Other notices
— - Bibliographic notice
85
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԿԱ
ԺԷ դար - ԺԷ դար

ID
Number
85
Old record number
354
Title
ՍԱՂՄՈՍԱՐԱՆ ԿԱ
Start date
ԺԷ դար
End date
ԺԷ դար
Date details

անյայտ, հաւանօրէն 1680-1691։

Copy place
՝ Կ. Պօլիս կամ Կեսարիա։
Reference
Type
Number of pages
166
Dimension
20,7x15,5 (16x8,5)
Layout
երկսիւն, իւրաքանչիւրն 16x4։
Writing details

նոտորագիր մանրկեկ։

Codicology

18 նշանակուած են, իւրաքանչիւրն 12 թուղթք. բայց առաջի 5 թերթերը կը պակսին ներկայապէս։

Principal subject
Subject details

թուղթ կաթնագոյն՝ նուրբ, փայլուն և մագաղաթանման։

Number of lines
30։
Binding

ստուարաթղթեայ՝ սև կաշիով պատեալ, դրոշմազարդերով և գոցելու մասով հանդերծ։

State of preservation

. սկիզբէն կը պակսին 52-54 թուղթք.- 1 թուղթ ընդ մէջ Թղ. 108բ109ա.- 1 թուղթ ևս ընդ մէջ Թղ. 118բ-119ա։ Թղ։ 110բ1-118բ կամ ետև փոխադրուած են կազմողէն, և կամ լաւ ևս սխալ օրինակուած են. վասն զի ճԺԸ. սաղմոսի Տէր բաժին իմ ես դու, ևն Բ. մասէն վերջ ընդհատուած և ԼԴ-ԼԻ. սաղմոսները գրուած են. իսկ ասոնցմէ վերջը, Թղ. 119ա, Արարին,։ Թղ. 158-165 կազմէն դուրս ելած են։

Copyist
անյայտ։
Owner

նախ Տուկուճի ոմն կեսարացի, ապա այլք։

Commanditaire
Illuminator
Binder
անյայտ։
Parchment flyleaf

Lettrines

չկան։

Initials

Marginal illuminations

Images

չկան։

Canon tables 1

Canon tables 2

և

Title text

չկան, այլ բոլոր սաղմոսները միայար գրուած են։.

Blank pages

Թղ. 4բ, 11բ, 12, 26բ, 36ա (կէսէն վար), 36բ։

Colophon

մի միայն ի վերջ մատենին, Թղ. 163բ1, ընդարձակ յառաջաբանի ձևով՝ գրուած հաւանօրէն թարգմանչէն, յորմէ կարտագրենք հետևեալ կէտերը. Յիշատակարան։ Գապիլէի էրմէնիանտէն շէհը Գայսէրիտէն (անուան տեղը պարապ թողուած) նամ, Իստանպուլէ ազմիտուպ վէ տէվլէթի ալիշան վէ սուտտէ ի սատէթուն վուքէլայի մուխթար վէ մուհթէրիմ պապխըտ մէթլէրընտէ պախլ օլունտուքտէ... Պու մուպարէք կիթնապըն թէրճումեսրնէ սէպէպ օլան մեզքիւր Տուկունճի լագապիլէ մէշհուր (անուան տեղը դատարկ թողուած) քէնտու սրտգի տուրուստ վէ սատէտիլ մէշրէպի ուզրէ. զիքրի խայիրէ սայի՝ էթմէլէրընըզ մէրճու տըր. վէ սէշայիր վէ քէպայիր թօհմէթի վէ խէթասի իչուն րէպ ալէմ քէրիմ սուհիպ գուտրէթ մունէզիհ րահիմ ղաթի մուհսին մէրհամէթընտէն մաղֆուրէթ տիլէմէնըզ բէճա օլունուր. պագի օլասըզ հէմ տախի սուալ օլունուրսէ իզ պու թերճումեիլէ թեղքիրաթնէ մուպաշիրէթ օլան խաքի Իստամպուլ Իրէմիա հագիր մարուֆ թայֆէի երմենեան,։ Յիշատակարանիս - որուն հայերէնը կը պակսի - բովանդակութենէն կը տեսնուի, որ Կեսարիայէն Կ. Պօլիս եկող և թագաւորական բարձր շրջանակներում ծանօթ Տուկունճեան մէկն եղած է թելադրիչ՝ գրքիս տաճկերէն թարգմանութեան, որով և նախկին ստացողն։ Իսկ թարգմանողն է Կոստանդնուպօլսեցի Երեմիս (Քէօմիւրճեան), որ նոյն լեզուով ուրիշ երկասիրութիւններ ևս թողած է մեզ։

Informations

. Ձեռագիրս 1876-1901ի միջոցին մտած ըլլալու է հաւաքմանս մէջ, այսինքն է Վ.Հ.Ղ. Ալիշանի գրապետութեան օրով, բայց չի գիտցուիր թե ուստի՝ և ինչպէս ստացուած է։ Մատեանս է Սաղմոսարան հայ. և Տաճկերէն, սկիզբէն յոյժ պակասաւոր, այսպէս 1. Թղ. 1ա1։ Սաղմոսք Դաւթի կը սկսին ԽԸ. սաղմոսի 12 տունով. և կ՝աւարտին, Թղ. 1481ա, ՃԾ. սաղմոսով։ Եւ ասոր կը յաջորդեն Անդ. Գոքր էի ես յեղբարս իմ, արտաքոյ թուոց Դաւթի ինքնագիր սաղմոսը։ - Թղ. 148բ1. Ամբակումայ Օրհնութիւնը։ - Թղ. 149ա1. Մանասէի Աղօթքը։ - Թղ. 153բ1։ Երից մանկանց Օրհնութիւնը. - Թղ. 157ա1. Մեծացուսցէ անձն իմ զտէր, Մարիամու աստուածածնի աղօթքր։ Սագմոսարանիս մէջ թէ սազմոսներն և թէ Աղօթք կամ Յրհնութիւնք առ հասարակ առանց խորագրի և միայար գրուած են։ Կը պակսին ի, սպառ Գիշերային ժամու Մաղթանք, Քարոզք և Աղօթք։ Սաղմոսներուն իւրաքանչիւրի թուահամարը ճշդութեամբ նշանակուած է արտաքին լուսանցքներուն վրայ։ ՃԺԸ. սաղմոսի լուսանցքներուն վրայ հոս ևս նշանակուած են եբրայական այբուբենք, ոմանք - օր. աղագաւ հլամեհ, մէմ, Սամեք։։ տարբեր արտասանութեամբ։ 2. Թղ. 159ա1-163բ1։ Կայ Ն. Շնորհալւոյ՝ Հաւատով խոստովանիմ, ևն, առանց խորագրի, բայց ամբողջ. նոյնպէս և տաճկերէն թարգմանութիւնը։

Content