Other notices
— - Bibliographic notice
141
ԱՒԵՏԱՐԱՆ ԾԶ
ՊԶ = 1357 - ՊԶ = 1357

ID
Number
141
Old record number
1012
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԾԶ
Start date
ՊԶ = 1357
End date
ՊԶ = 1357
Date details

ՊԶ = 1357 (տես վա. րը)։

Copy place
՝ Ծակաղբիւր (գիւղ) ի գաւառին Հաւռոմկլայի։
Reference
Type
Number of pages
224
Dimension
24, 5x18 (19, 1x 13)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 19, 5x 6, 1։-
Writing details

բոլորգիր խոշոր, ցածադիր, թուխ մելանով։ Չորս աւետարաններուն ալ առաջին երեսն ամբողջապէս մեծ երկաթագիր է. Մատթէոսին (Թղ. 7ա) և Մարկոսին (Թղ. 65ա) փոփոխակի տող մը կարմիր, տող մը սեւագիր։ իսկ Ղուկասուն (Թղ. 105ա) և Յովհաննուն (Թղ. 174ա) մէջէ մէջ տառ մը կարմիր տառ մը սև։ Անսովոր է երևոյթս Կարմիր են նաև տնագլուխ տառերն։

Codicology

28 1/2, իւրաքանչիւրն 8 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ բամբակեայ դեղնորակ։

Number of lines
24։
Binding

փայտեայ կաշեպատ սև, անզարդ, գոցելո։ մասով ի միասին. կողերը ներսէն պատած են մութ կարմիր և հասարակ լաթով, առաջնոյն վրայ կայ եղեր նաև արծաթի կամ մետաղեայ նկարազարդ պատեան, որուն տակի պղինձէ կտրուած թելերը դե։ կեցած են։

State of preservation

գրութիւնն ամբողջ և անվնաս պահուած է, բայց Ձեռագիրն ամբողջապէս դեղնած և կեղտոտած է՝ իսկ կէսէն վերջ թերթերը խոնաւութենէն փոքր ինչ բորբոսած են և թեթև կերպով իրարու կպած։ Թղ. 1ա. լուսանցքն ցեցակեր եղած են, և Թղ. 59, 217 ալ կազմէն փրթած։ Տեղ տեղ ալ վերջին կազմութեան ժամանակ լուսանցքները նման թղթու նորոգուած են. -

Copyist
Յովաննէս վարդապետ (տես յիշտկն)։
Owner

նախ Հեթում քահանայ, (գրչագրապետ և հռետոր), ապա Տէր Աբրահամ, ապա Խաչատուր, Մելտենցի խօճայ Կարապետ և այլք (տես վարը)։

Commanditaire
Illuminator
գրիչն ինքնին։
Binder
(վերջին) Աւետիք աբեղայ։
Parchment flyleaf

՝ կան իւրաքանչիւր զողմը երկերկու թուղթ, մնացորդ երկաթագիր Յասմ աւուրքի կամ Զաքարիայ և Եղիսաբեթի վարուց։

Lettrines

բազմաթիւ են, բայց սրճագոյն և միջին մեծութեամբ կիսախորաններունը միայն եռագոյն են։-

Initials

Marginal illuminations

ևՆԿԱՐՔ՝ չկան։

Images

Canon tables 1

11, որոնցմէ առաջին երկուքը միայն երկագոյն են, այսինքն մութ կարմիր և կանաչ, իսկ մնացածները սևագիծ և անշուք խորշերու բաժնուած։

Canon tables 2

Մատթէոսի աւետարանին սկիզբը միայն. իսկ միւսներուն տեղը դատարկ թողուած է։

Title text

աւետարաններուն վրայ չկայ, իսկ վերջը սև մելանով կրկնուած։

Blank pages

Թղ. 64ա2, 64բ, 104բ2, 174ա (կիսախորանի տեղը), 223. 224։

Colophon

այլեայքք են, դըւ խաւորապէս 1. Յովհաննու աւետարանին վերջը և նոր գրով կայ գրչէն այսպէս։ փառք և գոհութիւն և երկրպագութիւն պաշտելի և երկրպագելի զուգահաւասար սուրբ երբորդութեան հաւր և որդւոյ և սուրբ հոգւոյն։ յամենայն բանական սեռից, այժմ և միշտ յաւիտեանս յաւիտենից։ ամէն։ Շնորհիւ տեառն սկսայ, և աւգնականութեամբ և ողորմութեամբ բարերարին ածի ի գլուխ և ի կատար զսուրբ աւետարանս, ի թուականութեան Հայոց ի ՊԶ։ Ի կաթող իկոսութեանն։ տեառըն Յակոբայ։ և ի թագաւորութեան Կոստանդեա և ի հայրապետութեանս մերսամ տեր Գիլիպոսի։ Ի գաւառիս Հաւռոմկլայի, և գեաւղս որ Ծակաղբիւր կոչի։ ձեռամբ իմով, անարժան և մեղսաթաւալ, փանաքի և անարհեստ քրչի, որոյ անուն Յո. վաննես կոչի, և սուտանուն դպքի. իշխանութեամբ և հրամանաւ սրբասնեալ և առաքինասէր եպիսկոպոսին մերս տէր Գիլիպոսի, զոր տացէ տէր աստուած մեզ զնա ընդ երկայն աւուրըս։ Ի յիշատակ Հեթում քահանայի, և ծնաւղաց իւրոց և զաւակաց, և սրդւոյ նորա պատուական քահանայի Աբրահամու։ Սա մեծաւ փափագանաւք (եա) յիշատակ նոցին անջնջելի։ Արդ թէպէտև անարհեստ է ի ի գրչութեանս փանաքի, և անյարմար, այլ հոգևոր հայրն մէր Հեթում, որ լի է և պատարուն յարհեստ փրչութեան և ընդ բնաւս հըռգակեալ։ նաև բանիւ կատարեալ և հոգով լցեալ, որպէս և ահայ յայտնի է իմաստնոց և ստոյգ գիտողաց, զի լի և կատարեալ է արւեստիւ, ի բանս, ի բառս, ի լծորդս, և ի բացատս, և ի տրոհմունս առոգանութեանց, ծանոյց ինձ խըրպտով։ և ես մեղաւոր հողս, յոյժ բաղձանաւք և յոքնատոչոր տենչանաւք, մեծաւ աշխատութեամբ ըստ կարի գծագրեցի զսուրբ աւետարանս ի լուսաւորութիւն մանգանց եկեղեցոյ։ Արդ՝ յերես անկեալ աղաչեմզամենեսեան։ մանաւանդ զդասս քահանայից ... յիշեսջիք զՀեթում քահանայ և զծնաւղսն նորա, և զորդի նորա Աբրահամ քահանայ, և զկենակիցն նորա զՋուհարն, և զբարեբոյս աստուածատուր զաւակն իւրեանց Զաքարէ, զոր պահեսցէ տէր աստուած ամբողջ ի փորձողէն՝ հոգով և մարմնով մինչև ի խորին ծերութիւն. և զամենայն ազգայինսն իւրեանց՝ զմեծ հայրն զՎասիլ և զկենակից նորայ զփոխեցեալն առ քրիստոս՝ զԶամէն։ և զբարեպաշտ զաւակսն նոցայ՝ զՅովաննէս, և զհոգեսէր կենակիցն նորա՝ զԱղէկտիկինն, և զանդրանիկ որդիս նոցայ՝ զԴանէլն և զՅակոբն (վերևը մանը գրով՝ զԻշխանն և զմայրն նորա զԼուսնայն)։ Եւ զՍիրունն և զիւր կենակից նորա զՄինախաթուն՝ նորաբոյս զաւակաւք իւրեանց՝ զԹորոս և զՀեթում, որ կամակից եղեն և աւգնական սուրբ աւետարանիս աւարտման, ի յայսմ կենցազս պահել անսասան։ և ողորմութիւն գտանել յահեղ աւուրն համառաւտի ընդ կամարարս իւր ի տեառնէ մերմէ յիսուսէ քրիստոսէ. և որ յիշեսցէ զվերոյգրեալքս՝ քրիստոս աստուած զինքն յիշէ ողորմութեամբ իւրով։ Ոհ և զիս զխաւարեալս մեղաւք զՅովաննէս), և զհայրն իմ ՍէՐ քահանայ զհանգուցեալն ի քրիստոս, և հոգևոր եղբարսն մեր զիւանին և զՂաղար։ երկրամերձ դիմաւք՝ յերես անկեալ աղաչեմ զձեզ, ով լուսերամ դասք քահանայից և սարկաւագաց, որք հանդիպիք և զՂայ)լիք ի կենսարուխ սուրբ աւետարանէս, յիշեսջիք ի սուրբ և ի մաքուր յաղաւթս ձեր լիասիրտ. և քրիստոս աստուած զձեզ յիշեսցէ յիւր միւսանդամ գալբստեանն։ Եւ մեզ յիշեցելոցս և յիշողացդ ողորմեսցի քրրիստոս յահեղ հրապարակին ամէն,։ Յիշատակարանիս կից կայ - խոշոր բոլորգրով և տարբեր լեզուով-8 տող անհասկնալի գրութիւն մալ, հաւանօրէն ուրիշ ստացողէ մը գրուած և կամ աղու մը ձեռքով ծրուած։ 2. Թղ 1ա. Կայ տարբեր բոլորգրով, այսպէս. Աբրահամ էրեց (նոյն է վերոյիշեալին հետ) Ծակաղբիւրցի՝ յառաջն եղել եմ Դումշեցի։ յետ այսոր ես դու Ոաահայեցի, զաւետարանս կաղմէսի զքո սրտի կամքդ կատարեցի, զքեզ ի յաստուծոյ սէրն վառեցի. ես Առաքել եպիսկոպոս զայս գրեցի, զքո մտաց աչքդ բացի։ զքեզ յաւետարանս յանձնեցի։ Ի թվին ՊԺԴ։ կաղմեցաւ։ Առիւծն էր տանուտէր, և էր ու ժով երաշտ որ տասն ամիս անձրև չեկաւ,։ Հոս ևս դարձեալ կը կցին նոյն օտար գրով և լեզուով գրուած 5 տողք։ 3, Թղ. 223բ. Կայ - խոշոր և լայնատող բոլորգրով - յերկրորդ ստացողէն՝ հետեւեալն։ Ես նուաստս ի քահանայից կարգէ Աբրահաս չարժան երէց, ստացայ զայս սուրբ աւետարանս ի հալալ արդեանց իմոց. յիշատակ ինձ և ծընաւղաց իմոց Հեթում քահանային՝ փոխեցելոյն ի քրիստոս, և դեռաբոյս զաւակին իմոյ Խաշատրուն որ դեռ։ է։ ամաց էր յորժամ կազմեցաւ աւետարանս ձեռամբ Կարապետ աբեղայի իյՈւռհայ քաղաքի. ի թվին։ ՊԺԴ։ Ես Առաքելս գրեցի (իմա յիշատակ.) վասն յիշելոյ և աստուած ողորմի ասելոյ. և աստուած զձեզ յիշէ ամէն,։ 4. Մարկոսի աւետարանին վերջը կայ վերջին ստացողի և կազմողի յիշատակագրութիւնը, անթուական, այսպէս։ Յիշատակ է սուրբ աւետարանս. Մելտենցի խոճայ Կարապետին և ծնաւղաց իւրոց Ովֆատարին և Սիրմային ի դուռն սուրբ (մէկ տող հոս դատարկ թողուած է) անջնջելի յիշատակ, զոր ստացաւ զսայ ի հալալ վաստակոց իւրոց, զաստուածաբան տառ։ ի փրկութիւն հոգւոյ իւրոյ և իւր ծնաւղացն և զվերստին կաղմող սորայ զԱւետիք աբեղայս յիշեսջիք ով ընթերցող(ք) սուրբ աւետարանի։ կրաւնաւորք և երիցանի ի մաքրափայլ յաղաւթըս ձեր, զԿարապետն և զհայրն իւր զՈվֆատարն, և զմայրն իւր զՍիրման. դուք յիշեա, լիջիք ի քրիստոսէ ամէն։ Հայր մեր որ յերկինսդ ես, սուրբ եղ։

Informations

. Ձեռագիրս 1877ին մտեր է հաւաքմանս մէջ ԾԵ. օրինակին հետ և նոյն կերպով զնուած։ Մատեանս է Աւետարան միջակադիր՝ անթերի։ Լաւ օրինակէ գաղափարուած է, և ընդօրինակողն ալ խնամստ և անսխալագիր։ Աւետարանս հիներուն պէս չունի Գլխացանկեր և Նախադրութիւններ. այսպէս նաև Մարկ։ ԺԶ. 9-20 Ղուկ. ԻԲ. 43-44, Յովհ. Ե. 4։ և Ի. 58-Ը. 11 համարներն։ Ունի սակայն Համաբարբառները, հին գլխահամարներն և Կիրակագիրները։ 1. Թղ. 1բ։ ՀԱմովնի Աղեքսանդրացիոյ բազում աշխատութեամբ, ևն (առանց վերնագրի)։ - Թղ. 2բ-6բ։ Կանոնք տասն համաբարբառք։ 2. Թղ. 7ա1։ Մատթէոս (առանց խորագրի)։ Գիրք ծըն(ըն)դեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 64ա2։ 3. Թղ. 65ա1։ Մարկոս (առանց խորագրի Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի, որպէս և գրեալ է էսայի մարգարէ, ևն։ - Վերջ Թղ. 104ա2։ 4. Թղ. 105ա1։ Ղուկաս (առանց խորագրի)։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն։ Թղ. 171բ2։ Հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 173բ2։ 5. Թղ. 174ա1։ Յովհաննէս (առանց խորագրի)։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 220բ2։ Տանել զգիրս որ թէ գրեա, էին,։

Content