Other notices
— - Bibliographic notice
470
ՇԱՐԱԿԱՆ ԺԴ
ԶԼԲ = 1483 - ԶԼԲ = 1483

ID
Number
470
Old record number
327
Title
ՇԱՐԱԿԱՆ ԺԴ
Start date
ԶԼԲ = 1483
End date
ԶԼԲ = 1483
Date details

ԶԼԲ( = 1483)։

Copy place
Աւագ վանք։
Reference
Type
Number of pages
367
Dimension
9x12,5 (8x13)
Layout
միասիւն (6x9,5)։
Writing details

բոլորգիր, ընտիր խազագրութեամբ. տարբեր գրիչի գործ կը թուի՝ Թղ. 249ա-բ, ուշ դարու գրութիւն է լբ թերթինը։

Codicology

32, զանազան տեղեր թուղթ ինկած ըլլալով՝ ա, իգ, իթ, լա՝ ունին 10 Թղ., բ, ժբ, իե, իը, լ՝ 11 Թղ., իսկ լբ՝ 6 Թղ.։

Principal subject
Subject details

թուղթ։

Number of lines
22։
Binding

փայտեայ կաշեպատ, դրոշմազարդուած. գոցելու զոյգ ականջները ինկած են, մնացած են զոյգ գամերը. կռնակի կողմէն կաշին նաթած է, երկրորդ կողքը ինալու վտանգի մէջ է. ներսի կողմէն պատուած է գունաւոր հասարակ լաթով մը։

State of preservation

ընդհանուրին մէջ լաւ, սակայն ձեռագրին կեդրոնական մասը, Թղ. 152-166 կազմէն դուրս ցցուած են։ Մէկ կամ աւելի թուղթեր ինկած են ընդ մէջ Թղ. 10-11, 18-19, 133-134, 267-268, 292-293, 327-328, 337-338։ Թղ. 152ա չափազանց աղտոտած է, թէեւ գրութեան վնաս մը չէ եղած։ Ձեռագիրը չափազանց գործածուած ըլլալով՝ լուսանցքները աղտոտած են եւ շատ տեղեր մաշած։

Copyist
Առաքել աբեղայ։
Owner

անյայտ, հաւանաբար գրիչը։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

առջեւն ու ետեւր մէկ մէկ հատ, առանց գրութեան։

Lettrines

հազուագիւտ, միագոյն եւ պարզ զարդերով։

Initials

կարմիր են։

Marginal illuminations

բաւական ստէպ, երկու գոյնով, պարզ ու ճաշակաւոր։

Images

Թղ. 1բ, Աստուածամօր աւետումբ. նկարը չափազանց փնացած է։ Կան նաեւ լուսանցազարդի ձեւով նկարներ, Թղ. 49բ (Յովնան մարգարէն որ կ'ելլէ ձուկի բերանէն), Թղ. 137ա (Յովհաննէս Մկրտիչի գլուխը)։

Canon tables 1

Թղ. 2ա, 132ա, երկրորդը առաջինէն աւելի գեղեցիկ։

Canon tables 2

Թղ. 51բ, 105ա, 179բ, 229ա, 285ա, 306բ, 331ա. բաւական յաջող գրիչի գործեր են։

Title text

միշտ կարմիր, շատ տեղեր խոնաւութենէ փնացած եւ անընթեռնլի դարձած են։

Blank pages

Թղ. 1ա, 262բ-364բ, սակայն Թղ. 1ա, 364բ գրիչի փորձեր կատարուած են։

Colophon

Թղ. 359ա. «Փառք համագոյ եւ միասնական սուրբ Երրորդութեանն, Հաւր եւ Որդ(ւ)ոյ եւ Հոգւոյն սրբոյ, այժմ եւ միշտ եւ յաւ.։ Արդ գրեցաւ շարակնոցս ի լաւ եւ յընդիր աւրինակէ թվ. ՋԼԲ ( = 1483), ի սուրբ անապատս որ կոչի Աւաք, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնին եւ սուրբ Կարապետին եւ սուրբ Առաքելոցս, առ ոտս Յովանէս րաբունապետին, եւ Ստեփաննոս վարդապետին եւ Աբրահամ վարդապետին, եւ գրոց աշակերտացն. ի յառաջնորդութիւն Յոհաննէս եպիսկոպոսին, եւ սպասաւորաց նորին. ձեռամբ անարհեստ գրչի Առաքել աբեղ(այ)ի, որ զանուն ունիմ եւ զգործն ոչ։ Արդ աղաչեմ զամենեսեան որք հանդիպիք այսմ տառիս աւգտելով կամ տեսանելով, կամ աւրինակելով, յիշեսջիք ի սուրբ աղաւթս ձեր զԱռաքել գրիչս, եւ զուսուցիչն իմ (երկու տող ջնջուած)։ Աղաչեմ զձեզ խոշորութեանս եւ սխալանաց սորա մի՛ մեղադրէք, զի կար մեր այսչափ էր։ Եւ Աստուած յիշողացդ եւ յիշեցելոցս ողորմեսցի ի միւսանգամ գալըստեանն իւրում, եւ նմա փառք յաւիտեանս. ամէն»։

Informations

կը պակսին։ Մատեանս է Շարակնոց, որ կը հետեւի Ա. Շարակնոցին. կը պարունակէ հետեւեալ կանոնները. 1. Թղ. 2ա. (Կանոն Ասսուածածնին, անվերնագիր (հմմտ. Ա. Շրկ. § 1), 2. Թղ. 5բ. «Այլ կանոն ծնընդեան չուրբ Աստուածածնին» (Հմմտ. Ա. Շրկ. 3. Թղ. 8ա. «Կանոն Աւետեաց Աստուածածնին» (հմմտ. Ա. Շրկ. § 4)։ 4. Թղ. 11ա. (Կանոն Աստուածայայտնութեան նրագալուցին)։ Հմմտ. Ա. Շրկ. § 6. թուղթ ինկած ըլլալով՝ կը պակսի Օրհնութիւնը։ 5. Թղ. 12ա. «Կանովն ծնընդեան Տեառըն» (հմմտ. Է. Շրկ. § 2)։ 6. Թղ. 27բ. «Մեծացուսցէք Յարութեան Տեառն մերոյ»։ Հմմտ. Ա. Շրկ. § 15. Թղ. 27բ-31ա. աւելի ունի ԱԿ. «մ. Ով գերահրաշ ծաղիկ»։ 7. Թղ. 32ա. «Կանոն Տեառնընդառաջին» (հմմտ. Ա. Երկ. § 16)։ 8. Թղ. 34բ. «Կանոն Անտոնի անապատականի» (հմմտ. Ա. Շրկ. §§ 17-25)։ 9. Թղ. 51բ. «Երգ Բուն Բարեկենդանին առաջի կիւրակէի աղուհացիցն» (հմմտ. Ա. Շրկ. §§ 27-69)։ 10. Թղ. 90բ. «Անձինք սրբոյն Գրիգորի Լուսաւորչին, ասացեալ Յովանէս Պյուզ չգր,ապետին Սղրնկացոյ» (օմմտ ժ երկ, 11. Թղ. 94բ. «Նորին ի լեառն Սեպուհոյ» (հմմտ. Ա. Շրկ. § 226)։ 12. Թղ. 96ա. «Այս շաբաթ աւրն Գրիգորի Լուսաւորչին» (Հմմտ. Ա. Շրկ. § 70)։ 13. Թղ. 97բ. «Կանովն վեցերորդ Կիրակէին աղուեացիցն» (Հմմտ. և. Երկ. 5§ 14. Թղ. 105ա. «Կանովն յարութեան Ղազարու» (հմմտ. Ա. Շրկ. § 79)։ 15. Թղ. 107ա. «Կանովն Գալըստեան Տեառն յԵրուսաղէմ» (հմմտ. Ը. Շրկ. § 15)։ 16. Թղ. 109ա. «Կանոն երկրորդ Ծաղկազարդին»։ Հմմտ. Բ. Շրկ. §§ 22-23. Ծաղկազարդի կանոնին մէջ կը պակսի «հ. Բարեբանեալ ես Քրիստոս» Հարցը։ 17. Թղ. 132ա. (Կանոն Պասէքին) անվերնագիր (հմմտ. Ա. Շրկ. §§ 89-137)։ 18. Թղ. 179բ. «Կանոն Պենտակոստէին» (հմմտ. Ա. Շրկ. §§ 138-144)։ 19. Թղ. 192ա. «Կանովն Յովան(ն)ու ծնընդեան» (հմմտ. Դ. Շրկ. §§ 20-23)։ 20. Թղ. 212ա. «Կանովն Տապանակին» (հմմտ. Ա. Շրկ. § 153)։ 21. Թղ. 214ա. «Կանովն Վարդավառին, (հմմտ. Ա. Շրկ. §§ 154-156)։ 22. Թղ. 220բ. «Կանովն Շողակաթին» (հմմտ. Ա. Շրկ. §§ 157-160)։ 23. Թղ. 229ա. «Կանովն նաւակատեաց սուրբ Խաչին» (հմմտ. Ա. Շրկ. §§ 161-170)։ 24. Թղ. 264ա. «Կանովն սրբոց Մարգարէիցն»։ Յաջորդ սուրբերու կանոններն ու շարականները՝ հմմտ. Ա. Շրկ. §§ 171-195։ Հայրապետաց «Ով հրաշալի» շարականին վերջին տունը քերուած է, իսկ Ստեփանոս Ուլնեցիի շարականին կը յաջորդեն Նիկողայոսի եւ Կիւրղի շարականները (հմմտ. Բ. Շրկ. §§ 76, 75)։ 25. Թղ. 274բ. «Երգ աւուր միաշաբաթին ... Նորաստեղծեալ» եւն. (հմմտ. Ա. Շրկ. § 196, Թղ. 269բ-275բ)։ 26. Թղ. 280բ. «Երգ արեւագալի» եւն. (հմմտ. Ա. Շրկ. §§ 197-199)։ 27. Թղ. 285ա. «Կանովն համաւրէն ամենայն Մարտիրոսաց» (հմմտ. Ա. Շրկ. §§ 200-207)։ 28. Թղ. 306բ. «Կանովն համաւրէն ամենայն ննջեցելոց»։ Հմմտ. Ա. երկ. §§ 208-215. կը պակսին հետեւեալ շարականները. Գ2. «Յշ. Ձքես աղաչեմըք Տէր», «Արեգակն արդարութեան Քրիստոս»։ Դ2. «Աւրհնաբանող ձայնիւ երգեմք»։ 29. Թղ. 328ա. «Աստուած անեղ»։ Հմմտ. Բ. Շրկ. § 112. թուղթ ինկած ըլլալով կը պակսին Ա-Թ տուները։ 30. Թղ. 331ա. «Աւրհնութեներ Յարութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (հմմտ. Ա. Շրկ. §§ 216-223)։ 31. Թղ. 351բ. «Շարական խնկարկութեան. Յայս յարկ նուիրանաց»։ 32. Թղ. 352ա. «Արեւելք գերարփին» (հմմտ. Ա. Շրկ. § 228)։ 33. Թղ. 356ա. «Շարական նընշեցելոց» (հմմտ. է. Շրկ. § 68), 34. Թղ. 357բ. «Շարական սրբոյն Սարգսի. Ամենասուրբ Երրորդութեան»։ 35. Թղ. 360ա. «Շարական սգեստօորելոյ պատարագի. Խորհուրդ խորին»։ Այս եւ յաջորդ շարականները նոր բոլորգրով են՝ 36. Թղ. 301ա. «Կանովն ՀԲ. Առաքելոցն» (հմմտ. Բ. Շրկ. § 80)։

Content