9415431223 (տես վարը)։
բոլորգիր մեծ կամ կէս երկաթագիր։
31, իւրաքանչիւրն 8 թուղթք։ Թերթահամարներն ստ. լուսանցից վրայ նշանակուած են, պատիւի ձևով երեք հորիգոնական գիծերու մէջ։ Ժ. թերթահամարէն վերջ Ի, Լ, Խ, ևն հաշուուած են ըստ հնագոյն սովորութեան։
թուղթ բամբակեայ գորշագոյն, կոկուած։
փայտեայ կաշեկազմ (նոր) ոսկեզարդ, և երկուստեք մեծ խաչադրոշմներ։
նախ Աստուածատուր (հիւսն) և իր որդին Հագրպետ քահանայ, ապա Պարոն Շահ. վերջին ստացողն էր Տէր Գրիգոր քահանայ Ղաբանեցի։
չունի։ - ՀԱՆԳԱ ՄԱՆՔ. առաջին թերթէն թուղթ մը կը պակսի, ուր կամ նկար ըլլալու էր և կամ դատարկ. 1 թուղթ ընդ մէջ Թղ. 64ա2-65ա1. 1 թուղթ ալ ընդ մէջ Թղ. 66բ267ա1. այսինքն Մատթ. ԻՒ. 54-ԻԸ. 20 համարներն։ Թղ. 67ա-68, 99ա-109, 132, 149բ, 163, 173, 180-181, 187, 188, 205 լուսանցք ցեցակեր եղած են և ետքէն սպիտակ թղթով կարկտուած։
և
խիստ քիչ, մի և նոյն սևադեղով և ամենապարզ կիրակագիրներու համար։
չկան։
չկան։
մէկ մը միայն, Յովհաննու աւետարանին, Թղ. 185ա, եռա գոյն և գեղեցիկ. որ վերի կողմէն փոքր ինչ կտրուած է կազմողէն։
առ հասարակ սևագիր, աւետարանաց վերջն ալ (կրկնուած)։
Թղ. 1ա, 47բ, 84բ, 108բ։ չորս թուղթ (նոր) առջևէն և երեք ալ վերջը։
4-5 հատ են, գըլխաւորապէս 1. Թղ. 237բա2. Պառք կենարարին եւ յիշատակ գրչի։ Պառք անբարժանելի եւ անպատումն սուրբ երրորդութեան եւ մի աստուածութեան հաւր և որդոյ և սուրբ հոգիոյն։ որ արժանի արար զտկարութիւնս իմ՝ հասանե։ ի կատարումն այսմ աստուածապատում և կենեղուտ, սուրբ աւետարանիս։ Որ սայ ծաղիկ անթառամ և անուշահոտութիւն խնկոց, լոյս խորհրդոց և առ աստուած ընթացք, և դաստիարակ մանկանց առագաստի։ Եւ այժմ աւարտեալ յանկեցաւ ի փառս քրիստոսի աստուծոյ մերոյ, որ է աւրհնեալ յաւիտեանս ամէն,։ Արդ աղաչեմք զամենիսեան սիրովն աստուծոյ յիշել աղաւթիւք զգծողս սուրբ Ատետարանիս՝ զՊետրոս երեց, և զհայրն իմ զԵղիշէ քահանայ, և զմայրն իմ զՇուշան, և խոշորութեան գծիս անմեղադիր լերուք, և տէր յիսուս քրիստոս մեզ և ձեզ ողորմեսցի յաւուր գալստեանն իւրում ամէն։ Տէր աստուած ողորմի Վահանատբէի (այսպէս) և հաւրն իւրոյ Յովհաննէս քահանաի և մաւր նորայ որ անուն Տիկին յորջորջի. զի և սայ շատ աշխատեցաւ զկնի մերում, և ջանս դնէր վասն գծելոյ սուրբ աւետարանիս, և սմայ ողորմեսցի տէր յիսուս ամէն։ Տէր ողորմեսցի հոյսանն (հիւսան) Աստուածատրու և ամուսնու իւրոյ Ռամին, որ ստացաւ զսայ ցարդար վաստակոց իարոց որդեկին իւրոյ Հաղըրպետ քահանայի. վասն զի շատ ցանկութիւն ունէր հոգեւորական և բարեպաշտութիւն գործու, և ջանս շատ եդեալ զաւակին իւր քահանայութեան մինչև ժամանեաց ի կատարումն խորհըրդոցն և տեսաւ զորդեակն իւր քահանայ և ստացաւ զսայ յիշատակ հոգւոյ իւրոյ և ի վայելումն պատանեկի իւրոյ Հազրպետի։ Եւ տէր աստուած վայելել տացէ մինչև ի խորին ծերութիւն, և ողորմեսցի Աստուածատրին հոգիոյն ամէն։ Տէր աստուած ողորմեսցի գաւառապետին Մրվան դարբնի որ ստրսածիկն մեր զհագեր, և այլ զինչ և տանս պէտք էր՝ անտրտում աշխատէր և ոչ յապաղէր, այլ սրտով, խորհրդով գործէր, և փափաքանաւք ցանկայր յիշել զանուն նորա ի սուրբ յատետարանս. տէր աստուած ողորմի սմա և թողցէ զբազմութիւն մեղաց իւրոց ամէն։ Գրեցաւ սուրբ Աւետարանս ի Թուիս։ ՈՀԲ. ի գատառիս Հայոց Նիկոպաւլիս, որ և Ախշար յորջորջի և մականուն Մելիսոյ, ի քաղաքնս որ կոչի Խաւմ, ընդհովանեաւ սրբոյն Ստեփաննոսի, ձեռամբ Պետրոսի մեղապարտ քահանայի, ի վայելումն պատանեկին Հազրպետի և զաւակի իւրոյ Մարտիրոսի։ Արդ աղաչեմք զամենիսեն՝ վասն սիրոյն քրիստոսի թողութիւն հայցեցէք ի քրիստոսէ աստուծոյ մերոյ՝ վասն մեղաց մեր և ննջեցելոց մերոց. և քրիստոս աստուած ձեղ ողորմեսցի ամէն։ Քրիստոս աստուած, աւգնեա Յովանիս քահանայի և ողորմ(ե)ա ծնողաց իւրոց որ զնամակն կոկէր և Հեռնատու լիներ մեզ,։ 2. Թղ. 238բ (տարբեր գրով)։ Գառք ամենայսուրբ երրորդութե(ա)ն յաւիտեանս ամէն։ Ես Պարոն Շայս՝ որ լինի սուրբ Գրկիչն իր հալալ կնոջն յիշատակ, և Գոհար տիկնայ և տղայոց իւրոց՝ Հազարշային, Վարդաշահին, Աղատին, որ զաշս սուրբ Քրկչիս ծածկոցն գործեն՝ Մինայ տիկին ու Գոհար տիկին։ Տէր աստուած պարոն Շահն հաս տատ (պահէ). ամէն,։ 3. Թղ. 108բ. Կայ - տարբեր բոլորգրով մի ուրիշ ստացողի յիշատակարանը, այսպէս Յիշատակ է սուրբ Աւետարանս Խոճայ Աւէտիքին և միւս եղբաւրն Մուրատ սարկաւագին, որ առ քրիստոս հանգուցեալ է. և աստուած ողորմի իւրեանց հոգոյն ի մ(ի)ուսանգամ գալըստեանն։ Արդ աղաչեմք զամենեսեան որք հանդի պիք սմայ՝ կարդալով, կամ աւրինակելով, յիշեցէք ի մաքրափայլ յաղաւթս ձեր զՄուրատ սարկաւագս, և զԽոճայ Աւետիսն, և զդեռայբոյս զաւակս նոցա զՂաղարոսն. և աստուած որ առատն է ի տուրս, ողորմի Մուրատին հոգոյն ամէն,։
. Ձեռագիրս 1791 ին արդէն մտած էր հաւաքմանս մէջ. վերոյիշեալ Տէր Գրիգոր Ղաբանեցին (եղբայր Պարոն Յոհան վաճառականի) նուիրած է յիշատակ Վանացս Ս։ Ղազարու։ Մատեանս է Աւետարան լիակատար. եթէ ոչ գեղեցկագիտական, այլ անշուշտ հնագրական տեսակէտով յոյժ հետաքրքրական է մատեանս։ Թղ. 192բ (Յովհանէս) սամարուհւոյ մասին գրուած է՝ նոյն գրչութեամբ՝ ստորին լուսանցքին վրայ. ԱՆՈՒՆ ԿՆՈԶՆ ֆԱՒՏԻՆԻ,,։ Յորս աւետարանաց սկզբնատառք երկայն և նուրբ են։ Տնագլուխք առ հասարակ մեծ երկաթագիր են, իսկ մեծ գլուխներուն - որոնք սրճագոյն ու նորաձև եղերազարդի մէջ գրուած են - առաջին բառերն իսկ։ Ամբողջ Աւետարանիս մէջ մէկ կարմրագրի հետք չկայ։ Չորս աւետարանաց համաբարբառ գլուխները ստորին լուսանցից վրայ նշանակուած են։ Աւետարանները չունին ոչ Գլխացանկեր և ոչ տպագրութեան Նախադրութիւնները, այլ միայն նախադրութեանց վերջին մասունքն ի միասին զետեղուած են Մարկոսի Աւետարանին վերջը։ Աւետարանս ևս չունի Մատթէոսի Իէ. 54-ԻԸ. 20։ - Ղուկաս (Թղ. 182.) ԻԴ. գլ. ունի Պհարիւր էւ վաթսուն։ Թղ. 171ա. Պունի տպ. ԻԲ. 43-45 համարները։ Թղ. 195բ. Չունի Յովհանա նու տպ. Ե. 4 րդ համարը։ Թղ. 206բ. Ունի Ը. 3-11 համարները, այլ և դրած է առանձին կողմնակի լուսանցքին վրայ. Իրք կնոջն շնացելոյ, խորագիրն ևս։ 1. Թղ. 1բ1։ Աւետարան ըստ Մատթէոսի։ Գիրք ծնընդեան յիսուսի քրիստոսի որդւոյ Դաւթի, ևն։ - Վերջ Թղ. 66բ2։ երկեան յոյժ,։ (Կը. պակսին Իէ. 54-ԻԸ. 20 համարները)։ 2. Թղ. 67ա1։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որպէս և գրեալ է յԵսայի մարգարէ, ևն։ Վերջ Թղ. 108ա1։ Աւետարան ըստ Մարկոսի, (այսինքն՝ կատարեցաւ)։ Թղ. 108ա2, կայ։ Գրեցաւ Մատթէոսեան աւետարանն յԵրուսաղէմ քաղաք. ի լեզու հեբրայեցի, ևն։ ԱՆդ։ Գրեցաւ Մարկոսեան աւետարանն յԱղեքսանդր քաղաքի ի լեզու եգիպտացի, ևն։ Անդ։ Գրեցաւ Ղուկասեան աւետարանն յԱնտիոք քաղաքի ի լեզու յունաց, ևն։ - Անդ։ Գրեցաւ Յովհաննու աւետարանն յԵփեսոս՝ ի լեզու յունաց զկնի։ ԾԴ. ամին համբառնալոյ փրկչին մերոյ յիսուսի քրիստոսի,։ ևն։ 3. Թղ. 103ա։ Աւետարան ըստ Ղուկասու։ Քանզի բազումք յաւժարացին վերստին կարգել, ևն։ - Վերջ 184բ1։ Գովէին և աւրհնէին զաստուած,։ - Անդ։ Աւետարան ըստ Ղուկայ կատարեցաւ,։ 4. Թղ. 185ա։ Ի սկզբանէ էր բանն ե։ բանն էր առ աստուած, ևն։ (Առանց խորագրեալ էին,։ - Անդ։ Աւետարան ըստ Յովհաննու, (կատարեցաւ)։