226961201 (հաւանօրէն աւելի կանուխ սկսած։ որով և իրաւամբ ԺԲ. դարու գրչութիւն)։
բոլորգիր հին և միջակադիր, բայց անարուեստ։ Թղ. 209ա210բ և 225-227 թէև հին՝ բայց տարբեր գրչու. թեամբ գրուած են։
30 իւրաքանչիւրն 9 թուղթ բաժնուած, և երբեմն ալ 6, 7, 10 թուղթերու։
թուղթ դեղնորակ և դիւրաբեկ։ Թուահամարք Թ. 21ին պէս նշանակուած են։
փայտեայ կաշեպատ՝ սևագոյն, պարզ զարդերով։
կազմը խարխլած և անկիւնները մա շած։ Թղ. 1ա - 15 կէսէն աւելի մկնկեր եղած են։ Թղ. 16 - 20 պատառոտած և նորոգուած են նոյնանիւթ և նմանագոյն թղթով և գրչութեամբ։ Վերջի թերթէն ալ 5-6 թուղթք կը պակսին։
նախ Պարոն Միխայլ, եղբայր Գրիգորիսի կաթողիկոսի, ապա այլք։
չունի։
խիստ սակաւ, թռչնագիր, մարդագիր. գեղեցիկ են Թղ. 1ա՝ զոյգ սիրամարգ Հ, Թղ. 84ա՝ զոյգ մարդակերպ Ո, օձագլուխ աղբիւրով։
3-4 հատ միայն։
՝ չկան։
չկան։
չորս հատ, մանուշակագոյն՝ սպիտակ յատակով (գիւտաւոր) տես Թղ. 1ա, 69ա, 84ա, 126բ։ Ամէնքն ալ միագոյն են, այն է մանուշակագոյն, բաց ի Թղ։ 127բ, որ արիւնագոյն է։
առհասարակ կարմիր են։
Թղ. 182։
սակաւ են, գլխաւորապէս. 1. Ի վերջ Առակաց՝ չափաւ։ Տէր Յի, սուս հաւր Միածին, տուր վայ(ելել զսա ստացողին՝ Պարոն Միխայլի մեծի իշխանին, եղբաւք Հայոց հայրապետին. և տուր նմա զհանճար վե, րին, զանճառ իմաստ հոգևորին, վայելել զայժմու իշխանութիւն և զյաւիտեանցտ մեծութիւն,։ Եւ Երգերգոցին վերջը դարձեալ նոյն գրչէն. Տէր Յիսուս վայելել տացէ զերգս Սողոմոնի՝ բարեպաշտ Պարոնին Միխայլի՝ եղբաւըր Տետան Գրիրորիսի, Հայոց մեծոց հայրաղետէ։ 1 գաւ են մէծ և Պահլաւունի, և որդի մեծ սեատաւսին զաւրավարի,։ 2. Ի վերջ Իմաստութեան Սողմ. Յամի Ո. որդի յիսներորդի, թուաբերութեան հայկաղան տումարիս, գրեցաւ աստուածախաւս և հոգելից Իմաստութիւն առակախաւս երգ, մեծի իմաստնոյ և արքայի Սողոմոնի, ձեռամբ իմով Բասլի Սարկաւագի. նորակերտ և դեռաբոյս՝ ոչ համարեալ ի գրչութեան, ի խնդրոյ և հրամանաւ քրիստոսասէր և ամենիմաստ, ամենագով և ամենաւրհնեալ և ամենաբարի և բարեպաշտ իշխանի և իշխողի մերոյ և ... պարծանաց Պարոնի Միխայլի եղբաւր կաթողիկոսի Հայոց, որոյ յիշատակն նոցա եղիցի աւրհնութեամբ, ի վայելումն և ի վարժումն իւր. և յիշատակ իւր և ծնաւղաց իւրոց, զոր պահեսցէ զսա Տէր Աստուած խաղաղութեամբ և բազում ժամանակաւ։ Գրեցաւ սա յաջնոռս սուրբ՝ ի Կլայս հռովմէական, ընդ հովանեաւ սրբոյ տաճարիս սրբոյն Գրիգորի, և առաջի աստուածընգալ և համագումար սրբոցս, ի ստոյգ և յընդիր և ի լաւ աւրինակէ, աստուածապատիւ և քրիստոսալոյս, գերահաչակ վարդապէ. տի և հայրապետի Տեառն Ներսիսի՝ հաւրեղբաւր Պարոնիս, գրեալ աստուածային և սուրբ մատամբ իարով. և ի հայրապետութեան և յաթոռակալութեան աստուածապատիւ և տիեղերալոյս և գերահռշակ վարդապետին Գրիգորիսի եղբայր (եղբաւր) սսին, զոր պահեսցէ Քրիստոս Յիսուս ամրածածուկ աջով իւրով զհայրապետս և զվերակացուս մեր և զհարազատ եղբայրս իւր զՊր. Միխայլն և զՊր։ Վասիլն, և տացէ սոցա Տէր Աստուած կրկին կենդանութիւն բազում ամաւք և ժամանակաւք. և զծնողս սոցունց ըստ մարմնոյ և ղեղբարս սոցա՝ զտարածամ գնացեալսն առ Քրիստոս՝ դասակից և պսակակից արասցէ Որդին Աստուծոյ ամենայն սրբոց և սիրողաց իւրոց։ Արդ՝ աղաչեմ զամենեսեան որք աւգտիք և լուսաւորիք ի սմանէ կամ աւրինակէք, յիա շեսջիք ... և զանարժան գծողս զԲասիլ և ըզծնողս իմ, և խոշորութեան և սխալանաց անմեղ, (շարունակութիւնը՝ այսինքն թուղթ մը ինկած է)։ 3. Սիրաքայ առաջին բանից վերջը (Թղ. 206բ) կայ Հեթմոյ հակիրճ յիշատկ. որուն սակայն առաջին երկու բառերն եղծուած են, այսպէս. .......... Սեբաստաւսն Հեթ՝ յիշեսՋիք ի Քրիստոս,։