Other notices
— - Bibliographic notice
86
ԱՒԵՏԱՐԱՆ Ա
851 - 929

ID
Number
86
Old record number
1144
Title
ԱՒԵՏԱՐԱՆ Ա
Start date
851
End date
929
Date details

անորոշ։ Թղ. 137բ և 443բ յիշատակարանաց վրայ հաստատուած՝ իբլ ի Թու. Հայոց ՅԾԱ գրեալ յայտարարուած է Աւետա։ րանս, ենթադրելով որ այդ յիշատակարանները բուն գրչէն գրուած ըլլան։ Սակայն այս երկու կէտերն ևս յոյժ անորոշ են և երկբայական։ Պահ մի համարելով իսկ որ յիշեալ երկու յիշատակարաններն վաւե։ րական ըլլան. սակայն անոնց մէջ կարդացուած ՅԾԱ( = 902) թուականը բացարձակապէս անյարմալ է թէ բուն գրչութեան և թէ Մլքէի թագուհութեաւ ժամանակին. վասն զի պատմական և հնագրակաւ քննութիւնք յայտնապէս ցոյց կու տան, որ նախնա։ պէս Աւետարանս Մլքէի համար գրուած չէր, այ, Վարագայ վանքին. և թէ Մլքէ փրկ. 908-915 էն առաջ թագուհութեան հասած չէ. հետևաբար՝ Աւե տարանիս նուիրումը միայն Մլքէի ձեռքով տեղի ունեցած է ի թու. հայոց ոչ թէ ՅԾԱ, այլ ՅՀԱ. ին այն է յամի Տեառն 922. իսկ անոր գրութեան բոււ թուականն է Յ = 851 ինչպէս ցոյց պիտի տան մեզ յիշատակարանք համառօտիւ։ Իսկ անդրագոյն ա։ պացոյցները տես Բազմավէպ, 1909, թիւ 10, և 1911, թիւ 2։

Copy place
անյայտ։
Reference
Type
Number of pages
464
Dimension
35x29,5 (24x21)։ Ժամանակաւ աւելի մեծ էր անտարակոյս, բայց վերջին կազմողաց ձեռքով լայն լուսանցից մինչև կէսը կտրուած են. և այս ակներև է, զի թերթհամարներէն ոմանց կէսը միայն մնացեր է
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 24x9,5։
Writing details

մեսրոպեան մեծ երկաթագիր, իրենց հնագոյն ձևով և պարզութեամբ, ցանցառ, յստակ և դիւրընթեռնլի, գղթորային մելանով։

Codicology

57-58, իւրա քանչիւրն 8 թուղթք, ի բաց առեալ Հ. թերթը որ 11 թուղթ է այսպէս և Ձ. թերթը՝ երկրորդ մասին։ Հին թերթահամարներն վերին լուսանցաքղանցքներու։ վրայ դրուած են, միջին երկաթագրով։ Ժ. թերթէն վերջ տասնաւոր կերպով կը յառաջեն թուա համարք, այսպէս, Ի = 11, Լ = 12, Խ = 13, Ծ = 14, ևն։ Մատթէոսի և Մարկոսի աւետարանր ի միայբիր կը կազմեն, այս հաշուով, Ա-5 թերթահամարները. իսկ Ղուկասու աւետարանը նորէն Ա. թերթու կը սկսի - իբր թէ այդ մասը նախընթաց աւետարաններէն անջատ հատոր մը և տարիներ վերձ թուած ըլլայ։ - և Յովհաննու հետ ի միասին Վ. թերթով կ՝աւարտի, ի հարկէ նման առաջնոց Թուագրելով։ Իսկ ստորին լուսանցից վրայ յետագայ ձեռք մը նոր թուահամարներ դրած է բոլորգիր և սև մելանով - պահելով միշտ միաւորը յառաջախաղաց թուարկութեան մէջ, այսպէս Ժ, ԺԱ, ԺԲ, ևն։ Հին թերթահամարները դնողն կամ գրիչն՝ նկարներն ու խորանները նկատի առած չէ, այլ Մատթէոսի աւետարանի առաջին երեսէն սկսած է Ա. թերթահամարն իբրու այն՝ թէ այդ թուղթերը նախապէս հոն տեղի չունենային. իսկ նոր թուահամարներ դնողն՝ խորաններէն սկսելով հինին Ա. թերթահամարին ստորոտը Բ. նշանակած է, այսպէս և մաջորդաբար. որով մէկ թերթ աւելի հաշուած է։

Principal subject
Subject details

մագաղաթ հաստկեկ, քիչ անգամ նուրբ, դեղնորակ, կակուղ և դիմացկուն։

Number of lines
14։
Binding

փայտեայ ստուար՝ շագանակագոյն կաշիով պատեալ և զարդարուն. կողերէն առաջնոյն մէջտեղը յունական խաչի ձևով զարդափորուած է, իսկ վերջնոյն՝ երկայն քառակուսի կոթողի ձևով, այն է՝ աւետարան։ Իսկ ներսի դին սպիտակ թուղթ ագուցուած է կաշւոյն վրայ - ի հարկէ նոր նորոգողէն, մինչդեռ առաջագոյւ ազնիւ և հաւանօրէն ծիրանեգոյն կերպաս ըլլալու էր։ Սոյն կազմը մօտ չորս դար հին է, զի ի թու. Հայ. ՋԿԴ եղած է (տես վարը)։

State of preservation

. թէպէտև 1010-1061, տարիներ անցեր եւ պատկառելի Ձեռագրիս վրայէն, թէպէտև երիցս և չորիցս անճաւատներու ձեռքր գերի ինկած է և իր ոսկեղէն ու արծաթեայ գեղեցկաքանդակ պատեաններէն և գոհարներէն կողոպտուած սակայն և այնպէս 3-4 դար հնութիւն ունեցող շատ մը գրչագիրներէ աւելի լաւ վիցակի մէչ կը գտնուի, շնորհիւ այն խնամոտ ձեռքերուն և ջերմ գգուանքին, զոր ցուցած են ստացողք դէպ ի այդ նուիրական սրբութիւնը։ Հանդերձ այս ընդհանրապէս գոհացուցիչ վիճակին՝ կան մասնական վնասներ, որոնք մեծապէս ցաւ կը պատճառեն տեսնողին։ Ա. թերթէն կը պակսին 2-4 թուղթք, հաւանօրէն համաբարբառ Կանոնները լրացնող չորս Խորանները, կամ տնօրինական նկարներ։ Թղ. 1ա-10բ արտաքին լուսանցք կամ խոնաւութենէ և կամ հաւանօրէն անզգուշութեամբ թափուած հեղանիւթէ ոմանք սնցած են և ոմանք ալ, յատկապէս Թղ. 6։ 7, 8 փտտած են և ծակոտուած՝ գրութեան փոքր մասով մը և այդ փտութիւնը քաղցկեղի նման կը տարածուի դէպ ի մանրանկարները և մեծ մտահոգութիւն կը պատճառէ։ Թղ. 265-266, 332-333 ջերմացեալ ձէթի կաթկթուկներով սիւները բծաւորուած են և փոքր ինչ ծակոտեալ։ Թղ. 335 ստորին լուսանցաքղանցք կտրուած են, և ետքէն տարբեր մագաղաթով կարկտուած։ Թղ. 457բ-463բ ներքին լուսանցքը հաս։ տատելու համար՝ անարուեստ կերպով սպիտակ թուղթեր ագուցուած են, որով ծածկուած են սիւներու առաջին վանկերը։ Չորս աւետարանիչներու պատկերներն, - որոնք անտարակոյս երբեմն մէն մի աւետարանին հանդէպ կը գտնուէին։- ետքէն իրենց բնիկ տեղերնէն հանուած և խորաններուն քով փոխադրուած են միահաղոյն, բայց յետևառաջ զետեղուած։ Այս բանս հանուած նկարներուն յարակից թուղթերու ներքին լուսանցքներու պատռուածներէն իսկ յայտնի է, որոնք կարկտուած են։ Կողերուն վրայի արծաթաքանդակ պատեաններն ալ հանուած են՝ փականօք հանդերձ, և անոնց ծակերն ալ խցուած, Թղ. 137բ, Մլքէի յիշատակարանի թուականն, և Թղ. 222բ, բուն գրչութեան ու կրկնագիր յիշատակարանք բարբարոսաբար քերթուած են, որոնք Աւետարանիս պատկառելի հնութեան, գրչին և նախկին ստացողի խօսուն վկաները պիտ՝ ըլլային անշուշտ. բարեբաղդաբար անոնց մնացորդքը կընդնշմարուին տակաւին - ինչպէս պիտի տեսնուի - և ամբողջին վրայ լոյս սփռելու կը ծառայեն։

Copyist
անյայտ, զի գլխաւոր յիշա։ տակարանը քերթուած է և մեծաւ մասամբ անրնթեռնլի. հաւանօրէն կամ Վարագայ Ս. Նշան վանքին և կամ Մարմաշէնի միաբաններէն մին եղած է։
Owner

նախ Վարագայ Ս. Նշան վանքը, ապա Մլքէ թագուհի (և հաւանօրէն երկրորդ կին Գագկայ Արծրունեաց թագաւորին) ապա Վարագայ Ս. Աստուածածնի եկեղեցին, ապա Անդրեաս և Գեորգ հարազատք. ապա Աւագ տիկին ապա Յոհաննէս աբեղայ, ապա Տէր Մարտիրոս, ապա Գէորգի՝ որդի Գութաթեցի Բայինդուրին, ապս Տէր Գրիգոր Նիփիսեանց (տես վարը)։ - ՅԻՇԱՏԱԿԱ ԳՐՈՒԹԻՒՆՔ Թղ. 4ր, 5ա, 6բ, 136բ, 137բ, 138ա, 222բ1 223ա, 329բ, 359ա, 360ա2, 360բ1, 431բ, 459ա, 462բ 464բ։

Commanditaire
Illuminator
անյայտ։
Binder
(վերջին) Ալեքսիանու արեղայ՝ ի թու. ՋԿԴ = 1515. սակայն ասկէց յառաչ երիցս իսկ կազմուած կ՝աւանդուի նկարակերպ քանդակներով և գոհարներով, այսինքն՝ Ժ. դարու առաջին քառորդին, ԺԲ. դին, այն է 1066-1108 ին միջոց։ ները, և ԺԳ դարուն Արծրունեաց Աւագ տիկնոջ հրամանաւ և Սիմէոն անուամբ մէկուն ձեռքով (տես լիշտկ.)։
Parchment flyleaf

իսկապէս չունի, այլ վերջին թուղթը՝ որ թերթին մասը կը կազմէ։

Lettrines

չկան ամենևին. սկզբնատողք աւետարանաց, այսպէս և տնագլուխք - որ անսովոր կերպով սիւներէն դուրս գրուած են - մեծագոյն եր։ կաթագիրներ են պարզապէս, հազիւ 3 հրդմ. երկայնութեամբ. ասոնցմէ ոմանց վերի ծայրը միայն տերևաձև գիծեր գծուած են. ոմանց վրան ալ զարդա։ րուն մեծ պատուանշան, որ յոյժ անսովոր է։

Initials

Marginal illuminations

չկան, այլ միայն լուսանցքներուն վրայ մէջէմէջ փոքր քառակուսիներ և բոլորակներ կան, որոնց մէջ նշանակուած են Կիրակագիրներ. սակայն ասոնք ԺԲ. դարէն վերջ գծուած են, տարբեր գրով և մելանով, և հին գրչու թեան հետ գործ չունին բնաւ։

Images

5 հատ, ամէնքն ևս բագմագունեան, խորանաց պէս թաւշենման իւղաներկ փայլուն և հաստատուն։ Թղ. 4ա, Համբարձումն. վերը Յիսուս փրկիչ՝ բազմած է փառաց աթոռին վրայ զետեղուած բոցագոյն բարձի մը վրայ մութ կապոյտ և աստեղազարդ պարունակի մը մէջ համակ մանուշակագոյն կարմրերանգ հանդերձիւ, և գլխոյն չորս կողմը ոսկեգոյն լուսասփիւռ. ձախու նմանագոյն մատեան մը բռնած է, և աջը օրհնութեան շարժման մէջ. իսկ ոտքերը հանգչեցուցած է ոսկեգոյն պատուանդանի վրայ։ Իւր աջ ու ձախ կողմերը կանգնած են երկու պսակաւոր, կանաչաթև ու ահեղ հրեշ. տակներ (հաւանօրէն Գաբրիէլ և Միքայէլ մեծք), որոնք ներսէն սպիտակացոլ երկնագոյն պատմուճան հագած են՝ ոսկեգոյն եզերօք՝ մինչև ծունկերը. և ասոր վրայէն կը կրեն մանուշակագոյն երկայն և լայն վերարկու, նման բիւզանդական կայսերական վերարկուին. որուն վերին ծայրը ճարմանդով հաստատուած է աջ ուսին վրայ՝ բաց թողլով պատմուճանը. և ձախ ձեռքերնին դէպ ի վեր բարձրացուցած, որ պէս թէ համբարձեալն նշանացի ընել կուզեն վարը կեցողներուն. իսկ ճակատնուն վրայ սպիտակ ապարօշ մը կը կապէ անոնց խոպոպիքը։ Իսկ փրկչին պատուանդանին ներքև՝ աջ ու ձախ կողմերը կեցած են - օդին մէջ հորիզոնաձև թռչելու շարժման մէչ - ուրիշ երկու մատաղահասակ ու կուսագեղ հրեշտակ։ ներ ևս, որոնք իրենց բազուկներով վեր բռնած են փրկչական պատուանդանն ու ամբողջ պարունակը։ Ասոնց թևերն իսկ՝ նման առաջնոց՝ մութ կանաչ են, սակայն հագած են երկնագոյն լուսացոլ պատմու ճան, և ասոր վրայ բոցագոյն կրկնոց. նազելի դիմօք պարանոցնին ալ քովնտի դարձուցած՝ կը նային հիացմամբ։ Վարը (երկրաւոր միջավայրը)նոյնգունակ մանուշակագոյն երկայն շրջազգեստով կանգնած կը տեսնուի Տիրամայրն՝ առաքելոց խմբին կեդրոնը, և բազուկները դէպ ի վեր տարածած կը հայի զմայլած։ Իսկ անոր շուրջը կեցած են առաքեալք մեծագոյն իրարանցումի մէջ, որոնք ոչ միայն զգեստուց գոյներով, այլ և շարժումներով իրարմէ կը տարբերին։ Մի և նոյն նկարին երկնաւոր և երկրաւոր այս կրկին տեսարանները թէ դիմագծութեամբ և տարազով և թէ՝ եզական մոտիւներով կը տարբերին միւս նկարներէն, և կարծեմ թէ աւելի ասորա-հայ նկարչութեան քան թէ բիւզանդականի նմանահանութիւն ըլլալու հաւանականութիւնն ունին։ Թղ. 4բ, Մարկու աւետարանիչը. բազմած է պորփիւրեայ յատակի վրայ զետեղուած հովանոցաւոր ու կանաչագոյն բազկաթոռի մը վրայ. մէկ ոտքը ոսկեգոյն պատուանդանին յեցուցած է, և աջ ձեռը ծնօտին ներքև կը նայի զառաջեաւ։ Հագած է երկնագոյն ներքնազգեստ, զոր կը ծածկէ ձախ ուսէն մինչև ոտքերը հասնող սպիտակացոլ դեղնագոյն կրկնոցն։ Դիմացը կեցած է - ետևի ոտքերուն վրայ կանգուն - իր խորհըրդանշանը՝ Առիւծ, մութ կանաչ. որ գլխուն վրայ կը կրէ՝ նոյնագոյն գրակալով ոսկեզարդ մատեան մը։ Յոյժ նշանակալից է աւետարանչիս նկարի յառաջադասութիւնը, եթէ դիպուածական փոխադրութեան արդիւնք չի համարինք զայն։ Թղ. 5ա, Յով. հաննէս. բազմած է մութ կանաչ թիկնաթոռին վրայ։ որուն յետին կախուած է՝ երկու ծայրերէն մութ կարմիր կիտուածով վարդակարմիր առագաստ մը։ Աւետարանիչս հագած է մանուշակային լուսաստուերով սպիտակ վերարկու՝ երկնագոյն պատմուճանին վրայ։ ոսկեգոյն եզերօք բացուած մատեան մը ձախ ձեռ քով բռնած է ծունկերուն վրայ, և աջով կը գրէ։ Յոյժ արտայայտիչ և խորհրդաւոր խոկման մէջ է. և աչքերը փոխանակ մագաղաթին վրայ՝ դէպ ի անցեալն և ապագայն յառած է։ Շագանակագոյն հերօք և մօրուօք կայտառ դէմք մը, սև աչքերով և յօնքերով, որ եզական է։ Դիմացը կեցեր է (մէկ ոտքի վրայ) իր խորհրդանշանը, այն է՝ կապոյտ։ և սպիտակ խայտուցներով սև Արծիւը, որ ունի գլխուն վրայ գլանաձև երկայն թագ մը։ Թղ. 5բ, Ղուկաս. կանգնած է մութ և բաց կանաչ սիւներով զարդարուած տաճարի մէջ, որուն յետին պարզուած է առաջնոց նման մութ կարմիր շերտերով և կիտուածով վարդակարմիր առագաստը։ Երկու ձեռօք պինդ ունի մարգարտով և տպազիոնով յեռեալ գոց մատեան մը, սպիտակ ու կարմիր կիտուածներով մութ կանաչ լաթին հետ. և ճիշդ այն կեցուածքով, երբ աւագ սարկաւագը կընթեռնու աւետարանը՝ ըստ հայկական ծիսի Գլուխը ոսկեգոյն լուսասփիւռով պսակուած է. գագաթին վերի մասը սափրուած կը տեսնուի, որ կարող է լինել նաև գտակ, իսկ ճակատին և այտերուն շուրջը կը տեսնուին գանգուր մագերն և աղածրլ մօրուքը։ Աւետարանչիս խորհրդանշանը կը պակսի երկնագոյն պատմուճանի վրայ առած է դեղնորակ՝ կրկնոց, և ոտքերում սպիտակ կօշիկներ. երիտասար։ դական կլոր ու կայտառ դէմք ունի։ Թղ. 6ա, Մատ։ թէոս. կանգնած է ծաղկալից մութ կանաչ գետնի վրայ դրուած տարանկիւնային երկայն քառակուսի ն ոսկեգոյն պատուանդանի վրայ, քարոզատուութեան՝ վսեմ շարժուածքի մէջ. ձախ ձեռքին մէջ բռնած է,նախորդին պէս,- կարմրաշերտ կանաչ լաթով ականակապ ոսկեգոյն մատեանը, և աջը խաղաղութիւն տալու շարժմամբ վեր բարձրացուցած է, բաց ունելով երեք մատունքը։ Հագած է երկնագոյն պատմուճան, և ասոր վրայ ալ նուրբ կանաչ շուքով սպի տակ կրկնոց։ Աւետարանչիս թիկանց կողմէն պար։ զուած առագաստը դարձեալ նոյն ձևով ու գոյնու է, միայն թէ հոս գոգաւոր առագաստին վերև կը տեսնուին տաճարի կանաչագոյն որմնասիւնքն։ Սա՝ ևս նախորդին պէս փոքրամօրուս է, և ոսկեգոյն լու սասփիւռով պսակուած գլուխը մի և նոյն երևոյթն ունի։ Հոս ևս չկայ Աւետարանիս յատուկ խորհրդա։ նշանը, մարդադէմ կենդանին։ Չորս աւետարանչաց՝ նկարներն ևս բազմագունեան, քառակուսի և շքեղ շրջանակներու մէջ են, որոնցմէ առաջին երկուքլ լուսացոլ ակունքներով յեռեալ են, իսկ վերջին եր։ կուքն ընդհակառակն ծաղկաբեր տերևներով։ Նկարուց ներկերն ու սքանչելի բաղադրութիւնը մի և նոյն ըլլալով խորանաց ներկերուն հետ, կը հետևի անտարակոյս՝ որ ամէնքն ևս մի և նոյն արուեստաւորին վրձինէն ելած ըլլան։ Անով մանաւանդ զարմանալի են մանրանկարքս, վասն զի գրեթէ 1010-1061 տարիներու ծախիչ հոսանքներէն անցնելով հանդերձ տակաւին ացնքան թարմ են, կենդանի և փայլուն։ որ կարծէք թէ դեռ երէկ ճկարուած ըլլան. մահա ւանդ թէ՝ երիկեան և թէ՝ ԺԲ. դարու նկարքն իսկ կը նսեմանան ասոնց հանդէպ։ Սրբանուէր դէմքերո։ զուարթ արտայայտութիւնն իսկ՝ բիւզանդական սովորաբար տխրադէմ ու կէս մը քարացած նկարնե րէն վեր հոգեբանութիւն մը կարտայայտեն, պէս պէս խորհրդաւորութեամբ և շարժուածքով։ Դարձեալ կարծուի թերևս, որ խորաններն ու նկարները Մլքէի Աւետարանէն շատ աւելի հին մատենէ մը հանուած և հոս զետեղուած ըլլան. բայց ըստ իւ այսպիսի ենթադրութեան մը որ և է դրական կռուան չի կայ, դիտելով մանաւանդ, որ խորաններուն մէ, միահամուռ գծուած համաբարբառներու գիրն իսկ ըստ ամենայնի նոյն է աւետարանաց բնագրի մէն մլ ստորին լուսանցից վրայ գծուած առանձին համե։ մատութիւններու գրին հետ։

Canon tables 1

6 հատ միայն, տես Թղ. 1ա, 1բ, 2ա, 2բ, 3ա, 3բ. ամէնքն ևս են բազմագունեան, թաւշենման փայլուն և կենդանի երանգ ներով, յոյժ գեղեցկադրուագ և յունա-եգիպտական մոտիւներով։ Առաջինը - որ փոքր ինչ վնասուած է. միակամար է, կանգնուած ոսկեխարիսխ ոսկեխոյեակ երկու կարկենանեայ սիւներու վրայ, Դորիական ոճով և իրենց նախկին պարզութեան մէջ։ ճակատին յատակն ոսկեգոյն է, դրուագեալ մեծ և փոքր հնգանկիւնի ձևերով, որոնց մէջ կը փայլին մարգարիտներ և սուտակն։ Սոյն յատակին վրայ կը բարծրանան կրկին կիսաբոլորակաձև դրասանգներ՝ բազմագունի և յոգնագիծ կամարակապներու մէջ. դրասանգներէս վարինը - սև յատակի վրայ դրուագեալ - մութ կանաչ և կարմիր տերևածաղիկներ են. իսկ վերինլ բազմագունեան ծիածան մը՝ ծաղկաւէտ բուսակնե։ րով, որոնց վրայ կեցած են, իբր անկիւնազարդ մի մի սիրամարգ։ Երկրորդ և երրորդ խորաններն ևս - որոնք նոյնպէս միակամար են - ըստ ամենայնի յար և նման են իրարու, զի երկաքանչիւրն յօրինուած են վարդակարմիր քառաստիճան խարիսխներով սև մարմարեայ սիւներու վրայ, կարմիր, երկնագոյն և մութ կանաչ երակներով. որոնց սակայն խոյակներն և ախաւեղագէսները բոցագոյն են և աւելի զարգացած դրասանգներով ու արաբենիկ զարդերոմ։ Երկուքի ճակատներուն վրայ իսկ նկարուած կը տեսնուի՝ ի ստորև՝ ճոխ բուսականութեամբ և լօ թուսներով պճնեալ ծովալիճ մը, կամ լաւ ևս մեծ գետ մը, որուն մէջ կը թուին խայտալ ձուկեր, թըռչուններ (երկու կարապ և երկու ալ իբիսներ) ու կոկորդիլոսներ, և անոնց մէջ ալ ձկնորսի նաւակներ. իսկ վերև մութ կապուտագոյն բլրակներ և ոսկեգոյն մի ջավայր մը՝ եղեգնաբոյսերով։ Ասոնց վերև ձգուած կամարներուն մէջ եղող սև գետնին վրայ նկարուած վարի դրասանգը նման է առաջնոյն. իսկ վերջինլ ձևացած է կանաչ, բոցագոյն, կապոյտ և վարդակարմիր ծաղկեայ զարդերէ։ Զոյգ խորաններէս երկրորդը միայն, - ուր կը տեսնուին երկու տաշտաձև նաւակներ, իւրաքանչիւրը մի մի թիավարով, - հրատարակուած է նմանատպութեամբ. զանց եղուած է առաջինն, ուր կայ մի միայն նաւակ՝ չորս թիա։ վարներով, հաւասար կարծելով զայս հրատարակիչն առաջնոյն և աւելորդ։ Առ որ դիտել կու տամ սակայն որ այդ աւելորդ կարծուած կամ փոքրիկ տարբերութիւնը երկուքին միջև, ըստ իս մեծ նշանակու. թիւն ունի. այսինքն՝ այդ միակ նաւակն ըլլալու է խորհրդանշան կամ այլաբանութիւն ընդհանրական եկեղեցւոյ և չորս թիավարքն՝ չորից աւետարանչաց, ի միասին առնուած։ Նկարակերտ գետալիճ։ հրատարակիչն Վանայ լճին հետ նոյնացնել ուզա։ է, ենթադրելով որ Աւետարանիս գրիչը՝ Վարագայ միաբաններէն մին եղած ըլլայ։ Ընդունելով հանդերձ վերջին ենթադրութիւնը, սակայն և այնպէս դիտել կու տանք, որ Վանայ լճին հետ նոյնացումը բոլորովին ձրի է. վասն զի ինչպէս այդ լնին մէջ կոկորդիլոս երբէք գոյութիւն ունեցած չէ, այսպէս յոյժ, անբնական և անհաւատալի բան մըրած պիտի ըլլար նկարիչն - եթէ նոյն իսկ Վարագայ վանքի միաբան մը լինէր իրօք - նկարելով այդ ջուրերուն մէջ կոկորդիլոս։ Ուստի, ըստ իս, Եգիպտոսի Նեղոս գետը կը ներկայացընէ մեզ յիշեալ մանրանկարն. հետևս բար՝ ասորաեգիպտական, կամ լաւ ևս Դ-Զ. դարերում զարգացած Աղեքսանդրեան դպրոցի նկարչու, թեան ընդօրինակութիւն է այն, ինչպէս ցոյց կո։ տան Լոթուս, Իպիս և ուրիշ մոտիւներն իսկ, որ կը տեսնուին Աւետարանիս մանրանկարներուն վրայ Չորրորդ խորանն երկակամար է՝ երեք սիւներու վրայ կառուցուած, որոնցմէ երկուքն - այն են՝ արտաքինքն -պորփիւրագոյն են՝ կանաչ և սևագիծ խարիսխներով։ իսկ միջինը դեղնախառն կանաչ, սպիտակ և սև պալարներով, կանգնեալ է վարդակարմիր ու սևագիծ հնգաստիճանեայ պարզ խարիսխներու վրայ։ Երեքին ևս վերին խոյակները ոսկեզոյն են՝ բոցագոյն գիծերով դրուագեալ։ Կամարներու կիսաբոլորակ ճակատներն,- որոնց վրայ համաբարբառ կանոնք դրոշմուած են,- համակ բոցագոյն են. իսկ եռանկիւնի նմանութեամբ ասոնց միջև գրաւուած միջոցը մութ կապոյտ է. որուն մէջ նկարուած կը տեսնուին ոսկեխայտ ձկներ։ Սոյն կապոյտին վերև՝ քառագոյն գիծերու մէջ ձգուած մեծ երկնակամարն ոսկեգոյն է, կապուտակ և բոցագոյն դրուագներով. երկու եզերքն և մէջ տեղը՝ մանուշակի զարնող կարմիր և սպիտակ ցոլքերով շպարուած են. իսկ ասկէց վեր նկարուած դրասանգը՝ մութ կանաչ և վարդագոյն ծաղկաբոյսերով շռայլուած է, որոնց մէջ կը շրջին կարապներ։ Հինգերորդ խորանն եռակամար է՝ չորս սիւներու վրայ հաստատուած, որոնցմէ արտաքինները յար և նման են չորրորդ խորանի արտաքին սիւներուն, և միջիններն ալ նախընթաց խորանի միջ։ նասեան. մի և նոյն յարանմանութիւնն ունի նաև բովանդակ շէնքն՝ իր մանր մասերով։ Վեցերորդ խորանը (Թղ. 3բ) կրկնակամար է, 3 սիւներու վրայ յեցած. արտաքինները՝ սև մարմարեայս կը ներկայացնեն, կապոյտ, սպիտակացոլ ու օձաձև երակներով. իսկ միջինը - որ կապոյտ և երկնագոյն հնգաստիճանեայ խարսխի վրայ կանգնած է - վարդակարմիր է, սպիտակացոլ երակներով։ Բոցագոյն երկու կամարամէջներում և ճիշդ միջնասեան ուղղութեամբ դէպ ի վեր կը բարձրանայ ծառի նման ոսկեգոյն աշտանակ մը՝ մութ կապոյտ հորիզոնին մէջ. որուն աջ ու ձախ կողմը կեցեր են երկու խրոխտապանծ վագրեր, իրարու հանդէպ, և թաթերով բռնած են զանի։ Մեծ կամարը դրուագեալ է կանաչ կարմիր և սպիտակ մանրածաղիկներով. կամարին վերև փոխանակ լուսասփիւռի՝ կը տեսնուին լայնատերև, վարդակարմիր և բոցագոյն լօթուսներ. իսկ նոյն կամարի երկու եզերածայրերէն և ճիշդ արտաքին սեանց վերնախարիսխէն վեր բարձրացած են՝ կէս կանաչ և կէս բոցագոյն ու սղոցաձև երկու ծառեր ևս, որոնց վրայ կանգնած են - կարապանման և մանուշակագոյն - երկու տարօրինակ թռչուններ (հաւանօրէն նուիրական իբիսք), բոժոժաւոր հաստ կտուցով, և բոցագոյն երկայն և նուրբ ոտքերով. ասոնցմէ մին կը հայի դէպ ի արևմուտք, և միւսն դէպ յարևելս, և որոնցմով կը զանազանի այս խորանս՝ միւսներէն։

Canon tables 2

բնաւ չկան այժմ, և ոչ իսկ երբեմն կրնան եղած ըլլալ, դատելով մէն մի աւետարանի ամենապարզ սկզբնատողերէն։

Title text

սրնագոյն են, բայց սովորական բնագրէն աւելի մանր. իսկ նոյները որ կրկնուած են ի կատարած մէն մի աւետարանին, ըստ ամենայնի յար և նման են բնագրին։

Blank pages

Թղ. 443 իսկ միւսները վերջին ստացողաց յիշատակարաննե։ րով ծեփուած են։

Colophon

յոյժ բազմաթիւ են և Աւետարանիս գլխէն անցած հազարամեայ անցքերը կը պատմեն. բայց դժբաղդաբալ դլխաւորապէս հնագոյներէն ոմանք քերթուած, ոմանք նորոգուած և ոմանք ալ դիտմամբ կեղծուած և առեղծուածային դարձած են, այսպէս։ 1. Թղ. 6բ. Մատթէոսի պատկերին ետև, այսինքն դատարկ երեսին վրայ, կայ անպաճոյճ կերպով գծուած ու մեծկակ քառակուուոյմը, մէջ - ուր 7ուղղաձիգ և 9 հորիզոնական գիծեր գիրար կարելով՝ խորշեր կը ձևացնեն,- կեդրոնը դրոշմուած է մեծագոյն Վտառ մը. իսկ մնացեալներուն մէջ Ա,Ր,Ա,Գ,Ա,Յ. և չորս անկիւնախոր շերուն մէջ՝ է։ Արդ՝ 1. կեդրոնէն սկսելով եթէ իջնենք ուղիղ գծով մինչև վար և դառ, նանք դէպ ի աջ կամ դէպ ի ձախ, միշտ կը կարդացուին ՎԱՐԱԳԱՑ է,. իսկ քառակուսիէն դուրս կամ ստորոտը անմիջապէս դրոշմուած է,- ճիշտ մի և նոյն փոքր երկաթագրով, ԱՒԵՏԱՐԱՆՍ.. ուստի ի միասին կը կազմեն ՎԱՐԱԳԱՅ Ի ԱՒԵՏԱՐԱՆՍ,։ Յիշատակարանիս հնութիւնն առանց երկբայութեան է։ Սակայն Աւետարանս, բառէն մէկ տող վարը, և երկու հորիզոնական նրբագիծերու մէջ և անցման գրով, կը յաջորդէ հետևեալն. Աստուած ողորմեսցի ստացողի սորին Մելքե (Մէլքի) թագոհոյն,։ Յայտնապէս իրարու հակասական կերևին այս երկու յիշատակարաններս և յոյժ առեղծուածային։ Եւ ստուգիւ՝ եթէ Վարագայ է Աւետարանս, Մլքէն ինչպէս կրնար միաժամանակ ըլլալ անոր ստացող։ Եւ եթէ Մլքէն եղած է ընդհակառակն նախկին ստացող Աւետարանիս, ապա ուրեմն Վարագ թնչպէս կընար յայտարարել զինքն իբրև տէր մի և նոյն մատենին, առանց Մլքէի բացորոշ ընծայականի մը։ որը սակայն կը պակսի - գէթ յիշատակարանիս մէջ։ Առաջին յիշատակարանն ըստ իս ամէն տարակուսէ վեր է. իսկ Մլքէի յիշատակարանի վաւերակութիւնը մէկէն աւելի յետնութեան և տարակուսի կէտեր կը ներկայացնէ. այսինքն նախ որ աղիւսակաձև յիշատակարանին վերջը գրուած է. բ. գիրն անկէց աւելի նոր է. Գ, Մելքի անունն իսկ՝ քերթուած մի ուրիշ անուան վրայ գրուած է, և տարբեր ձեռքէ մը, որով և մելանը պտղած է. դ. Մլքէին վերագրուած ուրիշ յիշատակարաններն ևս կասկածելի պարագաներ կը յայտնեն։ 2. Մատթէի աւետարանին վերջ, Թղ. 137բ, կայ առաջինէն աւելի մեծկակ (անցման երկաթագրով, այսպէս. Ես Մլքէ աղախին Քի եւ հայոց թագուհի ՅԾԱ Թվականիս ետու զաւետարանս ի Վարագի Սուրբ Աստուածածինս զոր իմ ձեռամբս և ծահաւք եմ շինեալ։ լաւգնականութիւն ինձ եւ արքացին իմն, Գագկա, եւ զաւակաց իւրոց. ով ոք կարդայ, յաղաւթս յիշեք. . առաջի Աստուածամաւրտ. եւ Աստուած հասարակաց ողորմե(ս)ցի։ Զանդրիաս եւ զԳէորգ քահանայք ստացաւղ սուրբ աւետարանիս յիշեսջիք ի Քե աղաչեմք,։ Յիշատակարանս որ իր ներքին բովանդակութեամբ աւելի վաւերականութեան հանգամանք ունել կը թուի, արտաքինին մէջ սակայն կրած է երկու նշանաւոր խանգարումներ։ այսինքն՝ փոքրիկ քառակուուոյն մէջ դրոշմուած երեք թուանշաններն,- որ աւետարանիս Մլքէի կողմէն վարագայ Սուրբ Աստուածածնին նուիրման տարին կը բնորոշեն, ի հարկէ Աւետարանի գրչութեան թուականէն շատ տարիներ ետքը,- նախ քերուած և ապա սև մելանով Հ։Ժ։Ե. Թ(վական)ին փոխուած է, որ ըլլալու է կամ Վարագայ Սուրբ Աստուածածին եկեղեցւոյ շինութեան և կամ Անդրիաս և Գէորգ քահանայից կողմէն Մլքէի յիշատակարանին կցուած յաւելուածին գրութեան թուականը։ Սուրբ Աստուածածին, բառերն ևս նոյն կերպով քերթուած և նորոգուած են։ բայց այդ վերջին կեղծման հեղինակ չեն կրնար Անդրիաս և Գէորգ եղած ըլլալ, զի ասոնց գիրն ալ մելանն ալ գղթորային է։ Երկրորդ։ Թղ. 360բ1, նոյն քահանայից ձեռքով գրուած ուրիշ յիշատակարան մը,- ուր նոքա ընդարձակ պարագաներով կը յայտնեն թէ ինչպէս ստացող եղան Աւետարանիս, և տուին զայն վերստին ընծայ Վարագայ Սուրբ Նշան եկեղեցւոյն,- կը կրէ ՈԾէ թուականը, ինչպէս պիտի տեսնենք, և առաջնոյն խանգարումը կը մատնանշէ։ 3. Յովհաննու աւետարանին վերջ, Թղ. 462բ, կայ - Մլքէի առաջին յիշատակարանին ամենանման գրով. Ած ողորմե(ս)ցի Մլքև Թագոհոյ ստացողի սուրբ աւետարանիս,։ Ապա կայ, Թղ. 463բ, (դատարկին վրայ) գծուած, մեծկակ քառակուուոյ մը վրայ և հիշդ Մլքէի նախընթաց և վերջընթեր յիշատակարանաց գրով. ՆԿԶ թերթ,, և քառակուուոյն մէջ։ ՅԾԱ Թ. Արաց ԻԸ. Բ, Արեգ Զ.Ե.։ Արդ՝ քաջ ի նկատի առնելով Մլքէ թագուհոյ բացորոշ անունը կրող այս յիշատարանաց գրի նոյնութիւնը մէկ կողմէն, և միւս կողմէն ալ ասոնց՝ Աւետարանի բնագրէն ունեցած գծագրական ամենամեծ տարբերութիւնքը, բնաւ չենք վարանիր եզրակացնելու, թէ Թղ. 137բ և Թղ. 463բ, յիշատակարանաց փոքրիկ և մեծկակ քառակուսիներու մէջ դրոշմուած թուականն՝ Աւետարանիս հին գրչութեան թուականը չէ և չի կրնար ըլլալ բացարձակապէս, այլ կամ ուղղակի Մլքէէն գծուած է այն, և կը նշանակէ ուրիշ առիթով Աւետարանիս ստացման և ընծայատրութեան տարին, որ հանդիպած էր յիշեալ կրկնակ ամիսներուն և օրերուն մէջ, ըստ շարժական Տումարին Հայոց։ Եւ առ այս նախ դիտել կը տրուի, որ Մլքի Գագկայ երկրորդ կինն եղած է համաձայն ուրիշ պատմական յիշատակարանաց. և այս ակներև կը տեսնուի նոյն իսկ, Թղ. 137բ, Մլքէի յիշատակարանէն, ուր զաւակաց իւրոց, կը գրէ, և ոչ մերոց, Գագիկին ընծայել ուզելով անոնց ծնունդր։ Հաւանօրէն Գագկայ մահուանէն վերջ սոյն Աւետարանը կողոպտուած էր Վարագայ սուրբ Նշան վանքէն, և Մլքէ ձեռք բերելով զանի և վերստին կազմելով՝ ընծայած էր - յիշեալ թուականին - Վարագայ սուրբ Աստուածածնին։ Բ. Որովհետև Մլքէի երեք յիշատկարաններուն մէջ գործածուած Ծ նշանագիրը չունի բնաւ քառակուսիներու մէջ նշանակուած երկայնոտն տառը, այլ ժ գիրի նման հազիւ թէ իր բնագիծէն դուրս ելած՝ կը ձգուի դէպ ի վեր։ Հետևաբար՝ նա չի կրնար ոչ Ծ եղած ըլլալ, և ոչ իսկ Կ,- ինչպէս ենթադրուած է ուրիշներէն,- այլ է Հ, նման Մլքէի գրչէն ելած երկայնոտն հոյերուն։ Ուստի,- եթէ իրօք Մլքէի գրչէն ելած են այդ թուանիշը կրող յիշատակարանք,- ըստ իս այսուհետև պէտք է ընդու. նել փոխանակ ՅԾԱ ի՝ ՅՀԱ( = 922) թուականը. որ միայն պատմականօրէն կը յարմարի Մլքէի թագուհութեան։ 4. Մարկոսի Աւետարանին վերջ, Թղ. 222բ1, կայ ամենէն ուշագրաւ ու կրկնագիլ յիշատակարանը, կամ աւելի ճիշդն ըսելով՝ այլ և այլ ժամանակներում իրարու վրայ գրուած և իրարմէ գրչութեամբ և պարագաներով տարբեր երեք յիշատակարաններ։ Ասոնցմէ ներքսագոյնը, որ միանգամայն հնագոյնն ևս է, Աւե, տարանիս բնագրէն իսկ քիչ մաւելի խոշոլ երկաթագրով գրուած է, մի և նոյն գղթորային մելանով և նոյնպէս երկասիւն։ Երկրորդն՝ ընդհակառակն՝ Աւետարանի գրէն քիչ մաւելլ փոքր երկաթագրով գրուած է ներքին կամ աջակողմեան սեան վրայ, մերթ հնագոյնին քերթուած տողերուն վրայ մերթ ալ տողերու միջև եղած դատարկին վրայ։ Այս յիշատակարանս և։ կէսէն աւելի քերթուած է Գէորգի Քութաթեցւոյ նորագոյն ու բոլորգիր յիշատակարանի գրչէն։ Հաստատապէս կարելի չէ ըսել՝ թէ երբ ում ձեռքով և ինչ նպատակաւ գրուած է այդ միջին յիշատակարանը. զի կիսով չափ քերուած է, և նոյն իսկ գունաթափ եղած բառերն և տառերը նորոգուած ու այլանդակուած են։ Ինձ հաւանական կը թուի, որ կամ Մլքէի կողմէն բայց ուրիշ պարագայի մէջ գրուած է այդ, և կամ Անդրիաս քահանայէն և մօտ 1205 ին կատարուած է այդ գործողութիւնը. վասն զի Թղ 360բ1, այդ քահանայի ձեռքով գրուած յիշատակարանին աւելի կը համաձայնի,- այնու մա։ նաւանդ որ, Թղ. 137բ, Մլքէի յիշատակարա, նին Սուրբ Աստուածածնի տեղ՝ Վարագի ՍՈՒՐԻ ՆՇԱՆՆ յիշատակուած է հոս։ Եւ որովհետև տողերու միջև գրուած այդ յիշատակարանի տողերը՝ հնագունէն մնացած տեղերը կը լբացնեն հաւանական է կարծել որ ասոր եղծուած երկու սիւները մէկի մէջ արտագրելու և իրենին հես ձուլելու համար այնպէս կրկնապատկած է իլ յիշատակագրութեան տողերը, համառօտագրութիւններ իսկ ի վար արկանելով՝ հակառակ հին գրչութեան։ Իսկ գալով հնագունին,- որ ամբողջ երեսը կը գրաւէր երբեմն,- ամենէն կարևորն է. վասն զի բուն գրչութեան կը պատկանի։ Արդ՝ վանդալական ձեռքով քերթուած ու այլանդակուած այս յիշատակարանս՝ ըստ իս՝ ոչ միայն կը լուծէ վերոյիշեալ յիշատակարաններուն առեղծուածը, ալ և կու տայ մեզ Աւետարանիս գրչութեան բուն թուականը։ Կ՝արտագրեմ իրարու հետ միացուած այդ կրկնագիր յիշատակարանաց երկրորդ սեան վրայի մնացորդքը, զի առաջինէն տառեր միայն մնացեր են. ... ԾՈՐ ՇԻՆ... ԱՐԵՒՇԱՏՈՒԹԵԱՆ ԳԱԳԿԱՅ ԵՒ ԳՐԿՈՒ ԹԵԱՆ ՀՈԳՈՅ ԻՒՐՈՅ ԵՒ ՄԵՂԱՑ ԵՒ ՅԱՆցաՆՈԱՑ ԹՈՂՈՒԹԵԱՆՔ ԻՍԿ ՈՐ ՀԱԿԱՌԱԿ ԵԼԱՆԻ ԵՒ ՀԱՆԻ ԶԳԻՐՍ Ի ՎԱՐԱԳԱՑ, ԻՆՔՆ ՀԵՌԱՍՑԻ ՅԱՅ ԵՒ Ի ՍՈՒՐԲ ՆՇԱՆԻՍ։ ԵՒ ՈՐ ՊԱՀէ ՅԵԿԵՂԻՑԻՍ, ԹԵ ԹԱԳԱՒՈՐ..... ՀՆԵԱԼ ԼԻՑԻ Յ ՅԱՅ,։ Արտագրուած տողերս,- որոնցմէ ոմանք մեծ երկաթագիր ու քերթուած տողերուն վրակը գտնուին, և ոմանք ալ տողերու մէջտեղ թողուած դատարկին վրայ՝ մերթ փոքրիկ տառերով և մերթ ալ վանկեր սղելով բառերէն,- միութիւն մը կը կազմեն հնագունին և նորոգուածին տողերու միջև, և միայն 2րդ սեան վարի մասն են։ Իսկ մի և նոյն սեան վերին մասի աջակողմէն կը կարդացուին միայն սոյն կիսկատար բառերը. ՈՍԼկւով)... ԵՒ ԶԱՐ(դարեաց)... ԵՒ ՄԱՐԳ(արտով)... ԱՅ(գիս)... ԵՒ ԵՍ ԳԱԳԻԿ... (Վարագա) ՆՇԱՆՍ, ԻՒՐ... ԶՐՈՎՆ... ԶԴԱՇՏ... խյիշա)ՏԱԿ Ի ՍՄԱ... ԳԱՆՁԼՍԲ Ն)... ԵԹԵ ՈՔ Վ...։ Արդ՝ տողերուն վերջի այս կցկտուր բառերը՝ գուշակել կու տան մեզ քերթուած տողերու պարունակութիւնը ևս. այսինքն թէ Գագիկ - իբր սոսկ իշխան,- և ոչ թէ Մլքէ, գրել տուած։ է տիրապէս այդ Աւետարանը, և կապել տա լով զայն ոսկեքանդակ ու մարգարտայեռ գոհարներով՝ նուիրած է Վարագայ Սուրբ Նշան եկեղե, ցռոյն, կտակելով այդ վանքի միաբանութեան - կամ մանաւանդ Աւետարանին - իբրև մնայուն օժիտ, նաև կալուածներ և ջուրեր (ջրաղացներ ևն։ Հետևաբար՝ Աւետարանիս գրիչն է որ դիմաց Գագկայ արձանագրած է բոլոր այդ ե, ղելութիւնները, յանձնելով զինքը կարդացողալ աղօթքին։ Յիշատարականիս վերջին խոշորատառ երեք տողերը սակայն,- որ ամբողջապէ։ կը կարդացուին, և երկրորդ յիշատակագրէ։ գրուած չեն կրնար ըլլալ բացարձակապէս,- կլ ներկայացնեն մեզ ամենէն աւելի կարևոր և հետաքրքրական եղելութիւնը, այսինքն է՝ երկու սիւներու միջև թողուած դատարկին վրայ և դէպ ի ձախակողմը դրոշմուած է մեծագոյն, տառ մևս վերջին բառին դիմացը, զատաբար այսպէս ՅՅԱ3,։ Հնախոյզ մը՝ նորագոյն Ախ թարքները կամ Կիպրիանոսները փաստ առնելով, Յիսուս անուան լոկ մենատառ մը համա րեցաւ այդ անսովոր նշանագիրը, և իբր լոկ պահպանակ դրուած այդ տեղ (հմմտ. Բազմ. Հանդ 1910, Թիւ 11, եր. 481)։ Սակայն ես դիտելոգ որ, թէ այս և թէ բոլոր հնագոյն Աւետարան ներուն մէջ միշտ և հանապազ Յիսուս անունն երբէք մենատառիւ և առանց պատիւի գրուած չէ, այլ միշտ վերջատառին հետ և վրան պա. տիւ. Նկատելով դարձեալ, որ ՅԱՅ, բացառականին քով Յ(յիսուս) անուանագրութիւնն առանց պատիւի՝ խիստ անտեղի է մէկ կողմէն և միւս կողմէն ալ դիտելով, որ թէ սոյն Աւե, տարանի (Թղ. 137բ, 463բ) յիշատակարանաց և թէ ի թու. ՆԾԶ = 1007 գրուած Ադրիանուպօլսի Աւետարանին և մեր երկաթագիր Ա. Սադ մոսարանին (Թղ. 79բ) յիշատակարանի վերջին բառի ներքև դրոշմուած Ն կամ 6 թուականն ևս (և իբր միայն թուական) նոյնպէս առանգ պատիւի գրուած են. ուստի ես շատ աւելի հաւանական կը համարիմ, որ խնդրոյ նիւթ եղող մեծագոյն 6-ին ևս Աւետարանիս գրութեան թուականն ըլլայ։ Եւ այդ թուականը հաւանօրէն գրիչն յիշեալ յիշատակարանի առաջին տողերուն մէջ ամբողջապէս (այսինքն՝ երեք հարիւր), և կամ նոյնպէս գրած էր, բայց գուշակելով որ ապագային ստացողներէն մին կամ միւսր կարող էր քերթել իր յիշատակարանը (ինչպէս իրօք ալ քերթուած է), ուստի նոյնը հեռատեսութեամբ և կամ իր նախորդաց սովորութեան հետև ելով՝ ստորին լուսանցքին վրայ ալ վերստին գրած է զայն, և գրած է խիստ աչքի զարնող կերպով, որպէս զի վերջին բառի Յ բացառականը՝ նախդրի աւելորդ կրկնութիւն մլ չհամարուի յետագաներէն։ Արդ՝ մեր հոս արտայայտած կարծիքն՝ եթէ իրօք իսկ կատարուած է - դիտելով մանաւանդ որ այդ մեծ տառի ձևագրութիւնն ալ, մելանն ալ յար և նման են գրըչութեան - այնուհետև կը հետև ի, թէ Աւետարանս գրուած է ի Թու. Հայոց Յ = 851. որով և Մոսկուայի Լազ. ճեմարանի հնագոյն կարծուած Աւետարանէն իսկ 36 տարի աւելի հին։ 5. Ղուկասու աւետարանին վերջ, Թղ 360բ1, կայ փոքր երկաթագրով, այսպէս. Ի Ո.Ծ.Ե. թուականիս հայոց։ Ես Անդրիաս քահանայ՝ թափեցի զսուրբ Աւետարանս ի յանաւրինաց եւ վերստին ետու զսա յընծայ ՍրբոՆշանիս Վարագայ, յիշատակ ինձ և հայրազաս եղբաւր իմոյ Գէորգեայ քահանայի։ Արդ որք լուսաւորիք ի լուսայճաճանշ տերունեան հրամանացս, յիշեսջիք զիս զԱնդրիա։ եւ զեղբայրն իմ զԳեորդ եւ զՀայրապետ եւ զՍարգիս եւ զծնողսն մեր. եւ աստուած հասարակաց ողորմեսցի ամէն,։ Դիտելով մէկ կողմէն որ այս յիշատակարանիս երկաթագիրը շատ նման է՝ թէ իր գղթորային մելանով և թէ գծագրութեամբ՝ եղծուած և նորոգուած յիշատակարանի (Թղ. 222բ2) երկաթագրին, և միւս կողմէն ալ որ հոս յիշուած Անդրիաս և Գէորգ եղբարք նոյն են, Թղ. 137բ, Մլքէ թագուհւոյն վերագրուած յիշատակարանի յաւելուածին մէջ յիշատակուածներուն. կը հետևի որ երկուքին մէջ ևս առաջին ձեռք խառնողները սոքա եղած ըլլան։ 6. Թղ. 360բ2. Կայ, միջակ ու ընտիր բոլորգրով։ Աւագ տիկնոջ կողմէն գրուած, այսպէս, Շնորհաւք ամենակալ մեծանուն բարերարին աստուծոյ, և բանիւ բանին աստուծոյ։ Ես Աւագ տիկինս յոքնամեղ աղախին աստուծոյ, և տեառն յիսուսի քրիստոսի ծառայ։ Միաբանեցայ ի հըռչակաւոր և ի մեծ սուրբ ուխան Վարագ. եւ ետու վերստին նորոգել զսուրբ աւետարանս՝ ի յարդար արդեանց իմոց, կազմութեամբ, և կողագակ նկարակերպ արծաթապատ զարդիւք զարդարեալ։ յիշատակ ինձ և ծնաւղաց իմոց՝ Պարոն Մանիլայ և զուգակցի իւրոյ։ Եւ արդ աղաչեմ զձեզ տէրամբ, ով դասք լուսերամից, որք լուսաւորիք յաստուածունակ տէրունեան ճառիցս, եւ հանդիպիք այս սուղ ինչ գաղափարութեանց։ Լի սրտիւ ասասջիք, տէր յիսուս, ողորմեա քաղցրութեամբ քով վերոյգրեալ անուանցս։ Եւ քրիստոս աստուած յիշողացդ և յիշելոցս ողորմեսցի. կրկին կենաւք և. բ. աշխարհաւք, որ է աւրհնեալ յամենայնի յաւիտեանս. ամէն։ Տինա և զթարմատար կազմող, սուտանուն սպասաւոր բանի, Սիմ, աղաչեմ յիշել ի տէր.։ 7. Ղուկ. Աւետարանին վերջը (Թղ. 360ա)։ Ես Ովանէս աբեղա գնեցի զաւետարանս ի անաց րինաց. և վերստին կազմել ետու, վասն յիշատակի ինձ և ծնողաց իմոց, հաւրն իմ Անդրաս քահանային և մաւրն իմ Գաւրքլուին, և եղբարցն իմ Ամիր Քահմանին, և Տերունականին, և եղբարցն Դաւ. թին, և Ակոբին. աստուած վայելել) տացէ։ Զկաղմող Ալեգունոս աբեղա՝ յաղաւթս յիշեցէք, Թվ. ՋԿԴ.։ 8. Անդ (ա2). թուխ մելանով։ Ես Սսարղաթմիշ և Սաթլմիշ և Տիրատուր յադգար( )։ Յաւլտաշ շաքար գնեցինք զսուրբ Աւետարանս ի հալալ ընչից մերոց ի յայլազգէ և ուղարկեցաք ի Վարագ Սուրբ Նշանն, յիշատակ մեզ և ծնօղաց մերոց. վասն այն որ յուղարկեցաք յԱգուլեաց՝ ի Վարագ որ լսեալ ենք, թէ Վարագա գիրն գերի չէ լինիլ. և զմեզ յիշեսջիք առաջի սուրբ նշանացդ. և յիշողք յիշեալ լիցի(ն) ամէն,։ 9. Թղ. 6բ (յուսանցքին վերև ու ձախակողմը) կայ բոլորգրով. Զվերջին ստացող սուրբ աւետարանիս Տէր Մարտիրոս որ ստացաւ ի հալալ ընչից իւրոց, յիշատակ իւր և ծնաւ. ղաց իւրոց՝ հաւրն իւր Տէր Սիմաւոնին, և մաւրն իւր Ղղին, և կողակցին իւր Դաւլաթին և որդւոյն իւր Սմաւոնին և դստերն իւր Մարիանին և քուերն Ծամոսկին, Հիւրիխանին, Պեկիխանին, և ազգակա նաց իմոց Մաթէոս եպիսկոպոսին, Սարգիս եպիսկոպոսին, Ռստակէս եպիսկոպոսին, Ամիրղոչին, Ալթոնին, և եղբարց իմոց Մարտիրոսին, Աղթոնին, Սաւգուլին որ ի քրիստոս են հանգուցեալ. այլ և մի բերան աստուած ողորմի ասէք, զի ձեզ դորին է ասելն և մեզ կարի պիտանի. և թիւայբերութեանս հայոց Ռ. ու ԻԸ։ Այլ և յիշեցէք զՄկրտիչ եպիսկոպոսն որ յիշատակարանս գրեցի, փառք յաւիտեանս ամէն։ Այլ և յիշեցէք Գուլխանդ ապաշխարողն և իւր դուստր Ղսաթետ հաւա, տաւորն,։ 10. Թղ. 222բ. Կայ - հնագոյն ու քերթուած յիշատակարանին վրայ, թուխ ու մեծ բոլորգրով - վերջին ստացողէն. Շնորհօք և կարողութեամբ ամենազօր բանին աստուծոյ, Ես նուաստ ծառայ քրիստոսի Քութաթեցի Բայինդուրի որդի Գէօրկիս տեսի զսուրբ Աւետարան։ գերի ի ձեռն Մէկռէլի, և սէր իմ բորբոքեցա։ ի սէրն քրիստոսի, և գնեալ ազատեցի ի ձեռաց թերահաւատից, և ետու յիշատակ ի դուռն Սսարբ Աստուածածնին, որ է յիշատակ ինձ Գեօրկուս, և հօրն իմ Բայինդուրին, և մօրն իմ Աննային, և կողակցին իմոյ Շամադուխին, և որդւոցն իմոց, և Գօտէձուն և Աւթանդիլին, որ և բարեխօս լինի առաջի քրիստոսի հոգւոց մերոց և ամենայն ննջեցելոց, և ամենայն արեան մերձաւորաց։ Եւ ով ոք ընթեռնուք, և կամ ուխտ առնելով, մէկ բերան, լի սրտիւ՝ հայր մեղայիւ յիշէ զմեզ և ողորմի ասէ. և դուք յիշողքդ յիշեալ լինիք առաջի քրիստոսի ի միւսանգամ գալստեանն, և գտջիք ողորմութիւն։ Եւ ով ոք հանել ջանայ զսա ի դրանէ Սուրբ Աստուածածնին, սևերես Քրիստոսի լինին աւուրն ահեղ ատենին։ Գրեցաւ Թվն ՌՃԼԱ. մայիս ամսոյ ԺԴ. ի քաղաքս Քութաթիս, ձեռամբ անուամք միայն վարդապետի Մեսրովպայ, որ էրն յայսմ ամի նուիրակ սուրբ էջմիածնի,։ Նոյնէն և մի և նոյն տարին գրուած են նաև Թղ. 459ա, 136բ, ևն յիշատակարաններն, ուր յայտնապէս կըսուի. Եւ եդի զսա յիշատակ ի դուռն Քութաթիսու (այն է՝ Քութայիս) սուրբ Աստուածածնի,։

Informations

. Ձեռագիրս յամին 1838 մտեր է հաւաքմանս մէջ. Տէր Գրիգոր Նիփիսեանց - թնիկ Ախլցխացի - 1830 ին նուիրած էր մեր միաբան Հ. Եփրեմ Վ. Սէթեանին, ի յիշատակ Մայրա վանացս Ս. Ղազարու, և սա յղած էր ի Կ. Պոլիս. ուստի ապա Հ. Մկրտիչ Վ. Աւգերեան անձամբ բերած է ի Վենետիկ։ Մատեանս է Աւետարան մեծադիր, նկարազարդ և անթերի, Մլքէ թագուհւոյն Արծրունեաց, որուն անունով իսկ յորջորջուած է Մլքէի Աւետարան։ Թէպէտև մանրանկարուց տեսակէտէն առած՝ այնքան փարթամ և բարգա-ւաճ չէ, մանաւանդ թէ աղքատ իսկ մեր ուրի, Աւետարաններէն. սակայն իր պատկառելի հնութեամբն ու հնագրական զանազան տեսակէտերով, և որպէս արքունական գանձ՝ իրաւամբ առաջինը համարուած է։ Ունի թուական և աւելի քան հազարամեայ պատմութիւն իլ կենաց և յաբաբերութիւններուն։ Սւետարանս։ ոչ Նախադրութիւններ ունի և ոչ Գլխացանկեր միահամուռ. այլ արտաքին լուսանցքներուն վրադրուած են - յառաջախաղաց և կանոնաւոր կերպով - Մատթէոսէն սկսեալ իւրաքանչիւր աւետարանի գլխահամարները, և ստորին էջե, րուն վրայ ալ անոնց համապատասխանող համաբարբառ տեղիքը։ Չունի դարձեալ Մարկոսի (ԺԶ. 9-20) յարութեան հատուածը, Ղուկասո։ (ԻԲ. 43) զօրացուցիչ հրեշտակին վերագրուածմասը, Յովհաննու (Ե. 4) այն է Պրոբատիկէ աւազանին ջուրը յուզող հրեշտակի պատմութիւնը, և Յովհաննու գլ. է. 53-Ը. 11, այսինքն Իրք շնացեալ կնոջ, եկամուտ հատուածը։ Աւետա րանիս բնագրին՝ Վուլգատայի և Եօթանասնից թարգմանութեան հետ եղած բաղդատութեան արդիւնքը տես Զարդանկարք Աւետարանին Մլքէ թագուհոյն տպ. Վենետիկ 1912, եր. 11, համեմատութիւնները։ Իսկ ես բաղդատելով զանի՝ Երուսաղէմի և Մոսկուայի (Լազ. Ճեմարանի Աւետարաններու բնագրոց հետ (տես Հանդ Ամս. 1901, եր. 34-35), անկներև տեսայ, ոլ Մլքէեանն ըստ ամենայնի և ամէն անգամ համաձայն կ՝ընթանայ անոնցմէ առաջինին, և մի և նոյն բաներով կը հեռանայ վերջինէն։ Շաս և նշանաւոր տարբերութիւններունի նաև տպագրութենէն։ Դարձեալ շատ ուշագրաւ են, մեկ նաբանական տեսակէտով, Աւետարանիս լուսանցքներում բուն գրչէն, բայց մանր երկաթագրով, դրուած տարբերութիւնները։ 0րին. աղագաւ, Թղ. 7ա1, Մատթէի սկզբնատողի ծնընդեան, ի հանդէպ ունի լինելոյ,- Թղ. 17ա1. յայնկոյս Գաղիղեա, ին՝ ազգաց.- Թղ. 18բ1, Դեկապաւլեայ, ի դիմացը՝ տասն (քաղաքաց).Թղ. 31բ1, ասացից, ի դիմացը ունի խոստացայց.- Թղ. 37բ1, զարմացան, ի հանդէպ ունի երկեան.- Թղ. 33ա2, Պղամենեսեան, ի հանդեպ զնոսա.- Թղ. 64ա2. Յովսէս, ի հանդէպ ունի Յովսէփ։- Անդ. Յուդա, ի դիմացը՝ 3ոադաս.Թղ. 65ա1. Հերովդիայ, ի դիմացը Հերովդիադայ. և կնոջ նորա, ի հանդէպ՝ կնոջ իարոյ.- Թղ. 69ա2. ի վերայ ձեր, ի դիմացը վասն ձեր.- Անդ։ Խոտէք զբանն, ին դիմացը խոտէք զպատոտիրանն.- Թղ. 83ա1. մի բիւր քանքարոյ, ին դիմաց ունի բաղում տաղանդաց.Թղ. 98ա2. արկին զնոքաւք ձորձս. ին դիմաց ունի յաւելուածով՝ իւրեանց։- Թղ. 94ա2. Եւ ասեին աւրհնութիւն, ին փոխանակ՝ ունի ովսաննայ.- Թղ. 94բ1. ստնդիացաց կատարեցեր, ին տեղ՝ ունի կազմեցեր ևն, ևն։ Այս և ուրիչ տարբերութիւնք չեն կրնար միայն մեկնողական ըլլալ, ըստ իս, այլ իսկապէս հին բնագրէ մլ կամ թարգմանութենէ մը յառաջ եկած են ստու դապէս և շահագրգիռ։ Եւ այդ բնագիրն ասորերէն հին թարգմանութիւնն ըլլալու է հաւանօրէն, դիտելով մանաւանդ որ Մատթ. ԻԲ. 18 տան. Որպէս առաքեաց զիս հայր, եւ եւ առաքեմ զձեզ, նախադասութիւնը ոչ յուն, և ոչ ալ լատիներէն օրինակաց մէջ կը գտնուի, այլ միայն յասորին։ Ուշադրութեան արժանի է նաև Աւետարանիս ուղղագրութիւնը, որոնք թէև առ երեսս մեզի անսովոր կ՝երևին, սակայն հաստատուած են ձայնական և հնագրական հաստատուն և անյեղլի օրինաց վրայ, որոնց հաւատարիմ մնացեր է գրիչն մատենիս սկիզբէն մինչև վերջ։ Երբ բառի մը (ի վերջ տողին) տառին քիչ տեղ կը մնայ՝ սովորականէն աւելի փոքր կը գրէ զայն, այսպէս ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՔՆ,. իսկ երբ տեղ կը պակսի բոլորովին, վերջընթեր տառին վերև կը գրէ զայն, Յր. աղագաւ. անո անեցաւ, ճանդը,։ Տողադարձին բնաւ միացման նշան(չի գործածեր, և նոյն իսկ միավանկին վերջի գիրը յաջորդին կ՝անցնէ, այսպէս հա ռիս գաս և երբեմն ալ (գուցէ չի բաժնելու համար) վերջին երկու տառերն ևս կը փոքրկացնէ, մէկը մերձաւոր տառին թևի տակ՝ իսկ միւսն ալ վրան դնելով, ինչպէս վերը. բայց այս հազիւ երբէք, այսինքն երբ գլուխը կ՝աւարտի և անտեղի է յաջորդ գծին անցնել։ Հայցական գրած ժամանակ (նոյն իսկ յատուկ անունները) զ նախդրին և անուան սկզբնատառին մէջ ը ձայնաւորը կաւելցնէ միշտ. 0ր. աղագաւ, (ծնաւ) ԶրԶարա ԶըԶորաբաբել, Զըզատիկ, ևն, հաւանօրէն զանի՝ անուան սկզբնատառէն որոշելու նպատակաւ թէ ձայնապէս և թէ ըստ ուղղագրութեան։ Երբ նախորդ բառին վերջի տառն և յաջորդին ալ սկզբնատառն ինի կը հանդիպին (ի հարկէ հասարակ անուանց), նախընթաց ինիին յետին փշիկ մը կը յաւելցուի, այսպէս. Ուստի՝իցէ,։ Նոյնը կ՝ըլլուի հաստատապէս՝ երբ կրկին Ն ռընգային բաղաձայներ բառի մը վերջ կու գան և երրեակ մալ յաջորդին սկիզբը, օր. աղագաւ Յետ գերութեանն,, ի մկրտութիւնն՝նորա, ևն. հաւանօրէն ցուցնելու համար թէ վերջինը դիմորոշ յօդ է, և կամ անոնց միջև զօրութեամբ ը ձայնաւորն արտաբերելու նպատակաւ։ Երբ բառին յաջորդող ինին նախդիր է վրան երբեմն երբեմն (այսինքն ի տողադարձին և ի տողամիջի) երկու քառակուսի գծիկներ կը դրուին, այսպէս. զցորեանն Ի շտեմարան։ իւր։ Ի բաց կացէք, ևն. հաւանօրէն կամ ձայնաւորիս երկայն ամանակ ըլլալը ցուցնելու և կամ նախադրութիւնը յարակից բառերու հետ չիշփոթելու համար։ Կիտադրութիւնն ամենապարզ է և նման յունարէն հին կիտադրութեան, այսինքն՝ ստորակէտ(2) և կէտ(ո), որ տողէն վեր դատարկին վրայ դրուելով, օրին. իմն. հանկիր ի ծով2, հաւասար է վերջակէտի։ Շեշտ() որ միշտ թրաձև է, օր։ իմն հեւ անդ ագաւ,. և հարցականի տեղ ալ կը վարի ստէպ, այսպէս. Ոցոյց ձեզ փախչել, ևն. բայց շեշտերէն ոմանք (սև մելանով կամ ետքէն դրուած են և կամ նորոգուած։ Պարոյկը - իբրև նշան հարցականի - քանի մլ անգամ հազիւ գործածուած է, և այն իսկ այժմեանէն տարբեր ձևով(2)։ Բուն պատիւը(- կրկնագլուխ - գործածուած է բացառապէս և ընդ միշտ հետագայ վեց անուանց վրայ Ած, Տի, Յն, Քե, Իէղ, Եէմ (ամէն հոլովման, մէջ)։ Բաց ի այս երկագլուխ երկայն պատիւէն գործուածած է նաև միագլուխ սրածայր կէս պատուանիշմալ(։- Յիսուսիծննդաբանութեան մէջ և այլուր յիշուած ինչ ինչ յատուկ անուններու ձայնաւորներուն վրայ, այսպէս. Յովհաննէս, Հերովդէս, Յուդա, Աբիա, Եղեկիա, Յովսիա, Զաքարիա, ևն, ևն. որը կարօղ է յարաշեշտ և կամ երկար ևս լինել։ Սողոմոնը կը գրէ նաև Սողովմովն,, Յովսէփը նաև Յուսեփ, (սեռ. Յուսեփու), Եսայի՝ միշս Իսայի- Իսայաց, որսորդս՝ Պորսւորդս,, Բեթղեհէմը՝ Բեթղեեմ,։ Այլ մակբայն՝ շաղկապէն որոշելու համար՝ միշտ շեշտով կը գրէ. օր։ իմն, հընդ ակյլ ճանապարհ,։ Յոյժ հետաքրքրական է ոչ միայն բայերու և բառերու, այլ և յատուկ անուանց շեշտումը թէ վերջին, թէ վերջընթեր և թէ միջին վանկերուն վրայ, որ նոյնպէս յունարէնի նմանողութիւն է։ Ե տառը փոխանակ է ի գործածուած է ոչ միայն թէ։ եթէ շաղկապներում, այլ և յաճախ բոլոր բայերու (նոյն իսկ էական բայի) անկատարին, ինչպէս նաև անուանց սեռականին մէջ։ Աւետարանիս պատկառելի հնութեան մասին որոշ գաղափար մը տալու համար՝ ստիպուեցանք ցանկագրական սովորական սահմանը ընդարձակել. դառնանք ուղղակի անոր նիւթոց կարգաւորութեան, որ է այսպէս 1. Թղ. 1ա։ Եւսեբեա Կարպիանոսի եղբաւր սիրելւոյ ի տէր ողջոյն՝ Ամմովնի Աղեքսանդրացւոյ բազում աշխատութեամբ եւ ճշգրտիւ փոյթ ի մէջ առեալ, ևն։ - Վերջ Թղ. 2ա։ Խնդրեսցես զնոսա ի ներքս յանցնիւր։ յիւրաքանչիւր աւետարանի ի տեղիս զհանգոյն ասացեալսն նոցա եւ գտցես. ողջ լեր,։ Թղթիս խորագիրը փոխանակ վրան գրելու վարը դրոշմուած է, այսինքն՝ Ա. խորանի շրջա։ Նակէն դուրս, որ անսովոր է։ 2. Թղ. 2բ1-3բ2։ Համաբարբառ Կանոն, Ա-Դ, և Գ։(Թուի թէ յետևառաջ փոխադրուած են. իսկ միւսները կը պակսին)։ 3. Թղ. 7ա1։ Աւետարան ըստ Մատթէոսի Գիրք ծնընդեան Լլուս. վրայ լինելոյ) Յիսուսի Քրիստոսի որդւոյ Դաւթի որդւոյ Աբրահամու, ևն։ - Վերջ Թղ. 137բ2։ Ես ընդ ձեզ եմ զամենայն աւուրս մինչեւ ի կատարած աշխարՀոս խորագիրը նորէն կրկնուած է, բայց բնագրի՝ գրով. այսպէս է նաև յաջորդ Աւետարաններուն։ Սկզբնական խորագիրներն ամբողջ երեսին լայնութեամբ գրուած են և երկու սեանց վրայ կը տարածուին. հոս ալ նոյնպէս է։ 4. Թղ. 138ա1։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի Յիսուսի Քրիստոսի որպէս եւ գրեալ է յԵսայի մարգարէ, ևն։ Վերջ Թղ. 222ա2։ Եւ ոչ ումեք ինչ ասացին2 զի երկնչեին,։ 5. Թղ. 223ա1։ Աւետարան ըստ Ղուկայ Քանզի բազումք յաւժարեցին վերստին կարգել զպատմութիւնն վասն իրացն հաստատելոց ի մեզ ևն։ - Վերջ Թղ. 360ա1։ Եւ եին ի տաճարին 2 հանապազ գովէին եւ աւրհնէին զԱստուած,։ 6. Թղ. 361ա1։ Աւետարան ըստ Յովհաննու։ Ի սկզբանէ էր բաննն եւ բանն էր առ Աստուած2 եւ Աստուած էր բանն,ևն։ - Վեր։ Թղ. 462բ2։ Կարծեմ թէ եւ ոչ աշխարհս բաւական էր տանել զգիրսն որ թէ գրեալ էին.

Content