Other notices
— - Bibliographic notice
95
ԱՒԵՏԱՐԱՆ Ժ
ՉԻԵ = 1276 - ՉԻԵ = 1276

ID
Number
95
Old record number
453
Title
ԱՒԵՏԱՐԱՆ Ժ
Start date
ՉԻԵ = 1276
End date
ՉԻԵ = 1276
Date details

1276 (տես վարը)։

Copy place
Վասպուրական գաւառ։ - ՅԻ։ ՇԱՏԱԿԱԳՐՈՒԹԻՒՆՔ Թղ. 1բ1, 62բ2, 96բ1, 154բ2, 199ա1 200ա2, 201բ1, 201բ2։
Reference
Type
Number of pages
202
Dimension
33,5x25 (25x18)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 25x9։
Writing details

բոլորգիր մեծ և բարձրադիր, անցման ձևով։

Codicology

25, իւրաքանչիւրն ընդհանրապէս 8 թուղթք, ի բաց առեալ Խ թերթն՝ որ 10 թուղթ է, և 10 խորաններն որ առանց թերթահամարի են։ Թերթահամարք ստորին լուսանցից վրայ նշանակուած են։ Ժ. թերթահամարէն ետքը տասնաւոր կերպով կը յառաջեն. այսինքն Ի = 11, Խ = 12, ևն։

Principal subject
Subject details

թուղթ դեղնորակ, պինդ և յղկեալ։ - ՄԱԳ. ՊԱՀՊԱ. ՆԱԿՔ չկան։

Number of lines
22։
Binding

փայտեայ կաշեպատ՝ զարդարուն, գոցելու մասով. ներսէն կանաչ լաթով պատեալ։

State of preservation

համեմատութեամբ լաւ. լուսանցքները միայն և յատկապէս ստորին լուսանցաքղանցքն տեղտեղ կամ ցեցակեր և կամ մաշած ըլլալով՝ կրկին անգամ նորոգուած են (տես Թղ. 95ա, 96ա, 144ա, 151ա-155բ, 170ա-201ա)։ Թղ. 3ա, լուս. անցքին վրայ այբուբենք և կամ ուրիշ խօսքեր գրուած են։

Copyist
Ռամանոս ծերունի (վարդապետ)։
Owner

նախ Վարդան քահանայ, ապա Ովաննէս քահանայ և այլք (տես վարը)։

Commanditaire
Illuminator
յիշուած չէ, հաւանօրէն գրիչն։
Binder
Վարդան քահանայ, երկրորդ ստացողն (տես յիշատակարանը)։
Parchment flyleaf

Lettrines

բազմաթիւ են, գազանագիր թռչնագիր և մարդադէմ. միագոյն են, այսենքն մերթ աղօտ կարմիր և մերթ գղթորային։

Initials

Marginal illuminations

բազմաթիւ, այսինքն զարդագրոց համաթիւ. նշանաւոր է Թղ. 146ա, Խաչելութիւնը ուր Յիսուսի ոտքերը առանձին բևեռուած են, ըստ հին ոճոյ։

Images

չկան։

Canon tables 1

8 հատ, տես Թղ. 2բ 3ա, 4բ, 5ա, 6բ, 7ա, 8բ։ 9ա. բազմագունի, առանց ոսկւոյ, բայց յոյժ հետաքրքրական են իրենց բազմազան ոճերու, կիտուածներու և ծաղկաձև դրուագաց կուտակութեամբ. որք պարսկական նկարչութիւնը կը ներկայացնեն՝ հայկական յեղանակումներով։

Canon tables 2

4 հատ՝ միագոյն, այն է՝ ջնարակային կարմիր և մերթ գղթորային, վայելուչ դրուագ6Ք։

Title text

կարմիր։

Blank pages

Թղ. 1ա, 2ա, 3բ, 4ա, 5բ, 6ա, 7բ, 8ա, 9բ, 96բ, 202։

Colophon

սակաւ են, այսայսպէս 1. Թղ. 200ա. Կայ մանրապատում յիշատակարան գրչութեան իբր շարունակութիւն վերոյիշեալ գոհաբանութեան, այսպէս. Գառք ձեզ՝ ըստ հաճութեան ձերում՝ որպէս վայելէ ի տեղոջ(է) ձերմէ աննախանձելի և աննուազելի և անանջրպետեալք ի միմեանց աստուած կատարեալք և մի բնութիւն համաբնաբար յաւիտեան յաւիտենից յաւիտեանս ամէն։ Արդ մելինագիծ շաղաշար յարմարեցաւ Աւետարանս խոշորատաղմամբ ձեռակերտեալ փանաք և ունայն վարդապետի Ռամանոսի ստոյգ մեղաւորի ծերացելոյ և ի լուսոյ դադարելոյ և անձամբ դանդաչելոյ, յաղագս աղքատութեան մերում, զի մուրանալ ամաչեմ։ Կամիմ աստուծով ձեռամբ կերակրիլ ես և որ ընդ իս իցեն։ Թէպետև զամենայն զպատուիրանս աստուծոյ թողի, կամիմ զի այսու զմարդիկ խալբալեցից՝ զի զբազմութիւն մեղացն ծածկեցից։ մանաւանդ զարկղն ագահութեան։ Այլ աւարտեալ սա ի թուիս Հայոց ՉԻԵ. յամ, սեանն Մեհեկի Ը. ի տիեղերակալութեանն Ղուպիլս ղանին և յոստանիութեան Ապաղա զանին որդոյ եղբա(ւ)ր նորին։ Եւ ի թագաւորութեանն Հայսց Լևմնի որդի Զապէլ թագուհոյ, դստեր Լևոն թագաւորի։ Եւ ի կաթողիկոսութեան տեառն Ստեփանոսի։ Թ. մեր ընդ հովանեաւ լեալ՝ ընծայեաց Աստուածածնիս՝ ի գաւառիս Վասպուրականիս։ Արդ որք ընթեռնոյք կամ աւրինակէք՝ խոշորութեանս և սղալանացս մի մեղադրէք, այլ յիշեցէք ի սուրբ աղաւթս ձեր զվերոյգրեալսդ, մանաւանդ ըզգեաղստն զՊովրոս Մելիքն և զստընտու որդի նորա զԹագվորն. նաև՝ զերկու եղբայրն նորա՝ զՅեհանա և զԵլիա, զի պարագայց ամաւք պահեսցէ աստուած, ի յամար ամս։ Նաև որ զմեզ և զծնողսն մեր յիշէ ի բարիսն, ինքն և իւրքն յիշեալ եղիցին ի բարիսն ի քրիստոս յաւուր ահեղ ատենին ամէն։ Դարձեալ պատմեցից ձեզ աղէտս աղեխարշեալ. քանղի ի թուիս (Չ)ԻԴ. եկն Մա(ս)րա սուլտանն ի Սիս և աւերեաց բազում գեաւղս, և սրոյ ճարակ ետ զյոլովս. և թագաւորն Լևոն ոչ վստահացեալ զանձն զաւրաց իւրոց, գիտելով զխարդախու)եիւ։ նոցա՝ ոչ ել ի պատերազմն ընդդէմ անաւրի նուան նորա՝ վայելել ի նոյն ինքն ի պարգևատուէն համայն բնաւից զսա լրմամբ երանականութիւն... ի քրիստոս յիսուս ի տէր մեր, որում փառք ընդ հաւր հոգւովն սրբով այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից ամէն. Հայլ մեր որ յեր։ Եւ չունի ոք յազգաց կամ յազանց ծախել կամ գրաւել և եթէ ոք յանդըգնի և հակառակի, զմասն Յուդայի առցէ և զպատիժն Կայենի։ և որ խնամով պահէ, յաստուծոյ աւրհնեսցի ամէն.։ 2. Թղ. 196ա2. Վերջին ստացողէն տարբեր գրով։ Դարձեալ յիշեսջիք ի մաքրափայ, աղաւթս ձեր զվերջի ըստացող սուրբ գրոցս զՍեբաստիացի Խոճա Շիրինն, զհայրն իւր զՄահդասի Մկրտիչն, և զմայրն իւր զՄահդասի Խանումն. և զաստուածապարգև զաւակն իւր զՍինանն, և զամենայն արեան մերձաւորսն, որ ջերմեռանդ փափաքանաւք ցանկացեալ սուրբ գրոցս և ետ սակաւ ինչ ի յանցաւորէս և աղատեաց զաստուածունակ մառանս (մատեանս) ի ձեռաց անարժանից և եդ յիշատակ իւրն և իւր ննջեցելոցն. ոչ թէ ի յաշխարհս մեր անատոլական, այլ ի Վենետիկն՝ ֆռանկաց տան. զի իմացեալ աստուածասէր այրս այս Խոճա հիրին, եթէ կայ անդ քահանա և ոչ գոյ աւետարան, այլ փութով առեալ զսուրբ Աւետարանս և ետ ի վաճառականքն՝ որ տանին ի Բերիայ՝ որ ասի Հալապ, և անտի երթեալ հասանէ ի մեծահռչակ քաղաքն Վենետիկ։ Արդ աղաչեմ զամենեսեանսդ որք հանդիպիք աստուածաբուխ կտակիս որ լի և առատ սրտիւ աստուած ողորմի ասասջիք նախնի ըստացողի սորայ և վերջի ազատողի, ինքն որ առատն է ի տուրս բարեաց՝ տացէ նոցա հանգիստ և ողորմութիւն յաւիտեանս յաւիտենի(ց) ամէն։ Արդ գրեցաւ վերջի յիշատակարանս ի Թվականիս Հայոց Ռ. երրորդի յիսներորդի և է ավելի ( = 1608), ի թափաւորութեանն սուլտան Ահմատին և ի սարդարութեանն աւրհնեալ Մուրատ փաշային, որ ահա եօթն տարի է որ այս միջոցս աշխարհս ի տարտարոսի կար. եկեալ բազում զաւրաւք և կոտորեաց ի յանաստուած աղգէ՝ զոր Ճայալ ասեն, աւելի քան զԻՌ. և արար սակաւ ին, խաղաղութիւն. զոր տէր աստուած զինքն ընդ երկայն աւուրս պահեսցէ ամէն,։ Հոս անմիջապէս կայ արձանագրութիւն նուիրատուութեան և ստացման աւետարանիս։

Informations

Ձեռագիրս 1753 ամին մտած է հաւաքմանս մէջ. յիշատակ է Մարտնոյ առաջնորդ Մարգար վարդապետին՝ վանաց Ս. Ղազարու. և Հ. Գէորգ վարդապետն մեր Անթէպցի յղած է ի Վենետիկ յիշեալ տարուայ 0գոստ 19 ին, Ձեռագիրս օրինակուած կը տեսնուի Թ. 94 էն և կամ անոր բնագրէն։ Մատեանս է Աւետարան լիակատար, նկարազարդ. պարունակութեան տեսակէտով հնագոյն աւետարանաց խմբին կը վերաբերի, այսինքն՝ Թղ. 96ա2 Մարկոս, չունի տպագրութեան ԺԶ. 9-20 համարները։ Թղ. 148ա2, Ղուկ. ԻԲ. 43-46 համարները։ Թղ. 163ա, Յովհ. Ե. 4. ըդ համարը։ Թղ. 171ա1, տպգր. է. 53-Ը. 11 հա մարները։ Թղ. 153 Ղուկ. համաձայն տպգր ԻԴ. 13 ին ունի հհարիւր և վաթսուն ասպարի։ սաւ,։ Նախադրութիւններ և Գլխացանկեր չունի բնաւ։ Համաբարբառ աւետարանաց տասն կանոնները վերստին մէջ կը բերուին նաև իւրաքանչիւր երեսի ստորին լուսանցից վրայ՝ համաձայն կողմնակի լուսանցքներու վրայ նշանակուած փոքր գլուխներուն։ Ունի նաև Կիրակագիրներ՝ լուսանցազարդերուն մէջ։ Իւրաքանչիւր աւետարանի ոչ միայն սկզբնատառն, այ և առաջին երեսի տողերը զարդագիր են, իսկ առաջին տառերը՝ կը ներկայացնեն անոնց խորհրդանշանքը. Մատթէոսի սկզբնատառլ միայն չունի մարդապատկերը։ 1. Թղ. 16ա1։ Աւետարան ըստ Մատթէոսի։ Գիրք ծնընդեան յիսուսի քրիստոսի որդւոյ Դաւթի, որդւոյ Աբրահամու, ևն։ Վերջ Թղ. 62բ։ Աւետարանիս վերջը կայ վեց տող ոտանաւո) մը գրչէն. Մինչև յարդար դատաստանի, և ապա յանսպառ յաւիտենի, յաւուր միաշաբաթի, ևն. որուն վերջի երեք տողերք (նգովք) քերուած ոն։ 2. Թղ. 63ա1։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որպէս և գրեալ է յԵսայի մարգարէ, ևն (սևագիր)։ Վերջ Թղ. 96ա2։ Եւ ոչ ումեք ինչ՝ ասացին զի երկնչէին,։ Թղ. 63բ1։ Աւետարանս անմագական, յորմամ ընթերցցի յաւուր յարութեան, ևն, վերջին չորս տող (նգովք) քերուած են։ 3. Թղ. 97ա1։ Ուետարան ըստ Ղուկայ, Քանզի բազումք յաւժարեցին վերստին կար գել, ևն։ - Վերջ Թղ. 154բ2։ ջրս կը լարի նոյնպլս։ Ընդ մեղ աստուած ածի, և աւետարանաւս աշխարհս ամէն աւրհնի, ևն. իսկ հինդ տոդ (նզովքը) քերուած են։ 4. Թղ. 155ա2։ Յովհաննէս (առանց խորագրի)։ Ի սկզբանէ էր բանն, և բանն էր առ աստուած, ևն։ - Վերջ Թղ. 199ա2։ Տանել զգիրսն որ թէ գրեալ էին,։ Անդ. (Կրկին կարդագիճերու մէՀ) կայ զեշէն. Աւետարան ըստ Յոհաննու։ Նախ զհաւր մար։ գարէիւք, և զորդոյ առաքելաւք, և զհոգոյն սրբոյ՝ մարտիրոսաւք փառաւորել, ևն, 23 տող գոհաբանութիւնն, իբր ներածութիւն յիշատակարանի գրչութեան, յոյմ նորաձև է և հետաքրքրական։

Content