Other notices
— - Bibliographic notice
93
ԱՒԵՏԱՐԱՆ Ը
ՈԾԲ = 1203 - ՈԾԲ = 1203

ID
Number
93
Old record number
1345
Title
ԱՒԵՏԱՐԱՆ Ը
Start date
ՈԾԲ = 1203
End date
ՈԾԲ = 1203
Date details

. ՈԾԲ1203 (տես վերը)։

Copy place
Եղիվանք՝ Կամախոյ։
Reference
Type
Number of pages
278
Dimension
32x24 (27,7x17,8)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 27x8,1։
Writing details

մեծ երկաթագիր, սրանկիւնաւոր ու ցածադիր։ Տնագլուխները սևադեղ մեծ երկաթագիր են, իսկ եօթնեկաց ընթերցուածներու սկզբնատողերն ալ կարմիր։

Codicology

24, իւրաքանչիւրն 12 թուղթք։ Թերթահամարները ստորին լուսանցից վրայ դրուած են։ Ժ. թերթէն ետքը տասնաւոր թուով հաշուած են, այսինքն Ի = 11, Լ = 12, որով կաւարտին Մատթէի և Մարկոսի աւետարաններն։ Ղուկասուն նոր է, Ա. թերթով կը սկսի, և Յովհաննու աւետարանին հետ Լ. թերթով կաւարտին։

Principal subject
Subject details

թուղթ բամբակեայ՝ դեղնորակ։

Number of lines
22։
Binding

փայտեայ կաշեպատ, թանծր և գամերով զարդարուած, ներսէն ալ կանաչագոյն հաստ լաթով պատած։

State of preservation

շատ վատ, խոնաւութենէ գրեթէ ամ բողջապէս սևցած ու բծաւորուած է. իսկ Թղ. 35130 ոչ միայն արտաքին լուսանցքներն, այլ և արտաքին սիւնակներն փտտած և պատռուած են։ Շատ տեղ լուսանցազարդեր և մեծ սկզբնատառեր մասամբ գունաթափ եղեր են և մասամբ ալ իսպառ եղծուած։ Թղ. 271-277 ստորին լուսանցաքղանցք մաշուած և հերձոտեալ են։ Սկիզբէն ինկած են խորաններն, Մատթէոսի կիսախորանը՝ հանդերձ Ա. գլ. 112 համարներով. այսպէս նաև Թղ. 217բ2-218ա1, այսինքն Ղուկայ վերջին գլխու 45-53 համարներն, և Յովհ. Ա. 1-13 համարները, հանդերձ կիսախորանով։ 2 թուղթք ընդ մէջ Թղ. 261բ2-262ա1, այսինքն ԺԹ. 23-3։ համարներն։ 1-2 թուղթք ընդ մէջ Թղ։ 271բ1272ա1։

Copyist
Առաքել (կրօնաւոր)։
Owner

նախ Մովսէս և Յովհան նէս, ապա այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի։

Lettrines

շատ չեն, բայց ուշադրութեան արժանի, յատկապէս Թղ. 77բ2, 80ա1, 112բ1, 131ա2, 134ա1, 214ա2, 231բ1, 252ա1։ Մեծ և եռագոյն են, այն է՝ մութ կարմիր, կանաչ և դեղին։

Initials

Marginal illuminations

են ըստ թուոյ ընթերցուածոց կաս կիրակագիրներուն, ընդհանապէս փոքր բոլորակներ մերթ եռագոյն մերթ միագոյն։

Images

չկան։

Canon tables 1

չկան, բայց երբեմն ըլլալու էին, գի առաջին թերթը կը պակսի

Canon tables 2

2 միայն մնացեր են, տես Թղ, 80ա, 143բ. եռագոյն, պարզ և ինքնայատուկ մոտիւներով և ոճով։ Առաջնոյն Ս գլխատառին մէջ գեղեցկադրուագ սրտաձև (վահան կամ զինանշան) մը նկարուած է, որուն վրայ կանգնած է - ոսկեգոյն նուրբ բունովյունական գեղեցիկ խաչ մը։ Կիսախորաններէս առաջնոյն աջակողմէն փոքրիկ մաս մը փրթած է իսկ վերջնոյն ալ Ք զարդագրի ձախակողմեան թևր։

Title text

սևագիր են մանր, և վերջը նորէն կրկնուած, սկզբնատողերն ընդհակառակն կարմիլ մեծ երկաթագրով են։

Blank pages

Թղ. 79բ, 132բ2, 133ա։

Colophon

2 միայն, գլխաւորապէս գրչութեան, այսպէս 1. Թղ. 277բ1. ֆառք ամենասուրբ երրորդութեանն յաւիտեանս ամէն։ Գրեցաւ սսարթ աւետարանս ի Թուականիս Հայոց ի ՈԾԲ. ի գաւառիս Կամխա՝ մերձ ի գեաւղս Սիմա, ի յանապատս որ կոչի Եղիվանք, ընդ հովանեաւ սուրբ Կարապետիս եւ սրբոյ Աստուածածնիս, ի վայելումն Մովսէսի եւ Յովհաննիսի, որ ստացան զսա ի պայծառութիւն սրբոյ եկեղեցւոյ, եւ յիշատակ կենդանեաց եւ մեռելոց։ Արդ որք կարդայք կամ աւկտիք ի սմանէ եւ լուսաւորիք, ի սուրբ յաղաւթս ձեր յիշեսջիք զսրբամաքուր հայրապետս մեր՝ զտէր Բարսեղ (Անեցի) եւ զհայր Թորոս, եւ զԿարապետն՝ զհոգևոր եղբայր մեր, եւ զսրբասէր քահանայն զԿար(ապ)ետն՝ որ զաւրինակս ետ, եւ զծնողս իւր։ Յիշեա քրիստոս աստուած զԴաւիթ եւ զՂուկասն եւ զՅովհաննէս եւ զԱւետիքն եւ զՂետոնն, եւ զայլ եղբարքս որ յանապատիս կան՝ զմեծ եւ զփոքր։ Եւ Առաքելի անպիտան եւ անարժան գրչի եւ ծնողաց իմոց եւ եղբարց եւ քեռն իմ վախճ(ան)ելոյ եւ եղբաւրն։ Ողորմ(ե)ա, քրիստոս աստուած, Ստեփանոս երիցու եւ ծնողաց իւրոց բարեպաշտից։ Տէր աստուած, ողորմեա Յոհան երիցու եւ Թորոսի եւ Առագելին։ Յիշեա եւ զՊաւղոս՝ զհոգևոր եղբայր մեր, եւ զԳրիփորէսն եւ զԽաշատուր։ Յիշեա տէր եւ աւրհնեա զԽաչատուր որ զաւրինակս է գրել։ եւ զԳորգ եւ զԿոստանդին, եւ զՆերսէս երէց եւ զԴաւիթ եւ զծնունդս նոցա։ Եւ զորս միանգամ գրեցաք յառաջմէ մինչ ի վերջինս, զի տազէ նոցա. աստուած զթողութիւն եւ զմեծ զողորմութիւն եւ մասն եւ բաժին ընդ ամենայն սուրբս։ Եւ յաւուր գալստեան իւրում փառաւք պսակեսցէ ամէն։ Արդ դուք եղբարք յիշեցէք զմեզ յաղաւթս, եւ դուք յիշեալ եղիջիք ի մարդասիրէն քրիստոսէ ամէն։ Եւ ինձ տառապե(ա)լ գծողիս ողորմեա քրիստոս ամէն,։ Ասոր անմիջապէս կը յաջորդեն, տգեղ բոլորգրով, հետև եալքը։ Յանուն աստուծոյ որ, երեկ Գրիգոր ի Սուրբ փրկչիս դուռն եւ ի սուրբ Գրիգորու, եւ երետ ժամուց աղբրացին եւ միաբանեցաւ. քրիստոս աստուած թողցէ զիւր յանցանքն։ Յանուն աստուծոյ որ երեկ Ազիզն եւ միաբանեցաւ Գրկչիս եւ սուրբ Գրիգորու, եւ թողցէ զիւր յանցանքն,։ 2. Մատթէի աւետարանին վերջը, Թղ. 80բ1, կայ հին բոլորգրով այսպէս. Ես Ռայիս Թռոր(2) միաբանեցայ Սուրբ Նշանին ու աւետարանիս. ու տվի արտ մի անսիզ՝ ջաղաց առջին, Տէր Ներսեհի, ու յիշատակի իմ հոգիս հանապազ ի սուրբ աւետարանս։ Ամէն,։

Informations

. Ձեռագիրս 1753 թուականին մտած է հաւաքմանս մէջ, և յիշատակ է Մարտնոյ առաջնորդ Մարգար վարդապետին՝ վանաց Ս. Ղազարու. Հ. Գէորգն (Բ.) մեր Անթէպցի յղած է ի Վենետիկ յիշեալ տարին։ Մատեանս է Աւետարան՝ սկիզբէն թերատ։ Հնագոյն օրինակէ մը գաղափարուած ըլլալն անկէց իսկ յայտնի է, զի Թղ. 132բ. չկան Մարկ. ԺԶ. 9-20 եկամուտ համարները. - Թղ. 209ա. Ղուկ. ԻԲ. 43-46 համարները։ - Թղ. 227ա. Յովհ. Ե. 4-5 համարները, և Թղ. 230ա, Ե. 53-Ը. 11 համարներն, այն է շնացեալ կնոչ պատմութիւնը։ Աւետարանաց համաբարբառ տեղիքն վերստին նշանակուած են ստորին մէն մի լուսանցից վրայ։ 1. Թղ. 1ա1։ Մատթէոս... Եւ Յեքոնիա զՍաղաթիէլ, ևն։ (Թերի սկիզբէն)։ 2. Թղ. 80ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որդւոյ աստուծոյ, ևն։ - Վերջը Թղ. 132բ1։ (Առաջին երեսը կարմիր և երկրորդն ալ սևագիր մեծ երկաթագրով։ 3. Թղ. 133բ։ Աւետարան ըստ Ղուկասու, ևն (նախընթացին պէս)։ - Վերջ Թղ. 217բ2, (թերի)։ 4. Թղ. 218։ Յովհաննէս (թերի) ... Ոչ յարիւնէ, եւ ոչ ի կամաց մարմնոյ ևն։ (Կը պակասին Ա. 1-13 համարները)։ - Վերջ Թղ. 277բ1։

Content