8911311233 (տես վարը)։
բոլորգիր մեծադիր։
34, իւրաքանչիւրն 8 թուղթք։ Թերթահամարքն ստ. լուսանցից վրայ դրուած են. և Ժ. էն վերջ տասնաւոր հաշուուած են, այսպէս Ի, Լ, Խ, ևն -
թուղթ բամբակեայ՝ ողորկ և դեղնորակ։
փայտեայ կաշեպատ, շագանակագոյն, գառ դարուն, գոցելու մասով ի միասին, և առաջին կողլ մէջտեղը գեղեցկադրուագ խաչ. ներսէն հասարակ շերտաւոր լաթով պատած է։ - ՄԱԳԱՂԱԹԵԱՅ ՊԱՀ. ՊԱՆԱԿ՝ չունի։
շատ տեղ թուղթերու ներքին սիւները խոնաւութենէ սևցած են. իսկ 1-50 թուղթերու արտաքին լուսանցքները ցեցակեր եղած ըլլալով՝ տարբեր թուղթով նորոգուած են։ Թղ. 50, 171, 271 ոմանք մէջտեղէն և ոմանք ալ ստորին լուսանցքէն ճեղքուած են։ Թղ. 77-79, 86-87 կազմէն փրթած են։ Կողերու թիկնամիջի անկիւնները թեթևակի ճեղքուած են, արծաթեայ պատեանքն ալ հանուած՝ կոճակներուն հետ։
նախ Կարապետ քահանայ (Միջագետացի), և իր եղբօրորդին Ատոմ, ապա այլք -
4 հատ միայն, թռչնագիր, գազանագիր, ևն։
նոյնչափ միայն և նոյն երանգօք։
4 հատ, տես Թղ. 1ա, 78ա, 125բ, 209ա. ոմանք երկագոյն են, այսինքն մոխրագոյն կանաչ և աղօտ կարմիր. ոմանք ալ եռագոյն, այսինքն՝ աղօտ կանաչ, կարմիր և դեղին։
կարմիր, Մատթէոսին միայն սևագիր է։
մէկ թուղթ առջևէն և Թղ. 77բ։
մի միայն, այսպէս 1. Թղ. 277ա. ֆառք գերագոյն ամենազաւր ձեռին հզաւրին և բոլորից նախախնամողին յաւիտեանս. ամէն։ Յամի վեցհարիւրերորդի, ութսներորդի, երկրորդի Հայոց տոհմիս Տոամարի գրեցաւ անուշահամ աստուածախաւս կևնաց կտակս որ է աւետարանութիւնն տեառն մերոյ և փրկչին յիսուսի քրիստոսի, ձեռամբ Յակոբայ սուտանուն կրաւնատորի և անարժան գրչի, ի խնդրոյ սրբասէր քահանային Կարապետի, ցաշխարճիս Կիլիկեցւոց՝ ի Տար։ սովնի, առ ստորստով լերինս Տորոսի... յանսատոյց դղեակս Լամբրուն, ի փոքրիկ ագարակիս որ Յովանի կոչի, վայրաբնակ լինելով ինձ գրչիս՝ ըստ նախնեաղն ձայնի՝ թէ աւտարք և պանդուխտք եմ, յերկրի։ Ի հայրապետութեանն Տեառն Կոստանդեա և ի թագաւորութեանն քրիստոսապսակ և բարեպաշտ թագաւորին Հայոց Հեթմոյ (Բ.ի)։ Արդ որք աւգտիք ի սմանէ կամ գաղափար առնոյք՝ յիշեսջիք ի Քրիստոս զստացող գրոցս զԿարապետ աստուածաբնակ քահանայ, զի ստացաւ զսա յարդար վաստակոց իւրոց, ի յիշատակ հոգւոյ իւրոյ և ի վայելս և ի ժառանգութիւն սրբասնունդ պատանւոյն Ատոմայ՝ եղբօրորդւոյ իարոյ։ զի և սոքա աւտար գոլով յայոս գաւառէ, զի էին ի Միջագետաց աշխարհէն. և վասն աստուածասաստ ցասմանն՝ որ բարկութեամբ շարժեալ զմարդակերպ գազանսն (զԹաթարս) որ տապալեցին զամենայն աշխարհս Հայոց և զբազում ազգս մաշեցին ի սուր սուսերի. և սա թողեալ զհայրենի ժառանգութիւն իւր վասն բարբարոսացն երկիւղի, եկեալ յաշխարհ։ Կիլիկեցւոց իւրովք հարազատովքն։ Ընդ նմին աղաչեմ յիշել աղաւթիւք ի տէր զյոքնամեդ և եղկելի գրիշս, և զծնողսն իմ, և զաստուածասէր և բարի Ստրատելատն զՊարոն Յուշապն, զի հոգւոյ չափ աւժանդակ եղև ինձ ի պան։ դըխտութեանս իմում, զի պահեսցէ զնա տէր աստուած խաղաղութեամբ ի կեանս իւր, և զկնի ելիցն իւր ընդ սրբոց զինուորացն զնա դասեսցէ։ Եւ որք յիշէքդ զմեզ ողորմութեամբ ի բարի՝ և աստուած յիշեսցէ զձեզ յիւր յանհուն բարին և յանսպառ ողորմութիւնն ամէն։ Եւ աղաչեմ զամենեսեան որք նայիք ի սա՝ անմեղադիր լինել խոշորութեան և սխալանաց որ ի սմա. զի այս իսկ էր կար մեր, այլ և աւուրքս դաժան և ես տկար գոլով և պանդուխտ։ Ե։ քրիստոսի աստուծոյ փառք այժմ և յանգրաւ յաւիտեանն,։
. Ձեռագիրս 1791 էն յառաջ արդէն մտած էր հաւաքմանս մէջ, թէպէտև անդրագոյն տեղեկու. թիւնք կը պակսին։ Թէ՝ հնութեան և թէ՝ գեղարուեստի կողմէն երրորդակարգ Աւետարաններէն է Մատեանս է Աւետարան լիակատար, և Յովհաննու Հանգիստը, այսպէս 1. Թղ. 1ա1։ Աւետարան ըստ Մատթէոսի Գիրք ծնընդեանն յիսուսի քրիստոսի որդւոյ Դաւթի, որդւոյ աբրահամու, ևն։ - Վերջ Թղ. 77ա2։ Յունի Նախադրութիւն և Գլխացանկ. այսպէս են և յաջորդքն։ Մեծ և փոքր գլուխներն հոս ևս կրկին բաժանմունքներ ունին. մէկը բուն գրչութեան սև մելանով, և միւսը կարմիր՝ Նոր գրքութեամբ. սակայն երկուքն ևս կը տարբերին տպագրութենէն։ Յաճախ կողմնակի լուսանցքներուն վրայ նշանակուած փոքր գլուխները՝ ստորին լուսանցքներուն վրայ նորէն մէջ բերուած են, և անոնց հանդէպ նշանակուած են միւս աւետարանաց համաձայնութեան գլուխները։ Այսպէս և փոխադարձաբար են միւս աւետարաններուն (հմմտ. Թ. 87 և Թ. 88)։ 2. Թղ. 78բ1։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որդոյ աստուծոյ, ևն։ - Թղ. 123բ. Աւետարան ըստ Մարկոսի (առանձինն կարմրագիր)։ Յարուցեալ յիսուս առաւօտուն առաջին միաշաբաթուն, ևն։ (Հմմտ. Թ. 88, 8. 3. Թղ. 146բ2, և տպ. ԺԶ, 9-20)։ 3. Թղ. 226բ։ Աւետարան ըստ Ղուկասու։ Քանզի բազումք յաւժարեցին ևն։ Վերջ Թղ. 208բ2։ ԻԲ. գլ. 43-47 հմմտ. Թ. 88 8. 4. և ապագրութիւնը։ Եւ ԻԴ. 13 ունի. հարիւր և վաթսուն ասպարիսաւ,։ 4. Թղ. 209ա։ Աւետարան ըստ Յովհաննու։ Ի սկիզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 270բ2։ Չունի, Թղ. 220ա, տպագրութեան Ե. 4րդ համարը՝ այն է հրեշտակի իջումը յաւազանն Պրոբատիկէ։ Իսկ Թղ. 231ա, ունի շնացեալ կնոջ պատմութիւնն՝ իբր շարունակութիւն նախընթաց գըլխոյն, և առանց լուսանցքի վրայ բան մը նշանակելու(Հմմտ. Թ. 88 8. 5. Թղ. 237ա)։ 5. Թղ. 271ա։ Հանգիստ երանելոյն Յոհաննու առաքելոյ և աստուածաբան աւետարանչի. Եր ընդ եղբարսն երանելին Յովաննէս, ևն։ Վերջ Թղ. 277ա։ Աւանդեաց զհոգին ի ձեռս տեառն, որում փառք այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից. ամէն։ (Ունի նշանաւոր տարբերութիւններ զօհրապեան տպագրութե