1761478։ ՌՃԱ = 1652 (տես վարը)։
՝ բոլորգիր միջակ և անկիւնաւոր։ Տնագլուխ տառերն և մեծ գլխոց ալ սկզբնաբառերն կարմիր են. իսկ չորս ա. ւետարանաց սկզբնատողերն մեծ ծաղկագիր։
32, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ գորշագոյն, հաստկեկ և անողորկ։
փայտեայ կաշեպատ սև և զարդարուն, գոցելու մասով. կողերու ներսը պատած է կապոյտ հասարակ լաթով, իսկ երեսքը արծաթէ ոսկեզօծ և բիւզանդական խաչերով և տերևաձև թիթեղներով, որոնց վրան պղպջակաձևեր դուրս ցցուած են։ Առաջին երեսին վրայ 6 խաչեր կան, մեծագունին մէջ տեղը բոցագոյն կարմիր տպազիոն մը ագուցուած է՝ վեցանկիւնային (մեծ. 2 հրդմ.) և կեդրոնը՝ խաչքանդակ. իսկ վերջնոյն վրայ մի միայն խաչ, որուն ագուցուած քարը հանուած է կամ ինկած։ Վեց թիթեղներ ալ գոցելու մասին վրայէն ինկած են, կը մնան չորսը միայն։
՝ լաւ պահուած է, ի բաց առեալ վերև յիշուած թիթեղներու պակասը։
նախ գրչին հայրը (Պօղոս), որուն նորոգուած գրով փոխանակուած է Տէր Տիրատուր, ապա Մարկոս և այլք։
՝ երեք թուղթք առջևի կողմը և եր։ կու ալ ետևը, թուղթերէս 4ը մնացորդ են երկաթա։ գիր Յայսմաւուրքի մը կամ Մաշտոցի, իսկ 5.րդն անյայտ, զի եղծուած է կամ գունաթափ եղած։
՝ բազմաթիւ են և եռագոյն, այսինքն՝ սևի զարնող մութ կապոյտ, մոխրագոյն և մանուշակա։ գոյն. մարդագիր, գազանագիր և թռչնագիր, ևն։
բազմաթիւ, մի և նոյն գոյներով շատ յաճախ մարդակերպ թռչուններ՝ ինքնագիւտ գլխարկներով և դքսական պսակներով։
4 Թղ. 9բ (Մատթէոս բազմած), դիմացն ալ իշխանաձուկ մր, գրասեղանը խածած և գլխիվար։ Թղ. 107, (Մարկոս՝ բազմած)։ Թղ. 178բ (Ղուկաս՝ բազմեալ) Թղ. 297բ (Յովհաննէս՝ ոտքի վրայ և Պրոխորոն բազ։ մած)։ Ամէնքն ալ քառագունեան, մթին և անգեղեայ
10 հատ (տես Թղ 2բ, 3ա, 3բ, 4ա, 4բ, 5ա, 5բ, 6ա, 6բ, 7ա,). քա։ ռագունեան, խոշոր և անգեղեայք։
4 (Թղ. 10ա, 108ա, 179ա, 298ա). քառագունեան։
աւետարաններուն սկիզբը կը պակսին, իսկ վերջը սևագիր խոշոր. իսկ նախադրութեանց և գլխոցը՝ վարդակարմիր են։
Թղ. 1ա-2ա, 106բ2-107ա, 178ա, 297ա2 378ա, 386բ2, 383։
այլևայլք, գլխաւորապէս, 1. Յովհաննու աւետարանին վերջը կայ գրչէն, այսպէս։ Արդ՝ Գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ մեղապարտ և անարժան գրիչս սուտանուն Խուպասար, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին, որ ետուր կարողութիւն տկար անձին իմոյ՝ յօ(աւ)արտել զաւետարանս ի լաւ և ընդիր օրինակէ որ կոչի Խլկցի, ի թվաբերութեան։ Հայոց ՌՃԱ. ամն։ Արդ երես անկեալ աղաչեմ զձեզ հայրք և եղբայրք որք հանդիպիք սմա կարդալով կամ աւրինակելով անմեղադիր լերուք՝ զի կարիք մեր այսչափ էր։ Եւ յիշեցէք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զմեղապարտ մեղսասէր և անարժան գրիչս, զծնաւղս իմ, և զուսուցիչն իմ զՇամլուն՝ ի քրիստոս աստուած մեր և տէր,։ 2. Ասոր կը յաջորդէ ոտանաւոր ընդարձակ յիշատակարան մը, մանրագիր, որ կը ճոխանայ չորս աւետարանաց խորհրդանշանաց և։ Տեառն մերոյ տնօրինականաց մասին՝ խորհրդածութիւններով, այսպէս. Ի տանս. հազար հայոց թվական Ճ. և Ա. սկսեալ նոր ամ, աւարտեցաւ բանս տէրունեան, որ յորջորջի աւետարան,... (Զանց կ՝ընենք ամբողջապէս արտագրել հոս, վասն զի այլուր (տես Թ. 145) մէկ մը արտագրած ենք արդէն։ Ապա շարունակելով կը գրէ հետևեալը, առանց անուան յիշատակութեան, նախկին ստացողի համար. Ոմըն կցորդ գոլով անուան, Տարսոնացտոյ համակոչման բաղձանք շարժեալ ներբուսական, Իբր իմաստուն վաճառական. Ստացաւ սա գանձ անզուգական, Զարմ ի Սիոն երանութեան։ Եւ մարգարիտ գեղեցկական, Ոսկոյ յեռեալ գոյն զանազան։ Եւ յիշատակ բարի յինքեան, Ե։ ծնաւղաց առու արեան, Համանգամայն բոլոր ծնընդեան, Ազգատոհմիցըն միաբան,։ (Տարսոնացի յորջորջմամբ հաւանօրէն Պօղոս առաքեալը կը հասկնայ, հետևաբար նաև անոր անուան Հհամակոշման, կցորդ եղողն ալ Պօղոս ըլլալու էր)։ 3. Թղ. 38ա. Դարձեալ գրչութեան բոլորգրով կը յաջորդէ հետևեալն, իբր շարունակութիւն առաջնոյն. առք անեղ արարչագործ, աստուածութեան՝ նախախնամող միաբուն տէրութեան հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ յաւիտեանս ամէն։ Յիշատակ է սուրբ աւետարանս Մարկոսին որ առ աստուած է փոխեր, և իւր կողակցին Այլտին, և իւր որդւոցն Ղացարին, Միքայել ին, Պապիկին, Պաղտասարին, Խուպասարին։ Սիմաւոնին, Մախմուրին և Աննաին, որոց ողորմեսցի քրիստոս աստուած ի միւսանգամ գալուսան։ Եւս առաւել յիշեցէք զՄախմուր քուրս և զիւր ախչիկն զԿուլկազն որ մեզի տիրութիւն կանեստաղայս ատետարանս ի տունն աւարտեցագ. աստուած մէկին հազարապատիկ տացէ ամէն։ Դարձեալ յիշեցէք զխուպասարն որ գրեց զաւետարանս և ետ իւր հաւր հոգոյն յիշատակ ի հալալ հնչիչ և ի վաստակոց, և ետ ի ձեռն (անմիջապէս սևագոյն մելանով) (տէր Տիրատուրին, ի գիւղն որ կոչի Յուլաշ)։ Ով որ ի ծախել կամ գրաւկան տալ՝ զմասն Յուդայի առցէ զպատիճն և զպատուհասն. ՅԺԸ. հայրապետի անէծն ի վերայ լին(ի)։ Եւ դարձեալ ասէ որ քանզի լուաւ զերանական բարբառն որ ասէ ունիցի զաւակ ի սիոնի և ընտանեակ յԵրուսաղէմի. Վասն որոյ բորբոքեցաւ ի սէրն և ի փափաքն սուրբ և աստուածամերձ գրոյս՝ սուրբ աւետարանիս. և եւ յիշատակ վախվ՝ Խուպասարն Սալչուկխանցի իւր հաւր հոգւոյն և իւր ննջեցելոց հոգոյն. մանաւանդ և այլ պաղի եղբարցն։ Քրիստոս աստուած լուսաւորէ զիւր ննջեցելոցն հոգիքն, ևն։ 4. Թղ. 382բ. Կայ նոր նօտրագրով, այսպէս. Իշատակ է սուրբ աւետարանըս Նօրեսին և կողակցուն Գարանին և հօրըն Մաղսուտին, մօրըն Եխարին։ Սաւսին։ Եաղութին։ ամէն,։
. Ձեռագիրս յամին 1898 մտեր է հաւաքմանս մէջ, Հ. Գրիգոր Վ. ճէլալեան գնած է ի Կ. Պոլիս։ Մատեանս է Ասետարան փոքրադիր՝ անթերի, և գաղափարուած է Խլկցի կոչուած լաւ և ընտիր օրինակէն։ Հին գլխահամարները կանոնաւորապէս նշանակուած են, և անոնց տաևն ալ կարմրադեղով ուրիշ գլխահամարներ։ Պու, նի Յովհ. Ե. 4 հատուածը. իսկ մնացեալքն տպագրութեան պէս։ 1. Թղ. 2բ։ Եւսեբի՝ Կարպիանոսի սիրելի եղբաւր ողջոյն, ևն։ - Թղ. 3բ-7ա։ Կանոնք։ - Թղ. 7բ։ Համաձայնութիւն գըլխոյն, ևն։ 2. Թղ. 81ա1։ ախադրութիւն Մատթէոսի Աւետարանին,։ - Թղ։ Ըստ թուոյ (իմա գլուխք) Մատթէոսի Աւետարանին։ Թղ. 10ա։ Մատթէոս։ - Վերջ Թղ. 105ա2։ 3. Թղ. 105բ1։ ախադրութիւն Մարկոսի Աւետարանին,։ - Թղ. 106ա1։ Սկիզբն գլխոյ Աւետարանին որ ըստ Մարկոսի։, Թղ. 108ա։ Մարկոս (առանց խորագրի)։ Սկիզբըն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որպէս և գրեալ է ի մարգարէս. ևն։ - Վերջ Թղ. 175բ1։ 4. Անդ։ Պլախադրութիւն Ղուկասու Աւետարանին.։ - Թղ. 176բ։ Վասն գլխոյ Աւետարանիս որ ըստ Ղուկասու։- Թղ. 179ա։։ Ղուկաս։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն։ - Թղ. 291բ2։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 296ա2։ 5. Անդ։ Նախադրութիւն Յովհաննու աւետարանին,։- Թղ. 296բ2։ Վասն գլխոյ աւետարանիս որ ըստ Յովհաննու։ - Թղ. 298ա։ Յովհաննէս։ - Վերջ Թղ. 377բ2։ Տանել զգիրսն որ թէ գրեալ էին,։