Other notices
— - Bibliographic notice
282
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԽԳ
1723 - 1741

ID
Number
282
Old record number
916
Title
ՈՍԿԵՓՈՐԻԿ ԽԳ
Start date
1723
End date
1741
Date details

1723-1741։

Copy place
Կ. Պոլիս և Հալէպ։
Reference
Type
Number of pages
329
Dimension
17,5x11 (13x8)
Layout
միասիւն։
Writing details

նոտրագիր մանր, երկու տարբեր գրչութեամբ. Թղ. 302ա-315բ, և 319ա-325բ. տարբեր գրչութեամբ և գուցէ թէ աւելի կանուխ գրուած են։

Codicology

36, անհաւասար կերպով դրուած են թուահամարք, այսինքն՝ երբեմն 6-7, երբեմն 8, և երբեմն 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ սպիտակ, նուրբ և անողորկ։

Number of lines
22-26։
Binding

ստուարաթղթեայ՝ շագանակագոյն կաշիով պատած, պարզ զարդերով։

State of preservation

լաւ պահուած, միայն թէ 6 և 7 թերթերուն մէջ պակասներ կը նշմարուին։

Copyist
կրկին են, մահտէսի Մալխաս՝ մեծի մասին, իսկ Թղ. 319ա328ա. Աբրահամ երէց։
Owner

նախ Մալխաս և իր հայրը մահտէսի Գասպար, ապա Պարոն Սարգիս ապա այլք, և վերջինը Ն. Յովհաննէս ։ վարդապետ Գրիգորեան, Առաջնորդ Հայոց Բուլգարիոյ ի Ռուսճուգ։

Commanditaire
Illuminator
Binder
և ՆՈՐՈԳՈՂ՝ Հուիս ոմն։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

, ևն, չկան։

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

Canon tables 2

Title text

սև են։

Blank pages

Թղ. 52ա, 55, 57բ, 61բ, 95ա, 157բ, 163բ։ 164, 194, 195, 196ա, 231ա, 232բ, 233ա, 212բ, 243ա, 285բ, 290բ, 316ա, 317բ, 318, 328բ։

Colophon

յոյժ բազմաթիւ են և մեծաւ մասամբ գլխաւոր գրչէն և նախկին ստացողէն մատենիս, կը դնեմ հոս գլխաւորապէս 1. Ի վերջ Հարցմանց Գր. Լուսաւորչին (Թղ. 210բ.). "Եւ ինձ մեղաւոր գրչիս անպիտան հող և մոխիր գրչիս Մալխասին և ծնօղացս և հօրս Մահտեսի Ք(Գ)ասպարին. այլ ով ոք որ հանդիպիք՝ գ(կ)արդալ գ(կ)ամ լսելով յիշէք, մին հայր մեղայիւ, միթէ բարերարն աստուած զիմ անհուն մեղքս չի յիշէ, և ամենայն հաւատացելոց հաւասար մեղացն թողութիւն շնորհէ. լսել տացէ զերանայվէտ ձայնըն որ ասէ եկայք օրհնեալք հօր իմոյ ժառանկեցէք զանըսպառն յաւիտենից ամէն. գրվեցաւ թվին հայոց ՌՃՀԲ. ամին, մարտ ամսին Ժ.ին, պատկերայկ(գ)իր օր գ(կ)իրակին աւարտավ„։ Թղ. 185ա. Յիշատակարանին մէջ կը գրէ Մալխաս. "Քրիստոս աստուած ողորմեայ ի տպող մատենիս մեղապարտ անպիտան Մալխասիս, և հօրս մահտեսի Գասպարին և մօրս մահտէսի Ըրէհանին„ ևն։ Թղ. 282բ. Կայ նոյնէն. "Քրիստոս աստուած՝ բարեյխաւսութեամբ մօր քո և կուսի ողորմեայ... ևս հոգևոր եղբարցն իմ՝ որ ի քրիստոս հանգուցեալ են՝ Գէորքին և Վարդանին„։ Թղ. 176բ. Յիշատակարանին մէջ ինքզինքը ոչ միայն տպող (գծող), այլ և ստացող կ'անուանէ մատենիս, այսպէս. "Որոյ (այն է Յոհաննէս նոր նահատակին) բարեխօսութեամբ ողորմի քրիստոս աստուած ի տպող մատենիս, եւս առավել ստացողի գրոյս անպիտան Մալխասիս„ ևն։ 2. Թղ. 107բ. Մար Պարսամայի պատմութեան վերջը, կայ նոյն գրչութեամբ նախ Պարսամայ վարուց հեղինակին Սարգսի յիշատակարանն, որուն կը շարայարի Մալխաս գրչէն ուրիշ պարագայալից յիշատակարան մը. "Տէր աստուած, բարեխաւսութեամբ և աղօթիւք սուրբ և ընտրեալ ճգնաւորին մար Պարսամայի ողորմեա ստացողի սակաւ գծիս՝ սիրող գրոց Պարոն Սարգսի և իւրոցն ամենայն համացեղից ամէն։ Եւ զիս բազմամեղ փծուն գրիչ մեղօք լցեալ Մալխասըս թէ արժանի առնէք յիշման, և դու իշման լիջիս (արժանի) առաջի քրիստոսի ամէն. բազում ժամանակ խնդրէի զպատմութիւն սըրբոյն, կատարիչ խնդրվածաց քրիստոս աստուած կատարեաց զխնդրված ծառային, որ պարքևեաց ձեռին իմոյ այս խաղտեալ և եղծեալ պատմայգիրքս ողորմութեամբն աստուծոյ ոյ ղորենեցի (այսպէս). աւարտումն եղեվ թվին հայոց ՌՃԿԴ ամին, մարտ ամսին. Գ. օրն։... Սիրելի եղբայր՝ յորժամ ընթեռնուս պատմութիւնս մար Պարսամայ, մի ձանձն(ր)այնար, այլ ունկնդիր լեր. շատ շահավէտ լինիս թէ հոգէկան թէ մարմնական. ԿԶ. ըսքանչելագործութեանն, շնորհէր քրիստոս աստուած, որ իւրեամբ մախթանօք և աղօթեուք և ի ձեռն պահուցն և ի ոտնայկացութեանն, որ. ԿԴ. տարի ոչ է նստ(եալ) ի վերայ երեսաց երկրի„։ Մալխասի միւս յիշատակարաններն, Թղ. 111բ, 137բ, ևն, գրուած են - իրենց յարակից գրութիւններով - ի թու. հայ. ՌՃՂ.ին։ 3. Գէորգ Մրգուզի գրութեան վերջ (Թղ. 325բ.) Կայ տարբեր գրով և չափաւ անոր գրողի յիշատակարանն, այսպէս. "Ի Հալապ քաղաքի՝ ի դառն նեղութեան ժամանակի զայս փոքրիկ տետրիկս գրեցի. ձեռամբ անարժանի, տըրուպ Աբրահամ իրիցի՝ որդի տէր Գէորքի. Ի խնդրոյ առն գովելի՝ մահտեսի Մալխաս պարոնի. Ի մեծն հայոց թվականի, եօթն էօթանասուն հաղարի. ի մէջ յՕգոստոսի, ԻԲ. աւելի„։ (Հասկանալի է ՌՃՀԷ ( = 1728)։ 4. Թղ. 218բ. Կայ նորոգողին յիշատակարանն, այսպէս. "Եւ ինձ նուաստ Հուիս սեւացեալ գլխայկորելի ամենայնի չարեաց, ունայն և ծաղրախօս վո(ս)տայհացեալ, չանարժան նորոգող գրիս յիշեցէք ի քրիստոսի(է). և դուք արժանի լինիք տեսութեան քրիստոսի աստուծոյ մերոյ, որ է օրհնեալ ամէն (ԻՉ) Հայր մեր որ յերկինս„։ 5. Թղ. 55ա. Կայ վերջին ստացողէն նոր գրով այսպէս. "Ն. Յովհանէս Ծ. վարդապետ Գրիգորեան, Առաջ. ա. հայոց Պուլկարիոյ 1882. Ապրիլ. 13, ի Ռուսճուք„։

Informations

. Ձեռագիրս 1888են մտեր է հաւաքմանս մէջ. գնուած է փոխանակութեամբ տպագրոց՝ Տէր Յովհաննէս վարդապետ Գրիգորեանէ, առաջնորդ Հայոց ի Ռուսճուք, որուն ինքնագիր յիշատակագրութիւնը տես Թղ. 55ա։ Մատեանս է Ոսկեփորիկ միջակադիր, նոր և սխալագիր. յորում կը պարունակին Վարք և Գործք հայրապետաց, վկայաբանութիւնք նոր նահատակաց, տեսիլք, հարցմունք աստուածաՈՍԿԵՓՈՐԻԿ ԻԳ. բանականք, տոմարական բանք, դաւանութիւնք, քաղուածք բանից Ս. Գրոց, ոտանաւորք ևն, այսպէս 1. Թղ. 2ա։ "Այս է սկիզբն դաւանութեանն սուրբ երրորդութեանն, զոր խոստովանի և փառաւորէ ընդհանուր կաթուղիկէ եկեղեցիք, որպէս աւանդեցին մեզ ականատեսքն՝ բանին ճշմարտութեանն՝ առաքեալք և մարգարէք և ուղղափառք վարդապետք եկեղեցւոյ (Վարդանայ)։ Հաւատամք և խոստովանիմք ըզքեզ հայր սուրբ՝ աստուած ճշմարիտ, անսկիզբն և անծին, աներբ„ ևն։ - Վերջ Թղ. 20ա, "Ամենաբարի և ամենաբաւականն աստուած, նմա փառք պատիւ և աւրհնութիւն յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Հմմտ. Թ. 245. §. 29. Թղ. 169բ. որը սակայն մեծապէս կը տար2. Անդ։ "Ահեկի Ը. և Ապրիլի ԺԵ.ն յայսմաւուր յիշատակ տեսլ(ե)ան սուրբ վարդապետին Յովաննու Գառնեցւոյն, զոր պատմեաց մեզ և ասաց այսպէս։ Մինչ էյի ես ի Հռոմկլայն, և բնակէի ի ձորն որ կոչի Աշորնիս„ ևն։ - Վերջ Թղ. 23բ։ "Ապա զարթեայ և եկի ի միտս իմ և գոհացայ զաստուծոյ որ ոչ արար անտես զաղաչանս իմ, այլ արժանի արար զիս գիտել զխորհուրդ կամաց իւրոց„։ 3. Թղ. 24ա։ "Պատմութիւն Սրբոյն Յակոբայ Մծբնայ հայրապետին սքանչե(լա)գործութեանն զոր ասացեալ է Սրբոյն Սիմէոնի հայրապետի։ Վասն պատմութեան սրբոյն Յակոբայ, զոր նսեմագոյն ստասցուք նորին Սինայի„ ևն։ - Վերջ Թղ. 52ա։ "Եւ կարգէր քահանայս և կրաւնաւորս որ կան փառաբանութեամբ. այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 4. Թղ. 52բ։ "Յոհաննու առաքելոյ ի Կաթուղիկեայց թղթոյն է ընթերցուածս գլ. Ե. 7։ Սիրելիք սիրեսցուք զմիմեանս, զի սէր յաստուծոյ է„ ևն։ - Վերջ Թղ. 53բ։ "Զի որ սիրէ զաստուած, սիրէ նայ և զեղբայր իւր„։ 5. Անդ։ "Թուղթ Պօղոսի առ Տիմետրեայ (Տիմոթեայ) երկրորդ [գլ. Գ-Դ.]։ Զայս գիտասջիր թէ (յ)աւուրսս յետինս եկեսցեն ժամանակք չարք„ ևն։ - Վերջ Թղ. 57ա։ "Տէր յիսուս քրիստոս ընդ ոգւոյդ քում. շնորհք ընդ քեզ ամէն„։ 6. Թղ. 58ա։ "Կ(Վ)արք և քաղաքավարութիւն երիցս երանեալ սուրբ և փառաւորեալ ճգնազգեաց միայնակեցին Բարսամաւի, որ եղև (ի) Միջագետս ասորոց՝ յամս թագաւորութեան Մարկիանոսի. ի փետրուարի ամսոյ Գ. Ամենայն ժամանակ ընդունելի է ընտրելոց աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 107բ։ "Ի փառս և ի գովութիւն ամենասուրբ երրորդութեանն, այժմ և„։ 7. Թղ. 108բ։ "Մաղթանք ի սուրբ աստվածնէն (աստուածածին)։ [Ը]։ Դաստիարակ մայր փրկչին. Որ երկնային դուռն տ(դ)րախտին. Մնաս և աստղ երկնային ծովոյ, Օգնեայ ժողովրդեան անկելոյ„ ևն։ - Վերջ Թղ. 111բ։ "Որ կենբ(դ)անի և թագաւոր ես ընդ հաւր ի միութիւնն հոգոյն սրբոյ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ Ոտանաւոր մաղթանքս թուի թարգմանեալ ի լատին կամ յոյն շարակնոցէ։ Գեղեցիկ է՝ իր տեսակ մը չափական ձևին և արտայայտութեանց մէջ, ուր կը պաղատին մերթ դպիրն և մերթ քահանայն կամ ժողովուրդն։ Եւ կը թուի ունել նմանութիւն յունաց Ակաթիստաս կոչուած համբաւաւոր երգին հետ. քննելի է։ 8. Թղ. 112ա։ "Յոհաննու։ Ասացեալ վասն ընդունելի և անընդունելի աղօթիցն (հարցմամբք և պատասխանեօք)։ Հարցին և ասեն՝ գինին ինչ վնասէ առաւել քան զմիս և քան ղայլ կերակուր„։ - Վերջ Թղ. 135բ։ "Պատրաստեալ է ձեզ զարքայութիւնն, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ Խրատական հառիս խորագիրն թէպէտ և նոյն է Յոհան Մանդակունոյ Դ. Ճառի խորագրին հետ, բայց բովանդակութիւնն և լեզուն գլխովին տարբեր է, զի ոամկօրէն լեզուով զանազան հարց ու պատասխանիներ են։ Հաւանօրէն Յովհաննէս Երզընկացիէն յեբիւրուած է՝ իբրև յարասութիւն, 9. Թղ. 136ա։ "Սրբոյն Նեղոսի՝ վասն որկրամոլութեանն ասացեալ։ Սկիզբն պտղաբերութեան՝ ծաղիկ„ ևն։ - Վերջ Թղ. 137բ։ "Տուր ինձ նոքօք զցանկալին՝ սանձել զկիրս որովայնի„։ (Հոս գրիչը կը յարէ. "Թողութիւն արարէք, օրինակէն թուղթեր կտրած էր„։ Ապա Թղ. 137բ. կը յաջորդէ նոյնէն 8 տող ոտանաւոր մը՝ իբր յարասութիւն Նեղոսի։ 10. Թղ. 138ա։ "Վարք և յիշատակ երանելոյն եռամեծի սրբոյն Գրիգորի Տաթևացւոյն, անյաղթ փիլիսոփային. Եւ աշակերտ մեծ վարժապետին հայոց տիեզերալոյս վարդապետին սրբոյն Ոհանու Որոտնեցւոյն։ Սուրբ և երջանիկ և անճառելի շնորհօքն աստուծոյ լըցեալ„ ևն։ - Վերջ Թղ. 148ա։ "Ի թվականիս մերոյ. ԸՃԾԹ. ամի ի փառս քրիստոսի, և գնաց ի վերինն յԵրուսաղէմ, ի դասս հրեշտակաց լուսաւորչին Գրիգորի հետևողի, աստուածաբանն ընդ աստուածաբանին„։ 11. Թղ. 148բ։ "Երանելոյն Գրիգորի Տաթևացւոյն՝ ի Հարցման գրոցն իւր. չորրորդ հատորին ՄԷ. համարն. Վասն արարչութեանն աստուծոյ վեցօրէից. Հարցումն պտղոյն որով՝ մերկացաւ Ադամ և կին իւր, աքսորեցաւ անմահական դրախտէն։ Զի՞նչ էր պտուղն գիտութեան բարոյ և չարի։ Պատասխանի. Պտուղ զգալի և կերակրելի„ ևն։ - Վերջ Թղ. 149բ։ "Յայսմանէ հրաժարէ զմեզ ոչ մերձենալ, զի այնպիսի բարին մահու լինի մեզ առիթ„։ բ. 12. Թղ. 150ա։ "Նորին Գրիգորի եռամեծի ասացեալ. թէ միածին է որդին. Հարցումն Գլ. ԾԹ։ "Քանի՞ եղանակաւ ծնունդ ասի քրիստոսի։ Պատ. Ոմանք եռակի ասեն՝ այսինքն աստուածային, և մարդկային, և շնորհօք„։ Վերջ Թղ. 152բ։ "Իսկ մեք ոչ ի գործոց, այլ ի հաւատոցն քրիստոսի ընգալաք զսկզբնայկան արդարութիւնն, և զներգործութիւնն մարմնոյ, և զսրբութիւն մտաց„։ գ. 13. Թղ. 153ա։ "Վասն հայոց ազգիս, Իսկ ազգիս հայոց ի յաստուծոյ առանձնական բարութիւնն պարգևեալ յայսոքիկ„ ևն։ Վերջ Թղ. 153բ։ "Եւ գովաբանեալ զքոյդ երջանիկ կուսութիւն, ընդ անմահիցն դասուց արքայութեանն երկնից անզրաւ յաւիտենիւ ամէն„։ դ. 14. Թղ. 154ա։ "Նորին Գրիգորի՝ վասն թէ միյայն են որոշեալք հայք. Հրցմն. Գլ. ԿԲ։ Զի՞նչ պատասխանեմք որք բամբասեն զազգս հայոց„ ևն։ - Վերջ Թղ. 157ա։ "Հաւատք և օրէնք նայ է ճշմարիտ, և ոչ այլքն, թէպէտ բաժանեալ լիցի ի նոցանէ„։ ե. 15. Թղ. 158ա։ "Նորին Գրիգորի եռամեծի տաթևեան հեղինակի՝ ասացեալ. Թէ ո՞րպէս ասի գլուխ առաքելոց Պետրոս։ Հրցմն. Գլ. ԿԱ։ Պետրոս գլուխ առաքելոց, որպէս գրէ Դիոնեսիոս. Զ. գլուխն՝ Եկեղեց. քահանայապետութեանն„ ևն։ - Վերջ Թղ. 163ա։ "Այլ թէ գիր չունէր մեր ազգս, տես զայն յաստուծոյ տուաւ մեզ գիր՝ որպէս Մովսէսիւ յԻսրայէլի, այլ ո՞ր ազգ պարծի այսու„։ 16. Թղ. 165ա։ "Յայսմ աւուր յիշատակ սրբոյն Գրիգորի Նարեկացւոյն։ Սուրբ հայրն մեր և երանաշնորհ վարդապետն Գրիգոր էր ի գաւառէն Անձևացեաց„ ևն։ - Վերջ Թղ. 168բ։ "Զի հաւն կայր գրգրալով՝ կենդանացեալ ձագերովն։ Եւ հիյացեալ փառս ետ աստուծոյ„։ 17. Թղ. 169ա։ "Պատմութիւն տեառն Շնորհալի Ներսէս հայոց հայրապետին Կլայեցւոյ։ Շնորհալոյս տեառն Ներսիսի Կլայեցւոյ շնորհայզարդ սուրբ հայրապետին հայոց„ ևն։ - Վերջ Թղ. 170բ։ "Եւ էր տէր Գրիգորն այն հսկայաձև, և ահարկու տեսլեամբ, զուարթերես և վայելչահասակ, առատաձեռն և ողորմած լի շնորհօք բանիբուն և գիտնական՝ նման հօրեղբօրն իւրոյ տէր Ներսիսի„։ 18. Թղ. 171ա։ "Յիշատակ սուրբ հայրապետին Յոհաննու Օձնեցուն։ [ԺԲ.։ Սուրբ հայրապետն մեր փառազգեացն Յոհանէս Օձնեցին էր ի գաւառէն Տայոց, ի գեղջէն որ կոչի Օձուն„ ևն։ - Վերջ Թղ. 176բ։ "Այսպէս և սուրբն Յոհան հաւաքեցաւ ի գերեզման՝ յիւրում անապատին՝ ի փառս քրիստոսի աս տուծոյ„։ 19. Թղ. 177ա։ "Պատմութիւն ոմն Մուրղու՝ որ ետես աչօք իւրօք զփառս քրիստոսի աստուծոյ մերոյ և զսուրբ Լուսաւորչուն պատիւն ի (յ)ավուր ահեղ դատաստանին, և յայժմուս ժամանակիս մատոյց ազգիս լսրչպտւն (Լուսաւորչայ պատիւն)։ Ի. Յայսմ աւուր յիշատակ է Մուրղուն Զանգիանու, զոր գրեաց սուրբ վարդապետն մեր Յովաննէս Գառնեցին, ի թվականիս հայոց. ԶՃ և ՀԱ. ամին„ ևն։ Վերջ Թղ. 179բ։ "Հանգեան ի քրիստոս հայրն Մուրղին և երկու որդի(ք)ն իւր ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ„։ 20. Թղ. 180ա։ "Մայիսի ԻԴ. յիշատակ է մատին առաքելոյն Պետրոսի։ Քահանա մի արժանաւոր՝ զարգացեալ ամենայն առաքինութեամբ, հայ ազգաւ„ ևն։ - Վերջ Թղ. 185ա։ "Յորմէ բազում նշանք լինին և ար(ռ)ողջութիւնք ամենայն ցաւոց՝ ի փառս քրիստոսի և սուրբ առաքելոյն Պետրոսի„։ 21. Թղ. 185բ։ "Մայիսի ԻԹ. Վարք և յիշատակ սրբոյն Սահակայ (աբեղայի)։ Սուրբ հայրն մեր Իսահակ էր ի հռոմոց յարևելից աշխարհէն, հայ ազգաւ„ ևն։ - Վերջ Թղ. 187բ։ "Եւ հասեալ ի բարւոք ծերութիւնն՝ հանգեաւ խաղաղութեամբ ի քրիստոս. ի Մարերի ԻԲ„։ 22. Թղ. 188ա։ "Հարցմունք պիտանիք՝ ի Յոհանէս վարդապետէ Կախիկէ ասացեալ է։ ԻԲ. Զի՞նչ է որ զամէն ուտ(ել)ի կենդանի զենեն և ապա ուտեն, իսկ զձուկն առանց զենելոյ„։ ևն։ - Վերջ Թղ. 193բ։ "Իսկ մեծն Պօղոս երեքտասան առաքեալ կոչեցաւ„։ 23. Թղ. 196բ։ "Հարցմունք հոգոյն. պատմութիւն մարմնոյն։ ՄԳ]։ Հոգին ու մարմին եղբայր են, ժուռ կու օ(գ)ան աշխարհս հետրաց դատեր ենք շատ մալ ու խէզնէ, մեղք ու վարձ կշեռն է դրած„ ևն։ - Վերջ Թղ. 199բ։ "Բուտախօղլի Խոջիխան, դու նստիր քոյ մեղքըդ լաց. քանի քեզ սուտ մարդիք աշխարհս եկավ զետ ու գնաց. բերան մի հայր մեղայ ասեմք, բայց ասօղաց և լսօղաց աստուած լինի ողորմած„։ (Ժողովրդական բարբառով գեղեցիկ խօսակցութիւն մ'է ոտանաւոր. տուներուն դիմաց տաճկերէն թուանիշեր դրուած են։ Հաւանօրէն կամ պարսկական և կամ արաբ բնագրէ մը թարգմանուած է՝ ի Բուտախօղլի Խոջի 24. Թղ. 200ա։ "Հարցմունք սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, և պատմութիւն հրեշտակին՝ վասն հոգոց մարդկան։ Սուրբն Գրիգոր Լուսաւորիչ՝ հայոց հայրապետն՝ քառասուն տիւ և քառասուն գիշեր հաց ոչ եկեր„ ևն։ Վերջ Թղ. 210բ։ "Որով և բարեյխօսութեամբ տիրամօր սրբոյ աստուածածնին և յամենայն երկնաւոր և յերկրաւոր սրբոց բարեյխօսութեամբ մեզ արժանիս արասցէ և այն սուրբ արքայութեանն ընդ արդարոցն և ամենայն սրբոցն և մարտիրոսացն, և քրիստոսի փառք յաւիտեանս ամէն„։ 25. Թղ. 211ա։ "Վասն գալստեան քրիստոսի աստուծոյ մերոյ (ի կատարածի աշխարհի)։ "Որ ակն ունիմք գալստեանն քրիստոսի վկայութեամբ սուրբ գրոց և բանին սուրբ առաքելոց և մարգարէից և վկայութեամբ սուրբ աւետարանին„ ևն։ - Վերջ Թղ. 218բ։ "Երկնից արքայութեանն մասն և բաժին լիցի կարդացօղաց և լսողաց ամէն„։ (Ուր գալստենէն 15 օր առաջ նշաններ կ'ըլլան և նկարագրուած են իւրաքանչիւր օրուան նշաններն. իր տեսակին մէջ եզական)։ 26. Թղ. 219ա։ "Յոհանու յամենագով և բանիբուն վարդապետի Եզնկացւոյ ասացեալ բան հոգելի և պիտանի (չափաւ)։ Ադամայ որդիքդ ամէն ու ծնունդ ի հողէն. Եկայք դամ ձեզ խրատ յաստուծոյ բանէն„ ևն։ - Վերջ Թղ. 223ա։ "Աղօթքն խօսք է ընդ աստուած, անտի մի հեղգար. Վաստակեա ձեռօքդ և տուր ւ՝ առ մէկին հազար„։ (Հմմտ. Յովհ. Երզընբ. 27. Թղ. 223բ։ "Նորին Յոհանու բանիբուն և աշխարհալոյս վարդապետի ասացեալ (Խրատ շափաւ)։ Երկուս ի մէկ տեղ բերած զերթ ընկեր կասեն թէ պահէ. ու չորս բնութիւն օտար հետ իրաց կասեն թէ սազ է„ ևն։ Վերջ Թղ. 226ա։ "Եկեալ եմ գերի անկեր՝ ճար չըկայ որ մէկ մի գընէ. Դատիմ քան զամէն մըշակ, նա մարդ կայ որ դեռ կու խոցէ„։ (Հմմտ. Թ. 280. §. 27. Թղ. 46բ)։ գ. 28. Թղ. 226բ։ Տաղ ի յարութիւն քրիստոսի (անվերնագիր)։ "Աստուած անեղ անպարագիր և անզըննայ. Բանն ի հօրէ յառաջ բըղխեալ լոյս և արքայ„ ևն։ - Վերջ Թղ. 327բ։ "Փութով եբեր և ի Թափօր զՄովսէս և զԵղիայ. քո յարութեանդ երկրպագեմք միշտ յարակայ„։ (Այբուբենական տառերով)։ 29. Թղ. 228ա։ "Աղօթք Փուկասու հայրապետին։ Յիսուս միածին որդի աստուծոյ, տէր՝ որ սուրբ է անունդ„ ևն։ - Վերջ Թղ. 229ա։ "Եւ քեզ քրիստոսի փառք, և հօր քում, և հոգոյդ սրբոյ յաւիտեանս յաւիտենից ամէն„։ 30. Թղ. 229բ. "Խէ(ա)չատուր վարդապետի (Կեչառեցւոյ) ասացեալ է (Շամսի է ըսքանչելի)։ Աւր(հ)նեալ փառաւորեալ ըսքանչելի զարմանք„ ևն։ - Վերջ Թղ. 230բ։ "Յոյժ ցանկացեալ տաղիս այս ուսումնական. փառք մարդասիրիդ յայժմ և յաւիտեան„։ 31. Թղ. 232ա։ "Տաղ և ողբ ի վերայ (առման) Ըսդամպօլի (Առաքել վարդապետէ)։ Ինընհարիւր ւ՝ երկու թվին. դառն և ի վատ ժամանակին„ ևն։ - Վերջ Թղ. 239բ։ "Թէ Հ(գ)տանէք ի սմայ սղալ. Ներումն առնել ոչ մեղադրեալ„։ (Հմմտ. Թ. 280. §. 27. Թղ. 32. Թղ. 240ա։ Տաղ վասն մեղաց (անվերնագիր)։ "Արեկ ասեմ բան հրաշական. զպատճառ մեղացն զանազան„ ևն։ - Վերջ Թղ. 240բ։ "Բարեաց գործոց նոքայ փախչին, և յամենայն չար շաղախին„։ 33. Թղ. 241ա։ "Վասն տղայի եօթն աւուրն որ տեսանեն թէ բարի է, թէ չար։ Եթէ գ(կ)իրակի լինի՝ տղայն նախանձաւոր լինի„։ ևն։ - Վերջ Թղ. 242ա։ "Իւր կենդանակերպն Կոյսն և Ձուկն է. փառք յաւիտեանս ամէն„։ 34. Թղ. 243բ։ Նշանք ճանաչելոյ զմարդ։ "Մարդ ո՞նց ճանաչի (.) յաջացն նայելն և ձեռացն շարժելն և ոտից գնալ„ ևն։ - Վերջ Թղ. 245բ։ "Բայց առհասարակ չափաւորն բարի է ամէն նշանաց„։ (Պէս պէս ժողովըրդական նախապաշարմունքներ են կամ ախտարական գուշակութիւնք)։ ս. 35. Թղ. 246ա։ "Պատճէն թուոյ նոր տումարի՝ է ծնընդեանըն քրիստոսի„ ևն։ Վերջ Թղ. 247ա։ "Յորոց փրկէ տէրն ամենի, զազգս ամենայն խաչապաշտի„։ բ. 36. Անդ։ Պատժճէն հռովմէական տումարի (Ղուկասու Կեղեցոյ)։ "Պատժ(ճ)էն հռոմայ մեծ տումարի, պարզեալ հարանցըն մեր նախկի„ ևն։ - Վերջ Թղ. 251բ։ "Ով ընթերցօղք այս տումարիս մէկ ողորմի ասայ գծօղիս. յորժամ գայցէ տէրն ամենին՝ ընդ մեզ և մեզ (ձեզ) ողորմեսցի„։ 37. Անդ։ "Վասն երկուտասան կենդանակերպիցն, երկոտասան անդամոցն։ Հոմերայ պէս ոտանավոր։ Աշխարհս ունի զձև մարդոյ. երկոտասան անդամ մարմնոյ„ ևն։ - Վերջ Թղ. 255բ։ "Զի ի սորայ դարն լինին՝ խառնահաւատքըն ամենեքին„։ բ. 38. Թղ. 256ա։ "Վասն երկոտասան հողմոց որ կան։ Հընչեալ հողմունք զանազան, երեք առանձնայկան, որք են բոլոր երկոտասան ի չորս կողմանց աշխարհի կան„ ևն։ Վերջ Թղ. 256բ։ "Թէ Բ. մնայ՝ միջակ կայ. թէ Գ. մնայ՝ կարճ գայ„։ 39. Թղ. 257ա։ "Հերմերիոսի իմաստասիրի ասացեալ. Յաղագս աւուրցըն լուսնի չարոյ և բարոյ. [աւգնեայ տէր յիսուս քրիստոս]։ Լուսինն՝ առաջի օրն բարիյ է ամենայն իրաց, հարսանիս առնել, խաշինս կտրել, փայտ կտըել, շինւած առնել„ ևն։ - Վերջ Թղ. 261բ։ "Եւ քրիստոսի մարդասիրին փառք յաւիտեանս յաւիտենից, ամէն„։ (30 գլուխներու կամ օրերու բաժնուած է գրուածս՝ ըստ երեսուն աւուրց ամսոյ)։ 40. Թղ. 262ա։ "Նաւասարդի հինկ և Օգոստոս ԺԵ. տօն է փոխման ամենօրհնեալ սուրբ կուսին Մարիամու աստուածածնին։ Պարտ է և արժան է գիտել զգրեալսն որ եղեն ի նընջումն ամենօրհնեալ սուրբ աստուածածնին Մարիամու, զոր գրեաց աւետարանիչն Յոհանէս„ ևն։ - Վերջ Թղ. 274ա։ "Նոյնպէս և աստուածամայրն ըստ վկայութեան Սողոմոնի որ ասէ. գեղեցիկդ ի կանայս՝ քոյր իմ հարսն„։ (Ի վերջ գրութեանս կը նկարագրէ Տիրամօր գեղեցկութիւնը, ըսելով. "Եւ լի ամենևին շնորհօքն աստուծոյ ըստ նմանութեան իւր միածնին, որ գեղեցիկ էր քան զամենայն որդիս մարդկան„)։ 41. Թղ. 274բ։ "Նաւասարդի Զ. և Օգոստոսի ԺԶ. աւ. և ԻԸ. վերստին տօն է փոխման սուրբ աստուածածնին, և յիշատակ պատկերին քրիստոսի՝ ի սուրբ Դաստար(ռ)ակին։ Աբգար՝ հայոց արքայն և ասորոց Միջագետաց„։ ևն։ - Վերջ Թղ. 282բ։ "Հայք դաստարակ ասեն, յոյնք մանտիլ ասեն, ասորիք թաշկինակ, և Հրէյայք վարշամակ յոր նկարեցաւ պատկերն յիսուսի քրիստոսի աստուծոյ մերոյ„։ (Ուր կը յարի անմիջապէս 13 տող ոտանաւոր յարասութիւն մի ի գրչէն)։ 42. Թղ. 283ա։ "Երանելի հօրն Յոհաննու աստուածաբանի ասացեալ. Վասն երիտասարդաց եղբարց՝ Խրատ պիտանի։ Այս են վար(ք)ն սիրելեացն աստուծոյ„ ևն։ - Վերջ Թղ. 285ա։ "Զայսոսիկ պատուիրանս եթէ պահեսցուք՝ փառաւորիմք առ աստուած. և հոգի աստուծոյ ի մեզ բնակի, որում փառք յաւիտեանս յաւիտենից ամէն„։ (Այս ճառիս կը յաջորդէ Անդ. Սուրբ հօրն Մովսէսի միայնակեցի՝ Առ Կրօնաւորս խրատներէն 6 տող հատուած մը)։ 43. Թղ. 286ա։ Պատմութիւն Նահատակութեան Յովանէսի Ամթեցոյ մուշտակակարի (առանց խորագրի)։ "Ի թագաւորութեան տաճկաց սուլթան Մահմէտին, և - Լե. ամին թագաւորութեան նորա և իշխանութեան Հօսէյն փաշային որ իշխէր նոյն թագաւորին հրամանաւն ի Դամասկոս„ ևն։ - Վերջ Թղ. 290ա։ "Եղև նա հատակութիւնն սրբոյն Յովաննու (ի) Թվին հայոց ՌՃԼ. ամին, (յ)ունիս ամսոյն ԺԲ. օրն՝ ի Շամ քաղաք„։ (Գեղեցիկ վկայաբանութենէս յոյժ զգածուած գրիչն Մալխաս, 38 տող օտանաւոր մ'ալ իր կողմէն յարասած է)։ 44. Թղ. 291ա։ "Յոտանաւոր ասացեալ Վարդանէս վարդապետն Կաֆացի՝ վասն մարտիրոսի միոջ (Պարոն Լուսի կամ Նոր վկայի), որ կատարեցաւ վասն քրիստոսի հաւատոցն։ Արիաբար պատասխանեաց անօրինաց հրապարակին. Թէ ես ծառայ եմ քրիստոսին՝ դաւանութեամբ Լուսաւորչին„ ևն։ - Վերջ Թղ. 293բ։ "Ով զՊարոնլոյս վկայն յիշէ, և կամ նմայ նուէրք տացէ, քրիստոս յիշէ զինք ի բարին, և զիւր ամէն բանըն աչողէ, արքայութեան արժան առնէ. ամէն Հայր մեր„։ 45. Թղ. 294ա։ Ի Խտրշահ վկայն։ "Խրատ տամ վասն մեղաց աղէկ զականճիտ բաց„ ևն։ - Վերջ Թղ. 296բ։ "Մի մեղադրէք խեղճ պարոնիս՝ որ զայս գեղջուկ բաներս ասաց, ժամանակիս դառնութենէն միտքըս մոլար ամէն դիաց„։ 46. Թղ. 297ա։ Ողբ չափաւ յանձն իւր (անվերնագիր)։ "Անձն իմ աղօթէ դէմ արարողին. Մեղայ կոչեայ առ տէր անձն իմ„ ևն։ - Վերջ Թղ. 297բ։ "Լաց և արտասուեայ օվ անձն իմ՝ խնդրեայ զթողութիւն„։ (Տաղիս տնագլուխ տառք կը կազմեն Անաստաս, առանց վերադրի)։ 47. Թղ. 298ա։ "Ողպ(բ) ի վերայ մարդու (չափաւ) ականջ դիր լավ։ Աշխարհս է ի ծով նման, ով որ կայ՝ անթարմ չի մնայ„ ևն։ Վերջ Անդ։ "Հանցեղ զինչ աշնան քանի որ թափէ զտերեվն ի ծառէն, Հողմով իմ մեղաց իմոց, տէր տէր, զրկեցայ անանց պսակէն„։ 43. Թղ. 293բ։ "Անանիայ վարդապետի ասացեալ (Աղօթք)։ Երևեցոյ տէր զշնորհս քո ի ծառայս քոյ„ ևն։ - Վերջ Թղ. 301բ։ "Եւ դարձեալ հալածեցաւ ի թշնամեաց, և կամ մեռաւ և եթող աւերակ„։ ա. 49. Թղ. 302ա։ Խրատք՝ չափաւ (անվերնագիր)։ "Զերդ ճուհար ակն է լալ՝ որ լոյս կու ծագէ. թէ կուզես որ կրթես զմանուկն ի բարիւ(ն) դու լըկան դիր բերնին՝ որ շատ չի խօսի„ ևն։ - Վերջ Թղ. 308ա։ "Զհայր և զորդի և սուրբ հոգին գովեցէք աւրհնութեամբ, գոհութեամբ բարեբանեցէք„։ Հեղինակ տաղիս է Յովհաննէս ոմն, որ ընթերցողաց աղօթքին կը յանձնէ ինքզինքը (տես Թղ. 307բ.) այսպէս. "Զմեղուցեալ զՈվաննեւըն (յ)աղօթս ձեր իշէք, զթողութիւն յանձանաց իմոց խնդրեցէք„։ բ. 50. Անդ։ "Ի հրահանք համբակէ ջահաստանեանն լերինն ինչ սատառ(ր) ընձեռեալ բառիւքն հայկական, որակացեալ տաղիւքն հոմերական, ոգեալ ոճիւ և բարառնական, կոչեալ մասո(ւ)նս հնազանդական։ ԽԵ. Ամենայնի ըսկիզբն ես եմ. Լրւարուք զոր ինչ ասեմ. Ով մանկունք ըզձեզ խրատեմ. զճառս իմաստից ուսուցանեմ„ ևն։ - Վերջ Թղ. 314ա։ "Է սաընձայ սուղ մն(իմն) և փաստ նորամարզիցն որք ի Զահաստ(անեան լերինն)„։ Այս տողերս որ գրուած են տարբեր գրով ի վերջ նախընթաց ոտանաւորին, մենք համարեցանք իրր խորագիր յաջորդիս. բայց իրօք կարող են ըլլալ նաև վերջաբան նախընթաց Տաղին։ գ. 51. Անդ. (ԽԶ.)։ Ողբ՝ չափաւ՝ վասն մահուան (առանց խորագրի)։ "Աղաչեմ ըզձեզ եղբայրք սիրովն աստուծոյ. բանից իմոց ունկըն դրէք վասն ձեր հոգոյ„ ևն։ - Վերջ Թղ. 315ա։ "Փանակ գըրչիս և սղալանաց ոչ մեղադրելոյ, քրիստոսի տուք աւրհնութիւն ընդ հօր և հոգոյն„։ դ. 52. Անդ. [ԽԷ.)։ "Անձինք ազնիւ վասն Ադամայ։ Անմահ բնութիւն առի և զմահու օրըն մոռացայ„ ևն։ - Վերջ Թղ. 315բ։ "Ցընծութեամբ... թէպէտ յոյժ մեղօք լըլկեցայ. ւ'ի անմահ, Փըրկիչ բոլորից ստեղծող, ըստացիր զփառս (յ)արակայ„։ (Վերջին տողերուս ընդ մէջ դատարկ միջոցներ թողուած են, ուստի կ կցկտուր)։ 53. Թղ. 316բ։ Վասն գիւտի ծննդեան լուսնի տոմարական բան։ "Եթէ կամիցիս գիտել զծնունդ լուսնին՝ թէ ի տիւն է և թէ ի գիշերն է, թէ գ(կ)իրակի հանդիպի„ ևն։ - Վերջ Անդ։ 54. Թղ. 317ա։ "Հայցվածք ի տեառնէ անառակ որդոյն։ Առ հայր աղաղակեմ անառակի որդոյս ողորմեա. Հացալից վարձկանաց սեղանակից արայ, մեղայ, տէր մեղայ՝ տէր ինձ ողորմեայ„ ևն։ - Վերջ Անդ։ "Սուրբըդ սրբոց աստուած՝ ամէնօրհնեալ երրորդութիւն, զմեղօք մեռեալ հոգիս կենդանացոյ քեզ բնայկութիւն„։ 55. Թղ. 319ա։ Գէորգայ Մրգուզ վարդա պետի։ "Պատմութիւն վասն քաւարանին որ է այս։ Առ պատվելի եղբայրդ մեր անծանօթ՝ ի մեղաւոր և անարժան ծառայէ յիսուսի քրիստոսի Գէորք ևեթ անուամբ վարդապետէ յայտ լիցի աստուածապաշտութեանդ„ ևն։ - Վերջ Թղ. 325բ։ "Ապա թէ ոչ կամիցիս գալ, խընդրեմ զի այս սակաւիկ խնդրուածոյս պատասխանի արասցես ինձ„։ Այս տետրս ետքէն զետեղուած է մատենիս մէջ՝ կամ ի ստորև յիշուած 9 ճառերն ինկած ըլլալուն պատճառաւ, և կամ կազմողի քմահաճոյքին համար։ 56. Թղ. 326ա-328ա։ "Ըսդամպօլ ո(ւ)ղարկած գրքիս Յանկն է„։ (Որուն վերջ նշանակուած են ուրիշ 9 ճառեր ևս, այսինքն են "Երանելոյն Սրբոյն Եփրեմի. Վասն պատուելոյ զօր կիրակէին„. - Պատմութիւն երկնառաք թղթոյն։ - Ճառք 6 տէր Առաքելի ուրումն փիլիսոփայ կոչեցեալ (Սիւնեցի՞ն)։ - Վասն Տեսլեան Յոհ. Գառնեցւոյ՝ ի կատարածի աշխարհիս, որոնք սակայն կը պակսին արդ)։

Content