Other notices
— - Bibliographic notice
91
ԱՒԵՏԱՐԱՆ Զ
ՊՀԶ = 1428 - ՊՀԶ = 1428

ID
Number
91
Old record number
942
Title
ԱՒԵՏԱՐԱՆ Զ
Start date
ՊՀԶ = 1428
End date
ՊՀԶ = 1428
Date details

1428 (տես վա րը)։

Copy place
Մաղարդայ վանք, ի գաւառին Շամբիձորոյ։
Reference
Type
Number of pages
315
Dimension
24,6x19 (18,5x 13)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 18x6։
Writing details

բոլորգիր մեծ իսկ տնագլուխները միշտ կարմրադեղ մեծ երկաթագրով գրուած։

Codicology

26 նշանակուած են գրչէն, առանց հաշուելու առաջին 14 թուղթերը, որոնք կը պարունակեն նկարները և խորանները, որով կ՝ըլլան 27 թերթք, իւրաքանչիւրն ընդհանրապէս 12 թուղթք։

Principal subject
Subject details

թուղթ բամբակեայ կակուղ և ողորկեալ։

Number of lines
19։
Binding

փայտեայ կաշեպատ, զարդարուն, գոցելու մասով հանդերձ. իսկ ներսէն մանուշակային կարմիր կերպամով պատեալ։

State of preservation

շատ լաւ պահուած է, միայն Թղ։ 205 ներքին լուսանցքէն քիչ մը պատռած և Թղ 287-315 ստ. լուսանցք շատ մաշուած և սպիտակ թուղթով կարկտուած են։

Copyist
Գրիգոր Արծկեցի (կրօնաւոր), մակա։ նուանեալ Իլմէլիքենց։
Owner

նաի Դանիէյ կրօնաւոր և Հայր Աբրահամ, ապա Յորդա։ նան աղէն և այլք։

Commanditaire
Illuminator
անյայտ, հաւանօրէն գրիչն։
Binder
անյայտ։
Parchment flyleaf

չունի

Lettrines

յոյժ բազմաթիւ, մարդագիր, թռչնագիր, գազանագիր, ևն։ - ԿԻՍԱԽՈ։ ՐԱՆՔ 4 հատ, տես Թղ. 18ա, 103ա, 155ա, 249ա։

Initials

Marginal illuminations

յոյժ բազմաթիւ և համաձայն զար։ դագրոց երանգօք ու մանր կիտուածովք։

Images

11 հատ (մեծ. 21x13,2), տես Թղ. 1բ. Աւետումն և Ծնունդ։ Թղ. 2ա. Տեառնընդառաջ և Մկրտութիւն Թղ. 1բ. Յար. Ղազարու և Գալ. Տեառն յԵրուսաղէմ Թղ. 3ա. Դատուիլն ի Պիղատոսէ և Խաչելութիւն Քրիս։ տոսի։ Թղ. 3բ. Թաղումն Քրիստոսի և Աւերումն դժոխոց, յոյժ հետաքրքրական։ Թղ. 4ա. Հոգեգալուստն Թղ. 5ա. Այլակերպութիւնն։ Թղ. 17բ. Մատթէոս՝ բազ մեալ, և աստեղազարդ պարունակէն թևաւոր հրեշ, տակ մը կօրհնէ զինքը։ Թղ. 102բ. Մարկոս՝ բազ։ մած է և դիմացր դլփին մի վերէն կախուած, պայ։ տաձև սպիտակ պարունակի մէջ։ 157բ. Ղուկաս բազմեալ, վերը Հոգին սուրբ աղաւնակերպ։ Թղ. 248բ Յովհաննէս կանգնած է և դիմացն ալ Պրոխորոն բազմեալ կը գրէ։ Ամէնքն ալ բազմագունեան են առանց ոսկւոյ և յաջող։

Canon tables 1

10 հատ (տես Թղ. 5բ, 6ա, 7բ, 8ա, 9բ, 10ա, 11բ, 12ա, 13բ, 14ա)։ Բազմագունեան են առ հասարակ։ բայց առանց ոսկւոյ։ Ներկերը Բոլորն ևս ջրային են անհաստատ և անախորժ. իսկ դրուագներն ճարտար՝ և բազմապատիկ թռչուններով, ծառերով ու ծիածաններով։ Ուշադրութեան արժանի են սիւներն ի րենց վերին և ստորին ախաւեղագէսներով, որոնցմէ ոմանց կարիատիդները շուներ են՝ ձետերնին խածած ոմանց մարդակերպեան առիւծագլուխներ ու կո։ վագլուխներ, ոմանց ալ զոյգ թռչուններ և ուրիշ պէս։ պէս մոտիւներ։

Canon tables 2

Title text

կարմիր։

Blank pages

, Թղ. 1ա, 4բ 6բ, 7ա, 8բ, 9ա, 10բ, 11ա, 12բ, 13ա, 14բ, 17ա, 102ա, 247բ-48ա, 315։

Colophon

սակաւ են, գլխաւորապէս 1. Թղ. 313ա1. ֆառք ամենասուրբ երրորդութեանն՝ հաւր և որդւոյ և ճշմարիտ սուրբ հոգւոյն ամէն։ Շնորհիւ Տեառն Աստուծոյ իմո սկսայ, և ողորմութեամբ նորին կատարեցի զսուրբ աւետարանս որ է բանն աստուածային, և ամենայն տնաւրէնութիւնն Քրիստոսի։ Ե։ ես իմով ակարացեալ բնութեամբս, բազմամե։ և անարժան սուտանուն կրաւնաւոր Գրիգոր, գաւառաւ Արծկեցի, որ մականուամբ Ելմելիքենց կոչիմ. գրեցի զսա ի խնդրոյ Դանիէլի կրաւնաւորի՝ ա, շակերտ բանի, և ստացողի հօր ուրեմն բարեսէր և աստուածահաճոյ Աբրահամին, յիշատակ իւրն և ծնաւղաց իւրոց և ամենայն արեան մերձաւոԵս Աբրահամս ծառայ յիսուսի քրիստոսի որդւոյն աստուծոյ, գնեալ արեամբ նորս յորդեգրութիւն հաւրն երկնաւորի, ետու գրել ըշսուրբ աւետարանս ի հալալ արդեանց և յարդալ վաստակոց իմոց, յիշատակ ինձ և ծնաւղաց իմոց, և ետու զսա հոգևոր որդւոյն իմոյ տէր Դանիէլի, աշակերտ բանի. որոյ տէր աստուած վայելել տացէ իւր և հոգևոր որդւոյն իմոյ (յաջորդ բառը քերուած է) ամէն։ Արդ գրեցաւ և աւարտեցաւ քրիստոսախօս ատետարանս՝ ի գաւառիս Շամթի-Չորոյ, ի մենաստանիս՝ որ մականուամբ Մաղարդայ վանք կոչի, ընդ հովանեաւ քրիստոսահիմն և առաքելաշնորգ լսուրբ խորանացս Սուրբ Աստուածածնի, և սրբոյն Ստեփաննոսի նախավկայի, և սրբոյն Գեորգեայ զօրավարին, որ կառուցեալ կան ի հարաւակոյս կողմանէ, հանդէպ Երասխ գետոյ։ Ի թագաւորութեանն Իսքանդարին՝ Յուսուֆոյ որդւոյ։ Եւ ա թոռակալութիւնն Կիլիկեցւոց՝ տեառն Տէր Պօղոսի։ Եւ ի թըւականութեանն Հայսց, ՊՀԶ. ձեռամբ անարհեստ գրչի Գրիգորի։ Գրեցաւ ի լաւ և յընդիր աւրինակէ՝ և ունի զհամաբարբառքն զորեցունց աւետարանացն՝ ըստ իւրաքանգիւր թըռոցն, և զտասն խորանացն զկարմիր գիրն՝ ըստ իւրաքանչիւրոցն։ Եւ եթէ սղխալ կամ այլայլումն ունի՝ ի յօրինակէ է, և ոչ ի գրչէս, քանզի խնդրօղն զայս կամեցաւ և էս գրեցի զստոյգն զօրինակիս։ Եւ եթէ գրչութեան արուեստին կամ գրադարձութեանն շեշտին, և բրդին, և պարուկին և այլ ոռոգանութեանցն՝ անմեղադիր լերուք, զի ի ծրողէս է՝ ըստ տկարիմաց տեսութեան իմոյ. և զիս զանարժանս և զփանաքիս ի գրչաց յիշեսջիք, ի մաքրափայլ և յերկնաթռիչ յաղաւթս ձեր, և զծնողսն՝ զէլմէլիք և զԳոճար, և զքարտիս կսկողս զՄինաս՝ քըտերորդին իմ, և զվերոյգրեալսդ ի սմա զԱբրահամ և զայլ արեան մերձաւորսն, և աստուած զձեզ յիշէ յիւր միւսանգամ գալուստն։ Ամէն։ Անմիջապէս կը յաջորդէ (տարբեր գրչութեամբ)։ Զվերջին (ստացող) սուրբ աւետ(արան)իս զՅորդանան աղեն և զեղբայրորդին իւր ՂՍուգիասն և զբարի ծնողսն իւր զՍատաղէն և զԴիլշատն, և զծաղկեալ զաւակն իւր զԵլչի բէկն և զՍաւղբէկն և զՄիրագն և զկենակիցն ի զֆաշաբեկին. և զեղբայրորդի Սուգիասին ծնաւղսն զՂանիկն և զԴիլշատն, և կինակցին իւր Շահիսլիմն և (զ)ծաղկեալ զաւակն իւր Ովանէսն Դովլադբեկին և զԱնայ խաթուն (ետքէն գրուած),։ 2. Թղ. 247ա1. կայ փոքր ինչ տարբեր բոլորգրով բարերարէ մը, այսպէս. Ես աղաւաշ Աբրահամս՝ հոգով տկար՝ դարձոյց զիս ի մոլորեալ ճանապարհէ տէր Դանիէլ՝ աշակերտ բանի։ Եւ ետու թղթո գին Խ. դրամ։ Ղլիճպաղի՝ էառ և բազում ընչաւք և աշխատանաւք կատարեաց զսուրբ աւետարանս, ուղիղ սրտիւք և ուղափառ հաւատով. զոր և Աստուած վայելել տացէ իւր և արեան մերձաւորաց իւրոց. ամէն,։ Ես Դանիէլ՝ աշակերտ բանի՝ ետու գրել զսուրբ աւետարանս՝ յիշատակ ինձ և ծնաւղաց իմոց, հաւրն իմոյ Պտղո, և մաւրն իմոյ Զմրուխտի, Եւ էրէց եղբարց իմոց Թումի և Տէր Մարգարին։ և հարազատ եղբաւրն իմ՝ Խտըրշի և կուսակրաւն որդոյ իմո Առաքելին։ և զանարժան գրիչս յիշեցէք ի մաքրափայլ աղաւթս ձեր։ և աս տուած զձեզ յիշէ իւր միւսանգամ գալստեան։ ամէն,։

Informations

՝ Ձեռագիրս՝ 1791 էն յառաջ մտած էր արդէն հաւաքմանս մէջ բայց թէ ուստի և ինչպէս, յայտնի չէ մեզ. Ձեռա, գիրս գրուած է ի լաւ և ընտիր օրինակէ (բաղդա։ տութեամբ երեք ուրիշ օրինակներու), որ կը վերա բերէր հնագոյն Աւետարանաց խմբին. վասն զի սա ևս չունի տպագրութեան յետ ժամանակի եկամուս հատուածները (հմմտ. Մարկ. ԺԶ. 9-20, Ղուկ. ԻԲ 45-47, Յովհ. Ե. 4-5, Ը. 3-11, ևն)։ Յոյժ խնամքով ընդ։ օրինակուած է և չորս Աւետարանաց համաբարբառ գլուխներն ալ կրկին նշանակուած են մէն մի իջում ի հարկէ Աւետարանաց ստուգաբանութեան համար յոյժ կարևորք։ Մատեանս է Աւետարան լիակատար և նկարազարդ։ Նախադրութիւններն իւրաքանչիւր աւետարանէն վերջը դրուած են, նշանակելով իւրաքանչիւրին համագումար գլուխները, վըկայութիւնքն և տուները, և յաւելցնելով անոնց չորեքկերպեան Խորհրդանշաններու հակիրձ մեկ։ նութիւնքը։ 1. Թղ. 5բ։ Եւսեբի (առ) Կարպիանոս սիրելոյ ի տէր ողջոյն։ (Ա)մոնի աղեքսանդրացո ևն։ - Վերջ Թղ. 6ա։ - Թղ. 7բ։ Կանովն. ա. Յորս չորեսին թիւսն ածան ընդ նոսին, ևն։ - Վերջ Թղ. 14ա2։ Կանովն Ժ. յորս առանձինն Ղուկաս և Յովհաննէս,։ 2. Թղ. 15ա։ Ըստ Մատթէոսի աւետարանին Գլուխք,։ - Թղ. 18ա։ Աւետարան ըստ Մատթէոսի։ Գիրք ծննդեան յիսուսի քրիս։ տոսի որդոյ Դաւթի, ևն։ - Վերջ Թղ. 100ա1 Սկզբնատառն է Մատթ. Աւետարանչի մարդակերպ խորհրդանշանը, որ ոտքի վրայ կանգուն կե։ զած՝ մէկ ձեռքը դէպ ի վեր ձգած է, իսկ միւսը՝ մատենիւ՝ հորիզոնական դիրքով դէպ ի յառաջ կարկառած, ուսկից կ՝ելնեն թռշնագիր միւս տառերը։ Այսպէս են նաև միւսներուն սկզբնատառերը, այսինքն՝ Առիւծը, Ցուլք և Արծիւն։ Թղ. 100ա. Աւետարան ըստ Մատթէսսի (այսինքն՝ Նախադրութիւն, ևն)։ Մատթէոս աւետարանիչ գրեաց զաւետարան իւր յԵրուսաղէմ, ևն։ (Չունի տպ. առաջին մասը)։ Ապա անմիջապէս այսպէս. Մատթէոս մարդ վասն այն ցուցաւ։ Զի զմարդկութենէ տեառն սկսաւ։ Յաբրահամէ՝ պատմել կարգաւ։ Եւ զոր։ արար մինչև յարեաւ,։ 3. Թղ. 100բ1։ Գլուխ Մարկոսի աւետարանին։ Թղ. 103ա։ Աւետարան ըստ Մարկոսի։ Սկիզբն աւետարանի յիսուսի քրիստոսի որպէս և գրեալ է ի մարգարէս, ևն։ Վերջ Թղ. 155ա1։ Եւ ոչ ումեք ինչ ասացին զի երկնչէին,։ Թղ. 116բ, ստոբին լուսանցքին վրայ կը ծա նօթագրէ գրիչն (Ե. 35 համարի մասին ըստ տպագ.) կարմրադեղիւ այսպէս. Ով աւրինակօղ և կարդացող, ացյս գլխոյս համարագիր չի գտայ. ւորս ցաւետարան տեսայ և ձկայր,։ Թղ. 155ա1։ Աւետարան ըստ Մարկոսի (Նախադրութիւնք)։ Մարկոս աւետարանիչն՝ աշակերտ էր սուրբ առաքելոյն Պետրոսի, ևն։ (Կը տարբերի տպագրութենէն)։ Անդ (ա2), անմիջապէս ի գրչէն։ Իսկ Մարկոսի ասի առիւծ։ զի սիգաճեմ է՝ չէ գըծուծ։ երագ յորսայսն ըմբըռնէ բուծ։ նոյնպէս արար զբանս իւր խըծուծ,։ 4. Թղ. 155բ1։ Ղուկայ աւետարանին Գլուխ։, - Թղ. 153ա։ Աւետարանս ըստ Ղուկասու։ Քանզի բազումք յաւժարեցին կարգել, ևն։ - Վերջ Թղ. 245բ2։ Գովէին և աւրհնէին զաստուած,։ Թղ. 196ա։ Ստորին լուսանցքին վրայ կայ կարմրագիր (Ժ. գլխու մասին) այսպէս։ Ով եղ բայր կարդացօղ և օրինակօղ՝ տասն խոքմանց Բիււ հինգին և եօթեանն ի յօրինակս յատուկ ոչ է, եչին և էին թողութիւն արայ,։ Թղ. 245բ2։ Աւետարան ըստ Ղուկասու (Նախադրութիւն)։ Ղուկաս աւետարանիչն արուեստիւ բժիշկ գոլով. Սա աշակերտեցաւ փրկչին, և համարեալ կոչեցաւ ի թիւ եաւթանասնիցն, ևն։ (Տպագրուածին կէսն է)։ Անդ (ա2)։ Այլ որ զՂուկաս եզն գրեցին։ 2։ նա թիկամբ հերկէ զգետին։ Կըրկին անխոնջ վասն պտղին։ Նոյնպէս յերկար է բանք սորին,։ 5. Թղ. 246բ1։ Ըստ Յովհաննու աւետարանին Գլուխ։ - Թղ. 249ա1։ Աւետա րան ըստ Յովհաննու։ Ի սկզբանէ էր բանն, ևն։ - Վերջ Թղ. 312բ1։ - Թղ. 312բ2։ Աւետարան (Նախադրութիւն) ըստ Յովհաննու Յովհաննէս աւետարանիչ՝ սիրելի Որդւոյն Աստուծոյ, ևն (անհամաձայն տպագրութեան)։ Նախադրութեանս կը յարի, Թղ. 313ա1։ Ցով։ հաննէս հնազանդութիւն ասի։ Իսկ Յովհաննէս արծուանման, թըռաւ մտաւք անհասական։ առ ի պատմել զէակըն բանն։ զանճառն էիցս հանրա,

Content