231195հին գրչութեանն անյայտ, բայց հաւանօրէն 1282 թուականէն առաջ, զի կը պակասին Նախադրութիւնք և Գլուխք գրոց. իսկ նորին՝ 1653 (տես վարը)։
բոլորգիր՝ կրկին գրչութեամբ, որոնց առաջինն - որով գրուած է հին բնագիրն - հնաձև է, ձևաւոր և ընտիր. իսկ միւսն որով գրուած են նորոգուած թերթերը - թէև մեծութեամբ կը նմանի առաջնոյն, բայց յոյժ հեռի է անոր քաջարուեստ գեղեցկագծութենէն։ Վերջին գըրչութեան կը վերաբերին Թղ. 1-30բ, 122ա-158բ, և 283-306բ։
24, իւրաքանչիւրն 12 թուղթք։
մագաղաթ նուրբ և ընտիր։
փայտեայ կաշեպատ և զարդարուն, գոցելու մասով ի միասին. և ներսէն ալ դեղին կերպասով պատեալ (հաւանօրէն 1653ի նորոգութեան ժամանակ եղած է)։
նախ Պարոն Յակոբ, ապա Առաքել վարդապետն, ապա Կնեազ Նիկ. Երկայնաբազուկ Արղութեան (տես վարը)։
չկայ, այլ իւրաքանչիւր կողմէն երեք երեք դատարկ թուղթեր։
բազմաթիւ են, գազանագիր, թռչնագիր ևն. ամէնքն ալ բազմերանգ և ոսկեխառն։
՝ բազմաթիւ են։
2, (Թղ. 14բ) Սողոմոն՝ առաջին դատաստանի արարուածով՝ նոր, (Թղ. 193բ) Սիրաք բազմեալ հին՝ կապոյտ ներքնազգեստով, որուն վրայ կը կրէ բոցա։ գոյն կարմիր փիլոն. երկուքն ևս բազմագունի և ոսկեզօծ։
չկան։ - ԿԻՍԱԽՈ. ՐԱՆՔ 10 - 11 հատ (տես Թղ. 15ա, 37ա, 82ա, 97ա, 126բ, 144բ, 194ա (հին), 222ա, 250ա (հին), 286ա առհասարակ բազմագունեան են և ոսկեզարդ։
մերթ մանուշակագոյն են և մերթ աղօտ կարմիր։
Թղ. 13բ, 14ա. ասոնցմէ դուրս երեք թուղթ առջևէն և նոյնչափ ևս վերջը։
՝ հին գրչութեան գլխաւոր յիշատակարանը կը պակսի, մեացածներն ալ են այսպէս. 1. Թղ. 81բ. Զամենիմաստ ստացող գերահրաշ իմաստիցս զպարսն Յակովբ և ըզծնաւղս իւր յիշեսջիք ի Քրիստոս,։ 2. Թղ. 96բ։ Ով քրիստոսազգեաց դուք, որժամ ընթեռնոյք զհոգեշահ իմաստքս որ աստ գրեցան, յիշեսջիք ի Քրիստոս զստացաւդ սորա զՏէր Յակոբ և զծնողս իւր. ընդ նմին և ղգծող սորին զՍահակ,։ 3. Թղ. 193ա, Ի վերջ Իմասա. Սողմ. Կատարեցաւ Իմաստութիւն Սողովմոնի՝ ի խնդրոյ աստուածասէր և բարեպաշտին. Պր. Յակովբայ՝ ձեռամբ յոգնամեղ և նուաստ քահանայի Սահակա ասորոյ փծցուն գրչից։ Թղ. 162ա, ստորին լուսանցքին վրայ ալ երկու տող յի, շատակարան մը կայ, բայց անընթեռնլի է, քերուած ըլլալուն պատճառաւ։ 4. Մատենիս վերջը (Թղ. 304բ - 306բ) կայ նորոգողին ու ընդարձակողին՝ հետևեալ ընդարձակ յիշատակարանը. Արդ՝ վերստին նորսգեցաւ սուրբ գիրքս Առակացն Սողոմոնի, և այլոց իմաստասիրաց, ի տիրապահ և հռչակաւոր քաղաքս որ կոչի Կոստանդնուպօլիս, ի թվաբերութեանս Հայոց. ՌՃ. և երկրորդի, ի հայրապետութեանս սուրբ էջմիածնի խստակրաւն և խարազնազգեաց առնն Աստուծոյ՝ Հայոց վերադիտողի Տեառն Գիլիպպոսի, որ յայսմ ամի պատահել սմա աստ։ Քանզի երկու ամաւ յառաջ ելեալ ի սուրբ աթոռոյն, շրջագայեաց ընդ հայաստանեայցսս (այսպէս), քարողելով զբանն կենաց. և գնացեալ յԵրուսաղէմ յերկրպագութիւն Տեառն լուսրնկալ սուրբ գերեզմանին, և այլ ոտնակոխ տեղեաց Տեառն տնաւրինականաց. որ եղև իսն առաջնորդութեամբ սուրբ Հոգւոյն։ Զի մեծաւ հանդիսիւ և աշխարհախումբ ժողովով բաղում վարդապետօք և յոլով եպիսկոպոսաւք նա և անթիւ քահանայիւք և ուխտիւք եկեղեցւոյ կատարեաց զուխտ իար՝ բազում զուարճութեամբ։ Եւ անդուստ ե. կեալ ի Բիւղանդիա՝ մայր քաղաքաց, ըստ խընդրոյ աստ եղեալ քրիստոնէիցն. զի բազում շահս և աւգուտս եղև սոցա. մի՝ զի գոյր երկպառակութիւն ի մեջ սոցա. զի ոմանք ներոցի և ոմանք Դրոցի անուանէին. և այսմ անուանակոչութեանց բազում վնասս ծնանիւր, քանզի զմիմեանս մատնեին և աւերս ուժքինս ածեին ի վերայ իրերաց. և սա այնքան միաբանս արար, մինչ զի մի հաւտ և մի հովիւ եղեն։ Եւ երկրորդ՝ զի եկեղեցիքն սուտանուն պատրիարգաց պարտուց ներքոյ էին՝ մինշև ցԻ. և ի Ռ. զուրիշ. սա զամենայն վճարեաց և նղովիւք փակեաց՝ զի ացլ պատրիարգ մի նստցի ասդ։ Եւ երրորդ՝ զի զխանգարեալ կարգս հաստատեաց, և անկարգութիւնս յոքունս կարգաւորեաց և ուղղեաց։ Եւ աստուստ չու արարեալ գնաց յաթոռ իւր։ Եւ է սոյն աւուրս, որ էր Նոյէմ։ բեր ամսոջ Թ. և ի տօնի Յովհաննու Ոսկեբերանի սրբոյ, ի մէջ գիշերի՝ ի վաղորդեան շորեքշաբաթոջ անկաւ եանդուն Թոլոր պաղաս, տանին, և այրեալ հրդեհեաց թուով Ճ. Ռ. ընդ տուն և ընդ խանութ. և արար բազում վնասս տաճկաց և ոչ քրիստոնէից, և թէ ոմանց պատահեալ՝ և զայն ևս թերագունից։ Արդ ես չինչինս ի բանասիրաց և յետնեալս ի վարդապետաց, զառածեալս մեղօք Առաքել անուամբ կոչեցեալ վարդապետ և գործով յոյժ հեռի, ծառայից ծառայս Տէառնս ընդ սմա (Գիլպ, Կաթ.) գոլով ի սպասաւորութեանս յամենայն սարեք, որ եմս երկրաւ Նախիջևանու, ի Շոռոթ գեղջէ, ստացա զգիրքս ի հալալ արդեանց իմոց, յիշատակ ինձ և ամենայն արեան մերձաւորաց իմոց և ի վայելումն անձին իմոյ։ Վասն որոյ աղաչեմ զամենեսեան զհանդիպողսդ՝ որք աւգտիք ընթերցմամբ կամ աւրինակելով, յի. շեսջիք զպիտակս միով Տէր ողորմեայիւ. և թէ ծանր չթվիցի՝ միով Հայր մեղայիւ, զի թերևս արժանի գտայց շնորհի Տեառն և ողոր մութեան՝ աղաւթիւք արժանաւորացդ։ Եւ ձեղ յիշողացդ լիցի մասն ի Քրիստոսէ Յիսուսէ Տեառնէ մերմէ. որում փառք և գոհութիւն ընդ Հօր և սուրբ Հոգւոյն անզրաւ յաւիտենիւ, Ամէն,։
. Ձեռագիրս 1831 թուականին մտած է հաւաքմանս մէջ. Կնեազ Նիկ. Երկ. Արղութեան 1829 ին նուիրած է մեր միաբան Հ. Եփրեմ Վ. Սէթեանին՝ ի յիշատակ Վանաց Ս. Ղազարու։ Մատեանս է Գիրք Սողոմոնի, Սիրաք, Բանք իմաստասիրաց ևն, այսպէս։ 1. Թղ. 1ա։ Նախադրութիւն Առակաց (նոր գրչութեամբ)։ Խորհուրդ փրկելոյն Քրիստոսի զաշխարհս, ևն։ - Թ. 2ա։ Գլուխք առաջնոյ բանի Առակացն։ - Թղ. 5բ։ ախադրութիւն Ժողովողին (նոյնպէս նոր)։ Եւ ժողովօղս՝ յետ Առակացն՝ երկրորդ գիրք է Սողոմոնի, ևն։ - Թղ. 6ա - 6բ։ Գլուխք Ժողովողին։, (նոր գրչէն յաւելցուած են)։ 2. Թղ. 15ա։ Առակք Սողոմոնի որդւոյ Դաւթի թագաւորի Իսրայէլի Երուսաղէմի, (նոր դրչութիւն է մինչև Ա. 9 տունը)։ - Թղ. 37ա։ Առակք Սողոմովնի. Բան երկրորդ։ Որդի իմաստուն, ևն։ Այս և յաջորդ գրոց լուսանցքներուն վրայ մեծ և փոքր գլուխները նշանակուած չեն, և ոչ ալ տնահամարներ. այլ ամէն տուն մանուշակագոյն և երբեմն ալ գղթորագոյն մեսրոպեան մեծ երկաթագրով գրուած են՝ բոլորաձև և յոյժ վայելուչ գծերով։ 3. Թղ. 97ա։ Բանք Ժողովողին որդւոյ Դաւթի Սողոմոնի արքայի Իսրայէլի։ Եկլեսիաստէս։ Ունայնութիւն ունայնութեանց ասաց ժողովողն. ունայնութիւն ունայնութեանց, ամենայն ինչ սնոտի է, ևն, 4. Թղ. 124բ։ Նախադրութիւն Երգոյ երգոցն (նոր գրշութիւն)։ Անուն Երգոյ երգոց։ յայտ առնէ, ևն։ 5. Թղ. 140բ։ Նախադրութիւն Իմաստու, թեան (առանց խորագրի և նոր գրչէն)։ Բազում գիրս երևեցուցանեն գոլ Սողոմոնի ասացեալքն զնմանէ, ևն։ - Թղ. 141բ։ Գըլուխք իմաստութեան Սողոմոնի։, - Թղ. 144բ, Իմաստութիւն Սողոմոնի (առանց խորագրի)։ Սիրեցէք զարդարութիւն ոյք դատիք զերկիր, ևն։ - Վերջ Թղ. 193ա։ Եւ յամենայն տեղիս քոյով պաշտպանութեամբ,։ 6. Թղ. 194ա։ Իմաստութիւն Յեսուայ որդւոյ Սիրաքայ. Բան առաջին։ Ամենայն իմաստութիւն ի տեառնէ է, կայ և մնայ ընդ նմայ յաւիտեան, ևն։ - Թղ. 222ա։ Բանք առակաց երկրորդ։ Որ բանիւք իմաստուն է առաջնորդեսցէ նմաց ևն։ - Վերջ Թղ. 249բ, Ի փառաւորել զտէր բարձր արարէք զբարբառ ձեր սրչափ իցէ կար ձեր, (չկայ 36րդ տունը՝ ըստ Ջօհր. տպ.)։ Շատ կը տարբերի 1860ի ապագրութենէն. քաջ կը համաձայնի Զօհր. տպագրութեան։ Դիտելով որ երկուքն ևս նախնեաց ընտիր լեզուով թարգմանուած են, կը հետևի որ կամ երկուքէն միոյն մէջ ձեռք խառնուած է, և կամ տարբեր բնագիրներէ թարգմանուած են։ 7. Թղ. 250ա։ Հարիւր Իմաստասիրաց Ասացեալ։ Յաղագս խելաց և իմաստութեան որ է ուսումն իմաստնոց։ Ա(Կ)ղիտարքոս ասէ. Ճանապարհորդք ի տունս և ի հայրենիս փութան, իսկ իմաստունք՝ ի խելս և յիմաստութիւն, ևն։ - Վերջ Թղ. 285բ։ Եղիշայի։ Զծնաւղս ծննդոց իւրեանց քերթողքն արարիչ ասացին. իսկ զվարդապետս՝ աշակերտաց մտաց ուսուցիչ. և լաւագոյն գտաք զմտաց տուիչսն՝ քան զմարմնոյ ծնօղսն. զի զսոսա ախտն բռնադատեաց, իսկ զնոսա անախտ իմաստութիւն մըտաւոր,։ Այս գրութիւնը թէ շարադրութեամբ և թէ ըստ կարգաբանութեան գրեթէ բոլորովին կը տարբերի Բանք խրատուց նախնի իմաստասիրաց, տպագրութենէն (հմմտ. Սոփ. հայկ. Հտ. Ա. էջ 9), թէև սկզբնաւորութիւնը նման է։ Կամ տպագիրն համառօտուած է ասկէ, և կամ լաւ ևս տըպագրուածի բնագրին վրայ ընդարձակուած է այս։ Արժանի է լուրջ ուսումնասիրութեան։ 8. Թղ. 286ա։ Տումարագիտութիւն։ Ամիսք և տոմարք Հայոց կրկնակ, կիսակ, Ի. երեկն է (աղիւսակով կը սկսի)։ Կրկնակ՝ ամսոց այսպէս արա, կալ զՆաւասարդի ամիսն, և երթ է. է. որ մնաց՝ կրկնակ է, ևն։ Վերջ Թղ. 304ա։ Այնչափ ասպարէզ ընթանայ, յամէն օր՝ Ժ. մասն ու կէս այլ աւելի քան զԻԴ. ժամ։