1331251ՋԺԹ = 1470 (տես վարը) -
բոլորգիր միջակ և մաքուր։ Տնագլուխ տառերն, մեծ գլխոց սկզբնատողերն, այսպէս նաև նշանաւոր տեղիքն ամբողջ՝ մերթ կարմիր և մերթ մանուշակագոյն մելանով գրուած են. իսկ չորս աւետարանաց սկըզբնատողն ծաղկագիր մեծ։
22, իւրաքանչիւրն 12 թուղթք։
գորշագոյն՝ ողորկ։
ստուարաթուղթ՝ թուխ կաշիով պատեալ. առաջին կողին վրայ ալ 5 հատ արծաթեայ խաչեր, մնացած երեք անկեանց մեծ խաչերն և եզերաքանդակներն անհետացած են։
՝ լաւ պահուած, միայն Թղ. 1ա - 3 լուսանցաքղանցքը մաշած են, և մէկ երկու տեղ հերմակ թուղթով նորոգուած։
նախ Մար տիրոս և իր հայրը՝ Գրիգոր, ապա Տէր Գրիգոր և այլք։
՝ կան իւրաքանչիւր կողմը երկերկու թուղթք, ցածադիր երկաթագիր Մաշտոցի մը մնացորդ։
բազմաթիւ են՝ երկագոյն, իսկ չորսը պատկերագիր են, եռագոյն։
շատ յաճախ մեծ և միջակադիր, երկագոյն և եռագոյն։
14, ամէնքն ալ բազմագունեան՝ առանց ոսկւոյ։ Թղ. 2բ. (Աւետումն)։ Թղ. 3ա. (Երկրպագութիւն մոգուց)։ Թղ. 3բ. (Մկրտութիւն)։ Թղ. 4ա. (Յարութիւն Ղազարու)։ Թղ. 5բ. (Ոտնլուա)։ Թղ. 6ա. (Խաչելութիւն)։ Թղ 7բ. (Իւղաբեր կանայքն և լուսապայծառ հրեշտակն առ գերեզմանին)։ Թղ. 8բ. (Հոգեգալուստ)։ Թղ. 9ա։ (Այլակերպութիւն)։ Թղ. 10ա. (Համբարձումն, գիւտաւոր)։ Թղ. 14բ. (Մատթէոս՝ բազմած)։ Թղ. 84բ. (Մար։ կոս՝ բազմեալ)։ Թղ. 129բ. (Ղուկաս բազմեալ)։ Երեքն ալ գմբեթաւոր գահու վրայ բազմած են, բոկոտն և գլխաբաց. թէպէտև դիմացնին ունին բարօր գրակալ, բայց ծունկերնուն վրայ բռնած մատեանը կը գրեն Թղ. 215բ. (Յովհաննէս՝ կանգնած և Պրոխորոն բագ։ մեալ)։ Բաց ի Աւետման և Խաչելութեան պատկեր ներէն՝ միւսներն շատ յաջող են և ինքնագիւտ։
10, քառագունեան, այն է կարմիր, կապոյտ, դեղնագոյն կանաչ և ճերմակ (տես Թղ. 4բ - 5ա, 6բ = 7ա, 8ա, 9բ, 10բ, 11ա, 12բ - 13ա), որոնք սակայն նկարներուն հետ խառն ե խուռն նկարուած են, այսինքն նուղթիս մէն ևող։ մը նկար և միւսրը խորան, որ անմովոր է և ուշագրաւ։
4, եռագոյն (տես Թղ. 15ա, 85ա, 130ա, 216ա։
աւետարանաց սկիզբը չկայ, իսկ վերջը՝ սևագիր։
Թղ. 1, 2ա, 11բ, 12ա, 13բ, 14ա, 83բ2, 84ա, 129ա։
, բաղմաթիւ են։ գլխաւորապէս 1. Յովհաննու աւետարանին վերջը կայ բուն գրչութեամբ, այսպէս. Գառք անսկըզբանն և ըսկիզբն ամենայնի՝ անեղ էին, և գոյացուցչին բնաւից։ անվախճան և անսահման էազուցչին։ սահմանիչ և կատարումն բոլոր է իցս։ երիցս միակին։ եղակի և միում աստուածու թեան, ևն։ (Ապա չորս աւետարանաց վրայ խոր, հըրդական մեկնութենէ մը ետքը՝ կը շարունակէ գրիչն) այսպէս. Ուստի և տեսեալ զտէլ (զտեառն) անճառ փրկագործութեան խորհուրդ՝ աստուածասէր և ընտրեալ քրիստոնէ Մարտիրոս, և ստացաւ զսուրբ աւետարանս յիշատակ իւր և ծնաւղաց իւրոց՝ Գրիգորին և Շնովորին, և իւր կողակցին Թուխթարին։ եւ եղբաւրն Նորպարոնին։ և Կիրակոսին,. և Հռեփսիմին։ և Վարթէթուփին։ Յեւաթմէլիքին՝ որ տղայ փոխեցաւ ի քրիստոս ամէն։ և քրոջն Դշխոյին, և հանգուցելոցն ի քրիստոս, և ամենայն արեան մերձաւորացն և հանգուցելոցն ամէն։ Արդ գրեցաւ սուրբ ատետարանս ի յերկիրս Աշստաց (հոս բառ մը դատարկ) ի սուրբ՝ ուխտս որ կոչի Յանկիւնաց վանք. ի դուռն սուրբ Լուսաւորչին և Վարդի հաւր սուրբ գերեզմանին և սուրբ Պետրոսի, և սուրբ Պաւղոսի, և սուրբ Սիովնի, և սուրբ Սոաքիասանց։ Ի թուին հայոշ ՋԺԹ։ ամիս։ Հոկտե(մ)բեր ամսոյն ի ԺԵ. Ձեռամբ անարժանի և սուտանուն գրչի Զաքարէ աբեղայի։ Արդ աղաչեմ զամենեսեան որք ճաշակէք յաստուածային բուրաստանէս, և յամենալի՝ սեղանոյս. պատահելով տեսութեամբ կամ ընթերցմամբ։ յիշեսջիք յաղաւթս ձեր զըս, տացող սորա զէոշկար Մարտի(րո)սն, և զկողակիցն իւր զԹուխթռրն, և զծնաւղսն իւր և ամենայն արեան մերձաւորսն զվերոյասացեալքս ի սմա և լի և առատ բերանով, և յաւժար սրտիւ աստուած ողորմի ասացէք. և աստուած որ առատն է ի տուրս բարեացն, ամենեցուն առ հասարակ ողորմեսցի ամէն ամէն։ Գրեցաւ ի յառաջնորդութեան տէր Աստուածատուր հայրպետին։ ի ցեպիսկոպոսութեան տեառն Գրիքոքին։ Աղաչեմ զամենեսեան որ կարդայք զսուրբ աւետարանս, յիշեցէք զտէր Գրիգոր եպիսկոպոսն և զտէլ Աստուածատուր հայրպետն, որ կամակից եղան սուրբ աւետարանիս և յորդորեցին զիս գրելն, աստուած զիւրենք յորդորէ ի յիւր արքայութիւնն. և յիշեցէք զտէր Մինաս աբեղայն՝ որ ի կոկելն աւգտեց. յիշեցէք և աստուած ողորմի ասացէք։ ամէն։ Յիշեցէք զՀերիքմամն՝ որ խիսս աշխատեցաւ ի յետ մեզ ի հացին թխելն ի ջըրին բերելն, յիշեցէք և աստուած ողորմի ասացէք ամէն։ 2. Թղ. 275բ1. Կը յաջորդէ անմիջապէս (խոշոր գրչութեամբ) հետեւեալն։ Պառք ամենայսուրբ երրորդութեանն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ յաւիտեանս ամէն։ Յիշատակ է սուրբ աւետարանս Այլայխաթունին, Պաղտասարին, Գասպարին, Միա(ն)սարին, Թորոսին, անցեա, նընջեցելոցն Ծատուրին, Սայմել իքին, Մնացականին, Տաւնականին, Պղտիխաթունին, Խաշատրին, որ ետուն սուրբ աւետարանս յիշատակ ի հալալ ընչից իւրեանց ի ձեռն եղբաւրորդոյն տէր Գրիգո(րին), Նանային Մարգարտին։ Հոռ..., (մեացեալը կը պակսի)։ 3. Թղ. 129ա2. Կայ աւետարանս նորոգողէն (տարբեր բոլորգրով) հետեւեալ յիշատակագրութիւնն. Զվերջին նորոգող սուրբ աւէտարանիս յիշեցէք զտէր Խաշատուրն՝ որ ետ նորոգե, ձեռամ(բ)ս մեղաւոր Մկրտիչ երիցոյ՝ ի թվ։ ՌՉ .Զ։ ով ոք հանդիպիք սմայ յիշեցէք ի յաղաւթս ձեր և յիշեալ լիջիք ի քրիստոսէ աստուծոյ մերոյ ամէն,։ Եւ ասոր կից կայ (նստրագիր)։ Յիշատակ է սուրբ աւետարանս, սուրբ Թաթնուլա և սուրբ Վարդիկ հաւր սուրբ գերեզմանին. ով ոք չունի հրաման որ ծախեն և կամ գնեն, և թէ անդ)գնի նէ մասն Յու(դ)այի և պ(ատիժն՝ Կայենի առցէ,։ 4. Մատթէոսի պատկերի ներքև (Թղ. 14բ կայ, նոտրագրով, այսպէս. Ի վայելումն ոսկեգործ տէր Յարութիւնին, որդին ոսկեգործ տեր 0հանէս, և որդին ոսկեգործ տէր Յակոբ, նորայ որդին ոսկեգործ տեր Յակոբն հանդուցեալ եղև թվին Հայոց Ռ3Ը. յունվարի տասնրվեցին. որդիքն այսոքիկ ոսկեգործ Գըբիգորըս կամ Ոհանէսն բ(ա)րի վայելում,։ 5. Մարկոսի աւետարանին վերջը (Թղ. 128բ2) կայ, խոշոր և աղաւաղ նոտրագրով այսպէս. Եւ ես տէր Յարութիւնի թոռ տեր Յճանէսի որդի Մնացականես հայրս վախճանեցաւ ՌՄԽԳ. ին մարյըս մերաւ ՌՄԽԴ. ին. Սարկավաք եղայ կէնայ ՌՄԽԴ. Դաւիթ վարդ(ա)պետ օրհնեց անունըս դրաւ Ըստեփան սարկվաք ՌՄԽԹ ին տէրտէր օրհնեց մարտի Դ. ին. անունես դըրին տէր Յակոբ, օրհնողն ալ Անկուռունցի Գրերոր, Հորդասետն էր եղած վախտիս թգւա կանքցն ալ ՌՄԽԴ ին,։
. Ձեռագիր։ յայտնի չէ թէ երբ և ինչպէս ստացուեր է կամ մտեր հաւաքմանս մէջ, բայց 1850էն վերջ ըլլալու է Մատես նս է Աւետարան միջակադիր և կատարեալ։ Չունի Նախադրութիւնները և Ցանկեր, այլ ունի Համաբարբառները, Կիրակագիրներ և հին գլխակարգութիւնները, թէպէտև վերջինքս ոչ միշտ կանոնաւորապէս նշանակուած են։ Չի պարունակեր, Թղ. 128բ. Մարկոսի ԺԶ. 9 - 20, Յովհ. Ե. 4, և է. 53 - Ը. 11 համարներն։ 1. Թղ. 4բ։ Եւսեբի՝ Կարպիանոսի սիրելի եղբաւր ի Տէր ողջոյն, ևն։ - Թղ. 6բ13ա։ Կանոնք տասն։ 2. Թղ. 15ա։ Մատթէոս (առանց խորագրի)։ Գիրք ծնընդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 83բ2։ Աւետարան ըստ Մատ, թէոսի, (այսպէս և միւսներն)։ 3. Թղ. 85ա2։ Մարկոս։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որպէս եւ գրեալ է յԵսայի մարգարէ, ևն։ - Վերջ Թղ. 128բ2։ 4. Թղ. 130ա։ Ղուկաս։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն։ - Թղ. 212բ2. (ԻԲ. 13)։ Հարիւր եւ վաթսուն ասպարիսաւ, ևն։ Վերջ Թղ. 215ա2։ 5. Թղ. 216ա։ Յովհաննէս։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 272բ2։ Տանե, զգիրսն որ թէ գրեալ էին,։ Թղ. 273ա1 (առանձին, բայց առանց խորագրի)։ Եւ գնացին իւրաքանչիւր ի տեղի իւր, ևն, (այսինքն շնացեալ կնոջ պատմութիւնը՝ անյարմար կերպով)։