Other notices
— - Bibliographic notice
28
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ Դ
ՌԻԵ = 1576 - ՌԻԵ = 1576

ID
Number
28
Old record number
122
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ Դ
Start date
ՌԻԵ = 1576
End date
ՌԻԵ = 1576
Date details

1576 (տես յնշտ.)։

Copy place
Մուշուղկան գիւղ (ի գաւառին Մելիտենի)։
Reference
Type
Number of pages
202
Dimension
15,7x10,3 (11x7)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր մանրկեկ։

Codicology

17, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ դեղնորակ և հաստկեկ։

Number of lines
17։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն, գոցելու մասով հանդերձ։

State of preservation

ընդհանապէս լաւ, բայց Թղ. 1-5, 95-99, 201202 ցեցակեր եղած և սպառած են լուսանցք։ Մէկ թուղթ սկիզբէն ինկած է (հաւանօրէն դատարկ), մէկ թուղթ ընդ մէջ Թղ. 23բ-24ա. մէկ թուղթ մալ ընդ մէջ Թղ. 35բ-36ա, որոնց տեղ ապա սպիտակ թուղթեր դրուած են և նոր նոտրագրով լրացուած։

Copyist
Գրիգոր եպիսկոպոս (տես վարը)։
Owner

նախ գրիչն, ապա Խոջայ Շիրին, ապա այլք, հուսկ ուրեմն Տէր Գրիգոր քահանայ Մարկոսեան։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն, և կամ Յուսէփ, ինչպէս որ ստորագրուած է խորանիկներու ներքև։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

առաջակողմէն երկու թուղթք, մնացորդ երկաթագիր Ձեռագրի մը, բայց կտրուած են։

Lettrines

բազմաթիւ են, ջնարակային կարմիր՝ մերթ սևի և մերթ դեղինի հետ խառն, մեծաւ մասամբ թռչնագիր։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են, միջակ մեծութեամբ, ջնարակային կամ աղօտ կարմիր, ընդհանրապէս միացած Զարդագրոց հետ՝ նման մոտիւներով։

Images

և ԴԱՏԱՐԿՔ չկան։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

7 հատ, Թղ. 1ա, 43բ, 69բ, 91ա, 117ա, 140ա, 165բ. մաս մը ջնարակային և մաս մալ սուսրային կարմիր։

Title text

կարմիր։

Blank pages

Colophon

սակաւ են, գլխաւորապէս. 1. Ի վերջՀաւատով խոստովանիմին Շնորհալւոյ, Թղ. 201բ, գրչէն։ ֆառք ամենասուրբ երրորդութեան հաւր և որդւոյ և սուրբ հոգւոյն, յաւիտեանս ամէն։ Կաղմեցաւ սուրբ երգարանս Դաւթի՝ ի լաւ և ընդիր աւրինակէ Գառնեցոյ Վարդայպետէ, ի թվականութեանս հայոց։ ՌԻԵ. ի հարայպետութեան հայոց Տեառն Խաչայտուր կաթողիկոսին. գրեցաւ գիրս յերկիրն Մելտէնի, ի գիւղն Մուշուղկան. ի դուռն սուրբ Սարգսի, ձեռամբ յոգնայմեղ, փուծ ու սուտանուն Գքիգոր եպիսկօպոս(ի), որ անուամբ լոկ և գործովս ոչ, և թղթիս կոկաւղս՝ Յակոբ արէցացն և զմարմնաւոր զծնաւղքս զմահտեսի Կիրակոսն, որ փոխեալ է առ քրիստոս, և զմայր իմ Զահլին՝ որ փոխեալ է առ քրիստոս։ Անմեղայդիր լերուք խոշարանաց և սղալանաց, զի մեր կարողութիւնս այսչափ է։ Եւ մի... սուտ բերան աստուած ողորմի ասացէք, և աստուած քեզ յիշէ յիւր միուսանկամ գալուսան ամէն, հաղար ամէն ի վայելումն,։ 2. Թղ. 202ա. Վերջին ստացողէն, այսպէս։ Զվերջին ըստացող սաղմոսարանիս յիշեցէք յաղաւթս ձեր զԽոճա Շիրինն՝ որ ըստացաւ զսայիւր հալալ վաստակոցն, և եդ յիշատակ իւլ անձին և իւր կողակցին Խանումին, և իւր ծնողացն մղտէսի Մկրտչին և Մամախաթունին, և որդւոյն Սինանին, և եղբաւրն Հապաշին որ փոխեա է առ քրիստոս. և միուս որդոյն Հաննային, և դստերն Նազլուին, սրոյ յիշատակն իւրեանց աւրհնութեամբ եղեցի. ամէն Հայր մեր։ 3. Թղ. 202բ. Կան այլևայլ երկտողեան յիշատակարաններ (փոքր ինչ եղծուած) այսպէս Մեղաւոր ծառայ աստուծոյ էկաւ մոկացի.. Թվ. ռ. կ. դ., - Ես մեղաւոր Սարգիս ծառայ աստուծոյ ի թվին ՌՀԵ,։ - Ապա Յակոբ աբեղայէն չորս տող՝ ցեցակեր եղած։ - Ապա։ Մեղաւոր Մարտիրոս ծառայ աստուծոյ. Թվին ՌՀԵ,։ 4. Թղ. 117ա. (Խորանիկին տակը) սրճագոյն բոլորգրով. Ես մեղաւոր Յուսէփ,։ Իսկ ստ. լուս։ վրայ նսարագրով. Մկրտիչ ծառայ աստուծոյ,։

Informations

. Ձեռագիրս 1797էն յառաջ մտած է հաւաքմանս մէջ. Տէր Գրիգոր քահանայ Մարկոսեան - եղբայր պարոն Յօհանին Ղաբանեցւոյ - նուիրած է Գրատան մայրավանաց Ս. Ղազարու։ Մատեանս է Սաղմնսարան միջակադիր և լիակատար, օրինակուած է, կամ լաւ ևս խըմբագրուած, լաւ և ընտիր օրինակէն Յոհաննու Գառնեցւոյ. և կը պարունակէ նաև գիշերային։ ժամու և ողորմեայից Քարոզներն և Աղօթքները, այսպէս։ 1. Թղ. 1ա։ Սաղմոսք Դաւթի կը սկսին (առանց խորագրի, և առաջին և երրորդ տողն ալ եղծուած)։ Եւ ի խորհուրդս ամբարիշտաց ի ճանապ...ոռս ժանդից նայ ոչ նստաւ, ևն։ Վերջ Թղ. 197ա։ Կ՚աւարտի Մանասէի Տէր ամենակալ աղօթքի փոխով)։ Եւ մարդասիրութեամբ քո յիշեայ զմեզ տէր, յիշեա զմեզ յորժամ գաս արքայութեամբ քո և ողորմեամեզ,։ Սաղմոսք բամնուած են Կանոնագլխոց, որոնց իւ րաքանչիւրը խորանիկով կը սկսի։ Կանոնագլուխք ալ Գուբղայից։ Կանոնագլխոց վերջ զետեղուած են գիշերային մամու Քարոզքն ու Աղօթքները՝ կարգաւ, ինչպէս նաև 0րհնութիւնք Մովսիսի Եսայեայ, Եզեկիէլի, Ամբակումայ, Անգեայ, Զաքարիայ, ևն, համաձայն Թ. 26 ին։ Սաղմոսներու թուահամարները բուն գրչէն նշանակուած չեն, այլ ևաքէն թուխ մելանով։ 2. Թղ. 197ա-197բ։ Աղաւթք առանձնական առ սուրբ երրորդութիւն. ասացեալ է Տեառն Ներսէսի հայոց կաթողիկոսի, զի ամենայն հաւատացեալ քրիստոնէից պարտ է ուսանել և աղաւթել անկամ ասել ի տուէ և ի գիշեր, և աւրհնել զաստուած։ Հաւատով խոստովանիմ, ևն։

Content