Other notices
— - Bibliographic notice
177
ԱՒԵՏԱՐԱՆ ՂԲ
ԺԷ դար - ԺԷ դար

ID
Number
177
Old record number
1503
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ՂԲ
Start date
ԺԷ դար
End date
ԺԷ դար
Date details

անյայտ, հա. ւանօրէն նոյն Թ. 174ի ծաղկողին հետ, ըստ որում ցոյց կու տան նմանութիւնքն։

Copy place
Reference
Type
Number of pages
284
Dimension
22x16,2 (15x 11)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 15x5։
Writing details

բոլորգիր միջակ։ Տնագլուխ տառերն և մեծ գլուխ, ներու ալ առաջին բառերը կարմիր են։

Codicology

24, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

՝ թուղթ մագաղաթանման, նուրբ և ողորկ։

Number of lines
20։
Binding

(նոր) ստուարաթղթեայ կաշեպատ սև և անզարդ։

State of preservation

։ Առաջին 8 խորանները կը պակսին, հաւանօրէն կտրուած։ Թղ. 2-4, 15 ստորին լուսանցաքղանցք քիչ մը մաշած և ճեղքուած են։ Երկու թուղթ, այն է Թղ. 16, 25 Մատթէոսեան աւետարանէն ինկեր են որոնց տեղ ճերմակ թուղթեր ագուցուեր են և շղագիրով լրացուեր։ Թղ. 76 ստորին լուսանցաքղանցքը փրթեր է՝ թեթև կերպոմ. իսկ Թղ. 276, 280 ստորին։ (ուսանցեն համաբարբառներով ի միասին կտրուած են, և (ողմնակի լուսանցքն ալ տեղ տեղ սեցաց։ ճեղքուած։ Վերջն ալ 2-3 թուղթք ինկած կը տես։ նուին, ուր ըլլալու էին այլևայլ յիշատակարանք, Մնացեալն առ հասարակ լաւ վիճակի մէջ է։

Copyist
Owner

՝ անյայտ։

Commanditaire
Illuminator
Binder
՝ անյայտ Այսպէս և տեղին, հաւանօրէն Սպահան, զի ոսն այս նկարչական դպրոցին կը նմանի, յատկապէս կիսա։ խորաններէն դատելով։
Parchment flyleaf

չկան։

Lettrines

շատ յաճախ, մարդագիր, գազանագիր և թռչնագիր ընդհանրապէս. ամէնքն ևս եռագունեան և ոսկեզարդ։

Initials

Marginal illuminations

նոյնպէս շատ յանախ, բազմագունեան են և ոսկեզարդ, ամէն մեծութեամբ և մոտիւներով, ըլլան պէսպէս ծաղկաբուսակներն՝ արա։ բենիք զարդերով, ըլլան նրբաճաշակ մանրանկարք՝ ծաղիկներու մէջ։ Նշանաւոր են Թղ. 4ա. ծառի նման մեծ լուսանցազարդն, որուն ստորոտը ընկողմնած է կարմրազգեստ ու ալեզարդ ծերունի մը. իսկ ճիւ. ղերուն վրայ 12 պարունակաց մէջ 12 մարգարէներն կամ նահապետք իրենց գալարուն մագաղաթներով, և ասոնց վերև ալ Տիրամայրն կանգուն և աստուած, որդին իր գրկին մէջ։ Թղ. 44բ, 60բ, 92ա։ 194ա, 200ա, 271, մանաւանդ Թղ. 110բ1 վարդն, որուն կեդրոնը ոսկեյատակ գունտին վրայ նուրբ կերպու քանդակուած է կարծէք՝ քան թէ նկարուած Քրիստոսի պայծառակերպութիւնը՝ ճառագայթաւէտ և գլուխն ալ եռանկիւնաձև լուսասփիւռով պսակուած։ Այս նկարս սքանչելի խորհրդաւորութեամբ կը ներկայացնէ մեզ հեթանոս Հայաստանի Վարդավառը քրիստոնէականին հետ միացած։ Գեղեցիկ է նաև թղ։ 231ա2 կէս սպիտակ և կէս մանուշակագոյն աղաւնին (Հոգին սուրբը), որ ծաղկափթիթ նուրբ բուսազարդի մը վրայէն դէպ ի վեր կը սաւառնի՝ ոսկեհուռն և ուղղ։ անկիւնային պարունակի մէջ։

Images

32, որոնցմէ 4ը մեծ, և 28 ալ փոքր՝ լուսանցից վրայ. Թղ. 3բ Մատթէոս, բազմած ոսկեզօծ թիկնաթոռի վրայ կը գրէ, և առջևը կանգնած է իր խորհրդանշան հրեշտակը՝ կաղամարը ձեռին։ Աւետարանիչն հագեր է վարդակարմիր կրկնոց՝ երկնագոյն պատմուճանի վրայ, իսկ թխահեր հրեշտակը՝ բոցագոյն կարճ լօդիկ կանաչագոյն երկայն պճղնաւորի վրայ։ Թղ. 85բ. Մարկոս՝ բազմեալ է ընկուզագոյն բազմոցի վրայ՝ մութ կանաչ կապայով և բոցագոյն կարմիր կրկնոցով, և առջևը նստած է իր խորհրդանշանը՝ առիւծ։ Թղ. 136բ. Ղուկաս բազմած նոյնագոյն բազմոցի վրայ կրելով երկնագոյն պատմուճանի վրայէն վարդագոյն փիլոն, և առջևը նստած է ցուլը։ Թղ. 221բ. Յովհան։ նէս, բազմած գեղանկար քարայրի մը մէջ՝ կը գրէ, և դիմացը արծիւ։ Հագած է Մարկոսի պէս, և ինքն ալեզարդ հերօք և մօրուօք։ Իսկ փոքր նկարները տես։ Թղ. 24բ1, 35ա2 (Յովնան)։ 48ա2 (Այլակերպութիւն)։ 49ա2, 33ա2։ 37ա2, 75ա2։ 30բ1, 81ա2։ (յարութեան հրեշտակն և իւղաբերք, յոյժ գեղեցիկ), 88բ1, 89բ1 107ա2, 114բ1, 132ա2, 139ա2 (Աւետումն և Հոգի սուրբ, յոյժ գեղեցիկ)։ 140ա2, 151ա2, 153ա2, 161բ1, 164բ1 167ա2, 170ա2, 171բ1, 175բ1, 228ա2 (օօն պղնձի), 231ա։ (Հոգին սուրբ, յոյժ գեղեցիկ), 247բ1։ Նկարներս առ հասարակ բազմագունեան են և ոսկեզարդ, ըստ բաւականի քաջարուեստ. և ինչ ինչ զանազանութեամբք հանդերձ՝ ընդհանուր նմանութիւն ունին Թ 174ին նկարներուն հետ։

Canon tables 1

2 միայն (տես Թղ. 1բ, 2ա). միւսները կտրուած են, - երկուքն ևս բազմագունեան և ոսկեզարդ։ Պարզ են, բայց խորհրդաւոր և գեղեցիկ, առաջնոյն գոթաձև եռանկեան բնակամարին մէջ նկարուած է Նոյայ տապանը՝ շագանակագոյն, միջավայրն ալ ոսկեգոյն. իսկ երկրորդին մէջ սպիտաև գառն Աստուծոյ, մակաղեալ տերևախիտ ձիթենւոյ մը տակ։

Canon tables 2

4, (տես Թղ. 4ա, 86ա։ 137ա, 222ա). ամէնքն ալ բազմագունեան, ոսկեզարդ պայծառ և գեղեցիկ. կէս մ՝արաբական և կէս մաւ գոթացի բնակամարներով։ Կիսախորանացս 2,5 հրդմն լայն ոսկեայ խարիսխներն, որոնց վրայ գրուած են մէն մի աւետարանի սկզբնաբառերն ծաղկագիր, յոյժ նման են Թ. 174ին կիսախորաններուն։ Յոյժ խորհրդաւոր և նուրբ է Մատթէի Գ պատկերագիրն որ իբրև կարիադիտ վեր կը բռնէ մեծ շէնքը. Միքայէլ հրեշտակն՝ որ քովնտի կարկառած աջ ձեռքին մէջ փոքրիկ մարդապատկեր մը բռնած է, և սատանան ոտից տակ առաթուր հարեալ կը կոխոտէ, շատ կը նմանի Գուիդօռէնիի հրեշտակապետին։

Title text

՝ Մատթէոսի և Յովհաննու աւետարանները չունին, իսկ միւսներուն կարմիր։

Blank pages

Թղ. 1ա, 2բ, 3ա։ 84բ2, 85ա, 136ա, 221ա։

Colophon

Թղ. 219բ։

Informations

. Ձե. ռագիրս յամին 1899 մտեր է հաւաքմանս մէջ. գընուած է ի Կ. Պոլիս Հ. Գրիգոր Վ. ճէլալեանի ձեռ, Մատեանս է Աւետարան միջակադիր՝ նկարազարդ և անթերի։ Իբրև մանրանկարային և գեղեցկագիտական գործ՝ մեծ յարգ ունի. վասս զի խորաններէն սկսեալ մինչև զարդագրերն ամենայն ինչ խորհրդալից է. օր. իմն, Մարկ։ Գ. 6. Եւ ելեալ արտաքս վաղվաղակի փարիսեցիքն, ևն՝ պարբերութեան դիմաց նկարուած է՝ ի նշան կեղծաւորութեան՝ կարմիր կակաշ։ գլուխը դէպ ի վայր հակած։ Այսպիսի խորհըրդաւորութեամբ նկարուած են նաև զարդագրերն, օր- աղագաւ։ Մատթ. ԻԲ. 15։ Յայնժամ գնացեալ փարիսեցիքն առին խորհուրդ զնմանէ՝ թէ որպէս դնիցեն նմա զորոգայթ, բառերու զարդագիրն գիշատող արծուի նկարուած է, քովն ալ իբր լուսանցազարդ խաչաձև չորս ծաղիկներով կանաշ տունկ մի։ և Թղ. 110բ. Մարկ. Գ. 1. տան դիմաց՝ մեծ վարդ մը և կեդրոնն ալ Այլակերպութեան մանրանկարը։ Այս տեսակէտով շատ նորութիւններ ունի Աւետարանս, չըսեմ բոլորովին եզական։ Իսկ պարունակութիւնը Զօհր. տպագրութեան պէս։ Հին գլխահամարներուն տակ նշանակուած են ուրիշ գլխահամարներ ևս, բայց միևնոյն սև մելանով։ 1. Թղ. 1ա-2ա։ Կանոնք (այսինքն Գ Դ. Ե)։ 2. Թղ. 4ա։ Մատթէոս (առանց խորագրի)։ - Վերջ Թղ. 82բ2 3. Թղ. 83ա1։ Նախադրութիւն Մարկոսի Աւետարանին, ևն։ Առաջին մասք տպագրութեան պէս է. իսկ վերջն ունի այսպէս. Մարկոս աղակերտ և թարգման Պետրոսի վիմին, յետ հնգետասան ամաց համբառնալոյ տեառն, աղաշեցեալ ի Հռովմ յեղթար։ հաւատացելոց. ի քրիստոս, գրեաց զաւետարանն՝ լեզուաւ եգիպտականաւ՝ համտաստապես, և հա նութեամբ նոյնոյ սրբոյն Պետրոսի առեալ զաւետարանն իար գնաց յԱղեքսանդրիայ և անտի յԵգիպտոսծ ևն։ Թղ. 83բ։ Սկիզբն գլխոց Աւետարանին Մարկոսի։ - Թղ. 86ա։ Սրբոյ Աւետարանիս ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդտոյ Աստուծոյ, ևն։ Վերջ Թղ. 134ա2։ 4. Թղ. 134բ1։ Նախադրութիւն Ղուկասու Աւետարանին, ևն (Հմմտ. Զօհր. տպ.)։ Իսկ վերջը դարձեալ կը տարբերի այսպէս. Յետ ԺԵ ամաց գրեաց զաւետարանն իւր յԱնտիոք քաղաքի քազդեականաւ լեզուաւ,։ - Թղ. 135ա։ Սկիզբն գլխոց Աւետարանին որ ըստ Ղուկայ։, - Թղ. 137ա։ Սրբոյ աւետարանիս ըստ Ղուկասու, ևն։ - Թղ. 216բ2։ հՀարիւր և վաթսուն ասպարիսաւ, ևն։ - Վերջ Թղ. 219ա2, 5. Թղ. 219բ։ Նախադրութիւն Յովհաննու Աւետարանին, ևն։ - Թղ. 220ա։ Սկիզբն գլխոց Աւետարանին Յովհաննու։. - Թղ. 222ա։ Յովհաննէս (առանց խորագրի)։ - Վերջ Թղ. 284ա1։ - Թղ. 284ա2։ Իրք կնոջն շնացելոյ։ Գնացին իւրաքանչիւր ոք ի տեղի իւր, ևն։ - Վերջ Թղ. 284բ2։

Content