251651անյայտ, զի գրլ։ խաւոր յիշատակարանը կը պակսի. սակայն մագաղաթի մաշածութենէն և մելանի գունաթափութենէն ևն դատելով՝ հաւանօրէն Ժ-ԺԱ. դարում գրուաձ ըլլալ կը թուի. ուստի և հնագոյն սաղմոսարանը։
երկաթագիր ցածադիր, քառանկիւնի և դժուարընթեռնլի, սրճագոյն մելանով։
14 1/2, իւրաքանչիւրն 8 թուղթք։
մագաղաթ նուրբ և սպիտակ, տեղտեղ ալ հաստկեկ և դեղնած։-
(նոր) ստուարաթուղթ շիկակարմիր կաշիով պատեալ։
շատ յոռի. կազմալուծուած վիճակի մէջ դրկուած է մեզ. մեծաւ մասամբ թուղթերը խոնաւութիւնէ սևցած, կծկուած և մա շած են. տեղտեղ գրութիւնը եղծուած և անըն։ թեռնլի եղած է։ Ստորին կողմի լուսանցաքղանցքն ամբողջ տաշուած են։ Թղ. 3, 5, 59, 61 վարի կողմէն մկրատով կտրուած են. Թղ. 62, արտաքին լուսանցքև ամբողջապէս՝ գրութեան վերջի բառերու հետ. Թղ 115,116 ալ ներքին լուսանցից կողմէն խորապէս կը։ տրուած են։ Լուսանցազարդերու մի մասն ևս եղ։ ծուած է։ Սկիզբէն կը պակսին առաջին չորս թերթերը՝ և Ե. էն ալ 2 թուղթք. իսկ վերջէն ՃԺԸ-ճԾ սաղմոս. ները պարունակող թերթերը. մէջ ընդ մէջ ևս քանի մը թուղթեր ինկեր են։
անյայտ են։ - ՅԻ։ ՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ Թղ. 11բ (մաշած), 52բ, 79բ, 105ա։
չունի։
խիստ ցանցառ են, քառագունեան՝ ոսկեզօծ։
բազմաթիւ են, մերթ եռագոյն, մերթ երկագոյն, և մերթ ալ միագոյն՝ այս ինքն կամ կապոյտ և կամ կանաչ։ Գոքր են և պարգ Մոտիւներով, որ նշան է հնութեան։ Ուշադրութեան արժանի են, Թղ. 32, մէկ կարմիր և մէկ կանաչ եռագենդակ Տիւղերով իրարու հետ ոլորուած սուրբ ասդրէասեան խաչր. Թղ. 90ա, սիւնամիջի դատարկը գրաւող վիշապագլուխ և տտունաւոր զարդագիրն, և Թղ. 109, մութ կարմիր և կապոյտ ութակողմեանը։ Մանրանկարներս առհասարակ մոտիւներէ աւելի՝ իրենց երանգոց թաւշեայ մթութեան և անորոշ բաղադրութեան համար աչքի զարնող են։
և
չկան։
3, քառագունեան, այսինքն՝ գունաթափ ոսկւով կապոյտ, կանաչ, նարըն ջագոյն և կարմիր, որոց իւրաքանչիւրն կրկներանգ է, այսինքն՝ մթնագոյն և բացագոյն (տես Թղ. 12ա, 80ա, 105բ)։
սևագիր՝ մանրկեկ։
՝ բնաւ ամենևին։
սակաւ են, անթուական և աննշան, այսպէս 1. Թղ. 11բ. Զ.. (անպիտան գծաւղս) յիշեսջիք....։ 2. Թղ. 52բ. Զանպիտան գծաւղս աղաչեմ անմոռաց յիշել,։ 3. Թղ. 79բ. Մեսրոպեան միջին և կլոր երկաթագրով. Քրիստոս Աստուած ողորմեա գծողին ի քո գալստեանդ՝ յորժամ գաս նորոգել զիս զտաժանեալս ի սա. յոյս իմ և ակընկալութի,։ Վերջին բառի տակը - կա հայկական մենագիր թուանշան մը, որ թէ Ն ուի և թէ Շ ի կը նմանի։ Վերջինս տեղի չունի, քանի որ թերթահամարք նշանակուած չեն։ հետևաբար աւելի Ն տարեթիւ մըլլալու հաւանականութիւն կայ, քան թէ 6։ Յամենայն դէպս՝ փրկչական թուականաւ 951 - 1051ին գրուած պիտ՝ ըլլայ։ 4. Թղ. 195ա. Քրիստոս ողորմեա գրողին։ Ամէն.։
. Ձեռագիրս մտեր է հաւաքմանս մէչ յամին 1756, ֆետր. 26. նուիրած է Մատենարառանի Վանացս խոտըրջրեցի Տէր Յակոբ քահանայ Տէր Ղազարեան։ Մատեանս է Սողմնոտրան հնագոյն, բայց պակասաւոր. կը պարունակէ ԻԹ-ՃԺէ. Սաղմոսները։ Ոչ միայն որպէս հնութիւն մեծարժէլ է, այլ նաև իր խորագիրներուն մէջ Զօհր. տը. պագրութենէն ունեցած տարբերութիւններովը։ 1. Թղ. 1ա։ (Թերի) կը սկսին սաղմոսք Դաւթի, ԻԹ. Սաղմոսի 11րդ տունով. Միթէ հող խոստովան առնեցի առ քեզ, կամ պատ, մեսցէ... զճշմարտութիւնս քո, ևն։ - Վերջ Թղ. 116բ։ (Թերի) կ՝աւարտի ՃԺէ. Սաղմոսի 29րդ տնահամարով. Խոստովան եղերուք տեառն զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա,։ Հին սաղմոսարանիս մէջ սաղմոսք թէև հա մաձայն կընթանան ապագրութեան, սակայն խորագիրներն իրենց շարաբանութեան կարգաւ կամ դրութեամբ զգալի կերպով կը տարբերին անկէ, այսպէս. Թղ. 1ա։ Ը. Սաղմոս ի Դաւիթ. ի կատարած նահատակութիւն գովութեան,։ - Թղ. 3բ։ Սաղմոս իմաստութեան ԼԱ. ի Դաւիթ,։ - Թղ. 4բ։ Ի կատարած Սաղմոս՝ ի ԴաւիթԼ Բ. տունք ԺԴ.։ - Թղ. 6բ։ ... Ի ժամանակի զի այլագունեաց... յառաջի Անքուսայ. և ապա արձակեաց ցնա եւ (գնաց). Սաղմոս ԼԳ.։ - Թղ. 8ա։ Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ ԼԴ.,։ - Թղ. 10բ։ Ի կատարած ծառայի տեառն ի Դաւիթ ԼԵ., Ի վերջ սաղմոսիս կայ հետևեալն. Կանոն Երկինք պատմելոյ՝ Գորողայս է. Սաղմոս ԺԵ. Տունս ՄՀԸ,։ - Թղ. 12ա։ Սաղմոս ի Դաւիթ ԼԶ,։ - Թղ. 14բ։ Սաղմոս ի Դաւիթ. Յիշատակ շաբաթու. Լէ,։ - Թղ. 16ա։ Ի կատարած Յիդիթոմա. Աւրհնութիւն, Սաղմոս ի Դաւիթ ԼԸ,։ - Թղ. 17բ։ Ի կատարած Սաղմոս ի՝ Դաւիթ ԼԹ.։ (Տպագրութեան պէս)։ - Թղ. 17բ18ա. կը պակսին Խ. և ԽԱ. սաղմոսքն։ - Թղ. 18բ։ Սաղմոս ի Դաւիթ ԽԲ,։ (Հմմտ. տպգ.)։Թղ. 19ա։ Ի կատարած ի վերայ որդւոցն Կորխայ իմաստութեան Սաղմոս ԽԳ.։ - Թղ. 21ա։ Ի կատարած զառանցելոց ժամանակաց որդւոցն Կորխայ իմաստութեան. աւրհնութեան վասն սիրելոյն Սաղմոս ԽԴ.,։ - Թղ. 22բ։ Ի կատարած որդւոցն Կորխայ՝ ի վերայ գաղանեաց Սաղմոս ի Դաւիթ ԽԵ.։ Թղ. 23բ. ԽՉ. տպագրութեան պէս է։ Այսպէս նաև Խէ. սաղմոսը։ - Թղ. 25բ։ Ի կատարած որդւոցն Կորխայ Սաղմոս ի Դաւիթ ԽԸ.,։ - Թղ. 26բ-27ա. Կը պակսին ԽԹ. սաղմոսն և Մ.րդին ալ 1-7 տուները։ - Թղ. 29ա։ Ի կատարած իմաստութիւն ի Դաւիթ՝ ի ժամանակին զի եկն Դովեկ եդովմայեցի պատմել Սաւուղի և ասէ. Ահաւասիկ Դաւիթ եկեալ ի տան Աբեմելեքայ ԾԱ. Սաղմոս։ Զի պարծիցի ի չարութիւն հզաւր. զանաւրէնութիւն զաւրհանապազ, ևն։ - Թղ. 30ա։ Ի կատարած վասն Մաղաղեթայ. իմաստութեւն ի Դաւիթ ԾԲ,։ - Թղ. 30բ։ Ի կատարած ընդ աւրհնութիւնս իմաստութիւն ի Դաւիթ՝ ի ժամանակին զի եկին Զիփացիքն եւ ասեն հաւուղա. Ահաւասիկ Դաւիթ թաքուցեալ նստի առ մեց, ԾԳ,։ (Սկիզբը միայն, մնացեալն ամբողջ կը պակսի, ԾԴ. Սաղմոսի առաջին 8 տնահամարներով ի միասին)։ - Թղ. 32բ։ Ի կատարած մի ապականեր՝ ի Դաւիթ յարձանագիր ի ժամանակի զի փախուցեալ էր նա յերեսաց Սաւուղի յայրի անդ. ԾԶ,։ - Թղ. 33բ։ Ի կատարած՝ մի ապականեր ի Դաւիթ յարձանագիր. Ծէ,։ (Սկիզբը միայն. մնացեալը կը պակսի՝ ԾԸ. սաղմոսի առաջին երկու տնահամարներով ի միասին)։ - Թղ. 34բ։ Ի կատարած յարձանագիր Սաղմոս ի Դաւիթ. զառանցելոց ժամանակաց Ամուոմանէ՝ (առ ուսմանէ) ի ժամանակի զի հրձիգ արար նա զՄիջագետս Ասորւոց եւ զԱսորեստանն Սոբողայ. և ի դարձին հարկանէր Յովաբ զձորն Աղտից ի տասն եւ երկուս հազարս. ԾԹ.։ - Թղ. 35բ։ Ի կատարած ընդ աւրհնութինս Սաղմոս. Կ,։ - Թղ. 36ա։ Ի կատարած Սաղմոս ի Դաւիթ. ԿԱ,։ - Թղ. 37ա։ Սաղմոս ի Դաւիթ՝ մինչդեռ եր, նա յանապատի անդ Հրեաստանի. ԿԲ,։ - Թղ. 38ա. ԿԳ. տպագրութեան պէս է։ - Թղ. 39ա, Ի կատարած Սաղմոս ի Դաւիթ՝ աւրհնութին Երեմիայի Եզեկիելի և ժողովրդեանն յորժամ ի պանա դըխտութենէ անտի կամեին ելանել. ԿԴ,։Թղ. 40բ. (ԿԵ.) տպագրութեան պէս։ - Թղ. 42ա։ Ի կատարած ընդ աւրհնութինս՝ Սաղմոս երգոց. ԿԶ,։ - Թղ. 42բ. (Կէ) ապագրին պէս։ Իսկ 20րդ տնահամարն ունի այսպէս. Տէր աստուած աւրհնեալ աւրհնեալ Տէր զաւրհանապազ։ Հանա գիստ,։ - Թղ. 45բ։ Ի կատարած զառանցելոցն վասն. Սաղմոս ի Դաւիթ ԿԸ,։ - Թղ. 48բ։ Ի կատարած՝ Սաղմոս ի Դաւիթ. ի յիշատակի փրկելոյ զիս Տեառն. ԿԹ,։ - Թղ. 49ա։ Սաղմոս ի Դաւիթ որդւոցն Յովնադաբայ՝ յետ առաջնոյ գերութեան։ Ի կատարած Սաղմոս Հ.։ Թղ. 51ա։ Սաղմոս ի Սողոմով. ՀԱ,։ Եւ ի վերջ Սաղմոսիս. Կանոնս ողորմայի. Սազմոս Ժէ. Գոբողայս Ե։ Տունս ՄՀԶ,։ - Թղ. 52բ-53ա։ Եր պակսին՝ Բ, սաղմոսի առաջին ութ անահամարներն։ - Թղ. 54բ (ՀԳ)։ Իմաստութիւն յԱսափ։ - Թղ. 36բ (ՀԴ)։ Ի կատարած մի ապականէր։ Սաղմոս աւրհնութեան յԱսափ (ապա թուխ մելանով) Երգ առ Ասորեստանեայս։ Թղ. 57ա (ՀԵ)։ Ի կատարած ի Դաւիթ աւրհնութիւնս. Սաղմոս յԱսափ. Երգ առ Ասորեստանեայն։ - Թղ. 58ա. (ՀԶ.) տպագրեալին պէս։ Սաղմոսիս 12. տնահամարէն մինչև վերջը կը պակսին (Թղ. 58բ-59ա) ՀԻ. սաղմոսի առաջին 4 տուներով ի միասին։ - Թղ. 64ա (ՀԸ)։ յԱ. սափ Սաղմոս,։ - Թղ. 65բ (ՀԹ.։ Ի կատարած ի վերայ զառանցելոց վկայութին յԱսափ. Սաղմոս ի վերայ Եթիովպացւոցն,։ - Թղ. 66։ (Չ)։ Սաղմոս յԱսափ՝ հինգերորդ շաբաթուն,։ Թղ. 68. (ԶԱ) ապագրութեան պէս։ - Թղ. 68բ (ԶԲ)։ Աւրհնութին Սաղմոսաց՝ յԱսափ,։ - Թղ. 70ա. (ԶԳ) և Թղ. 71ա. (ՉԴ) հմմտ. ապագրութիւնը։ - Թղ. 72ա (ՉԵ.)։ Աղաւթք ի Դաւիթ՝ որդի Յեսսեա,։ - Թղ. 73բ (ՉԶ.) Որդւոցն կորխայ. Սաղմոս աւրհնութեան։ Թղ. 74ա (Չէ)։ Աւրհնութին Սաղմոսաց որդւոցն Կորխա. ի կատարած վասն Մաղաղեթայ (և վերևը թուխ մելանով իմաստութե,), զի ետ պատասխանի Նեեման իմաստութեամբ (թուխ մելանով Իլի,։ - Թղ. 76բ (ԶՐ)։ Իմաստութին Եմանա իէղացւոյ,։ Ի վերջ սաղմոսիս. Կանոնս իբրև զի բարւոյ, Գոբողայս Ի։ Սաղմոս Ժէ։ Տունք ՅԽԶ,։ - Թղ. 80ա (ՉԹ.)։ Աղաւթք ի Մովսէս այրն Աստուծոյ,։ - Թղ. 81բ (Ղ.)։ Աւրհնութին գոհութե ի Դաւիթ,։ Թղ. 83ա (ՂԱ.)։ Սաղմոս աւրհնութե յաւուր շաբաթուց,։ - Թղ. 84ա ՂԲ.)։ Յաւուրն յառաջ շաբաթու՝ յոր հաստատեցաւ երկիր. աւրհնութին գովութե ի Դաւիթ,։ - Թղ. 85բ. (ՂԳ.)։ Ի Դաւիթ. Սաղմոս չորրորդ շարաթու։ Թղ. 86ա. (ՂԴ.) Հմմտա. տպագիրն։ - Թղ. 87ա. (ՂԵ.)։ Սաղմոս ի Դաւիթ՝ ի ժամանակի զի տաճարն շինեցաւ յետ գերութեանն։ - Թղ. 88ա (ՂԶ.)։ Ի Դաւիթ ի ժամանակին զի զերկիրն հաստատէր,։ - Թղ. 89ա (ՂԻ.)։ Ի Դաւիթ՝ Սաղմոս աւրհնութե,։ - Թղ. 90ա (ՂԸ.)։ Տըպագրութեան պէս։ - Թղ. 91ա (ՂԹ.)։ Սաղմոս խոստովանութեան,։ - Անդ։(Ճ.) Հմմտ. տպագրութիւնը։ - Թղ. 92ա (ՃԱ.)։ Աղաւթք ուրկի. իբրև ձանձրասցի՝ սփռեսցէ զխնդրուածս իւր առաջի Տեառն,։ - Թղ. 94ա (ՃԲ.)։ Տպա գրութեան համաձայն է։ - Թղ. 96ա (ՃԳ.)։ Ի վերայ աշխարհագործ արարածոց մանրագիր և թուխ մելանով). Սաղմոս ի Դաւիթ,։ - Թղ. 98բ։ (Դ.) Տպագրութեան պէս։ Նոյնպէս խորագրուած է նաև (Թղ. 101բ) ՃԵ. Սաղմոսն, որուն վերջը կը յաջորդէ անմիջապէս. Կանոնս Տէր։ ապաւինիս Գոբողայս Ի. Սաղմոսս ԺՐ։ Տունս ԶԹ.։ Տպագիրն ունի ՅԺԴ։ - Թղ. 105բ (xԶ.)։ Տպագրութեան պէս։ - Թղ. 109ա (Ճէ.)։ Համաձայն ապագրութեան։ - Թղ. 110ա (ՃԸ.)։ Տպագրին պէս։ - Թղ. 112ա (ՃԹ.)։ Ի կատարած (և մանրագիր թուխ մելանով՝ Սաղմոս ի Դաւիթ,։ - Թղ. 113ա (ՃԺ.)։ Աղեղուիա,։ Թղ. 113բ (ՃԺԱ.)։ Աղեղուիա. ի վերայ ապաշխարութեան Անգիեա եւ Զաքարիա,։ - Թղ. 114բ (ՃԺԲ.)։ Աղեղուիա,։ Սաղմոսիս 7-9։ տնահամարներն և ՃԺԳ-ՃԺԶ. սաղմոսն ալ ամբողջապէս կը պակսին։ - Թղ. 115ա (ՃԺէ)։ Աղեղուիա,։ Մնացեալ սաղմոսները կը պակսին, Հնագոյն սաղմոսարանիս մէջ մէն մի սաղմոսի թուահամարը խորագրին վերջը նշանակուած է ընդհանրապէս՝ և ի տողամիջի. քիչ անգամ լուսանցից վրայ։ Սաղմոսաց տուները ոչ միայն մեծ երկաթագրով գրուած են, այլ դիւրաւ զանազանելու կամ իրարու հետ չի շփոթելու համար մէն մի տնահամարի դիմաց լուսանցքին վրայ - խաչաձև չորս կէտեր ևս դրուած են։ Երբենն՝ տեղւոյ պակասութեան պատճառաւ՝ նախընթաց սաղմոսի Տուներն։ - համարներով ի միասին - յաջորդին խորագրի առաջին տողին վրայ գրուած են, վերջակէտով միայն զատուած։ Խորագիրներում՝ մանրիկ երկաթագրով և թուխ մելանով բառերն՝ թէև հին, սակայն ետքէն յաւելցուած են հաւանօրէն։ Սաղմոսարանիս սկիզբն Յառաջաբաններ ևս՝ ըլլալու էին հաւանօրէն, որով պիտի իմացուէր՝ թերևս Սարկաւագ վարդապիտի ստուգաբանած՝ Սաղմոսարանին հետ ունեցած աղերսը։ Յամենայն դէպս Զօհրապեան տպագրութենէն ունեցած տարբերութիւնքն և Ի տառին տեղ Ե ին գործածութիւնն իսկ ցոյց կու տան, թէ հնագոյն և ընտիր գաղափարէ մը օրինակուած է. և հետևաբար սաղմոսաց ուսումնասիրութեան համար յոյժ կարևոր։