Other notices
— - Bibliographic notice
283
ՈՍԿեՓՈՐԻԿ ԽԴ
1601 - 1601

ID
Number
283
Old record number
838
Title
ՈՍԿեՓՈՐԻԿ ԽԴ
Start date
1601
End date
1601
Date details

ամ Տեառն 1601 (տես վարը)։

Copy place
անյայտ, հաւանօրէն Կաֆա։
Reference
Type
Number of pages
562
Dimension
30,7x19,5 (25x 13,8)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 25x 6,3։
Writing details

՝ նոտրագիր միջակ, միայար գրչութեամբ։

Codicology

52, ոմանք 10, և ոմանք 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ գորշագոյն, նուրբ և անողորկ։

Number of lines
32։
Binding

՝ փայտեայ կաշեպատ՝ շիկագոյն և զարդարուն։

State of preservation

՝ նորոգութենէն յառաջ գէշ վիճակի մէջ կը գտնուի եղեր, վասն զի Թղ. 3ա-12, 57, 206, 268, 273, 274, 285, 286, 309, 550-561 լուսանցքն պատռուած ըլլալով՝ ետքէն ճերմակ թուղթով կարկըտուած են։ Թղ. 224 աջակողմէն բնագիրն փրթած ըլլալով՝ թափանցիկ փայլուն թղթով կպցուած է։ Մէկ թուղթ ինկած է ընդ մէջ Թղ. 433բ-435ա. - 1 թուղթ ալ ընդ մէջ Թղ. 548բ-550ա. - 11 թուղթք Գ. թերթէն, և նոյնչափ ալ Դ.էն։ Ընդ մէջ Թղ. 101բ102ա. պակաս մը կը նշմարուի։ Ընդ մէջ Թղ. 201բ202ա. 10 թուղթք։ 2 - թուղթք ընդ մէջ Թղ. 479բ480ա, և 2 ալ ընդ մէջ Թղ. 548բ-550ա. ինկած կ'երևին, 11 թուղթք ալ վերջէն կը պակսին։ Կողերու վրայի արծաթէ պատեանքն և գոցելու օղակներն ու կոճակներն հանուած են։

Copyist
Նօտար Սիմոն Կաֆայեցի։
Owner

՝ նախ Պարոն Խօճայ Սէֆէր՝ Կաֆացի, ապա Աբրահամ վարդապետ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ, հաւանօրէն նորոգողն Աբրահամ վարդապետ Բաղիշեցի (տես յիշտկ.)։
Parchment flyleaf

չունի, այլ երկուստեք երկերկու նոր թուղթեր դրուած նորոգողէն։

Lettrines

՝ ցանցառ են, միագոյն և փոքր։

Initials

Marginal illuminations

՝ խիստ ցանցառ, խարսխաձև և անշուք, որոնց մէջտեղ նշանակուած են պարունակեալ գրուածոց համարագիրներն։

Images

չկան։

Canon tables 1

և

Canon tables 2

մէկ հատ՝ սկիզբը (Թղ. 3ա2.), կարմիր և կանաչ գոյներով։

Title text

՝ վարդակարմիր են։

Blank pages

Թղ. 2ա2, 562։

Colophon

յոյժ բազմաթիւ, գրեթէ ամէնքն ալ գրչին են և նման իրարու, գլխաւորապէս 1. Եզրի գրոց վերջ (Թղ. 205բ2-206ա1, "Կատարեցաւ Եզրն ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ, ի Թվ. ՌԾ. հայոց ազգի, և յամսեանն Դեկտեմբերի, ի Ժ. երորդի, ձեռամբ անպիտան և մեղօք ի լի սուտանուն դպրի՝ Սիմօն պանդխտի, յերկրէն Կաֆայի. մեղօք շաղախեալ, մտօք մոլորեալ, միայն աստուծոյ եմ ես յուսացեալ, ի ձեր յաղօթքն եմ ապաւինեալ, զսուրբ կարդացողքըդ եմ պաղատեալ, որ զիս դուք յիշէք, ի մեղս մնացեալ, անմեղադիր լինիք անարհեստ գրիս և խոշորութեան և կամ սղալիս. և որ զմեզ յիշէ ի (յ)ուղիղ սրտէ, աստուած զինքն յիշէ և դասակարգէ, այլ և արքայութեանըն արժան առնէ. ևս առաւել ղստացող սորա զԽօճա Սեֆէրն՝ բարի և ուսումնասէր՝ որ ետ, զհետ մեծաւ փափագանօք, գրել զսա՝ ի վայելումն անձին իւրոյ, և յիշատակ հոգոյ. այլ և յետ մնացելոցն իւրմէն. որոց ողորմեսցի մարդասէրն աստուած ամենայն քրիստոնէի ամէն„։ 2. Թղ. 2բ1. Կայ նոր կարմրագրով նորոգողին և ցանկողին յիշատակարանը, այսպէս. "զշինօղ ցանկիս՝ Աբրահամ վարդապետ գրչիս, Հաշտարխան քաղաքիս, գրեցի զցանկ մատենիս. որ եմ տեղեաւ Բաղիշեցի, որդի Յակոբ վարդապետի. որ հանդիպիք այս մատենի, յիշեսցիք միով հայր մեղայիւ, և դուք յիշեալ լիջիք առաջի քրիստոսի աստուծոյ մերոյ. ամէն։ Նորոգումն եղև մատենիս, ի թուականի հայկազունի հազար և հարիւր ի մի յոբելեան վերաբերի և քառասուն թիւ յաւելի, երեք այլ ընդ սոսա շարաբարդի. և ի յամսեանն Դեկտեմբերի, նախկին աւուրի եղև աւարտ„։ Այլաբանական և ճոռոմ թուականս պարզելի է թու. հայոց ՌՃԽԳ - 1694. որ է ըսել Ձեռագրիս գրութենէն 93 տարի ետքը եղած է նորոգութիւնը։

Informations

. Ձեռագիրս յամին 1888 մտեր է հաւաքմանս մէջ, գնուած է ի Կ. Պոլիս՝ յիշեալ տարին։ Մատեանս է Ոսկեփորիկ մեծադիր և փարթամագոյնը մեր Ոսկեփորիկներուն։ Կը պարունակէ 106 իրարմէ տարբեր գրուածներ, այսինքն են Պատմութիւնք ի Հարանց վարուց և յարտաքնոց, Վարքեր և Վկայաբանութիւններ ի Յայսմաւուրաց. և առանձին գրուածներէ, Հին Կտակարանէն զանազան գրքեր՝ ամբողջութեամբ. Քարոզներ, Մեկնութիւններ, Տեսիլներ, Բազմատեսակ Հարցմունք և Պատասխանիներ։ Ուղղագրութեան մասին շատ փափաքել կու տայ. շատ անգամ նախադրութիւնները զանց կ'ընէ գրիշն. և ուղղականին վրայ ալ յաճախ յ աւելագրութիւնը, իր տեղական արտասանութեան համաձայն։ Մէն մի ճառին վերջ իր կողմէն մաղթանքներ կը կցէ, երբեմն համառօտ և երբեմն ընդարձակ, մերթ արձակ և մերթ ոտանաւոր։ Նիւթերն հետևալ կարգաւ զետեղուած են 1. Թղ. 1ա1-2բ1։ "Այս է Յանկ մատենիս՝ ի սրբոց վարդապետացն առ մեզ„ ևն։ 3անկս յօրինուած կ'երևի յամի տեառն 1694, Մատենիս նորոգողին՝ Աբրահամ վարդապետ բաղիշեցւոյ ձեռքով, որուն յիշատակարանը կայ՝ կարմրագրով՝ ի ստորև Յանկին - գրուած հաւանօրէն ի Հաշտարխան։ 2. Թղ. 3ա1։ "Քարոզ՝ հինգերորդ Կիրակէի, Վասն մահու և կատարածի յաշխարհի. ի բան աւետարանին՝ որ ասէ. Արթուն կացէք զի ոչ գիտէք ե՞րբ տէր տանն գայ, յերեկորեայ, եթէ ի մէջ գիշերի։ Նախախնամութիւնն աստուծոյ և բարերարութիւն ամենայն ժամ յայտնի է առ աստուած՝ առ իւր արարածս„ ևն։ - Վերջ Թղ. 7բ1։ "Արժանի լիցուք հասանել մասին ժառանգութեան սրբոցն ի լոյս, ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 3. Անդ։ "Քարոզ երկրորդ՝ (ի) չորրորդ Կիւրակէն աղուհացից. Վասն մեծատան և Ղազարու՝ որ ասէ. Այր մի էր մեծատուն, ևն։ Ամենայն առակաւոր բանս որ խօսի աւետարանն՝ ճշմարիտ եղեալ է„ ևն։ - Վերջ Թղ. 12ա2։ "Եւ ընդ հրեշտակս զնա աւրհնեսցուք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 4. Անդ։ "Քարոզ ի բան աւետարանին որ ասէ. Եղերուք խորագէտ իբրև զաւձ, և միամիտ իբրև զաղաւնի։ Նախ գիտելի է՝ զի մարդս հոգի է և մարմին„ ևն։ - Վերջ Թղ. 17բ1։ "Թէ դու քո պարտապանին չթողուս, և դու թողութիւն չգտնուս մեղաց քոց ի քրիստոսէ„։ 5. Անդ։ "Քարոզ ի բան մարգարէին որ ասէ։ Որպէս իժի և քարբի խցեալ է զականջ։ Թէ վասն է՞ր մարգարէն առակաւ խօսի„ ևն։ - Վերջ Թղ. 22բ1։ "Եւ (յ)անկարծակի սատակին և մատնին ի կորուստն յաւիտենից. որով(ց) փրկեսցէ քրիստոս աստուած զամենայն հաւատացեալս անուան իւրոյ„։ 6. Անդ։ "Քարոզ ի բան Սողոմոնի որ ասէ. Որ զանձն ի գործս իւր ոչ բժշկէ։ Զանձն զհոգին ցուցանէ, որպէս ասէ մարգարէն՝ աւրհնեա անձն իմ զտէր„ ևն։ - Վերջ Թղ. 29ա2։ "Եւ լուցկի լինի անշէջ հրոյն„։ 7. Անդ։ "Քարոզ ի բան Սողոմոնին որ ասէ. Մահ և կեանք ի ձեռն լեզուի է, և որք ըմբռնեն զնա՝ կերիցեն։ Եւ գիտելի է զի հո(գև)որ, մարմնաւոր և ճշմարիտ մահու և կենաց պատճառ լեզուն է„ ևն։ - Վերջ Թղ. 36ա1։ "Ապաշխարէ և (ի) դարձ գայ, ամենայնէ ազատի շնորհօքն քրիստոսի, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 8. Թղ. 36ա2։ "Քարոզ ի բան աւետարանին որ ասէ. Մի տայք զսրբութիւնս շանց, և արկանէք զմարգարիտն առաջի խոզաց։ Առաջին՝ սրբութիւն անուանի հաղորդութիւն„ ևն։ - Վերջ Թղ. 46բ1։ "Փրկեսցէ զմեզ քրիստոս աստուած (յ)այնպիսի ոխակալութենէ և անհաշտ խռովութենէ„։ 9. Անդ։ "Քարոզ ի բան Յոբայ որ ասէ. Աղօթք իմ սուրբ են և ճշմարիտ առաջի աստուծոյ։ Նախ զայս ասէ թէ քան զամենայն առաքինութիւն՝ պատուական է յաղօթքն„ ևն։ - Վերջ Թղ. 57ա2։ "Զի լսելի լինիցի աղօթքն և կատարի հայցուածն ի բարի„։ 10. Անդ։ "Քարոզ ի բան Սողոմոնին որ ասէ. Որ ողորմի աղքատին՝ փոխ տայ աստուծոյ։ Այսպէս ասեն վարդապետք եկեղեցւոյ„ ևն։ - Վերջ Թղ. 67բ1։ (Առաջնոյն պէս)։ 11. Անդ։ "Քարոզ ի բան յօրինացն Մովսէսի՝ որ ասէ. Մի գողանար։ Ի յաստուծոյ տուեալ Մովսէսի յօրինացն„ ևն։ - Վերջ Թղ. 75բ1։ "Եւ այսպէս կորնչի հոգւով և մարմնով„։ 12. Թղ. 75բ2։ "Քարոզ ի բան յաւրինացն Մովսէսի՝ որ ասէ. Պատուեա զհայր քո և զմայր քո, զի քեզ բարի լինիցի (յ)երկրի։ Եւ պարտ է գիտել զի չորս բան ծնօղն զաւակին պարտական է„ ևն։ - Վերջ Թղ. 78բ1։ "Եւ ազատ մնալ ամենայն պարտուց մեղաց„։ 13. Թղ. 79ա1։ "Քարոզ ի բան սուրբ աւետարանին՝ որ ասէ. Աւն արիք գնասցուք աստի։ Հրամայէ մարգարէն Միքիայ՝ արի գնայ աստի„ ևն։ - Վերջ Թղ. 85բ1։ "Բարկութեան յաղթողն՝ գազանակեր մարտիրոսացն պսակակից լինի. և քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս ամէն„։ 14. Անդ։ "Քարոզ վասն ջրհեղեղին՝ ի բանն որ ասէ. Նոյ էր ամաց ԶՃ.ից, և ջուր ջրհեղեղին եղաւ ի վերայ յերկրի։ Յորժամ եսպան Կայեն՝ զԱբէլ եղբայր իւր„ ևն։ Վերջ Թղ. 92բ1։ "Եւ եղեալ ԶԾ. ամաց՝ փոխեցաւ առ աստուած, և եդաւ ի տապանն ի Նախջուանն։ Եւ քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս ամէն„։ 15. Անդ։ "Քարոզ Սոթ(դ)ոմայեցոցն. Ի բանն որ ասէ. Աղաղակ Սոթոմայեցոց և Գոմորացոցն ել առաջի իմ։ Յորժամ ել Նոյ ի տապանէն„ ևն։ - Վերջ Թղ. 107բ2։ "Պղնձէ յօձն Նեեսթան անուն Եզեկիայ կարդաց ի ջուրն և կորոյս. և որպէս Մովսէս գլուխ որդոյն՝ ի Քորեբ, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 16. Անդ։ "Քարոզ վասն ելից ժողովըրդեանն յԵգիպտոսէ. Ի բանն որ ասէ տէր ցՄովսէս. Եկ առաքեցից զքեզ առ Փառաւոն, ևն։ Յորժամ ծնաւ Մովսէս փրկիչ ժողովըրդեանն Իսրայէլի„ ևն։ - Վերջ Թղ. 118ա1։ "Շնորհաց տուողին փառք ամենայն գոյականէ„։ (Ասոր և նախընթացին մէջ կը պակսին երկու քարոզք, այսինքն են ԺԶ. և ԺԸ.)։ 17. Անդ։ "Վասն Կորխանց և դատաստանանցն։ Կորխ էր ի ցեղէն Կահաթու. նախամեծար քահանայ„ ևն։ - Վերջ Թղ. 129ա1։ "Այլ աստ մարմնով սատակին և մատնին ի սատակումն յաւիտենից„։ 18. Անդ։ "Բանք իմաստասիրաց հոգևորք, Ի խրատ, գեղջուկ բարբառով ասացեալ ի պատեհ ժամու։ Ասէ մեծ իմաստունն Սողոմոն. Թէ արագ արծուի նման է և երթայ առ այն որ ետ զնա„ ևն։ - Վերջ Թղ. 131ա2։ "Եւ զմարդն կորուսանէ և դժոխոց բաժին առնէ„։ 19. Թղ. 131բ1։ "Ի գրոց աստուածաշունչ քաղուածոյք խիստ գեղեցիկ։ Նախադրութիւնք Հռութի։ Պատճառ գրոցս Հռութա։ Ի ժամանակս դատաւորացն Իսրայէլի ոմն Բեթղահէմացի, ի տանէ Փարէզի՝ ի Յուդայեանց„ ևն։ - Վերջ Անդ։ "Ծնաւ Բոյոս ի Հռութա զՈվբէթ, և նա զԵսսէ, և Յեսսէ՝ զԴաւիթ„։ ա. Անդ։ "Գիրք Հռութայ է։ Եւ եղև յետ այսորիկ աւուրս դատելոյ դատաւորացն... և որդւոցն անուանք Մալոն և Քելոն„ ևն։ - Վերջ Թղ. 135բ1։ "Ովբէթ ծնաւ զԵսսէ, Եսսէ զԴաւիթ։ Աստ եղև կատարումն Հռութայ„։ (Առանց գլխոց բաժանման գրուած են թէ այս և թէ յաջորդ գրքերն։ Զգալի տարբերութիւններ ունին տպագրութենէն)։ 20. Անդ(2)։ "Նախադրութիւնք Եսթերայ։ Ն(Ժ)ամանակ իրացն Եսթերայ և Մուրտքէի զոր պատմեն գիրքս այս„ ևն։ - Վերջ Թղ. 135ա1։ "Ջնջեցաւ և Համան՝ յիշատակն Ամաղէկա որպէս ասաց աստուած„։ - Անդ։ "Պատմութիւն Եսթերայ։ Յամին երկրորդի թագաւորութեան Արտաշէսի՝ արքայի մեծի„ ևն։ - Վերջ Թղ. 145ա2։ "Կատարեցաւ Եսթեր և էր յառաջ քան զգալուստն քրիստոսի երեք հարիւր և երեք ամ։ Այս Արտաշէս՝ (զ)որ յԵբրայեցիք Արշաւիր անուանեն, որ թագաւորեաց ամս Խ։ և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 21. Անդ։ "Նախադրութիւն Յուդիթայ է, Զգործս քաջութեանն Յուդիթայ որ սպան զՀողէբէռնէս„ ևն։ - Վերջ Թղ. 145բ1։ "Եւ յառաջ է քան զիրս Եսթերայ տիկնոջն„։ Անդ։ "Գիրք Յուդիթայ է։ (Յ)ամին երկոտասաներորդի թագաւորութեան Նաբոքոդոնոսորայ„։ ևն։ - Վերջ Թղ. 161ա1։ "Եւ յետ մեռանելոյ նորա (եկաց) զաւուրս բազումս. Կատարեցաւ Յուդիթ ի փառս աստուծոյ ամէն„։ 22. Անդ։ "Նախադրութիւն Տովբիթայ։ Տովբիթ ի գերելոց է Սաղմանասարայ„ ևն։ Վերջ Անդ։ "Եւ Կանխագոյն է իրքս Տովբիթա քան զգերելն Երուսաղէմի„։ - Անդ։ "Տովբիթա բանք է։ Գիրք Տովբիթա՝ որդոյ Տողբեա որդոյ Անանիէլա, որդոյ Անաւէլա, որդոյ Գաբայէլա, ի զաւակէ Սասիէլա յազգէ Նեփթաղիմա„ ևն։ - Վերջ Թղ. 171բ2։ "Որ փրկեաց զնա (յ)այնմ կործանմանէ. որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 23. Անդ։ "Պատմութիւն դատաստանին Շուշանա ծերոցն. զոր արար մարգարէն Դանիէլ։ Եւ էր այր մի բնակեալ ի Բաբելոն, և անուն նորա Յովակիմ„ ևն։ - Վերջ Թղ. 174ա1։ "Եւ կատարեցաւ Շուշան ի փառս տեառն մերոյ յիսուսի քրիստոսի որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ (Սոյն տողերը չունի տպագրութիւնն։ Առանց գլխոց և Նախադրութեան է)։ 24. Անդ։ "Գլուխք (իմա Նախադրութիւն) առաջին գրոցն Եզրի է։ Սկսանի ԺԸ ամէն Ովսիայ„ ևն։ - Վերջ Թղ. 174բ2։ "Գիրք առաջին Եզրի։ Եւ արար Եզեկիա թագաւորն զզատիկն տեառն„ ևն։ - Վերջ Թղ. 183ա1։ "Գրեսցեն առ Դարեհ թագաւորն, և առցեն հրաման ի տեառնէ„։ բ. 25. Անդ։ "Թուղտ(թ) զոր գրեցին և առաքեցին առ Դարեհ Պարսից արքայն (Գիրք Եզրի երկրորդ)։ Սիսան իշխան Ասորոց, Փիւնիկեցոց, գործակալք և գլխաւորք՝ թագաւորի Դարեհի ողջոյն„ ևն։ - Վերջ Թղ. 189բ1։ "(յ)Որս դուք ժողովեցայք. և մեք յուսացաք (ի) ձեզ։ Կատարեցաւ Եզր առաջին„։ (Լուսանցքին վրայ՝ Երկրորդ)։ 26. Անդ։ "Եզր երկրորդ (լուսանցքին վրայ Երրորդ, այն է՝ անվաւերն)։ Ես Սաղաթիէլ՝ որ և Եզր կոչեցա ի Բաբելոն„ ևն։ Վերջ Թղ. 205բ2։ "Եւ յորջորջեցա դպիր բարձրելոյն. յորում փառք յաւիտեանս ամէն„։ ա. 27. Թղ. 206ա1։ "Ընդդէմ Կորուսեալ ազգին տաճկաց, որք կարապետ են Նեռինն. և նոր հեթանոսք՝ հերձուածովն Արիոսի և Կերինթոսի։ Նախ զի ուրանան զերրորդութիւնն անձանց„ ևն։ - Վերջ Թղ. 225բ1։ "Եւ բան առ բան պատասխանիցէք, և մի յաղթիցէ(ի)ք, այսքան առ այս է„։ Նախ դրուած է ԺԶ գլխակարգութեանց Յանկն, այսինքն ճառելիք նիւթերու կամ մոլորութիւններու բամանումը, զորոնք ապա մի առ մի 16 գլուխներու մէջ ընդարձակ կերպով ընդդիմաբանելով կը հերքէ Ղուրանին հմուտ և անանուն հեղինակն։ Նշանաւոր են (Թղ. 208բ1)։ Երրորդութեան և երից անձանց անուանակոչութեանց վերաբերեալ արաբերէն վկայութիւններն և աղիւսակն, զորս անոնց գիրքերէն մէջ կը բերէ։ Այս և յաջորդքն կը թուին քաղեալք ի Հարցմանց գրոց Գր. Տաթևացւոյ և ի Պարապմանց Կիւրղի։ բ. 28. Անդ։ "Վասն առարկութեան կոյր և մոլորեալ հրէիցն։ Կուրացեալ հրէայքն ընդդէմ մեր՝ թերևս առարկեն„ ևն։ - Վերջ Թղ. 227բ1։ "Այլ և Երկրորդ յօրէնքն՝ ՀԲ. համարն՝ գտցես բան ընդդէմ հրէիցն։ Աւարտումն առաջին հատորին է„։ գ. 29. Անդ։ "Երկրորդ հատորն հերձմունքն է Արիանոսացն. գլուխ Ի„։ Թղ. 228բ1։ "Առարկութիւնք հոգեմարտիցն. Թ. գլխով. Որք զ(յ)այս իմաստիցն յիմանալի մտօք խուսափեցին՝ թիւր կամօք և խոտոր մտօք„ ևն։ - Վերջ Թղ. 232բ1։ "Զի մի նոցա սուտն յաջողելով՝ յաղթեսցէ զճշմարտութիւնն որ է այսպէս„։ (Համառօտ են և խառնակ, շփոթելով Երկաբնակաց հետ)։ դ. 30. Թղ. 233ա1։ "Առարկութիւնք Եւ նոմի(ա)նոսաց, և Արիոսի եղծմունք։ Եւ ընդդէմ սորին դիմադրութիւնք Գրիգորի աստուածաբանի՝ Առ որս գրոց. յօգնեա հոգի սուրբ։ Հայր կամաւ ծնաւ զորդի, թէ ոչ կամաւ, ևն։ - Վերջ Թղ. 251բ1։ "Այսքան բաւական է առ Մակեդոնացիսն„։ ե. 31. Անդ(2)։ "Ընդդէմ այնոցիկ որ ասեն զսուրբ հոգին բխումն հաւր և որդոյ։ Եկեսցուք այժմ և տեսցուք զմոլորութիւնս նոցա որք ասեն զհոգին սուրբ բխումն հաւր և որդոյ„ ևն։ - Վերջ Թղ. 255բ1։ "Այսքան վասն հոգոյն սրբոյ„։։ զ. 32. Անդ։ "Ընդդէմ մարդադաւան Նեստորականացն, որք զբանին բնակութիւն ասեն ի մարմնի՝ իբր ի տաճարի. ի Պարապմանցն է գրոց։ Որք ուրանան զբնութեամբ (զ)միաւորութիւնն աստուծոյ մարդացելոյ„ ևն։ - Վերջ Թղ. 268ա2։ "Եւ եմք ի վերայ սրբոց դաւանութեանց, որք յուսուցին մեզ զխորհուրդ աստուածպաշտութեանն, որպէս ցուցաւ„։ է. 33. Թղ. 268բ1։ "Հարցումն երկաբնակացն առ մեզ։ Որք մի անձն ասեն և երկու բնութիւնս բաժանեն քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 276ա1։ "Եւ հոգին ոչ էր բազում աստուածք, այլ մի աստուած։ Այսքան առ այս„։ ը. 34. Անդ։ "Հարցումն Գէորգայ. և Լուծումն և պատասխանիք Գրիգորի աստուածաբանի։ Թէ զի՞նչ է լինելն հաւասար աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 277բ2։ "Զպակասն ուղղեա և զաւելիսն կշռեա աղաչեմ„։ ի. 35. Թղ. 377բ1-278ա1։ "Հարցմունք չարափառաց և պատասխանիք ուղղափառաց։ Մարդկութիւնն քրիստոսի տեսանէ զաստուածութիւնն„ ևն։ - Վերջ Թղ. 283բ1։ "Այսքան առ տնօրէնութիւն բանին. և կատարումն երկրորդ հատորի Հարցմանց (վասն) մարդեղութեանն փրկչին„։ ք. 36. Անդ։ "Մեծի շաբաթուն զատկին և ծնընդեան այսպէս խըդումն։ Հարցումն, Վասն է՞ր (յ)երեկոյի շաբաթուն լուծանեմք„ ևն։ - Վերջ Թղ. 283բ2։ "Զոր միշտ զքառասնօրեայ պահսն պղծեալ են ձկամբ, ձիթով և արբեցութեամբ„։ - Անդ։ "Դարձեալ Հարցումն՝ վասն նաւակատեացն։ Վասն է՞ր ի նաւակատիս ձուկն ուտի, և ոչ միս„ ևն։ - Վերջ Թղ. 285բ1։ ժա. 37. Անդ։ "Վասն ի՞նչ պատճառի ի ճրագալոյցքն զատկի և յարութեանն քրիստոսի ձու ներկեալ ուտեմք։ Գիտելի է զի զատիկ՝ զենումն թարգմանի„ ևն։ - Վերջ Թղ. 286ա1։ "Այսպէս խորովեալ գառն կամ ոչխար կերիցէ, երբ ոչ եկեր (զ)ճշմարիտ մարմինն քրիսԱսոր կը յաջորդեն (Անդ)։ "Դարձեալ Հաբ ցումն թէ յորում ժամու յարեաւ քրիստոս ի գերեզմանէն„։ - Թղ. 289բ1։ "Վասն Մարիամանցն։ Քանի՝ են Մարիամանք որ յիշէ աւետարանն օրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 283բ2։ ժբ. 38. Անդ։ "Վասն ժողովոցն որ եղեն. Հց։ Յորում ամի եղեն ժողովք, և ուր, և վասն է՞ր։ Առաջին ժողովն ի Նիկիայ„ ևն։ - Թղ. 291բ1։ "Իսկ առանձին ժողովք Հայոց։ Եւ որպէս այսոքիկ ժողովք ընդհանրական հասարակ (վասն) հերձուածողաց, նմանապէս և առանձին ժողով եղև եօթն՝ ազգիս Հայոց„ ևն։ - Վերջ Թղ. 293ա1։ "Ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ ծգ. 39. Անդ։ "Թէ ո՞րպէս ասի Պետրոս գլուխ առաքելոց։ Ազգն ֆռանկաց առարկեն մեզ„ ևն։ - Վերջ Թղ. 296բ1։ "Որպէս Մովսէսիւ՝ Իսրայէլի, և այլ ո՞ր ազգ պարծի այսու„։ ծդ. 40. Անդ։ "Դարձեալ զի բամբասեն զազգս մեր ասելով, թէ որոշեալ են Հայք միայն„ ևն։ - Վերջ Թղ. 299ա1։ "Նա ճըշմարիտ է, և ոչ այլքն՝ թէպէտ բաժանեալ լինիցի ի նոցանէ„։ ծե. 41. Անդ։ "Դարձեալ վասն միաբանութեան և բաժանման եկեղեցեացն։ Ազգ առ ազգս բաժանեալ լինին„ ևն։ - Վերջ Թղ. 301ա2։ "Ընդ հօր իւրում՝ յաւիտեանս յաւի տենից ամէն„։ 42. Թղ. 301ա2։ "Ի կանոնաց է. Յաղագս սիրելոյ զմիմիանս։ Պարտ է քրիստոնէից սիրել զմիմիանս„ ևն։ - Վերջ Թղ. 301բ1։ "Պարտ է սէր և գութ ունել և միաբանութիւն„։ Հմմտ. Յոհաննէս Եզընկացի այս և յաջորդն։ 43. Անդ։ "Վասն աղօթելոյ է։ Եւ պարտ է քրիստոնէից աւրն երեք անգամ աղօթս առնել„ ևն։ - Վերջ Թղ. 302ա2։ 44. Թղ. 302բ1։ "Վասն խոստովանութեան է բանք։ Գրեմք և վասն խոստովանութեան„ ևն։ - Վերջ Թղ. 303բ1։ "Արտաքսել յեկեղեցւոյն և զրկել ի յետին թոշակէն„։ 45. Անդ։ "Վասն թուոյ նախահարցն և ամաց և ծնընդոց նոցա։ Աբրահամ լեալ հարիւրամեան՝ ծնանի զԻսահակ„ ևն։ - Վերջ Թղ. 304ա2։ "Զոր հոգելից մարգարէն ասէ, մինչև կատարեսցի լուսինն„։ 46. Թղ. 304ա2-304բ1։ "Հարցումն եթէ ազգն ֆռանկաց՝ քանի՞ ազգի իրօք արտաքոյ են ամենայն քրիստոնէից։ Ասեմք թէ ի աստուծոյ. նախ զի զհոգին սուրբ հայհոյեն„ ևն։ - Վերջ Թղ. 306բ1։ "Որով որոշին ամենայն ազգաց, մանաւանդ թէ ի քրիստոսէ և յամենայն քրիստոնէից. մանաւանդ թէ ի քրիստոսէ և յամենայն սրբոցն աստուծոյ„։ 47. Անդ։ "Վասն ազգաբանութեան Կուսին և Յովսեփայ։ Փառաւորեալ և միշտ կոյսն Մարիամ աստուածածին էր ի թագաւորական Դաւթի ցեղէն„ ևն։ - Վերջ Թղ. 308ա1։ "Վասն որոյ ամք թուոցն զանազան են եդեալ„։ 48. Անդ։ "Դարձեալ թէ վասն ի՞նչ պատճառի Յակոբոս յեղբայր տեառն անուանի։ Մարիամ և Աննա դստերք էին Կղէոպա„ ևն։ - Վերջ Անդ։ "Եւ ծնաւ ի Սողովմէ՝ զԱկոբոս և զՈհաննէս զորդիսն Որոտման„։ 49. Անդ։ "Վասն Փառք ի բարձանց, թէ ուր և երբ ասացաւ, և այլ զանազան հարցմունք։ Այսպէս ասեն վարդապետք եկեղեցոյ„ ևն։ - Վերջ Թղ. 309ա2։ "Հց. Քրիստոսի գերեզմանն ով փորեաց։ Պխ. Սոմնաս հազարապետն„։ 50. Թղ. 309բ1։ "Թուղտ սիրոյ և միաբանութեան մեծին Կոստանդիանոսի և պապին Սեղբեստրոսի, Տրդատայ հայոց արքայի և սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ։ Կամաւք և ողորմութեամբ և կարողութեամբ համագոյ սուրբ երրորդութեան„ ևն։ - Վերջ Թղ. 320ա1։ "Վայելէ փառք պատիւ և գոհութիւն„։։ Օրինակս Դաշանց թղթին շատ կը տարբերի տպագրեալներէն, շարաբանութեան լեզուն իսկ համեմատութեամբ աւելի մաքուր է. և նկատառու կէտերն ալ ընդգծուած են, 51. Անդ։ "Իմաստութիւն Սիրաքայ է այս։ Ամենայն իմաստութիւն ի տեառնէ կա և մնա յաւիտեան„ ևն։ - Վերջ Թղ. 341ա1։ "Զի սակաւ ինչ տեսաք մեք ի գործոց նոցա։ Եւ պաշտօնէից իւրոց աւելեալ է իմաստու թիւն„։ (Կը պակսի հոս Զօհր. տպգ. "Խօսք սիրաքայ„ առանձնակ գլուխն)։ 52. Անդ։ "Պատմութիւն է այս Գետարգել սուրբ նշանին՝ ի Խաւարաձորոյն։ Յետ հնգետասան ամիցն՝ կամաւ չարչարանաց տեառն մերոյ քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 358բ1։ "Ազատեա զմեզ ի վշտաց դառն գեհենոյն, և լուսաւորեա զմեզ ի լոյս քո աղաչեմ„։ 53. Անդ։ "Պատմութիւն փառաւորեալ և հրաշալի ննջման ամենասրբո(ւ)հոյ կուսին Մարիամու աստուածածնին։ Պարտ և արժան է գիտել զի գրեալ սքանչելիսն որ եղեն ի ննջումն ամենասրբոյհոյ կուսին„ ևն։ - Վերջ Թղ. 361բ1։ "Եւ յորժամ փոխեցաւ յերկրէ յերկինս. ՄԹ. ամաց էր. այլք ասեն թէ. Կ„։ 54. Անդ։ "Վարք և պատմութիւն Սիմէոնի Սիւնակեցուն։ Երանելին Սիմէոն էր ի քաղաքէն Անտիոքա Ասորոց„ ևն։ - Վերջ Թղ. 363բ1։ "Եւ Անտոն՝ աշակերտն իւր և սպասաւորն գրեաց զաստուածահաճոյ վարս նորա։ Եւ ննջեաց երանելին Սիմէովն սեպտեմբերի Ա։ Բարեխօսութեամբ սրբոյն Սիմէոնի տացէ և մեզ աստուած շնորհս հոգւոյն սրբոյ, և զամենայն կեանս մեր խաղաղութեամբ և լիութեամբ, և առանց մեղաց և փորձութեամբ(ն) անցուսցէ, որում փառք յաւիտեանս ամէն„։ 55. Անդ։ "Պատմութիւն Ծնընդեան աստուածածնին, որ ծնաւ Յովակիմայ և յԱննայէ։ Ի թուոյ և ի տոհմէ երկոտասան ազգացն Իսրայէլի էր Յովակիմ„ ևն։ - Վերջ Թղ.. 365բ2։ "Ուրախ լեր բերկրեալդ, տէր ընդ քեզ. աւրհնեալ ես դու ի կանայս. այժմ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Ի վերջ կոյս պատմութեանս յեռեալ պաղատանքն առ Սուրբ Կոյսն. Ով ամենասրբուհի աստուածածին, պարծանք կուսութեան„ ևն. տես ի տպգ. Բուրվառ աղոթից։ 56. Թղ. 366ա1։ "Վարք և պատմութիւն աղախնոյն քրիստոսի Թէոդորեա։ Յաւուրս Զենոնի յարքայի՝ քաղաքին Աղեքսանդրի էր Թէոդորա՝ կին գեղեցիկ տեսլեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 371ա1։ "Եւ յորժամ վախճանեցաւ հայր վանացն, նստուցին զնա փոխանակ նորա առաջնորդ և հայր ուխտին„։ 57. Անդ։ "Գովեստ առ սուրբ Խաչն աստուածընկալ քրիստոսի աստուծոյ մերոյ, Ասացեալ Յոհանու ոսկէբերան վարդապետի։ Մի ոք այսուհետև ամաւթ համարեսցի զպարկեշտ նշան փրկութեան մերոյ„ ևն։ - Վերջ Թղ. 374ա1։ "Եւ գոհացարուք զնմանէ փըրկեալքս նովաւ, զի նմա վայելէ փառք պատիւ և յիշխանութիւն յաւիտեանս ամէն„։ Ներբողեանս և յատկապէս վերջաբանն, ուր գրուած է։ "Կամիս յուսանել այլ ուստեք, եթե ող եթող զնա փայն յերկի, այլ վեղացոյց ընդր իւլ յերկինս„ ևն, տարակուսական կ'ընեն ճառիս հարազատութիւնը, 58. Անդ։ "Յիշատակ է և վկայաբանուլթիւն Եւստաթէի և ամուսնոյն իւրոյ և երկուց որդոցն Ագապիոսի և Թէ(ո)պիստոսի։ Այրս այս հեթանոս էր կռապաշտ, և անուն նորա Ապղակիտա„ ևն։ - Վերջ Թղ. 376ա2։ "Կատարեցաւ սուրբն Եւստաթէոս և ամուսին իւր Թէոպիստեա, և երկու որդիքն իւր Հոռի ԺԱ. և սեպտեմբեր Ի. և Թշրին Գ„։ 59. Թղ. 376բ1։ "Պատմութիւն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ։ Յետ մահուանն Աղէքսանդրու մակեդոնացուն՝ Արշակն քաջ ազգէն պարթևաց՝ յինքն գրաւեաց զամենայն արևելս„ ևն։ - Վերջ Թղ. 380բ1։ "Եւ անդ թաղեցին պատուով ընդ այլ բազմութեան վըկայիցն որ ժողովեալ են անդ„։ 60. Անդ։ "Վարք և պատմութիւն սրբոյն Աբեր(կ)իոսի Երապօլսի եպիսկոպոսի։ Զի Երապօլիսն՝ մաքուր քաղաք անուանի. այս երանելի հայրս հաւասարակից առաքելոցն անուանեցաւ, ի ժամանակս Մարկոսի ի (և) Անտոնիդեա, և Ղուկիոս բարեպաշտ թագաւորացն„ ևն։ Վերջ Թղ. 383ա2։ "Եւ եդին սազմոսիւք և աւրհնութեամբ ի տապանին զոր պատրաստեաց ինքն„։ (Համառօտ է քան զլատին խմբագրութիւն։ Հմմտ. Թ. 200, և Թ. 205)։ 61. Թղ. 383բ1։ "Պատմութիւն ննջման և յարութեան սուրբ մանկանցն յԵփեսոսի, որ յարեան յաւուրս Դ(Թ)էոդոսի թագաւորին։ Սոքա էին ի ժամանակս Դեկոսի ամբարիշտ արքային„ ևն։ - Վերջ Թղ. 385բ1։ "Ասեն ոմանք եթէ ի դուռն այրին այնմիկ եդեալ են նշխարք Մարիամու Մագդաղենացուն„։ 62. Անդ։ "Յիշատակ է և Վարք Յոհանու Ոսկիբերանի և հանգիստ։ Սուրբն Յովհաննէս ոսկեբերան էր Անտիոք քաղաքէ„ ևն։ - Վերջ Թղ. 388բ1։ "Հանգեաւ երանելի սուրբ հայրապետն ոսկէբերան սեպտեմբերի ԺԴ. որոյ յիշատակն աւրհնութեամբ եղիցի„։ ա. 63. Անդ։ "Վարք և պատմութիւն սրբոյն Բարսեղի Կեսարացոյ արքեպիսկոպոսի, զոր գրեաց երանելին Ամբ(փ)իլոքոս Իկիոնի (Յիկոնիոյ) եպիսկոպոսն։ Այրս այս մեծ և սքանչելի Բասիլիոս„ ևն։ - Վերջ Թղ. 389բ2։ "Եւ հաւատաց ի քրիստոս, և մկրտեցաւ յամենայն ազգականովք իւրովքն„։ բ. 64. Անդ։ "Վասն սատակման պիղծ Յուլիանոսի։ Ընդ աւուրսն ընդ այնոսիկ ելեալ Յուլիանոս՝ յանցողն քրիստոսի„ ևն։ - Վերջ Թղ. 390բ1։ "Եւ արար յանօթս յեկեղեցուն պղնձեղէնս, ապակեղէն և փայտեղէն„։ գ. 65. Անդ։ "Վասն սարկաւագին որ զքշոցն ունէր։ Սովորութիւն էր, զի յորժամ մեծն Բասիլիոս զաստուածային խորհուրդն կա տարէր„ ևն։ - Վերջ Անդ։ "Բայց թագաւորն ոչ դարձաւ ի հերձուածոյն, այլ մեռաւ նովին հերձուածովն„։ դ. 66. Անդ։ "Վասն երիտասարդին որ ուրացաւ զքրիստոս։ Ոմն յիշխանացն կամէր զդուստրն իւր տալ ի վանս„ ևն։ - Վերջ Թղ. 392ա2։ "Եւ նա ըստ արժանեաց նորա մատնեաց զնա ի յաւիտենական կորուստն„։ ե. 67. Անդ։ "Վասն Եփրեմի ասորոյ։ Տեսանէր երանելին յԵփրեմ ի տեսլեան անապատին սիւն լուսոյ„ ևն։ - Վերջ Թղ. 393ա1։ "Եւ ողջունեալք զմիմեանս՝ գնաց սուրբն Եփրեմ (յ)անապատն„։ զ. 68. Անդ։ "Վասն յեկեղեցոյն որ ի Նիկիայ։ Ժողովեցան յամենայն արիոսական հերձուածողքն առ թագաւորն Վաղէս„ ևն։ Վերջ Թղ. 393բ1։ "Եւ եղեն ուղղափառք. և առին դարձեալ զեկեղեցին յուղղափառքն„։ է. 69. Անդ։ "Վասն մեղաւոր կնոջն։ Կին մի մեղաւոր զյղջացաւ ընդ չար գործս իւր„ ևն։ - Վերջ Թղ. 394ա1։ "Եւ ամենեքեան հիացեալ ընդ սքանչելիսն՝ ետուն փառս աստուծոյ„։ ը. 70. Անդ։ "Վասն Անաստաս քահանային։ Գնաց երանելին Բասիլիոս ի տուն Անաստասայ քահանայի, քանզի հոգւով գիտաց զաստուածահաճոյ վարս նորա„ ևն։ - Վերջ Անդ2։ "Եւ ետուն փառս աստուծոյ որ սքանչելի է ի վերայ սրբոց իւրոց„։ թ. 71. Թղ. 394բ1։ "Վասն հրէա բժշկին։ Հրէայ ոմն՝ ճարտար բժիշկ, որոյ անունն էր Յովսէփ, սիրելի սրբոյն„ ևն։ - Վերջ Անդ2։ "Որում էին նշխարք սրբոյն Ղևոնդեայ, որ յառաջ քան զնա եպիսկոպոսապետն„։ (Այս ինն գլուխք բանից տես տպգ. Վարք և Վկոյբ. սրբոց Հտ. Ա. եր. 220-245, այն է Պատմութիւն վարուց Ս. Բարսղի)։ 72. Թղ. 395ա1։ "Վասն ծնընդեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի, և յայտնութեան։ Յետ ելանելոյն Ադամա ի դրախտէն, զկնի ԵՌՃ և երկերիւր(7) ամաց, ըստ Եւթանասնիցն թարգմանութեան„ ևն։ - Վերջ Թղ. 396ա2։ "Գառն աստուծոյ և բարձօղ մեղաց զնա կոչեսցուք, որում փառք յաւի„։ 73. Թղ. 396բ1։ "Վասն երանելոյն Յոհանու, որ վասն քրիստոսի կամաւն աղքատացաւ։ Այրս այս Յոհանէս որդի էր մեծատան իշխանի ի Կոստանդինուպօլիս„ ևն։ - Վերջ Թղ. 398ա1։ "Եւ ճգնութեամբ ծառայէին նշխարաց սրբոյն, և բարի վարուք հանկեան և նոքա„։ 74. Անդ2։ "Վարք և պատմութիւն երանելոյն Անդրոնիկոսի և ամուսնոյն իւրոյ Աթանասիա։ Երանելին սուրբ Անդրոնիկոս ի մեծ քաղաքէն Անտիոքա՝ երիտասարդ հասակաւ„։ ևն։ - Վերջ Թղ. 400բ1։ "Ապա ելին ի լեառն իւրեանց ի Սկիւթ և գրեցին զպատմութիւն նորա, և միշտ յիշատակեն„։ 75. Անդ։ "Պատմութիւն սրբոյն Եփրեմի Խորին ասորու։ Սուրբն Եփրեմ ասորի՝ սքանչելի արդիւնաբան և տիեզերալոյս վարդապետն„ ևն։ - Վերջ Թղ. 401բ1։ "Եւ վախճանեցաւ սուրբ վարդապետն եկեղեցւոյ սքանչելին Եփրեմ Արաց ԻԱ. և Յունվար. ԻԸ. և Շբաթ Գ.ն„։ 76. Անդ։ "Այլ ճառ Եփրեմի։ Երանելի հայրն մեր յԵփրեմ ասորի էր յարևելից„ ևն։ - Վերջ Թղ. 402բ2։ "Եւ ողջունեալ զնոսա հանկեաւ խաղաղութեամբ ի քրիստոս. և թաղեցաւ յամենայն անապատաւորաց„։ 77. Թղ. 403ա1։ "Վարք և պատմութիւն երանելոյն Մարինոսի։ Այրս այս էր մեծատուն, աշխարհական և բարէհաճոյ վարուք„ ևն։ - Վերջ Թղ. 404բ2։ "Որ և հայր վա-նացն արժանաւորեցաւ լինել„։ 78. Թղ. 405ա1։ "Պատմութիւն Մարտիանոսի մարտիրոսի։ Ծառայն քրիստոսի Մար տիրոնոս էր ի Կեսարիայ Պաղեստինեա„ ևն։ - Վերջ Թղ. 408բ1։ "Եւ ժառանգեսցուք զերկնից արքայութիւնն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս„։ 79. Անդ։ "Կատարումն և վարք մեծ վըկային քրիստոսի Թէոդորոսի։ Քաջ նահատակն քրիստոսի սուրբն Թէոդորոս էր ի ժամանակս յամբարիշտ թագաւորացն Մաքսիմիանոսի և Մաքսիմոսի„ ևն։ - Վերջ Թղ. 410բ1։ "Ի պատուական և յանմահարար յարենէն յիսուսի քրիստոսի աստուծոյ մերոյ, որում փառք յաւիտեանս ամէն„։ 80. Անդ։ "Դարձեալ վարք և պատմութիւն սրբոհոյ կուսին յԵփրոսինեա։ Յաւուրս Թէոդոսի բարեպաշտ արքայի էր այր մի մեծատուն և երկիւղած աստուծոյ, որոյ անուն էր Պափնոտիոս„։ևն։ - Վերջ Թղ. 413ա2։ "Եւ ըստ արժանեացն սաղմոսիւք և աւրհնութեամբ եդիր հայրն իւր զնշխարս դստերն իւր ի մազեղէնսն ի տապանի„։ 81. Թղ. 413բ1։ "Վարք երանելոյն Ալէքսիանոսի կամարարին տեառն աստուծոյ և պատմութիւն է։ Ալեքսիանոս մարդն աստուծոյ՝ էր որդի միամօր մեծատան առն„ ևն։ Վերջ Թղ. 414բ2։ "Եւ մինչև ցայսօր անուշահոտ ձէթ բխէ ի մարմնոյն և մեծ սքանչելիք լինին ի հիւանդս և յամենայն նեղեալս„։ (Յոյժ համառօտ է, բայց հետաքրքրական մանաւանդ սոյն բացատրութիւնն՝ ի վերջաբանին. "Եւ մինչև ցայսօր անուշահոտ ձեթ բխէ ի մարմնոյն„)։ 82. Թղ. 415ա1։ "Սքանչելիք և վարք սրբուհոյ կուսին Կատառ(ր)ին(ե)ա։ Այս իմաստնասէր և հանճարեղ կինս էր ի քաղաքէն Ալեքսանդրու„ ևն։ - Վերջ Թղ. 417ա2։ "Եւ գրեաց զվկայութիւնն Աթանասիոս դպիրն ծառայն սրբոյն Կատէռինեա„։ 83. Թղ. 417ա2-417բ1։ "Դարձեալ վարք և պատմութիւն սրբոյն Թէոդորոսի Սիկեա ցուն։ Այս երջանիկ և սքանչելագործ հայրս մեր Թէոդորոս էր ի Գաղատացւոց երկրէն՝ ի գեղջէն Սիկէոնա„ ևն։ - Վերջ Թղ. 420ա2, "Եւ տարան զնշխարսն ի Կ. Պօլիս. և եդ(ին) մերձ յեկեղեցուն սրբոյն Գէորգա. և շինեցին ի վերայ գեղեցիկ մատուռ„։ (Վարքս բոլորո վին տարբեր է Թէոդորոս զօրավարի կրկին խմբագրութիւններէն, սա պոռնկութենէ ծնեալ կ'աւանդուի և եպիսկոպոսացեալ։ Յոյն ժողովըրդական զրոյց մ'ըլլալ կ'երևի՝ Ս. Գէորգայ արարուածով)։ 84. 420բ1։ "Վարք և պատմութիւն է Մարիամու եգիպտացուն։ Կինս այս պոռնիկ՝ էր ի քաղաքէն Ալեքսանդրիա յԵգիպտացւոց„ ևն։ - Վերջ Թղ. 423ա2։ "Եւ յետոյ Սոփրոնի(մ)ոս՝ հայրապետն յԵրուսաղէմի՝ գըրեաց զպատմութիւն երիցս երանեալ և երջանիկ աղախնոյն աստուծոյ Մարիամու յԵգիպտացոյն„։ 85. Թղ. 423ա2-բ1։ "Վկայութիւն և վարք սրբուհոյ կուսին Երինեա սքանչելագործի։ Որոջն քրիստոսի Երինէ դուստր էր միամօր թագաւորին, Մեգիտա քաղաքէ, որոյ էր հօրն անուն Լեքենէոս և մօրն Եւլէքէնեւ, և անուն կուսին Պէրէնոպէ„ ևն։ - Վերջ Թղ. 426ա1։ "Կատարեցաւ սրբուհին Մայիսի Ե. ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ Վկայաբանութիւնս հին է և Տիմոթէոսի (աշակ. Պօղոսի) իբր ժամանակակից, այլ կը թուի աւելի այլաբանական՝ քան թէ պատմական. կարի չափազանցուած է չհաւատալի հրաշագործութիւններով, Միակն ի վկայս որ գլխատուելով հանդերձ կը մնայ կենդանի. և ինքզինքը կենդանոյն կը թաղէ ընդ ծանր կափարչաւ ի գերեզմանի, և մարմնով կը վերափոխի յաստեացս։ Մանրակրկիտ քննութեան արժանի է վկայաբանութեանս ծագումը։ 86. Անդ։ "Յիշատակ է աղախնոյն քրիստոսի Վարդինեա։ Աղախինն այս և կրաւնաւորն Վարդինի նստելով ի յարկս իւր միայն լռութեամբ„ ևն։ - Վերջ Թղ. 426բ2։ "Եւ բազում սքանչելիք եղեն ի աւր հանկստեան նորա։ 87. Թղ. 427ա1։ "Պատմութիւն Կիրակէի և Պարասկևի քրոջն։ Պատմեաց մեզ երանելի հայրն Մակար յանապատաւորն„ ևն։ - Վերջ Թղ. 428բ2։ "Որոց յիշատակն աւրհնութեամբ եղիցի և յաղաւթք նոցա ի վերայ մեր ամէն„։ 88. Թղ. 429ա1։ "Վկայաբանութիւն մեծահամբաւ և սուրբ առաքելոցն քրիստոսի Պետրոսի և Պօղոսի։ Սուրբն առաքեալն Պետրոս ելեալ յԵրուսաղէմէ ի քարոզել զբանն աստուծոյ յերկրի„ ևն։ - Վերջ Թղ. 431ա2։ "Էր սուրբն Պօղոս անձամբն կարճ և հաստ, ճաղատ, ալէխառն, մեծաքիթ, խաժակն, թատուածային շնորհօքն արտափայլեալ, և բժիշկ յամենայն ցաւոց„։ 89. Թղ. 431բ1։ "Դարձեալ կատարումն երկոտասան առաքելոցն քրիստոսի։ Առաքելոց երկոտասանից անուանք և կոչումն յայտնի է յաւետարանացն„ ևն։ - Վերջ Թղ. 435ա1։ "Որոց յիշատակն աւրհնութեամբ եղիցի, և աղօթք նոցա ի վերայ մեր մեղաւորացս. ամէն„։ 90. Անդ։ "Պատմութիւն սուրբ Կենսաբերին և սոսկալի սուրբ նշանին, թէ որպէս բերաւ յաշխարհն Աշարունեաց՝ ի Կամրջաձորոյ։ Ի երկրորդումն ամի թագաւորութեանն Հայոց՝ մեծին Աբգարու ծնեալ յայտնի բանն աստուած, և ԼԲ. ամի նորին տէրութեանն մկրտի ի Յովաննէ„ ևն։ - Վերջ Թղ. 443ա1։ "Գային ամենայն կողմանց, և ի ձեռն սուրբ նշանին առնուին զբժշկութիւն հոգոց և մարմնոց, և մեծաւ գոհութեամբ փառաւորէին զաստուած որ սքանչելի է ի վերայ սրբոց իւրոց„։ Յոյժ հետաքրքրական է գրութիւնս, Կուռնելիոս հարիւրապետի ձեռքով կենաց մասին նախ ի Գամիրս տարուիլն և անտի ի Հայս՝ առ Աբաս Աթագաւորն. այնու մանաւանդ որ թէպէտև անանուն հեղինակն հնագոյն աղբիւրներէ, - օր. աղազաւ Արգարու թղթէն, Թաղէոս առաքելոյն և Սանգխտոյ կուսի վկայարանութենէն, Մ. Խորենացիէն, Թաթլոյ և Վարոսի պատմութենէն (ի ձեռն Յովսիա) օգտուած է, սակայն որովհետև Հայոց Աբաս թա, գաւորի օրով կենսաբեր սուրբ նշանին և Գեղարդան՝ Յոհաննէս կրօնաւորին ձեռքով ի Հայս բերուելուն վրայ կը ճոխանայ, ինչպէս և Կամբջաձորոյ վանքին և անոր վանահարց պատմութեամբ կամ յիշատակութեամբ։ Ուստի հաւանօրէն Ժ-ԺԱդարուն խմբագրուած ըլլալու է։ Իսկ վերջին մասն, այն է Թղ. 442ա1-443ա1, ետքէն աւելցուած է, Կամրջաձորի վանաց յիշատակարանաց վրայ, 91. Անդ։ "Պատմութիւն չարչարանաց և վարուց և սքանչելեաց սրբոհոյ կուսին Մարիանէ։ Եւ եղև յետ յարութեան տեառն մերոյ յիսուսի քրիստոսի և վերանալոյ նորա յերկինս՝ առ հայր„ ևն։ - Վերջ Թղ. 451բ։ "Եւ հանկոյ ի հոգոց կայան(ր)ան ի լուսեղէն առագաստի„։ 92. Թղ. 451բ2։ "Ագաթանքի (իմա Ագադրոնի) ան(յ)աղթ փիլիսոփայի ասացեալ է բանքս՝ Վասն գալստեան Նեռինն, և կատարածի յաշխարհի. և վասն յարութեան մեռելոց և դատաստանին և հատուցման։ Արդ՝ ի լնուլ վերջին դարին, ութնհարիւր ամին„ ևն։ -Վերջ Թղ. 462բ1։ "Եւ հասանել խոստացելոց բարեացն ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որ է աւրհնեալ յաւիտեանս յաւիտենից. ամէն„։ 93. Անդ։ "Խրատք իմաստութեան՝ Խիկաորայ, կմասանասիրի, զոր խրատեն սոկյա Յամս թագաւորութեանն Սենեքերիմա Նինուէի յԱսորոց, ես Խիկարս դպիր էի Սենեքերիմա արքային„ ևն։ - Վերջ Թղ. 476բ2։ "Մինչև ցայսվայր կատարեցաւ Խիկարս՝ ի փառս քրիստոսի աստուծոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 94. Անդ։ "Գլխադրութիւնք հոռոմոց, զորս պահանջեն առ ի մէնջ՝ ի պէտս խաղաղութեան. ընդ որ և լուծմունք առ ընթեր եդեալ։ Նզովեցէք զասողն (լուսանցքին վրայ Բ) բնութիւն զքրիստոս„ ևն։ - Վերջ Թղ. 490բ1։ "Նոյն է ի վերայ ամենեցուն աստուած աւրհնեալ յաւիտեան„։ 95. Անդ։ "Դարձեալ քննութիւն կարգաց յեկեղեցեաց, և բացատրապէս որոշումն, (յ)արտաքոյ մտեալ ի սահման նորաձևութեանց։ Սկիզբն առաջի եդեալ բանիս՝ գոհութիւն գաստուծոյ կարգեմք„ ևն։ - Վերջ Թղ. 513ա1։ "Ձեռնադրութիւնս գրեցաւ և օրինակեցաւ ի սուրբ պատարագին մեկնիչէն (Մեկնութենէն սակաւ, զոր մեկնեաց Ներսէս Լամբրօնացին՝ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ (Հմմտ. Ն. Լամբ. Մեկն. Խորհդ. Պատգ. տպ. Վենետիկ 1847. եր. 21-40, 80-92, 141-145)։ 96. Անդ։ "Խրատ հոգևորական՝ ասացեալ Յովանիսի վարդապետի Եզնկացուն։ Արար աստուած զմարդն հոգի և մարմին„ ևն։ Վերջ Թղ. 516բ1։ "Եւ քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս ամէն„։ 97. Անդ։ "Հարցումն երիտասարդի միոյ տխմարի, և պատասխանի սուրբ հաւրն մերոյ Մակարի վասն յամենայն գործոց առաքինութեանց։ Ասէ երիտասարդն ցծերն. Հայր, կամիմ ցքեզ հարցանել բան„ ևն։ - Վերջ Թղ. 524ա2։ "Նմա վերառաքեսցուք փառս, գոհութիւն, այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Տես Հարանց Վարք)։ 98. Անդ։ "Պատմութիւն սրբոյն Մաթէոսի աւետարանչին քրիստոսի։ Մինչդեռ առաքեալն Մաթէոս և աւետարանիչն ի լերինս էր բոկ„ ևն։ - Վերջ Թղ. 527ա1։ "Իսկ սքանչելի և ցանկալի առաքեալ և աւետարանիչն քրիստոսի Մաթէոս կատարեցաւ վասն անուանն տեառն ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ 99. Անդ։ "Հրաշք սքանչելեաց որ եղեն յաշխարհին Սաւրացոց ի ձեռն առաքելուհոյն Թեկղի։ Համարձակիմ այսուհետև առ ճշմարիտ աստուածսիրութիւնդ ձեր՝ զնկարագիր գերապանծ պատկերի յառաջին վկային ի կանայս„ ևն։ - Վերջ Թղ. 529ա2։ "Որ լուսաւորէ զաշս մտաց զբարէյաղթ և ամբիծ ժողովոյս ձերոց(յ)՝ այն որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն„։ Պատմութիւնս գլխովին կը տարբերի տպագրեալէն (տես Վարծ և Վկայբ. Վենետիկ, Հա։ Վ. եր. 513), և է իբր շարունակութիւն ինչ։ Գրիչն անծանօթ՝ ուղղելով իր յառաջաբանն առ բարձրաստիճան եկեղեցական մի, զոր "Տէր իւր„ կ'անուանէ, կը ծանուցանէ թէ նախնեաց հնագոյն աղբիւրներէ ստուգած և գրած է առաջիկայս, այսինքն թէ գազանամարտէն ազատուելէն ետքը՝ ի Սելևկիա երթալն և Միւսիրովն կոչուած այրի մը մէջ, մօտ ի քաղաքն Սոբրոն, բնակելն և խոտաբուտ լինելն։ Ապա հոն հեթանոս քուրմի մի՛ հետ մոլեկան մենապարտի բռնուիլն ի բացավայրի, ինչպէս և չարաչար պատուհասիլն և դարձը սքանչելեօք. ապա սուրբ կուսի նկարագեղ պատկերի հա նումը, այլովք հանդերձ, յոյժ նման են մենամարտին Տրդատայ ընդ Հռիփսիմեայ։ Ուսումնասիրութեան արժանի է պատմութեանս ծագումը, զի շատ հին է և վաւերական, մանաւանդ թէ հազուագիւտ իսկ։ 100. Թղ. 529ա2։ "Երանելոյն Աթանասի Աղեքսանդրու արքեպիսկոպոսի. Հարցմունք վայելուչք։ Եւ պատասխանիք Կիւրղի Երուսաղէմի հայրապետի. Յաղագս մակացութեան և հանճարոյ և գիտութեանս. Խիստ գեղեցիկ հարցմունք։ Հետևումն ես համարիմ ընդ աստուծոյ երիս բանս, և ապա յայսուհետև ի մէնջ գալ, քանզի բազմաց խնդիր լինել վասն այսմ իրի քննութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 550ա1։ "Եւ ինքեանք բարի օրինակ լինին. որով փըրկեսցէ քրիստոս աստուած զամենայն հաւատացեալս անուան իւրոյ, և նմա փառք յաւիտեանս ամէն„։ (Հմմտ. տպ. Վենետկոյ 1899, եր. 347։ Օրինակիս մէջ Հարցմանց դասաւորութիւնն, սկիզբն և վերջը յոյժ կը տարբերին)։ 101. Անդ։ "Այս են ամենայն տնօրինականք տեառն մերոյ յիսուսի քրիստոսի... (թուղթէն մաս մը փրթած է հոս)... աղաքն Երուսաղէմ, որ կայ հաւաքեալ ներքոյ և արտաքոյ։ Նախ և առաջին է քաղաքն Գալելիացոց՝ Նազարէթ. աղբիւրն ուր Գաբրիէլ հրեշտակապետն զաւետիսն ետ սուրբ կուսին Մարիամու„ ևն։ - Վերջ Թղ. 554բ2։ "Եւ թէ խնդրէ մարդ՝ տեսանել ի սրբոցն աստուծոյ, զով որ ուզէ՝ երևի առժամայն. և քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս ամէն„։ 102. Անդ։ "Պատմութիւն աղջըկան և մանկանն՝ վասն ուրախութեան մարդկան։ Այր մի էր յիշխան ի քաղաք մի, և ունէր այնչափ գանձ որ չկայր այն յաշխարհն քան զնա„ ևն։ - Վերջ Թղ. 560ա1։ "Եւ թագաւորն յետ մահուան՝ գանձին և հեծելին և աշխարհին տէր կացոյց զփեսայն։ Եւ քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս ամէն„։ 103. Անդ։ "Հարցումն Գրիգորի մերոյ Լուսաւորչին, և պատասխանի հրեշտակին աստուծոյ։ Լուսաւորիչն հայոց՝ սուրբն Գրիգորիոս պահեաց զԽ. տիւ և զԽ. գիշեր„ ևն։ - Վերջ Թղ. 561բ2։ "Եւ թէ այս երեք գործս„... (թերի կ'ընդհատի հոս)։

Content