Other notices
— - Bibliographic notice
90
ԱՒԵՏԱՐԱՆ Ե
ՉԳ = 1254 - ՉԳ = 1254

ID
Number
90
Old record number
1347
Title
ԱՒԵՏԱՐԱՆ Ե
Start date
ՉԳ = 1254
End date
ՉԳ = 1254
Date details

1254 (տես վարը)։

Copy place
՝ Հռոմ (տես յիշտկ.) -
Reference
Type
Number of pages
277
Dimension
23,3x15,2 (17x 13,5)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 17x6,6։
Writing details

բոլորգիր մեծ և ընտիր, իսկ տնագլուխներն մեծ երկաթագիր։

Codicology

23 1/2, իւրաքանչիւրն 12, երբեմն 11, երբեմն ալ 10 թուղթք։ Թերթահամարք ստորին լուսանցից վրայ նշանակուած են մանր բո լորգրով, յար և նման ի ստորև դրուած համաբարբառներուն, բայց շատ անսովոր կերպով. այսինքն՝ ԺԲ. թերթահամարին տակ Ղ ևս նշանակուած է, ԺԳ. ին վերջը Ո։ ԺԴ. ին առաջին լուսանցքին վրայ բան մը նշանակուած չէ, իսկ վերջը Ի և տակն ալ Ղ. ԺԵ. ին վերջին լուսանցքին վրայ Կ. դրուած է և տակը Ղ. 16. րդ թերթի առաջին լուսանցքին վրայ փոխանակ ԺԶ. ի՝ դարձեալ ԺԵ. նշանակուած է և տակն ալ Ղ, 17. րդի առաջին լուսանցին վրայ դարձեալ ԺԴ նշանակուած է և տակն ալ Ղ. Յաջորդին, այն է ԺԸ. թերթահամարին տակ գրուած է միանգամայն և Ղ 19. րդն առանց համարի է։ 20. ի առաջին լուսանցքին վրայ Ս. և տակն ալ Հ. նշանակուած։ 21. ըդ թերթը Հ թուանշանը կը կրէ։ 22. րդը՝ Ա և տակն ալ 6։ 23. ին վրայ բնաւ թերթահամար նշանակուած Հէ։

Principal subject
Subject details

մագաղաթ նուրբ և ազնիւ։

Number of lines
20։
Binding

փայտեայ կաշեպատ՝ զարդարուն, գոցելու մասով։

State of preservation

լաւ պահուած է, միայն կողքերը ներսէն և դուրսէն ցեցա կեր եղած են, այսպէս նաև Թղ. 1։ Թղ. 212բ, 213բ, վերնակողման լուսանցազարդերը փոքր ինչ ծայ րակտուր եղած են (կազմի առիթոմ)։ ուրիշ մի քանի տեղ ալ ստորին լուսանցքներու հետ՝ նաև թերթահամարներն կտրուած են, գոցելու մասին կէսն պւ փրթեր է։

Copyist
Յոհաննէս քահանայ։
Owner

՝ նախ գրիչն ինքնին, ապա Յակոբ կրօնաւոր (ի կարգէ Ս. Բարսղի), ապա Ս. Աստուածածին եկեղեցին Հայոց՝ ի Հռովմ, ապա Թոփչենց Մարտիրոս և այլք (տես յիշատակարանները)։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

խիստ շատ են, այսինքն 150-160ի չափ. թռչնագիր, մարդագիր և գազանակերպ. ոմանք երկագոյն, ոմանք եռագոյն և ոմանք ալ քառագոյն են. տիրող գոյներն են կարմիր, կապոյտ և կանաչ. ոսկին կը պակսի։ Նշանաւոր են մեծ և գեղեցիկ չորս Աւետարանաց սկզբնատառերը՝ իրենց գունագեղ կիտուածներով։

Initials

Marginal illuminations

յոյժ բազմաթիւ և ըստ թուոյ զարդագրոց. հիանալի են մանաւանդ՝ դրուագաց զանազանութեամբ և նրբութեամբ՝ յիշեալ չորս կիսախորաններու մեծադիր լուսանցազարդերը, որոնք մեծ սկզբնատառերուն հետ գեղեցկապէս կը ներդաշնակուին։ Ասոնցմէ առաջինն՝ ընկուզագոյն ենթակայով՝ փառազարդ աշտանակ մ՝է, որուն վերի մասը կրկին խաչեր կազմած է։ Բոլորակով պսակուած մեծ խաչի պարունակին մէջ նկարուած է սպի։ տակ Գառն Աստուծոյ, որ ոտքով դէպ ի վեր բռներ է խաչադրօշը։ Երկրորդը կը ներկայացնէ սափորա ձև գեղեցիկ անօթ մը՝ տերևածաղիկներով. վերը՝ դեղնագոյն ենթակայով պարունակին մէջ՝ կայ նախ։ ընթացին պէս սպիտակ և կարմրախայտ Գառն Աս։ տուծոյ, գլուխը լուսասփիւռով պսակեալ. իսկ անկէք վեր կապուտակ յունական խաչ մը կը բարձրանայ, ունելով ի միջի աղօտ դեղին ուրիշ խաչ մը սվաստի։ կայի ձևով։ Երրորդին ստորին մասն կը ներկայացնէ վարդագոյն Պիգասոսը, որ մէկ ոտքով բռնած է Ղուկասու Աւետարանը, ուր գրուած կը տեսնուին - մանրիկ կարմրագրով - բնագրի առաջին բառերը։ Կեն։ դանւոյս թիկնամիջէն դէպ ի վեր կը ծառանան գունագոյն ծաղկաբոյսեր՝ կանաչագոյն ու սափորաձև անօթի մը մէջ. իսկ վերը յունական գեղեցիկ խաչ մը, ունելով ի միջի սվաստիկա։ Չորրորդին ստորին մասը երկսիւն մատուռիկ կամ կամար մը, իսկ վերին մասը կը ներկայացնէ Յիսուս ի խաչին, հեղուսեալ չորս բևեռօՔ. իսկ գլխոյն վերև հայերէն և լատիներէն գիր վնասուն կարմրագիր։ Այսպէս են նաև Թղ. 113բ1 դեղին պատմուճանով երիտասարդն՝ որ ար մաւենի մը կը կրէ ողկուզալից (յաղթութիւն) ոլ գործածուած է Ա. և Բ. դարերու դահեկանաց վրայ Թղ. 139բ1, 178ա2, 179բ1, 187բ1, 238ա2, 267ա, մարդակերպ, թռչնակերպ ու գազանակերպ դրուագօք լու, սանցազարդերն։

Images

4 հատ, Թղ. 6բ (Մատթէոս), Թղ. 84բ (Մարկոս), Թղ. 133բ (Ղուկաս), Թղ. 218բ (Յով. հաննէս)։ Այս նկարներս, - որոնք սպիտակ և հասարակ թուղթի վրայ մրոտուած են քան թէ նկարուաց անարուեստ և տգէտ մէկու մը գործ են. հաւանօրէն ետքէն Աւետարանիս մէջ ներմուծուած, և իսկապէս անարժան են հին և հրաշարուեստ Կիսախորաններուն դիմացը կենալու։

Canon tables 1

8 հատ, կրկնայարկանի (տես Թղ. 1բ-5ա, որոնց իւրաքանչիւրն, - ի բաց առեա առաջինը, - ուղղահայեաց գիծերով երեք կամ աւելի սիւներու բաժնուած են, և հորիզոնական գծերով ա ութ սիւնակներու, ձևացնելով 24 քառակուսի փոքրիկ խորշեր, որ անսովոր բան է։ Ամէնքն ալ բազմագունի են, եռասիւն, քառասիւն և հնգասիւն, որոնք իրեն։ ոնով և մոտիւներով աննման են հայկական նկարչութեան։ Առաջնոյն միջնասիւնը՝ որ քառաստիճան խա, րիսխներու վրայ կը բարձրանայ խոյաձև ախաւե ղագէսներով, լայն որմնասեան երևոյթն ունի. որուն վրայ կանգնած է - իբր կարիատիդ - թագազարդ մարդ մը, որ կանաչ պատմուճանի վրայ կը կրէ սսրագոյն փիլոն, տարածած բազուկները դէպ ի յաջ և յահեակ։ և գլխոյն վրայ կրելով գմբէթաւոր աշտարաև մու Երկրորդ զոյգի միջնասեան վրայ ևս - որ աւելի նուրբ է - բարձրացած է նոյնաձև աշտարակ մը. իսկ ասոր աջ և ձախ սիւներուն վերև փոխանակ կամարներու նկարուած են մեծղի ապարանքներ՝ նրբասիւն սրահներով և հովանոցօք։ Երրորդ զոյգը ծառաձև հինգ սիւներու վրայ բարձրացած՝ չորս կիսակամարներ կը ներկայացնէ, որոնց վրայ ձգուած են եռասիւն զոյգ զոյգ բիւզանդական ցած գմբեթներ, և ասոնցմէ միոյն մէջ կը սաւառնի կապուտագոյն հրէշային մեծ թռչուն մը՝ վարը կեցող աղաւնանման ուրիշ թռչունի մը վրայ։ Չորրորդ զոյգն ունի քովէ քով կրկին միջնասիւներ և անոնց վրայ ալ ապարանք մը, երեք կոնաձև աշտարակներով։ Շատ հետաքրքրական են այդ խորաններն հռովմէական ճարտարապետական նկարչութեան նկատմամբ, եթէ լատիներէն հին ձեռագրի մը նմանահանութիւններ եղած են երբէք։

Canon tables 2

4 հատ, (տես Թղ. 7ա, 85ա, 131ա, 219ա), յոյժ ճարտարարուեստ և դրուագալից, քան խորանները. ասոնց մէջ իբրև ենթակայ գործածուած ընկուզագոյն կարմիրը, ինչպէս մութ կապոյտը, կանաչն ու մութ դեղինը, կարծէք թէ խորանները ծաղ կողէն տարբեր վրձինի մը արդիւնք են։ Առաջնոյն ճակատին վրայ (դէպ ի վեր) կայ սպիտակ և արտայայտող դէմք մը (գուցէ արուեստն կամ ծաղկող)։ որուն բերնէն դէպի արտաքս կը սփռին գիծերը, և գեղեցիկ գիւտով և համաչափութեամբ դրուագներ կը յօրինեն։ Երկրորդին ճակատի աջ և ձախ կողմերը կեցած են երկու մարդադէմ և թագազարդ մեծ թրռչուններ՝ դրուագաց մէջ. իսկ տանիքին վրայ երկու աղաւնիներ ծաղկաբեր անօթի մը երկու կողմը։ Գ. ին նակատի մէջտեղ նկարուած է - դեղնագոյն ենթակայով բոլորակին վրայ - Յիսուս ի խաչին, և երկուստեք Տիրամայրն և Մագթաղենացի։ Աջակողմեան նոյնանման պարունակներէն միոյն մէջ բազմած է Տիրամայրն՝ սպիտակազգեստ, Յիսուս մանուկն ի գրկին. իսկ ձախակողմեանին մէջ Աւետումը։ Չորրորդ կիսախորանի ճակատին մէջտեղ նկարուած են եր, կու մեծ թռչուններ, աջակողմեանը կանաչագոյն, իսկ ձախակողմինը կապուտագոյն. իսկ տանիքին վրայ երկու խատուտիկ թռչնիկներ՝ յունական խաչի մը առընթեր։

Title text

կարմիր են, վերևը լատին և վարն հայ լեզուով և գրով։

Blank pages

Թղ. 1ա, 5բ, 6ա։

Colophon

5-6 հատ, գլխաւորապէս 1. Ղուկասու Աւետարանին վերջ։ Թղ. 216բ, կայ գրչէն. ֆառք ամենասուրբ Երրորդութեանն ամենայն արարածոց, որոյ անքակ և անսահման է աստուածութիւնն, որ ոչ առեա և ոչ սկսեալ, ոչ դադարումն քո աստուածական թագաւորութեանդ։ Որ առաքեցեր զԲանդ Աստուած՝ զՈրդիդ քո սիրելի, որ է յառաջ քաւ զյաւիտեանս, ի խնդիր ադամեան մարմնոյն, կուսածին երկրորդ Ադամ։ Եւ զամենայն կիր։ մարդկային՝ յանձին իւրում կրեալ, բայց ի մեղաց։ և քաղցրուսոյց վարդապետութեամբ1 իւրով բարբառեալ ասէր։ Եկայք առ իս աշխատեալք, և ես հանգուցից զձեզ։ և յայսս քարոզութեան հետևեալ զհետ ճշմարտութեանն Քրիստոսի առաքեալքն յորոց ոմանք քարոզք աստուածունակ տնաւրէնութեանն։ և ոմանչ աւետարանիչք աստուածութեանն։ որ ունի յինքեանս զչորս վտակս գետոց յեդեմայբուղխ։ աղբիւրացն, արբուցանելով զպասքումն հաւատացելոցս։ Մատթէոս աւետարանիչն ի կոչմանէ փրկ(չ)ին երթեալ զհետ Քրիստոսի, ականատես եղեալ սքանչելեաց Տեառն և վարդապետութեանն, ընկալեալ զհոգին սուրբ ի վերնատան։ Յետ է. ամի համբառնալոյ փրկչին մերոգրէ զաւետարանն յԱնդիոք քաղաքի՝ եբրայեցոց բարբառովե, որ բովանդակէ յինքն թիւս ՅԾԵ։ աւետարանս գլխաւորս ԿԶ։ Մարկոս աւետարանիչ աշակերտեալ Պետրոսի Առափելոյ։ հրամանաւ Նորա գրեաց զաւետարանն յԱղեկսանդր քաղաքի, Յետ. ԺԵ. ամի վերանալոյ փրկչին մերոյ յերկինս։ Գրեաց եգիպտացոց բարբառովն, որ բովանդակէ յինքն թիւս. ՄԼԲ։ ատետարան գլխատոր. ԾԲ։ Ղուկաս աւետարանիչ աշակերտ եղեալ Պաաղոսի առաքելոյ ի Հռոմ քաղափի. յետ Ի. ամի համթառնալոյ Տեառն յերկինս, գրեաց զաւետարանն Հռովմայեցւոց բարբառովն, որ բովանդակէ յինքն թիւս ՅԽԲ, աւետարան ՀԲ։ Յովհաննէս աւետարանիչ՝ ականատես եղեալ փրկչին սքանչելեացն և վարդապետութեանն։ Յետ ԾԲ. ամի գրեաց զաւետարանն յԵփեսոս քաղաքի, յունական բարբառովն. որ բովանդակէ յինքն թիւս. ՄԼԲ. և աւետարան գլխատորս ԾԶ։ Արդ այսմ աստուածային պատմութեան։ ցանկացող եղեալ աստուածասէր քահանայ Յոհանէս, որ բազում աշխատութեամբ և փափաքանաւք գրեցի զսայ՝ ի վայելումն կենաց, և յիշա, տակ հոգւոյ իմոյ և ծնողաց իւրոց, և ի բարեխաւսութիւն առ Աստուած. յահեղ աւուրն դատաստանի ողորմեսցի Քրիստոս Աստուած՝ արարիչն ամենայնի, և արժանի արասցէ լսել զերանաւէտ ձայն՝ զեկայքն աւրհնեալք Հաւր իմումոյ։ Արդ գրեցաւ սուրբ աւետարանս ի ԹվիՀայոց ՉԳ. ի մեծ և յանուանի և յակնադիտակ և ի հռշակաւոր քաղաքիս Հռոմ կոչեցեալ, ընդ հովանեաւ սուրբ առաքելոցն Պետրոսի և Պաւղոսի, ի խորանիս սուրբ Պետրոսի. ով սուրբ եղբարք, որք հանդիպիք այսմ աստուածային քնարիս, յերեսս անկեալ աղաչեմ՝ յիշեսջիք զիս և զծնաւղսն իմ և զեղբարս զՄատթէոս որ աւգնական եղև ի նիւթ սորին, նա և զՅակովբ և զՄակարն և զՍտէփանոս և զՂաղար յիշեսջիք սրտի մտաւք և որք յիշէք՝ յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ. ամէն։ ևն։ 2. Ի վերջ Յովհաննու աւետարանին, Թղ. 276բ1, կայ տարբեր գրչութեամբ և բաց մելանով. Զվերջին ստացաւղ սորա զՅակոբ կրաւնաւոր։ որ ստացաւ զսա ի հալալ ընչից իւրոց, ի Հռոծ քաղաքի ի Թվին Հայոց. Պ. ի վայելումն անձին իւրոյ, և յիշատակ հոգւոյ։ Արդ որք հանդիպիք սմա կարդալով կամ աւրինակելով, յիշեսջիք ի Քրիստոս զբարի ծնողսն իմ զԱստուածատուրն և զԱսլիմէլիքն, նայ և զեղբարսն իմ և զքոյրսն իմ, և զազգաինսն իմ միով Տէր ողորմաիւ. նայ և զիս զբազմամեղս Յակոբ աբեղաս, որ անուամբս կոչիմ աբեղա և գործովս լի եմ ամենայն մեղաւք. ով սուրբ ընթերցաւղք, յերես անկեալ աղաչեմ զձեզ՝ յիշեսջիք զմեղաւոր հողս. և որք յիշէք՝ յիշեալ լիջիք ի Քրիստոսէ Աստուծոյ մերոյ. որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն։ Դարձեալ յաւարտ Մատթէի, Թղ. 83բ2։ Ես Յակոբ աբեղաս ի կարգէն սրբոյն Բասիլիոսի տվի զիմ աւետարանն ի սուրբ Աստուածացուլն Հայոց եկեղեցին, ու առի Գ. սոմ(2) Հռոմայ ճամբուն, որ մարդ ան աւետրնին տէր չի լինի քան սուրբ եկեղեցին, ոչ ես (ոչ) իմ եղբա(յ)ր։ բայց միայն Սուրբ Աստուածածին. ով այլ տէր ելնէ, վախէ Աստուծոյ մաւրէն. այս իմ ձեռացս գիր է. Յակոբ աբեղայիս վկաութե բանիս, ինքն Քրիստոսի(՝) անդարձ, (կ՝աւարտի առանց վերջակէտի)։ Հաւանօրէն սոյն Յակոբ՝ Բարսեղեան աբե, ղայս՝ նոյն անձն է նախընթացին հետ. և յիշատակարաններէս նախընթացը ստացման պահուն գրած, իսկ վերջինս՝ Հայոց Աստուածամօր եկեղեցւոյն նուիրած պահուն. երկուքին գրչու, թիւնն իսկ նոյն է։ 2. Յաւարա Ղուկայ, Թղ. 216ա2. Ե։ մեղաւոր և անարժան ծառայ ծառայից Աստուծոյ և Յիսուսի Քրիստոսի Նիկողայոս՝ Պր. Եագուպի որդի՝ մականուամբ Թորոսովից, ողորմութեամբ Աստուծոյ Արքեպիսկոպոս Հայոց և յաթոռակալ և վարդապետ Լովա, Թվին. ՌՀԸ. յուլիս ԺԸ..։ 4. Ի վերջ մատենիս (թղթեայ պահարա նին վրայ) կայ հետևեալն, երեք իրարմէ տաս բեր գրով. Ես մեղաւոր և անարժան բիւր քանքարոց պարտական՝ յիշման առնէք ըզզանարժանս Խաչատու(ր) էրեց, Պըն. Կրէսքո - Հլուշ Քովից որդիս, որ եղա յուռացող կանոնաց Տեառն և հարցն սրբոց,։ 5. Թղ. 26բ. (ստորին լուսանցքին վրայ շղագրով). Յիշատակ է սուրբ աւետարանս Թօփչենց Մարտիրոսին, և կողակցին 0ղլանին, սրդոցն՝ Գասպարին և Մելքումին, Յէրապետին, և դստերացն խանտուտիկին, Ուռումսանէ մարամինոսկէ(),։

Informations

. Ձեռագիրս 1791 ին արդէն իսկ մտած էր հաւաքմանս մէջ. յիշատակ է Թոփչենց Մար։ տիրոսին։ Բաց ի հնութենէն յարգի է մանաւանդ՝ իբրև գեղարուեստական գործ՝ իր ինքնուրոյն մանրանկարչութեան համար։ Մատեանս է Աւետարան լիակատար և նկարազարդ, ուր բացի հայկականէն նշանակուած են լուսանցից վրայ նաև լատին (հին գրչութեամբ) թարգմանութեան խորագիրքն ևս չորից Աւետարանաց, այսպէս 1. Թղ. 7ա1։ ո 88ո ջ1։ Տ6ԸԱԱԱՒ (Ո6Աա = Աւետարան ըստ Մատթէոսի։ Գիրք ծննդեան Յիսուսի Քրիստոսի որդւոյ Դաւթի, որդւոյ Աբրահամու, ևն։ Վերջ Թղ. 83բ1։ Աւետարանիս սկիզբք Գ զարդագրին մէջ կայ բաց մելանով և նոտրագրով այսպէս. Գլուխք ֆռանկաց առաջին ա.,։ Նոյնը կը շարունակուի՝ թէ այս և թէ յաջորդ Աւետարանաց ուրիշ լուսանցքներուն վրայ ևս, հանդէպ հայերէն բնագրի գլուխներուն, - ի հարկէ խոտոր համեմատութեամբ։ Բաց աստի Աւետարանիս լուսանցազարդերուն՝ մէջ գրուած են նաև Կիրակագիրդ, կարմիր և խոշոր գրով։ Դարձեալ նշանակուած են նաև ինչ ինչ տարբերութիւններ։ 2. Թղ. 85ա1։ ո1Աս 8Ե1 8օԱԱՅԱ Ա - Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որպէս և գրեալ է ի մարգարէս, ևն։ - Թղ. 132ա1։ Կայ առանձին խորագրովս. Աւետարան ըստ Մարկոսի։ Յարուցեալ Յիսուս առաւաւտուն միաշաբաթուն՝ երև եցաւ Մարիամու Մագթաղենացւոյ, ևն։ - Վերջ Թղ. 132բ2։ Եւ զբանն հաստատէին ամենայն նշանօք որ երթայր զհետ նոցա։ 3. Թղ. 134ա1։ Ա Ա Ծ8Ո. 6111 80Աո ԱՃա = Աւետարան ըստ Ղուկասու։ Քանզի բազումք յաւժարեցին վերստին կարգել, ևն։ - Թղ. 270ա1։ Եւ երևեցաւ նմա հրեշտակ երկնից և զաւրացուցանէր զնա, ևն։ (Չակերտի մէջ առնուած են այդ տողերն, իբրև արտաքին վկայութիւն)։ - Թղ. 213բ։ Եմմաւուսի մասին. որ հեռի էր յԵղուսաղէմէ հարիար և վաթսուն ասպարիսաւ,։ - Վերջ Թղ 216ա2։ Գովէին և աւրհնէին զաստուած,։ 4, Թղ. 219ա1։ 1 Ե . ԱԱ 8(ո)ա1 = Աւետարան ըսս Յովհաննու։ Ի սկզբանէ էր բանն, և բանն էր առ աստուած, և աստուած էր բանն, ևն։ Թղ. 229բ1։ Չունի տպագրութեան Ե. 4.րդ համարը, այն է հրեշտակի իջման պատմութիւ։ նը ի Պրոբատիկէ։ - Թղ. 276ա1։ Աւետա, րան ըստ Յովհաննու։ Գնացին իւրաքանչիւր ի տեղի իւր. իսկ Յիսուս գնաց ի լեառն Ձիթենեաց... Ածին քահանայապետքն և փարիսեցիքն կին մի ըմբռնեալ ի շնութեան, ևն։ Վերջ Թղ. 276բ1։ Երթ յայսմ հետէ մի մեղանչեր,։

Content