1311030. ՋԴ1455։
՝ բոլորգիր մեծ և հաստ, սև մելանով. իսկ տնագլուխներն և մեծ գլուխներուն ալ սկզբնատողերն կարմրագիր են։ Գրիչն, և կամ իր գաղափարն, բազ։ մավրէպ է և անվստահելի. վասն զի յաճախ տառե, րը սխալ կը գրուին և կամ բառերը կը կրճատուին։ օրին. աղագաւ. զսա ոչ գիտեմք ուտի իցէ,, զի երկնչէին հրէայք քան (զի) ուխտեալ հրեիցն, ևն։
23, իւրաքանչիւրն 12 թուղթք։
թուղթ բամբակեայ՝ դեղնորակ, կակուղ և ողորկ։
փայտեայ կաշեպատ շագանակագոյն՝ և զարդարուն. ներսէն ալ պայծառագոյն կարմիր և ազնիւ կերպասով պատեալ։
առաջին ն վերջին 10 թուղթերու լուսանցքը բրդգզուած և մաշած են. խորաններէն և լուսանցազարդերէն ոմանք վնասուած են, զանազան տեղեր ալ տղայք կցկտուր բառերով և ձևերով աղտոտած են։ Թղ. 112, 117 դուրսի սիւները վերի կողմէն պատռուած ինկած են։ Թղ. 79ա. Մարկոսի պատկերին երեսը քերուած է իսկ միւս աւետարանաց պատկերքն հանուած են։ Թղ. 111ա. գրութեան մէկ մասով հանդերձ փրթեր է, այսպէս նաև Թղ. 117։ Թղ. 21-22, 55- 56, 81, 122- 123, 130131, 166169, 253259. լետ և յառաջ տեղափոխուած են, կազմողի անուշադրու, թեամբ. որով Յովհաննու աւետարանին վերջն և Նախադրութիւնն՝ փոխանակ Թղ. 265ի՝ 255բ. դրուած է։
նախ Մանկտաւագ և իր որդին Ղազար քահանայն, ապա խաւջա ֆիրիբէկ և այլք։
մէկ թուղթ միայն, մնացորդ հնագոյն մեծ երկաթագիր նոր կտակարանի մը։
շատ յանախ, այսինքն մէն մի մեծ գըլ. խու սկիզբները. իսկ ճակատներում ամբողջ առա ջին տողն՝ երբեմն երկագոյն և երբեմն եռագոյն ծաղկագրութեամբ է, մարդագիր, թռչնագիր և գազանագիր։
շատ բագմաթիւ են. չորսը մեծ, միւսներն միջակ և փոքր։ Նշանաւոր են եղջիւրաւոր ինքնագիւտ ընտանի անասուններն և զազանները՝ շիկակարմիր գոյնով։
1 հատ միայն մնացեր է. Թղ. 79բ. (Մարկոս բազմած), միւսներն հանուած են հաւանօրէն։ Աւետարանչիս դէմքն եղծուած է դժբաղդաբար, բայց ուշագրաւ է իր տարագով, մանաւանդ գտակն։
10 հատ, որոնց մէջը սակայն դատարկ թողուած է, ուր յետոյ տղայք տգեղ գիծերով և կցկտուր բառերու մրոտեր են (տես Թղ. 1ա, 1բ, 2ա, 2բ, 3ա, 3բ, 4ա, 4բ, 5ա, 5բ). ամէնքն ալ եռագունեան են, այսինքն վարդակարմիր, կապոյտ և ճերմակ։ Չորս հատը՝ այսինքն՝ Ա. Գ. Դ. Զ. երկսիւն են. Ե. և Թ. եռասիւն. իսկ Բ. է. և Ը. քառասիւն։
4. առաջինն եռագունեան է, իսկ այլք բազմագունեան (տես Թղ. 4ա։ 80ա, 130։ 208ա)։
աւետարանաց վրայ չկայ, իսկ Նախադրութիւններուն՝ կարմիր։
Թղ. 4բ, 129բ, 147ա, 240բ։
3 - 4 հատ, գըլխաւորապէս 1. Յովհ. աւետարանին վերջը (Թղ. 260ա)։ առք ամենասուրբ երրորդութեանն հաւր և որդւոյ և հոգւոյն սրբոյ՝ յամենայն իւրական արարածոց՝ և այժմ և անզրաւ յաւիտենիւ ամէն։ Որոյ շնորհօք աւարտեցաւ եռահրաշ և հոգիազարդ Աւետարանս, զոր է շաղկապեալ երանեալ աւետարանչաց, ըստ բազմերանկ գունոց ՝ի մի ոստայն անկելով հանճար, զոր արուեստակեալ անուշոցաց ծաղկանց իւղեփեցական կազմութեամբ՝ որ ըստ հոգւոյն յայտկութեան իմանի՝ զանազան որակութեամբ գա, ղափարելով ըստ յոքունց արփիացելոցն դասակզութեանց՝ առ ՝ի յարմարումն եկեղեցւոյ յաւ, դիւ խաղաղութեան գըլխոյն պատշաճեալ.. Որոյ ցանկացող եղեալ երջանիկ և բարեմիտ տանուտերն Մանկտաւագն՝ և ստացաւ զանառիկ փարթամութիւնս և զգանձս անկողոպտելի զաստուածաբան աւետարանս, յիշատակ բարի հոգւոյ իւրոյ և բարեխօս առ քրիստոս աստուածն իւր և ծնօղաց իւրոց Սարտիրոսին և Գօհին (Գոհարին), զոր՝ երես անկեալ աղաչեմք զդասս քահանայից և զժողովրդոց, որ կարդայք և վայելէք զսուրբ աւետարանս՝ լի բերանով և ուղիդ սրտիւ աստուած ողորմի ասացէք աստուածասէր տանուտրոջն Մանկտաւագին, և հօր նորին Մարտիրոսին, և մօրն Գօհարին, և ծաղկեալ որդւոցն իւր՝ որ տարաժամ կենօք փոխեցան ի քրիստոս՝ Բերամին, Մարտիրոսին, Թումային, և միւս Մարտիրոսին, և Մուրադին։ և հարազատ եղբօրըն Թումային՝ փոխեցելոյն ի քրիստոս լի բերանով աստուած ողորմի ասացէք։ Եւ զդըստերսն իւր զՋամալն և զՔարամ. և զՅակոթ, և զմայր աղայոցս զՂփչախ (վերևը՝ և զմայրն իւլ զՂամաթն) յիշեցէք ի քրիստոս։ Եւ զեղբօրորդին իւր զՍտեփաննոսն՝ զփոխեցեալն ի քրիստոս. և զկենակիցն իւր՝ զԴուխթար, որ աւգնական եղև ի գին աւետարանիս՝ յիշեցէք ի քրիստոս. և զտղայք նոցին՝ զՍարգիս և զՍադաղայ զԴանել և զՇատարև, զՍահակ և զՄարտիրոս, զՅովանէս և զմիւս Մարտիրոս, և զՄկրտիչ. և զքորք սոցա՝ զԱղբրաց, զԱւագտիկին, զխօնձայ, ամենեքեան սոքա տարաժամ կենօք փոխեցան ի քրիստոս յիշեցէք. և զեղբօր դուստր Մանկտաւագին՝ զՀայոց՝ յիշեցէք ի քրիստոս, և ըղքոյրն զԱղութ, և զԹամամ և զՇնորհւոր։ Ծ. զհօրեղբայրն զՅովանէսն, և զորդիքն իւր զԴանէլ, զՄուսէս և զՆերսէս։ Եւ զորդիքն իւր և զդուստրն իւր զԳողումետ, ու զՄելքեսէթ, և զՅովանէսն և զՅակոբ, զՅովս(էփ), զՏիրատուր և զՇատ։ արև, և զԳօհար, և Թաջէ՝ և զխանդուտ։ և զՂարդ. խաթունն յիշեցէք ի քրիստոս։ Եւ զՄամխաթունն յիշեցէք ի քրիստոս։ և զՎարդան յիշեցէք ի քրիստոս, և զՆազիկ յիշեցէք։ և զՇահապ յիշեցէքք ի քրիստոս և իւր արեան մերձաւորսն։ Եւ արդ՝ գնեցաւ (գրեցաւ) սուրբ Առետարանս յիշատակ Մանկտաւագին՝ ի Թվին հայոց 9 և Դ. ամին. և ետ վկայութեամբ՝ ի ձեռն Ղաղար քահանային ի Մցի գեօղն ի վայելումն անձին իւրոյ զի նորընծայ էր ի՝ յաստիճան քահանայութեան. և մի ոք իշխեսցէ հեռացուցանել զաւետարանս ի տէր Ղազարէն։ Յիշեցէք ի քրիստոս և զհայր տէր Ղազարին՝ զըռէս Ման(տաւագ։ Եւ։ դուք յիշողքդ և մեք յիշեցեալքս՝ մասն բարեաց ընկալցուք ՝ի քրիստոսէ աստուծոյն մերոյ՝ որ է աւրհեալ յաւիտեանս ամէն,։ 2. Անդ. Անմիջապէս կը յաջորդէ երկ։ րորդ ստացողի յիշատակարանը (տարբեր գըր չութեամբ), այսպէս։փառք ամենասուրբ երրորդութեան հաւր և որդւոյ և հոգուն սրբոյ Արդ ես խաւջայ՝ Գիրիբէկս՝ ստացայ սուրբ ա տետարանս հալալ հընչից իմոց և արդար վաստակոց իմոց։ Եւ ծնողացն իմոց հաւրն իմ Սուլթան բէկն, և մարն իմ Գուլվարդն, և եղբարքն իմ և քւերքն իմ Մարիանէն, Գայիանէն և կողակիցն իմ Խանսաւլթանն հանգուցեալ ի քրիստոս. և որդին իմ ֆիրքամալն, և դստերքն իմ Խանզատէն, Գաաղեալ աղէն, միուս կողա, (կի, սատ կը մնայ, յաջորդ թուղթն ինկած է։
. Ձեռագիր։ 1868- 1870ին մտած է հաւաքմանս մէջ, չգիտցուիր որուն ձեռքով։ Մատեանս է Ատետարան միջակադիր՝ ամ, բողջ. թէպէտև նախընթացէն աւելի հին՝ սա կայն գեղեցկագիտական տեսակետով անկէց նուազ յարգի։ Աւետարանս ունի Համաբարբառները՝ ստորին լուսանցից վրայ, և կողմնակի լուսանցքներում՝ հին գլխահամարները, բայց երբեմն կրկնուած են ոմանք, և երբեմն երբեմն ալ զանց եղուած. ունի նաև Կիրակագիրներ։ Չի պարունակեր Մարկ. ԺԶ. 9-20, այն է յարութեան հատուածն, և Յովհ. Ե. 53 - Ը. 11, այսինքն իրք շնացեալ կնոջն։ 1. Թղ։ 6ա. Մատթէոս (առանց խորագրի, այսպէս են նաև յաջորդքն)։ Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 79ա1 Անդ (ա2)։ Աւետարան ըստ Մաթէոսի, (որուն ներքևը սակայն գրուած է Մարկոսլ Նախադրութիւնը)։ Մարկոս հրամանաւ Պետրոսի վիմի գրեաց զաւետ, ևն։ 2. Թղ. 36ա։ Մարկոս։ ՀՍկիզբն աւետա րանի Գիսուսի Քրիստոսի որդոյ Աստուծոյ, ևն։ - Վերջ Թղ. 129ա1։ Եւ ոչ ումեք ինչ ասացին զի երկնչէին։ - Անդ։ Աւետարան ըստ Մարկոսի, (կարմրագիր)։ - Թղ. 129բ։ Նախադրութիւն Ղուկասու։ Ղուկաս արուեստի։ բժիշկ գոլով, ևն։ 3. Թղ. 130ա։ Ղուկաս (առանց խորագրի)։ Քանզի բազումք ցաւժարեցին, ևն։ Թղ. 205ա2 (ԻԴ. 13)։ հՀարիւր եւ վաթսու2 ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 208բ1։ Գովէ ին և աւրհնէ ին զաստուած,։ 4. Թղ. 208ա։ Յովհանէս։ Ի սկզբանէ էր բանն, եւ բանն էր առ Աստուած, ևն։ Վերջ Թղ. 255բ2։ Տանել զգիրսն որ թէ գրեա էին,։ - Անդ։ Աւետարան (Նախադրութիւն ըստ Յոհաննէս։ Յոհաննէս որ և որդի որոտ։ ման՝ զվերինն որոտալով պատմեաց մեղ, ևն։ (Հմմտ. Թ. 130. 8 4. Թղ. 309)։ Յառաջ փոխադրուած են թուղթքս, վասն զի Թղ. 256ա265բ2. են շարունակութիւն Թղ. 252բ2. ՃԾԳ. գլխոյն։