136799՝ ՈԿԶ 121։ (տես վարը)։
բոլորգիր հին, մի, ջակ մեծութեամբ և ընտիր։ Տնագլուխ տառերն մեւ երկաթագիր են՝ մի և նոյն սևադեղով. իսկ մեծ գլուխ ներու սկզբնաբառերն՝ մանուշակագոյն։
32 1/2, իւրաքանչիւրն 12 թուղթք։ Թերթահամարներն ստորին լուսանցքին վրայ նշանակուած են։
՝ թուղթ բամբակեայ, կարագագոյն։
փայտեայ կաշեպատ, անզարդ. կողերը ներսէն պատեալ են կապուտագոյն հասարակ լաթով։
՝ սկիզբէն ինկած է Ա, թորանը, այն է Եւսեբի՝ առ Կարպիանոս թղթի առաջին մասն։ Տեղ տեղ՝ երբեմն ներքին և երբեմն ա։ վերին և ստորին լուսանցքն խոնաւութենէ վնասուաձ և ապա վերջին կազմողի ձեռքով նորոգուած են Թղ. 98ա1 սիւներու մէջտեղէն մինչև ստորին լուսանցաքղանցքը պատռած և ապա ջնարանային նիւթոգ մը մածուցուած է, որով ինչ ինչ բառեր անտեսանելի եղած են։ Կողերն ալ կռնակէն վնասուած և յե։ տոյ շիկագոյն կաշիով նորոգուած են։ Կողերու քան գակագործ պատեաններն հանուած են, և անոնց դրոշմը միայն մնացեր է։
նախ Թո. նոս Գորգացի (միայնակեաց), ապա Պետրոս քահանայ, ապա Յովանէս քահանայ, ապա այլք։ -ՅԻՇԱՏԱ ԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ Թղ. 302ա, 386ա։
ունի իւրաքանչիւր կողմը երկերկու թուղթք, մնացորդք հնագոյն երկաթագիլ աւետարանի մը։
4 հատ միայն, աւետարանաց սկիզբը։ - ԽՈ ՐԱԳԻՐՔ կարմիր են, նոյները մէն մի աւետարանիւ վերջը նորէն կրկնուած են սևագրով։ - ԽՈՐԱՆՔ8 (տես Թղ. 1ա, 1բ, 2ա, 2բ, 3ա, 3բ, 4ա, 4բ,). ամենապարզ, այսինքն ամէնքն ալ երկերկու սիւներէ ։ թակաղակներէ ձևացած (առանց կամարի կամ ճակատի), ոմանք կապոյտ՝ կանաչ, ոմանք բոլորովիւ սև, ոմանք կանաչ և սև, և ոմանք ալ պորփիւրեալ և արևելեան կանաչ մարմարիոններու նմանութեամը յօրինուած են. իսկ վերին թակաղակներուն կաս տանիքին վրայ և սիւներուն ալ շուրջը պէսպէս հա, ւեր և ծաղկաբեր ծառեր նկարուած են։ - ԿԻՍԱԽՈ։ ՐԱՆՔ 4, (Թղ. 5ա, 115ա, 186ա, 302բ), քառագունեան դրուագօք. գլխաւոր գոյներն են մութ կապոյտ՝ շի կագոյն գետնի վրայ, բաց դեղին և մութ կանաչ Առաջինը միայն մեծ է և գեղեցիկ, իսկ միւսներն փոքր և անշուք։
բագմաթիւ են, եռագոյն, միջակ մեծութեամբ և փոքր։
չը կան։
Թղ. 387բ։
երկուք միայն, գլխաւորապէս 1. Յովհաննու աւետարանին վերջը գըրչութեան, այսպէս. առք ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս ամէն (երկաթագրով)։ Շնորհիւ տեառն սկսայ և ողորմու, թեամբ նորին կատարեցի զկենսունակ սուրբ աւետարանս, հրամանաւ Թորոս միայնակեցի, մականուն՝ Գորգացի կոչեցելոյ, որ և ըստ բաղ. մամեայ ծերութեան իւրում անկեալ կայր ի մահիճս և յարգելանոցի խցկան, և զի թէպէս և մարմնով ծերացեալ էր և անցեալ զաւուրբք բազմաւք, սակայն տեսչութեամբ և նախախնամութեամբ մեծին աստուծոյ արիագոյն և քաջա մարտիկ էր ի պատուիրանս սուրբս, և յընթերցմունս աստուածային գրոց. վասն այնորիկ ստացաւ զսա ի սփոփանս ծերութեան իւրոյ և գանձ անկապուտ կողոպուտ և մարգարիտ անգին՝ հոգւոյ իւրոյ վշտագնելոյ ի յունայնութեանց չար կենցաղոյս այսորիկ. իսկ զկնի ելից կենաց իւրոց և յաշխարհէ և փոխեյոյ առ քրիստոս յոյսն ամենեցուն, ետ զսս մանկահասակ եղբաւրորդւոյ իւրոյ Պետրոսի և բեմական քահանայի՝ ստացուած նմին սեպհական և յիշատակ իւր և ծնաւղաց իւրոց, զոր տէր աստուած վայելել տացէ նախասացեալ քահանայիս Պետրոսի և եղբարց իւրոց ընդ երկայն աւուրս։ Բայց կատարեցաւ սա ի թուականութեանս հայկազնեան տոմարի՝ ՈԿԶ. ի հայրապետութեան տեառն Յովհանիսի Հայոց հեղինակի և իմաստուն դիտապեօրի, և ի թագաւորութեան քրիստոսապսակ արդացի։ մերո, Ղևովնի որ է որդի Ստեփանէի՝ եղբայր մեծին Ռութենայ, որ միապետեալ ունի թագաւորական իշխանութեամբ զամենայն նահանգս Կիղիկեցաոց և զմեծն Անտասգ. որոյ յիշատակ նոր(ին) աւրհնութեամբ եղիցի և անուն նորա ազգաց յազգս։ Իսկ կատարեցաւ սա ի հռշակաւոր և յականաւոր վանս Դրազարկ կոշէցեալ, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնի և բնակարան փրկչին մերոյ յիսուսի։ Արդ աղաչեմք զամենեսեան զընթերցողսդ և զլսաւղսդ զի յիշեսջիք բարի յիշմամբ առ ի քրիստոս զայսոսիկ զորս յառաջն ասացաք և զտեր Գրիգոր որ աւգնական եղև ի գինս սորա, և զեղկելի գրիչս և զծնաւղսն իմ. զի և քրիստոս աստուած զձեզ յիշէ յիւր մեծ ողորմութիւնն։ ամէն,։ 2. Անդ (Թղ. 387ա). Անմիջապէս կը յաջորդէ, տգեղ գրչութեամբ, այսպէս։ Եւ աժմըն աղաչեմ զամենե(սե)ան յիշել ի տէր զիս զանարժան սուտանուն քահանայս Յովանես՝ մականուն Ջա...ծոնց և մեղաց թողութիւն (խընդրեցէք),։ Այս Յովանէս քահանայս կամ վերջին ստացող և կամ կազմող եղած ըլլալու է աւեստարանիս։
. Ձեռագիրս յամին 1872 մտեր է հաւաքմանս մէջ,և գնուած է պարոն Ս. Մ. Ալիշանի ձեռքով ի Կ. Պոլիս Մատեանս է Աւետարան միջակադիր, անթերի։ Աւետարանս չունի Նախադրութիւնները, Գլխացանկերն, և Մարկ. ԺԶ. 9-20, Ղուկ, ԻԲ 43 - 44, Յովհ. Ե. 4, և է. 53 - Ը. 1. համարներն, այն է շնացեալ կնոջ պատմութիւնը, այլ վերջը դրուած է և առանց խորագրի։ Աւետարանս ունի Համաբարբառներ, հին գլխահամարներն (որոնց ներքև կարմրագիր ուրիշ գլխահամարներ ալ դրուած են) և Կիրակագիրները։ 1. Թղ. 1ա։ Եւսեբի՝ Կարպիանոսի, ևն (թերի)։ - Թղ. 1բ-4բ։ Կանոնք տասն համաբարբառք։ 2. Թղ. 4ա1։ Աւետարան ըստ Մատթեի։ Գիրք ծնընդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ Վերջ թղ. 114բ2։ 3. Թղ. 115ա1։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի (լուս. որդւոյ աստուծոյ) ևն,։ - Վերջ Թղ. 185բ2։ 4. Թղ. 186ա1։ Աւետարան ըստ Ղուկայց Քանզի բազումք յաւժարեցին, ևն։ - Թղ 298ա2։ Հարիւր եւ վաթսուն ասպարիսաւ, Վերջ Թղ. 302ա1։ 5. Թղ. 302բ1։ Աւետարան ըստ Յովհաննու։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 386ա1։