Other notices
— - Bibliographic notice
126
ԱՒԵՏԱՐԱՆ ԽԱ
1001էն շատ ետքը -

ID
Number
126
Old record number
1268
Title
ԱՒԵՏԱՐԱՆ ԽԱ
Start date
1001էն շատ ետքը
End date
Date details

Copy place
Reference
Type
Number of pages
285
Dimension
18,2x13,5 14,9x9)
Layout
միասիւն։
Writing details

փոքր երկաթա գիր՝ ցածադիր և անկիւնային. տնագլուխներն հազիւ կը տարբերին՝ մեծութեան կոդմանէ՝ տողամիջի տառերէն։ Կիտադրութիւնք ըստ այժմու սովորութեան են՝ երկայն շեշտ () հարցական (7) և վերջակետ (2) շատ յաճախեալ։ Ինի նախդրին վրայ գրեթէ միշտ փոքրիկ գիծ մը (այսպէս. Ի տունո) որ ապա փոխուեցաւ փշիկի, այսպէս (Ի). նոյն գըծիկն գործածուած է ստէպ նաև զայ հայցական նախդրին վրայ - տողադարձ ըրած ժամանակ - երը առանձին է կամ առանց եթ յաւելուածի. օրի. իմն Չ. այդ, Յաւել և Զ- այն ևս, ևն։ - ԶԱՐԴՔ ԳԻՐՔ չկան - ի բաց առեալ Մատթէի սկզբնատառը։

Codicology

39, իւրաքանչիւրն 8 թուղթք, ի բաց առեալ վերջինը, ուսկից 3 թուղթք միայն հասած են մեզ. հին թերթահամարները ստորին լուսանցքներուն վարը նշանակուած են, և Ժ. էն վերջը Ի. Լ. Խ, ևն կը յառա ջեն. սակայն մեծաւ մասամբ լուսանցից հետ կըտրուած ըլլալով կազմողէն, նորոգողը նոր թերթահամարներ դրած է, թուխ մելանով ու բոլորգրով հաշուելով ըստ յետնոց սովորութեան ԺԱ, ԺԲ, ևն, -

Principal subject
Subject details

մագաղաթ՝ գորշագոյն, պինդ և ողորկ։

Number of lines
21.
Binding

փայտեայ կաշեպատ՝ շագանակագոյն և զարդարուն. ներսէն ալ խատուտիկ հասարակ լաթով պատած։

State of preservation

՝ կազմն ևատ խլած է և կողերն ալ, եզերքներէն և կռնակէն, մաշած և քիչ մը պատռուած։ Թուղթերն մեծաւ մասամբ սեւցած են խոնաւութենէ։ Թղ. 100 և 202 ստորին կողմէն ճեղքուած են, բայց գրութիւնն անվնաս մի նացած է։ Թղ. 194, 255- 256, կազմէն դուրս ելած եԲ. Սկիգրէն եր պակսին խորածեերն։ 2թուղնք բօգ մէջ Թղ. 187բ - 188, և 228բ - 229ա։ Վերջին կազմի առիթով լուսանցքը կտրուած են՝ որով լուսանցազարդերէն մի քանին վնասուած։

Copyist
Owner

Commanditaire
Illuminator
Binder
Parchment flyleaf

՝ մէկ թուղթ միայն, Աւետարանի մեկնութեան ցածադիր երկաթագիր Ձեռագրի մը մնացորդ, որ սակայն Աւետարանէս աւելի մեծադիր եղած է։

Lettrines

Initials

Marginal illuminations

Images

Canon tables 1

չկան այժմ բայց ըլլալու էին անշուշտ, Համաբարբառներէն րանիս և գրեցի զսա յիշատակ հոգոյ իւրոյ և ծնօղացն հօր Սուքիասին և մօրն Գուլստանին, որդոյն Գրիգորին, կողակցին Ղաղարին և ամենայն արեան մերձաւորաց, և լի բերանօք աստուած ողորմի ասացէք ամենեցուն ամէն։ Եւ արդ գրեցաւ աւէտարանս ի քաղաքիս որ կոչի Հիզան, ի մեծ թուականիս հայոց ՋԽԸ. ի կաթողիկոսութեանն հա(յ)կազեան սեռի տեառն Սարգսի, և ի մերոյ կաթող իկոսութեան Ախթամարայ՝ տէր Ատոմին. Չոր տէր աստուած Իսրայելի պահպանեսցէ անսասան զաթոռ հայրապետական և զթագաւորական մերոյ ազին։ Եւ արդ աղաչեմ զձեզ սուրբ քահանայք և ժողովուրդ, յիշեցէք ի մաքրափայլ յաղօթս ձեր զստացող սուրբ աւետարանիս՝ զհաւատարիմ Լին Ռուղ, և զկողակիցն զՂաղարն, և զծնօղսն Սուքիաս և զԳուլստան և զորդին զԳրիգոր... Եւ արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի քաղաքիս որ կոչի Հիզան, ընդ հովանեու որըբուհոյ Աստուածածնին և սուրբ Յարութեան և սուրբ Սարգսին և որդւոյն Մարտիրոսին և սուրբ Գէորգա՝ զօրավարին, որ է սակաւ մի հեռի։ Ի դառն և ի նեղ ժամանակիս, զի աշխարհս ամենայն ի ցերերմանի կան, զի ոչ թագաւոր կայ և ոչ իշխան, զի որդին էզդընշրին՝ Զէհիդ բէկն եմուտ ի յԱղթամար (հոս երկու և կէս տող դատարկ թողաւած է)։ Այլ գրեցաւ սուրբ աւետարանս ձեռամբ Յովանէս գրչի։ Արդ եղբարք որք հանդիպիք սմա կամ կարդալով կամ օրինակելով, անմեղադիր լերուք խոշորութեան գրիս և սխալանացս բանիս, զի անգեալ եմ ես ի ձեռս սատանայի, և ոչ կարեմ մի ժամ խլըսիլ ի ձեռաց նորա։ Եւ արդ աղաչեմ զձեզ սուրբ քահանայք և ժողովուրդ, յիշեցէք ի մաքրափայլ յաղօթս ձեր զփծուն գրիշս զՅովանէս քահանայն, և զծնօղքն իմ՝ զՄկրտիչ քահանայն և զՇամածն, և զեղբայրն իմ՝ զԵղեկիէլ, և զհօրեղբայրն իմ զՍտեփանոսն և զամենայն արեան մերձաւորսն, և լի բերանով աստուած ողորմի ասացէք։ Դարձեալ կըրկին անդամ աղաչեմ զձեզ՝ յիշեցէք ի քրիստոս զԿարապետ քահանայն և զծնօղս իմ զՄչըրտիչ և զՍուլտան, և զկողակիցն Գօհարն, և զՂըբէլն, և աստուած ողորմի ասացէք ամենեցուն ամէն։ Դարձեալ կրկին անկամ աղաչեմ զձեզ՝ յիշեցէք ի քրիստոս զԲուլղանդարն և զկողակիցն զԹուրվանդէն, և զորդիքն՝ զՄիւիթարն (քովը դատարկ), և զամենայն արեան մերձաւորս...։ Եւ արդ կացցէ սուրբ աւետարանս ի գեօղս որ Լոչի Իարեանց, ընդ հովանեաւ սուրբ Նիշանին և այլ սրըբոցն որ անդ կան, յիշատակ Ռուզին և ծընօղացն Սուքիասին և Գուլստանին։ Եւ մի ոք իշխեսցէ զսա ծախել կամ գրաւել կամ հեռացնել ի դրանէ սուրբ եկեղեցոյս, եթէ ի մերոց եթէ յօտարաց, նա զանէծքն զԿայենին առցէ և զպատիմն զՅուդային ամէն։ Եւս առաւել յիշեցէք ի քրիստոս զուսուցիչն մեր զՅովանէսքահանայն և զֆիլիպոս քահանայն, և աստուած ողորմի ասացէք ամենեցուն ամէն,։ 2. Թղ. 313ա1. Կայ երկրորդ ստացողի յիշատակարանը - գրուած Մանուէլ քահանայի ձեռքով, - այսպէս. առք անըսկիզբանն և սկիզբն ամենայնի, անեղ է ին և գուացչուցին՝ բնաւից. անվախճան և անսահմանացուցից և կատարումն բոլոր է ից՝ երիցս միակին, եզակի և միում աստուածութեան. որ անշարժ գոլով շարժէ զարարածս ի կեանս և ի փրկութիւն, ևն (ճիշդ առաջնոյն վրայ ձևուած)։ Ընդ նըմին և վերջին ստացողս, Աղիջանն և հայրն իւր Ղարամելիքն, զմայրն իւր Նաշխունն, կողակիցս իւր Քարամն, և զորդիքն իւր Բաբաջան, Բունիաթըն, Սադուլն, Ղարամելիքն, դստերքն իւր Աղիզփաշէն, Ղադամխսութլու, հարսերն իւր Շադանէն և զհանգուցեալն հարսն Ծալմելիքն ամէն։ Դարձեալ յիշեցէք զեղբարքն իմ (իմա ստացողին Ամիրթաբէն, զՎալաթն, և կողակերցն իւր Խոռամսիմի (Հռիփսիմէ 2), և Անախաթունն, զորդիքն մե, և դստերքն առ հասարակ ամէն։ Դարձեալ յիշեցէք ի սուրբ աղօթս ձեր զԱզիջանն, զեղբայրն իմ Դարման, զորդիքն իմ Բաբայջան... Որ գընեցի զսուրբ աւետարանս։ Դ։ Ռ. դկ (դահեկանաց)։ և տուի ի դուռն սուրբ Աստուածածնին, ով որ կարդայ կամ լըսէ, մէկ բերան աստուած ողորմի ասէ, և աստուած ողորմեսցի յաւուրն ահեղ դատաստանի ամէն։ Արդ գըրեցաւ սայ ի Թվականիս հայոց. Ռ. Բ. էր, որ վերջին յիշատակարանս գրեցաւ։ Արդ որք հանդիպիք սմայ կարդալով, կամ աւրինակելով յիշեսջիք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զառաջյիշեցեալ ստացող սորայ Ազիջանն ... ամէն,։ Եւ վարի լուս. վրայ կայ այսպէս։ Ընդ սոցին յիշեցէք ի սուրբ յաղօթս ձեր զանպիտան ծառայ զՄանուէլ քահանայս որ գրեցի յիշատակարանս զայս. մէկ բերան աստուած ողորմի ա։ սէք... ամէն,։ 3. Թղ. 314ա. Կայ երրորդ ստացողէն և նորոգողէն (տարբեր բոլորգրով), այսպէս. Արդ զվերջին նորոգաւղ սուրբ աւետարանիս զԽաւջայ Ղարայմելիք, և (զ)հայրն իւր Ազիջանն, և մայրն իւր Քարածն... (նոյն անուանքն) և կողակիցն իւր Հռիփսիմէն, և որդիքն իւր Ադայմալն։ Յովանէսն, Գրդուրիկն, և դստերքն իւր Շուշտես, Իզդիքսանն, Սալվինազն, և եղբայրն (եղբաւր) որդիքըն իւր Միրղաջանն, հանգուցեալ ի քրիստոս Մարտիրոսն, Նուրիջանն, Ազատն, հանգուցեալ ի քրիստոս Սաֆարն, Միքայէլն, Խէխէրն։ Ավդըլէն, Սա(հ). րատն, Յովանէսն, Հայրապետն, Զաւրափաշէն, Ղագամխսութլու Մէրփաշեն. յիշեցէք, և աստուած ողորմի ասացէք, և աստուած զձեզ յիշէ իւր միւսանգամ գալստեանն ամէն,։ (Երկու տող վարը). Դարձեալ յիշեցէք ի բարի զխօչոց Ղարամէլիք որ նորոգեաց և զարդարեաց սուրբ աւետարանս յիշատակ իւր և ծնողաց իւրոց և ամե նայն արեան մերձաւորաց ամէն։։ 4. Անդ. Կազմեցաւ ձեռամբ փրծուն Յովանէս աթեղայիս որ միայն զանունս ունիմ, և գործս ոչ. յիշողք յիշեալ լիցիք առաջի ահեղ ատենին քրիստոսի. ամէն. է թուականիս հայոց Թ. երորդի. Խ. երորդի. Ը. երորդի. ի Հռոմ մեծ թուականն Ռ. 3. Ծ. Ա. ամէն - Թվական Ռ. Խ. Ը., (այսպէս)։

Canon tables 2

Title text

՝ սևագիր են և բնագրէն աւելի մանր նոյները յաւարտ իւրաքանչիւր աւետարանին կըր։ կնուած են, բայց աւելի մեծագիր և երկայնածև զար։ դարուն քառակուսիներու մէջ։ -

Blank pages

Colophon

Informations

Content