27149՝ Թ3Դ = 1455 (տես յիշատ.)։
բոլորգիր մեծ։
22 (և երկու թուղթ), իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ բամբակեայ, գորշագոյն և թոյլ։
փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն, դրոշմազարդ։ Ներսէն պատեալ է կապոյտ հասարակ լաթով։
գրչագիրս շատ կրած է և աղտոտած խոնաւութենէն և յաճախակի գործա, ծութեամբ։ Ստորին լուսանցքն և լուսանցաքղանցք խիստ մաշած և բրդգզեալ են, տեղ տեղ ալ փրթած յատկապէս Թղ. 1-44, 115-128, 143-147, 210-213, 249-260։ Թղ. 98բ, վերի լուսանցազարդը կտրուած է։ Թղ. 158-166 գրութիւնը հեղանիւթէ մը այրած և փչացած է 2-3 հգրմդ. ի չափ։ Սկիզբէն կը պակսին 5 թուղթք. մէկ թուղթ ընդ մէջ Թղ. 40բ-41ա. մէկ թուղթ ալ ընդ մէջ 176բ-177ա։ Կողերու անկիւններու կաշին մաշած և փրթած է. գոցելու մասն ալ հանուած։
նախ միաբանք վերի Աստուածածին վանաց, ապա այլք, ապա Տէր Յակոբ Ղազարոսեան խոտրջրեցի։
երկու կողմէն երկերկու թուղթ (կտրատուած). են մնացորդ միջին երկաթագիր Մաշ, տոցի մը։
բազմաթիւ են այսինքն մէն մի սաղմոսի սկիզբը, երկագոյն՝ կարմիր և կապոյտ, թռչնագիր, ևն։
բազմաթի։ են և երկագոյն, միջին մեծութեամբ, որոնց մէջ գրուած է իւրաքանչիւր սաղմոսի թուահամարը, կարմրագիր։
չունի։
, չկան։
7, Թղ. 23ա, 53բ, 87ա, 115ա, 149բ, 179ա, 212ա։
կարմիր. նոյնպէս և տնագլուխք առհասարակ։
Թղ. 114բ, 268ա։
մի միայն, ի վերջ մատենիս (Թղ. 259ա) գրչութեան, այսպէս. ֆառք անեղ բնութեան ամենասուրբ երրորդութեանն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ։ Գրեցաւ սաղմոսարանս այս ի թվին ԹըԴ. ամի. և աւարտեցաւ փետրուարի մին, ձեռամբ ապիկար գրչի Յակոբ սուտանոան աբեղի։ Եւ եդի զսա ի հռշակաւոր մենաստանս Տրապիզոնու որ կոչի վերի Աստուածածին, յիշատակ ինձ և ծնաւղաց իմոց և եղբարցն իմոց, և այլ ամենայն մերձաւորաց իմոց։ Արդ՝ աղաչեմ զձեզ, ով սուրբ ընթերցողք։ որք հանդիպիք սմա կարդալով և կամ աւրինակելով, յիշեցէք զգծող սորա զսուտանուն աբեղաս զՅակոբս, զի վասն այս յուսոյս գրեցի և եդի յիշատակ ինձ և ծնաւղաց իմոց. և ոգ սուրբ ընթերցողք, յիշեցէք ի լուսափայլ յաղաւթս ձեր զվերոյասացեալսն, զի և դուք յիչեալ լիջիք ի քրիստոսէ աստուծոյ մերոյ ամէն։ Ով սուրբ եղբարք, խոշորութեան և սխալանացս անմեղադրելի լերուք, զի կար մեր այսչափ էր։ Նաև զպատուելի եղբայրն իմ զվերատեսսւչ քաղափիս զառաքինասէր և զհփնաղգեաց զտէր Յոհանէս եպիսկոպոսն, և զայլ միեղէն զսրբասնեալ կրաւնաւորքս զԱռաքել աթեղան և զՄաթեոս աբեղան, և զԾերոան աբեղան, և զԱտետիք աբեղան։ Ընդ նմին և զմանկ... (աւրուած է) կրաւնաւորքս զԱստուածատուր աբեղան և Առետիք աբեղան՝ ըզծաղկողս սորայ,։ Թղ. 260բ. (դատարկ թողուած) կան սեպաձև ի նման նշաններ, և ասոնց ներքև ալ հայերէն նշանագրեր, որոնք սակայն գունաթափ եղած ըլլալուն պատճառաւ՝ որոշ բան մը չի կարդացուիր. հաւանօրէն յիշատակարան մ՝ ըլլալու է՝ համառստագրութեամբ։
. Ձեռագիրս յամին 1755, մտեր ։ հաւաքմանս մէջ. Տէր Յակոբ Ղազարոսեան խոտրջը։ րեցի նուիրած է ի յիշատակ մայրավանքիս։ Մատեանս է Սաղմոստրան լիակատար - ի բաց առեալ Ա. սաղմոսն, որ կիսախորանով ի միասին ինկած է։ Միջակ մեծութեամբ է։ Ի վերջոյ ունի նաև երրորդ ժամու աւուր մեծ Քարոզներն և Աղօթքր։ 1. Թղ. 1ա։ Պակասաւոր կերպով կը սկսի, այսինքն՝ Ա. սաղմոսի վերջին տողով, այսպէս... բարշտաց կորիցեն։ Տունք Զ։ Ի յեբրայեցւոցն երկոքին սոքա (իմա Ա-Բ.) ընդ մի հա(մա)րին։ Սաղմոս ի Դաւիթ։ Ընդէր խռովեցան հեթանոսք ևն։ - Վերջ Թղ. 251բ. Յիշեա զմեզ յորժամ գաս արքայութեամբ քռ և ողորմեա մեզ,։ Սաղմոսարանս ևս - Նման Թ. 26- ունի կանո, նական 150 սաղմոսներէն դուրս, նաև հին կտակարանէն քաղուած վերոյիշեալ մարգարէական։ Յրհնութիւններն և Աղօթքր, և ունի ճիշդ մի և Նոյն տեղերում զետեղուած։ Ջես Թղ. 20բ, 50բ, 83բ, 113բ, 147բ, 177բ, 212ա, 236ա, 236բ, 249բ, 250ա. բայց վերջնոցս խորագիրները մեծապէս կը տարբերին։ 0ր. աղագաւ, Մովսիսի Ա. Յրհնութիւնը կը կրէ։ Աւրհնութիւն Մովսէսի և որդոց. ԻսրայԵչի,. երկրորդը. Պատգամք Մովսէսի առ ամենայն աղգս,. երրորդը. Մովսէս՝ աւրհնութիւն մարդկան սեռի, ևն, Այս փոփոխական երևոյթս նշան է, թէ կամ թարգմանչաց ամենահին սաղմոսարաններուն մէջ։ այդ 0րհնութիւնները ներմուծուած չէին, և կամ լաւ ևս առանց խորագրի էին, որով յետագայք ըստ կամս խորագրել կարողացան իրարմէ տարբեր կերպով։ 2. Թղ. 253ա։ Քարող երրորդ ժամու աւուրն։ Միաբան ամենեքեան գոհացարուք, զմարդասիրէն աստուծոյ, ևն։ - Վերջ Թղ, 259ա։ Տէր մի մատներ։ Վասն Աբրահամու