Other notices
— - Bibliographic notice
171
ԱՒԵՏԱՐԱՆ ՁԶ
ՋՁԲ = 1533 - ՋՁԲ = 1533

ID
Number
171
Old record number
1191
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ՁԶ
Start date
ՋՁԲ = 1533
End date
ՋՁԲ = 1533
Date details

Ջ2Բ 1533։

Copy place
՝ Վան։
Reference
Type
Number of pages
321։ Մեծութիւն 17, 7x12,3 (13x 8,3)
Dimension
Layout
՝ երկսիւն, իւրաքանչիւրն 13,x3,9։
Writing details

՝ բոլորգիր միջակ և մաքուր։ Չորս աւետարանաց 4-6 սկզբնատողերն մերթ կարմիր ոսկեզօծ, մերթ ալ կապոյտ մեծ տառերով գրուած են. կարմիր են առ հասարակ ամէն տնագլուխք և մեծ գլխոց ալ եր կրորդ տողն, իսկ առաջին տողը՝ կապոյտ։ - ԶԱՐ ԴԱԳԻՐՔ շատ յաճախ, մարդագիր, գազանագիր։ թռչնագիր. առ հասարակ բազմագունեան են, բայց չորս սկզբնագրերը միայն ոսկեզօծած։

Codicology

25, իւրաքանչիւրն 12 թուղթք -

Principal subject
Subject details

՝ մագաղաթ գորշագոյն, հաստկեկ, պինդ և ողորկ։

Number of lines
21։
Binding

փայտեայ կաշեպատ սև և զար։ դարուն, գոցելու մասով ի միասին. կողերը ներսէն ոսկեգոյն և կանաչ ազնիւ կերպասով պատեալ են -

State of preservation

լաւ պահուած. միայն Թղ. 100, 319-321. ստորին քղանցքն թեթև կերպով կտրուած են։

Copyist
Չաքարիա քահանայ (տես վարը)։
Owner

նաի տանուտէրն Խօջա Ազատ, ապա այլք։

Commanditaire
Illuminator
՝ Յուսէփի -
Binder
՝ անյայտ։
Parchment flyleaf

երկու կողմէն ալ երկերկո։ թուղթք, մնացորդք իրարմէ տարբեր երկսիւն, մեծադիր երկաթագիր Աւետարաններու։

Lettrines

Initials

Marginal illuminations

շատ յաճախ և բազմագունեան, չորս մեծագոյնները միայն ոսկեզարդ են ։

Images

20 մեծ, տես Թղ. 3բ (Աւետումն)։ Թղ. 4ա (Ծնունդ Յիսուսի)։ Թղ. 5բ (Քառ. Գալուստ կամ Տեառն։ ընդառաջ)։ Թղ. 6ա (Մկրտութիւն)։ Թղ. 7բ (Այլակերպութիւն)։ Թղ. 8ա (Յար։ Ղագարու)։ Թղ. 3բ (Գալ քրիստոսի յԵրուսաղէմ)։ Թղ. 10ա (Ոտնլուայ)։ Թղ. 11լ (Խաչելութիւն)։ Թղ. 12ա (Թաղումն)։ Թղ. 13բ (Աւե։ րումն դժոխոց)։ Թղ. 14ա (Յարութիւն)։ Թղ. 15բ (Համ բարծումն)։ Թղ. 16ա (Հոգեգալուստ)։ Թղ. 17բ (Վերջին գալուստն Քրիստոսի՝ խաչիւ)։ Թղ. 18ա (Հինա, ւուրցն Աստուած, գիւտաւոր)։ Թղ. 26բ (Մատթէոս բազմած)։ Թղ. 111բ (Մարկոս՝ բազմեալ)։ Թղ. 164բ (Ղուկաս՝ բազմած)։ Թղ. 258բ (Յովհաննէս՝ կանգուն և Պրոխորոն՝ բազմեալ)։ Կան 9 հատ ալ փոքր պատ կերներ լուսանցից վրայ. Թղ. 31ա (Յովհ։ Ծղրտիշ) Թղ. 106բ (Մարիամ Մագդաղենացի)։ Թղ. 159բ (Յովս. Արիմաթացի)։ Թղ. 167ա (Գաբրիէլ հրեշտակապետ)։ Թղ. 168ա (Տիրամայրն)։ Թղ. 205բ (Դևն կապկանման) Թղ. 247ա (Յովս. Արեմաթացի՝ ըստ Ղուկասու)։ Թղ. 281ա (ի ծնէ կոյրն)։ Թղ. 311ա (Յովս. Արիմաթացի ըստ Յովհաննու)։ Մեծ նկարքն առ հասարակ բազմագունեան են և ոսկեզօծեալ, փոքրերն անոսկի, Նշանակելի է Տիրամօր և Մարիամանց յունածև տա։ րազն, մանաւանդ ապարօշն։

Canon tables 1

10 հատ (տես Թղ 19բ, 20ա։ 20բ. 21ա, 21բ, 22ա, 22բ, 23ա, 23բ, 24ա) ամէնքն ևս բազմագունեան են, առանց ոսկւոյ, Վայելուչ են առաջին երկուքը՝ Եւսեբեայ և Կարպիանոսի փոքր պատկերներով. իսկ երբորդ և չոր, րորդն նշանաւոր են մեծ եռանկիւնւոյ մէջ նկարուած արջնագոյն և ինքնագիւտ գազաններով. իսկ միւսնե րը գունագոյն կապիկներով, թռչուններով ու արնալից ծառերով։

Canon tables 2

4 (տես Թղ. 27ա, 112ա 165ա, 254ա). ամէնքն ալ բազմագունեան են, ոսկե գարդ և յաջող, շատ աւելի գեղեցիկ քան խորանները նմէնքն ալ կէս գոթացի և բիւզանդական բնակամարներով են։

Title text

աւետարանաց վրայ չկան, իսկ ետքը մերթ կարմիլ մեծ, և մերթ սևագիր։

Blank pages

Թղ. 1ա-3ա 4բ, 5ա, 6բ, 7ա, 8բ, 9ա, 10բ, 11ա, 12բ, 13ա, 14բ, 15ա, 16բ, 17ա, 18բ, 19ա, 24բ, 25, 26ա, 108բ, 109ա-111ա, 161բ2, 162բ, 163-164ա, 251ա-253ա, 320բ2, 321։

Colophon

սակաւ են, գլխաւորապէս 1. Գրչին, ի վերջ Յովհաննու Աւետարանին ընդարձակ, որուն խորհրդածական մասը կը կրճատենք, այսպէս։ Գառք անըսկզբանն և սկզբանն ամենայնի։ Անեղին և գոյացուցչին բնաւից՝ Անվախճան և անսահման էացուցչին՝ Սահմանիչ և կատարումն բոլոր էիցս։ Երից։ միակին՝ եղակի և միում աստուածութեան, որ անշարժ գոլով՝ շարժէ զարարածս ի կեանս և ի փրկութիւն.... Ուստի և տեսեալ զսորայս անճառ և փրկագործութեան խորհուրդ՝ բարի և հաւատարիմ տանուտէր Խոջա Ազագն՝ որ եռափափաք սիրով՝ յօժար կամօք և սերտ հաւատով ցանկացօղ եղեալ այսմ ծաղկաւէտ և վարդափթիթ կենսաբուխ սուրբ աւետարանիս։ Եւ ստացաւ զստ ի յարդար վաստակոց իւրոց Յիշելով զբան մարգարէին որ ասէ. Երանի որ ունիցի զաւակ ի սիոն՝ որ է եկեղեցի սուրբ։ Վասն այնորիկ ետ գրել զտէրունեան աւետարանս առատ սրտիւք, և զարդարեաց մեծածախ ընչ իւք ի պայծառութիւն սուրբ եկեղեցւոյ և ի վայելումն մանկանց սիոնի։ Այլ և յիշատակ բարի հոգւոյ իւրոյ՝ և ծնօղաց իւրոց՝ հօրն Ջահանշին և մօրն Մուդամին. և եղբարցն Ջանղուլուն Զանաղըղին և Ամիրազբղին. և քըւերցն Հերի և Մէհ, բուբանի. և կողակցին Նիգարփաշին, և որդոցն Թաղրի Վերմիշին, Գիրիջանին և Ախիջանին, և դստերացն Նուբարին և Գօղալին. և պապերուն և հաներացն՝ և այլ ամենայն արեան մերձաւորաց կենդանեացն և հանգուցելոց։ Արդ՝ որք ճաշակէք լամենառատ սեղանոյս՝ և վայելէք յաստուածային բուրաստանէս, և հանդիպիք սուրբ աւետարանիս, կարդալով կամ օրինակելով և կամ տեսանելով, յիշեսջիք ի սուրբ և ի մաքրափայլ յաղօթս ձեր՝ առաջի անարիւն զենմանն՝ ի ժամ սոսկալի սուրբ պատարագին, և լի բերանով աստուած ողորմի ասացէք Քերձիցոնց Խոջա Ազատին և ծնողաց նորին (ևն)։ Եւ արդ ես յետինս ի կարգաւորաց՝ և անպիտանս և անարժանս ի մանկունս եկեղեզւոյ, բազմամեղս և անիմաստս ի գիրս գրչու, թեան, և յանցաւորս ամենայն պատուիրանացն աստուծոյ՝ Զագարիա սուտանուն փահանայ, որ անուամբ միայն եմ և ոչ գործով։ Շնորհիւ տեառն սկսայ և ողորմութեամբ նորին կատարեցի զսուրբ աւետարանս. ի մեծ թուականիս Հայսց ի ԶՋԲ. ի մայրաքաղաքս (Վան՝ քերթուած է). ընդ հովաննեաւ սրբազան առաքելոցս Պետրոսի և Պօղոսի։ ի հայրապետութեան տէր Գրիգորիս կաթողիկոսի ամենայն Հայոց։ Եւ ի յառաջնորդութեան սուր ուխտիս (հոս երկու բառ քերուած են) արհեպիս։ կոպոսի. և Յոհանէս և կարապետ վարդապետացս, և Գրիգոր Հերպետի։ Եւ ի տեղապահութիւն Վանայ՝ Շամիրամակերտիս՝ Աղղիվար խանի, որ յայսս ամի եառ զՎան, և նստեալ է և զՈստանայ բերդ շինել կուտայ։ Արդ՝ աղաչեմ զամենեսին զմանկունսդ սուրբ եկեղեցւոյ՝ զի որք հանդիպիք տեսութեան սուրբ աւետարանիս՝ զաւելորդն բառնայք և զպակասութիւն լնուք, և խոշորութեանն և սխալանացս անմեղադիր լինել, զի կար մեր այս էր։ Վասն որոյ երես ի գետին դնելով աղաչեմ զձեզ՝ զի լի սրտի։ և բոյոր հաւատով անարժանիս աստուած ողորմի ասիցէք՝ և մեղաց թողութիւն խնդրիցէք ինձ և ծնօղացս իմոց Յովանիսին և Մուսա լին, և կենակցին իմոյ Խանզադին, և որդոցն իմոց՝ Ստեփանոս և Կարապետ սարկաւագացն, որք աշխատեցան՝ ի քերել մագաղատիս, և վարդապետաց մերոց և խրատ տըւողաց, և աստուած ձեզ և մեզ ողորմեսցի.... Եւ արդ՝ ես մեղուցեալ ծառայս աստուծոյ Աղատ (նոյն գրով) ստացայ զսուրբ աւետարանս ի հալալ վաստակոց իմոց՝ յիշատակ ինձ և ամենայն արեան մերձաւորաց իմոց կենդանեաց և հանգուցելոց (հոս երկու տողք քերուած են) զսա ի դրանէ սուրբ Յարութեանս ոչ ի մերոց և ոչ յօտարաց ոչ (իշխեսցէ, ևն քերուած)։ և եթէ ոք յանդգնի (մէկ տող քերուած) ի քրիս տոսէ ամէն,։ Ապա տարբեր բոլորգրով կը յարի - հաւանօրէն վերջի ստացողէն - այսպէս Դարձեալ յիշեցէք ի քրիստոս զՂըղլարբէկիս և զքենին զԳաշաբէկին, և զդուստրն զԲահրիսսալթանն. և լի բերանով աստուած ողորմի ասացէք և աստուած ձեզ ողորմեսցի. և նմա փառք յաւիտեանս ամէն,։ 2. Թղ. 17բ. Առ ոտս սուրբ Նշանի) նրադրած կաղօթէ բազկատարած՝ իշխանական կարմիր վերարկուով՝ անձ մը և յետին գրուած է մանրիկ բոլորգրով. խօջա Ազատն է՝ ստացողն,։ Իսկ խաչին ներքև կայ նոյն բո-լորգրով. Աստուած ողորմի Յուսէփ ծաղկողի՝ ամէն,։ Հաւանօրէն տարբեր՝ կիսախորանները նկարողէն, որոնք երանգօք և ոսկով յոյժ կը տարբերին միւսներէն և կատարելագոյն են։

Informations

Content