1881709բացորոշ թիւերով նշանակուած չէ, հաւանօրէն ՌՄԿԳ = 1814։
բոլորգիր միջին, անկիւնաւոր։ Թէ՝ գլխացանկերն և թէ՝ տնագլուխներն ոսկեգիր են. իսկ զարդագրերու քովի առաջին տողը միշտ պայ։ ծառ կարմիր է (կիւվէզ) և երկրորդն արիւնագոյն Չորս Աւետարաններու սկզբան առաջին տողը քառագունեան մեծ ծաղկագիր՝ ոսկեհուռն. երկրորդն զուտ ոսկեգիր, և երրորդն արիւնագոյն։
26, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ մագաղաթանման, հաստկեկ և ողորկ։
փայտեայ կաշեպատ, մանուշակագոյն թաւիշով պատեալ. երբեմն արծաթեայ քանդակներ ևս ունեցեր է վերջին կողը, ուսկից գամերը միայն մնացած են այժմ։ - ՄԱԳ. ՊԱՊԱՆԱԿՔ չկան, այլ երկու կողմէն երկերկու թուղթք։ - ՀԱՆ ԳԱՄԱՆՔ. կազմը փոքր մի խարխլուած է, զանացան տեղեր ալ աւուր պատշաճի աւետարանները կարսայցւ համար տէրտէրին մէկը տգեղ կերպով վեր։ նագիրներ մրած է, քան թէ ծրած, լուսանցից վրայ և դժբաղդաբար եզերազարդերուն քով, որով ներդպշնակութիւնը խանգարուած է։ Մնացեալն լաւ պահուած է։
նախ մահդէսի Եաղլու, ապա մահդէսի Յարութիւն, ապա այլք։
շատ յաճախ, քառագունեան են և ոսկեզարդ, մարդագիր, գազանագիր և մեծաւ մասամբ թռչնագիր։
շատ յաճախ. բազմագունեան ոսկեզարդ, պայծառ և գեղեցիկ. ինքնագիւտ են Թղ. 43բ1, 58բ1, 120բ1 133բ1 թռչուններու երբեմն ձետէն և երբեմն կտուցէն հաւեալ ծառատունկերն։
30 մեծադիր. Թղ. 1բ. Հայրն Աստուած, առաջնօրեայ արարչագործութեան մէջ. զգեցած է նարնջագոյն պատմուճան և վարդագոյն կրկնոց, ամպերու և ջրամած անդնդոց վրայ, դարձած կը նայի դէպ ի յարևելս, և գլուխն եռանկիւնով պսակուած։ Թղ. 2ա. Հայրն Աստուած Բ. օրուան արարչագործութեան մէջ և նման առաջնոյն զգեցած, բայց կը հայի դէպ յարևմուտս Թղ. 3բ. Հայրն Աստուած՝ Գ. օրեայ արարչագործու։ թեան մէջ. կանգնած է սպիտակ ամպերով շրջապատեալ ոսկեգոյն պարունակի մէջ. հագած է երկնքի կապոյտը որպէս պատմուճան և անոր մրայէն վար, դագոյն կրկնոց։ Թղ. 4ա. Հայր Աստուած՝ չորեքօրեայ արարչագործութեան արարուածով. բազմած է երկնագոյն կամարի ներքև՝ սպիտակ ամպեցու վրայ, նմանագոյն հանդերձիւք, ունելով իր շուրչ աստեղալից երկինքը և ի ստորև ծաղկազարդ եր։ կիրը։ Թղ. 5բ. Հայրն Աստուած Ե.րդ օրուան արարչագործութեամբը. կանգնած է լեռներու վերայ, շըր ջապատուած թխպահոծ ամպերով, որոնց մէջ կը սաւառնին սպիտակափայլ թռչունք օդոց, իսկ ի ստորև երկրէս կ՝ելնեն չորքոտանիք։ Թղ. 6ա. Հայր Աստուած Զ. օրեայ արարչութեան մէջ։ Թղ. 7բ. Հինաւուրցն Աստուած բազմած է յաթոռ փառաց և տիեզերքն։ ի ձեռին։ Բոլոր այս նկարներուն մէջ իսկ գեղե։ ցիկ խորհրդաւորութեամբ Հօր Աստուծոյ գլուխն ե, ռանկիւնաձև լուսասփիւռով պսակեալ է. հանդերծնե, րը միշտ նոյն, ինքն ալ միշտ ալեզարդ. այս կող մանէ նորութիւն մէ Աւետարանս։ Թղ. 8ա. Առամ և Եւա՝ փորձութեան մէջ, և Հայրն յաւիտենական ամպերու մէջէն վար կը նայի։ Թղ. 9բ. Աւետումն, իբր խորհուրդ փրկութեան ազգի մարդկան՝ նախահօր անկմանը յաջորդած։ Թղ. 10ա. Ծնունը և Իեկըրպագութիւն երից Մոգուց։ Թղ. 11բ. Տեառնրնդա, ռաջ։ Թղ. 12ա. Մկրտութիւն։ Թղ. 13բ. Պայծառա կերպութիւն քրիստոսի, գեղեցկատեսիլ։ Թղ. 14ա Յարութիւն Ղազարու։ Թղ. 15բ. Մուտք քրիստոսի։ յԵրուսաղէմ։ Թղ. 16ա. Ընթրիք քրիստոսի։ Թղ. 17բ Ոտնլուայ։ Թղ. 18ա. Ըմբռնումն Քրիստոսի։ Թղ. 19բ Յիսուս առաջի դատաւորին, երկու գինուորաց մէջ Թղ. 20ա. Խաչելութիւն։ Թղ. 21բ. Յարութիւն քրիս։ տոսի։ Թղ. 22ա. Համբարձումն։ Թղ. 23բ. Գա1ոաատ Հոգւոյն։ Թղ. 24ա. Վերջին դատաստան։ Թղ. 37բ Մատթէոս բազմած՝՝ կրկին կաթուղիկէով տաճարի մէջ. հագեր է կապոյտ թեզանի և ասոր վրայէն վարդագոյն կրկնոց։ Թղ. 134բ. Մարկոս բազմեալ, առաջնոյն պէս հագած է և դիմացն ալ առիւծ խոր, հըրդանշանը։ Թղ. 179բ Ղուկաս բազմած՝ նոյնագոյն հանդերձիւք, դիմացը ունելով զուարակը։ Թղ. 271բ, Յովհաննէս բազմեալ, միևնոյն հանդերձիւք, և Պրոխորոն՝ արիւնագոյն պատմուճանով։ Նկարներս առհասարակ բազմագունեան են և ոսկեզարդ։ Առաջին 7 հատը Աստուածաշունչին կը վերաբերին, որոնք սակայն դիտմամբ հոս ներկայացուած են հին կտակարանը նորին հետ զուգելու համար։ Իսկ միւսներ։ շատ մեծ նմանութիւն ունին Թ. 183ի նկարներուն, թէպէտև անոնց նրբութիւնն և կատարելութիւնը չունին։ Ասոնցմէ զատ կան 7հատ ալ փոքրիկ նկարներ, լուսանցից վրայ. Թղ, 66բ1, 68բ1, 80ա1, 84ր1 90բ1, 94ա2։
10, (տես 25բ, 26ա, 27բ, 28ա, 29բ, 30ա, 31բ, 32ա, 33բ, 34ա բազմագունեան և ոսկեզարդ. ամէնքն ևս երկնկեկ քառակուսի ճակատներ են առանց բնակամարի։ մերթ երեք հաւասար փոքր քառակուսիներէ բաղկացեալ, մերթ երեք եռանկիւնաձևերէ, և մերթ ալ երեք թերատաձևերէ, - որոնք կրկնօղակ կամ օձապտոյտ թակաղակներով գունագեղ սիւներու վրայ կը հանգչին։ Խորաններուս սիւները կորնթական, դորիական, հռովմէական և վերածնութեան ոճեր կը ներկայացնեն փոփոխակի, և որոնց տերևաձև դրասանգներն և կիսախարիսխներն երբեմն կովագլուխներ կը ձևացնեն, երբեմն շրջուն քնարածևներ և երբեմն այլ ինչ։ Իսկ շուրջանակի, այն է՝ ստորին և միջին թակաղակներն, ինչպէս և տանիքները, զար։ դարուած են պտղալից ծառերով, առիւծներով, մոխրագոյն ու կերոնակիր կապիկներով, սիրամարգներով, աքաղաղներով և այլ թռչուններով ու արաբենիկ զարդերով։ Առաջին զոյգի ճակատին մէջտեղ - կարմիր կիսաբոլորակներու մէջ - զետեղուած են՝ կանաչ յատակի վրայ՝ Եւսեբի և Կարպիանոսի մետալիոններն, պարզեալ մագաղաթը ձեռքերնուն մէջ. իսկ տանիքներուն վրայ զոյգ զոյգ սիրամարգներ։ Երկրորդ զոյգի տանիքներուն վրայ - կէս կարմիր ու կէսէն վար կապոյտ սկիաձև անօթներուն առընթեր - կանգնած են մոխրագոյն երկերկու օձակուլ թռչուններ, մի մի օձ կտուցներով բռնաձ օդոյ մէջ։ Երրորդ զոյգի միջին թակաղակներուն աջ ու ձախ ծայրերուն վրայ մէկ մէկ շիկակարմիր կատաղի առիւծներ, դէպ ի տանիքը վերելակելու շարժման մէջ. ուր կեցած են երկու երկու մոխրագոյն լորամարգիներ։ Չորրորդի տանիքներուն վրայ երկերկու աքաղաղներ՝ կռուելու դիրքով, իսկ վերին թակաղակներէն միոյն աջ և միւսին ալ ձախակողմը կանգնած են մի մի արփիափայլ սիրամարգներ. իսկ։ ստորին թակաղակի ծայրերում մէկ մէկ երկայնա։ վիզ ու մոխրագոյն ձկնկուլներ՝ իրենց որսր օդին մէջ բարձրացուցած։ Հինգերորդ զոյգի թակաղակ։ ներէն մէկուն աջ և միւսին ձախ ծայրերուն մրայ դարձեալ մի մի մոխրագոյն կապիկներ պըպզած են նման առաջին զոյգին, մին ձախ ձեռքով կարմիր գաւազան մը բռնած է և աջով պտուղ մուտելու շարժման մէջ. իսկ տանիքներուն վրայ զոյգ զոյգ աղաւնիներ կը թևապարեն շատրուանի մը շուրջը։ խորաններուս և Թ. 183ի խորանաց մէջ մեծ նմանութիւն կայ (Հմմտ. Թղ. 21բ-28ա). որուն մանրա։ հկարները սակայն աւելի նուրբ են քան ասորը։
4 (տես Թղ. 38ա, 135ա, 180ա, 272ա). ամէնքն ևս բազմագունեան՝ ոսկեզարդ. ոնը կէս գոթական և կէս հռովմէական կիսաբնակամարներով։ Յոյժ գեղեցիկ է առաջնոյն կեդրոնը, մութ կարմիր թերատաձև շրջանակին մէջ - ոսկեայ յատակի վրայ եկարուած Տիրամայրն՝ Յիսուս մանուեք գրկին մէջ, և բոցագոյն պատմուճանով։
աւետարանաց վրայ կը պակսին։ իսկ ցանկերունը՝ մութ կարմիր։
Թղ. 1ա, 2բ, 3ա, 4բ, 5ա, 6բ, 7ա, 8բ, 9ա, 10բ, 11ա, 12բ, 13ա, 14բ, 15ա։ 16բ, 17ա, 18բ, 19ա, 20բ, 21ա, 22բ, 23ա, 24բ, 25ա, 26բ, 27ա, 28բ, 29ա, 30բ, 31ա, 32բ, 33ա, 34բ, 36ա2, 36բ, 37ա, 124ա, 178բ2, 179ա, 271ա 341բ2, 342ա2։
մի միայն Յովհաննու Աւետարանին վերջը, ընդարձակ է և ընտի, խորհրդածութիւններով, Քրիստոսի Տեառն մերոյ դալստեան և տնսրէնութեանց վրայ, զորս հարկադրուած ենք կրճատել, այսպէս։ Յիշատակարան. Գառք և պատիւ և իշխանութիւն արքայից արքային, որոյ զօրութիւնն է անզրաւելի, և իմաստութիւնն անբաւելի, և սէրն անճառելի... Իսկ (հետևեալը տարբեր գրով և մելանով գրուած է և անյարիր) (զայս Մինասի որդի մահտէսի Եաղլուն, և մահտէսի Մեծատուրի որդի մահտէսի Յարութիւն՝ վասն որոյ և իսկ է բանս։ երկիւղած գոլով յաստուծոյ միշտ մտայոյզ լինէր՝ թէ և ինքն որով բարեգործութեամբ մտցէ առ տէրն իւր, (վերի նոտրագրուած տողերն յաւելցնողն՝ յաջորդաբար սև մելանով սրբագրութիւններ ներմուծած է, հին բնագրի եզակի ասացուածքը՝ յոգնականացնելով և իր գծած անուանցը յարմարցնելու համար, զորոնք կը նոտրագրենք) զի մի ապաձեռն երևեսցի առաջի տեառն արարչին իւրեանց։ և ապա լուեալ բանս ի մարգարէէն որ ասէ, թէ Երանի որ ունիցի զաւակ ի սիոն և ընտանի իւր յԵրուսաղէմ, վասն որոյ զսոյն զայս և զայլս սմին հանգոյնս զմտաւ ածեալ, և մանաւանդ զբանն տէրունական որ ասէ թէ մի գանձէք ձեզ գանձս յերկրի, ուր ցեց և ուտիճ ապականեն... վասն որոյ ի մտի եդեալ և ըղձափափագ սիրով զկեն։ սունակ և զպատուականագոյն գանձս և զհոգելի գանձարանս, այս ինքն՝ զծաղկափթիթ աւետարանս տէրունական յաւելելով զսա յեկեղեցին աստուծոյ և ի գանձարան տեառն զիւրն իւր նուիրելով ի պայծառութիւն սուրբ եկեղեցւոյ և ի խրախճանս՝ ի ցնծութիւն մանկանց սիովնի։ Եւ առ ի յիշատակ հոգւոց իւրոց և ծնողաց իւրեանց՝ հօրն և գորովալիր մարցն և այլոց ամենից արիւնամերձ տոհմականացն իւրոց կենդանեաց և ննջեցելոց. և եդիւ յիշատակ ի սուրբ Խ. Մանուկ եկեղեցւոյն, այսինքն որ ի քաղաքս յԵւդսկիա։ Եւ սոյն այս տառս գրեալ ծաղկեցաւ և աւարտեցաւ ի քաղաքս յԵւդոկիայ որ և ասի Թօխաթ, ընդ հովանեաւ սրբոյն Ստեփաննոսի նախավկային՝ ի թուին հայոց երկշրջանի երըյոբելենի և մետասան յարաբարդի, ի յունիս ամսոյ, ձեռամբ յոգնամեղ և բազմասխալ Պողոս անարհեստ գրչի ի խնդրոյ վերոյգրեալ (յաջորդ բառերը նոր գրուած են՝ քերթուած տեղը՝) մահտէսի Եաղլուին և մահտեսի Արութիւնին, որ ստացաւ զսա ի հալալ ընչից և արդեանցն իւրոց և ամենայն արու մերձաւորացն իւրոց։ Վասն որոյ աղաչեմ ըզսրբասուն հարքդ իմ և զբարեմիտ եղբարքդ, որք հանդիպիք այսմ պատուական սոփերիս՝ ընթեռնլով կամ արևանցի զրօսնլով՝ յիշեցէք ի մաքրափայլ յաղօթս ձեր զվերոյգրեալ Մինասի որդի մահտէսի Եաղլուն և մահտեսի Մեծատուրի որդի մահտէսի Արութիւնն և զծնօղսն և ամենայն զարմս և զաւակս նոցին և միանգամայն զամենայն աղգատոհմն նոցին զկենդանիսն և զննջեցեալսն զամենայն։ Եւ ևս յիշել աղաչեմ զծնողքն իմ և զմիջնորդք եղողք սորին մաղթեմ յիշել առ տէր։ Եւ որք յիշէքդ յեշեալ լիջիք ի քրիստոսէ յուսոյ մերմէ ի միւսանգամ գալըստեան նորա որ է օրհնեալ յաւիտեանս ամէն. Հայր մեր որ,։ Յիշատակարանէս ետքը (Թղ. 342ա1) կայ մանր նոտրագրով շնացեալ կնոջ պատմութիւնը։ Սակայն ինչպէս այս թուղթերն՝ այսպէս և գրութիւնը կազմողի կամ նորոգողի ձեռքով յետոյ ներմուծուած են։
։ Ձեռագիրս 1909 ին մտաւ հաւաքմանս մէջ, Եաքուբ Արթին փաշայ Եգիպտոսէն զդրկեց զայն (գնելով 650 ֆրանգաց) իբրև նուէր Մայրավանացս և յիշատակ Մատեանս է Աւէօարան միջակադիր, նկարազարդ և անթերի, Չունի նախադրութիւնները և չպարունակեր Յովհ. Ե. 4 և է. 53-Ը. 11 հատուածները։ որոնք սակայն ետքէն նոտրագրով գրած է անյայտ մէկը դատարկ թողուած (Թղ. 342ա1՝ տեղւոյն վրայ։ Հին գլխահամարներն Հշդօրէն նշանակուած են լուսանցից վրայ, և անոնցմէ գուրս կան կարմրագիր ուրիշ գլխահամարնել ևս, ինչպէս նաև Կիրակագիրներ։ 4. Թղ. 25բ։ Ամովնի Աղեքսանդրացւոյ բազում աշխատութեամբ, ևն (անվերնագիր)։ - Թղ. 27բ-34ա։ Կանոնք համաբարբառք։ 2. Թղ. 35ա1։ Ցանկ գլխոց Աւետարանին որ ըստ Մատթէոսի (առանց խորագրի)։ - Թղ 38ա։ Աւետարան ըստ Մատթէոսի (առանց խո, րագրի, այսպէս են և յաջորդքն)։ - Վերջ Թղ. 122բ2։ 3. Թղ. 123ա1։ Ցանկ Մարկոսի Աւետարանին։, - Թղ. 125ա։ Յւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդւոյ Աստուծոյ որպէս և գրեալ է, ևն։ Վերջ Թղ. 176բ2։ 4. Թղ. 177ա1։ Ցանկ Ղուկասու Աւետարանին։, - Թղ. 180ա։ Աւետարան ըսս Ղուկասու։ - Թղ. 267ա1։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 269բ2։ 5. զ. 270ա1։ Յանկ Յովհաննու Աւետարանին։ - Թղ. 272ա։ Աւետարան ըստ Յովհաննու։ - Վերջ Թղ. 338ա2։ Տանել զգիրսն զոր թէ գրեալ էին,։