։ Թղ. 222բ1. Յովսէփ Արեմաթա։ ցի՝ ծնրադիր և բազկատարած։ Թղ. 280ա2. Յի Կուս քրիստոս գահու վրայ բազմած, Յովհաննդ ԺԹ. գլխու 37-38 համարներուն ընդմէջ, Հագած է վարդագոյն պատմուճան, և ասոր վրայ կապոյս կրկնոց. աջով բռնած է ոսկեգոյն գոց մատեան մը իսկ ձախը կրծոց վրայ. հերք գլխոյն չամչագոյն են, և գլխոյն երկու կողմէն և գագաթին վերև ձևացուած են - խաչի նման - երեք ճառագայթներ՝ ոսկեգոյն լուսապսակին վրայ. շատ վսեմ է և խորհըրդաւոր այսպիսի ներկայացում մը սոյն տեղը՝ փոխանակ թաղման պատկերի մը։

Canon tables 1

12 (տես Թղ. 5բ, 6ա, 7բ, 8ա, 9բ, 10ա, 11բ, 12ա, 13բ, 14ա, 15բ, 16ա) բազմագունեան են առ հասարակ և յոյժ հետաքըր։ քրական թէ հին եգիպտական և պարսկական քան։ դակագործութենէ ներշնչուած տարօրինակ մոտիւներուն և թէ՝ մէկ կողմէն ճարտարապետական ոճի պարգութեան, և միւս կողմէն ալ զարդանկարներո։ ակնահաճոյ և բազմազան դրուագաց համար։ Խորանք առ հասարակ երկերկու սիւներու վրայ ձգուած քառակուսի ճակատներ են, առանց բնակամարի. որոնց վրայ սակայն թերատաձև, և երբեն ալ ուղղան։ կիւնային կիսակամարներ ձևացուած են մէջէմէջ պէսպէս դրուագներով։ Սիւներն - ի բաց առեալ առաջին զոյգին - վերէն ի վայր մի և նոյն հասատութիւնն ունին, և անոնց ստորոտը փոխանան ախաւեղագէսի՝ մետալիոնի յար և նման բոլորակաձև լայնշի գունդեր զետեղուած են, որոնք նուրբ սիւ. ներուն համեմատութեամբ եզական ու անսովոր հակադրութիւն մը կը կազմեն։ Եւ այս գունդերուն վրա դրուագեալ են մերթ մարդադէմ կիսանդրիներ մերթ գազանադէմ, երբեմն զուարակադէմ և երբեմն ալ գլխարկաւոր թռչնապատկերներ, շատ ճարտալ և ճկուն շարժման և դրից մէջ։ Գեղեցիկ են Ա. ճակատին վրայ Եւսեբիոսի մետալիոնին վերև ձգուած բաց դեղին կիսակամարին մէջ նկարուած և ետևէ ետն դէպ ի վեր մագլցող չորս սպիտակ դրախտահաւե։ րը, և հանդիպակաց ճակատին վրայ ալ Կարպիանոսի կիսանդրւոյն վերև ձգուած նոյնագոյն կըսձ կամարի կողմնակի առիւծներն, որ կը յարձակին դէպ ի վեր, այն գագաթին ծայրը մակաղող ոչխարին կամ նապաստակին վրայ։ Ուշադրութեան արժանի են Բ. զոյգի մեծ թակաղակներու աջ ու ձախ, ծայրերուն վրայ դիմացէ դիմած կանգնած շնագլուի երկու հսկայ թռչուններն։ Գ. զոյգին վրայ շիկագոյն վայրի քօշերը Դ. զոյգին թռչնագլուխ, կանաչագգեցը ու կարմիր գօտի մարդիկն։ Գեղեցիկ են և ինքնագիւտ զոյգ խորաններուս առաջնոյն տանիքին վրայ զոյԳ արծիւներն, որոնցմէ մին նապաստակ մը կը գիշատէ և միւսն ալ կարապի նման մեծ թռչուն մը. իսկ երկրորդին տանիքին վրայ ալ վագրը՝ որ եղջերու մ կը փարատէ, և ասոր դիմացն ալ կապոյտ այծը՝ տարօրինակ շարժման մէջ։

Canon tables 2

4 (Թղ։ 19ա, 95ա, 145ա, 227ա). ամէնքն ալ բազմագունեան են և ոսկեհուռն դրուագեալ. յոյժ գեղեցիկ են իրենց Ոորաձև բնակամարներով, մանաւանդ չորրորդն, որ իր տեսակին մէջ եզական է՝ իր ճարտարապետական կազմութեան, մոզայիկներուն և երեք յունական խաչիրուն համար։ Ուշագրաւ են առաջնոյն դռնանա։ մարին վրայ յարմարցուած ժամացուցի ձևոմ կարմեռ բոլորաեը՝ դրուագալից, զոր բռնած են երեուստեք երկու խառնագաղաններ՝ այսպէս նաև Գ. կիսախորանին վրայ պարանոցնին իրարու խառնած կանաչ և կապոյտ երկու մեծ վիշապները, որոնց դէպ ի վեր ցՅուած բերանաբաց գլուխնեոը մէկ կողմէն։ և միւս կողմէն ալ հորիզոնանան դիրքով տանիքին վրայ տարածուած բազմահանգոյց մարմինները՝ հիանալի համադրութիւն մը կը յօրինեն ներքնակամարի անկիւնաւոր բացուածքին հետ։ Բոլոր կիսախորաննե։ րուս ստորին տողերն ալ մեծ ծաղկագրեր են։

Title text

կարմիր են, իսկ մէն մի աւետարանին վերջը նոյները սևով կրկնուած։

Blank pages

Թղ. 151լ, 6բ-7ա, 8ը-9ա, 10բ-11ա, 12բ-13ա, 14բ-15ա16բ, 93ա2, 94ա, 143բ, 228ա2, 287ա2, 295բ2, 296298բ։

Colophon

այլևայլք են, ըստ որում նշանակեցինք, գլխաւորապէս 1. Թղ. 293ա. Կայ գրչէն, որուն ընդարձակ խորհրդածութիւնքը զանց կ՝րնենք մէջ բերել։ Ժառք ամենասուրբ երբորդութեանն, այժմ և յաւիտեանս յաւիտենից, ամէն։... Սմին այս աստուածաւանդ սուրբ աւետարանիս ցանկացա էս Նուաստ և անպիտան ձառացս աստուծո, բազմամեղ, փցուն և անարհեստ սուտանուն քահանայ Աւագ՝ ծեր և տկար և ի լուսոյ և յուժոյ պակասեալ, իսկ յաւժարութիւն սրտիս և կարողութիւն և մարդասիրութիւն աստուծոյ որ յամենայնի կարող է և անյուսից յոյս է և անաւգնականից աւգնական, որ ոչ անտես առնէ զյուսացեալս յինքն, ի շնորհ նորա ապաւինեալ սկիզբն յետու առնել, և նա ետ կարողութիւն հա սանել յաւարտ սորա։ Արդ եղև զբաւ գրութեան սորա ի թուականի։ հայոց. ՌՀԹ. ի գաւառս Կեսարու՝ ի գեւղս Տումարդայ՝ ընդ հովանեաւ սուրբ ատաքելոցն Պետրոսի է Պաւղոսի և այլ սրբոցս որ, անն կան ի պարծանս հաւատացելոց։ ի հայրապետութեան տեառն Սիմէսն աստուածապատիւ կաթողիկոսի, և ի յատաջնորդութեան մայրաքաղաքիս Կեսարու՝ Գրիգոր վարդապէտի, որ իբրև զայնշիջանելի ջահ վառեա է ի պայծառութիւն հայաստանեացս եկեղեցոյ՝ Եւ ի յառաջնորդութեան սուրբ ուխտիս մերոյ Աստուածածնայ, Գրիգոր Պարոնտիրի։ Ձեռամբ նուաստ և ներքևեալ ոգւոյ Աւագ քահանայի, (զոր քերելով մէ կը յետոյ՝ տեղը գրած է տգեղ, բոլորգրով հետևեալը). ԼզԲարսեղ երէցս) մեղապարտի։ Եւ արդ աղաչեմ զամենեսեան ոյք աւգտիք ի սուրբ մատենէս, յիշատակի արժանի առնել զանարժան գրիշս սրգոնեն զԲարսեդ քահանայ (նոտրագրուած բառերն դարձեալ նոր աւելցուած են՝ քերելով բուն գրչին անունը՝ և զհայրն իմ զԱւագ քահանայ, և զմայրն իմ Մաբիամ, զպատուական եղբայրն իմ զԾառուկ, և զկին իւր Խասխաթուն, և զորդիքն զԱռաքել և շՊաւդոս, և զդուստրն Մայրամ, և զմիւս եղ բայրն իմ զԳերուկ և զկենակիցն իմ զՎարդենին և զդեռաբոյս զորդին իմ զՊետրոս, և զդըստերքս իմ զԵղիսաբեթ և զՊահրի և զքոյրն իմ զԱՆԵաց (հոս դարձեալ քերուած և տարբեր գրով և մելանով աւելցուած է՝ հաւանօրէն Բարսեղ քահանայէն). Հև զհօրքուրն ի(մ) զՄամիկն կենդա(եա)նցս և ննջեցելոց ամէն,։ Բարսեղ քահանայն զուր տեղ ինք զինքը իբրև գրիչ կեղծել ուզած է հոս՝ քերելով Աւագ քահանային անունը, վասն զի՝ բաց ի Թղ. 61ա. յիշատակարանէն՝ Ղուկասու Նախադրութեան վերջը գրուած հետևեալ յիշատակարանէն իսկ։ Աւրհութիւն որ կարդայ, գովութիւն որ լսէ, փառք փրկչին. և յիշատակ բազմամեղ գրչին։ Եւ զհայր իմ Աւագ քահանայ, կը տեսնուի նախ որ կեղծողն Բարսեղ՝ մասն ունեցած չէ Աւետարանիս գրութեան մէջ. Բ. թէ գրիչ Աւագ քահանայի հայրն ևս նոյն անունը կը կրէր։ 2. Թղ. 295ա. Կը յաջորդէ տարբեր բոլորգրով, այսպէս. Յիշատակարանս է Նարվուզին։ Եւ դարձեալ յիշեցէք ի մաքրափայլ աղաւթս ձեր զՆարվուզն (որ) զմտաւ էած և ասաց թէ երանի այնոցիկ որ ունիցին յիշատակ ի սիոն և ընտանի Երուսաղէմ զե(կե)ղեցիս... Եւ էառ ի հալալ արդեանց վաստակոց իւրոց զաստուածախաւս սուրբ աւետարանսս զայս՝ իւր հոգոյն և իւր ծնաւղացն Ցատաին և Կագլօւին, և իւր եղբարցն որ փոխեր (ե)ն առ քրիստոս, և կենակցին իւրոյ Կուլիստանին, որդոցն Սնանին և Պաւղոսին, Պետրոսին և դստերեացն Կուլղատին և Մանանդէ, հարսներն իմ Աղքկուլին և Նիկարին և Պայրիկին, և թոռներն իմ զՉնարն և Ղարապակին և Պանչէ, Աբրահամին և Պինաթնին, Նաղլուին և Մարիամին։ Արդ աղաչեմ զամենեսեան, քահանայք և ժողովուրդք՝ որ Նարվոաղն եառ զսսարբ ատետարանս՝ իւրեանց յիշատակ և եդին ի Ծամուտնէ ի գիւղն Խազընա ի դուռն սուրբ եկեղեցւոյն։ որ է ստացողս սորա. աստուած զձեզ աւրհնէ որ խնամով բռնէք և ի կարդալուն մի խնայէք։ Ով որ գրաւէ կամ ծախէ կամ գողանա, աւտարաց կամ ընտանեաց, կամ այլազգաց՝ զանէծք Կայենին առցէ և մասնակից Յուդայի և խաչհանողաց եղիցի. և կամարարքն աւրհնին յաստուծոյ. և նմա փառք յաւիտեանս ամէն,։ 3. Արծաթապատ կողերէն առաջնոյն ստորոտը կայ քանդակուած մեծ տառերով, զոր ես վերջին ստացողին ըլլալ կը կարծեմ, այսպէս։ Յիշատակ է սուրբ Աւետարանըս Սուրբ Թորոս եկեղեցին՝ Սբրահամ Ակոբին և Սուլդան Մուրատին,։ Դժբաղտաբար չկայ թուական գեղեցիկ փորագրութեանս և փորագրողին։

Informations

. Ձեռագիրս ի վաղուց ստացած էր Միաբանութիւնս (չգիտցուիր ուստի), բայց առանձին կը պահուէր և կամ դրուած էր ի ցոյց եկաւոՄատեանս է Աւետարան մեծադիր՝ նկարազարդ և ամբողջ. յարգի է մանաւանդ արծաթապատ տուփին և քանդակներուն համար։ Աւետարանս հնագունէ մը գաղափարուած է հաւանօրէն, վասն զի չպարունակեր Մարկ. ԺԶ. 9-20, Յովհ. Ե. 4, և է. 53-Ը. 11 համարներն։ Հին գլխահամարներն կարգաւ և ճշդութեամբ նշանակուած են. ասոնցմէ դուրս փոքրիկ և կանաչագոյն բոլորակներու մէջ նշանակուած են տարբեր գլխահամարներ ևս՝ կանաչագիր. իսկ Կիրակագիրները՝ կարմրագիր են։ 1. Թղ. 5բ։ Եւսեբի՝ Կարպիանոսի, ևն։ Թղ։ 7բ-16ա։ Կանոնք։ 2. Թղ. 17ա1։ ախադրութիւն Մատթէոսի Աւետարանին։ Աւետարանս որ ըստ Մատթէոսի գրեալ է. Զի ինքն Մատթէոս աշակերս տեառն գրեաց, ևն (Զօհր. տպագրութեան պէս, այսպէս և յաջորդքն)։ - Թղ. 17բ1։ Գլուխք Մատթէոսի Աւետարանին։ - Թղ. 19ա։ Աւետարան ըսա Մատթէոսի (առանց խորագրի)։ Վերջ Թղ. 92բ2։ 3. Թղ. 53ա։ Յուցակ (իմա Նխգր.) գլխոց սուրբ աւետարանիս Մարկոսի։ Սուրբ։ Մարկոս աւետարանիչն աշակերտ էր Պետրոսի վիմի, ևն։ - Թղ. 93բ։ Գլուխք Մարկոս Աւետարանչին։, - Թղ. 95ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդւոյ Աստուծոյ որպէս և գրեալ է ի մարգարէս, ևն։ - Վերջ Թղ. 142բ1։ 3. Անդ (բ2) Նախադրութիւն Ղուկայ Աւետարանին։ Աւետարանս որ ըստ Ղուկա գրեալ է. նոյն ինքն Ղուկաս, ևն։ - Թղ. 144ա։ Գլուխք ըստ Ղուկայ Աւետարանին։.Թղ. 145ա։ Աւետարան ըստ Ղուկասու։ Քանզի բազումք,։ - Թղ. 223բ2։ Հարիար և վաթսուն ասպարիսաւ.։ - Վերջ Թղ. 225ա2։ 5. Թղ. 225բ1։ Նախադրութիւն Յովհաննու Աւետարանիս։ Յովհաննու աւետարանն գրեալ է Յովհաննու, ևն։ - Թղ. 226ա Գլուխք Յովհաննու Աւետարանիս։ - Թղ. 227ա։ Աւետարան ըստ Յովհաննու, ևն։ Վերջ Թղ. 285բ1։ - Թղ 285բ2-287ա։ Կան շնացեալ կնոջ պատմութիւնն՝ առանց խորագրի և Մարկ. ԺԶ. 9-20 համարներն։ Աւետարան ըստ Մարկոսի, խորագրով։ 6. Թղ. 287բ. Հանգիստ սրբոյն Յոհաննու Աւետարանչի։ Եր ընդ եղբարս երանելին Յովհաննէս մեծաւ ուրախութեամբ, ևն։ Վերջ Թղ. 292բ1։ Որուն վերջք- յաջորդ սեան վրայ - կայ նոյն գրչութեամբ հետևեալն։ Զայս յիշատակ բանի ընկալաւ եկեղեցի յաներեց աւետարոնէ, թոնեա Պապիասայ սամէմն Յովհաննու աղակերտի, որ և յետոյ հերձուած խաւսեցաւ և խստեցաւ։ Եւ 4 կարդ բանիս ցութսունուվեց համարն՝ զկնի այնմ րանի որ ասէ. Քննեա և տես, զի մարգարէ ի գալիլէէ ոչ յառնէ։ Եւ Թղ. 293ա. Գրչութեան յիշատակարանի վրայ կայ՝ կարմրագիր. Եւսէբի է ասացեալն։ Անշուշտ վերջին խօսքերս նախ որ առաջնոյն մասը կը կազմեն, բայց գրիչն սխալմամբ և յոյժ անպատեհաբար անկէ բաժնած է։ Բ. Ուրիշ Յրինակներ - ինչպէս տեսանք - Իրք կնոջն զնացելոյ հատուածին համար կը դնեն այս տեղեկութիւնս, հետևաբար գրիչն անյարմար կերպով Յովհաննու Հանգստեան վերջը փոխադրած է զայն, և միացնելու է Թղ. 286ա. Ծրթ յայսմ հետէ մի՝ մեղանչերծ բառերուն։

Content