Other notices
— - Bibliographic notice
172
ԱՒԵՏԱՐԱՆ ՁԷ
ՌԼԹ = 1590 - ՌԼԹ = 1590

ID
Number
172
Old record number
1192
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ՁԷ
Start date
ՌԼԹ = 1590
End date
ՌԼԹ = 1590
Date details

ՌԼԹ = 1590։

Copy place
Աղբին գիւղ (ի գւռ. նախճըվանայ)։
Reference
Type
Number of pages
271
Dimension
21,3x16 (15,3x 10, 2)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 15,3x 5,1։
Writing details

բոլորգիր միջակ, ցածադիր և հնաձև։ Տնագլուխներն առ հասարակ, և մեծ գլուխներուն ալ սկզբնաբառերն կարմրագրով են։ - ԶԱՐ ԴԱԳԻՐՔ՝ բազմաթիւ են, եռագունեան, մարդագիր գազանագիր, թռչնագիր ևն. սակայն գոյները շաս աղօտ և հասարակ։

Codicology

24, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

՝ թուղթ հասարակ՝ պինդ և անողորկ։

Number of lines
21։
Binding

փայտեայ կաշեպատ՝ սև և զարդարուն. առաջին կողին արծաթապատ քանդակք ևս կան եղեր՝ կրկնաշար գնդակներով, որոնցմէ կը մնան դեռ 21 հատ։

State of preservation

Թղ. 1-12 ստորին լուսանցաքղանցքն կտրուած 1-2 մատի չափ։ Թղ. 97ա. հեղուկ վրան թափելով գրութիւնն ամբողջ ածուխի պէս թխացեր է, գլխատա, ռերը միայն կը տեսնուին։ Թղ. 143ա-168ա. արտաքին սիւներուն կէսը պտղածի պէս սևացեր են (հաւանօրէն նման պատճառէ մը)։ Ղուկասու Ա. 1-11 համարներն կիսախորանով հանդերձ՝ կտրուած են, և Թղ. 261 ա կէսէն վեր։

Copyist
Առաքել արե։ ղայ։
Owner

՝ նախ Իվատ, ապա Աղպաւ ապաշխարող և Յուսէփ, ապա խանումն, ապա Յա կոբ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
՝ անյայտ, հաւանօրէն գրիչն։
Binder
՝ անյայտ։
Parchment flyleaf

՝ իւրաքանչիւր կողմէն մէկմէկ թուղթ, սակայն առանց որ և է գրութեան, առաջինը կէսէն կտրուած է։

Lettrines

Initials

Marginal illuminations

շաս յաճախ, քառագունեան, կենդանեաց և թռչնոց մառդապատկերներով և այլ մոտիւներով, սակայն անա, րուեստ և թանձր։

Images

4, Թղ. 3բ. (Մատթէոս բազմած)։ Թղ. 80բ. (Մարկոս՝ նոյնպէս)։ Թղ. 130բ (Ղուկաս՝ բազմեալ)։ Թղ. 190բ. (Յովհաննէս ոտքի վրայ և Պրոխորոն բազմեալ). քառագունեան են, խոշորագիծ և տգեղ։

Canon tables 1

չկան։

Canon tables 2

3, (տեւ Թղ. 4ա, 81ա, 206ա). ամէնքն ալ քառագունեան բայց անարուեստ և տգեղ։

Title text

սկիզբը չկան, իսէ վերջը մէն մի աւետարանին փոփոխակի կարմիր և սևադեղ։

Blank pages

Թղ. 1, 2բ, 3ա, 79բ, 80ա1 130ա1։

Colophon

՝ այլևայլ են, գլխաւորապէս 1. Գրչութեանը՝ Յովհաննու աւետարանին վերջ, զոր կը համառօտենք այսպէս՝ ըստ կարևոր մասանց։ Գառք փառաւորեալ և համապատիւ սուրբ տնաւրէնութեանն՝ հաւր հզաւրի։ և որդոյ միածնի, և ազատիչ սուրբ հոգոյն։ այժմ և միշտ և յաւիտեանս անսպառ յաւիտենից ամէն...։ Զի այր ոմն հեզայհոգի և սուրբասէր և աստուածայհաճոյ և սիրող զպատուիրանս քրիստոսի, Եվատ անուն, և զկողայ. կիցն իւր Սհարմէլիքն, որ որդիայփափաք ըղձայիւք ցանկացան գրել զաւետարանս, որ է անմահորդի (այսպէս) առաջի աստուծոյ, և լըւան զպատգամս մարգարէին որ ասէ. Երանի որ ունիցի զաւակ (ի)սիովն և կամ ա(ը)նտանի յԵրուսաղէմ։ Եւ զայս պատգամացս ետ գրել զաւետարանս որ է յաւետիս կենաց և պարծանք հաւատոյ... Վասն այսորիկ ըստացա։ զսա Եվատն, և զԿողակիցն իւր՝ Սհարմէլիքն ի հալեալ քրտամբ վաստակոյ իւրեանց յիշատակ սոցա, և վասն փրկութեան հոգոյ իւրեանց և ծնաւղացն էվատին, հաւրն Պետրոսին և մաւր։ Խաթունին և եղբաւրն Գրիքորին և քվերն Գաշին, և որդոյն Պետրոսին, որ երիտասարդ հասակաւ և գեղեցիկ տեսլեամբ փոխեցաւ առ քրիստոս, և դառն արտասուաւք եթող զծնաւղս իւր. և զդուստրն Իվատին՝ Գուլումն, և զկողակիցն իւր միուս Եվատն որ միաբանեալ կամակից եղան գրել սուրբ աւետարանս յիշատակ իւր և զաւակաց սոցա Նաւասարդին և Ովասափին, և հաւրն Աւանին և մաւրն Նաղուքին, և եղբաւրն Ալեքստնոսին։ Դարձեալ կրկին անգամ աղաչեմ զձեզ ով սուրբ լուսերամք դասք քահանայից, որք հանդիպիք այսմ աստուածաշունչ աւետարանիս՝ կարդալով և կամ տեսանելով՝ թողութիւն շնորհեցէք Եվատին և կողակցին Սհարմէլիքին, և զտեր Պողոս փահանային, և զորդին սորա ֆանոսն. աստուած ընդերկայն աւուրս պահեսցէ և յամենայն յարեան մերձաւոր սոցա. յիշողացդ և յիշեցելոցն մեղքն ոչ յիշէ քրիստու իւր ահեղ և սոսկալի դատաստանին ամէն։ Արդ՝ Գրեցաւ զսայ ձեռամբս ոքնամեղ և սուտանուն Առաքել աբեղայի, ի դուռն ծիրանեոր սուրբ Աստոտածածնիս,ի յերկիրսՆախչըվանա,իգա(ե)աղ։ որ կողի ԱղԹին. ի հայրապետութեան յերկրիս տեր Թումայ՝ ահրեպիսկօպոսին, իշխանութիւն Հո. ռոմեաց Խրտրբփաշին որ է ժամոյս։ Երկու, ոմն քերթեցին, զմորթս մարմնոյն՝ մինչև զըղըն։ կունս ոտից և ձեռաց, որ առաջնոցն էինչ լսեալ, և ոչ էինք տեսեալ և աստուած պահեսցէ զհաւատացեալս քրիստոսի ի ձեռն չար բռնաւորէ։ Գրեցաւ սուրբ աւետարանս ի Թվկա։ ՌԼԹ։ Եւ դարձեալ յիշեսցիք և զծնաւղս իմ զտէր Առաքել քահանայ, և զմայրն իմ Թրվանդեն և զվարպետն իմ զԽազատուր քահանէն, և ամենայն յարեան մերձաւորս իմ. թողութիւն շնորհեցէք անցանաց սողա, և աստուած թողցէ ցանզանս ձեր ամենեցուն ամէն։ Թէ ոք մի իշխեսցէ յիշատակարանս աւետարանիս ջնջել, և կամ կտրել, եթէ իշխեսցէ, մասն Յուդայի առչէ, և խախհանողացն, ինքն ջնջեալ լիցի յատենին քրիստոս(ի), և փառք յաւիտեանս ամէն,։ . Մարկոսի Աւետարանին վերջը (Թղ 129բ1) կայ երկրորդ ստացող երկու հարաղատ ներու կրկնակ յիշատակարանը, գրուած Թու. ՌԿԸ, այսպէս. Արդ՝ և ես Աղպալ ապաշխարողս և իմ եղբայր Յուսէփս միաբանութեամբ առանք սուրբ Ատետարանս. Զ. Ռ. դին. յիշատակ մեզ։ և ծնաւղացն իմոց, հաւրն իմոյ Թաղբիղուլին և մաւրն Գաւլաթին, և եղբաւրն իմ Վերմիշին, ն քվերն Խուրամին։ Դարձեալ յիշեցէք Յովսէփն, և հայրն իւր Պաւղոսին, և մայրն Գուլին, և կողակցին Խոստրովին, և դուստր՝ Հուռումսիմին, և հաւրեղբաւրն՝ Սիրանէսն, և որդին իւր Սիամոն։ և Ծատուրն, և պապին իւր՝ Յուսեփին. և ամենայն արեան մերձաւորաց ամէն։՝ Աղաչեմք զձեզ մանկունք սուրբ եկեղեցո որք հանդիպիք սմայ կարդալով և աւրինակելով, թողութիւն շնորհեցէք սոցա. և աստուած յիշո(ղա)ցդ արքութ (արքայութիւն) պարգևի։ Գնեցինք սուրբ աւետարանս՝ ի ձեռացն Կորատնեցի Իվատին աղչիկանէն, անդաւի, էլ ոչ ում բան չկայ կամ խաւսք. կամ այլ էլ ում առնէ՝ պատիժ Յուդայի առցէ ամէն։ (Հոս մէկ սիւն դատարկ թողլով՝ կը շարունակուի նոյն գրով)։ Արդ՝ առաք սուրբ աւետարանս յիշատակ մեզ և փրկութեան հոգոց մերոց, որ ոչ ունէաք որդի, որ ետ (յետ) մեզ յիշէր մեզ, սայ է յիշատակ ինձ Աղպալ ապաշխարողս և իմ եղբայր Յուսէփին, քանի գեղս շէն կենայ ոչ ով սուրբ աւետարանս տանէս հանի ոչ. ով որ հանի կամ ծախի, ի տանէս դուս տանէ, պատիժ Յուդայի առցէ և խաչհանողաց առցէ։ Ի Թվիս. ՌԿԸ ամի. գնեցաք սայ,։ 3. Թղ. 80ա. Կայ ուրիշ ստացողաց կողմէն, խոշոր բոլորգրով, այսպէս։ Դարձեա։ յիշեցէք Խանումն, Յակոբն, Միրուման, Դաւլաթն Ուստիանէն, Շիխսիճանն, իւրեանց ամէնեցուսին Թվե. Ռ.Ղ.Ե. էր գրեցաւ։ և Քավ, (2) 4. Թղ. 1ա. Կայ հետևեալն, որ արծաթեայ խաչով զարդարողին կողմէն գրուած ըլլալու է, այսպէս։ Յիշատակ է սուրբ խաշս փօրօղին, որ առաւ ետ յիշատակ սուրբ աւետարանիս Թվին. ՌՄԾ. հոգտերնբերի Բ. յիշատակ եասղաց (թերևս իբր յատուկ անուն), հոգին աստուած լուսաւորես(ց)է ամէն,։ Անդ տարբեր բոլորգրով. Դարձեալ յիշեցէք զկծողսն զփձուն Արութիւն,։

Informations

, Ձեռագիրս 1894ին մտեր է հաւաքմանս մէջ, սա ևս Ուխտիս միաբան Գերպ. Ներսէս եպիսկոպոս ձընտոյեան գնած է ի Մուշ և յիշեալ թուականին բերած ի Վենետիկ ի Մայրավանս։ Մատեանս է Աւետարան միջակադիր և անթերի։ Չունի Նախադրութիւներ և Գլխացան։ կեր. այլ իւրաքանչիւր Աւետարանի վերջը կը նշանակուին անոր գրութեան տարին, լեզուն և տեղին, ևն. չունի նոյնպէս Համաբարբառներ։ Աւետարանս հնագոյն օրինակաց հետևելով չպարունակեր Մարկ. ԺԶ. 9-20, Ղուկ ԻԲ. 43-44, Յովհ. Ե. 4, և Ի. 53-Ը. 11հատուածները։ Հին գլխահամարները շատ անգամ ոստիւնով նշանակուած են։ 1. Թղ. 4ա։ Մատթէոս (առանց խորագրի)։ Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ Վերչ Թղ. 79ա1։ 2. Թղ. 81ա։ Մարկոս։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդոյն Աստուծոյ որպէս և գրեալ է յԵսայի մարգարէ, ևն։Վերջ Թղ. 129ա2։ 3. Թղ. 131ա։ Ղուկաս (թերի)։ Տեառն և յամենայն բազմութիւն ժողովրդեանն կային յաղաւթս, ևն (Հմմտ. Թ. 169. 8. 4. Թղ. 127ա)։ - Թղ. 202ա2։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ, ևն։ - Վերջ Թղ. 205ա1։ Գովէին և աւրհնէին զաստուած յաւիտէնից յաւիտեանս,։ 4. Թղ. 200ա։ Յովհաննէս։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 267բ2։

Content