Other notices
— - Bibliographic notice
182
ԱՒԵՏԱՐԱՆ ՂԷ
ՌԾԸ = 1609 - ՌԾԸ = 1609

ID
Number
182
Old record number
1594
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ՂԷ
Start date
ՌԾԸ = 1609
End date
ՌԾԸ = 1609
Date details

՝ ՌԾՐ1609 (տես յիշտկ.)։

Copy place
Սպահան։
Reference
Type
Number of pages
302
Dimension
25,7x18,5 (17,5x 12)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 18x5,5։
Writing details

բոլորգիր միջակ, բարծրադիր և մաքուր։ Տնագլուխ տառերը փոփոխակի մերթ ոսկեգիր։ են և մերթ կապոյտ. իսկ մեծ գլուխներուն սկզբնատողն միշտ ոսկեգիր են և երկրորդն՝ կարմրագիր։ Յանկերուն գլխակարգութիւններն ալ փոփոխակի երեք տողի գլխատառերն ոսկեգիր են և երեքին կա պուտագիր. նիւթերուն հանդէպ նշանակուած գլուխ։ ներն ալ քառաթիւ ոսկեայ ձողերու մէջ առնուած են՝ աղիւսակի ձևով։ Չորս Աւետարանաց սկզբնատողն բազմագունեան և ոսկեհուռն մեծ թռչնագրեր են, երկրորդն՝ կապուտագոյն երկաթագիր, իսկ եր։ րորդն՝ ոսկեգիր՝ կարմիր ենթակայով։ - ԶԱՐԴԱ. ԳԻՐՔ յոյժ բազմաթիւ (յաճախ մի և նոյն երեսի վրայ երկու հատ)։ Ամէնքն ալ բազմագունեան՝ ոսկեզարդ մեծաւ մասամբ առնապատկերներ են, մերթ գրահապպտ և դիմակաւոր և մերթ անդիմակ, գազանա, գիրներ, վիշապագիրներ, մարդադէմ թռչուններ յոյժ ինքնագիւտ մոտիւներով, այսինքն թռչուններ դլբիններու բերնին մէջ, եռագոյն ձկներ մերթ գլխով և մերթ անգլուխ իրարու մէջ պատատուած, ևն, որ կը կազմեն Ձեռագրիս և իր դարու նկարչութեան ե զականութեանց մին։

Codicology

27, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

՝ թուղթ կոգեգոյն, մագաղաթանման, կէսը հաստկեկ՝ կէսը նուրբ և փայլուն։

Number of lines
21։
Binding

փայտեայ կաշեպատ կարմիր, գոցելու մասով։ Կողերուն արտաքին երեսները պատած են դեղնագոյն և սև կիտուածովք (8ա8էօ). առաջնոյն դրուագաց մէջ քանդակուած է լատինական մեծ խաչ մը, իսկ երկրորդին արաբենիկ զարդեր. իսկ ներսը պատեալ են ծիրանեգոյն ազնիւ կերպասով։

State of preservation

շատ լաւ պահուած. միայն խորաններէն 2ը հանուած են, որով խանգարուած է անոնց հաւասարազուգութիւնը. կազմը, կողերու ան։ կիւններն և գոցելու մասն ալ թեթև կերպով վնասուած են և Թղ. 246ա. ալ կէսէն վար երեք տեղ ճեղքուած։

Copyist
Յովանէս աբեղայ։
Owner

՝ նախ ուստա Սարգիս, ապա Սարգիս Երևանցի, ապա Ա մենափրկիչ եկեղեցին, ապա այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն ինքնին։ - ԿԱԶ ՄՈՂ՝ անյայտ։
Binder
Parchment flyleaf

չկան։

Lettrines

Initials

Marginal illuminations

յոյժ բազմաթիւ են բազմագունեան՝ ոսկեհուռն, մեծ և փառաւոր. շատերը զարդագրերուն հետ միանալով՝ գեղեցիկ հաճոյական և ինքնագիւտ ամբողջ մը կը յօրինեւ մարդապատկերներու, գազանապատկերներու, ձկնա պատկերներու և թռչնապատկերներու և այլ մոտիւ ներու հետ։ Այսպիսի են օրին. համար, Թղ. 36բ, 69բ 96բ, 102բ, 107ա, 114բ, 131բ, 139բ, 174բ եզերազարդերն, Ուշադրութեան արժանի են նաև Թղ. 85բ, 148ա 223բ, նա մանաւանդ Թղ. 269բ. պարսկական ոճու եռագմբէթ և խաչանիշ մատուռիկները կամ մահարձանքն, փառահեղ սիւներով։

Images

21 մեծ. Թղ. 3բ. (Աւետումն) Թղ. 4ա. (Ծնունդ և Երկրպագութիւն Մոգուց)։ Թղ.. 5բ. (Տեառնընդառաջ)։ Թղ. 6ա. (Մկրտութիւն)։ Թղ. 7բ. (Պայծառակերպութիւն), հիանալի՝ ձուածև ու լու։ սեղէն պարունակի մէջ։ Թղ. 8ա. (Յար. Ղազարու)։ Թղ. 9բ. (Գալուստ Տեառն յԵրուսաղէմ)։ Թղ. 10ա, (Ոտնլուայ)։ Թղ. 11բ. (Ըմբռնումն Յիսուսի), որուն քով իմաստասիրաբար թզուկ մը նկարուած է Յու, դայ՝ որ Յիսուսի ձեռքին հազիւ կը հասնի՝ համբուրելու Թղ. 12ա. (Խաչելութիւն Քրիստոսի)։ Թղ. 13բ (Աւերումն դժոխոց)։ Թղ. 14ա. (Իջումն ի խաչէն)։ Թղ. 15բ. (Պատանումն քրիստոսի)։ Թղ. 16բ. (Համբար։ ձումն)։ Թղ. 17բ. (Գոչումն գաբրիէլեան փողոյն) կապուտագոյն լուսաճանանչ մեծ սկաւառակով լատինական մեծ խաչ մը, որուն կեդրոնը - ոսկեայ յատակով բոլորակի մէջ - բազմած է Յիսուս դատողական գահին վրայ, և չորս անկիւններէն գունա գեղ հրեշտակներ փողերը կը հնչեցնեն։ Թղ. 18ա։ (Վերջին դատաստան) յոյժ գիւտաւոր, Յիսուսի դա, տաւորի պատուանդանէն կախուած է կշիռք մը, որուն երեք ոսկեգոյն (առաքինութեանց) ծանրագոյն նժարին տակ մտեր է սատանան - բազմեղջիւր փի, ղի մը կերպարանքով, - զոր հրեշտակն Աստուծոյ ոսկեայ գաւազանով կ՝ուզէ դուրս վռնտել. իսկ ձախակողմեան սև նժարէն կախուած են երկու հրէշաւոր սև սատանաներ, երրորդ մալ վերէն տակառով մեղաց նիւթեր կը յաւելցնէ անոր վրայ։ Թղ. 27բ։ (Մատթէոս բազմած). նարնջագոյն կրկնոց առած է կանաչ պատմուճանի վրայէն։ Թղ. 105բ, (Մարկոս բազմեալ). սևի զարնող մութ կարմիր թաւիշէ վերարկու հագած է՝ արիւնագոյն պատմուճանին վրայ. ձեռքին մէջ բռնած է աւազէ ժամացոյց, և դիմացն ալ մագաղաթի վրայ կարկին և կտրոց։ Թղ. 157բ. (Ղուկաս բազմեալ)։ հագած է բաց կապոյտ պատմուճան և ասոր վրայէն ալ մութ կարմիր կրկնոց, և աջ ձեռքին մէջ բռնած է եղեգնեայ ոսկեզօծ գրիչը Թղ. 237բ. (Յովհաննէս կանգնած և Պրոխորոն բազ մեալ). առաջինը հագած է Մարկոսի պէս, իսկ երկրորդն՝ արիւնագոյն կրկնոց՝ կանաչագոյն պատմու, Յանի վրայ։ Նկարներս ընդհանրապէս յաջող են,ի բաց առեալ Խաչելութիւնը, - և արուեստի նրբութենէ և համաչափութենէ աւելի հրապուրիչ են պայծառ և կենդանի երանգօք, առատ և ամենափայ։ լուն ոսկիով և ինքնագիւտ տեսարաններով, որոնց վրայ ակներև կը տեսնուի պարսկական ոճը։ Ասոնցմէ դուրս կան 3-4 փոքր պատկերներ լուսանցից վրայ, տես Թղ. 130ա2. մերկամարմին մարդ մը մարմնամարզութեան զարմանալի դրից մէջ։ Թղ 160ա. Գաբրիէլ հրեշտակն՝ խաչգլուխ ոսկեայ եր կայն գաւազանով։ Թղ. 163բ1. Հովիւ՝ քիւրտի տա. րազով։

Canon tables 1

8, բազմագունեան՝ ոսկեզարդ։ պայծառ և գեղեցիկ. ամէնքն ալ սիւնազարդ ծառազարդ և թռչնազարդ. բաց ի առաջին երկուքէն՝ միւսներուն վերև փոխանակ կարիատիդներու՝ ոսկեզօծ գունդեր են, երկու ձողաձև փոքր թակաղակներու մէջտեղ զետեղուած։ Առաջին զոյգի հակատներու մէջտեղ ձգուած են երկնագոյն և բոցագոյն ծիածաններ կամ կիսակամարներ, որոնց ներքև նկարուած են եւսերի և Կասահանոսն կեսանդրի, ները, ձեռքերնուն մէջ բռնած եռագունեան, այն է՝ երկնագոյն, կարմիր և կանաչ մատեան. իսկ տանիքին վրայ զոյգ զոյգ սիրամարգներ՝ շատրուանի մը երկու կողմը։ Երկրորդ զոյգին մէջտեղ ձգուած են օձապտոյտ կանաչ կիսակամարներ՝ զորս կը կտրեն մեծ թակաղակէն դէպի վեր բացուած կարմիր և բոցագոյն մի մի մեծ եռանկիւններն, և կը հասնին մինչև ձեղունի երկու անկիւնները. իսկ այս կամարն և եռանկիւնը հորիզոնական դիրքով կը պարուրէ կէւ կապոյտ և կէս երկնագոյն տարօրինակ ձև մը, ո. րուն երկու ծայրերը լայն տէգի նմանութիւն ունին։ և նեղնալով դէպ ի ներս կը գալարին իրարու հետ և մանեակ մը կը ձևացնեն՝ ճիշդ մէջտեղը։ Տանիքին վրայ գունագեղ զոյգ աքաղաղներ շատրուանէն ջուր խմելու դիրքի մէջ կեցած են։ Երրորդ զոյգի ճակատին խորը՝ մեծ թակաղակին վրայ՝ մակաղած է - ծաղկագարդ և կանաչ բոյսերու մէջ -կէս մա նիշակագոյն և կէս ճերմակ կենդանի մը. յոյժ ինք նագիւտ և զարմանալի է, կէս դեղին և կէս բոցա գոյն, այն երէրաչափական ձողաձևը՝ որ պարուրելով ստորին մեծ թակաղակը վարէն, երկու կող։ մէն եզերական որմնասիւներ և վերէն ալ ձեղուան կանաչ թակաղակը՝ կը յօրինէ կրկին կէս հնգակող. մեան կիսակամարներ. որոնցմէ ներքինը հայկական կէս կաթողիկէի ձև ունի։ Իսկ երկուքը միանալու իրարու հետ՝ շեղընթաց ձողերով՝ կը յօրինեն խո։ րանին ներսը և որմնասիւներէն դուրս ցցուած սուղ եռանկիւնիները, իսկ ձեղուան վերևն ալ կէս հնգա։ կողմեան մը, ուր կանգնած են շատրուանի մը քով՝ երկու դրախտահաւեր։ Եւ այս երկու կամարաց, կաս լաւ ևս ներքին ձեղունը գարդարող նորահնար մայր ձևոյն մէջ՝ բացուած կը տեսնուին թէ՝ ուղղաձև և թէ՝ հորիզոնական դիրքով գոյնզգոյն կէս կիսափեղ։ կեր և պատուհաններ։ Չորրորդ զոյգի ճակատներն ընդ հակառակն՝ իրարու զուգահաւասար չեն, վասն զի առաջնոյն մեծ թակաղակին վրայ ձգուած մէջէմէջ անհաւասար ձևով երկու վեցակողմեան կիսակամարներ, այսինքն՝ ներքինը դեղնախառն բոցագոյն ձողերէ ձևացած, իսկ արտաքինը՝ կանաչագոյն ծողերէ, մէջը դեղնագիծ։ Խորանիս ճիշդ միջնասեան ուղղութեամբ և մեծ թակաղակի վրայէն դէպ ի ներքնակամարին ձեղունը բացուած են մէջէմէջ կանաչ, կարմիր և կապոյտ գոյներով եռանկիւնաձևեր։ Ասոնց աջ և ձախ կողմէն ձգուած սպիտակ ձողերն կը յօրինեն երկու հատուածակողմեր ևս՝ որոնց մէջ նկարուած են պարսկական կլոր գմբէ։ թով ոսկեզօծ շէնքեր, մութ կապոյտ հորիզոնի մէջ։ Իսկ երկորդին մեծ թակաղակին վրայ ձգուած են ընդհակառակն՝ դեղին եգերքով մութ կարմիր երկու կամարներ, որոնց մեծագոյնը մանը կիսաբոլորակ։ ներէ ձևացած է, և այս կամարներուս միջև երկնագոյն հորիգոն. իսկ ներքնակամարին տակ նկարուած են գոյնզգոյն աստեղաձև զարդեր։ Եւ ձեղունի վերջ անկիւններէն ձգուած է՝ մանիշակագոյն մեծ աղեղնածև մը, որ կտրելով երկու կամարներն և գոգանալով կը հանգչի մեծ թակաղակին վրայ - միջնասեան՝ ուղղութեամբ - ձևացնելով՝ վարը՝ շրջուն կիսակա։ մար մր, և վերը՝ բացատ մեծ եռանկիւնաձև մ՝ալ Հինգերորդ զոյգն յար և նման են իրարու. միջնա, սեան ուղղութեամբ կանաչազարդ մեծ թակաղակէ։ արեգակնանման ոսկեգոյն կիսագունդ մը կը ծագի՝ որուն վրայ տերևաձև եօթնարփեան ճառագայթնել նկարուած են, և կիսագունդին երկու կողմերն ալ ցածագոյն բրգաձև երկու կոներ՝ ոսկեգոյն, կապու։ տակ և երկնագոյն շերտերով։ Ասոնց վերև սպիտակ աղեղ մը կամ լաւ ևս աղեղնաձև դատարկ մը, և անկէց վեր ալ եօթներփեան լայն կամար մը՝ եռակարգ օծածև գիծերով։ Կամարի շուրջը՝ կապուտա։ գոյն, նարնջագոյն, մանուշակագոյն և կանաչագոյ։ յունական խաչեր դրուագեալ են. իսկ տանիքին վրայ՝ (մէջտեղը) սկիաձև շատրուան մը՝ բոյսերու մէջ, ո րուն երկու կողմէն երկու պոչատ թռչուններ ջուր կը խմեն։

Canon tables 2

4, (ԹՈ։ 28ա, 106ա, 158ա, 238ա)։ Ամէնքն ևս բազմագունեան ոսկեզարդ. Թէպէտ և պարզ են և ոչ այնքան նուրբ սակայն պայծառ են և գեղեցիկ, մանաւանդ առաջին երեքը։

Title text

աւետարանաց չկան ոչ սկիզբն և ոչ ալ վերջը. իսկ գլխանցանկերունը՝ կարմիր։

Blank pages

Թղ. 1ա - 3ա, 4բ, 5ա, 6բ, 7ա 8բ, 9ա, 10բ, 11ա, 12բ, 13ա, 14բ, 15ա, 16ա, 17ա, 18բ, 19ա, 20բ, 21բ, 22բ, 23ա, 24բ, 25ա, 26բ, 27ա, 155բ1, 237ա, 302ա2, 302բ։

Colophon

Թղ. 104ա, 237ա, 300ա2, 301ա1, 301բ2 302ա1. (կրկին)։

Informations

. Ձեռագիրս յամին 1903 մտեր է հաւաքմանս մէջ. Եաքուպ Աոթին փա շայ գնած է զայն՝ ի Գահիրէ՝ 400 ֆրանգաց՝ և յղած ի Վենետիկ, ի նուէր Մատենադարանի Մայրավա, նացս և ի յիշատակ իւր։ Մատեանս է Աւետարան միջակադիր, նկարազարդ և անթերի, իբրև գեղարուեստական գործ՝ մեծարգի է և կարէ դասուիլ իրաւամբ Ոպահան գրուած ուրիշ գլուխ գործոցներուն Տետ։ Չունի Մատթէի Նախադրութիւնն և Ցանկը. Մարկ. ԺԶ. 9-20, Յովհ. Ե. 4։ Իսկ է. 53-Ը. 11 համարներն, այն է՝ իրք կնոջն շնացելոյ, վերջը դրուած է առանձին և տարբել գրչութեամբ։ Հին գլխահամարներն կանոնա ւորապէս նշանակուած են, և ըստ այնմ ալ Համաբարբառները՝ լուսանցից վրայ։ 1. Թղ. 19բ։ Ամոնի Աղեքսանդրացոյ բազում աշխատութեամբ, ևն (առանց վերնագրին Եւսեբեայ)։ - Թղ. 21ա-26ա։ Կանոնք։ 2. Թղ. 26ա։ Մատթէոս։ - Վերջ Թղ. 104ա1։ 3. Անդ։ Նախադրութիւն (համառօտ և առանց խորագրի)։ - Անդ։ Սկիզբն գլխոյ Աւետարանիս որ ըստ Մարկոսի։, - Թղ. 106ա. Մարկոս։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որպէս և գրեալ է ի մարգարէս, ևն։Վերջ Թղ. 155բ1։ 4. Անդ (բ2)։ Նախադրութիւն Ղուկասու (անվերնագիր)։ Ղուկաս արուեստիւ բժիշկ գոլով, ևն։ - Թղ. 156ա։ Սկիզբն գլխոյ Աւետարանին Ղուկասու։, - Թղ. 158ա։ Ղուկաս։ - Թղ. 233ա1։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ, ևն։ - Վերջ Թղ. 235բ1։ . Անդ։ Նախադրութիւն Յովհաննու (ան։ վերնագիր)։ - Թղ. 236ա։ Սկիզբն գլխո Աւետարանին Յովհաննու։- Թղ. 238ա։ Յովհաննէս։ - Վերջ Թղ. 299ա2։ - Անդ (տար, բեր գրչութեամբ)։ ՊՊատմութիւն վասն կնոջն պոռնկին։ Գնացին իւրաքանչիւր ի տեղի իւր, ևն։ - Վերջ Թղ. 300ա1։ - Անդ։ Յովհաննէս աւետարանիչն որ և որդի որոտման, ևն (առաջինը կրկնուած)։ ՏԻՇԱՏԱԿԱԳՐՈՒԹՒՆՔ այլևայլք, գլխաւորապէս։ 1. Ի վերջ յիշեալ նախադրութեան Յով հաննու Աւետարանին, կայ գրչին յիշատակարանը (որուն հանդէպ լուսանցքին վրայ ջնարակային կարմրով գեղեցիկ աղաւնի մը նկարուած է՝ սիւնագլուխի մը վրայ կանգնած ոլ նորութիւն մէ). Գառք անսկզբան և ըսկզբան ամենայնի, ևն (սովորական ձևն է խորհրդածու։ թեամբ, զոր զանց կ՝ընենք)։ Եւ արդ գրեցա։ սուրբ աւետարանս ի քաղաքս Շօշ, որ է Ըոպահան. ի դուռն սուրբ Յովհաննէս Մկրտչին, և սուրբ հրեշտակապէտին, և սուրբ Յակոբայ, և սուրբ Սար գսի զօրավարին, ձեռասբ Յովանէս փծուն աբեղայի ի դառն և նեղ ժամանակիս, ի թվկնիս հայոց Ռ.Ծ.Ր. ամի. ի հայրապետութեան տեառն էջ։ միածնայ տէր աւիթ կաթողիկոսի. և ի թագաւորութեանս մեր Պարսից՝ Շահապասին, ոլ բարեկամ է Հայոց ազգի և ընդունող ի սէրս մեր։ բազմամեայ կենա յաշխարհի,։ 2. Թղ. 301ա1. Կը յաջորդէ, տարբեր գրչութեամբ կամ նուրբ բոլորգրով, այսպէս՝ Զվերջին ստացող սուրբ աւետարանիս՝ զհեզահոգի և զբարեմիտ՝ բարեպաշտ և երկիւղած Ուստա Սարգիսն, և զծնօղսն իւր՝ զՄէլիքն՝ և զՄարիամն յիշեցէք և աստուած ողորմի ասացէք։ Դարձեալ յիշեցէք ի քրիստոս զուստս Սարգիսն (այսպէս բազմիցս կրկնուած, և զկենակիցն իւր զխանջիջին, և զորդին իւր զՄնացականն, և զդուստրն՝ զԽաթէին, և զհանգուցեա, կողակիցն իւր՝ զՄանանեխն, և որդիքն իւր՝ Յովանեսն, Խաշատուրն, և դուստրն Մարիտատն... զմեծ պապն՝ Ամիըղատէն, և զՀանիկն... և զեղբայրն (ուստայ Սարգսի) ուստա Թորոսն, և զսորա կողակիցն՝ զԽանաղէն, և որդին Մելիքն, և դստերքն Անթառամն, Նաղլուն, և զմիւս կողակիցն (Թորոսի) Դովլաթխանումն, յիշեցէք։ Դարձեալ յիշեցէք ի քրիստոս զուստա Սարգիսն և զմիւս եղբայրն իւր զՅովանէսն. Եւ զհաւրաքոյրն իւր զԽուրմախաթունն և զսորին որդին Յակոբջանն, և դուստըն Խանղատէն յիշ,։ Մանաւանդ և զհօրեղբարքն՝ Պալին՝ Մուրատն և զմիւս այլ Մարտիրոսն, հանդերձ քերբքն՝ և այլ ննջեցեալքն յիշեցէք և աստուած ողորմի ասացէք ամէն,։ Սպա կը յաջորդէ (Թղ. 301բ1) հետևեալն չափով։ Ի թվկնիս հայկազնի՝ Հաղար. Ճ. մէ։ աւելի. Հայրապետիս մերոյ ազգի. Տէր Գիչիպոս ճգնաւորի. Որ յայսմ ամի գնացեալ լինի. Յերուսաղէմ մեծ քաղաքի. Յերկըրպագել գերեզմանի, Մերոյ փրկչին տեառն յիսուսի։ Այ։ և յաջորդ և փոխանորդ. Ի յաթոռոյս նոր Ջուղայի։ Եպիսկոպոսն քաջ և արի. Դաւիթ անուամբ Ջուղայեցի։ Որ յայսմ ամի նստեալ լինի։ Յաթոռ տեառնըն խաչատըրի... Արդ ես Սարգիս երևանցի։ Աւետարանըս սուրբ ընծայեցի. Ի դուռըն Ամենափրկչի. Յիշատակ ինձ և իմ ծնօղի. Եւ այլ մերոյ ազգականի։ Եւ ամենայն արեան առւի. Յիշեցելոցս որ ի կարգի, ևն։ Այս և հետևեալ տողերն. Աղաչեմ զձեզ հարք և եղբարք, յորժամ հան. դիպիք սուրբ աւետարանիս, յիշեցէք ի քրիստոս զուստայ Սարգիսն, և դուք յիշեալ լիջիք ի քրիստոսէ Աստուծոյ մերոյ որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն, կը ցուցնեն իբր թէ ուստա Սաքգիսն և Սարգիս Երևանցին մի և նոյն անձն ըլլան. սակայն յաջորդ տողերն որ տարբեր բոլորգրով և ուրիշ ձեռքէ մը գրուած են, հակառակը կը թուին հաստատել, այսպէս. Կրրկին անգամ յիշեցէք ի քրիստոս, զուստա Սարգիսն և եղբայրն, Թոքոսն, և սորայ որդին Մելիքն, և զկողակիցն Թուխտարն, և որդի Գուտուր...։ (Մնացեալը քերթուած է և անոր տեղ տարբեր գրով հետևեալը գրուած. Կըրկին անդամ յիշեցէք ուստայ Սարգիսն և որդին Մնաղական, և սորա որդին դեռաբուսիկ Սարգիսն և դստերքն Վարդխաթուն, և սորա կողակիցն Ելիաղն, և միուս դուստրն Մինախաթուն, և սոոեն, Կ.լլ1ց,1..1...կլլ լԲայ կողազըց։ Մտօ = աշսգուրս յրշսցէք։։ 3. Թղ. 302ա2. Կայ գրչութեան գրով այսպէս. Դարձեալ յիշեցէք ի քրիստոս զուստայ Սարդիսն, և կողակիցն իւր Խանջիջին. և զդուստրն Խաթային և զսորա կենակիցն Յարութիւն, և որդին Նաղարէթն որ է հանգուցեալ ի քրիստոս, և միւս որդին Մկըբտուծն և կողակիցն Մտեամխանումն յիշեցէ.։

Content