Other notices
— - Bibliographic notice
175
ԱՒԵՏԱՐԱՆ Ղ
ՌՃ = 1651 - ՌՃ = 1651

ID
Number
175
Old record number
1476
Title
ԱՒԵՏԱՐԱՆ Ղ
Start date
ՌՃ = 1651
End date
ՌՃ = 1651
Date details

ՌԾ 1651 (տես յիշտկ.)։

Copy place
Reference
Type
Number of pages
325
Dimension
13,5x10,2 (9x 6,1)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 9x3։
Writing details

բոլորգիր մանր։ Տնագլուխք փոփոխակի մերթ մութ կապուտով գրուած են և մերթ ոսկեգիր. ոչ միայն մեծ գլուխներու առաջին տողն, այլ և ամէն նշանաւոր անուն կամ բառ իսկ յածախ ոսկեգիր են, և այմ գրեթէ ամէն իջում, որ անսովոր է։ Ձորս աւետա։ րանաց սկզբնատողերն ևս ամբողջապէս մեծադիր ծաղկագիրներ են՝ նման Թ. 3ին և Թ. 174ին։ - ԶԱՐ. ԴԱԳԻՐՔ յոյժ բազմաթիւ և տարբեր մեծութեամբք։ մարդագիր, գազանագիր և ընդհանրապէս թռչնանըբերանգ և նազելի։

Codicology

25 1/2, իւրաքանչիւրն 12 թուղթք։

Principal subject
Subject details

մագաղաթ, երկուստեք յղկուած, կակուղ և ազնիւ։

Number of lines
21։
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն, գոցելու մասով ի միասին. կողերու ներսը պատեալ է ծիրանեգոյն ազնիւ կերպասով, իսկ դուրսի արծաթեայ քանդակագործ պա։ տեանքն հանուած են ինչպէս ցոյց կուտան ծակերն։

State of preservation

՝ շատ լաւ պահուած. միայն 17-38 թուղթերն կարէն խախտուած և սակաւ մի դուրս ցցուած են։

Copyist
՝ Աւէտ (Աւետիք) աշխարհիկ։
Owner

նախ Սարգիս աբեղայ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ։
Binder
՝ անյայտ։ - ՏԵՂ։ գրութեանը Տաթևի վանքը, իսկ ծաղկման Շօշ քաղաք կամ Սպահան (տես վարը)։
Parchment flyleaf

չկան, այլ մատենին դատարկ թողուած թուղթերն են։

Lettrines

Initials

Marginal illuminations

բազմաթիւ են, բազմագու նեան և գեղեցիկ։

Images

40, որոնցմէ 5 մեծ և ամբողջ երե սը կը գրաւեն, 8 միջակ մեծութեամբ ի տողամիջի իսկ մնացածներն առ հասարակ փոքր մանրանկարներ։ են, մերթ գրութեան մարմնոյն մէջը, և մերթ սեան ստորոտը, ևն, պէսպէս դրիւք և ձևերով։ Մեծերէն աւելի գեղեցիկ և խորհրդաւոր են այս մանրա, նկարքս։ Ահա կարգաւ անոնց տեղին և նիւթերը. Թղ. 17բ (Մատթէոս) բազմած ոսկեզօծ թիկնաթոռի վրայ կրելով վարդագոյն կրկնոց՝ երկնագոյն և լայնաթև պատմուճանին վրայ։ Թղ. 22ա (Գախուստն Յիսուսի յԵգիպտոս)։ Թղ. 24բ1 (Մկրտութիւն)։ Թղ. 60ա (Այլա, կերպութիւն Քրիստոսի՝ յոյժ խորհրդաւոր)։ Թղ. 70բ2 (Մուտն Յիսուսի յԵրուսաղէմ)։ Թղ. 89բ1 (Տագնաս Յիսուսի)։ Թղ. 94բ2 (Չաղկումն Յիսուսի)։ Թղ. 97լ (Հրեշտակն ի վիմին, և իւղաբեր կանայք)։ Թղ. 98բ (Երևումն Յիսուսի առ Մարիամանս)։ Թղ. 101բ (Մարկոս) բազմած է ոսկեզօծ թիկնաթոռի վրայ. հագած է սպիտակալիք կապոյտ կրկնոց՝ արիւնագոյն պատ մունանին վրայ։ Թղ. 119ա2 (գլուխն Յով. Մկրտչի սկտեղբ)։ Թղ. 145բ (Յիսուս ի Գեթսեմանի) գայ առ աշակերասն, կանգուն և բազկատարած, իսկ աշակերտքն ի քուն։ Թղ. 146բ1 (Համբոյր մատնութեան և ըմբռնումն Յիսուսի)։ Թղ. 150ա2 (Խաչելութիւն) Թղ. 157բ (Ղուկաս) բազմած է նարնջագոյն թիկնաթոռն վրայ Մարկոսի պէս հագած։ գրելու շարժմակ մէջ է և վսեմ։ Թղ. 159ա2 (Երևումն հրեշտակին առ Զաքարիա)։ Թղ. 160բ2 (Աւետումն)։ Թղ. 165բ (Տեաքն ընդառաջ՝ հիանալի)։ Թղ. 190բ2 (Յիսուս կերակրէ 5 հացիւ զհինգ հազարսն)։ Թղ. 216ա (վերը՝ Աբրա, համ՝ ունելով զՂազար իր գոգին մէջ, և վարը մեծատունն ի հուր)։ Թղ. 221բ1 (ի ծնէ կոյրն և Յիսուս)։ Թղ. 222ա2 (Յիսուս և Զաքէոս ի ժանտաթզենին)։ Թղ 232ա (Ընթրիք Յիսուսի)։ Թղ. 243բ (Համբարձումն) Թղ. 244ա (Առաքեալքն աղօթեն ի տաճարին. է խոր, հըրդաւոր)։ Թղ. 245բ (Յովհաննէս) բազմեալ առան։ ձինն, նարնջագոյն նստարանի վրայ՝ քարայրին մէջ։ կապոյտ պատմուճանով և վարդակարմիր կրկնոցով, յոյժ արտայայտիչ ու վսեմ։ Թղ. 283ա (Յար. Ղա, զարու) գեղեցիկ տեսարանով քերցն Մարիամու ։ Մարթայի, ևն։ Թղ. 289ա (Ոտնլուայ)։ Թղ. 293ա (ԳաԼուստ Հոգւոյն սրբոյ, խորհրդաւոր տեսարանոմ), Թո 307ա2 (Յիսուս խաչընդուս դէպ ի Գողգոթա)։ Թղ 307բ. (Խաչելութիւն Յիսուսի)։ Թղ. 312ա1 (Յիսուս ե, րևի աշակերտաց դրօքն փակելովք)։ Թղ. 313ա (Թով մաս կը մխէ մատը Յիսուսի կողը, յոյժ գեղեցիկ) Թղ. 314բ (Չկնորսութիւն ի լճակին Տիբերեայ՝ հիա սքանչ տեսարանօք)։ Թղ. 316ա (Յիսուսի խօսակցութիւնը Պետրոսի և Յովհաննու հետ)։ Բոլորն ալ բազ. մագունեան և ոսկեզարդ են նկարներս, և արուես, տիւ կատարեալ. բաց ի չորս աւետարանիչերէն, միւսները գրեթէ ամէնքն ալ բնագրին մէջ են, որ եզա կան է։

Canon tables 1

10 (տես Թղ. 4բ, 5ա, 6բ, 7ա, 8բ, 9ա, 10բ, 11ա, 12բ, 13ա). բազմագունեան են և ոսկեհուռն, դորիական, ևն, նրբաճաշակ սիւներով, որոնց։ մէ վերջին զոյգի ախաւեղագէսները խաչաձև ծաղիկներ են. ծիածանօք, ծառերով, թռչուններով և ամենայն զարդուք յոյժ գեղեցիկ։ Մէն մի զոյգ իրարու նման երանգօք և մօտիւներով զարդարեալ են, և միւսներէն տարբեր կերպով յարդարուած։ Առաջին զոյգին քառակուսի ճակատին մէջ տեղը, արիւ։ նագոյն կիսաբոլորակներու մէջ՝ նկարուած են - մութ կապոյտ յատակի վրայ - Եւսեբիոս և Կարպիանոս գալարուն մագաղաթը իրարու կարկառած շարժման մէջ։ Երկրորդ զոյգին Ծակատներուն վրայ կարմիր մեծ եռանկիւններ ձգուած են՝ մեծ թակաղակէն մինչ։ տանիքը, որոնց մէջը և երկու կողմերը գունագե։ զարդեր դրուագեալ են՝ ոսկեայ յատակի վրայ, և մեծ թակաղակին երկու ծայերը երկու նազելի ու արփենի սիրամարգներ կանգնած են։ Երրորդ զոյ։ գին ճակատները կրկին քառակուսիներու բաժնուագ են՝ կանաչ, կապոյտ և կարմիր դրուագներով՝ ոս, կեայ յատակի վրայ։ Չորրորդի ճակատին մէջ վարդակարմիր և սպիտակալիք ծիածան մը ձգուած է կանաչ, կարմիր և կապոյտ դրուագներով, ոսկեա կիսագունտի մը վերև. իսկ տանիքին վրայ կանգնած են զոյգ կաքաւներ։ Հինգերորդ զոյգի ճակատիս մէջտեղ ձգուած են մի մի մութ կապոյտ ծիածաննել (որ երթալով երկնագոյնի կը փոխուին) ոսկեգոյւ և կարմրերփեան եզերագիծերով, նոյնպէս գունագեղ դրուագեալ ոսկեգոյն կիսագունտին վրայ։

Canon tables 2

4 (տես Թղ. 18ա, 102ա, 158ա, 246ա). բազ մագունեան են և ոսկեզարդ։ Քառակուսի բարձրա։ դիր ճակատներ են՝ գոթացի բնակամարներով, ո րոնցմէ առաջնոյն կամարն է գոթական հնգան, կիւնածև. երկրորդին ութանկիւնածևեր են, երբեմն կանաչ, բաց դեղին և բոցագոյն երանգօք եզերուած երբեմն լոկ արիւնագոյն կարմիրով, երբեմն կիսու ի վեր բոցագոյն կարմիր և դեղին, և կիսով ի վայլ կանաչով և կապուտով եգերուած, և երբեմն ալ (ինչպէս չորրորդին) մութ կանաչով, դեղինով և բոցա գոյն կարմիրով։ Այս գոթաձև բացուած դռնակա, մարներուն միջավայրքն իսկ՝ ուրիշ կիսախորանաց նման դատարկ թողուած չեն, այլ նուրբ ճաշակու և ձևերով՝ տերևաբոյսեր և ծաղիկներու փնջեր զե տեղուած, որ այս կիսախորանացս շուքը կը յաւե, լուն։

Title text

չկան Աւետարա։ նաց վրայ, իսկ Նախադրութիւններուն և Գլխոցը՝ կար։ վիր։

Blank pages

Թղ. 1ա-4ա, 5բ -6ա 7բ, 8ա, 9բ, 10ա, 11բ-12ա, 13բ, 16ա-17ա, 156բ 157ա, 317ա, 322բ -325բ։

Colophon

այլևայլք, գլխաւորապէս 1. Ի վերջ Յովհաննու աւետարանին կայ գրչէն, այսպէս. առք եռանձնեա տէրութեանն, և եզական աստուածութեանն հօր և որդւոյ և հոգւոյն սրբոյ, այժմ և անգրաւ յաւիտենիւ յաւիտեանս. ամէն։ Շնորհիւ տեառն սկսա և խնամօք նորին կատարեցի զլուսաւոր և զմաքրափայլ սո աւետարանս՝ ի գաւառ։ Որստնոյ, ի սուրբ և հռղակաւոր պատրիարգանիստ ի նահանգի՝ սուրբ ուխտի՝ աթոռոյս Ստախէի սուրբ առաքելոյս, և այլ բաղմահաւաք սրբոց նշխսարացս որ աստ կան ժողովեալ Թ. Ռ. և Ը. Ճ. ի պահպանութիւն տանս Սիսակայ, և հայրապետութեան տեառն Հայոց սուրբ Իջմիածնայ՝ տէր ֆիլիպպոս կաթողիկոսի։ Եւ մերոյ սուրբ Ուխտի սպասաւորի՝ Արհեպիսկոպոսապետի և քաջ դիտապետի՝ տէր Մեսրոբի, ի թվականութեան հայկազեանս սեռի. Հաղար (և) հարիւրի։ Չի ցանկացող եղեալ այսմ բազմագով գաղափարի, որ գեղեցկայարմար դրուատով ունէր յինքեան զամենայն արուեստ գրչութեան, քանզի զարդարեալ էր սա ի մեծ վարժապետէն և ի քաջ քարտուղարէն, մեծ բաբունապետէն և քաջ հռետորեն՝ Գրիգորի (Տաթևացւոյ) մեծի, որ ձեռամբ բաղկի իւրոյ գրեալ ուներ զօրինակ զսուրբ աւետարանիս կետօք և ստորակետօք, վանկօք և շեշտօք և պարոյկաւ. նա և դարձագրօք. և քմակից գիրքն (7) ի տեդի իւր կարգեալ իմաստասիրապէս. և համաբայքն և ճապաղ ցանկն՝ ուղղադրեալ և ներքնադրոշմեալ կարմրագրով. և ես մեղուցեալ անձն գրեցի սուրբ օրինակին աւետարանս՝ տետը ընդ տետրի։ թուղթ ընդ թղթի, տող ընդ տողի, էջ ընդ էջի, և այլ ամենայն որպիսութեան արհեստն՝ որպէս նոյնն։ Արդ՝ աւարտեցաւ սուրբ Աւետարանս՝ ի տօնի՝ մեծի հրեշտակապետացն, ի նոյեմբերի ամնոյ ութն. Չեռամբ մեղապարտ և անարժան Աւետ աշխարհականէ. ի խնդրոյ բարեմիտ և երջանիկ հեզահոգի ձեռնասնունդ որդի բանից՝ տէր Սարգիս կրօնաւորի, և զծնողսն իւր Դաւիթ քահանայն։ և մայրն իւր Սալվարն, և եղբայրն իւր Գրիգոր քահանայն և կողակիցն Պէկիխանն. և որդւոյն իւրոյ Մեսրոպին, և դստերացն Չինիխանին, Խանիժաշին. և միւս եղբօրն իմոյ Թումին և կողակցին իւրոյ Աղասօլթանին, և որդւոցն Մինաս քահանային, Վլասին և Գիլիպպոսին և հանգուցելոյն առ քրիստոս Նիկողայոսին։ Եւ հօրեղբարքն՝ Սարք, սին, և կողակցին Սալվինաղին, և միւս եղբօրն Թարջիմանին, և կողակցին Խաթունպէկին, և որդւոցն Վելտսմին և Լէլին. ուստերացն և դստերացն և ամենայն արեան մերձաւորացն. աԴարձեալ յիշեցէք ի սուրբ յաղօթս ձեր զհանգուցեալ եղբարքն՝ զԻսրայէլն, Զօհրապն և զքոյրն Խանիփաշէն,։ Ապա կը շարունակուի (Թղ. 319բ1) նոյն գրով, ստացողի կողմէն, այսպէս. Արդ՝ ես յետինս ի մեղաց, և զժիրս ի չարեաց, զծոյլս ի բարեաց՝ Սարգիս անարժան կրօնաւորս, ի ծերութեան ժամանակի, ի վաթսնամեայ կենաց իմոց, լոյժ փափագանօք և ըղձմամբ սրտիւ ցանկացայ սուրբ աւետարանիս, և ետու գրել զսա՝ անջինջ յիշատակ՝ անկողոպտելի գանձ հոգւոյ իմոյ, և ծնողաց իմոց։ Աղաչեմ զձեզ։ ով սուրբ ընթերցողք սուրբ աւետարանիս, յոր ժամ ի ձեռն առեալ ուսմանց կամ գիտմանց։ կամ գծագրութեան. յիշեսջիք լիաբերան ուղիզ սրտիւ՝ զՍարգիս կրօնաւորս, որ կամ և մնամ ի սրբոցդ յիշման. իբրև զկաթիլ մի ի դօղեէ, ակն ունելով յուսով սպասեմ սուրբ ընթերցողացդ աղօթից, յիշել զՍարգիս կրօնաւորս, և զծնողսն իմ աղաչեմ յիշել։ ամէն։ Ի թագաւորութեան պարսից Շահապաղ՝ վերաձայնեալ։ Վայ ինձ գրչիս։ Դարձեալ յիչեցէք եղբայրորդիքն իմ զՄեսրոբն և կողակիցն իւր Հումային, և որդւոցն Սրապիոնին, Զաքարիային, և Մարգարեին. և դստերն Սանդըխտին։ Յիշեցէք և զմիւս եղբաւրորդիքն իմ զՄինաս քահանայն և զկողակիցն Ուստիանէն և որդին Նիկօղայոսն և զդուստրն Աղասսալթանն՝։ Եւ զՎիլասն և կողակիցն Սաւարին. և որդոյն Եփրեմին զփոխեցեալն առ քրիստոս։ և դստերն Կատարինէն։ Եւ զտիլիպպոսն և կողակիցն իւր Երինէն։ (Հոս 2 տող պարապ թողուած է)։ Դարձեալ յիշեցէք համշիրակ քահանայքն մեր տէր Կարապետն, տէր Ներսէսն, տէր Մարտիրոսն, տէր Սիմէսնն, տէր Մաթէոսն, տէր Աթանէսն։ Տէր Արբահամն. և հոգևոր քոյրն մեր զյապաշխարող Հոասնին, և ծնօղքն և ամենայն արեան մերձաւորօքն իւրեանց։ ԱԴարձեալ յիշեցէք զսիրելի բարեկամն մեր զՂօնջէն և զկողակիցն իւր Սալահին և որդոցն Ղաճարին, Լալինքսպարին և Դաւութին և արեան մերձաւորացն. ամէն,։ 2. Թղ. 321ա1. Կը յաջորդէ - տարբեր։ բոլորգրով - նոյն Սարգիս կրօնաւորին և ստացողի մի այլ յիշատակարանն, այսպէս. Ո. դասք լուսերամից, և կաճառք ամենափայլք մանկունք նորոյ սիոնի, և փեսաւէրք հարսին եկեղեցւոյ՝ հարք և եղբարք։ Վայելոզք աստուածախաւս մատենիս լսողք և ընթերցողք։ յերես անկեալ աղաչեմ զձեզ, վասն սիրոյն քրիստոսի, յիշատակել առաջի անմահ զենմանն գառին զմեղապարտ և զանարժան մեղօք զառածեալ և բիւր տաղանդ պարտաւոր սուտ անուամբ քահանայ ձևացեալ և գործ քահանայութեան ոչ կատարեալ զՍարգիս աթեղայս յիշեցէք ի մաքրափայլ սուրբ յաղօթս ձեր, որ բազում աշխատութեամբ ծրագրել և ծաղկել տուի (հոս բառ մը քերուած է) սուրբ աւետարանս Շօշ քադաք՝ որ կոչի Ըսպահան. թողի յիշատակ և գրաւական ինձ հանդերձ ծնաւղաւք իմովք։ և ինձ մեղապարտ աշխատողիս հայցել թողութիւն։ զոր ձեզ և մեզ հասարակ պարգևեսցէ որ առատն է յամենայնի. ամէն։ Յիշեցէք և զծրագրող յիշատակարանիս՝ զՄինաս մեղօք լցեալս սուտանուն գահանայս՝ հանդերձ ծնաւղօք իմօվք. և դուք յիշեալ լիջիք ի քրիստոսէ ամէն,։ Աւէտ գրչի յիշատակարանն ի Տաթև գրուած կ՝աւանդէ Աւետարանս, իսկ ստացողին ընդհակառակն ի Սպահան ծրագրել և ծաղկել, տուած կաւանդէ զայն։ Արդ՝ դիտելով որ Աւետարանիս թէ խորաններն և կիսախորանքն և թէ նկարքն առ հասարակ և զարդագիրք և լուսանցազարդք միև նոյն քաջ արուես տաւռրի վրձինէն ելած են, ուրիշ կերպ կարելի չէ միաբանել երկու յիշատակարանաց հաևասութիւնը, բայց եթէ ըսել, որ Աւէտ գրիչն ուզելով Գրիգոր Տաթևացւոյ ինքնագիր օրինակը ճշդութեամբ և նոյնութեամբ գաղափարել բնագրի գրչութեան միայն հոգ տարած է. իսկ վերոյիշեալ նկարներուն, ևն առ հասարակ-ըստ որում կը գտնուէին իր առջև ունեցած գաղափարին մէջ - համաչափ դատարկ տեղեր թողուցած ըլլայ ընդօրինակութեան մէջ, ուր ապա Սպահանցի քաջ ծաղկողն և նկարիշն իր գործը սքանչելապէս կատարած ըլլայ։ Այս երևոյթս շատ սովորական է գրչագրաց մէջ, ի հարկէ նոյն նպատակաւ. և կամ Տաթև ի օրինակն հոն տարուած։ Իսկ թէ ով էին ծաղկցըն և նկարիչն, հաւանօրէն Աղափիրի և Հայրապետն, և կամ վերջնոյս աշակերտներէն մին, զորս յիշատակեցինք Գ. Աստուածաշունչի նկարագրութեան մէջ։ 3. Թղ. 322ա. Կայ տարբեր բոլորգրով հետև եալն. Դարձեալ յիշեցէք զսանամայրն Պանաւշէն, որ է կողակից տէր Սիմոնին. և զմայրն իւր Նազլուն, և որդին Յովանէսն, և դուստրն Զանին. քրիստոս աստուած որ առաան է, ամենեցուն հատուսցէ վարձս նորա հարիւրապատիկ, և բիւրապատիկ՝ աստ և ի հանդերձելումն ամէն։ և եղբայրն իւր Ներսէսն, և զմիւս դուստրն Պեսատն, և զկողակից Պետըոսին, և որդին իւր զԱքին և ամենայն ննջեցելովքն. ամէն,։ 4. Անդ. Անմիջապէս կայ, խոշոր բոլոր գրով, վերջին ստացողէ մը, այսպէս. Դարձեա միշեցէք Միրզաճանի որդի Քասին և կողակիցն Մարգարիտն և որդիքն իւր՝ Մանուչարն, և զԹեղանն որ է հանեալք (այսպէս) առ քրիստոս, և եղբայրն Ներսէսին և որդին Ոհանն. սոցա վարձն աստուած հասուցանէ աստ և ի հանդերձելումն ամէն,։

Informations

՝ Ձեռագիրս 1897ին մտեր է հաւաքմանս մէջ. Հ. Գրի գորն մեր ճէլալեան՝ ի Կ. Պոլիս գնած է զայն և յղած ի մայրավանս։ է համագիր ինքնագիր Աւետարանին ԳՐ. Տաթևացւոյ, վասն զի անկէ գաղափարուած Տ ըստ յիշատակագրին։ Մատեանս է Ատետորան փոքրագիր, նկարազարդ՝ ամբողջապէս, անթերի և մեծարգի իր տեսակին մէջ։ Հին գլխահամարները կանոնաւոր կերպով նշանակուած են լուսանցից վրայ և անոնց տակը կարմրադեղով ուրիշ գլխահամարներ. ասոնցմէ դուրս կապոյտ կիսաբոլորակներու մէջ ալ կան տարբեր գլխահամարներ, հաւանօրէն ըստ լատին թարգմանութեան։ Չի պարունակեր Յովհ. Ե. 4 համարը, իսկ իրք շնացեալ կնոջն փոխանակ է. 53-Ը. 11 ին վերջը դրուած է առանձինն, ցուցնելով անոլ բուն տեղին ՉԶ. գլխահամարը։ Նախադրութիւնք և այլն՝ տպագրութեան պէս են։ 1. Թղ. 4բ։ Եւսեբի Կարպիանոսի սիբելի եղբօր ողջոյն, ևն։ - Թղ. 6բ-13ա։ Կանոնք։ 2. Թղ. 14ա։ Ըստ Մաթէոսի Աւետարանին գլուխք։, - Թղ. 15ա։ Համաձայնութիւնք չորից Աւետարանաց։ - Թղ. 15բ։ ՆՆախադրութիւն ըստ Մաթէոսի Աւետարանին, ևն։ - Թղ. 18ա։ Մատթէոս։ - Վերջ Թղ. 99բ1։ 3. Անդ։ Ըստ Մարկոսի Աւետարանին Գլուխք։. -- Թղ. 100բ։ Նախադրութիւն Մարկոսի Աւետարանին, ևն։ - Թղ. 102ա։ Մարկոս։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդւոյ աստուծոյ որպէս և գրեալ է ի մարդարէս, ևն։ - Վերջ Թղ. 153բ2, 4. Թղ. 154ա։ Սկիզբն գլխոց որ ըստ Ղուկայ Աւետարանին։, - Թղ. 156ա։ Նա։ խադրութիւն Ղուկայ Աւետարանին, ևն։ Թղ. 158ա։ Ղուկաս։ Քանզի բազումք յաւ. ժարեցին, ևն։ - Թղ. 240բ2։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ, ևն։ - Վերջ Թղ. 244ա2։ Անդ։ Անմիջապէս այս ոտանաւոի սովորա կան յարասութեանս. Այս Ղուկաս եզն ասացին Որպէս նա իսկ հերկէ գետին) ևն, կը յարի հե։ տևեալը. Իսկ Ղուկաս աւետարանիչն աշակերտեալ Պօղոսի առաքելոյ ի Հռովմ քաղաքի՝ յես քսան ամէ վերանալոյ փրկչին գրեաց զիւր աւետարանն՝ Հռոմայէցւոց բարբառովն և բովանդակեաց թիւս ՅԽԲ. և աւետարանս գլխաւորս ՀԱ. ի փառս աստուծոյ2։ 5. Թղ. 154բ, ՊԳլուխք աւետարանին ողր ըստ Յովհաննու։ - Թղ. 245ա։ ՂՆախադրութիւն Յովհաննու Աւետարանին, ևն։ - Թղ. 246ա։ Յովհաննէս։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ 316բ1։ Որ թէ գրեալ էին,։ Թղ. 316բ2։ Իրք կնոջն շնացելոյ։ Գնացին իւրաքանչիւր ոք ի տեղի իւր. ևն։ - Վերջ Թղ. 317ա2։ Երթ, յացյսմ հետէ մի մեղանչեր,։ Ասդ։ Կայ հետևեալ տեղեկագիրն. Թէ կա միս գրել զսա ի կարգն՝ ՅԶԶ. համարն է. զկնի այնմ բանի, թէ Քննեա և տես զի մարգարէ ի Գա լիլեէ ոչ յառնէ. Պապեասա ումեմն աշակերտի Յովհաննու է գրած որ յետոյ հերջուած խաւսեցաւ։ Եւսեբի է յասել զայս. յետոյ են գրէլծ։

Content