1251635ՈԽԲ1198 (տես վարը)։
՝ ցածադիր, անկիւնաւոր և փոքըր երկաթագիր՝ սև մելանով. իսկ բոլոր տնագրլուխներն ոսկեգիր են։ Գրութեան մէջ գործածուած կիտադրութիւնն ի սկզբան պարզ եղած կը տեսնուի և սև մելանով, նման հնագոյն Աւետարաններուն։ բայց, լաւ առոգանութեան համար, ետքէն կարմիր մելանով երկարի նման շեշտեր դրուած են, մերթ երկու կէտեր և մերթ ստորակէտ ևս։ Պատիւով կը գրուին հոս, հնոց նուիրական վեց անուններէն զատ, նաև ուրիշ շատ բառեր։ Թերթերու հայատառ թուահամարներուն քով յունարէն ևս նշանակուած ենմէկ Թիւ մաւելի։ - վասն գի ճ խորանները թերթ մը հաշուած է։
42 (իսկ խորաններն ի միասին առած՝ 43 թերթք), իւրաքանչիւրն 8 թուղթք, ի բաց առեալ վերջինը՝ որմէ 5 թուղթ մնացեր են։ Թերթահամարները ստ. լուսանցքին մէջտեղ դրուածեն, և Ժ.էն ետքը՝ փոխանակ ԺԱ.ի՝ Ի, Լ, Խ, Ծ, ևն կը յառաջեն։
մագաղաթ շուշանափայլ, ողորկ և նուրը (կան տեղ տեղ հաստկեկներ ալն։
(նոր) փայտեայ կաշեպատ՝ կարմրագոյն, պարգ դրոշմազարդերով։
շատ լաւ պահուած, այնպէս որ 720 տարիներու հոսանքներէն անցնելով հանդերձ՝ կարծէք թէ դեռ նոր գրուած է ու նկարուած։ Թղ. 1 և Թղ. 319 322 ստորին լուսացաքղանցք փոքր ինչ ցեցակերութենէ ծակոտած են։ Թղ. 23բ-24բ, 29բ, 30ա, 127բ, այսպէս և ուրիշ քանի մը էջերու, գրութիւնը քիչիկ մը Յաւնաթափ եղած է, բայց ոչ անընթեռնլի։ Թղ. 25բ 26ա. - (ստորին կողմը) - կարմրորակ հեղուկէ մը բրծաւորուած են. զանազան թուղթեր ալ (Թղ. 130բ էն սկսեալ) խոնաւութենէ դեղնած են։ Վերջին կազմողն անզգուշութեամբ լուսանցքները կտրեր է. որով տե։ տեղ լուսանցազարդերէն ոմանք իսկ վնասուած են։ օրին. աղագաւ, Թղ. 78ա, նկարին եզերքը։ Թղ 99ա, կիսախորանին վրայ թևատարած թռչունի գլուխն ու թևի վերին մասն, ևն։ Մատթէոսի և Ղուկասու աւէ տարաններէն անմիջապէս առաջ երկու նկարէն թուղթերը կտրուած են, որոնց դժբաղդաբար ինչ ըլլալն ալ չգիտցուիր։
նաի Ն. Լամբրոնացի և իւր եղբայրն Հեթում, ապա միա։ բանք ուխտին Սկևռայ, ապա արքայադուստրն ֆի. մի, ապա Խնդիրշի վարդապետ, ապա այլք (տե։ յիշտկ.)։
չունի, այլ 1750ին գաղդիարէն լեզուով գրուած (Ծ88 6 Մ818օո) 3 թուղթ գրուած մը։
՝ յոյժ բազմաթիւ են, բազմագունի ոսկեզարդ, մարդագիր, գազանագիր, թըռչնագիր, ևն, 4,5 - 7հրդմտր բարձրութեամբ սովորականներն, իսկ չորս աւետարանաց սկզբնագիրերն աւելի մեծ են, և մի մի չքնաղ նկար կը ներկայացնեն. օրին. իմն։ Թղ. 9ա1, Մատթէոսի խորհրդանը։ շանը 10 հրդմտր. բարօր, կուսական դէմքով թևաւոր հրեշտակ մէ, երկայն թուխ մազերով և սևաչեայ։ և ճակտին վրայ - մագերուն բաժնուած տեղը վարդագոյն ծաղկեփունջ մը կը կրէ. գլուխն ալ պսակուած է ոսկեփայլ լուսասփիւռով։ Վարդագոյն ներքնազգեստին վրայէն կը կրէ կանաչի զարնող երկնագոյն կրկնոց. ոտքերը կարմիր կօշիկով։ Կէս մերկացած բազուկով կարկառած կը բռնէ ոսկեմատեան մռ՝ ևարմիր եզերով։ ճշմարիտ հայուհւոյ տիպար մէ Ասկէ ոչինչ նուազ զեղեցիկ են՝ մանաւանդ հիացուցիչ անոնք՝ որոնք հարտար մոտիւներով լուսանցազարդերուն հետ միացուած են։ 6րի. աղագաւ, Թղ. 59ա2, ի միջատողի, երկու երփներփն սիրամարգներէ յօրինուած Չն, և Թղ. 39ա2 նոյնպէս երկու սիրամարգ ներէ և վարդակարմիր գազանագլուխէ մը ձևացուած 3 զարդագիրն։
յոյժ բազմաթիւ են բազմագունեան և ոսկեզարդ, ամենագան մոտիւնե։ րով, մանր պատկերներով, ծաղկանօթներով, սիւնազարդ կամարներով, բազմապիսի խաչերով, թռչուններով, բոյսերով, ևն, ևն։ Նշանաւոր են, Թղ. 47բ1. ջահին մէջտեղէն բարձրացող ոսկեգոյն սկուտե։ վրայ նկարուած Յովհաննէս Մկրտչի հերապանծ գը։ լուխը, որ իբր կենդանի՝ կը նայի մեղմանոյշ դէս յարևելս։ Թղ. 54բ1. սիւնազարդ ու գմբեթաւոր կամարն՝ մէջը կախուած արջնագոյն կանթեղովն։ Թղ։ 76բ1. ծառաձև աշտանակն, որուն ստորին գնդաձևին վրայ երկու կարմրախայտ թռչուններն վերէն կախուած ողկոյզները կը կտցեն։ Թղ. 78. կուսադէմ և հուժկու երկու հրեշտակներն, ոյք աջ ձեռքերու վեր բարձրացուցեր են երկրագունդը՝ և տէրունեան մարգարտայեռ մեծ եռախաչը, որոնցմէ միջնոյն թևերու ծայրերն ևս մի մի փոքրիկ խաչեր յօրինած են։ Իսկ գունդին վրայ զետեղուած են երկու երկայն բարձեր, որոնց վրայ ձգուած է ծալ ի ծալ բաց կանաչ 6ւ խորհրդաւոր քօղ մը, և ասոր վերև ալ կը տրես նուի ձիւնափայլ գագաթ մը (Մասիս կամ երկնագունդը) կարմիր աստղերով. ամբողջութեանը մէջ յոյժ հիանալի և խորհրդաւոր։ Թղ. 121. երեք նա. գելի սիւներու վրայ բարձրացուած խորանը՝ իր կար։ միր գմբէթովը, որուն ծայրը ոսկեգոյն ու գեղեցիկ խաչ մը կը հանգչի։ Թղ. 164բ1. զօրութեամբ Հոգւոյն ի Գալիլիա դարձող պատանի Յիսուսն, որ կանգ. նած է ոսկեգոյն պարունակի մը մէջ՝ սպիտակացու դեղին պատմուճանաւ, և զինքը կը պատէ վարդակարմիր ու գեղեցկադրուագ շրջանակ մը, զոր կը կրէ՝ իր թիկանց վրայ արջնաթոյր և սաւառնաթև թռչունն (աղաւնի կամ արծիւ)։ Ուշագրաւ են նաև Թղ. 197ա1։ բազմազան մոտիւներով յօրինուած ճրագարանն Թղ. 230ա2. արաբական գմբեթով մատուռիկն՝ իր մոզայիկ ճակատով։ Թղ. 299ա2. միացուած զարդագիրն։
2, Թղ. 98բ. Մկրտութիւն Քրիստոսի բազմագունեան և ճարտարարուեստ։ Յիսուս Քրիստոս - երկայնահասակ և քաջակազմ - ուղիղ կանգնած է կապոյտ, երկնագոյն ու թափանցիկ ալեաց մէջ, որ կը հասնին մինչև ուսերը. և խորը կը տեսնուի կարմրազգեստ մարդ մալ փախչելու շարժման մէջ և կարմիր գունդ մը գրկին մէջ։ - Յիսուսի դէմքը պատկառելի է և աստուածային։ Աջ կողմէն Յովհաննէս Մկրտիչ դուրս կպրկառած է, պայծառագոյն կարմիր քարանձաւէն, անսովոր շարժումով. արջնաթոյր ցփսեայ մը հագած է մինչև ծընկուրները. աչ ձեռքն Յիսուսի գլխուն վրայ դրած է և ձախն ի վեր բարձրացուցած։ Վարը՝ ոտքերուն մօտ՝ ծառ մը նըկարուած կայ և տապար առ արմին։ Չախակողմը բաց կանաչ գետնի վրայ կանգնած է երեք հրեշ- տակներու խումբ մը, որոնց վերջինին գլուխն և թևերը միայն կը նշմարուին. երկրորդն՝ երկնագոյն պատ. մուճանի վրայէն մութ դեղին կրկնոց առած է. իսկ Յիսուսին մօտ եղող հրեշտակն, որ վերէն ի վար ծիրանեգոյն պճղնաւոր պատմուճան հագած է, թևերուն վրայ դեղնազոյն ազնիւ լաթ մը տարածած է սպասողական դիրքի մէջ, իւր Տէրը սրբելու։ Նկարին վերի եզերքէն կապոյտ և երկնագոյն պարունակ մը բացուած է, ոսկեգոյն միջոցին վրայ առկախ, ուր գրուած է կարմրագիր. Մկրտ,. և ուսկից սլացած կ՝իջնէ - նոյնագոյն փոքրիկ պարունակի մը մէջ Հոգին սուրբ՝ աղաւնակերպ, որուն լոյսը սիւնածե։ մինչև Գրկչին գագաթը կը հասնի, որ արտախուրեալ է շագանակագոյն գանգուր հերօք։ Թղ. 248բ. Խաչելութիւն Քրիստոսի, առաջինէն աւելի գեղեցկագիտական է. մէջ տեղը արջնագոյն, սպիտակախառն, կանաչ ու պայծառ կարմիր վիմի մը վրայ կը բարձրանայ - ոսկեփայլ միջոցին մէջ - մութ ընկուզագոյն մեծ կրկնախաչը, որուն վրայ տարածուած է աշխարհի Տէրն, չորս բևեռօք գամուած. փշապսակ գլուխը խոնարհած ինկած է աջ ուսին վրայ. մարմինը ծանրութենէն կքեալ է դէպ ի ձախ. կը կրէ երկնագոյն ծածկոց մերկութեան, և կթոտեալ ծուն։ կերն ծռած և ցցուած են դէպ ի յաջ։ Ծով ցաւերուն հետ՝ աստուածային անդորրութիւն մը կը տեսնուի դիմաց և աչքերուն մէջ, որ գթութեամբ կը նային առ ցաւագին մայրը։ Առ ոտս Խաչին աջակողմէն արծանացած է սուրբ Կոյսն՝ կանաչագոյն գետնի վրայ, ունելով իւր յետին Մարիամ Մագդաղենացին։ որ կեցած է պայծառագոյն կարմիր շէնքի մը առջև՝ բոցագոյն եռանկիւնաձև գմբեթով։ Կապոյտ պըճղնաւոր ներքնազգեստին վրայէն հագած է մանուշակագոյն կրկնոց մը, որ մինչև ծունկերը կը հաս։ նի, և ցաւագին դիմօք յառած կը նայի անքթիթ առ որդին։ Իսկ ձախ կողմը կեցած է Յովճաննէս՝ իր ետին ունելով հռովմայեցի հարիւրապետը՝ Կոռնելիոս որ նոյնանման, բայց կապոյտ գմբեթով դեղին շէնքի մը առջև կանգնած՝ աջը կարկառեր է առ խա, չելեալն Յիսուս, զարմացած։ Սիրոյ աշակերտն, որ երկնագոյն պճղնաւորի վրայ կը կրէ վարդանգոյ կըր կնոց մը, որուն քղանցքը ձախ ձեռքով վերբռնած է, և ծնօտը կռթնցուցեր է կթոտեալ աջ ձեռքին վրայ, արտասուքը ջնջելու դիրքի մէջ։ Հիանալի և անբացաորելի է մէկ կողմէն Յիսուսի կքեալ մարմնոյն, և միւս կողմէն ալ առընթերակայից նկարուած ցաւոց և հազարապետի հիացման արտայայտութիւն։ Մեծ խաչին վերի թևին վրայ կայ սպիտակ դեղով ՅԻՍՈՒՍ ԹԱ. ԳԱՒՈՐ ՀՐԻԻՑ,։ Իսկ Յիսուսի երկու կողմը ԽԱԶԵԼՈՒ ԹԻՒՆ, Տիրամօր գլխուն քովը ՄԱՅՐ ԱՍՏՈՒԾՈՅ, և սիրոյ աշակերտին՝ ՅՈՎԱՆՆէՍ, վերտառութիւնքն։ Իսկ խաչի մեծ թևերուն վրայ կը սաւառնին երկու թևատարած պճղնաւոր. հրեշտակներ, որոնցմէ մին բոցագոյն և միւսն դեղնախառն կարմիր լաթով արտասուքնին կը սրբեն կարծէք. և ասոնց վերևը կը տեսնուին արևն և լուսինը՝ մարդադէմ, մին արիւնագոյն ճառագայթներով և միւսն կասկապոյտ։ Պատկերներս՝ թէ՝ իրենց նրբերանգ գոյներու թափանց։ կոտութեամբ և բազմեղանակ յարդարմամբ, թէ՝ ան։ դամոց համաչափ յօրինմամբ և դիմաց և կրից զօրեղ արտայայտութիւններով ցոյց կու տան նախ թէ արդարև նկարողն ևս ծաղկողին պէս այնքան քա ջարուեստ էր նկարչութեան բազմատեսակ արուես տին մէջ։ Բ. թէ կորսուած միւս պատկերներն ոչ միայն ըլլալու էին թուով հմմտ. Թ. 102ի պատկերներուն, այլ նոյն իսկ անկէց օրինակուած, և կամ անոր իբր նախագաղափար եղող Երուսաղէմեան նւետարանէն։ խաչելութեան պատկերը առաջին նայուածով ամենանման կը տեսնուի Երուսաղէմի ասորերէն Աւետարանի պատկերին, բայց հայ նկարիչը զանազան և ինքնագիւտ փոփոխութիւններ մտցու, ցեր է թէ խաչելոյն Յիսուսի, և թէ՝ առրնթերակայ եղողներուն կեցուածոց, դիմագծութեանց և տարա, զուց մէջ. որով հոս թէ՝ խումբն և թէ՝ տեսարանն աւելի բազմազան և աւելի արտայայտիչ է՝ քան ասորականը. թէպէտև երկուքն ևս իրենց տեսակի։ մէջ սքանչելի, բայս ասորականն աւելի պարզ է և կանոնաւոր։
8, բազմագունեան ։ ըսկեզարդ, որոնք թէ՝ ազնիւ դեղոց բազմութեամսԹէ. Սուրբ երանգոց հաշակաւոր յարդարմամբ և թէ ամենակերպ դրուագաց և մոտիւներու բազմա ԶՈար ճարտարութեամբ կատարեալ են և անգերազանցելի։ Խորաններս Թ. 116 և Թ. 86ին խորաններուն պէս ճարտարապետական բնակամարներ չու նին, այլ Թ. 108ի նման քառակուսի ճակատներ, ն րոնց վրայ գունակամարներ (կեղծ) նկարուած են վէջէմէջ, բայց նրբագոյն և բոլորովին տարբեր դ. ճով սիւներու վրայ։ Թէև իրաքանչիւր զոյգ իբր նը։ ման դրուած են իրարու հանդէպ, սակայն ունին և րարմէ շատ տարբեր դրուագներ և մոտիւներ։ Առաջին և երկրորդ խորաններն (Թղ. 1բ-2ա) միայարկանի են, ոսկեյատակ երկերկու սիւներու վրայ՝ հաստատուած. կապոյտ և մութ կանաչ օձապա րոյրներով նկարուած են։ Առաջին երկու սիւներո։ բոցագոյն կարմիր ախաւեղագէսներուն վրայ բազմած են՝ վարդակարմիր պատմուճանով՝ երկու կարիատիդներ (688), իրենց գլխոյն վրայ կրելով մեծղի շէնքը, ուր պէսպէս թռչուններով բազմադրուագ Հորս պարունակներու խորը - ոսկեայ յատակի վրայ - կանգնած է կանանչ կրկնոցով և սև մօրուքով կորովի դէմք մը, որ ձեռքով բռնած է սպիտակ մագաղաթ մը ԵՒՍԵԲԻ ԿԱՐՊԻԱՆՈՍԻ, վերտառութեամբ։ Սիւներու ստորին սեմին և շինուածի թակաղակին օ8) ծայրերէն երկերկու ծաղկաւէտ ծառեր կը բարձրանան, որոնց վրայ կը թռչրտին գոյնզգոյն թռչուններ. իսկ խորանին բլրաձեւ խարիսխին վրայ նկարուած է ոսկեզարդ խաչ մը, որուն երկու կողմերը կեցած են զոյգ սիրամարգներ Շրկրորդ խորանի մոտիւներն ևս յար և նման են առաջնոյն, միայն գոյները տարբեր կերպով յարդարեալ են. այսինքն ախաւեղազէսներուն վրայ բազմած կարիատիդք՝ կանաչ պատմուճան զգեցած են։ ձեռքերնին ալ կերոն բռնած. ներքին պարունակիւ մէջ կանգնած առնապատկերն ալ (Կարպիանոս) վարդագոյն կրկնոց առեր է վրան, և ձեռքը մօրուեղ՝ ծնօտին վրայ, մտախոհ։ Երրորդ և չորորդ խորաններն, Թղ. 3բ-4ա, (այսպէս և յաջորդներն) երկյար՝ կանի են՝ երեք սիւներու վրայ կանգնած, որոնց մի։ ջինը վարդագոյն է՝ սպիտակ կիտուածովք. իսկ արտաքիններն՝ Ա. և Բ. խորանասեանց նման են, բայց ախաւեղագէսներուն վրայ կանգնած կարիատիդներլ գոյգ գոյգ քնարահաւեր են։ Կողմնակի ծառերն և թռչուններն ևս նախընթացներէն տարբեր են։ Եր։ րորդ խորանի ճակատին վրայ կան մէջէմէջ 4 պարունակներ՝ ամենակերպ դրուագներով, որոնցմէ մեծագունին վրայ կը տեսնուի սպիտակախառն վար դագոյն մարդադէմ մը, յոյժ արտայայտիչ. իսկ ճա, կատին վերև (բլրաձև բարձունքի մը վրայ) կը ծաւանայ և կը տարածուի դէպ ի աջ ու ձախ ողկուգալից որթատունկ մը, որուն ճիւղերուն վրայ կը հըր։ ճուին կապուտակ կաքաւներ։ Իսկ հանդիպակաց ճա։ կատի պարունակաց մէջ նշանաւոր են - կապուտակ և ոսկեգոյն զարդերով - զոյգ թերատաձևերն, որոնք՝ վերէն միանալով իրարու հետ՝ արջնագոյն եզերօք կիսաբոլորակ մը կը ձևացնեն, իսկ ներսի կողմէն խարսխանման սքանչելատեսիկ զարդ մը, որուն ձևացուցած եռանկիւնաձև կապոյտ միջոցին մէջ կը ձգուի - ճիշն ստորին թակաղակին վրայ - վարդագոյն լուսանցակամար մալ, խաչաձև կանաչ ձողերու նկարուած։ ճակատիս տանիքին վրայ զետեղուած են երեք երկնագոյն մատեաններ՝ կարմիր և դեղին շոջանակներու մէջ։ որոնցմէ միջնոյն վրայ կը բարձրանայ վարդագոյն կարմրագիծ շէնք մը, ո. րուն երկու կողմէն դուրս ցցուած շիկագոյն առիւծներու բերնէն կը հոսին կրկին աղբիւրներ, և երկուստեք կեցած կապտագոյն աղաւնիներն կըմպեն անոնցմէ։ Ե-և Զ. նմանազոյգ խորաններէն (Թղ. 5բ - 6ա՝ առաջնոյն եզերասիւներուն կարիատիդներէն մին կանաչազգեստ թևաւոր մարդադէմ մէ, այն է՝ Մատթէոսի խորհրդանջանը. իսկ միւսը՝ շիկակարմիր առիւծ, որ ձեռքերուն մէջ մատեան մ բռճած է։ իբր խորհրդանշան Մարկոսի։ Սիւներուն ստորին սեմին ծայրերուն վրայ դարձեալ ծառեր և թռչուն. ներ են, կանաչ, կապոյտ և մանուշակագոյն. իսկ վերին թակաղակին ծայրերուն վրայ կը բարձրանան կրկին արջնագոյն աշտանակներ, որոնց մէն միոյն վրայ թառած են երկերկու սպիտակափոր թրխաթև թռչնիկներ, Յակատին վրայ - քառակողմեան դրուագաց մէջ - նկարուած են մէջէ մէջ 4- 6 պարունակներ, որոնք ի միասին կը յօրինեն բազմերփեան մեծ ծիածան մը, ուր տիրող են կանաչ և մօռ երանգներ. և կեդրոնի կարմիր գունդը (կապոյտ կանանչ, դեղին և վարդագոյն կիտուածներով) կարծես թէ երկիրս կը ներկայացնէ անոր ներքև։ Իսկ ծիածանէն վեր կը բարձրանայ՝ ոսկեյատակ՝ սիւնազարդ ուրիշ փոքրիկ խորան մը, ուր նկարուած է հեզահայեաց Յիսուս պատանին՝ երկնագոյն պատմուճանաւ և սպիտակ կրկնոցով. ձախ ձեռքում կարսիի գլանաձև մը բռնած է և աջը օրհնութեան դիրքով իսկ երկու կողմերը կեցած են երկու գունագեղ դը. րախտահաւեր։ Իսկ վերջնոյն եզերասիւներու ծայրի կարիատիդներն՝ ոյք խորանը վեր կը ըռնեն, են սպիտակ գուարակ և արծիւ (այսինքն խորհրդանշաններ Ղուկասու և Յովհաննու), ունենալով ի ձեռին մատեան։ Ասոր գլխաւոր թակաղակին վրայ հգուած պաբունակներն - որոնց մեծերն են կապուտակ և վարդակարմիր - կը յօրինեն դեռ աւելի ակնապարար և ջքեղ ծիածան մը. որուն միջնագունդն իսկ շատ ա ւելի նրբերանգ և հաճոյական կիտուածներով դրուագուած է՝ ոսկեզօծ յատակին վրայ։ Իսկ տանիքին վրայ կ՝ամբառնայ՝ բազմոցի, կամ լաւ ևս սուրը սեղանի նման՝ սիւնազարդ և գեղեցիկ շինուած մը երկնագոյն և սևաթոյր շղարշով ծածկուած, և ասոր վրայ ալ կը սաւառնի թևատարած արծուի մը որ ոտուրներով բռնած է, քառակողմեան պատուանդանով, ոսկեղէն խաչը։ Այդ շէնքին աջ կողմը կե։ ցեր է քնարահաւ մը, իսկ ձախում մի ուրիշ թռչուն է. և Ը. Խորաններէն առաջնոյն արտաքին երկու սիւներն երկնագոյն են, սև ու բոցագոյն մակասիւներ ունելով վերէն, և վարէն ալ սև և սպիտակ մակասիւներ՝ ոսկեզարդ. իսկ միջինը սպիտակ է՝ ոսկեխայտ կիտուածովք։ Շէնքը վեր ըռնող կարիատիդներն՝ վարդագոյն մարդագլուխներ են պարզապէս։ Թակաղակին վրայ ձգուած են բոլորաձև երեք իրարմէ տարբեր կամարներ, կարմիր եզերագիծերով. առաջինը յօրինուած է կանաչ, կապոյտ, բաց վարդագոյն, սև և կարմիր կամարակապ երկընկեկ մարմարիոններէ, նրբագոյն լուսաստուերներով։ Երկրորդը կը ներկայացնէ՝ ոսկեայ յատակի վրայ՝ կապոյտ, կանաչ և վարդագոյն որմնասիւներ և թռչուններ. երրորդը՝ սև յատակի վրայ՝ կանաչ և երկնագոյն տերևաձև շառաւիղներ։ Իսկ ասոնց փոքրագոնին մէջ նկարուած են - մէջէմէջ և ոսկեգոյն յատակի վրայ - բազմաթիւ կապոյտ մանեակներ, որոնց կեդրոնը գետեղուած է մի մի տպագիոն։ Ներքսագոյն կանաչ պարունակէն կը ձգուի ուղղահայեաց կերպով և մինչև խորանին վերի եզերքր՝ ոսկեգոյն որմնասիւն մը.կարմիր կանաչ օձասևե։ րով. երկու հատ ալ մեծ պարունակէն կերկննան՝ առ ի շեղ՝ դէպ ի անկիւնները։ Խորանիս սիւներուն քով կը ծառանան դէպ ի վեր երկու ծաղկալից օլէանդրներ, որոնց ներքև կեցած են երկու արագիլներ։ (իզով ծառերուն պլլուած, և անոնց վրայ ալ սարեկի նման թռչուններ կը թևածեն։ Սիւներուն վերի թակաղակին երկու ծայրերուն վրայ նկարուած են բազմագունեան երկու շքեղ անօթներ, կանաչ կարմիր աղկաբոյսերով, որոնց վրայ կը հանգչին անծեղներ։ Իսկ վերը տանիքին վրայ նկարուած է - կապուտան ոսկեգիծ խարսխի վրայ - ոսկեգոյն ետրուրաձև անօթ մը, որուն երկու կողմերը կեցած են երկու գունագեղ աքաղաղներ՝ կռուի շարժուածքով։ Վերջին խոանին երեք սիւներն ևս պայծառագոյն կարմիր (փէմպէ) են, բոցագոյն և կանաչ մակասիւներով, և կա պոյտ, կանաչ ոսկեգարդ խարիսխներու վրայ։ Կողմնակի սիւներուն վրայ կեցած կարիատիդներն՝ զոյգ լոյզ առիւծներ են, ցետերը իրարու կապուած կարմիր նարօտով մը։ Դէպ ի ներսը նայող գազաններն դեղնորակ շիկագոյն են, իսկ դուրտնայողներէն մին պայծառագոյն կարմիր է, և միւսն կարմիրի և կապոյտի խառնրդով։ Սիւներուն առընթեր կը բարծրանան - սևագիծ մոխրագոյն յատակի վրայ երկու պաղալից արմաւենիներ, վրանին ալ կար։ մրախայտ թռչնիկներ։ Իսկ վերը -կապուտակ և բոցագոյն դրուագեալ միջին թակաղակին վրայ - կը ձգուին կարմիր եզերագծերով մէջէմէջ գոյգ պարունակներ, որոնց արտաքինը մութ կապոյտ յատակի վրա երկնագոյն տերևազարդեր կը ներկայացնէ. իսկ ներ։ քինը՝ համակ ոսկեգոյն է՝ դեղին կիտուածներով Ասոր ներսը զետեղուած է՝ կապոյտ եզերագծով՝ ոսկեղէն սկաւառակ մը, որուն վրայ դրուագեալ են կապոյտ, կանաչ և վարդագոյն ծաղկաբոյսեր։ ճակատի ստորին անկեանց գունագեղ կիսաբոլորակներէն առ ի շեղ դէպ ի վեր կ՝երկննան - պարունակաց մօտէն քերելով - սպիտակ և կարմիր եգերագըծերով երկու ոսկեայ ձեղունասիւներ, որոնց վեր իրարու հպած գլուխներուն վրայ՝ նկարուած են կրկին կիսաբոլորակներ կամ պարունակներ, եղջիւրնին դէպ ի վեր։ Իսկ այս պարունակաց ուղղութեամբ՝ տանիքին վրայ՝ կը կանգնի գեղեցկաձև ոսկեղէն անօթ մը ջրով լի, որուն երկու կողմերը կանգնած են երկնա, գոյն երկու կռունկներ. որոնցմէ մին ջուր կը խմէ՝ իսկ միւսն դէպ ի վեր կը նայի։ Վերի անկիւններէն երկու գունագեղ անկիւնազարդեր առ ի շեղ դէպ ի դուրս ցցուած են՝ ծաղկաբոյսերով. իսկ ստորին անկիւններէն ալ երկու ամաթեղջիւրի ձևով ծաղկաբոյսեր և թռչուններ։ Յոյժ դժուար է և չեմ կարծեր որ մանրամասնօրէն նկարագրած եղայ եզական Աւետարանիս խորանները. սակայն կրնամ ըսել որ ծաղկողն առաւելաւն հանդերձ պատկերացուցեր է - իր քաջարուեստ վրձինով և ամենազան մոտիւներով - Ներս. շնորհալիէն կանխաւ ըրած խորանաց մեկնութիւնները։ Դրազարկի վանքում գրուած և ծաղկուած ԺԲ. Աւետարանի խորաններն, զորոնք կանխաւ նկարագրեգինք, շատ կը նմանին ասոնց, գէթ իրենց ճարտարապետական ոճովը. սակայն եթէ անիկայ գլուխն գործոց մը համարինք Դրազարկի նկարչական դրպրոցին, - ինչպէս Լամբրոնեան Աւետարանս է՝ անտարակայս Սկևռայ վանից նկարչութեան, ըստ ի։ վերջինս վերը յիշած ամեն կերպով յոյժ աւելի կատարեալ է և զարմանալի. արդարև եզական իր մանրանկարչական զարգացման ամէն տեսակէտերով։
4, (Թղ. 9ա, 99ա, 151ա, 250ա). խո։ րաններուն պէս բազմագունեան են, բազմադրուագ և հիանալի։
ոսկեգիր. նոյները սակայն սև մելանով կրկնուած են մէն մի աւետարանի վերջը - նոյնագոյն երկայն և նեղ շրջանակի մը մէչ քըւախաղերով։
Թղ. 1ա, 2բ, 3ա, 4բ, 5ա, 6բ, 7ա, 8բ, 9ա, 98ա, 148ա։
բաղմաթիւ են գլխաւորապէս՝ 1. Յովհաննու աւետարանին վերջը Թղ 319բ) և միևնոյն գրչութեամբ կայ այսպէս։ Ժառք ամենասուրբ երրորդութեան այժմ և միշտ եւ յաւիտեանս յաւիտենից, ամեն, Գրեցաւ տիեզերակեցոյց փրկչական սուրբ աւետարանս, յամս Թու. ՈԽԲ. ի հայրապետութեան Հայոց տեառն Գրիգորի (Ապիրատի), եւ յեպիսկոպոսութեան Կիւլիկեցւոց նահանգիս, տեառն իմոյ Ներսիսի. որ ստացաւ ի պատիւ եւ ի փառս սուրբ եկեղեցւոյս Ամենափրկչիս, զայս աստուածաբան մատեանս ի վանքս Սկեւռայ, առընթեր անմատոյց բերդիս Լամբրաւնի, որոյ տիրէ բարեպաշտ Սեւաստաւոս Հեթում հարաղատ եզբայր սորա. Քանզի երկոքեան սոքա ի վրդովումն աշխարհաց եւ գաւառաց որք յայս աւուրքս. հոգեւոր և մարմնաւոր անդորրութեամբ անվրդով պահեն զսոսա՝ որոց իշխենս, և զարդարեալ պայծառացուցանեն զայս աստուածաշէն միաբանութիւնս՝ հանգստարան նախնեաց իւրեանց. յորոց լըրումն փառաւորութեան և զայս աստուածախաւս սուրբ Սւետարանս հրաման ետուն ինձ Կոստանդէոյ հոգեւոր երկամբք ծնեալ որդւոյ սատարութեամթ գրչի աւարտել, և երանգաւք ծաղկոց զարդարել։ Զի ի խորհրդական ժամու սրբոյ պատարագին աւր ըստ աւրէ ի տաճարս Աստուծոյ ընթերցցին։ Եւ ես ըստ կարի ակարութեանս ցանգ հանի ըղպատուէր տերանց իմոց եւ իշխողաց։ Արդ աղաչեմ զկենարար մարմնոյ եւ արեանն Տեառն նուիրող քահանայպետսդ եւ զքահանայսդ, եւ զնորին փառացն պաշտաւնեայ սարկաւագսդ, ի կալն ձեր ի խորհրդական ժամուն բարեղարդութեամբ մարձնոյ եւ մաքրութեամբ սգւոյ առաջի Աստուծոյ, յորում հրեշտակ լինի։ առ ունկնդիր ժողովուրդսն որ ի սմա աւետեացս բարձրաձայն ընթերցմամբ զբանիցս Աս. տուծոյ զարդարող սիրով եւ հաւատովք, որակութեամբ նիւթոցս զտերս իմ Ներսէս եւ զիշխող։ զՊՏ. (Պար.) Հեթում անմոռաց պահեցէք ի կարգ յիշատակացն որ ի սուրբ պատարագն։ Զի որ սովաւ աւետարանել երկնային աւետեացն խոստումն շնորհեսցէ սոցա Քրիստոս. Եւ ուր ինքն է անդ եւ զսոսա որք են հաւատարիմ պաշտաւնեայք իւր ընկալցի, տեսանել զփառս իւլ եւ փառաւորել ընդ նմա ի մասն վիճակի համապատիւ սրբոցն յաւիտեանս յաւիտենիցամէն։ Եւ ես գրիչս աղաչեմ զտեարսդ իմ և զեղբարոս՝ զնուաստութեանս իմոյ սպասաւորութիւն աստուածային մատենիս, աստուածապարգեւ արհեստիւս՝ յիշատակի արժանի արարէք, զի գըտից ողորմութիւն ի Քրիստոսէ։ Այս ամ հինգերորդ պղծելոյ զաստուածակոխ քադաքն Երուսաղէմ գերութեամբն իւրեանց աղախնածին Հագարացւոցն, որոց շուրջ բիւրք բիւրոց զաւրք Հռովմայեցւոց թագաւորաւք եւ իշխանաւք հեղուն զարիւնս իւրեանց անհանգիսս պատերազմաւ, եւ գնան սրպէս զամպս թռոէ։ ցեալ եւ իբրեւ զաղաւնիս ձագախառն երամովին ժառանգել զվերինն Երուսաղէմ։ Ոռոր. մեա Քրիստոս Վարդանայ,։ Յիշատակարանիս վերջը յիշուած սոյն Վարդանը կամ գրչին ազգական մըլլալու է և կամ գործակից, նիւթը կամ մագաղաթը պատրաստելուն մէջ։ 2. Ի վերջ Մատթէի Աւեա. կայ նոյն գըրչութեամբ, բայց կարմրագիր՝ այսպէս. Ստացաւղի սուրբ մատենիս տեառն Ներսիսի գերահռւա։ վարդապետի. որդիք լուսոյ աղաւթս արարէք խընկանուէր հայցմամբ ի ժամ սոսկալի պատարագի զենլոյն Յիսուսի,։ Եւ անմիջապէս սևագրով։ Եւ մեղաւք դատապարտելոյս յետին գրչի,։ 3. Մարկոսի աւետարանին վերջր կայ, նախորդին պէս, այսպէս. Գերագոյն իշխանաց իշխանի՝ Հեթմոյ Սեւաստաւսի, ողորմեսցի Քրիս տոս յաւուրն յաներեկի։ (Ապա սևագիր)։ 8 Եւ Կոստանդեայ մեղապարտ գրչից-։ 4. Թղ. 322բ. Կայ (խոշոր բոլորգրով Աւետարանս փրկանաւորող արքայադուստր ֆիմիի ոտանաւոր և կիսեղծ յիշատակարանն, այսպէս. Զվերջին ստացող սուրբ աւետարանիս Գէմիս այասցի՝ կին Վահրամի, ի դառնութեան ժամանակի աւարումն եղաւ Լամբոն բե(րթթի և գերի բերին ըզսուրբ աւետարանս յԱյաս քաղաքե, նայ ես ֆիմիս վասըն սիրոյն Քրիստոսի գնեցի զսուրբ աւետարանս՝ յիշատակ հոգոյ իմո և ծնողաց իմոց։ Ով՝ սուրբ ընթերցողք աւետարանիս, ի ժամ բաշխման մարմնոյ և արեանն, զմեղաւք լցեալ ոգիս՝ զֆիմիս և զմայրն իմ զՀռաւփսիմին յիշեսջիք ի մաքրափայլ աղաւթս ձեր ընդ նըմին և զեղկելի գծողս սորայ (իմա յիշատ.) զՅովսէփ դպրիկս յիշեցէք և դուք յիշեալ լիցիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն։ Վերջի յիշատակարանս գրեցաւ հրամանաւ ... (եղծուած են երկու բառք, տեառն մերոյ տէր Սիմեօնիս և քահանայսն որ աստ հանդիպեցան՝ Վասիղ քահանայ և ՍտեփաԿս սահանայ յիշեցէք ի մաքրափալ....։ (Սընացեալն ինկած է)։ Թէպէտև յիշատակարանիս գրչութեան թըւականը նշանակուած չէ, սակայն Աւետարանիս գերիլն հանդիպած է հաւանօրէն լամջ Տեառն 1375, Սիս քաղաքի առման ժամանակ։ իսկ գնուիլն ու արձանագրուիլն յամին 13761378 (տես Այիշան, Սիսուան եր. 85, 227 - 228) 5. Թղ. 98ա. (դատարկին վրայ) կայ վերջին նորոդողէն. Դարձեալ վըրստին նորոգեցասուրբ աւետարանս ի Կպռոս կկղին, ի Թղ. ՌԻԼ.. յիշատակ վարդապետ Խնդիրշին, և իւր ծնողացն և իւր ամենայն արեան մերձաւորացն. և որք յիշեն ի Քրիստոս, յիշեալ լիցին յԱստուծս մեր, ամէն։ Որշափ որ ալ Խնդիրչի զինքը իբր նորոգող կը յիշատակէ, սակայն կազմէն զատ բրնաւ ուրիշ՝ նորոգութեան հետք մը չկայ Աւետարանիս մէջ։Եթէ այսպէս է, այն ատեն ներկայ կազմը 335 տարի հին կըլլայ։ 6. Առաջին խորանին յետև կայ վերջին ստացողին և նուիրողին յիշատակարանը, այսպէս. Նիկողոս Հովուեան նուիրեաց զայս մատեան սրբազան՝ Սրբագումար Ուխտին Հայոշ Մխիթարեանց որ ի Վենետիկ ի Վանս սրբոյն Ղազարու, յաւերժական յիշատակ հոգւոյ կենակցին իւրոյ Սրբուհի տիկնոջ Ալփիարեան՝ հան գուցելոյ յամի ։339 Հոկամ, 18, Կ. Պոլիս..
. չքնաղ Ձեռագիրս յամին 1850 մտած է հաւաքմանս մէջ, նիկողոս. Հովուեան յիշեալ թուականին նուիրած է Գրատան Ս, Ղազարու, ի մշտնջենաւոր յիշատակ իւր և իր հանգուցեալ ամուսնոյն Սրբուհի տիկնոջ Ալփիարեան (տես իւր արձանագրութիւնն և ազնիւ նամակը Ա ւետարանիս կողին վրայ փակցուած)։ Մատեանս է Ասետարան մեծագիր, նկարազարդ և անթերի։ Իբր գեղարուեստական ամենակատար գործ՝ առաջինն է մեր աւետարաններուն մէջ, որով և արժանի Թ. 108ին հետ մրցելու։ Աւետարանս չունի Նախադրութիւններ և Ցանկեր, ինչպէս և Յովհ, Ե. 4 համարն, այն է Պրոպատիկէի հրեշտակին հատուածը, Հին գլխահամարները կարգաւ նշանակուած են լուսանցից վրայ, և անոնց ներքև ալ կարմրագրով ուրիշ գլխահամարներ։ Աւետարանիս լուսանցից վրայ դրուած են - բաց ի եբրայական և յունական ինչ ինչ բառերու հայեցի թարգմանութիւնքը - նաև հնագոյն օրինակաց տարբերութիւններն, որոնք համաձայն կընթանան մասամբ Թ. 108 և Թ. 86ին։ 0ր. աղագաւ Մատթէոսի սկիզբը Գիրք Ծննդեան, ի դիմացը լինելոյ։ -- Գաղիղեա հեթանոսաց,ին՝ ունի աղգաց։ - յայնժամ ասացից ցնոսացին՝ յայն ժամ խոստացայց,։ - Դանգի միոջ,ին՝ ասարի միոջ, - հարդարացաւ իմաստութիւն յորդւոց իւրոց,ին՝ ի գործոց ևն, - զի մարգարէքք և արդարք,ին դի բաղում մարդարէք։ ևն։ Ուստի հաւանօրէն Աւետարանս՝ Թ. 86էն գաղափարուած ըլլալու է։ 1.Թղ. 1բ։ Եւսեբի Կարպիանոսի սիրելի եղբաւր ողջոյն։ Ամմովսի Աղեքսանդրացւոյ բազում աշխատութեամբ, ևն։ - Թղ. 3բ - 8ա։ Կանոնք։ 2. Թղ. 9ա1։ Աւետարան ըստ Մաթէոսի. Գիրք ծնընդեան (լուս. վրայ լինելոյ) Յիսուսի Քրիստոսի, ևն։ - Վերջ Թղ. 97բ2։ Մինչեւ ի կատարած աշխարհի,։ - Անդ (երկայնաձև շրջանակի մէջ կրկնուած)։ Աւետարան ըստ Մատթեի,։ 3. Թղ. 99ա1։ Աւետարան ըստ Մար։ կոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որդւոյ Աստուծոյ, ևն։ - Վերջ Թղ. 149բ2 Եւ ոչ ումեք ինչ ասացին, զի երկնչեին։ Անդ (նոյնպիսի շրջանակի մէջ)։ Աւետարան ըստ Մարկոսի,։ - Թղ. 150ա1 (առանց խորագրի)։ Եւ յարուցեալ Յիսուս առաւաւտուն առաջին միաշաբաթուն՝ երևեցաւ Մարիամու Մագ. դաղենեցւոյ, ևն։ 4։ Թղ. 151ա1։ Աւետարան ըստ Ղու. կասու։ Քանզի բազումք յաւժարեցին, ևն։Թղ. 236ա2։ (Լուսանցքին վրայ մանրկեկ երկաթագրով և բաց մելանով՝ փակագծի մէջ)։ Ե։ երեւեցաւ նմա հրեշտակ յերկնից, և զաւրացուցանէր զնա, ևն։ - Թղ. 244ա2։ Հարիւր եւ վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ. 247բ2։ Եւ աւրհնէ ին զԱստուած,։ - Անդ։ Աւետարան ըստ Ղուկասու, (նախընթացներուն պէս)։ 5. Թղ. 249ա1։ Աւետարան ըստ Յովհաննու։ Ի սկզբանէ էր բանն և բանն էր առ Աստուած, ևն։ - Թղ. 276բ2։ Իրք կնոջ շնացելոյ, (ներքին լուսանցքին վրայ՝ բաժակաձև) մը մէջ)։ Եւ գնացին իւրաքանչիւր ի տեղի իւրց ևն։ - Վերջ Թղ. 319բ2։ Տանել զգիրսն որ թէ գրեալ էինց։ - Անդ։ Աւետարան ըստ Յովհաննու. (երկայն գրջանակաձև զարդի մը