1791568Թու. Ո = 1151 (տես յիշտկ.)։
երկաթագիր՝ մանրիկ՝ հնագոյն աւետարանաց պարզ կիտադրութեամբ (ս) որ երբեմն գծին վրայ կը դրուի՝ իբր միջակէտ, երբեմն գիծէն վար՝ իբրև ստորակէտ, և յաճախ գիծէն և բառէն ալ վեր՝ որպէս վերջակէտ։ Կան կարմիր մելանով երկու կէտեր (։), ստորակէտ (,), հարցական (2) և երկայն () իբրև շեշտ. սակայն ասոնք վերջէն դրուած են անտարակոյս, առոգանութեան համար։ Տողադարձ ըրած ժամանակ գրիչը ոչ նախընթացին և ոչ ալ յաջորդ տողի հայ ցական նախդիրին կամ ուրիշ որ և է բաղաձայնը առջև կամ ետևը Ը գիր աւելցնելու բնաւ սովորութիւն Հունի։
34, իւրաքանչիւրն 8 թուղթք։
մագաղաթ մաքուր, նուրբ և ողորկ։
փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն. կողերուն վրայ արծաթապատ քանդակներ ևս կան եղեր, բայց հանուած են. իսկ ներսը մութ դեղին հաստ լաթով պատեալ։
սկիզբէն հանուած է Մատթէոսի պատկերն, գուցէ թէ և խորանք։ Թղ. 7, 245 կարէն դուրս ելած են։ Թղ. 20բ, 25ա, 237ա-238. փոքր ինչ եղծուած է գրութիւնն և դժուարընթեռնլի դարձած։ Րնդմէջ Թղ. 24բ-25ա. կը պակսին 3-4 թուղթք, այսինքն՝ Մատթ. ԺԲ. 15-48 համարներն։ Թղ. 59-61բ. տորին լուսանցաքղանցքն թեթև կերպով կտրուած են։ Ընդմէջ Թղ. 114բ-115ա1. կտրուած են 4 թուղթք, այսինքն Մարկ. ԺԶ. 8-Ղուկ. Ա. 1-46 համարներն Ղուկասու պատկերին և կիսախորանին հետ, 4-3 թուղթք ալ (այսինքն Ղուկ. ԻԳ. 46 - Յովհ. Ա. 1-43 համարներն -պատկերով և կիսախորանով - կը պակսին՝ ընդմէջ Թղ. 188բ-189ա։
Գէորգ վարդապես (տես վարը)։
չկան։
՝ չորս աւետարանաց սկիզբը միայն։
իսկապէս չկան, այլ ընդհանրապէս կանաչագոյն փոքլ բոլորակներ՝ որոնց մէջ մասամբ սև, մասանբ ա, կարմրագիր Կիրակագիրք գրուած են. բայց հաւա, նօրէն ասոնք ետքէն յաւելցուած են։
մէկ։ հատ միայն, Թղ. 67բ. (Մարկոս՝ բազմած), հագած է երկնագոյն կրկնոց՝ վարդակարմիր ներքնացգես տին վրայ. բազմագունեան է՝ առանց ոսկւոյ, և հետաքրքրական այդ ժամանակի նկարչութեան տեսակէտով. միւսներն կտրուած են։
2 միայն մնացեր են՝ Թղ. 1ա, 68ա։ Քառագունեան են, այսինքն մութ կապոյտ, մութ կանաչ, մութ կարմիր և ջնարակագոյն. երկայն և նեղ քառակու սի ճակատներ են, որոնցմէ առաջնոյն վրայ՝ փոքրիկ բոլորակներու մէջ խաչեր մանրանկարուած են, իսկ երկրորդին աստղաձև ծաղիկներ և տերևներ. վերև տանիքին վրայ ալ կանգնած են - երեքնուկի ձևոգ գարդի մը քով - երկերկու կարմրակտուց թռչուն, ներ։
սև, աւետարանաց վերջն ալ վերըստին նոյն ձևով կրկնուած։
չունԻ։
մի միայն գրչու թեան, ի վերջ Յովհաննու աւետարանին, այսպէս. Յասի վեցհարիւրերորդի արամեանս տումացե, ի հայրապետութեան տեառն Գրիգորիսի՝ Հայոց հեղինակի և եղբաւր նորա՝ Ներսիսի. Եւ ի բռնակալութեան միջերկրեայս Մելիք Մասուտին՝ յԻսմայելէ եւ Յիկոնիսն քաղաքէ։ Գրեցաւ աւետարանս այս յնդիր և ի ստոյգ աւրինակէ յամբոցիս՝ որ կոչի Ծով. ընդ հովանեաւ սրբոյ Աստուածածնիս և սրբոյ Նշանիս։ Բայց գրեցաւ հրամանաւ աշխարհալոյս վարդապետին իմոյ Գէորգեա, ի վայելս անձին իւրոյ և յիշատակ իւր եւ բարի ծնաւղաց իւրոց՝ Յակոբոսի քահանայի հաւր նորին և մեր սնոացողի և քրիստոսասէր մաւր նորա՝ Վարվառեայ. եւ հարազատ եղբարց իւրոց Գրիգորի և այլոցն. յորոց անուն եւ զգիրս հրամայեաց գրե, որում վայելել տացէ աստուած, Արդ աղաչեմ զամենեսեան որք ընթեռնոյք զգիրս (յակն) առնոյք զաշխարհալոյս վարդա պետն իմ եւ զբարի ծնաւղս նորա եւ զեղբարս անմոռաց սրտի մտաւք յիշեսջիք ի մաքուր աղաւթս ձեր, որոց ողորմեսցի մարդասէր փըրկիչն յիսուս քրիստոս աստ և յիւրում գայըստեանն, ամէն Ընդ նմին յիշեսջիք եւ զտառապեալ աշխատողս ԼՅովհան)էս գրիչ, (մնացեալ 2 տողերն ամբողջապէս քերուած են)։
. Ձեռագիրս յամին 1900 մտեր է հա, ւաքմանս մէջ. մեր միաբան Հ. Դիոնեսիոս Գաղատոսեան յղած է՝ յիշեալ թուականին ի Մայրավանս Մատեանս է Աւետարան փոքրադիր։ Չունի Նախադրութիւններ և Ցանկ գլխոց։ Չունի Մարկ. ԺԶ. 9-20, Յովհ. Ե. 4, է. 53-Ը. 11, համարներն, այլ լուսանցքին վրայ կը նշանա կուի. Իրք կնոջն շնացելոյ։ Ղուկ. Իբ. 43-44 համարն ետքէն գրուած է լուսանցքին վրայ տարբեր երկաթագրով։ Հին գլխահամարները կարգաւ և ճշդութեամբ նշանակուած են լուսանցից վրայ. և ասկէց զատ հնագոյն աւետարանաց կամ թարգմանութեան տարբերութիւններն. օր. իմն, Մատթ. Ա. 1, Գիրք ծնընդեանի՝ դիմաց լինելոյց, ևն ևն (Հմմտ. Թ. 86. 8. 3. Թղ. 7ա1)։ Գաղափարուած է հնագոյն, ընտիր և լաւ օրինակէ մը, շատ ուղղագիլ է, բայց բառերն իրարու կից և տառերու մանրութեան պատճառաւ դժուարընթեռնլի։ 1. Թղ. 1ա1։ Աւետարան ըստ Մատթէոսի, ևն։ - Վերջ Թղ. 67ա2։ 2. Թղ. 68ա1։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի, (լուսանցքին վրայ Պորդւոյ աստուծոյց) որպէ։ և գրեալ է Յեսայի (լ. վրայ ի մարգարէս) ևն։ Վերջ Թղ. 114բ2 (թերի)։ 3. Թղ. 115ա1։ Աւետարան ըստ Ղուկա ու (3 թուղթք թերի)։ հանձն իմ զտէր, ևն։աԹղ. 188բ2 (թերի)։ 4. Թղ. 189ա։ Աւետարան ըստ Յովհաննու (սկիզբը թերի)։ Եւ էր ֆիղիպպոս ի Բեթսայիդայ, ևն։ - Վերջ Թղ. 249բ2։ Զգիրսն որ թէ գրեալ էին,։