Other notices
— - Bibliographic notice
26
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ Բ
ՊԵ = 1456 - ՊԵ = 1456

ID
Number
26
Old record number
153
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ Բ
Start date
ՊԵ = 1456
End date
ՊԵ = 1456
Date details

1456։

Copy place
Մէրտին մայրաքաղաք՝ ի մենաս։ տանն Թւֆին։
Reference
Type
Number of pages
285
Dimension
22,5x19 (17x11)
Layout
միասիւն։
Writing details

բոլորգիր միջակ մեծութեամբ և բարձրադիր։ Իսկ տնագլուխք մեծ երկա։ թագիր, երբեմն թուխ մելանով։

Codicology

24, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ դեղնորակ և կակուղ։

Number of lines
15։
Binding

(նոր) ստուարաթուղթ կիսակաշի թուխ։

State of preservation

թուղթերը ըստ մեծի մասին՝ մերթ ներքին և մերթ արտաքին լուսանցքի կողմէն ճաթըռտուած, մաշած և ապա նմանագոյն թուղթով նորոգուած են. տեղ տեղ ալ ստորին լուսանցաքղանցքը փրթեր են։ Կը պակսին 1 թուղթ ընդ մէջ Թղ. 29բ-30ա ի. - մի քանի թուղթեր ընդ մէջ Թղ. 37բ-38ա. - 5 - 6 թուղթք ընդ մէջ Թղ. 41բ - 42ա. -1 թուղթ ընդ մէջ Թղ. 61բ62ա.-1 թուղթ ընդմէջ Թղ. 200բ - 201ա։ - 1-2 թուղթք ալ ընդ մէջ Թղ. 211բ - 212ա։

Copyist
Վարդ կամ Վարդան (քահանայ)։
Owner

նախկինն անյայտ, հաւանօրէն գրիչն, ապա միաբանք ուխտին Թւֆինի, կամ Ս. Աստուածածին և Ս. Յովհ Մկրտիչ վանաց, ապա Մարգար եպիսկոպոս Մերտինի։

Commanditaire
Illuminator
Յոհանէս (տես վարը)։
Binder
անյայտ. իսկ կազմել տուողն Մովսէւ (կրօնաւոր)։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

ցանցառ են և միագոյն, այսինքն աղօտ կարմիր։

Initials

Marginal illuminations

ոչ այնքան յաճախ. նոյնպէս միագոյն են, միջակ մեծութեամք և անարուեստ։

Images

և

Canon tables 1

չկան։

Canon tables 2

8 հատ, Թղ. 5ա, 34ա, 66ա, 102բ, 134ա, 168բ, 201ա, 233բ. ոմանք մեծ, ոմանք ա լիռքը. ոմանք միագոյն են, և ոմանք երկագոյն, այս ինքն՝ աղօտ կարմիր և կանաչ. ամէնքն ալ պարգ են և անարուեստ։

Title text

ընդհանրապէս կարմիր են։

Blank pages

չկան։

Colophon

սակաւ են, գլխաւորապէս. 1. Թղ. 267բ։ Գրչէն. տառք ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս յաւիտենից ամէն։ Սովորութիւն է ամենայն աստուածասիրաց անձանց՝ ոչ հայել յղորկութիւն գրի կամ նիւթի, այլ յուղղութիւն բանի՝ սրպէս և ես զառածեալս մեղաւք՝ անպիտան և անարժան սուտանուն քահանայ Վարդ ցանկացող եղէ աստուածային երգոյս սաղմոսաց Դաւթի. և մեծաւ փափագանաւք, տկար անձամբ և ծերացեալ կենաւք՝ բազում աշխատութեամբ յանգ հանի զցանկութիւն սրտի իմոյ յաջողելովն աստուծոյ և ձեռնավութեամբ առաջնորդի սուրբ ուխտիս՝ արքեպիսկոպոսի տէր Աբրահամու և կամաւորութեամբ ամենայն եղբարցս. և ես ըստ իմում կարի ջանիւ մեծաւ լցի զփափագումն իմ յընտիր և ի լաւ աւրինակէ. վասն զի հայեցայ ի հնարագիտութիւնն աստուծոյ որոգ հնարեաց հանճարս ամենայն մարդկայինս բնութեան, իմաստութեամբ և ջանիւ գտանել ճանապարհ փրկութեան՝ զանազան ընտրութեամբ ոմն այսպէս և ոմն այնպէս. որ արժանացոյց գիմ անարժանութիւնս մասնաւորիլ ի ջանէն յայնմանէ՝ որ է պատճառք գտանելոյ զթողութիւն և զողորմութիւն, խորհեցայ գրել գրեանս ըստ կարի իմում առ ի յիշատակ և ի պայծառութիւն եկեղեցւոյ սրբոյ, առ գտանել զողորմութիւն յայնմանէ որ տայն ամենայնի առատապէս և ոչ նախատէ։ Իսկ եղև կատարումն սորա ի թուականութեանս հայոց. ՊԵ. Տեռամբ իմով անարժան, փցուն և անարհեստ գրչի Վարդի. ի մայրաքաղաքս Մերտին և ի մենաստանս Թաֆին, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս և սուրբ Յովաննիսի։ Արդ աղաչեմ զմանկունսդ սուրբ եկեղեցւոյ, որք հանդիպիք սմա՝ տեսութեամբ կամ աւրինակ դնելով, յիշեսջիք զերախտաւոր սորա զՏէր Աբրահամ, որ աւգնական եղև ի թղթի գինն և կամաւորեցաւ զգրելն, և զամենայն եղբայրութիւնս. և զիս զանպիտան գրիչս և զծնողսն մեր...։ Յիշեցէք ի քրիստու և զԴաւիթ դպիր՝ որ զթուղթս կոկեց։ Դարձեալ ծանուցանեմ որոց հանդիպիք հոգևոր երգոյս՝ դաւթեան Սաղմոսիս. Սովորութիւն եր մեր եկեղեցւոյս որ հանապազ ծայրաքաղ ասէին սաղճոս. վասն որոյ արքեպիսկոպոսն մեր տէր Աբրահամ վառեալ աստուածային նախանձու և սիրոյ սաղմոսիս՝ եբարչ զայն սովորութիւն։ և սահմանեաց բոլոր և ի վերայ գրոցս երգել զսաղմսոս՝ ըստ առաջին սրբոցն աւանդութեան։ Արդ աղաչեմ զմանկունսդ եկեղեցւոյ յիշել ի քրիստոս զտէր Աբրահամ և զծնողսն իւր, և աստուած զձեզ յիշէ ամէն։։ Դարձեալ յերես անկեալ աղաչեմ որ չտայք զսաղմոսարանս ի տղայի ձեռք որ տախտակ գրեն յիւրմէս. այլ ուղղորդեն...։ Եւ է սա սեփական տուրք սուրբ Աստուածածնիս և սուրբ Յովհաննու Մկրտչիս. և մի ոք իշխեսցէ հանել զսա ի վանացս, ոչ եպիսկոպոս, ոչ քահանայ, ոչ սարկ. ոչ միակեց, ոչ ծախելով ոչ գրաւ դնելով... Զաստուածասէր և զհաւատարիմ հայր վանացս զՄովսէս կրաւնաւոր, որ կազմել և կապել ետ զսաղմոսարանս, յիշեցէք ի քրիստոս. և աստուած զձեզ յիշէ. ամէն,։ 2. Թղ. 4բ. Սաղմոսաց կանոնքն, ևն կասգաւորողէն, մանը բոլորգրով. Յիշատակարան բազմամեղ ոգոյ՝ գահ. Կիրակոս կոչեցեալ։ Բազում աշխատութեամբ կարգեցաք զսա և կարգաւ (գրեալ) զթիւսն դաւթեան երգոցն. արդ բարի համարեսցի գրել զսա անձանձրալի. ողջ լեր ի տէր, ով եղբայր, և մի արանջալ թէ չգրես,։ 3. Թ. 5ա. Կիսախորանին մէջ, ծաղկողէն., ԶՅոճանէս ծաղկողս յիշեցէք ի Քրիստոս,։ Նոյնը տես նոյնպէս Թղ. 34ա։ 4. Թղ. 134ա. (Կիսախորանին մէջ). ԶՎարդան գրողս յիշեցէք,։ 5. Թղ. 276ա. Կայ (տգեղ նոտրագրով) հետևեալն, և աղաւաղ գրութեամբ։ Ի.. Ի Տէր Ղազարու ժամանակն շինեցաւ սուրբ Յովանուպարիս(պն). Յովսէփ սարկաւագն որ եղաւ պաճար վանուց շինելունս, որ իւր մէրն եփեր է կերակուրն, կուրն յիշեցէք ի քրիստոս աստուած։ Աւրհնելոյն յաւիտեանս ամէն։ Աստուած ողորմի իւրենց. ամեն։ Վերջի նոտրագրուած տողն աւելի հին։ սրճագոյն և մանրիկ նոարագրով գրուած է։

Informations

. Ձեռագիրս յամին 1753 մտած է հաւաքմանս մէջ. և է յիշատակ Մէրտինի առաջնորդ՝ Մարգար վարդա։ պետին՝ առ Հ. Գէորգ (Բ.) Վ. վասն վանաց Ս. Ղազարու ի Վենետիկ։ Մատեանս է Սաղմնսարան մեծադիր և կոճղ, օրինակուած է ընտիր և լաւ գաղափարէ, և կը պարունակէ հետևեալները. 1. Թղ. 1ա։ Պատճառք վասն վերնագրաց Սաղմոսիս։ Այն որ ասեն թէ Հանգիստ, քանզի քնարաւ և ձայնիւ երբեմն կաքաւելով երգէր և սաղմոսէր, ևն։ - Վերջ Թղ. 4բ։ Զի թէ ի վերայ հասանիս՝ խիստ աւգտիս, և լուսաւորիւ հոգւովն սրբով. որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն,։ Պատճառացս հեղինակն զինքը կանուանէ (Թղ. 4ա) Յովաննես Գառնեցի, որ և ընտիր ոճով կը բացատրէ Սաղմոսարանին մէջ Հանգիստ, Արծանագիր Սաղմոս, Կատարած, Վասն հնձանաց, Աւելուիա, Երգ աստիճանաց, ևայլն բառերու նշանակութիւնը՝ համաձայն եբրայական բնագրին, Եօթանասնից, Ակիւղասայ, Սիմաքոսի և Թէոդիտոնի։ Նշանաւոր է Ի Սողոմոն, խորագրուած ՀԱ. սաղմոսին վրայ ըրած, հետևեալ դիտողութիւնը՝ Վասն Սողովմոնի և ոչ մի ինչ դէմն գտանեմք ի սաղմոսին ասացեալ. զի ոչ ի ծագաց մինչև ի ծագս թագաւորեաց, և ոզ յառաջ քան զարև եր սնուն նորա, և ոչ ամենայն թագաւորք երկրի երկիր պագին նմա, և ոչ նա փրկեաց զամենայն հեթանոսս։ Այլ ճղմարտիւ է ասացեալ զսաղմոսն վասն միայնոյ Միածնի սրդւոյն աստուծոյ, որ է թագաւոր՝ թագաւորաց և տէր տէրանց, և աստուած ճշմարիտ, ևն։ (Հմմտ. Եպիփան, Յաղագս երգոց Սաղմոսարանի, (Նախադրութիւն)։ Սևանայ հնագոյն գրչագիրներէն գաղափարուած մեր մէկ գրչագրի մէջ Պատճառքս - որ կրճատուած կերպով արտագրուած է - կը կրէ սոյն խորագիրը։ Ստուգաբանութիւն Սաղմոսիս՝ ի Յովհաննէս Գառնեցւոյ հոգելի վարդապետէ. որ յոմանց յերկբայս թուի,։ Երկբայութիւնս - որուն կողմանէ ալ յարուցած համարինք - մասամբ մը միայն իրաւացի է, ըստ որում հետևողութիւն է գրուածս. Երանելւոյն Եպիփանու եպիսկոպոսապետին Կիպրոսի արարեալ պատճառս երգոց Սաղմոսին Դաւթի, խորագրուածին։ Իսկ հետևեալ տեղին (Թղ. 4ա) - որ ուրիշ կրկին տեսակէտերով ևս յոյժ հետաքրքրական էՅովհաննէս Գառնեցւոյն ըլլալն անտարակուսելի է. Ամենայն ազգք գրաււ երգեն զՍաղմոսն, և ունին զաւանդութիւն սուրբ հարցն և զանսխալութիւն սաղմոսացն։ Եւ հայք ի բերան առեալ ասեն վայրապար քահանայք և ռամիկք, և մանկունք և կոզեռք, և հաւատաւոր կանայք։ Եւ երանի թէ ամենայն ոք հրճուեալ նուագէր զհաստատն և զստոյգն։ Այլ ես նուաստ Յովաննէս գառնեցի, ծառայակից ձեր ի յիսուս գրիստոս, իբրև զայս տեսանեի՝ յոյժ վշտանայի տարակուսանաաք։ Ապա հանապարհ արարեալ գնացի ի մայրագաղաք մենաստանն ի Հաղբատ և գտի ի թարգմանչացն գրած սաղմոս. զոր առեալ սսարբ վարդապետին Սարկաւագ կոլեցեալ, այն որ զտումարն երևեցոյց զհին հային։ Եւ նա սերմանեաց զայս ուղիղ և զուղորդ սաղմոս. որ ոմանց այլևայլ երևի, բայց դու սիրելի, ընկալ զայս գաղափար իբր բազում երգմամբ ստուգեալ։ Այլ ես զայն բանք, որ կասկածաւոր թուին քեզ, բացէ ի բաց եմ գրել. դու մի կարծեր թէ պակասէ բանն, ևն։ Եթէ ստուգիւ Գառնեցին է այս տողերուս հեղի նակը, կը հետևի Ա. թէ նա իրօք տեսած է երբեմն Սարկաւագ վարդապետի համբաւաւոր Սաղմոսարանն, և անոր վրայ ուղղագրած իր օրինակը. Բ. թէ առաջիկայ Սաղմոսս ալ հաւանօրէն Գառնեղւոյ գաղափարէն ընդօրինակուած է, հանդերձ Պատ2. Թղ. 4բ։ Կայ (երկագոյն շրջանակի մէջ) Կիրակոս քահանայէն յօրինեալ սաղմոսաց Ցանկ մը, այսպէս. Զսաղմոսս Դաւթի՝ մանաւանդ զորոց զթիւսն բերիցես, իմա այսպէս. Կանոնս Ը. Գոբողայս ԽՐ. Ժոխս ՃխԵ. Տունք ՍՇԿԲ։ Բանք ԺՌ.ՄԽԸ։ Եւ ունի գիրս ՃՌ. ԴՌՃ ևն։ - Վերջ Անդ։ Արդ բարի համարեսցիս գրել զսա անձանձրանալի. ողջ լեր ի տէր, ով եղբայր, և մի տրտնջալ՝ թէ չգրես,։ 3անկիս մէջ կը կարգին - Երդ Մովսէսիէն սկըսեալ՝ մինչև Երից մանկանց - 12 Կանոնները, իւրաքանչիւրին առընթեր նշանակելով Գոխերու, Տուներու, Բանի և Գրի քանիօնութիւնքը։ 3անկիս վերջ - յիշատակարանի ձևով - յիշուած Կիրակոսն հաւանական է որ Երզնկացին ըլլայ. հետևաբար՝ նա ընդհանուր կարգաւորող ևս եղած է և աշխատակից Սազմոսարանիս, եթէ յիշեալ ցանկն ետքէն ներմուծուած չէ մատենիս սկիզբը, ինչպէս որ կարծել կու տայ մանր բոլորգիրն ինքնին։ 3. Թղ. 5ա։ Գիրք Սաղմոսաց Դաւթի։ Սաղմոս ի Դաւիթ։ Երանեալ է այր, ևն։ Վերջ Թղ. 276ա։ Աւրհ. Անանիայ Ազարիայ և Միսայէլ, զտէր աւրհնեցէք և բարձր արարէք զնա յաւիտեան.։ Սաղմոսարանիս մէջ սաղմոսաց Խորագիրներն երբեմն կը համաձայնին Թ. 25, երբեմն Զօհր. տրպագրութեան, և երբեմն ալ երկուքէն իսկ կը տարաձայնին, Խորագրոց առընթեր նշանակուած են՝ կարմրագիր՝ թուահամարները, նման առաջնոյն Իսկ լուսանցից վրայ նշանակուած են - երբեմն Լուանցազարդերու մէջ և երբեմն առանձինն - Կիրակագիրք ևս, որ նախընթացին մէջ կը պակսին Իւրաքանչիւր սաղմոսի վերջը նշանակուած են միշտ - մանը սևագրով - Տանց և Գոբողայից որքանութիւնը։ Իսկ տնադլուխք, չի շփոթելու հա մար, գրուած են փոփոխակի կարմիր և սև երկաթագրով։ Ի վերջ ԺԻ. սաղմոսին (Թղ. 33բ) կայ Պահոց Մաղթ. Քրիստոս է իմ աստուած, ևն։ Ընդ մէջ 1Ե-ԼԶ. սաղմոսաց (Թղ. 65բ)։ Տուք փառս աստուծոյ, տուք աւրհնութիւն մարդասիրին յաւիտենից, ևն։ ԾԴ-ԾԵ. սաղմոսաց (Թղ. 102ա). Դու ես տէր մեր, դու ես քրիստոս փրկիչ մեր, ևն։ Ընդ մէջ ՀԱ-ՀԲ. սաղմոսաց (Թղ. 133բ). Բարձրացաւ եղջիւր իմ յաստուած փրկիչ իմ, ևն։ Ընդ մէջ Զէ-ՉԸ. սաղմոսաց (Թղ. 168բ) Խաղաղութեանց տուաւղ քրիստոս, զխաղաղութիւն և զողորմութիւն քո պարգևեա մեզ, ևն։ Ընդ մէջ ՃԵ-ՃԶ. սաղմոսաց (Թղ. 200բ)։ Յոյս կենդանութեան յոյս և ապաւէն փրկութեան, տէր՝ փրկեա, ևն։ Ընդ մէջ ՃԺՐ-ՃԺԹ. սաղմոսաց (Թղ. 233ա). Եկեսցեն աղաւթք մեր ի տաճար սուրբ քո, ևն։ Ընդ մէջ ՃԽԸ. սաղմոսին (Թղ. 265 ստ. լուս. վրայ). Լուր մեզ տէր, լուր մեզ ողորմութեամբ և գթութեամբ քո, ևն։ Արդ՝ Կանոնացս վերջ նշանակուած Մաղթանքը ցոյց կու տան մեզ, որ Պահոց օրերու առաւօտուն, Վասն ի վերուստէն առաջ, այդ Կանոններէն մին կը կարդացուէր ամբողջապէս, ըստ ութ ձայնից։ Սաղմոսարանիս մէջ կան, բաց ի 150 կանոնա, կան սաղմոսներէն՝ նաև հետևեալ սաղմոսներն։ կամ Աւրհնութիւնգն առանց թուահամարի որոնք գոյութիւն չունին ոչ Ա. օրինակին և ոչ իսկ Զօհր. ապագրութեան մէջ։ Թղ. 31բ. Աւրհնութիւն Մովսեսի առն աստուծոյ. Ա։ Աւրհնեսցուք զտէր զի փառաւք է փառաւորեալ, ևն. որ կը յաջորդէ ԺԻ. սաղմոսին։ Թղ. 63ա. Աւրհնութեան Մովսեսի առն աստուծոյ. Բ։ Նայեցարուք երկինք և խաւսեցայց, ևն, որ կը լաջորդէ 1Ե. Սաղմոսին։ Թղ. 98բ. Աւրհնո-թեւն ԼՐովսէսի առն աստուծոյ Գ. Զի հուր բորբոքեցաւ է բարկութենէ իմմէ, ևն, որ կը յարի ԾԴ. սաղմոսին։ Թղ. 101ա։ Նորին Մովսէսի Պորբորդ։ Ծաներուք և տեսէք զի ես եմ, և ոչ գոյ այլ աստուած բայց յինէն, ևն, որ կը յարի նախընթացին։ - Թղ. 132ա։ Աղաւթք Աննայի Ա։ Հաստատեցաւ սիրտ իմ ի տէր և բարձրացաւ եղ9իւր իմ յաստուած փրկիչ իմ, ևն, որ կը լաջոտաք ՀԱ. սաղմոսին։ - Թղ. 166բ։ Աւրհնութիւն Եսայեայ մարգարէի։ Ի գիշերաց կանխէ հոգի իմ, ևն, որ կը յաջորդէ ՁԸ. սաղմոսին։ - Թղ. 199բ։ Աղաւթք Եղեկիայի թագաւորի։ Ես ասացի ի վերանալ յինէն աւուրց իմոց, ևն. որ կը յաջորդէ ՂԵ. սաղմոսին։ - Թղ. 231ա։ Աղաւթք Եսայեայ Մարգարեի (Բ.)։ Աւրհնեցէք զաստուած՝ յաւրհնութիւն նոր, ևն. որ կը յաջորդէ ՃԺէ սաղմոսին. - Թղ. 232ա։ Աղաւթք Յովանու մարգարէի։ Ի Նեղութեան իմում ես առ տէր կարդացի, ևն. որ կը յարի նախընթացին։ - Թղ. 261բ։ Աղաւթք Ամբակումայ մարգարէի։ Տէր՝ գլուր քս լուայ և երկեայ, ևն. որ կը յարջորդէ ՃԻՒ. սաղմոսին, հաւանօրէն ի հնումն (այսինքն Ե-Ը. դար) Կի րակի առաւօտներուն զասոնք կերգէին մեր նախ նիք, որպէս օրհնութիւն. որոնց ապա Ը. դարուն փոխանակեցին Ստ. Սիւնեցւոյ ձեռքով յօրինուած՝ յարութեան 0րհնութեան շարականները, վերը նշանակուած Սաղմոսօրհնութեանց հիման վրայ։ Այս տեսակէտով յոյժ շահաւէտ է սոյն Սաղմոսարանիս մատուցած ծառայութիւնը։ Ի վերջ ՃԾ. սաղմոսին (Թղ. 267ա - 276ա) կայ. Սաղմոս ինքնագիր Դաւթի՝ արտաքոյ թուոց... Գոքր էի ես յեղբարս իմ, ևն։ - Աղաւթք Մանասէի։ Տէր ամենակալ աստուած Աբրահամու, ևն։ - Աւրհնութիւն Մարիամու (անվերնագիր)։ Մեծացուսցէ անձն իմ, ևն։ - Աղաւթք Զաքարիայի հաւրն Յովաննու։ Աւրհնեալ տէր աստուած Իսրայէլի, ևն։ - Աւրհնութիւն Երից՝ մանկանցն։ Աւրհնեալ ես տէր աստուած, ևն։ Դիտողութեան արժանի են սաղմոսարանիս մէջ՝ Թղ. 206ա) ՃԸ. սաղմոսն, խիտ առ խիտ խազերով, որ ցոյց կու տայ մեզ, թէ այդ սաղմոսն՝ ստեղիի պէս կը երգցուէր երբեմն ի հնումն։ Թղ 216բ, ՃԺԸ. սաղմոսին, և Թղ. 257ա, ՃԽԴ. սաղմոսի մէն մի տան հանդէպ (լուսանցից վրայ)։ կարմիր մելանով նշանակուած՝ են եբրայական այբուբենք, այսպէս. աչիփ, Թիթ, գամիլ, դաղեթ. և այլն. որ նշան է թէ այդ սաղմոսներն եբրայ. բնագրին մէջ այբուբենական կարգաւ և չափաւ գըրուած էին, նման Ողբոց Երեմիայի։ 4. Թ. 279ա։ Քարոզ Երանեալոյ, և Իբրև զի բարոյ։ Եւ եւս խաղաղութեան զտէր աղաչեսցուք։ Վասն ի վերուստ խաղաղութեան, նւ Վերջ Թղ. 250բ։ Գիշերային։ մամու Կանոնաց Քարոգներն 4է. Աղօթքներով հանդերձ՝ ըստ պատշաճի. աւուրց կամ ձայնից։ Ասոնք թէպէտ և մի և նոյն թուղթի վրայ, սակայն տարբեր գրչութեամբ գրուած են. հաւանօրէն եկամուտ են ուրիշ Ձեռագրէ մը (Ժա մագիրք)։ 5. Թղ. 281ա-285։ Մեծ Քարողք և Աղաւթք Ճաշու (սկիզբէն թերի)։ Մեղ ընդ ամենայն բարեգործութեան յորդորմունս, ևն։ Վերջ Անդ։ Սաղմոս։ Տէր մի մատներ իսպառ։ Վասն Աբրահամու,։ Այս մասիս գիրը՝ բնագրին յար և նման է։ 6. Թ. 285բ։ Զարդագիր այբուբենք (ԱՇ) թռչնագիր, ևն. սրճագոյն մելանով։

Content