1841585ՉՀԹ = 1330. սակայն այս՝ վերջին մասը լրացնող գրչութեան թուականն է, իսկ առաջնոյն գրութիւնը տարիներ յառաջ եղած է, և գրչին նահատակութեամբ կիսկատար մնացած -
բոլորգիր միջակ և մաքուր, Թղ. 219ա - 265բ. տարբեր գրչութեամբ գրուած են, որ նախընթացին պէս ընտիր չէ։ Տնագլուխ տառերն առ հասարակ և մեծ գլուխներուն ալ առաջին բառերը կարմրագիր են։
22, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ (բամբակեայ), գորշագոյն նուրբ և կակուղ։
՝ փայտեայ կաշեպատ շագանակագոյն և պարզ զարդերով. կողերը ներսէն պատեա են սևագիծ դեղնագոյն ազնիւ կերպասով։ Կողերոլն երեսը արծաթապատ քանդակներ ևս կան եղեր, որոնք հանուած են։
գէշ պահուած է ընդհանրապէս՝ և մաս, նաւոր կերպով Թղ. 230-268 խոնաւութենէ վնասուած են և տեղտեղ ալ լուսանցքն նորոգուած, Թղ. 1-2, այսինքն՝ Մատթէոսի պատկերն ամբողջապէ։ և կիսախորանն ալ մինչև սկզբնատառր Ք կտրուած են. այսպէս նաև Մարկոսի պատկերը, ուսկէ պատառիկ մը միայն մնացեր է։ Ղուկասու պատկերը փոքր մի գունաթափ եղեր է. իսկ կիսախորանին միջի նկարը կամ դրուագը բզըկտուելով հանուած է Թղ. 203բ. Յովհաննու պատկերը, որ կապոյտ գետնի վրայ նկարուած էր, մէջէն բոլորաձև փորուած հանուած է, մնացեր են վերի զարդերն, շրջանակը և աջակողմեան խորհրդանշան արծիւն և մի քանէ գեղեցիկ դրուագներ կամ դրասանգներ։ Թղ. 8-10 101 - 102, 113- 144, 149, 160 կարէն դուրս ելագ են և վնասուած։ Թղ. 83-89 յետևառաջ կազմուած են և խառնակ։
՝ նախ Քաւուն (կրօնաւոր), ապա այլք։ - ՅԻ ՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ Թղ. 120բ (կրկին), 145ա, 146բ2161բ, 202բ (վրացերէն), 263բ1, 265բ2 (վրացերէն) -
չկան։
5 մեայն՝ Աւետարանաց սկիզբները և Թղ. 248ա. մար, դագիր, գազանագիր և թռչնագիր մեծ, երկագոյկ և ոսկեզարդ։
սակաւաթիւ են՝ ջնարակային մութ կարմիր և դեղին։ Ասոնք նկարներուն և կիսախորաններուն յոյժ աննման են և տարբեր վրձինէ ելած։
4 բազմագունեան, Ղուկասուն միայն (Թղ. 121բ) ամբողջ մնացեր է։ Բազմած է, և դիմացն ալ թևաւոր ցուլ՝ մատեան մը բռնած։ Աւետարանիչս մութ կանաչ կրկնոց կը կրէ մարդագոյն պատմուծանի վրայ։
մէկ հատ միայն (Թղ. 121ա). հնգասիւն, քառագունեան, հինգկարգեան հայկական ցած և լայն կաթուղիկէու կամ գմբէթով, որուն մէջ Եւսեբի առ Կարպիանո։ թղթոյն կէսը միայն գրուած է, և այս իսկ յոյժ ան. սովոր կերպով, այսինքն Ղուկասու պատկերին ետև (Թղ. 121ա.)։ Ուշադրութեան արժանի է հնգասիւն խո, րանս՝ իր կիսաբոլոր եռակամարներով։
3 (տես Թղ. 76ա1, 122ա, 204ա)։ Ամէնքն ալ քառագունեան են և ոսկեզարդ։ Առաջինը փոքր է բայց գեղեցկադրուազ. գոթաձև կիսակամարին վրայ՝ երկու կողմէն՝ մի մի ոսկեգոյն թևատարած բազէ ներ նկարուած են, իսկ դրան երկու շրթունքները զոյգ սիրամարգներ՝ որոնց արփենի կատարքն իրարու միացած՝ գեղեցիկ դրասանգներ կը կազմեն։ Յոյժ գեղեցիկ է մանաւանդ վերջին կիսախորանս որուն դռնակը որթատունկի դրասանգներով գոգուած է, բաց թողլով՝ նեղ շրթունքները. իսկ կիսակամարին վերև երկուստեք կռացած երկու հիանալի մեծ սիրամարգներ՝ գլուխնին տուտերնուն մերձեցու, ցած՝ կրկին բոլորակներ կը յօրինեն-ոսկեգոյն շատրուանի մը շուրջը - որթատերև դրուագներու մէջ, -
չկան։
այլևայլք հայերէն և վրացերէն, գլխաւորապէս 1. Յովհաննու Աւետարանին վերջը կայ գրչէն այսպէս. Պառք սուրբ երրորդութեանն հաւր և որդւոյ և սուրբ հոգւոյն որ արժանի արար զմեղուցե(ա)լ ծառայս հասանել ի վերջին գիծս. Յամի Չ. երորդի Հ. երորդի Թ. ե. բորդի հայկազեան սեռի իրադործեցաւ սուրբ Ուետարանս տիեզերաքարոզ լուսաիղձ և շնորհաձիր՝ որ և բուրաստան աստուածախումբ և համակալոյս ծաղիկ (ապա երկայն խորհրդա, ծութիւնք՝ զորս կը կրճատենք)... Զայս ամենայն բարութեան պատճառս լըւեալ ունկամբ։ և տեսեալ ակամբ ճգնազգեաց և քրիստոսասէր անձն՝ մաքրամիտ միայնակեացն Քայունն, որ ամենայն բարեգործութեամբ զարդարեալ էր, և բարեաւ մնալ ասացեալ կենցաղական իրաց սհետ երթալով տէրունական հրամանին, բար ձեալ ի յուս (իւր) զխաչն քրիստոսի, և ի վերայ այսր ամենայնի լաւութեանս ետ գրել զաս. տուածապատում տիեզերաքարոզ սուրբ աւե, տարանս՝ յիշատակութիւն բարեաց՝ ի վայելումն անձին իւրոյ և ի փրկութիւն հոգւոյ ի յապառնիսս և յապագայսն։ Արդ այս երանելի և բարի հոգի կրաւնաւորս Քաւունս ցանկացող եղե(ա)լ սուրբ աւետարանիս և ետ գրել զսա յարդար վաստակաիւրոց՝ անձին իւրոյ հեմաքան սրբութեան և վար ժարան մաքրութեան, գանձ պատուական, եւ մար։ գարիտ գեղեցիկ և յիշատակ յաւիտենական։ Արդ երեսասող մաղթանս արկանելով առաջի աղաչեմ զամենեսեան որք ընթեռնուք զսուրբ աւետարանս կամ աւրինակէք, յիշեսջիք ի քրիստոս զսրբասէր միայնակեցն զՔաւունն և զծնողսն իւր զԱլեքան՝ զփոխեցե(ա)լն ի քրիստոս, և զմայրն իւր՝ զՄինայն, զաւակն իւր Այեքան, զհոգեւոր զաւակն իւր զՍարգիսն և զնորին զաւակն զՍտեփանոսն, և զնորին զաւակն զՇատին, և զմայր նորին Ատրան, զհաւրեղբայր իւր զԵրանոսն, և զկենակիցն իւր զՔեմերն, և զզաւակ իւր զԵմինայ, և զպապն իւրեանց զՔաւուն և զմեծ Սարգիսն, զՊարոնիկն և զՈւմեկն և զԽաչերեսն, զԱստուրն և զՆորշահն և զայլ ամենայն արե(ա)ն մերձաւորս։ Արդ դարձե(ա)լ կրկին յերես անկեալ աղաչեմ զամենեսե(ա)ն, ով ընթերցողք սուրբ աւետարանիս, յիշեսջիք ի քրիստոս զգրող սուրբ աւետարանիս՝ զՅակոթ քահան(այն) որ նահատակեցաւ ցյանաւրինաց եւ ոչ ժամանեաց յաւարտ գրոյս։ Դարձեալ կրկին աղաչեմ սրտառուչ մաղթանաւք զամենեսեան՝ յիշեսջիք ի քրիստոս զմեղուցե(ա)լ և զանարժան ցետին գրի։ Մարտիրոս, սուտանուն, որ գրեցի զյիշատակարան և զհապաղ ցանկ (այժմ չկան այսպիսի ցանկեր) և ըշգլխագիր գրոյս։ Յիշեսջիք և զծնող... և զաւակն լմէ). Մանուել քահանայն և զմայր իւր ՀՍխաթուն, և զՍտեփանոս և զՍիրան, ևն։
. Ձեռագիրս 1906ին մտեր է հաւաքմանս մէջ։ Ուխտիս միաբան Հ. Դիոնեսիոս Գա. ղատոսեան յԱխալցխա գնած է, 2 0գոստ. 1903, ։ վերոյիշեալ թուականին ուրիշ ձեռագրաց հետ յղած ի Վենետիկ։ Մատեանս է Աւետարան միջակադիր և գրեթէ անթերի։ Չունի Նախադրութիւններ և Գլխացանկեր, և չի ալ պարունակեր Մարկ. ԺԶ. 9-20, Ղուկ. ԻԲ. 43-44, Յովհ. Ե. 4, է։ 53-Ը. 11 եկամուտ հատուածներն։ Ունի սակայն Համաբարբառներ՝ ստորին լուսանցից վրայ. այսպէս և հին գլխահամարները - տարբեր գրով -, սակայն տեղ տեղ ընդոստմամբ և տեղ տեղ ալ նոյները կրկնելով։ 1. Թղ. 1ա.. Աւետարան ըստ Մատթէոսի (առանց խորագրի)։ - Վերջ Թղ. 75բ1։ (Թերի 18-20 համարները)։ 2. Թղ. 76ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որպէս և գրեալ է, ահաւասիկ, ևն։ - Վերջ Թղ. 120բ1։ 3. Թղ. 121ա։ Ամոնի Աղեքսանդրացւռ ողում աշխատութեամբ, ևն (կէսը միայն)։ 4. Թղ. 122ա։ Աւետարան ըստ Ղուկա սու։ Քանզի բազումք, ևն։ - Թղ. 200ա1։ ճՀարիւր և վաթսուն ասպարիսաւ, ևն։ - Վերջ Թղ. 202բ1։ 5. Թղ. 204ա։ Աւետարան ըստ Յովհաննու։ - Վերջ Թղ. 263բ1։